29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը այսօր` հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 2013թ. նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալու լավագույն տարբերակ տեսնում է իրեն::
Ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունները վերլուծելով` նա եզրակացրել է, որ բոլորից լավն ու համապատասխանն ինքն է: Հայրիկյանը նշել է, որ 1996թ. ինքը ոչ միայն հանեց իր թեկնածությունը, այլ կարողացավ բոլորին միավորել մեկ թեկնածուի շուրջ:
«Ես միանալու փորձ ունեմ, տեղը զիջելու փորձ, բայց միշտ ծրագրերի հետ են կապված եղել իմ որոշումները: Եթե իմ ծրագրերից ավելի լավը կներկայացնեն՝ կլինեն լավ հայ, հայ ժողովրդի ճակատագիրը լավ պատկերացնող մարդիկ՝ ես կխորհրդակցեմ: Միավորող կարող են լինել միայն ծրագրերը»,– նշել է նա:
Ըստ Պարույր Հայրկյանի` ինքը համապատասխանում է թե Հայ ազգային կոնգրեսի, թե Հայ հեղափոխական դաշնակցության, թե «Ժառանգության» առաջ քաշած չափանիշներին:
«Հայրիկյանը խոսում է նախագահի պաշտոնի մասին միայն 2-3 տարվա համար, որ կառուցեմ երկու տարում ու դրանից հետո կհեռանամ: Երբ ես դառնամ նախագահ, այդ պաշտոնը վերացնելու եմ, ժողովուրդն էլ ընտրելու է վարչապետին»,- ասել է նա:
Բացի դա Պարույր Հայրիկյանը նախագահ դառնալուց հետո կառաջարկի միասնական ուղղագրություն ունենալ, լեզվի մասին օրենքում փոփոխությունը կուղարկի պառլամենտ: Նրա խոսքով` նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին որոշումը ինքն է կայացրել, ոչ թե ԱԻՄ-ը:
Պարույր Հայրիկյանն այն կարծիքն է հայտնել, որ դրության տերը մնալու է Սերժ Սարգսյանը, որովհետև խորհրդարանական ընտրություններին մեծամասնություն հենց ՀՀԿ-ն է կազմել, իսկ ով ասում է ընդդիմության միասնական ճակատ ստեղծենք, նա կամ միամիտ է, կամ խաբեբա:
Իսկ այն հարցին, թե ինչու իր ղեկավարած կուսակցությունը չէր մասնակցել մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, նա մպատասխանել է, որ եթե մասնակցեր, ոնց էլ չլինի 5% կհավաքեր, բայց մանր-մունր հարցերով չի ցանկացել զբաղվել:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 20-ին, մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, որտեղ զեկուցվել են 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության արդյունքները:
Մինչ օրակարգին անցնելը, Հանրապետության նախագահը որոշ դիտարկումներ է ներկայացրել կոլեգիայի նիստի մասնակիցներին:
Ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի բացման խոսքը.
«Պետք է ասեմ, որ նախ վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը՝ սկսած ոստիկանապետից, շատ լավ գիտակցում է այն առաքելությունը, որ ստանձնել է կամովին: Այո՛, այսօր ոստիկանի աշխատանքն առաքելություն է առանց չափազանցության և առաջին հերթին՝ ղեկավար անձնակազմի համար: Սա չգիտակցելը հավասարազոր է ոստիկանության առջև դրված խնդիրների և զարգացման նպատակների չընկալման: Այստեղ որևէ կասկած լինել չի կարող:
Մենք շատ ենք աշխատել ոստիկանական բարեփոխումները արագացնելու ուղղությամբ: Անձամբ ես հետևել եմ ձեր քայլերին գրեթե ամենօրյա հաճախականությամբ: Այս վերջին փուլում ես ձեր բոլորի ուշադրությունը հրավիրել էի ոստիկանության արտաքին ծառայության, նկատի ունեմ հասարակական կարգի պահպանության և ընդհանրապես հասարակության հետ անմիջական շփումն ապահովող գործառույթների, ինչպես նաև կատարված հանցագործությունների բացահայտման գործում ժամանակի պահանջներին հարիր որակական առաջընթաց ապահովելու առաջնահերթության վրա: Պիտի ասեմ, որ այս երկու ուղղություններով էլ առաջընթաց տեսնում եմ:
