03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Երևանի ավագանու հունիսի 26–ին գումարված հերթական նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է ԿԸՀ որոշման համաձայն ավագանու ՀՀԿ և ՀԱԿ խմբակցությունների նոր անդամներին, ինչպես նաև տեղեկացրել է, որ ավագանու անդամությունից հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Դերենիկ Դումանյանը։ Այնուհետև Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրին հավանություն տալու մասին որոշման նախագծին։
Երևանի ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով ամսական դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին։
Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2012 թվականի ծրագրի վերաբերյալ» որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցի վերաբերյալ ավագանու ԲՀԿ խմբակցությունն առաջարկություն է ներկայացրել, համաձայն որի որոշմամբ նախատեսված շենք շինություններն ու հողամասերն ուղիղ վաճառքի ձևով օտարումն առաջարկվում է իրականացնել ոչ թե կադաստրային արժեքի եռապատիկի չափով, ինչպես նախատեսված է որոշման նախագծում, այլ կադաստրային արժեքով։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է քվեարկությամբ հաստատել ներկայացված որոշման նախագիծը, իսկ ԲՀԿ խմբակցության առաջարկությունը քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որի եզրակացության հիման վրա, անհրաշեժտության դեպքում, որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն։ Օրակարգի այս հարցի վերաբերյալ ընդունված որոշմանը ԲՀԿ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել։
Ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել նաև Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող մի շարք շինություններ անհատույց օտարելու, ինչպես նաև գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին որոշումների նախագծերին ու հավանություն է տվել Երևան քաղաքի ենթակայության մի շարք կազմակերպություններ վարչական շրջանների ղեկավարների ենթակայության հանձնելու և լիազորություններ պատվիրակելու մասին որոշման նախագծին։
Այդպիսով, Երևան քաղաքի ավագանին ավարտել է 7–րդ նստաշրջանի աշխատանքները։ Ամփոփելով նստաշրջանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանուն համատեղ արդյունավետ աշխատանքի համար։
Ավագանու 8–րդ նստաշրջանը կմեկնարկի 2012թ.սեպտեմբերի 11–ին։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայաստանում վաղուց այսպիսի բարձր մակարդակի ընդունելության քննություններ չեն անցկացվել, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն աշոտյանը։
Նրա խոսքով՝ ինքը գրեթե դիմում–բողոք չի ստանում ծնողներից, իսկ մամուլում գրեթե միշտ լավ հոդվածներ են տպվում քննությունների մասին:
«Եկե՛ք դուք էլ խոստովանեք, որ նման բարձր մակարդակի քննություններ չեք տեսել։ Ես ինքնս էլ քայլում եմ փողոցով, սակայն ինձ չեն մոտենում մարդիկ և բողոք հայտնեն։ Հակառակը մոտենում են ծնողներ շատ բարեփոխումների համար հայտնում են շնորհակալություն»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Հայաստանում սկսվել են պետական ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննությունները, որոնք կավարտվեն հուլիսի 15-ին:
ԿԳ նախարարը նշեց նաև, որ արդեն իսկ զինծառայությունից վերադարձած արական սեռի ներկայացուցիչներ մրցույթային կարգով կարողանում են անվճար ընդունվել մագիստրատուրա:
«Այդ ծրագիրը ապացուցում է, որ զինծառայությունը չի տարանջատվում կրթությունից, այլ հակառակն է. մենք խրախուսում ենք այն տղաներին, ովքեր զինծառայությունից հետո որոշում են շարունակել կրթությունը»,- նշեց Աշոտյանը:
Պարզվում է` ՀՀ ամենաէլիտար պատգամավորը Թոխմախի Մհերն է: Աժ ղեկավարությունը ջանք չի խնայում վերջինիս համար հարմարավետ աշխատանքային պայմաններ ստեղծելու հարցում, ոչ միայն հատկացրել են միանգամից 2 աշխատասենյակ, այլև հնարավորություն տվել սեփական մեքենայով մուտք գործել Աժ տարածք, ինչը թույլատրված է միայն Աժ ղեկավար կազմին, հանձնաժողովների նախագահներին ու տեղակալներին: Այս կարգը գործում է հոկտեմբերի 27-ից հետո: Օրերս էլ Մհերն Աժ է բերել եվրոպատուհաններ` իր սենյակների համար:
«Հրապարակ».
