29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Եթե Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը համարվի ընդունված և Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում հայտարարվեն խորհրդարանական ընտրություններ, ապա Ստեփան Սաֆարյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անձամբ Ստեփան Սաֆարյանը:
Ըստ նրա՝ մայիսի 6-ին այդ ընտրատարածքում իր ստացած ձայները չափազանց պարտավորեցնող էին, ինչը հիմք է տալիս մտածելու, որ եթե հաջողվի այս նոր ընտրություններում ապահովել այս կամ այն չափով հավասար մրցակցային ընտրություններ, հիմքեր կունենա մտածելու վերջնական հաղթանակի մասին: Նա նշեց, որ իր անհատական որոշումը կայացված է, որին պետք է հաջորդի կուսակցության որոշումը, իսկ կուսակցության որոշումները հիմնվում են իրենց որոշումների վրա: «Այդ ընտրատարածքում ընտրություններ նշանակվելու պարագայում պատրաստ եմ իմ կուսակցության և այլ ընդդիմադիր ուժերի զորակցությամբ մտնել մրցակցության մեջ»,- նշեց նա և ավելացրեց, որ զարմացած է Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելու քայլից:
Անցած շաբաթ հասարակության ակտիվ մասը, որը, ինչպես հայտնի է, Հայաստանում ճնշող փոքրամասնություն է կազմում, շարունակում էր զբաղվել «Հարսնաքարով»: Ուրախալի է, որ մարդիկ հետևողական են այս հարցում` այդ շարժման ակտիվիստների ցասումն անկեղծ է ու միանգամայն արդարացված: Չնայած ակնհայտ է, որ կուսակցությունները կփորձեն դա օգտագործել իրենց նպատակների համար` համոզելով, որ իշխանափոխության հաջորդ իսկ օրը օլիգարխներն ու նրանց թիկնապահները իրենց պահելու են Իթոնի քոլեջի շրջանավարտների նման: Թեև դա ամենևին չի նսեմացնում Վահե Ավետյանի սպանության դեմ բարձրացած հասարակական ալիքի նշանակությունը:
Անցած շաբաթ տեղի էր ունեցել ևս մի դեպք, որն, իմ կարծիքով, ևս զարհուրելի էր. նկատի ունեմ գյումրեցի ազատամարտիկ Ժորա Աթոյանի մահը, որը նույնպես, ըստ էության, սպանություն էր: Ասածս, իհարկե, իրավական գնահատական չէ, բայց մյուս կողմից` ինչպե՞ս անվանել այն դատավարությունն ու դատավճիռը, ըստ որի` Աթոյանը կեղծել է իր փաստաթղթերը և, պարզվում է, որպես պատերազմի մասնակից իրավունք չի ունեցել զինվորական թոշակ ստանալու: Ինչպե՞ս է մեղադրական կողմը կարողացել ապացուցել, որ այդ մարդը պատերազմի ժամանակ կոնտուզիա չի ստացել և հորինել է այդ փաստը: Ավելին, մեր իրավապահ համակարգը վստահ էր, որ Աթոյանը ոչ միայն պատերազմում չի կորցրել առողջությունը, այլև հիմա, երբ երբեմն չէր կարողանում գալ դատավարությունների և պառկում էր հիվանդանոց, դա էլ էր «սիմուլյացիա»: Իսկ այդ ամենի գագաթնակետն այն էր, որ` քանի որ ազատամարտիկի թոշակն իբր «անօրինական» էր, ապա նա իրավունք չուներ նաև անվճար դեղորայք ստանալու, և մեր «մարդասեր» քննիչները կալանք էին դրել նրան հասանելիք ղեղորայքի վրա, իսկ գնել դրանք փողով նա չէր կարող: Վստահ եմ, որ զարգացած երկրում դատախազությունը կհետաքրքրվեր` կա՞ արդյոք այս բոլոր հանգամանբների ու Ժորա Աթոյանի մահվան միջև պատճառահետևանքային կապ, և մարդու առողջությանը մահացու վնաս հասցնելու համար մեղավորները կկանգնեին դատարանի առաջ:
Առաջ, 90-ականներին, անհաճո մարդու դեմ գործ սարքելու համար գրպանը թմրանյութ էին գցում: Հիմա մեթոդներն ավելի «քաղաքակիրթ» են դարձել. ազատամարտիկին, որը մարտի դաշտում արդեն կորցրել է առողջությունը, ասում են, որ նա ազատամարտիկ չէ, որ նա իր կենսագրությունը հորինել է, որ իր ծառայությունները հայրենիքի առաջ զրո են: Իրականամ այս մեթոդն ավելի դաժան է. դա իսկապես, ինչպես տեսնում եք, կարող է մարդուն սպանել:
Առավոտ
Ըստ Լյուդմիլա Սարգսյանի` ՀԱԿ–ը վերջերս լքած Դավիթ Շահնազարյանը նույնքան մտահոգ է ներկայումս երկրում ստեղծված վիճակով, որքան ՀԱԿ-ը։ Այս մասին նա ասաց այսօր` մամուլի ասուլիսի ժամանակ: «Ուղղակի Շահնազարյանը պայքարի շարունակության հարցում այլ մոտեցում ունի, ինչը մենք հարգում ենք: Մենք պետք է հանդուրժող լինենք այլ կարծիքների նկատմամբ, հարգենք ընկերոջ որոշումը և շարունակենք պայքարը»,- ասաց նա հրավիրված:
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորը համոզված է, որ դեռևս առիթ կլինի, որպեսզի խաչվեն իրենց ճանապարհները: «Վաստահ եմ, որ մեր ճանապարհները խաչվելու են՝ սեպտեմբերին, հոկտեմբերին հանդիպելու ենք և շարունակելու ենք»,- ասաց նա՝ ՀԱԿ-ից դուրս եկողների առնչությամբ նկատելով, որ գուցեև զուգահեռ պայքարն ավելի արդյունավետ լինի:
Լյուդմիլա Սարգսյանը համամիտ չէ Լևոն Զուրաբյանի այն տեսակետի հետ, թե ՀԱԿ-ը մաքրվում է: «Յուրքանչյուր քաղաքական դեմք իր ներկայությամբ հարստացնում էր ՀԱԿ-ը, բայց կան պայքարի տարբեր ձևաչափեր, որն այդքան էլ հեշտ չի համատեղել»,- ասաց նա և ավելացրեց, որ մնացողները ՀԱԿ-ում ավելի շատ են, քան հեռացողները, ըստ նրա, նույն մոտեցումը բոլորին չի կարող գոհացնել:
Անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, թե ընդդիմությունը ոչ լեգիտիմ է, Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ դա չի վերաբերվում ՀԱԿ-ին, այլ, ըստ նրա, խոսքը «Բարգավաճ Հայաստանի» մասին է:
Լյուդմիլա Սարգսյանը խոսեց նաև առաջիկա նախագահական ընտրություններին ՀԱԿ-ի հնարավոր թեկնածուի առաջադրման մասին: Նա նշեց, որ անձամբ իր համար միասնական նախընտրելի թեկնածուն միայն Լևոն Տեր-Պետրոսյանն է և ոչ ուրիշը, քանի որ վստահում է «նրա քաղաքական հոտառությանը»:
Նա չբացառեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրմանը զուգահեռ կարող են նաև առաջադրվել այլ թեկնածուներ
Թալինի քաղաքապետի աթոռը, այլևս նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի պատգամավոր դառնալուց հետո թափուր է մնացել.
