23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հետ քաղաքական կոչերով փողոց դուրս Արմեն Հովհանիսյանը դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման և ազատ է արձակվել պատիժն ամբողջությամբ կրելուց հետո:
Ինչպես քննության ամբողջ ընթացքում, այնպես էլ այսօր Հովհաննիսյանը պնդում է՝ ինքն ու ընկերները դատարանի առջև կանգնեցին քաղաքական հայացքների համար և պատժվեցին իշխանության հրամանով․ — «Սա ի՞նչ պատիժ: Իրանք ինձ չեն կարա պատժեն․ ընդամենը ռեժիմը ինձ ապօրինաբար զրկեց որոշակի ժամանակով ազատ տեղաշարժվելու իրավունքից, զրկեց ին ընտանիքի, իմ հարազատների հետ լինելուց: Բայց ոչ մի ակնթարթ այդ երկու տարվա ընթացքում ես ինձ ազատազրկված չեմ զգացել: Որովհետև ոչ ոք ու ոչ մի հանգամանք չի կարող ինձ զրկել մտքի, խոսքի և իմ քաղաքացիական դիրքորոշման իրավունքից»:
Հովհաննիսյանն «Արժեքների հեղափոխության» գործով արդեն երրորդ ազատ արձակվածն է․ 9-ը դեռ շարունակում են մնալ ճաղերից այն կողմ, այդ թվում նաև 6 տարվա ազատազրկման դատապարտված Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը։
Երկու տարի առաջ իրենց սկսած պայքարը, Հովհաննիսյանի խոսքով, չի ավարտվել․ — «Ընկերներին չեն դավաճանում ու թշնամու գերության մեջ չեն թողնում: Դեռ ճաղավանդակների հետևում են գտնվում և՛ իմ ընկերները, և՛ Հայկ Կյուրեղյան,մ և՛ Վոլոդյա Ավետիսյանը: 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունում ունենալ քաղբանտարկյալներ, դա ողբերգություն է»
Հովհաննիսյանի խոսքով, ընդդիմադիր դիրքորոշման համար քրեակատարողական հիմնարկում վատ կամ առանձնակի վերաբերմունքի չի արժանանացել, բողոքներ չի լսել նաև Շանթ Հարությունյանից։
Սպառելով ներպետական ատյանները՝ Շանթ Հարությունյանի փաստաբանը 2 ամիս առաջ բողոք է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ արդար դատաքննության իրավունքի խախտման դեպքերից բացի, փաստաբանն ընդծել է նաև, որ խախտվել է ամբաստանյալների անմեղության կանխավարկածը, և հիշատակել նախքան դատավճիռը Կոլումբիայի համալսարանում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Շանթն ու իր ընկերները նպետք է դատապարտվեն, քանի որ հանցագործ են։
Ուշագրավ է, որ ՄԻԵԴ-ը այս գործը վարույթ ընդունեց 15 օրվա ընթացքում, ինչը, ըստ փաստաբանների, արտառոց է։
Հովհաննիսյանին դիմավորելու եկած իրավապաշտպան Ֆելիքս Հայրապետյանն ասաց․ — «Մեր ներսում միայն մի ցանկություն էր․ ի դեմս Արմենի, մենք սպասում ենք, նկարում ենք մեր մտքում այն պահը, երբ մյուսներն էլ դուրս կգան, և մենք իրենց կդիմավորենք»:
azatutyun.am
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները Վանաձորում կայացած հանրահավաքին ներկաներին կոչ են արել մասնակցել դեկտեմբերի 1-ին Երևանի Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների նախագիծը տապալելու համար կազմակերպվող քաղաքացիական անհնազանդություններին.
