23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր ԱԺ նիստում թեժ վիճաբանություն տեղի ունեցավ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև:
Ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի երեկվա ելությին՝ նշելով, որ իր ասածներից որոշ բաներ բացարձակ կապ չունեն սահմանադրական փոփոխությունների հետ:
«Մասնավորապես պառլամենտական համակարգ կոչվածի: Ասեմ՝ այն շատ հստակ է եւ մեկ հիմնական հարցի շուրջէ՝ ով է ձևավորում կառավարությունը: Խորհրդարանականի ժամանակ ամբողջությամբ խորհրդարանն է ձևավորում: Պարոն Բագրատյանի մնացած ասածները պառլամենտականի հետ կապ չունեն: Մենք երբեք չենք բարձրաձայնում այն մասին, որ մեր առաջարկությունները իրացվել են՝ ի տարբերություն Ձեզ»:
Երբ Արծվիկ Մինասյանը սկսեց հակադարձել Բագրատյանին, վերջինս շարունակեց.
«Ձերը 1000%-ով ա սխալ, պլյուս 70, 80 տարի առաջ հանրապետությունից բան չթողեցիք, արա՛, բա ոնց, դու չես թողել, բա ո՞վ էր 18-20 թիվը, ո՞վ էր: Սենց բաներ մի արեք, մանավանդ դուք իշխանություն չեք, ինչի՞ եք մեյդան ընկնում, մեջ ընկնում, իյա»:
«Ես խնդրում եմ ավելի պատշաճ, նույնականացման քարտի համար մի վիճեք»,- միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Այսօր գործադիրի նիստին զուգահեռ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ քաղաքացիներ` տարբեր խնդիրներով: Մասնավորապես իրավիճակը Կառավարության շենքի դիմաց լարվեց այն ժամանակ, երբ մի խումբ քաղաքացիներ մոտեցան կառավարության նիստին շտապող ՄԻՊ Կարեն Անդրեասյանին: Սյունիքի մարզի բնակչուհիներից մեկը, դիմելով Կարեն Անդրեասյանին, խնդրեց միջոցներ ձեռնարկել, որպեսզի հայտնաբերեն իր որդուն:
Տիկինը պատմեց, որ իր որդին հինգ տարի առաջ կորել է,և մինչևհիմա նրան գտնել չի հաջողվում: «Գտեք, վերադարձրեք իմ որդուն, խնդրում եմ, ոչ ոք չի ցանկանում գտնել, խնդրում եմ, պարոն Անդրեասյան..»,- լացակումած դիմեց սյունեցին Կարեն Անդրեասյանին:
Օմբուդսմենն ասաց, որ այդ հարցով պետք է դիմել ՀՀ ոստիկանությանը, ինչն առաջացրեց տիկնին Էմմայի զայրույթը և նա հայտարարեց. «Ինչ ոստիկանություն, նրանք կաշառված են, չեն ցանկանում իմ տղային գտնել, գտեք տվեք իմ որդուն»: Կնոջ ինքնազգացողությունը Կառավարության շենքի դիմաց վատացավ: Նրան օգնություն ցուցաբերեցին բողոքի ակցիա իրականացնող մյուս քաղաքացիները:
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Արևիկ գյուղում:Գյուղապետարանի դիմաց են հավաքվել Արևիկ, Փշատավան, Տանձուտ, Արգավան, Ջանֆիդա, Ալաշկերտ, Բամբակաշատ, Նալբանդյան և քանի այլ գյուղերի բնակիչներ, ովքեր արդարացիորեն բաձրաձայնում են, որ գյուղատնտեսության նախարարության, Արմավիրի մարզպետարանի որոշ չինովնիկների սուտ խոստումների հետևանքով իրենք կանգնել են կոտրած տաշտակի առաջ: Նշված գյուղերի գրեթե բոլոր բնակիչները բանկերից տարբեր տոկոսադրույքներով վարկեր են վերցրել և այդ գումարները ներդրել են հիմնականում խաղողագործության մեջ ու հիմա ստացել են որակով խաղող, սակայն պետական այդ վայ-չինովնիկները ժողովրդի հետ «խաղում են շուն ու կատու»: Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Հավատացել ենք իրենց խոստումներին ու քրտինքով աճեցրել ենք խաղողը անգամ այն վատ պայմաններում, երբ հանրապետության որոշ մարզերում կարկուտը ավերածություններ էր արել, բայց մենք կյանքի գնով պահել ենք խաղողը, աճեցրել ենք ու հիմա, չգիտես ինչու, գյուղատնտեսության նախարարության ու Արմավիրի մարզպետարանի չինովնիկները «տռ-վռ» են անում: Արմավիրի մարզում կան մի քանի խաղողի գործարաններ ու եթե նրանք ուզենան, 1 զանգով կստիպեն այդ զավոդների տերերին ընդունել խաղողը; Եթե 1-2 օրվա ընթացքում խնդիրը չլուծվի, ապա ողջ գյուղերով՝ մեր ու մանուկ, ահել-ջահել, այլ ելք չունենք, փակելու ենք Արմավիր-Երևան ճանապարհը կամ էլ գնալու ենք կառավարություն: Թող կառավարությունը ինքը մտածի, թե ոնց անի, որ խնդիրը լուծվի, որ գյուղերը չդատարկվեն: Սահմանը մենք ենք պահում: Եթե մենք էլ արտագաղթենք, բա չինովնիկներն իրանց ոսկեզօծ դղյակներում ո՞նց են ապրելու»:
Մանրամասները shamshyan.com կայքում
Հոկտեմբերի 27-ի իրադարձություններից 16 տարի անց, սպանվածների հարազատները պնդում են, որ գործը կբացահայտվի միայն մեկ դեպքում՝ եթե Հայաստանում իշխանափոխություն լինի։
1999-ի այս օրը սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝
ի խոսքով, իշխանությունները գործի բացահայտմամբ շահագրգռված չեն։
«Չեմ տեսնում նույնիսկ գործընթաց, որը փորձի հաղթահարել «Հոկտեմբերի 27»-ից հետո Հայաստանում տեղ զբաղեցնող քաղաքական ճգնաժամը։ Այսինքն, այս իշխանությունները չեն փորձում արդար ընտրություններ անցկացնել, էս իշխանություներն ասում են հանրաքվե, բայց ձեր ու իմ կարծիքն իրենց չի հետաքրքրում, իրենք այդ կարծիքը նկարում են», — «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը։
Նույն կարծիքին է նաև 16 տարի առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանված խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։ Նրա խոսքով, գործը կոծկելու մասին բազմաթիվ փաստեր կան։
«Զոհվածների հիշատակը պետք է հարգենք մեր պետությունը կայացնելու, Հայաստանը մրցունակ պետություն դարձնելով և, իհարկե, լիարժեք բացահայտումով», — ասաց Դեմիրճյանը։
Դեմիրճյանն ու Սարգսյանը վստահ են, եթե չլիներ «Հոկտեմբերի 27-ը»՝ Հայաստանը տարածաշրջանում Իսրայելի կարգավիճակ կունենար։
Արամ Սարգսյանի խոսքով, գործող իշխանությունները սեփական պաշտոնի համար Հայաստանի անկախությունը օր-օրի օտարների են վաճառում։
«Համենայն դեպս, Ռոբերտ Քոչարյանն ավելի շուտ կդառնար երիտասարդ թոշակառու։ Սերժ Սարգսյանը, իմ կարծիքով, լավագույն դեպքում, կզբաղվեր բենզինի և դիզվառելիքի բիզնեսով, օլիգարխները կես միլիոնանոց մեքենաներով ու թիկնազորով չէին «ֆռֆռա» էս երկրում, պետության սեփականությունը պարտքի դիմաց չէր հանձնվի օտարին։ Ինչպես եղբայրս էր ասում՝ 30-50 տարվա ծրագիր կունենար Հայաստանը ու էդ ծրագրին հասնելու նպատակաուղղվածություն», — ասաց Սարգսյանը։
Այսօր վաղ առավոտյան Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, բոլոր խմբակցություններից պատգամավորներ և ԱԺ-ի աշխատակազմը ծաղիկներ դրեցին հոկտեմեբրի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրին: Միջոցառմանը ներկա էր Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:
Արարատի մարզում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, բետոնե պանելի ընկնելու հետեւանքով մահացած 35–ամյա Ժորա Բոյմուշակյանը կաշվի նախկին գործարանի տանիքից է ընկել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին գործարանի հարակից տարածքի բնակիչները։
Նրանց խոսքով` Ժորայի հայրը` Փանոս Բոյմուշակյանը թույլտվություն է ունեցել հին շենքի բետոնե պանելները հանելու եւ մոտ մեկ ամիս որդու եւ եւս մեկ բանվորի հետ ամեն օր շենքից պանելներ էր հանում եւ տեղափոխում։ Ողբերգական դեպքի պահին որդին եւ մյուս բանվորը` Բաբկեն Ղարսոյանը շենքի տանիքին են եղել, բետոնե պանելը ճաքած է եղել, փլուզվել է, ինչի հետեւանքով Բաբկենն ու Ժորան ընկել են տանիքից։ Պանելն ընկել է Բաբկենի վրա, ինչի հետեւանքով նա տեղում մահացել է։ Ժորան ընկնելու հետեւանքով կոտրվածներ է ստացել եւ այժմ Մասիսի հիվանդանոցում բուժում է ստանում, նրա վիճակը կայուն է։
Տարածքի բնակիչների խոսքով` «Շտապօգնություն» դեպքի վայր չի եկել, Փանոսը անձամբ է մինչեւ փրկարարների ժամանումը իր սեփական կռունկով որդու վրայից հեռացրել պանելը, ապա նրան ու մյուս բանվորին իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց։
Արարատ գյուղի բնակիչ Ժորա Բոյմուշակյանը ամուսնացած էր, մանկահասակ երեխա ուներ։
«Աշխատող մարդիկ էին, մինչեւ վերջերս դոմիկում էին ապրում, իրենց ուժերով տուն էին սարքել»,– պատմեցին ծանոթները։
