29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Շները մեր բարեկամներն են, բայց, որ նրանք մեզանում այնքան հարգանք են վայելում, որ երեկոյան ժամերին հյուրընկալվում են Հանրապետության Հրապարակի գորգի վրա, նորություն էր:
Երեկ երեկոյան հրապարակի գորգի վրա անխռով 4 -5 շուն էր պառկած: Հասկանալի է, որ թափառող շների խնդրի արդյունավետ լուծումը տարիներ շարունակ չենք կարողանում գտնել: Այդ մասին բազմիցս խոսվել է, բայց որ մայրաքաղաքի իշխանություններն անզոր են նրանց դեմ այնքան, որ երեկոյան զբոսանքի ժամին, նույնիսկ հաշվի չառնելով Երևանի դեմքի մասին հյուրերի կարծիքը, թափառող շներին թույլ են տալիս հանգստանալու հրապարակի գորգի վրա, տարօրինակ է:
Հրապարակի կենտրոնում աղավնիներին շներով փոխարինելն արդարացված չէ: Մենք դեմ չենք թափառող շների գոյությանը, սակայն, չենք կարծում, թե նրանց տեղը Հանրապետության Հրապարակի գորգի վրա է:
Այս տարի «Համազգային հայ կրթական և մշակութային միության» ուսանողական ֆորումը մեկնարկել է հուլիսի 14-ին և կշարունակվի մինչև հուլիսի 27-ը : Ֆորումին մասնակցելու են Սփյուռքի տարբեր գաղթօջախներ (ԱՄՆ, Կանադա, Լիբանան, Իրան, Սիրիա, Ֆրանսիա, Ավստրալիա,) ներկայացնող շուրջ 40 հայ ուսանող երիտասարդներ, ինչպես նաև Հայաստանը, Արցախն ու Ջավախքը ներկայացնող երիտասարդներ:
Երկշաբաթյա այս համահավաքի օրերին համալսարանական երիտասարդներն առիթ կունենան հանդիպելու հայրենի մտավորականների, քաղաքական-հասարակական գործիչների հետ, կլսեն պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, իրենց հայաստանցի հասակակիցների հետ Կլոր սեղանների և բանավեճերի ընթացքում կքննարկեն ժամանակակից հայ երիտասարդներին հուզող տարաբնույթ խնդիրներ, ինչպես նաև կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր, մեկ օր կանցկացնեն Ծաղկաձորի Սուրբ Տիրամայր ճամբարում իրենց հանգիստը անցկացնող ծնողազուրկ երեխաների հետ: Սփյուռքահայ ուսանողները կհյուրընկալվեն Երևանի պետական համալսարանում, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, կլսեն դասախոսություններ, «Հայոց գրերը, մշակույթն ու պատմությունը», «Ցեղասպանության 1ՕՕ ամյակի սեմին», »Ո՞վ է հայը. Ինքնության խնդիրներ», «Ազգային նվագարաններ», «Եղեռնի ազդեցությունը հայ գեղանկարչության վրա» և այլ թեմաներով: Ծրագրի վերջում ուսանողներին առիթ կտրվի եռօրյա այցով լինել Արցախում:
Նշենք, որ Համազգային հայ կրթական և մշակութային միության ուսանողական Ֆորումը տարիների ավանդույթ ունի: Այն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակցելու ամենամյա ծրագիր է:
Սիրիահայերի խնդիրները գնալով բարդանում են: Նրանք մնացել են փակուղում: Հիմանական մասը, որոնք ի վիճակի չեն գնալ ԱՄՆ կամ այլ երկիր չեն կարողանում լուծել անգամ Հայաստան գալու հարցը:
Նրանք բողոքում են, որ չեն կարողանում Հայաստան գալ նախ ինքնաթիռի տոմսերի թանկ լինելու պատճառով: Այսօր` լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հանրային խորհրդի Երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը:
«Մեր հայրենակիցները չեն կարողանում գալ Հայաստան ազգային փոխադրող «Արմավիա»-ի բարձր գների պատճառով: Պետք է զեղչային համակարգ ստեղծել»,- համոզված է նա, շեշտելով, որ իրենք բարձրացնելու են հարցը և առաջիկայում նամակով դիմելու են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը:
Սակայն ինքնաթիռի տոմսը խնդիրներից մեկն է. Իրականում սիրիահայերը Դուբայից այլ ընկերությունների չվերթով են գալիս Հայաստան, որը մոտ 200 դոլարով պակաս է, քան «Արմավիա»-ում է: Հարց է ծագում, ինչո՞վ է պայմանավորված «արմավիայի » վարքագիծը:
Ասուլիսի եկած սիրիահայ տնտեսագետ Հարութ Փալուլյանը նշել է, որ Հալեպից Երևան վերջին տարում «Արմավիան» չվերթ չի իրականացրել, իսկ անցած երկուշաբթի տեղի ունեցած առաջին չվերթի տոմսը, նախորդ տարվա համեմատ, 150 դոլարով թանկացել է: «Արմավիա»-ի երկկողմանի տոմսն արժե 670 դոլար, ինչը բավականին մեծ գումար է Հալեպում բնակվող հայերի համար:
Նրա խոսքով` Սիրիական ավիաընկերության տոմսի արժեքը 470 դոլար է, սակայն այն հնարավոր չէ ձեռք բերել, քանի որ տոմսեր չկան: Իսկ ահա «Արմավիա» ընկերության Երևան-Հալեպ ուղետոմսն արժե 320 դոլար:
Սակայն նույնիսկ այդպիսի պայմաններով ինքնաթիռի տոմս անմիջապես ձեռբ բերել հնարավոր չէ, նախ պետք է գրանցվել և սպասել հերթի:
Հարութը ասել է, թե ցանկանում է մնալ և աշխատել Հայաստանում, նա պատռել է ետադարձի տոմսը` կորցնելով զգալի գումար: Սակայն այստեղ նրանց գրկաբաց չեն ընդունում «Արի տուն» կանչող մեր ծրագրերը միայն ժամանակավոր հարազատներ են ուզում, որ գան ծախսեր անեն ու հետ գնան, իսկ մշտական բնակության եկածներին մենք ոչինչ չունենք առաջարկելու, բացի բացօթյա երկնքից և հայկական արևից:
Նշենք, որ հուլիսի 2-ից ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը վերականգնել է Հալեպ-Երևան չվերթը, որը դադարեցվել էր այս տարվա մարտի 25-ից: Չվերթի իրականացումը դադարեցվել էր` Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով և դրանից բխող վտանգավոր հետևանքներով, իսկ վերականգնելուց հետո փաստորեն գինը անտրամաբանական աճ է գրանցել:
Ինչ վերաբերվում է Սիրիայում տիրող իրավիճակին սիրիահայ տնտեսագետը նշեց, որ Բաշար ալ- Ասադ իշխանությունը, հայերի համար ձեռնտու է, իսկ իշխանության, փոփոխության դեպքում հայկական համայնքի վիճակը կբարդանա:
Այսօր` հուլիսի 14-ին, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնին հրավիրված ռեժիսոր Ագնեշկա Հոլլանդը հայտարարել է, որ հարկավոր է Հայոց ցեղասպանության մասին ծանրակշիռ ֆիլմ նկարահանել, այնպիսի ֆիլմ, որն ամբողջապես կարտացոլի ողբերգության էությունը:
«Դուք դեռ կարիք ունեք ճշմարտության համար մաքառելու», -ասել է նա: Ըստ նրա` քաղաքական շատ թեմաներ պատշաճ կերպով ներկայացված չեն արևմտյան կինեմատոգրաֆիայում: «Նույնիսկ բարձրագույն կրթությամբ մարկանցից շատերը պատկերացում չունեն այն մասին, թե Խորհրդային Միությունում ինչ է տեղի ունեցել 30, 40, 50-ական թվականներին: Սրա մողավորը հիմնականում կինեմատոգրաֆն է, որը չի կարողացել բավական լավ ներկայացնել թեման», — նկատել է լեհ ռեժիսորը:
Հոլլանդը խոստովանել է, որ մրցանակներն ու նվերներն իհարկե մեծ նշանակություն ունեն, քանի որ վկայում են գնահատված լինելու մասին:
«Ես հանուն փողի ֆիլմ չեմ նկարահանում: Առայօր զարմանում եմ, որ ինձ վճարում են սիրած գործով զբավելու համար», — նկատել է նա: Ի դեպ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում Ագնեշկա Հոլանդին «Փարաջանովի թալեր» մրցանակ կշնորհվի:
Ագնեշկա Հոլանդը դեռ չի ծրագրում, թե որտեղ, երբ և ինչպես է նկարահանելու իր հերթական ֆիլմը: «Կարող է պատահել այնպես, որ ես մի ամբողջ տարի մնամ Երևանում: Ես ոչինչ չեմ բացառում», — կատակել է Հոլանդը:
Հաստատվել է «Հայկական վարկածի» այն կանխատեսումը, ըստ որի մայիսի 4-ին Հանրապետության Հրապարակում հանրահավաքին պայթած փուչիկները լցված են եղել մեթան գազով:http://www.armversion.am/2012/05/05/%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%B8%D6%81%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A5%D5%BB/
Փուչիկները, սովորաբար, լցնում են իներտ հելիում գազով, իսկ մեթանն, ի տարբերություն հելիումի, պայթյունավտանգ է, սակայն մի քանի անգամ էժան:
Ըստ Ոստիկանության հետաքննության գլխավոր վարչության ներկայացուցիչ Արսեն Ավագյանի` հետաքննության ընթացքում հաջողվել է պարզել, որ փուչիկները մասնավոր անձ է լցրել` սովորական գազի բալոնից, որը սովորաբար կիրառվում է գազալցակայաններում, այն էլ` ոչ թե հատուկ տարածքում, այլ սովորական բնակարանում:
Նշենք որ այս միասին մենք ևս գրել էինք:
Ավագյանն ասել է նաև, որ փուչիկներն այրվել են սովորական կրակայրիչից՝ այսինքն բաց կրակից, ոչ թե ծխախոտից, ինչպես ենթադրվում էր:
Իսկ թե ով է եղել փուչիկների պատվիրատուն և լիցքավորողը առայժմ անուններ չեն հրապարակվում:
Դիտելով «Արմնյուզ»-ով Դավիթ Շահնազարյանի հարցազրույցը, ես, ճիշտն ասած, տպավորություն չստացա, որ այդ գործիչը հակասություններ չունի ՀԱԿ-ի հետ, և որ նա դուրս չի եկել ՀԱԿ-ից, ինչպես որ մեկ շաբաթ շարունակ պնդում էին այդ կուսակցության ներկայացուցիչները: Իհարկե, նրանք հիմա էլ կարող են ասել` «պարոն Շահնազարյանն ասել է այս` նկատի ունենալով այն», բայց բառային այդպիսի ձեռնածությունների կարիքը չկա, որովհետև ակնհայտ է` նա դեմ է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «վերլուծություններին», որոնցում ավազակապետության կազմաքանդման գործում որոշակի հույսեր են կապվում ԲՀԿ-ի հետ, որովհետև այդ վերլուծությունները, պարոն Շահնազարյանի խոսքերով, դարձել են ՀԱԿ-ի քաղաքականություն: Այդ տեսակետն արտահայտված է հստակ և միանշանակ, և փորձել ճարպիկ ձևակերպումներով հերքել այդ իրողությունը` անիմաստ է: Ի դեպ, 90-ականների կեսերին պարոն Շահնազարյանը ճիշտ նույն ձևով առարկում էր ՀՀՇ-ի քաղաքականության դեմ, որը ակնհայտորեն սկսել էր հիմնվել ուժային գործիքների վրա, ինչը, իմ կարծիքով, դրեց Հայաստանում առայսօր գոյություն ունեցող քաղաքական և տնտեսական արատավոր հարաբերությունների հիմքը:
Բայց հարցը միայն որոշակի անձի և նրա ընկերների հակասությունների մեջ չէ: Խնդիրն ավելի ընդհանրական է` արդյոք քաղաքականության մեջ կարևո՞ր է արժեքային համակարգը: Նիկոլո Մաքիավելիի հետնորդներն այդ հարցին բացասական պատասխան են տալիս, ըստ նրանց` կարևորը ուժերի հարաբերակցությունն է, որն օգտագործելով` պետք է ցանկացած գնով հասնել նպատակին [տվյալ դեպքում` քրեաօլիգարխիկ համակարգի մի մասը պետք է տապալի մյուսին]: Սակայն պատմությունից հայտնի է, որ երբ նպատակն արդարացնում է միջոցները, շատ արագ այդ նպատակը ձևափոխվում է, խեղաթյուրվում, իսկ որոշ ժամանակ անց մոռացվում է` մնում են, այսպես ասած, ինքնանպատակ միջոցներ: Բայց ենթադրենք` արժեքները կարևոր չեն. այդ դեպքում, եթե որևէ քաղաքական ուժ ընտրել է մաքիավելիզմի ճանապարհը, ապա նա այլևս զրկվում է որևէ արժեքային համակարգի անունից խոսելու իրավունքից: Օրինակ` նա չի կարող որևէ քաղաքական ուժի անվանել կցորդ կամ կույրաղիք, երք ինքն է մեկ այլ ուժի կցորդը և կույրաղիքը:
Իր հարցազրույցում պարոն Շահնազարյանը բարձրացնում է ևս մի էական հարց` ազատական ուժերի համախմբումը: Ի դեպ, ՀԱԿ-ը երբեք իրեն ազատական չի հռչակել, և այս տեսակետից ազնիվ է` ինչպե՞ս կարող է ազատական լինել նա, ով իր հետ թեկուզ փոքր անհամաձայնություն հայտնողին թշնամու, դավաճանի և ծախվածի պիտակ է կպցնում: ՀԱԿ նախկին անդամը արդարացիորեն նշում է, որ մեր հասարակական սպեկտրի այդ` ազատական հատվածն այսօր շատ թույլ է ներկայացված: Բայց արդյոք դա պատահականությո՞ւն է: Արդյոք պատճառն այն չէ՞, որ մեր քաղաքացիների մեծ մասն ու ազատական գաղափարները, ինչպես ասում են, «գենետիկորեն անհամատեղելի են»:
Առավոտ
Աժ արտահերթ նստաշրջան անցկացնելու նախաձեռնության փաստաթղթի տակ ստորագրել է 21 պատգամավոր։ Դա նշանակում է, որ նիստը չի կայանա.