«Դեկտեմբերի 1-ին հավաքվում ենք Երևանում` հասկանալու մեր պայքարի հետագա ընթացքը, հասկանալու, թե ինչպես կարող ենք ձերբազատվել այս ռեժիմից, մենք թույլ չենք տա, որ նորից մարտի 1 իրականացվի մեր նկատմամբ, թույլ չենք տալու նաև, որ դեկտեմբերի 6-ին հանրաքվե իրականացվի»,-ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:
Հանրահավաքին հաջորդած իրազեկման երթը տեղի ունեցավ ոստիկանների և երթի մասնակիցների միջև բախումներով։
«Հայկական Վարկածի» հետ զրույցում հավաքին մասնակցող Հարություն Աղլամազյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունն անօրինական կերպով փորձում էր խոչընդոտել երթի մասնակիցներին՝ բռնի ուժ կիրառելու միջոցով. «Մենք որևէ անօրինական քայլ չենք կատարում, երթը այնքան էլ մարդաշատ չէ, այդ իսկ պատճառով քաղաքապետարանին իրազեկելու կարիք չկա, իսկ ոստիկաններն այդ ամենը չեն հասկանում և փորձում են մեզ սադրել, խոչընդոտել մեր երթը: Այս պահին մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ, որպեսզի բախումներ չլինեն»:
Վանաձորում անցկացվող իրազեկման երթին մասնակցում են «Հիմնադիր Խորհրդարանի», «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունների անդամները, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները:
-
111
https://armversion.am/wp-content/uploads/2015/11/111-640x350.jpg «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները Վանաձորում կայացած հանրահավաքին ներկաներին կոչ են արել մասնակցել դեկտեմբերի 1-ին Երևանի Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների նախագիծը տապալելու համար կազմակերպվող քաղաքացիական անհնազանդություններին. «Դեկտեմբերի 1-ին հավաքվում ենք Երևանում` հասկանալու մեր պայքարի հետագա ընթացքը, հասկանալու, թե ինչպես … Continue reading → -
112
https://armversion.am/wp-content/uploads/2015/11/112-640x350.jpg «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները Վանաձորում կայացած հանրահավաքին ներկաներին կոչ են արել մասնակցել դեկտեմբերի 1-ին Երևանի Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների նախագիծը տապալելու համար կազմակերպվող քաղաքացիական անհնազանդություններին. «Դեկտեմբերի 1-ին հավաքվում ենք Երևանում` հասկանալու մեր պայքարի հետագա ընթացքը, հասկանալու, թե ինչպես … Continue reading → -
113
https://armversion.am/wp-content/uploads/2015/11/113-640x350.jpg «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները Վանաձորում կայացած հանրահավաքին ներկաներին կոչ են արել մասնակցել դեկտեմբերի 1-ին Երևանի Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների նախագիծը տապալելու համար կազմակերպվող քաղաքացիական անհնազանդություններին. «Դեկտեմբերի 1-ին հավաքվում ենք Երևանում` հասկանալու մեր պայքարի հետագա ընթացքը, հասկանալու, թե ինչպես … Continue reading → -
114
https://armversion.am/wp-content/uploads/2015/11/114-640x350.jpg «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները Վանաձորում կայացած հանրահավաքին ներկաներին կոչ են արել մասնակցել դեկտեմբերի 1-ին Երևանի Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների նախագիծը տապալելու համար կազմակերպվող քաղաքացիական անհնազանդություններին. «Դեկտեմբերի 1-ին հավաքվում ենք Երևանում` հասկանալու մեր պայքարի հետագա ընթացքը, հասկանալու, թե ինչպես … Continue reading → -
111
https://armversion.am/wp-content/uploads/2015/11/1111.jpg «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները Վանաձորում կայացած հանրահավաքին ներկաներին կոչ են արել մասնակցել դեկտեմբերի 1-ին Երևանի Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների նախագիծը տապալելու համար կազմակերպվող քաղաքացիական անհնազանդություններին. «Դեկտեմբերի 1-ին հավաքվում ենք Երևանում` հասկանալու մեր պայքարի հետագա ընթացքը, հասկանալու, թե ինչպես … Continue reading →
Հարավային Սուդանում կործանված օդանավում եղել է 12 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ՝ 5 հայ եւ մեկ ռուսաստանցի։ Այս մասին հայտնել է Հարավային Սուդանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է LifeNews-ը։
Նախնական տեղեկություններով՝ ավիավթարի պահին օդանավում եղել է 40 մարդ։ Ըստ Ջուբայի օդանավակայանի տնօրենի հաղորդած տեղեկությունների՝ փրկվել է 3 ուղեւոր։ Բացի այդ, տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ օդանավը վայր է ընկել ագարակի վրա, այդ պատճառով զոհերի թիվը կարող է աճել։