Տուժած Բաբկեն Ղարսոյանը Մասիսի «Կայարան» թաղամասի բնակիչ է, երկու երեխա ունի։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հոկտեմբերի 26-ին` ժամը 11։25-ի սահմանում, Արարատի մարզի Մասիս քաղաքի «Կայարան» կոչվող տարածքում բետոնե սալիկը պոկվել և ընկել է, ինչի հետեւանքով 1980թ. ծնված Ժորա Փանոսի Բոյմուշակյանը մահացել է, իսկ 1984թ. Բաբկեն Սուրենի Ղարսոյանն այժմ ծանր վնասվածքներով հիվանդանոցում է։
Հայաստանի արտգործնախարարը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Բաքուն ցանկանում է տապալել Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը: Հայաստանի արտգործնախարարը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գորՀայաստանի արտգործնախարարը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Բաքուն ցանկանում է տապալել Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը: Հայաստանի արտգործնախարարը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ` հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու շուրջ։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը միջնորդների ուշադրությունն է հրավիրել առ այն, որ նույնիսկ նախորդ ամիս եռանախագահների երկու հայտարարություններից հետո Ադրբեջանը շարունակել է Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները։ «Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները զուգորդվում են Բաքվում ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հայտարարություններով ու սպառնալիքներով, թշնամանքի և ատելության քարոզչությամբ։ Ադրբեջանի կողմից միջադեպերի քննության մեխանիզմ ստեղծելու համանախագահների հասցեական հրապարակային կոչի մերժումը վկայում է, որ Բաքուն ցանկանում է տապալել Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,- շեշտել է նախարար Նալբանդյանը:ծերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ` հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու շուրջ։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը միջնորդների ուշադրությունն է հրավիրել առ այն, որ նույնիսկ նախորդ ամիս եռանախագահների երկու հայտարարություններից հետո Ադրբեջանը շարունակել է Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները։ «Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները զուգորդվում են Բաքվում ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հայտարարություններով ու սպառնալիքներով, թշնամանքի և ատելության քարոզչությամբ։ Ադրբեջանի կողմից միջադեպերի քննության մեխանիզմ ստեղծելու համանախագահների հասցեական հրապարակային կոչի մերժումը վկայում է, որ Բաքուն ցանկանում է տապալել Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,- շեշտել է նախարար Նալբանդյանը:
Այսօր` հոկտեմբերի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Էրեբունի և թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ, 27-ամյա Վահան Գևորգյանը, 27-ամյա Վլադիմիր Գևորգյանը, 27-ամյա Արման Ավագյանը և 31-ամյա Արամ Սրապիոնյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված անձինք ստացել են հրազենային վնասվածքներ, որոնցից 3-ի վիճակը կայուն ծանր է, իսկ մեկինը` ծանր: Վահան Գևորգյանը գտնվում է «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, ում վիրահատել են, իսկ նա հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի և որովայնի մասում հրազենային վնասվածքով և «լյարդի վնասվածք» ախտորոշմամբ:
Shamshyan.com-ի տեղեկություններով` վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Խորենացի փողոցում` Մետաքս թաղամասի հարևանությամբ գործող «ՎԻՎԱՌՈ» ընկերության մոտից: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության էրեբունի բաժնի օպերատիվ խումբը` էրեբունու ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` բաժնի պետի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության փորձաքրեագետները:
Դեպքի վայրում հայտնաբերվել են մեկ տասնյակից ավելի կրակված պարկուճներ, որոնք քննիչի կողմից առգրավվել և ուղարկվել են փորձաքրեագիտական վարչություն, որպեսի պարզվի` ինչ հրազենից են արձակվել կրակոցները: Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ:
Սոչիից Երեւան SU 5366 համարի չվերթն իրականացնող ինքնաթիռը, որի թռիչքը երեկ հետաձգվել էր և ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել ու ասեկոսեների պատճառ դարձել, այս գիշեր Հայաստանում բարեհաջող վայրէջք է կատարել:
SHAMSHYAN.com-ը «Արմենիա» միզազգային օդանավակայանից տեղեկացավ, որ օդանավը Հայաստանում վայրէջք է կատարել գիշերը՝ ժամը 00.25-ին: Հիշեցնենք, որ լրատվամիջոցները անգամ տեղեկություններ էին տարածել, թե ինքնաթիռը օդի մեջ անհետացել է: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Սոչիից-Երեւան SU 5366 համարի չվերթն իրականացնող ինքնաթիռը, որի թռիչքը նախատեսված էր հոկտեմբերի 23-ին, նշված ժամին վայրէջք չի կատարել: Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում նրանց սպասող որոշ ուղեւորների հարազատների մոտ խուճապ էր առաջացել:
SHAMSHYAN.com-ը կապ էր հաստատել «Արմենիա» միզազգային օդանավակայանի տեղեկատվական ծառայություն, որտեղից հայտնել էին, որ թռիչքը հետաձգվել է, բայց հետաձգման պատճառի մասին տեղեկություն չունեն: Միաժամանակ նշել էին, որ ինքնաթիռն այնտեղից չի թռչել: «Այնտեղից այստեղ թռիչքը 50 րոպե է: Որ թռչեր, հիմա ժամանած կլիներ»,- փոխանցել էին տեղեկատվական ծառայությունից: Միաժամանակ ավելացրեցրել, որ այնտեղից իրենց տեղեկացրել են, որ պատրաստվում են թռիչքի 23:00-ից հետո, իսկ այստեղ տվյալ թռիչքի ժամանմանը սպասում են 00:20-ին:
Սակայն իրական ժամանակում օդանավերին հետեւող flightradar24.com կայքում չվերթի դիմաց էլ նշված էր «unknown» (թարգմանաբար՝ հայտնի չէ):
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ձևավորած ընդդիմության շտաբի անդամներն այսօր նամակներ հանձնեցին ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատներին եւ միջազգային կառույցների գրասենյակներին: Նամակում նրանք բարձրաձայնում են իշխանությունների կողմից իրենց հասցեին ուղղված սպառնալիքների մասին: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց ճակատի ներկայացուցիչներն ընթերցեցին իրենց նամակ-հայտարարությունը:
«Նոր սահմանադրության նախագծի մշակման և դրա քարոզչության կազմակերպման գործին սահմանադրական դատարանի նախագահի և վարչապետի պաշտոնները զբաղեցնող անձանց ոչ իրավաչափ մասնակցությանը զուգահեռաբար՝ Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարը և քարտուղարը բացահայտ կերպով նախ ապատեղեկատվություն են տարածում, իսկ այնուհետև դրա հիման վրա իրավապահ մարմիններին ուղղորդում են բռնություն գործադրելու ընդդիմադիր ուժերի, առաջին հերթին՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների՝ նման գործելաոճի նպատակն է ընթացիկ տարվա ընթացքում Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ արդեն փորձարկված եղանակով արհեստական հիմքեր ստեղծել բռնությունների ենթարկելու, այդ թվում՝ նրանց կեղծ մեղադրանքներով ազատությունից զրկելու համար: Ճակատի անդամ Սյուզան Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ բացի արևմտյան երկրների դեսպանատներից և միջազգային կառույցների գրասենյակներից նամակներ են հանձնելու նաև Իրանի և Ռուսաստանի դեսպանատներին:
«Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Եվրոպայում խաղում է դեմոկրատական շղարշի տակ, դեմոկրատական երկրի իմիջ է ստեղծում, սակայն այստեղ բռնապետ Սերժ Սարգսյանի վարչախումբը հանդես է գալիս նման հայտարարություններով»,- ասաց «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության ղեկավար Սյուզան Սիմոնյանը:
galatv.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.