Մենք արդեն հրապարակել ենք նրանց մի մասի անունները ներկայացնում ենք ամբողջական ցանկը:
Ստեփան Դեմիրճյանը, Հայ ազգային կոնգրես
Նիկոլ Փաշինյանը, Հայ ազգային կոնգրես
Արամ Մանուկյանը, Հայ ազգային կոնգրես
Լյուդմիլա Սարգսյանը, Հայ ազգային կոնգրես
Լևոն Զուրաբյանը, Հայ ազգային կոնգրես
Ռուբեն Հակոբյանը, «Ժառանգություն»
Ալեքսանդր Արզումանյանը, «Ժառանգություն»
Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգություն»
Հրանտ Բագրատյանը, Հայ ազգային կոնգրես
Գագիկ Ջհանգիրյանը, Հայ ազգային կոնգրես
Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ
Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ
Վարդան Օսկանյանը, ԲՀԿ
Տիգրան Ուրիխանյանը, ԲՀԿ
Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ
Էլինար Վարդանյանը, ԲՀԿ
Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ
Ստեփան Մարգարյանը, ԲՀԿ
Վահան Բաբայանը, ԲՀԿ
Խաչատուր Քոքոբելյանը, «Ժառանգություն»
Վահե Հովհաննիսյանը, ԲՀԿ
Մի շարք լուրջ խնդիրներ են առաջացել Սևանա լճի, ափամերձ տարածքների վարձակալությունների և մի շարք այլ խնդիրների հետ կապված: Մեր մտահոգությունները փորձեցինք կիսել Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի հետ, սակայն նա այս պահին բացակայում է հանրապետությունից և փոխանցեց, որ մոտ օրերս կլինի:
Իր մտահոգությունը հայտարարության տեսքով տարածել է նաև օբուսդմենը.
«Սույն թվականի հունիսի 15-ին ՀՀ կառավարությունը ներկայացրեց և ՀՀ Ազգային ժողովը ընդունեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է Սևանա լճից ջրի բացթողման տարեկան ծավալ 170 միլիոն խմ-ի փոխարեն սահմանել 320 միլիոն խմ: Այս կապակցությամբ Պաշտպանի գրասենյակում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում պետական մարմինների և մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ օրենսդրական նշված փոփոխությունների ընդունման գործընթացում հասարակական լսումներ չեն կազմակերպվել, և հետևաբար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ազդակիր համայնքին և հասարակության շահագրգիռ այլ անդամներին հնարավորություն չի ընձեռնվել մինչ օրինագծի ընդունումը արտահայտել իրենց դիրքորոշումը և որևէ կերպ ակնկալել դրա ներառումը օրինագծում: Հաշվի չեն առնվել օրենքի փոփոխությամբ Սևանի ավազանի էկոհամակարգի վերաբերյալ բնապահպանների ահազանգերը:
Միևնույն ժամանակ քննարկման բոլոր մասնակիցները կարևորել են գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ոռոգումը և գյուղացիների համար եկամտի աղբյուրի ապահովումը:
Շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ հասարակայնության մասնակցության ապահովումը, որպես պետության պարտավորություն, նախատեսված է Օրհուսի 1998թ. կոնվենցիայով, համաձայն որի, յուրաքանչյուր Կողմ ապահովում է հասարակայնության մասնակցությունը վաղ փուլում, երբ բաց են բոլոր տարբերակների դիտարկման հնարավորությունները, և հասարակայնության մասնակցությունը կարող է արդյունավետ լինել: Անընդունելի է շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ սահմանված ընթացակարգային կանոնների անտեսումը, որի արդյունքում խախտվում են շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացման թափանցիկության, հանրային մասնակցության ապահովման սկզբունքները:
Կոչ ենք անում իրավասու բոլոր պետական մարմիններին որոշումների կայացման յուրաքանչյուր գործընթաց իրականացնել օրենքի անշեղ պահպանմամբ: Որպես օրենքի պահանջ հասարակության մասնակցության ապահովումն այս գործընթացներում իրականացնել հրապարակայնության, մատչելիության և թափանցիկության սկզբունքներին համապատասխան, ձևավորել քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակցության մշակույթ և հրատապ միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը հասարակության համար անմատչելի դարձնող որոշումները և գործողությունները բացառելու ուղղությամբ»:
2012 թ. մայիսի 14-ից Հայաստանի դատական դեպարտամենտի պաշտոնական էջում տեղադրված է զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների գործով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, որով սահմանվում է նաև, թե ինչ ասել է «տեղեկատվության պատշաճ աղբյուր» և «ոչ պատշաճ» աղբյուր: Որոշումը պարտադիր է բոլորի՝ պետական, տեղական կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար:
Ինչպես նշում է այսօրվա «Ժողովուրդը», այս «պատշաճ» և «ոչ պատշաճ սահմանումների» արդյունքում կստացվի, որ եթե մեկը լրագրողին ինչ-որ տեղեկություն թաքուն է փոխանցել (թեկուզ իրականությանը համապատասխանող), դա պատշաճ աղբյուր չէ, իսկ եթե նույն մարդը բացահայտ է ասել, և այդ մասին միանգամից նշվել է հրապարակված հոդվածում` պատշաճ է: Թերթը նկատում է, որ այս «տխրահռչակ» որոշման արդյունքում առաջիկայում լրագրողները լուրջ դժվարություններ կունենան իրենց փակ աղբյուրների հետ շփվելիս, ինչը խոսքի ազատության սահմանափակման ուղղակի դրսևորում է:
Դատական դեպարտամենտը ի հիմնավորում նշում է, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների նպատակն է օրենքների միատեսակ կիրառությունը, այսինքն՝ եթե օրենքը որոշակի ձևով կիրառվել է մի անձի նկատմամբ, ապա հասարակության մնացած անդամները նմանատիպ գործերով կարող են դատարանից պահանջել, որպեսզի նույն օրենքն իրենց նկատմամբ էլ նույն կերպ կիրառվի:
Ակնհայտ է, որ դատական գործընթացում այս երկու սահմանումների որակման ժամանակ ի հայտ կգա տեղեկատվության աղբյուրի բացահայտման խնդիր, սակայն Դատական դեպարտամենտի հանրային կապերի ծառայության ղեկավար է Արսեն Բաբայանն այդ կարծիքը չի կիսում:
Այս համատեքստում նա բերեց հետևյալ օրինակը: Օրինակ՝ եթե մեկը սրճարանում ինչ-որ բան է լսում, ապա չի կարող այն անմիջապես, առանց «մշակման»՝ տեղեկատվության աղբյուրի ճշտման և որոշակի այլ գործողությունների հրապարակել: Կամ կարող է, բայց այդ դեպքում լրագրողը դառնում է պատասխանատուն, եթե դատարանը որոշի, որ առկա է զրպարտություն կամ վիրավորանք:
Նշենք, որ սա ոչ այլ ինչ է, քան լրագրողական էթիկայի ոսկե կանոնների պահանջ, որն ասում է, որ տեղեկատվությունը պետք է ճշտվի գոնե երկու աղբյուրից, իսկ ցանկալի է՝ երեք:
Ի պատասխան հարցադրման, որ սրանով, փաստորեն, «սահմանվում են լրագրողական էթիկայի կամ ինքնակարգավորման կանոններ» Դատական դեպարտամենտի հանրային կապերի պատասխանատուն նշեց, որ, այո, դրանք լրատվամիջոցի համար կարող են ինքնակարգավորման հիմք դառնալ, բայց խնդիրը օրենքի միատեսակ կիրառումն է:
«Իսկ մեկ պատշաճ աղբյուրից, այո տեղեկատվությունը կարող է հրապարակվել, խոսքն այն մասին է, թե այդ մեկ աղբյուրը որքանո՞վ է պատշաճ. արդյո՞ք բամբասանք չէ կամ միտումնավոր կազմակերպված»,- ասաց Արսեն Բաբայանը:
Դիտարկմանը, թե այդ նախադեպային որոշմամբ, լրագրողը ստիպված կլինի բացահայտել իր աղբյուրը, Արսեն Բաբայանը նկատեց, որ լրագրողը ցանկացած դեպքում կարող է օգտվել իր այդ իրավունքից, սակայն այդ դեպքում կվերցնի իր վրա ողջ պատասխանատվությունը:
«Այսինքն՝ եթե շատ կարևոր է այդ աղբյուրը, մի նշիր, բայց քեզ վրա վերցրու: Եվ հետո մինչ այս էլ, դատարանը կարող էր որոշ դեպքերում աղբյուրը բացահայտելու հետ կապված որոշում կայացնել»,-ասաց նա՝ հավելելով, որ թող ընթերցողի մոտ տպավորություն չստեղծվի, թե հենց թերթը գրի «մեր աղբյուրը», առաջանալու է պատասխանատվության խնդիր: Այլ միայն այն դեպքում, եթե կա զրպարտանք և կամ վիրավորանք ու դատական հայց:
Երևանի մամուլի ակումբի փորձագիտական եզրակացության մեջ ասված է, որ դատարանների կողմից օրենքի միատեսակ մեկնաբանման անհրաժեշտությունը հասունացել էր վաղուց։
«Իսկ ինչո՞ւ կարելի է արդարացված համարել Վճռաբեկ դատարանի որոշումը նախադեպային գնահատելը … Առաջիկայում հնարավոր է տրվի այս որոշումների իրավական փորձաքննությունը, սակայն առայժմ նկատենք, որ դրանք գրեթե լիարժեքորեն սահմանել են վիրավորանքի և զրպարտության գնահատման չափանիշները, «հրապարակային» հասկացությունը, գնահատողական դատողության և փաստի տարբերությունը, հանրային գերակա շահով պայմանավորված լինելու դեպքում վիրավորանքի բացակայությունը, վիրավորանքի և զրպարտության գործերով պատասխանատվությունից ազատվելու դեպքերը և այլն»:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Tert.am–ի հետ զրույցում նշեց, որ այս որոշման մեջ տեսնում են որոշակի խնդիրներ և վերապահումներից մեկը վերաբերում է հենց տեղատվության աղբյուրի բացահայտման հնարավորությանը: «Մենք էդ խնդիրը նշում ենք այդտեղ»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Վերաքննիչ դատարանը հանուն Հայաստանի Հանրապետության, անդրադառնալով կոնկրետ արտահայտության զրպարտությունը գնահատելու չափանիշներին, արձանագրել է, որ անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, դրանք չպետք է լինեն վերացական, իսկ «վիրավորանք» և «զրպարտություն» որակվելու համար պետք է առկա լինեն մի շարք չափանիշներ, ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, լինեն ոչ միայն սուտ, այլև անհիմն, և իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
«Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ, որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ»,- նշված է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ:
Թերթ.am
Բոլորովին վերջերս ոչ պաշտոնական միջոցառումներից մեկի ժամանակ թունդ լեզվակռիվ են ունեցեք նախկին և ներկա ՀՀԿ-ական ու դաշնակցական այրերը: Բացի այն, որ հին ընկերներն ու նժդեհականները փորձել են իրար բան հասկացնել խորհրդարանական րնտրությունների գործընթացների արդյունքների հետ կապված, հետն էլ փորձել են թիկնապահների ինստիտուտի վերաբերյալ մտքեր արտահայտել, ինչն էլ, փաստորեն, ոչ այնքան ցանկալի ավարտ է ունեցել: Ըստ որոշ լուրերի, երբ նախկին դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանր փորձել է իր շրջապատի ՀՀԿ-ականներին ասել, թե այդ ինչ «թազա» լոպազություն է մի քանի թիկնապահներով մարդամեջ դուրս գալը, սեղանին ներկա ՀՀԿ-ականները, որոնց մեջ է եղել նաև պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, վերջինիս հակադարձել են, թե հին ժամանակները անցյալում են, իսկ հիմա հազար ու մի շառ ու փորձանքից պաշտպանվելու խնդիր կա: Ավելին, ներկաներից մեկն էլ իր հերթին նկատել է, որ. «Հիմա էդ էլ «պրիստիժի» մի մասնիկ ա, էլի, թող էդ էլ լինի, հո դրանով չաղքատացա՞նք»:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.