ՀՌԱՀ փոխնախագահ Ժիրայր Դադասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մի պարզ ճշմարտություն՝ <Սերիալը հեռուստատեսային կարևորագույն ժանրերից մեկն է, և հեռուստատեսությունը չի կարող լինել առանց սերիալների>։
Սակայն ըստ Դադասյանի, <Ուրիշ խնդիր է, թե դրանք ինչ բովանդակություն ունեն, ինչ որակի են և ինչ են քարոզում։ Խոսել սերիալները արգելելու և դրանք եթերից հանելու մասին, առնվազն չիմացության արդյունք է>։
Նա կարծում է, որ ԱԺ-ն պետք է նոր չափորոշիչներ սահմանի.<Մենք սահմանեցինք չափորոշիչներ, սակայն օրենքի փոփոխության հետևանքով, ցավոք սրտի, չափորոշիչները սկսեցին չգործել։ Այժմ ես կարծում եմ, որ հեռուստատեսությունները պետք է գնան ինքնակառավարման ուղղությամբ։ Այսինքն ոչ թե չափորոշիչների, արգելակների միջոցով ձևավորվեն, այլ՝ ինքնակարգավորման>։
Իսկ այն, որ՝ ըստ Դադասյանի դաժանության, էրոտիկ տեսարաններով հաղորդումները, պետք է ցույց տան 24։00-ից մինչ առավոտյան 6-ն ընկած ժամանակահատվածում: Պարոն Դադասյանը ինքն էլ հավանաբար լավ չի պատկերացնում, քանի որ մեր բոլոր հաղորդումները օրվա կամ շաբաթվա մեջ մի քանի անգամ կրկնվում են, պարզապես հնարավոր չի լինի դրանք սահմանազատել, այլ բան է, որ հեռուստաոլորտը շատ լուրջ կանոնակարգելու խնդիր ունի ու հիմա ինչ մատուցվում է հանրությանը ընդամենը տխուր ու զավեշտալի կրկնօրինակում է: Եվ այս ֆոնի վրա ինչքան էլ տարօրինակ լինի, գուցե սերիալները միակ բանն են, որ ուղղակի առումով կրկնօրինակված չեն:
Հայ Ազգային կոնգրեսը դատապարտում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած վայրագ ծեծի արդյունքում մահվան դուռ են հասցվել բանակի բժիշկ սպաներ Վահե Ավետյանն ու Արտակ Բայադյանը։ Մամուլի և հասարակական քննարկման ակտիվ հակազդեցության շնորհիվ միայն ոստիկանությունը ստիպված եղավ ինչ-որ մարդկանց ձերբակալել սույն գործի շրջանակներում։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ տուժողներին դաժան ծեծի ենթարկողները ռեստորանի և Ռ. Հայրապետյանի անվտանգության աշխատակիցներն են և գործել են նրա գիտությամբ կամ թելադրանքով։ Գործի անաչառ և լիակատար չբացահայտումը և մեղավորներին արժանի պատիժ չտալը, ի թիվս այլ հետևանքների, հատկապես կարող է ազդել բանակի բարոյահոգեբանական վիճակի ու մարտունակության վրա։ Հայ Ազգային Կոնգրեսը չի հանդուրժելու երկրի, նրա ժողովրդի հեղինակության համար նվաստացուցիչ, պետության հիմքերը քայքայող նմանօրինակ սանձարձակ դեպքերը և հայտարարում է, որ աչալուրջ հետևելու է այս գործի հետագա ընթացքին ինչպես Կենտրոնական գրասենյակի, այնպես էլ խորհրդարանական խմբակցության մակարդակով»։
Մեր ունեցած ստույգ տեղեկություններով, այս շաբաթ կշարունակվի գործադիր իշխանության ձևավորման, մասնավորապես` մարզպետների նշանակման հարցը և կհաստատվի նաև Գեղարքունիքի մարզպետը:
ՀՀԿ -ն որոշել է, Գեղարքունիքի մարզպետի աթոռը վստահել մարտունեցի, մեծամասնականով ԱԺ պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանին՝ Թունելի Հակոբին:
Հիշեցնենք, որ նախորդ կոալիցիոն կառավարության կազմում երկու մարզպետների տեղերը պատկանում էին ԲՀԿ-ին, հրաժարական տված մարզպետների փոխարեն ՀՀԿ-ն Վայոց Ձորի մարզպետ նշանակեց Էդգար Ղազարյանին, իսկ Գեղարքունիքի մարզպետ կդառնա, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը:
Տարբեր գուշակություններ արվեցին, թե ինչ են խոսել Գագիկ Ծառուկյանն ու Տիգրան Սարգսյանը տետ ա տետ հանդիպման ժամանակ: Թերթը տեղեկացել է, որ Ծառուկյանն այդ հանդիպման մասին ԲՀԿ ֆրակցիային ասել էր հետևյալը. «Ես Տիգրան Սարգսյանին ասի, որ բացի իրենից ով էլ լիներ վարչապետը, մենք իրեն կպաշտպանեինք»:
«Հրապարակ».