Ընտրություններին շատ ժամանակ չի մնացել, սակայն առաջադրումների հետ կապված խմորումները դեռ ընթացքի մեջ են: Շրջանառվող թեկնածուներն են Մնացականյանի վստահելի անձը և աշխատակազմի ղեկավարը, որը ՀԺԿ անդամ է և Թալինի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարը, որը տեղի կուլտուրայի տան տնօրենն է:
Նախկին քաղաքապետը ցանկանում է իր աթոռին տեսնել սեփական թեկնածուին, դրանով պահելով նաև վերահսկողության սեփական լծակները: Սակայն մյուս թեկնածուն ԱԺ ընտրություններին բավականին լավ արդյունք է ապահովել և չի բացառվում, որ նժարը թեքվի նրա կողմը: Այնուամենայնիվ, մեր ունեցած տեղեկությամբ բոլորն էլ սպասում են նախագահի «դաբրոյին», որն առայժմ չի տրվել:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 9-18-ը գտնվելու է արձակուրդում, որի հիմնական մասը կանցկացնի Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում, այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:
Արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում Տիգրան Սարգսյանին փոխարինելու է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Հուլիսի 7-ին, ժամը 12.15-ի սահմաններում Պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետում, ըստ նախանական տվյալների, ադրբեջանական կողմի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային 1973 թ. ծնված Լևոն Արտուշի Թամրազյանը:
Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Բերդի տարածաշրջանի Պառավաքարի պաշտպանական դիրքերում և զոհվածը վանաձորցի է:
Ինչպես հաղորդվեց՝ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13 –րս կետով (դիտավորյալ սպանություն՝ ազգային ազգային, ռասսակայական կամ կրոնական ատելության և կամ մոլեռանդության շարժառիթով): Կատարվում է նախաքննություն:
Այսօր` հուլիսի 7-ին, Հայաստանի վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երկու նախագիծ ունի առաջարկելու. խոսքը բանակի և մշակույթի կապերի մասին է: «Ամսի տասնհինգից հետո կասեմ, կգնամ սահման, կգամ կասեմ: Հիմա այդ ծրագիրն ինձ համար կարևոր է, ուզում եմ պահպանել չար աչքից: Հուրախություն ինձ՝ նկարիչների հետ կապված առաջարկն անսպասելի հայտնվեց իմ օրակարգի մեջ, պետք է հնարավորինս օգնել նկարիչներին»,- նշեց Շուշան Պետրոսյանը:
Երգչուհին իր մտահոգությունը հայտնեց այն առնչությամբ, որ այսօր ամենավաճառվող երգերը հայախոս թուրքական բայաթիներն են։ «Մատների արանքով են նայում այն հաղորդումներին, որոնց իսկապես մեծ ուշադրություն է պետք դարձնել։ Նման ազգանպաստ հաղորդումները չեն ֆինանսավորվում բացարձակապես, Տրոցկիի ժամանակաշրջանի միկրոֆոններով են ելույթ ունենում։ Ամբողջ Հանրային հեռուստաընկերությունը ազգայինին վերաբերող ընդամենը երկու հաղորդում ունի։ Պետք է հնարավորինս ուշադրություն դարձնել ազգային երաժշտության պրոպագանդային»,- նշեց նա։
Ըստ երգչուհու` այսօրվա մշակույթի մեջ կորում է մեր մշակութային գիծը, հայ մշակույթը հիթ-շքերթներում ներկայացվող երաժշտությունը չէ:
Անդրադառնալով ԱԺ-ում քաղաքական գործչի ու մտավորականի բախմանը` Շուշան Պետրոսյանը նշեց, որ ուզում է լավատես լինել, որ չեն բախվի: «Հնարավորինս ամեն ինչ պետք է անեմ, որ բարելավվեն այն ոլորտները, որտեղ մտավորականները գործում են: Համառությամբ կհաղթեմ որպես մտավորական: Մտավորականը հաղթած է: Աստված տա, որպես քաղաքական գործիչ ևս հաղթեմ, շատ կարևոր է այդ տեսակը չկորցնել այնտեղ և կարողանալ առաջ տանել»,- նկատեց Շուշան Պետրոսյանը:
Շուշան Պետրասյանն ուրախ է, որ «Հարսնաքարի» ողբերգական դեպքից հետո նման դատապարտող աղմուկ բարձրացվեց: Նա հույս հայտնեց, որ հասարակության այս պահանջի շնորհիվ վերջ կդրվի այս ամենաթողությանը:
Նրան զայրացրել էր այս թեմայով իր գնահատականից հետո հնչեցված ուղղումները, որոնք նրան նույնացրել էին «Հարսանքարի» տիրոջ հետ:
«Ես ուզում եմ հասկանալ, որն է մեր նմանությունը: Ես կարծում եմ, որ այդ մարդը անկեղծ և ամենապոռթկուն ելույթը ունեցավ օրեր առաջ: Գիտեք, որ ոչ մեկս էլ Տեր Աստված չենք, բոլորս աչքեր ունենք, ականջներ ունենք, բայց մենք չենք դատավորները:
Ամեն մարդու մեր Տեր աստված, Հիսուս Քրիստոս, ամենավերջին սրիկային անգամ տալիս է ապաշխարելու հնարավորություն:
Եղավ այն, որ մինչև այդ չէր եղել: Այդ մարդը քայլ արեց, տեքստով հայատարարություն արեց, որը շատ հուզական էր, այսինքն՝ իր տեսակի համար, որ մեզ մոտ կարծրատիպ է արդեն՝ անսպասելի ու հուզական էր: Եկե՛ք կառչենք դրանից, հույս փայփայենք, որ այս դեպքը կլինի վերջինը»,-ասաց նա:
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցը, վերակառուցման և ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, վաղն առավոտյան ժամը 08:00-ից մինչև 20:00-ն երթևեկության համար կլինի փակ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է երթևեկել նույն վարչական շրջանի Մազմանյան-Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցներով:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ «Հարսնաքարի» վերջին դեպքերին և ասաց, որ հասարակությունը պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկի, որ Ռուբեն Հայրապետյանի նման անձինք իրապես հրաժարվեն մանդատից և չներկայացնեն մեր հասարակությունը ՀՀ-ի Ազգային ժողովում:
«Առաջին անգամ հասարակության ճնշման ներքո հրաժարական տվեց որևէ պաշտոնյա: Միգուցե այդ որոշումը իրենը չէր, միգուցե իր հայտարարությունը ինքը չի գրել, բայց նա իր ստորագրությունն է դրել դրա տակ: Սա հասարակական պահանջի արդյունք է: Մենք պետք է այնպիսի հասարակություն լինենք, որը պահանջատեր լինի ու կանչի պատասխանատվության յուրաքանչյուրին՝ ոչ միայն մեկին, ոչ միայն մի դեպքով»,- ասաց նա:
«Սա պետք է լինի շարունակական բնույթ կրող գործընթաց: Ռուբեն Հայրապետյանը մենակ չէ ԱԺ-ում: Իմ կարծիքով ԱԺ-ում մարդիկ կան, որ Ռուբեն Հայրապետյանից շատ ավելի «պայծառ» դեմքեր են: Հետևաբար` սա ոչ միայն նրա, այլ նաև տասնյակից ավելի մարդկանց է վերաբերում»,-նկատեց նա և հավելեց, որ այդ մարդիկ Հայաստանի խորհրդարանի հետ կապ չպետք է ունենան:
Ըստ պատգամավորի` ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվեց հասարակական ընդվզման համատեքստում: Զարուհի Փոստանջյանը նաև նշեց, որ պետության ներսում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որին պետք է տրվի ոչ միայն իրավական գնահատական, այլ նաև՝ քաղաքական:
«2001թ-ին քաղաքական գնահատական պետք է տրվեր «Առագաստ» սրճարանում կատարված սպանությանը, որի բռնարարքի խորհրդանիշը այդ ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր: Եթե ժամանակին մեղավորները պատժվեին, միգուցե այսօր այդ դեպքը տեղի չունենար»,-ասաց նա:
Այսօր` հուլիսի 6ին, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ «Ժառանգություն» կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններում կունենա իր թեկնածուն և այդ մարդը անվեհապահորեն կլինի կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այն հարցին, թե արդյո՞ք նման հստակ որոշում արդեն կա կուսակցության ներսում, քանի որ մինչ այժմ կուսակցության մյուս անդամները պարբերաբար ասել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել, նա պատասխանեց. «Իհարկե, որոշում չկա, քանի որ դեռևս չենք հասել գործընթացի այդ փուլին: Դեռ ժամանակ կա, բայց դա կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը»:
Զարուհի Փոստանջյանը հույս հայտնեց, որ «Ժառանգության» առաջնորդը կլինի ընդդիմության միասնական թեկնածուն:
«Մենք այն ուժն ենք, որն ուզում է իրական ու համակարգային փոփոխությունների հասնել»,- ասաց նա:
Զարուհի Փոստանջյանը ասաց, որ եթե «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջիկա նախագահական ընտրությունների իր թեկնածությունն առաջադրի, «Ժառանգություն» կուսակցությունը չի ընդունի նրան՝ որպես միասնական թեկնածու ու չի սատարի նրան:
«Միասնական թեկնածուի գաղափարին դրական ենք վերաբերվում, բայց թեկնածուին չենք տեսնում Լևոն Տեր–Պետրոսյանին:
Մենք բացառում ենք գործող և արդեն ոչ գործող նախագահների թեկնածուներին սատարումը: Նրանք ունեցել են իրենց ներդրումը, բայց ավելի շատ խոչընդոտել են ՀՀ-ի զարգացմանը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.