29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«ՉԻ» տեղեկություններով, ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանը, որը նաև «Արտֆուդ» պահածոների գործարանի սեփականատերն է, իր ընկերության ներսում և առահասարակ Արարատի մարզում լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Ըստ որոշ լուրերի` Կարապետյանը դեռևս խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իր յուրայինների միջոցով հույսով է արել Արարատի մարզի բնակիչներից շատերին, որ նախարարի պաշտոնում վերահաստատվելու դեպքում նրանց ապահովելու է գյուղատնտեսական վարկերով: Կարապետյանը ՕԵԿ-ի համար աշխատած որոշ ինտելեկտուալ շերտի էլ խոստացել է հարմար գործ գտնել գյուղնախարարությունում, սակայն մինչև օրս ո´չ մեկը, ո’չ մյուսը իրականություն չեն դարձել: Մինչդեռ շատերը այն համոզմանն են եղել, որ ծայրահեդ դեպքում խոստումների չնչին տոկոսը կարող էր և իրագործվել:
Չորրորդ ինքնիշխանություն
Հայ ազգային կոնգրեսի համակարգող, պատգամավոր Լևոն Զուրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է «Հարսնաքարում» սպանված զինվորական Վահե Ավետյանի հիշատակի և բողոքի ակցիաներին իր մասնակցությանը:
«Հայաստանում արդարադատության և օրենքի գերակայության հաստատման Շարժման սիրելի մասնակիցներ.
«Հարսնաքարի» դեպքերը դարձան այն դետոնատորը, որ պայթեցրեց մեր կյանքի սովորական ընթացքը և բոլորիս, տարբեր քաղաքական հայացքներ և համակրանքներ ունեցող, ինչպես նաև որևէ քաղաքական ուղղվածություն չունեցող քաղաքացիներիս միավորեց արդարադատության պահանջի, մեր երկրում ապօրինություններին, բռնություններին և անպատժելիության վերջ դնելու նպատակի շուրջ: Մեզ միավորել է արժանապատվության սուր զգացումը, քաղաքացիական համարձակությունը և երկրում օրենքի իշխանություն հաստատելու երազանքը: Մեր ամբողջ հասարկությունը վրդովված է նրանից, որ տարիներ շարունակ, վայելելով իշխանության հանցավոր հովանավորությունը, մի խումբ մարդիկ իրենց են վերագրել վերին «արդարադատություն» լինելու, մարդկանց իրենց քմահաճույքով Լինչի դատաստանի ենթարկելու իրավունքը:
«Հարսնաքարի» դեպքերին հասարակության հզոր արձագանքը անակնկալ էր իշխանությունների համար, և բոլորս կարող ենք հպարտանալ, որ մեր գործողություններով կարողացանք մթնոլորտ փոխել երկրում, արթնացնել ժողովրդի մեջ արդարատաության և օրինականության համար պայքարելու ամհրաժեշտության գիտակցումը:
Բայց չգիտես ինչու հենց այս պահին, երբ շարժումը վայելում է իր վճռականության և հաստատակամության առաջին պտուղները, երբ սարսափելով հասարակության ընդվզման չափերից, իշխանությունները ստիպված էին պարտադրել Ռուբեն Հայրապետյանի հրաժարումը ԱԺ պատգամավորի մանդատից, մեր այս ազնիվ նախաձեռնության մասնակիցների մեջ սկսվել են փոխադարձ մեղադրանքներ, որոնք միայն կարող են ջլատել հզոր թափ հավաքած շարժումը:
Որոշ մասնակիցներ խոսում են այն մասին, որ պետք չէ քաղաքականացնել բողոքի ակցիաները: Նրանց հակադարձողները փաստարկում են, որ հնարավոր չէ նպատակի հասնել առանց բողոքներ ուղղելու հանցագործերին հովանավորող իշխանությունների դեմ: Ոմանք ասում են, թե Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները փորձում են քաղաքական դիվիդենտներ քաղել բողոքի ակցիաներից և սեփականացնել շարժումը, նրանց պատասխանողները պնդում են, որ Կոնգրեսը արդեն հինգերորդ տարին է զբաղված այս պայքարով և որ ակցիաների մասնակիցների ճնշող մեծամասնությունը Կոնգրեսից են:
Ես կարծում եմ, որ հանուն Վահե Ավետյանի հիշատակի և հանուն արդարադատության այս շարժման հաղթանակի’ պետք է ամնմիջապես դադարեցնել փոխադարձ մեղադրանքները և բոլոր խոսակցություններն այն մասին, թե ով ունի իրավունք մասնակցելու այս շարժմանը, և ով’ ոչ:
Սա բոլորիս Շարժումն է:
ՆՐԱՆՑ, ովքեր պնդում են, որ պետք չի քաղաքականացնել այն, և ՆՐԱՆՑ, ովքեր գտնում են, որ պետք է քաղաքականացնել:
ՆՐԱՆՑ, ովքեր կատարվածի համար մեղավոր են համարում Սերժ Սարգսյանի ռեժիմին և ստեղծված արատավոր համակարգը, և ՆՐԱՆՑ ովքեր կատարվածի համար մեղադրում են միայն Ռուբեն Հայրապետյանին կամ նրա հովանավորված թիկնապահներին:
ՆՐԱՆՑ ովքեր արդեն հինգ կամ տաս տարի պայքարում են արդարության համար Հայաստանի հրապարակներում կամ բանտերում, և ՆՐԱՆՑ, ովքեր առաջին անգամ են մասնակցում նման ակցիաների:
ՆՐԱՆՑ, ովքեր եկել են որպես անկախ քաղաքացի, և ՆՐԱՆՑ, ովքեր որևէ քաղաքական հոսանքի կամ կուսակցության մաս են կազմում:
Այս Շարժումը կհաղթանակի, եթե իրար չվանենք և համախմբվենք ընդհանուր նպատակի’ արդարադատության հաղթանակի շուրջ: և ամեն ոք թող անկաշկանդ ներկայացնի իր պատկերացումները չարիքի և նրա հաղթահարման մասին: Կարծիքների բազմազանությունից ոչինչ չենք կորցնելու, այլ շահելու ենք, դա միայն նպաստելու է, որ նորանոր մարդիկ միանան այս սրբազան գործին:
Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը ակցիաներին, ապա ԱԺ պատգամավոր, Կոնգրեսի խմբակցության ղեկավար լինելը, ինձ չի կարող զրկել քաղաքացու իմ իրավունքներից, և ես բոլոր այս ակցիաներին առաջին հերթին մասնակցում եմ հենց որպես վրդովված, արդարադատություն փնտրող ՔԱՂԱՔԱՑԻ: Վստահ եմ, նույն կերպ են վարվում Կոնգրեսի մյուս բոլոր ներկայացուցիչները: Մեր մասնակցությունից դժգոհող բոլոր անհատներին և ուժերին առաջարկում եմ օգտվել հենց այդ՝ ՔԱՂԱՔԱՑՈՒ իրավունքից: Այդ դեպքում ոչ ոք չի կարողանա սեփականացնել ժողովրդական շարժումը:»
Դերասան Սերգեյ Դանիելյանը («Յոժ») կարծում է, որ սխալ է եթերը մաքրելու նպատակով նամակ հասցեագրել երկրի նախագահին,քանի որ աշխարհում ոչ մի նախագահ հեռուստատեսության եթերը մաքրելով չի զբաղվում: Այս մասին նա ասաց այսօր` հուլիսի 5-ին, մամուլի ասուլիսում: Դերասան Սերգեյ Դանիելյանը այսպիսի հարց ուղղեց ասուլիսի մյուս բանախոսին` Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվետսկան ղեկավար, ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանին, թե. «Մենք ունե՞նք օրինակ, որ նախագահի ճաշակն ամենից բարձրն է»: Նիկոլայ Ծատուրյանն էլ պատասխանեց, որ նախագահը պետք է, ոչ թե մաքրի եթերը, այլ զարկ տա այդ գործընթացին:
Ըստ Դանիելյանի` զտելը, անաղարտ պահելը պետք է վերաբերի հանրային կամ պետական ալիքին: Դերասանը նկատեց, որ մտավորականների այդ նամակով ինչ-որ պատվեր է կատարվում մրցակցային դաշտում: Այդուհանդերձ, դերասանը կողմ է, որ հեռուստատեսության աշխատակիցներից ստեղծվի հանձնաժողով, որ չափորշիչներ մշակեն, թե օրինակ սիգարետի գովազդը քանի անգամ կարելի է ցուցադրել և այլն:
Նիկոլայ Ծատուրյանն հեգնանքով նշեց, որ մեր հեռուստատեսությունից շատ գոհ է, քանի որ ամեն ինչ արեցին, որ նա հայկական ալիքներ չնայի: «Ամեն ինչ արեցին, որ ինտելեկտուալ մասսան դիտի «Դիսքավերի», ռուսական ալիքները: Մեկ-մեկ մատս պատահաբար դիպչում է հայկական ալիքի վրա և ես սոսկում եմ»,- ասաց նա:
Նիկոլայ Ծատուրյանը լրագրողներին հարցրեց` երբ երեխային տանում են գազանանոց, ո՞ր կենդանու վանդակի մոտ են շատ հավաքված: Պատասխաններից պարզ դարձավ, որ կապիկի, հետևաբար վերջինս նշեց, որ կապիկություն են անում, որ շատ լսարան հավաքեն: Նրա խոսքով, երբ առյուծի վանդակի մոտ կանգնում են, առյուծի «հեչ պետքն էլ չի իրեն նայում են, թե` ոչ»:
Վարդան Պետրոսյանը Երևանում իր «Պարոնա՜յք. 50/50» ներկայացումը որոշակի սցենարական սրբագրումների է ենթարկել՝ «Հարսնաքարի» ողբերգական դեպքերով պայմանավորված: Դերասանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ներկայացումը կրկին քաղաքական երգիծանքի ժանրում է, և, որ նման ողբերգական դեպքերը այս ժանրում ներկայացնելը բավական բարդ է, բայց մյուս կողմից որպես արվեստագետ` մարդ չի կարող լռել:
«Սա ամենաթողության հարց է: Գիտեք, երբ իրենց կողքը բազմացնում են գազազած շներ, նրանք կարող են հարձակվել մարդկանց վրա: Ռուսաստանում ժամանակին բակերում ցուցանակ կար, որ զգուշացվում էր՝ злая собака, մարդիկ գիտեին, որ էդ բակում կատաղած շուն կար, որը կարող էր ամեն րոպե հարձակվել: Եվ եթե տերն այդպիսի կատաղած շուն չպահի, ստեղ էդ պրոբլեմը չի լինի»,– ասաց նա:
«Ուղղակի, ըստ իս, ստեղծված է մի միջավայր, որտեղ մարդիկ էդ անվան տակ, ստեղծել են պատժիչ ջոկատներ, որոնք ձեռք են բարձրացնում ում վրա ուզեն, երբ ուզեն: Սա առաջին դեպքը չէ, երկրորդը չէ»,- ասաց դերասանը և ավելացրեց, որ անձամբ է Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցների ժամանակ լսել, որ «դա իր քաղաքականությունն է՝ պատժամիջոցներ կիրառելը»:
«Դանիել արքան դարձրին Դանիա, Համլետի հոր վրեժը դարձել է մանիա, եսլի տի նեմեց, իդի տի վ Գերմանիա, տակ շտո բռածեց դավայ դո սվիդանյա »քաղաքական իրավիճակը գնահատելիս ասաց Վարդան Պետրոսյանը, նկատի ունենալով ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մականունը` «Նեմեց Ռուբո»:
Եթե այսպես կոչված՝ մութ ու ցուրտ տարիներին հայաստանցի երեխաներն ուզում էին դառնալ «էլեկտրիկ», ապա հիմա՝ թիկնապահ, դերասան Վարդան Պետրոսյանը:
Վարդան Պետրոսյանը նույնիսկ հայտարարեց, որ այսպես շարունակվելու դեպքում, երբ ծեծում են զինուժի ներկայացուցիչ, ոչ մի երաշխիք չկա, որ վաղն էլ ձեռք չեն բարձրացնի նաև նախագահի ինստիտուտի վրա:
«Լավ, էսօրվա նախագահին չեն կարող, բայց վաղը կարող է, ձեռի հետ մտնեն, ասեն` անցնում ենք Բաղրամյանով, հլը մի հատ մտնենք չափալախենք նախագահին… գնում է դեպի սա»,-ասաց դերասանը:
Իսկ որ նման արձագանք եղավ, ըստ Վարդան Պետրոսյանի, այն է, որ գերանդին խոփին է հանդիպել կամ նույնն է, թե հայ հասարակության դանակը ոսկորին է հասել է:
Ո՞վքեր ենք մենք, ովքեր են այդ 50/50 մարդիկ, ինչպես ենք տեսնում աշխարհը, աշխարհը՝ մեզ: Սրանք խիստ բազմաշերտ վերնագիր ունեցող «Պարոնա՜յք. 50/50»-ի հերոսներն են, մեր հասարակությունը: Ներկայացման ժամանակն էլ հիման է՝ 2012թ. մայիսի 6 –ի ընտրությունների և 2013-ի նախագահական ընտրությունների միջակայքը:
Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: Տոնի հետ կապված հուլիսի 5-ը և 6-ը հայտարարվել են ոչ աշխատանքնային օրեր:
1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման պատրաստած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Այն անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունն էր, որով էլ մինչ այսօր առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը:
2005 թվականին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեցին:
Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Երեկ lragir.am-ում կարդացի` բացառված չէ, որ Ռուբեն Հայրապետյանը «փոշմանի» և որոշի իր մանդատը վայր չդնել` տեղի տալով իր ընկերոջ` Սամվել Ալեքսանյանի խնդրանքներին: Դա ինձ քիչ հավանական է թվում, ավելի շուտ հնարավոր է հակաոակը` նա համոզի իր գործընկերոջը հրաժարվել պատգամավորությունից: Եթե նման բան տեղի ունենա, դա դրական կերպով կբնութագրի երկուսին էլ: Ի դեպ, կարծում եմ, պետք է տարանջատել օլիգարխների քաղաքական և հասարակական գործունեությունը: Առաջին դեպքում միանշանակ է, որ նրանք այդ ոլորտից պետբ է հեռանան: Երկրորդ դեպէում, երբ խոսէը, օրինակ, Ֆուտբոլի Ֆեդերացիայի կամ օլիմպիական կոմիտեի մասին է, այդ բնագավառում ընդգրկված մարդիկ, տվյալ դեպքում՝ սպորտսմենները, մարզիչները պետք է որոշեն` ուզո՞ւմ են նրանք, որ իրենց կազմակերպության ղեկավարը փոխվի, թե՞ չէ:
Ինչ մնում է քաղաքականությանը և դեպուտատությանը, ապա միանգամայն պարզ է, թե ինչու են օլիգարխներն այնտեղ խցկվել: Ռուսաստանում, որին մենք շատ բանով ընդօրինակում ենք, դա վաղուց արդեն անցած էտապ է’ Ուսմանովը, Լիսինը կամ Մորդաշովը Դումայի պատգամավորներ չեն և այժմ նման կարգավիճակ ձեռք բերելու ցանկություն, կարծես թե, չունեն: Միամտություն կլիներ, իհարկե, կարծել, թե նրանք քաղաքական դաշտում ազդեցություն չունեն, պարզապես նրանք գտել են դրա ավելի քաղաքակիրթ ձևերը, այդ թվում` մեդիայի միջոցով: Մեր մեծահարուստների ֆինանսական կարողությունները հիշյալ բիզնեսմեններից առնվազն 20 անգամ փոքր են, և գուցե դրանից է գալիս իրենց անվստահությունը վաղվա օրվա նկատմամբ և ձգտումը անձամբ քաղաքական «տանիքի» տակ մտնելու: Մյուս կողմից` ռուսաստանցի օլիգարխների մշակութային մակարդակը զգալիորեն ավելի բարձր է, քան իրենց հայ գործընկերներինը, և այսօր նրանց մտքով անգամ չի անցնում զարմացնել հասարակությանը իրենց կատաղած, կապը կտրած «ախրաննիկներով»: Այդ մերոնք են, որ մնացել են 90-ականների «բրատոկների» և «նոր ռուսների» մակարդակին:
Մեր այդ բոլոր հանգամանքները, բնականաբար, պայմանավորված չեն մեր ազգային առանձնահատկություններով կամ նույնիսկ «ռեժիմների» տարբերությամբ, հակառակը` մեր երկրում ներկայիս ռեժիմը նույնիսկ փոքր-ինչ ավելի ազատական է, քան Ռուսաստանում: Ավելի շուտ ես հակված եմ դա վերագրել մեզ մոտ 90-ականների առաջին կեսին ստեղծված ծայրահեղ էքստրեմալ վիճակով, երբ պետական կարգը` իր դրական ու բացասական կողմերով, ձևավորում էին ուժային կառույցները:
Բայց ինչ եղել` եղել է. վաղուց արդեն ժամանակն է անցնել նորմալ «քաղաքացիական» կյանքին: Դրա առաջին քայլը կարող էր լինել օլիգարխներին խորհրդարան չթողնելը: Բայց, ըստ երևույթին, ՀՀԿ-ն դա չէր կարող անել, քանի որ կարծր մրցակցության մեջ էր ԲՀԿ-ի հետ. որտեղ նույնպես մեծուփոքր օլիգարխներ կան: Հիմա, հաշվի առնելով Ռուբեն Հայրապետյանի քայլը, գուցե կա՞ տարբերակ, որ հիշյալ երկու կուսակցությունների օլիգարխները վայր դնեն իրենց մանդատները: Ինչների՞դ է պետք անընդհատ քննադատության և ծաղրի թիրախ լինելը: Գնացեք ձեր դղյակները, զբաղվեք բարեգործությամբ: Ուզո՞ւմ եք բարոյապես կամ նյութապես սատարել ներկայիս նախագահին` խնդիր չկա: Ցանկանո՞ւմ եք օգնել նախկին երկու նախագահներից որևէ մեկին` էլի ձեր գործն է: Բայց հանգիստ թողեք օրենսդիր գործունեությունը` դա ձեր խելքի բանը չի»:
Առավոտ
Այսօր տեղի ունեցավ Հանրային խորհրդին կից ձևավորված փոքր և միջին ձեռնարկատիրությանն հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջին բաց նիստը, որին մասնակցում էին հանրային խորհրդի անդամները, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, մի շարք տնտեսագետներ և գործարարներ: Նրանք հանգամանորեն անդրադարձան ՓՄՁ ոլորտում գրանցած հաջողություններին, փորձեցին վեր հանել առկա խնդիրները և տալ դրանց լուծումները:
Նշենք, որ սա քննարկումների առաջին օրն էր, դրանք լինելու են շարունակական և նպատակն է ձևավորել հստակ ծրագիր, որն ուղղված կլինի ոլորտի զարգացմանը և խոչընդոտների հնարավորինս կրճատմանը:
Սակայն… հնչեցին տարբեր կարծիքներ, որոնք ավելի շատ ուղղված էին իրականացված միջոցառումներին, այլ ոչ թե առկա խնդիրներին և տպավորությունն այնպիսին էր, թե յուրաքանչյուրը փորձում էր առաջ քաշել իրեն հուզող հարցերը` շատ դեպքերում շեղվելով քննարկման բուն խնդիրներից:
Քննարկման մանրամասները կներկայացնենք առաջիկայում:
Սուսաննա Տոնոյանը զբաղեցնում էր ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարի մամուլի խոսնակի պաշտոնը, և անցած շաբաթ իր դիմումի համաձայն ազատվել էր այդ պաշտոնից:
ՀՀ Կառավարության մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այսօր` հուլիսի 4-ին, նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ:
Նախագահականում տևական ժամանակ է, ինչ փորձում են մի պաշտոն գտնել Վիկտոր Դալլաքյանի, մի պաշտոն էլ` Վարդան Բոստանջյանի համար:
Վիկտոր Դալլաքյանին ցանկանում են իրավաբանական բլոկում տեղավորել, ինչ վերաբերում է ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ լինելու խոստմանը, ապա առժամանակ այդ գործընթացն «ատստավիտ» է արվել մի շարք պատճառներով, այդ թվում և Իսագուլյանին «չշարժելու» անհրաժեշտությամբ. Իսագուլյանի համար նախագահին հատկապես մոտիկ կանգնած մարդիկ են միջնորդել:
Ինչ վերաբերում է Վարդան Բոստանջյանին, ապա վերջինիս համար, ԿԲ խորհրդին զուգահեռ, փոխնախարարի, մի «պրիստիժնի» վարչության պետի պոստ են մտմտում:
Հրապարակ
Երեկ հայտնի դարձավ, որ Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը վայր է դրել մանդատը: Քանի որ Աժ ընտրությունների ադյունէում թիվ 1 ընտրատարածէում Ռուբեն Հայրապետյանից հետո ամենաշատ ձայները հավաքել էր «Ժառանգությունը» ներկայացնող Ստյոպա Սաֆարյանը, «Առավոտը» պարոն Սաֆարյանից հետաքրքրվել է` նոր ընտրությունների պարագայում արդյոք նա կդնի՞ իր թեկնածությունը: Ս. Սաֆարյանը պատասխանել է. «Հստակ որոշման մասին կարելի կլինի խոսել, երբ հրաժարականը ընդունվի ընթացակարգի համաձայն: Ապա պետք է լուրջ քննարկեմ: Չեմ կարող բացառել առնվազն: Բայց առաջադրվելու որոշման մասին, կարծում եմ, կարելի կլինի խոսել առաջիկայում: Սակայն միանշանակ է, որ այդ հարցին անդրադարձ կարող է լինել միայն Վահե Ավետյանի մահվան 7-րդ օրվանից հետո»:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.