ՀՀ ոստիկանության զորքերի, արտաքին ծառայության ստորաբաժանումների գործունեության մեջ կա թեկուզ փոքր, սակայն տեսանելի և հստակ առաջընթաց: Այն արտահայտվել է ոչ միայն հանրային վայրերում, զանգվածային միջոցառումների, և մասնավորապես, ընտրությունների անցկացման ընթացքում հասարակական կարգի պատշաճ պահպանության ապահովմամբ, այլև առանձին իրավիճակներում ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին հասնելու համար համարժեք և չափավոր միջոցներ կիրառելու մեջ: Մի շարք բավականին թեժ իրավիճակներում մենք ականատես ենք եղել ձեր սառը, համբերատար, որ չափազանց կարևոր հանգամանք է, և շատ դեպքերում նաև հոգատար գործելաոճին, և դուք հիմնականում կարողացել եք զարգացումները տանել գրագետ հունով: Սա տեսանելի է, տեսանելի է շատերի համար, բայց սա միայն գործի սկիզբն է, և կանգ առնելու իրավունք դուք չունեք: Արտաքին ծառայությունների մասով ես նոր եռանդի ու ավելի արագ տեղաշարժերի ակնկալիք ունեմ ձեզնից, նույնը նաև ճանապարհային ոստիկանության, անձնագրային և վիզաների վարչության գործունեության բնագավառներում: Ցավոք, պետք է նշեմ, որ այս երկու ծառայությունների աշխատանքում ես պարբերաբար նկատում եմ տեղատվություն. միջոցառումներ ենք իրականացնում, պահանջներ ենք ներկայացնում և որոշակի ժամանակահատվածում մենք տեսնում ենք լավ աշխատանք, տեսնում ենք հասարակության դրական արձագանք, բայց անցնում է երկու, երեք, չորս շաբաթ, և նորից ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր: Սա չի կարելի թույլ տալ: Այստեղ ինձ համար անհասկանալի է դառնում ձեր ներքին անվտանգության ծառայության գործունեությունը: Կարծես վաղուց այդպիսի ծառայություն կա, բայց ես չեմ հիշում մի դեպք, որ ներքին անվտանգության ծառայության նյութերով քրեական պատասխանատվության ենթարկած լինենք որևէ մեկին: Այդ դեպքում ո՞ւմ է պետք այդ ծառայության աշխատանքը: Բոլորս էլ գիտենք, որ բազմաթիվ թերություններ կան: Թերությունների հետ միասին կան նաև հանցագործություններ: Եվ եթե ներքին անվտանգության ծառայությունը ի վիճակի չէ տարին գոնե մի քանի այդպիսի հանցագործություններ բացահայտել, ուրեմն իր պարտականությունները չի կատարում: Կա՛մ պետք է այդ ծառայությունը լուծարել, կա՛մ այն պետք է աշխատի:
Տեսանելի է նաև առաջընթացը նախկինում կատարված, այդ թվում` հասարակական մեծ հնչեղություն ունեցող հանցագործությունների բացահայտման, այդպիսի հանցագործություններով հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքների և ստացված արդյունքների մասով: Սա նույնպես կարևոր մի ոլորտ է, որտեղ դուք ճիշտ ուղղության վրա եք, բայց դեռ զարգանալու, կատարելագործվելու շատ տեղ ունեք:
Այդուհանդերձ, չլուծված խնդիրներն ավելի շատ են, քան ձեռքբերումները: Խոսքը նաև այն բոլոր անընդունելի երևույթների մասին է, որոնք եղել են ու դեռևս կան ոստիկանության համակարգում: Հավատում եմ, որ փոփոխությունների ուղղությամբ ավելի մեծ արագություն հավաքելու դեպքում արատները թոթափելու հարցը շատ ավելի հեշտ կստացվի, և հավատացեք՝ շատ պարագաներում ինքն իրեն կստացվի:
Շարունակում է խնդրահարույց մնալ նաև քրեական գործերով կատարվող նախաքննության որակը: Միգուցե կարծիքս սուբյեկտիվ է, բայց ես համարում եմ, որ ոստիկանության ամենաթույլ տեղը հենց այս ոլորտն է: Եվ այստեղ, անշուշտ, պետք է լուրջ միջոցներ ձեռնարկել: Գտնում եմ նաև, որ հանցագործությունների բացահայտման, դրանց քննության ընթացքում պետք է բացառվեն այնպիսի երևույթներն ու գործելակերպը, որոնք ստվերում կամ կասկածի տակ են դնում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից անձի իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, օրենքի առջև բոլորի հավասարության, պատասխանատվության անխուսափելիության համաիրավական սկզբունքների պատշաճ իրականացումը: Ուզում եմ, որպեսզի բոլորդ մեկ անգամ ևս լսեք հենց իմ շուրթերից, որ մեր երկրում անպատժելի մարդ գոյություն չունի: Եվ բոլոր այն հեքիաթները, որ այս մեկը այն մեկին է պաշտպանում, որ այս մեկին չի կարելի մոտենալ, որ այն մեկն անձեռնամխելի է, իրոք, հեքիաթներ են: Դրանք հնարում են թուլակամ մարդիկ, թույլ ոստիկանները, որպեսզի արդարացնեն իրենց անգործությունը: Չկան այդպիսի մարդիկ: Ով հանցագործություն է կատարում՝ պետք է պատժվի: Սա՛ է մեր մոտեցումը:
Հատկանշական է, որ նշված ուղղություններով ձեռնարկվելիք աշխատանքը չպետք է սահմանափակվի միայն բացասական երևույթներ ծնող պատճառները կամ անձանց բացահայտելով: Ի՞նչ նկատի ունեմ. շատ դեպքերում, երբ թյուրիմացություններ, թերություններ են լինում, հանցագործություններ են կատարվում, միշտ լսում ենք նույն պատճառաբանությունները: Բայց սա բավարար չէ: Իրոք, բավարար չէ: Մի անգամ հասկացանք, պատճառը լսեցինք, բայց երկու, երեք ամիս հետո՝ նույնանման դեպք և նույն պատճառներն են ներկայացվում: Անհրաժեշտ է նախանշել և մշակել այն կառուցողական լուծումները, որոնք հնարավորություն կտան արձանագրել առանցքային փոփոխություններ և դրանցից բխող դրական արդյունքներ: Ընդ որում, պետք չէ միայն ապավինել օրենսդրական կամ կազմակերպական բարեփոխումներին, որովհետև փոփոխություն նախ և առաջ ակնկալում եմ այդ գործունեությունն իրականացնող պաշտոնատար անձանց գործելակերպում և մտածելակերպի մեջ: Առաջին հերթին, որքան էլ օրենքները փոխենք, զուտ միայն օրենք կամ ընթացակարգեր փոխելով մենք չենք կարող հաջողության հասնել: Դա անհրաժեշտ գործընթաց է, բայց ոչ բավարար: Պետք է փոխել մեր մտածելակերպը: Հատկապես, որ այն կարծրացել է տասնամյակների ընթացքում: Եթե մենք չկարողանանք փոխել մեր և մեր ենթակաների մտածելակերպը, որևէ ուղղությամբ չենք կարող լուրջ հաջողությունների հասնել:
Մենք դանդաղելու շռայլությունը մեզ թույլ տալ չենք կարող: Պետք է շարունակենք առաջընթացն արդեն հայտնի ուղղություններով և ձեռնամուխ լինենք խնդիրների լուծմանը մյուս ոլորտներում: Ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը ամեն օր աշխատանքի գա մի բան փոխելու հաճույքը զգալու նկատառումով: Եթե մարդ իր աշխատանքից հաճույք չի ստանում, նա չի կարող արդյունավետ աշխատել: Հույս ունեմ, որ կանցնի որոշ ժամանակ, և ձեզնից յուրաքանչյուրը, իրոք, հաճույքով կգա աշխատանքի, ու ցանկացած դրական տեղաշարժ նրա համար կլինի գրեթե երջանկություն: Ահա այսպիսի մոտեցում է մեզ անհրաժեշտ»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերայի հետ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ընդգծելով հայ–արգենտինական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը` քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարները և նշել, որ Երևանի և արգենտինական քաղաքների միջև հարաբերությունները ընդլայնման լայն հեռանկար ունեն:
«2000 թվականից Երևանը և Բուենոս Այրեսը քույր քաղաքներ են հանդիսանում։ Երևանը 2012 թվականի համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու տոնակատարությունների շրջանակում հյուրընկալելով Բուենոս Այրեսի քաղաքապետին` համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու լավ հիմքեր դրվեցին: Ի նշան մեր բարեկամության Աջափնյակ վարչական շրջանում այսօր վերակառուցվում է կենտրոնական այգին, որը անվանվելու է Բուենոս Այրես և դառնալու է վարչական շրջանի փոքր կենտրոնը»,-նշել է Տարոն Մարգարյանը՝ կարևորելով երկու երկրների դեսպանների ակտիվ մասնակցությունը հարաբերությունների ընդլայնման գործում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության համար և հույս հայտնել, որ իր առաքելության շրջանակում քաղաքապետարանի հետ կծավալվի արդյունավետ համագործակցություն:
Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել համատեղ, փոխշահավետ ծրագրերի իրականացմանը և ակնկալում է համագործակցություն տարբեր ոլորտներում՝ մասնավորապես քաղաքային տնտեսության կառավարման ոլորտի բոլոր ուղղություններով փորձի փոխանակման և այլ ծրագրերի շուրջ:
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով։
ԱԱԽ մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ ուղերձում մասնավորապես նշվում է.
