23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մինչ Եվրոպան հույսեր է կապում Ադրբեջանից Թուրքիայի տարածքով գազի մատակարարումների հետ, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատում է ԵՄ առաջնորդներին՝ առճակատում ստեղծելով Հունաստանի հետ այն կղզիների պատճառով, որտեղ նա մտադիր է գազ եւ նավթ արդյունահանել:
ԵՄ-ն, «Հյուսիսային հոսքով» Ռուսաստանի Դաշնությունից գազի մատակարարումների կրճատում կանխատեսելով, հուլիսին Ադրբեջանի հետ հուշագիր ստորագրեց էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին: Բրյուսելը ցանկանում է ավելացնել Ադրբեջանից գազի գնումները եւ կրկնապատկել դրա մղման ծավալը Թուրքիայի տարածքով Անդրանատոլիական խողովակաշարով։ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ կնքված համաձայնագրի համաձայն՝ ադրբեջանական բնական գազը, որը կփոխադրվի TANAP-ով՝ տարեկան ավելի քան 16 միլիարդ խորանարդ մետրի չափով, նախ գնորդներին կառաջարկվի Թուրքիայում։ TANAP համակարգի ընդլայնումը տարեկան 32 միլիարդ խորանարդ մետր նախնական հզորությունից դուրս կիրականացվի պետությունների փոխադարձ համաձայնությամբ։
Ամեն տարի ԵՄ երկրները Ռուսաստանի Դաշնությունից մոտ 155 մլրդ խմ բնական գազ էին ներկրում, ուստի Ադրբեջանի մատակարարումները կկազմեն անհրաժեշտության միայն 10-15 տոկոսը։
Օրերս Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր Եվրամիությանը Մոսկվայի դեմ պատժամիջոցների քաղաքականության համար՝ նշելով, որ պատժամիջոցների պատճառով Եվրոպան այս ձմեռը լուրջ խնդիրներով կանցկացնի։
Ընդ որում, Թուրքիան ամեն ամիս պետք է մոտ 3 միլիարդ խորանարդ մետր գազ ներմուծի 6 երկրներից. Ռուսաստանի Դաշնությանը բաժին է ընկնում 40-ից պակաս, Իրանն եւ Ադրբեջանը մատակարարումների ծավալով երկրորդ եւ երրորդ տեղերում են։
Թուրքիան 2020-ից հետախուզական աշխատանքներ է իրականացնում Միջերկրական ծովում։ Օգոստոսի սկզբին՝ կղզիներից մեկում հորատման սարքով չորրորդ նավի՝ ջրի մեջ իջեցման ժամանակ, Էրդողանը կոշտ գնահատականներ տվեց Հունաստանին՝ միաժամանակ նշելով, որ Միջերկրական ծովում հետախուզումներն ու հորատումները կատարվում են Թուրքիայի ինքնիշխան տարածքում, եւ իրենց այդ գործողությունների համար թույլտվություն պետք չէ, եւ ոչ ոք չի կարող խանգարել իրենց։
Փորձագետները Թուրքիայի նախագահի այս պահվածքը համեմատում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանության հետ։
Ատլանտյան խորհրդի փորձագետ Մեթյու Բրայզան «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Էրդողանի մոտեցումը ինչ-որ առումով նման է Թրամփի հռետորաբանությանը.
Ըստ Բրայզայի՝ Էրդողանն հայտարարում է, որ ԱՄՆ-ն անտեսել է Թուրքիային որպես ՆԱՏՕ-ի անդամ, սակայն իրենք կհետապնդեն իրենց ազգային շահերը, նույնիսկ եթե դրանք հակասում են դաշինքի անդամների շահերին։ Թուրքիան ասում է՝ դուք մեզ կարող թելադրել։
ՄԱԿ-ի հովանու ներքո եւ Ռուսաստանի աջակցությամբ Ուկրաինայից հացահատիկի արտահանմամբ ճգնաժամը հաջողությամբ լուծելուց հետո Էրդողանն առաջարկեց միջնորդ լինել Զապորոժյեի ատոմակայանում ստեղծված վտանգավոր իրավիճակի կարգավորման հարցում՝ ձգտելով պահպանել տարածաշրջանային առաջնորդի իր դերը, ով կարող է ընդհանուր լեզու գտնել տարբեր պետությունների ներկայացուցիչների հետ։
.
ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է կտրուկ նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում։ Այս մասին ասվում է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներով գերատեսչության հայտարարության մեջ, որն ընթերցել է ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը։
ՌԴ ՊՆ-ն նշում է, որ հաշվի է առնվել Ուկրաինայի չեզոքության և ոչ միջուկային կարգավիճակի մասին պայմանագրի նախապատրաստումը և Ստամբուլում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններն ու փոխադարձ վստահության բարձրացումը, որոշում է կայացվել ՈՒկրաինայի վերոնշյալ շրջաններում նվազեցնել ռազմական ակտիվությունը։
«Մենք ելնում ենք նրանից, որ Կիևում կընդունվեն համապատասխան առանցքային որոշումներ, և պետք է պայմաններ ստեղծվեն հետագա բնականոն աշխատանքի համար»,- հավելել է Ֆոմինը։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբը ավելի մանրամասն կզեկուցի ռուսական պատվիրակության՝ Մոսկվա վերադառնալուց հետո։
Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի վարչակազմը որոշել է 2022 թվականի տոների օրացույցում ներառել «Ադրբեջանի Հանրապետության՝ Հայրենական պատերազմում 2020 թվականի հաղթանակի օրը»: Readovka պարբերականն ուշադրություն է հրավիրել Կրասնոդարի երկրամասի Սոչիի վարչակազմի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 3222 որոշման վրա՝ «2022 թվականի տոների, հիշարժան օրերի, նշանակալի իրադարձությունների եւ միջոցառումների օրացուցային պլանի հաստատման մասին»: Փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանի հաղթանակը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում նախատեսվում էր տոնել նոյեմբերի 8-ին։ Կարգադրությունը շուտով հեռացվել էր:
Սոչիի եւ Կրասնոդարի երկրամասի վարչակազմի մամուլի ծառայությունները չեն կարողացել օպերատիվ կերպով մեկնաբանել այդ ամսաթիվը տոների ցանկում ավելացնելու դրդապատճառները, ինչպես նաեւ չեն կարողացել բացատրել կարգադրության հեռացումը:
Սոչիի քաղաքապետի օգնական Ալեքսեյ Կոպայգորոդսկին մեկնաբանելու փոխարեն անդրադարձել է «Իրական Սոչի» Telegram ալիքի հաղորդագրությանը, ըստ որի՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակի տոնակատարության մասին տեղեկությունները հավաստի չեն: Մի շարք տելեգրամ ալիքներով շրջանառվող տեղեկությունները, թե Սոչիում նշվում են հարեւան պետությունների իրադարձությունների հետ կապված օրերը, չեն հաստատվում։ Քաղաքապետարանի աղբյուրը հայտնում է, որ դա ֆեյք է»։
Նշենք, որ Սոչի քաղաքի վարչակազմը պաշտոնական հերքում չի տվել։
Մինչդեռ Ռուսաստանի հայերի միությունը հիշեցրել է «Ռիդուս»-ին, որ նմանատիպ դեպք արդեն եղել է Ռուսաստանի մայրաքաղաքում. ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը Հայրենական պատերազմում Հաղթանակի օրը նախատեսում էր նշել Մոսկվայի եվրոպական առեւտրի կենտրոնի հանդիսությունների սրահում, սակայն հայ համայնքը դիմել էր իշխանություններին եւ իրավապահներին, եւ նույն օրը դեսպանությունը շտապ կերպով այդ միջոցառման անցկացումը տեղափոխել էր ԱԳՆ շենք։
Կրասնոդարում Հայաստանի երկու քաղաքացիների եւ Տաջիկստանի քաղաքացու դեմ քրեական գործի հետաքննությունն ավարտվել է: Այս մասին ասվում է ՌԴ տարածաշրջանային Քննչական կոմիտեի կայքում, հաղորդում է RG-ն:
Օտարերկրացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ: Քննքության վարկածով՝ 2018 թվականի հունվարի 31-ին Հայաստանի 27-ամյա քաղաքացին որոշել է առեւանգել իր ծանոթուհուն եւ գործին ներգրավվել է իր երկու ընկերներին: Այդ օրն էլ նրանք կազմակերպել են առեւանգումը: Մեքենայով մոտենալով Սեվերնայա փողոցի շենքերից մեկին՝ նրանք սպասել են կնոջը:
Փողոցում կնոջը տեսնելով՝ երկու առեւանգողները բռնել են նրան եւ նստեցրել մեքենայի հետեւի նստատեղին, որի ղեկին իրենց հանցակիցն էր եւ ուղեւորվել Ավերկիեւի փողոցի ուղղությամբ:
Սակայն կինը դիմադրություն է ցույց տվել եւ օգնության կանչել: Անցորդներն այդ մասին հայտնել են ոստիկանությանը: Կարմիր Պարտիզանների փողոցում ոստիկանները շրջապատել են առեւանգողների մեքենան եւ ազատել գերուհուն:
Բացի այդ առեւանգման գործի մասնակիցներից մեկը 2016-ին Արմավիր քաղաքի Մանկական քաղաքային հիվանդանացի տարածքում բաճկոն է գողացել:
«Դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրկացությամբ քրեական գործն ըստ էության քննելու համար դատարան է ուղարկվել», — նշվում է հաղորդագրությունում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվամիությունը դատապարտել են Ռուսաստանի ոստիկանության գործողությունները՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:
Այս պահին Մոսկվայի Տվերսկայա շրջանի դատարանում ընթանում է ընդդիմադիր գործիչ, նախօրեին տեղի ունեցած հակակոռուպցիոն բողոքի ակցիաների կազմակերպիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ վարչական վարույթի լսումը: Նրան սպառնում է 15-օրյա ազատազրկում:
Կիրակի օրը «Նա ձեզ համար Դիմոնը չէ» խորագրով բողոքի ակցիաներ են կայացել Ռուսաստանի տասնյակից ավելի քաղաքներում, այդ թվում՝ Դաղստանի մայրաքաղաքում։ Ակցիաների մասնակիցներն առաջին հերթին պահանջում էին Ռուսաստանի վարչապետ Դիտրի Մեդվեդևի հրաժարականը, սակայն, հնչում էին նաև հակապուտինյան կարգախոսներ։
Նավալնիի հիմնադրամը վերջերս «Նա ձեզ համար Դիմոն չէ» վերնագրով ֆիլմ էր տեղադրել համացանցում, որում, ֆիլմի հեղինակների պնդմամբ, ներկայացված են Մեդվեդևին պատկանող առանձնատներ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Իտալիայում: Դրանում բերված են նաև փաստեր այն մասին, որ վերջինս Իտալիայում խաղողի այգիներ էլ ունի: Մեդվեդևի մասին այդ ֆիլմն արդեն դիտել են միլիոնավոր ռուսաստանցիներ: Իշխանությունները, սակայն, ֆիլմում հնչած մեղադրանքների առնչությամբ որևէ մեկնաբանությամբ մինչ այժմ հանդես չեն եկել: Ավելին՝ երեկ ինքը՝ Մեդվեդևը «Ինստագրամ»-ում պատասխանելով օգտատերերից մեկի՝ «ինչպես եք» հարցին, գրել է․ «Նորմալ, դահուկ եմ այսօր քշել»՝ գրառմանը լեզուն հանած «սմայլիկ» ավելացնելով։