«Սիվիլիթաս» հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այսօր այցելել են «Սիվիլիթաս» հիմնադրամ եւ պահանջել հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից՝ 2008 թվականի մայիսից:
«Պետեկամուտների կոմիտեի պահանջին զուգահեռ՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու գալիք շաբաթվա ընթացքում», — ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, ԱԱԾ-ն Հայաստանի նախկին արտգործանախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին առնչվող գործ է հարուցել. գործը հարուցվել է փողերի լվացման հատկանիշներով:
Պետական համալսարանի Ռոմանոգերմանական ֆակուլտետի մասնաշենքում այս պահին մեծ թափով շինարարություն է իրականացվում: Վերանորոգման աշխատանքների հետ զուգահեռ շենքի մուտքի հենց ճակատային մասում երկրորդ հարկ են սարքում:
Մասնաշենքի արտաքին տեսքի փոփոխության հետ կապված մեր հարցին, դասախոսներից մեկն ասաց, թե սրճարան են սարքում. Մեծ կաֆե պետք է լինի, մասնաշենքը չունի իր սրճարանը: Հարցին թե առաջին հարկում մի երկու սենյակ չկա՞ր միացնեին սրճարան սարքեին, որ դրա համար շենքի արտաքին տեսքն են փոխում, զրուցակիցս ասաց. «Չէ, դա լավ տեղ ա» :
Շինարարներից մեկն էլ ասաց, թե իր իմանալով լսարաններ են սարքում.«Բա՛, քչություն է անում, տեղ չկա, ուսանողները շատ են:Բիզնես ա բիզնես» :
Մենք էլ որոշեցինք հենց սկզբնաղբյուրից ճշտել հարցը. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ավելացված հատվածը նախատեսված է երկու նոր լսարանի համար և կլինի նաև հունագիտության կենտրոն: Մեր այն հարցին, թե՝ մի ամբողջ հարկ եք ավելացնում երկո՞ւ լսարանի համար, Սիմոնյանն ասաց. «Բա կարողա՞ մտածում եք կաֆե ա լինելու համալսարանի շենքում» :
Մեր ունեցած տեղեկություններով այսօր գիշեր երկաթուղայինների փողոցում սպանված երիտասարդը՝ 1981 թ. ծնված Սուրեն Զորոյանը, Երկաթուղայինների Ռաֆոյի միակ որդին է: Նա ամուսնացած է, ունի 2 երեխա: Ասում են, որ ամենայն հավանականությամբ փորձել են վրեժ լուծել հորից, քանի որ Սուրենն, ըստ մեր աղբյուրի, հանգիստ ու համեստ տղա էր և հացի արտադրամաս էր աշխատացնում իրենց տարածքում:
Տարածքի բնակիչները «Սև դղյակի» շրջակայքից գիշերը կրակոցի ձայներ ու աղմուկ են լսել: Սև դղյակը Ռաֆոյի տունն է, որն այդպես են կոչել տան բնակիչների հետ կապված մութ պատմությունների ու մի քանի սպանությունների համար: Չի բացառվում, որ սա վենդետա է, կապված կրիմինալ այս ընտանիքի հաշիվների հետ, քանի որ Ռաֆոն ու նրա եղբայրները հանցագործ աշխարհում տալիք ու առնելիք ունեցող անձիք են:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.