«Մեծապես կարևոր է, որ ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող նորանկախ Արցախը մեկ անգամ ևս ցույց տվեց միջազգային հանրությանը, որ հանդիսանում է կայացած ժողովրդավարական պետություն, ինչի ապացույցը հանդիսացան նախօրեին կայացած համաժողովրդական ընտրությունները:
Կրկին շնորհավորելով ընտրություններում հաղթելու կապակցությամբ` Ձեզ մաղթում եմ քաջառողջություն և նորանոր հաջողություններ հայրենանվեր աշխատանքում, իսկ համայն արցախահայությանը` բարեկեցություն և խաղաղ երկինք»:
«Արարատ-ցեմենտի» գործունեությունը դադարեցնելու պատճառը եղել է այն, որ սեփականատերը` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նեղացել է ՊԵԿ-ի` գործարանում ՀԴՄ տեղադրելու պահանջից:
Ըստ լուրերի, «Արարատցեմենտում» ապրանքը կանխիկ վճարումով իրացնելիս` ընդունված չէ ՀԴՄ կտրոն տալ: Արդյունքում, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը գործարանի սեփականատիրոջը տեղեկացրել է, որ ճիշտ կլինի, եթե ՀԴՄ տեղադրեն եւ ապրանքը կանխիկով վաճառելիս սկսեն կտրոն տալ: Սակայն, առաջարկը Գագիկ Ծառուկյանի սրտով չի եղել, և նա դա ընդունել է որպես իր և գործարանի նկատմամբ հարկային ճնշում գործադրելու փորձ ու հրահանգել է որպես բողոքի նշան «կանգնեցնել» «Արարատցեմենտը»: Դադարը նաև տնտեսապես է ձեռնտու, քանի որ պահեստավորված ցեմենտը կսպառվի, իսկ գործարանն էլ սովորականից քիչ հարկեր կվճարի:
Հայկական ժամանակ
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն, այսօր` հուլիսի 19-ին, համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանում Օքսֆամի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի հետ՝ հաստատելով համագործակցության լայն շրջանակ Մարդու իրավունքների պաշտպանի մարզային գրասենյակների և Օքսֆամի կողմից Վայոց Ձորի, Սյունիքի, Շիրակի և Տավուշի մարզերում հիմնված քաղաքացիական կենտրոննների (ՔԿ) միջև:
Հուշագիրը կնքվել է 6 տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը իրականացնելու են մարդու իրավունքների` մասնավորապես քաղաքական, քաղաքացիական, տնտեսական և սոցիալական իրավունքների ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի մշակում, խնդիրների լուծմանն ուղղած մարտավարության մշակում, օրենսդրության մեջ առկա բացերի շտկմանն ուղղված առաջարկների ներկայացում, ինչպես նաև հասարակության իրազեկում տվյալ խնդիրների վերաբերյալ:
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ԼՂՀ-ում այսօր ընթացող նախագահական ընտրությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է.