Երեկ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կայացած՝ չարտոնված ակցիաներին, տարբեր տվյալներով, մասնակցել է, համապատասխանաբար, մինչև 30 հազար և 8 հազար մարդ: Սրանք, թերևս, ամենամարդաշատ համառուսաստանյան բողոքի ակցիաներն էին Խորհրդային Միության փլուզումից ի վեր, որոնց, միաժամանակ, մասնակցել են 100 հազարավոր ռուսաստանցիներ երկրի տարբեր մարզերում և քաղաքներում։ Դրանց ընթացքում նաև միջադեպեր են գրանցվել, բախումներ՝ ոստիկանության և ակտիվիստների միջև։ Միայն Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է հազարից ավելի մարդու, այդ թվում՝ մի քանի տասնյակ անչափահասների։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե երեկ Մոսկվայում կայացած բողոքի ակցիան «սադրանք էր»: «Կրեմլը հարգանքով է վերաբերվում ռուսաստանցիների քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու իրավունքին, սակայն, դրանց արտահայտման ձևաչափը պետք է համաձայնեցված լինի իշխանությունների հետ»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով, Կրեմլը չի հարգում նրանց, ովքեր գիտակցաբար մարդկանց թյուրիմածության մեջ են գցում՝ սադրելով հակաօրինական գործողություններ։ Կրեմլի խոսնակը նաև հայտարարել է թե, իբր իրենք տեղեկություն ունեն, որ բողոքի ակցիաներին մասնակցած դպրոցականներին «ինչ-որ փոխահատուցում են խոստացել»։
Այս ակցիաները 2011-2012 թվականների համանման գործողություններից տարբերվել են նրանով, որ մասնակիցների մեծ մասը երիտասարդներ են եղել: Իրավապաշտպանները հայտարարում են նաև, որ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել ցուցարարների, այդ թվում նաև՝ կանանց և անչափահասների դեմ, ինչը պատկերող լուսանկարներ ու տեսանյութեր են տեղադրվել համացանցում։
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվամիությունը դատապարտել են ռուսաստանյան ոստիկանության գործողությունները, ինչն, ի դեպ, Մոսկվան «անթերի» է գնահատել: Մասնավորապես, ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները դրանք որակել է ժողովրդավարական արժեքների ոտնահարում՝ Ռուսաստանի իշխանություններին կոչ անելով անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ ԻՊ դեմ պայքարում միջուկային մարտագլխկներով հրթիռներ կիրառելու հարկ չի լինի: Ելույթից հատվածները հրապարակված են Կրեմլի կայքում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ մասին ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը։
Ըստ «Դոժդ» հեռուստաալիքն՝ Շոյգուն ասել է. «Հերթական անգամ «Կալիբր» թևավորվ հրթիռը ցույց տվեց իր արդյունավետությունը հեռավոր տարածության վրա»։ Այնուհետև ավելացծրել է , որ հրթիռները գործարկվել են նավի սուզված դիրքից:
«Սա նոր, արդիական և բարձր արդյունավետության, գերճշգրիտ զենք է: Այն կարող է լիցքավորվել ինչպես սովորական մարտագլխիկով, այնպես էլ հատուկ. այսինքն՝ միջուկային մարտագլխիկով: Բնականաբար, ահաբեկիչների դեմ պայքարում դա պետք չէ, հուսով եմ, երբեք էլ պետք չի գա»,-եզրակացրել է Պուտինը:
Շոյգուն ՌԴ նախագահին է ներկայացրել նաև Սու-24-ի խոցման վայրում հայտնաբերված պարամետիկ ինքնագրիչը: «Խնդրում եմ այն դեռ չբացել, դա անել միայն արտերկրի մասնագետների հետ համատեղ, ամեն ինչ գրանցել: Որքան հասկանում եմ, պարամետրիկ ինքնագրիչը մեզ հնարավորություն է տալիս հստակ հասկանալ Սու-24-i շարժման հետագիծը թռիչքի պահից մինչև անկումը` արագությունը, բարձրությունը, բոլոր շրջադարձերը: Այսինքն, կարող ենք հասկանալ, իրոք, որտեղ էր այն գտնվում խոցման պահին և որտեղ է նրան հասցվել դավադիր հարվածը թուրքական ՌՕՈւ կողմից»,-ասել է Պուտինը:
Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 12/2 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ կնոջ դի կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել հրշեջ-փրկարարներն ու 1-03 շտապ օգնության բրիգադը: Ժամանել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկացվել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը: Ոստիկաններն ու հրշեջները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են 29-ամյա Լ. Ա.-ի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան տանը հայտնաբերել է մայրը, ով ահազանգել է ոստիկանություն և փրկարար ծառայություն: Ըստ տեղեկությունների՝ ինքնասպանության պատճառը է եղել այն, Լ. Ա-ն Facebook սոցիալական ցանցում տեսել է տեղեկություն, որ իր ընտրյալը ինքնասպան է եղել, ինչի համար էլ ինքը նույնպես ինքնասպան է եղել: Այս տեղեկությունը քննչական բաժնում և ոստիկանությունում պարզվում է: Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
shamshyan.com
Այն ինչ տեղի ունեցավ այսօր գիշեր Ֆրանսիայի մայրաքաղաքում սպասելի էր…Իբրև թե “Իսլամական պետության” և “Ալ Ղայդայի” դեմ հակաահբեկչական պայքար մղող Ֆրանսիան,որն իր ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատճառով ավելի շատ այդ ահաբեկչական կազմակերպությունների հետ “կռիվ-կռիվ էր խաղում” Սիրաիյում և Իրաքում, ինքը դարձավ սարսափելի ահաբեկչությունների զոհ..Վերջին տվյալներով Փարիզի տարբեր շրջաններում տեղի ունեցած պայթյունների և կրակոցների հետևանքով զոհվել է 158 մարդ,իսկ 200-ից ավելը վիրավոր են…Այս ահաբեկչությունները նաև ոչնչացրեցին “տոլերանտ” Ֆրանսիայի մասին հեքիաթը…Փարիզը դարձավ իր իսկ ՏՈԼԵՐԱՆՏՈՒԹՅԱՆ զոհը…Նաև սա ցույց տվեց Ֆրնասիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի արտաքին քաղաքականության անհեռատեսությունն ու սնանկությունը…
Պատմությունը ցույց է տվել,որ երբ Ֆրանսիան գործում է ԱՆԿԱԽ,ապա նա նույնիսկ ՄԵՆԱԿ կարողանում է պայքարել իր դեմ ծառացած արտաքին վտանգների դեմ…Դա ապացուցում են նախագահներ Շառլ դը Գոլը,Ֆրանսուա Միտերանը,Ժակ Շիրակը և նույնիսկ Նիկոլա Սարկոզին…ԱՄՆ-ի կողմից ստեղծված ահաբեկիչների հետ սիրախաղի մեջ մտնելու հետևանքն այսպիսինն էր լինելու…ԻՊ-ը և ալ-Նուսրան,որն Ալ-Ղայդայի սիրական մասնաճյուղն է,մեծ հովանավորչություն էին ժամանակին վայելում Վաշինգտոնից,Լոնդոնից,Անկարայից….Էլ չեմ ասում արաբական միապետությունների ղեկավարների կողմից նրանց օգնելու մասին…
Լիբիայի,Իրաքի և Սիրիայի ժողովուրդների ողբերգությունը( վերջին տվյալներով չորս տարվա մեջ Սիրայաում ահաբեկիչների և կառավարական զորքերի միջև բախումների պատճառով մոտ 250 հազար մարդ է զոհվել) իրենց “արձագանքներն” արդեն տալիս են Եվրոպայում…Խոսքս հարյուր հազարավոր փախստականներևի մասին չէ…Սիրայում և Իրաքում ծանր վիճակում հայտնված ահաբեկիչները ՊԱՏԺՈՒՄ են իրենց վաղեմի հովանավորներին,որոնք հիմա բացի դիվանագիտական աջակցությունից ոչնչով դեռ չեն կարող օգնել նրանց…
Այս ողբերգությունը պետք է սթափեցնի ֆրանսիացիներին…Ու ոչ միայն նրանց…
Հ.Գ.Տեսնե՞ս հումորասեր և ԱԹԵԻՍՏ Charlie Hebdo-ն հիմա էլ ծաղրանկարներով կարձագանքի Փարիզում տեղի ունեցած այս ողբերգությանը…
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջ
«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար»,- պատմել է «Բատակլան» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության վկաներից մեկը, հաղորդում է Euronews-ը:
«Ես լսում էի, թե ինչպես էին նրանք վերալիցքավորում զենքերը: Համերգը դադարեցվեց, մարդիկ պառկած էին հատակին, իսկ նրանք շարունակում էին կրակել: Դա դժոխքի էր նման»,-պատմում է ականատեսը:
«Ես ու մայրիկս նետվեցինք հատակին, այնուհետ վազեցինք դեպի մուտքը, լսվում էին կրակոցների ձայները: Դա սարսափելի էր»,-պատմում է մեկ ուրիշ ականատես:
Վերջին տվյալներով, Փարիզում այս գիշեր տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է շուրջ 160 մարդ: Ավելի քան 200 վիրավորներից շատերը գտնվում են ծանր վիճակում: Չեզոքացվել է 8 ահաբեկիչ: Երկրի գլխավոր դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտնել է, որ ահաբեկչությունները տեղի են ունեցել միաժամանակ 6 կետերում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ահաբեկչություններից հետո հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ով առաջարկել է իր օգնությունը:
Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ ահաբեկչությունների այս շարքը ոչ այլ ինչ է, քան պատերազմի հայտարարում: Le Parisien հանդեսը լույս է տեսել «Սա պատերազմ է» խորագրով, իսկ Le Figaro թերթը՝ «Պատերազմ Փարիզի կենտրոնում» խորագրով:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հանձարկում է իրականացվել։ Ստադ դե Ֆրանս ստադիոնում Ֆրանսիայի ու Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումն էր, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նրան միանգամից տարհանել են, երբ ստադիոնի մոտակայքում պայթյուններ են սկսվել։
Ըստ վերջին տվյալների, Բատակլան թատրոնում, Ստադ դե Ֆրանս ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյան հարձակումների ընթացքում զոհվել է 153 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են շրջում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված։
Lenta․ru-ն հայտնում է ՝ըստ երկրի ղեկավարության, 112 մարդ զոհվել է հատուկ ջոկատայինների կողմից ազատագրված թատրոնի շենքում ։
Երկրի սահմանները, որոնց վերահսկողությունն ավելի վաղ խստացվել էր, կփակվեն։ Փարիզեցիները սոցցանցերում իրենց վիճակի մասին տեղեկություններով են փոխանակվում` Facebook-ն առաջարկում է երկրում գտնվողներին տեղեկացնել, որ իրենք ողջ են։
Ահաբեկչությունները պարալիզացրել են Փարիզի տրանսպորտային համակարգը։ Բատակլան թատրոնի մոտակայքով անցնող մետրոյի 5 ճյուղը չի գործում, կանգնեցված է նաև ավտոբուսների աշխատանքը։ Տեղի ոստիկանությունը Փարիզի բնակիչներին կոչ է արել տանից դուրս չգալ առանց հույժ անհրաժեշտության։
Նոյեմբերի 14-ին քաղաքում չեն գործելու դպրոցներն ու համալսարանները, հետաձգվելու են բոլոր ժամանցային ծրագրերը։
Այժմ, մի շարք այլ վարկածների շարքում, դիտարկվում է նաև իսլամիստական հետքի հնարավորութունը։ Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների, ահաբեկչություններից գոնե մեկը գործել է ինքնասպան հանցագործ։ Եվս մեկ վարկած կա, որը պետք է ստուգվի՝ թատրոն ներխուժած ահաբեկիչներից մեկը գոռացել է՝ «այն ամենը, ինչ կատարվում է, ձեր նախագահի մեղքն է»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.