Հարավային Սուդանում այսօր կործանված ԱՆ-12 օդանավը պատկանում էր Ջուբայում տեղակայված Allied Services Limited ավիաընկերությանը, որը զբաղվում է բեռնափոխադրումներով։
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այսօր առավոտյան մասնակցել են Տուլայի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևի կազմակերպած խորհրդակցությանը:
Խորհրդակցության ընթացքում տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ հետագա աշխատանքները կազմակերպելու համար:
Վթարից անմիջապես հետո ՌԴ առողջապահության նախարարության մասնագետների կողմից կազմակերպվել է վիրավորների պատշաճ բուժօգնությունը, ապահովվել է անհրաժեշտ դեղորայքը:
Խորհրդակցությունից հետո Գագիկ Բեգլարյանն ու Արմեն Մուրադյանն այցելել են հիվանդանոցներ, հանդիպել վթարից տուժածներին, տեղում ծանոթացել իրավիճակին: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը իրավիճակի մասին պարբերաբար զեկուցում է Հանրապետության Նախագահին և վարչապետին:
Ըստ նախնական պայմանավորվածության՝ վաղը՝ նոյեմբերի 5-ին, Ռուսաստանի Դաշնությունից հատուկ չվերթով Երևան կտեղափոխվեն վթարից զոհված ուղևորների աճյունները:
Ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել:
Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը Տուլայի բժշկական հաստատություններում կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեպքից ժամեր անց, Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Երեկ՝ վաղ առավոտից, Գագիկ Բեգլարյանը անմիջական կապի մեջ էր ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ, ով հայտնել էր, որ իրավիճակը գտնվում է ՌԴ տրանսպորտի նախարարի և Տուլայի նահանգապետի անմիջական վերահսկողության ներքո:
Երեկ հրավիրվել է հանձնաժողովի երկու նիստ, տրվել են համապատասխան հանձնարարականներ։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան մեկնել է Տուլա՝ տեղում համակարգելու աշխատանքները։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որի զեկույցը սննդամթերքը քաղցկեղածինների ցուցակ մտցնելու մասին աղմկահարույց աժիոտաժ էր առաջ բերել, մսի պոտենցիալ վտանգի մասին տվյալների վերաբերյալ պարզաբանումով է հանդես եկել։ ԱՀԿ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մարդկանց բոլորովին էլ կոչ չեն անում դրա պատճառով հրաժարվել մսամթերքից։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ բոլոր համաշխարհային լրատվամիջոցները շտապել էին տեղեկացնել կազմակերպության փորձագետների եզրահանգումների մասին, որոնց համաձայն մարդիկ ոչ միայն պիտի հրաժարվեն վերամշակված միս պարունակող մթերքներից, այլեւ մսից ընդհանրապես։ Ինչպես գրել է The Independent-ը, «կազմակերպությունը կարմիր միսն ընդհանուր առմամբ դասել է «հնարավոր քաղցկեղածին մթերքների» թվին։
Այդ հայտարարությունը վրդովմունք է առաջ բերել միս եւ մսամթերք արտադրողների, ինչպես նաեւ մսային կերակրատեսակների շատ սիրահարների եւ միս օգտագործողների շրջանում։ Ընդդիմադիրները հույս ունեն, որ ԱՀԿ-ը դիտավորյալ չափազանցնում է միս օգտագործելու վտանգը՝ իրեն, օրինակ, այսպիսի արտահայտություն թույլ տալով․«օրվա ընթացքում խոզապուխտի ընդամենը երկու շերտիկը (50 գր) 18%-ով մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը»։
Դրան ի պատասխան, ԱՀԿ-ն որոշել է ճշգրտում մտցնել՝ ասելով, թե մարդկանց բոլորովին կոչ չի անում ընդհանրապես հրաժարվել մսից եւ մսամթերքից։ Կազմակերպության մասնագետները պարզաբանել են, որ նրանց վերջին հայտարարությունը հաստատել է այն հանձնարարականները, որոնք սպառողներին խորհուրդ էին տալիս չափավորություն պահպանել մսամթերքի գործածության հարցում։
«Հոդվածում չի խոսվում միս ուտելը դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Դրանում ընդամենը նշված է, որ մսամթերքի գործածությունը նվազեցնում է ուղիղ աղիքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը», — պարզաբանել են ԱՀԿ-ում։
Կազմակերպությունից հայտնել են նաեւ, որ հաջորդ տարվա սկզբին այդ թեմայով եւս մի հետազոտություն կիրականացվի։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցի քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանին, որտեղ նա չորրորդ օրն է՝ շարունակում է հացադուլը:
Պարզվեց՝ երկու դատապարտյալներ միացել են հացադուլին: Տեղեկություններ կան, որ մեկ տասնյակ դատապարտյալներ նույնպես դիտարկում են հացադուլին միանալու հնարավորությունը:
Պատճառը մեկն է. պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմը Հայաստանում դե ֆակտո չի գործում, համապատասխան հանձնաժողովները որևէ կերպ չեն հիմնավորում իրենց մերժումները և անկախ հանձնաժողովի՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելուց մերժման որոշումները ՀՀ օրենսդրությամբ բողոքարկման ենթակա չեն:
Սա նշանակում է, որ համապատասխան հանձնաժողովները որոշումներ կայացնում են ոչ թափանցիկ, միայն իրենց հայտնի սկզբունքներով, ինչը առաջ է բերում ազատազրկման դատապարտված անձանց և նրանց հարազատների հասկանալի բողոքը»:
«Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում երեկ երեկոյան ինքնասպանություն է գործել ամիսներ առաջ Մալաթիայում եղբորը կացնահարելու մեջ մեղադրվող՝ 36-ամյա Կարապետ Կարապետյանը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին հոգեբուժարանից: Ըստ տեղեկության՝ երիտասարդը կախվել է ծխասենյակի պատուհանի ճաղավանդակից՝ սավանի միջոցով:
«Մտել էր՝ ծխելու, մի քանի րոպե դուրս չի եկել, սանիտարն ասել է՝ դուրս արի, պատասխանել է՝ հլը չեմ վերջացրել, մի քանի րոպե հետո եկել, տեսել են՝ կախվել է: Անմիջապես կտրել են սավանը, իջեցրել են, արհեստական շնչառություն են տվել, շտապօգնության բրիգադի աշխատակիցներն էլ են նման փորձեր արել, բայց նա արդեն մահացած է եղել»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց հոգեբուժարանի բժիշկը:
Նրա խոսքով՝ Կարապետն իրենց մոտ էր տեղափոխվել ծանր փսիխոզով: «Որոշակի առաջընթաց էր նկատվում մոտը, լարվածությունն անցել էր, պարզապես միշտ անտրամադիր էր»,- ասաց նա և հավելեց, որ Կարապետը երբևէ իր մտադրության մասին չի հայտնել, վարքից էլ չի զգացվել, որ հնարավոր է նման քայլի դիմի:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 18-ի առավոտյան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել էր նույն տան բնակիչ՝ 1990թ. ծնված Վլադիմիր Կարապետյանի դին` գլխի շրջանում վնասվածքներով: Նախաքննությամբ պարզվել էր, որ Վլ.Կարապետյանի գլխին կացնով հարվածներ էր հասցրել նրա եղբայրը՝ Կ.Կարապետյանը: Նա ինքնախոստովական ցուցմունք էր տվել և հայտնել, որ եղբայրը մշտապես ծաղրում էր իրեն, ընկերների մոտ ստորացնում: Օգոստոսի 20-ին Կ. Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր։
Մեր տեղեկություններով՝ Կարապետ Կարապետյանը հոգեկան խնդիրների պատճառով ժամանակին կիսատ էր թողել ծառայությունը:
Հիշեցնենք, որ սպանված երիտասարդին հայտնաբերել էր մայրը: Սպանված Վլադիմիր Կարապետյանն ամուսնացած չէր, նախկինում դատապարտված էր եղել, բնակվում էր եղբոր հետ:
РИА Новости-ն, վկայակոչելով եգիպտական ԶԼՄ-ները, հայտնում է, որ ռուսական Airbus լայների բեկորներն արդեն գտնվել են: Դեպքի վայր են ժամանում փրկարարներ և բժիշկներ:
Reuters-ն էլ հայտնում է, որ Եգիպտոսի վարչապետը հաստատել է տեղեկությունը:
Sky News-ը` հղում անելով եգիպտական ավիածառայություններին հաստատել է, որ օդանավի հետ կապն իրոք ընդհատվել է, սակայն այն չի կործանվել, ամեն ինչ նորմալ է: Այլ մանրամասներ չեն հայտնվում:
Ի դեպ, ինքնաթիռի մասին տեղեկությունները տարբեր ԶԼՄ-ներում խիստ հակասական են, իսկ ավիաընկերությունը դեռ չի խոսել իր ինքնաթիռի ճակատագրի մասին:
Ավելի վաղ նաև հաղորդվել էր, թե ռուսական օդանավը կապ է հաստատել թուրք ավիադիսպետչերների հետ և ամենևին էլ չի կործանվել:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 91-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ:
2015թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Իսակովի 25 հասցեում գտնվող տան բակում հայտնաբերվել է նույն տան բնակչուհի՝ 1924թ. ծնված Վարդուշ Սիմոնյանի դին:
Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչի գլխավորությամբ։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են բաց, բութ գանգուղեղային վնասվածքներ՝ կոտրվածքների ձևով։
Համաձայն դատաբժշկի կողմից կազմված մահվան վկայականի՝ Վ.Սիմոնյանի մահվան պատճառը բաց, բութ գանգուղեղային վնասվածքի պատճառով առաջացած գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումն է եղել։ Միաժամանակ, դատաբժիշկն արձանագրել է, որ կնոջ դիակի վրա հայտնաբերվել են նաև կրծքավանդակի, ողնաշարի, վերջույթների փակ, բութ վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ:
Վ.Սիմոնյանը ճանաչվել է տուժող, իսկ որպես տուժողի իրավահաջորդ՝ նրա եղբորորդին։
Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Սպանությունը կատարելու շարժառիթները, հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.