«Այսօր Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում տեղի են ունենում հերթական նախագահական ընտրությունները: Կոչ ենք անում ԼՂՀ իշխանություններին` անել հնարավորը՝ ապահովելու համար օրինական, ազատ և արդար ընտրություններ: Թե՛ ռազմի դաշում և թե՛ դիվանագիտական ասպարեզում Ադրբեջանի հետ տարվող անհավասար պատերազմում ԼՂ հիմնական ռեսուրսներից պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների անհամեմատ ավելի բարձր մակարդակը և կենսունակությունը, ինչը միանշանակորեն կնկատվի միջազգային հանրության կողմից: Վերջինիս արձագանքը ընտրություններին մեծապես պայմանավորված է լինելու հենց ընտրությունների որակով:
Միևնույն ժամանակ, ազատ և արդար ընտրությունների ամենամեծ պահանջատերը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է, որի օրինակարգ իշխանությունները նոր լիցքեր կստանան ԼՂ պետական շահերը բանակցային գործընթացում առաջ մղելիս: Եվ վերջապես, օրինական ընտրությունները ԼՂՀ անվտանգության հարց է, ինչը չեն կարող չգիտակցել ընտրություններում ներգրավված բոլոր կողմերը:
Կոչ ենք անում նաև Հայաստանի իշխանություններին անհապաղ խորհրդատվություններ սկսել բարեկամ երկրների համապատասխան գերատեսչությունների հետ՝ ապահովելու, մասնավորապես, ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ երկրների, ինչպես նաև հարևան, ՀԱՊԿ և ԵՄ անդամ պետությունների դրական վերաբերմունքը ԼՂ նախագահական ընտրություններին»:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով սիրիահայերի՝ Հայաստան տեղափոխման հնարավորությանը, նշել է, որ մի քանի հազար մարդու գալը Հայաստան կարող է սոցիալական խնդիրներ առաջացնել երկրում:
«Նրանց հնարավոր տեղափոխությանը պետք է նախապես պատրաստվել: Բայց միաժամանակ հնարավոր է նրանց բնակեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»,– ասել է նա:
Նրա խոսքով` դրանով նախ և առաջ կլուծվեն ժողովրդագրական խնդիրները, բացի այդ, բնակվելով Արցախում նրանք իրենց ֆինանսական միջոցները կներդնեն ԼՂՀ-ում Բանախոսն այն կարծիքն է հայտնել, թե հավանական է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմն էլ ավելի ուժգնանա, իսկ սիրիահայ համայնքը հնարավորություններ չունենա արևմտյան երկրներ տեղափոխվելու համար: Ըստ նրա` պետք է ցանկացած պահի պատրաստ լինել նրանց Հայաստան տեղափոխմանը:
Այսօր` հուլիսի 19-ին, Հայաստանի կառավարությունն ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում տրամադրեց` «Արմենիա վայն» ընկերությանը` շամպայնի (փրփրուն գինիների) արտադրություն կազմակերպելու համար: ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ ընկերությունը կատարել է 6 մլրդ դրամի ներդրում, ստեղծվել է 120 նոր աշխատատեղ` ամսական 127 հազ. դրամ աշխատավարձով:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս արտադրությունը կարևոր է հատկապես արտահանման պարագայում:
Ինչպես գիտենք, Հայաստանում կա շամպայնի արտադրություն, որն իրականացնում է «Երևանի շամպայն-գինիների գործարան» ընկերությունը: Սակայն, ըստ պաշտոնական վիճակագրության, շամպայնի արտադրությունը 2012 թ. հունվար-մայիս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կիսով չափ կրճատվել է` կազմելով մոտ 30 հազ. լիտր:
Սիրիայում օրեցօր թեժացող քաղաքացիական պատերազմը ստիպում է բազմաթիվ սիրիահայերի` անվտանգություն փնտրել այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Ու որքան էլ ողբերգական լինի իրավիճակը Սիրիայում, սա մի առիթ է Սիրիայից հեռանալ ցանկացող հայերին ՀՀ բերելու համար: Թվում էր, թե պետական մակարդակով պետք է կազմակերպվի սիրիահայերի զանգվածային տեղափոխումը ՀՀ, բայց ինչ-որ պահից տարօրինակ երևույթներ սկսվեցին` սիրիահայերի առաջ խոչընդոտներ ստեղծվեցին Հայաստան գալու ճանապարհին: Մասնավորապես, կտրուկ թանկացան Սիրիայից ՀՀ թռիչքներ իրականացնող ինքնաթիռների տոմսերը: Առաջին հայացքից` այդ ընկերությունները պարզապես ցանկանում են ստեղծված իրավիճակում լրացուցիչ եկամուտ ստանալ: Պարզվում է, սակայն, ՀՀ գալու ցանկություն ունեցողների առաջ խոչընդոտներ ստեղծելը ՀՀ իշխանությունների ոչ պաշտոնական քաղաքականությունն է: ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Թևոս Ներսիսյանը թերթի թղթակցի հետ զրույցում բառացիորեն ասել է. «Մենք շահագրգռված չենք, որ մեր Սիրիայի համայնքը քայքայվի»: Նույնը տարբեր ակնարկներով ու ձևակերպումներով ոչ պաշտոնապես ասել են նաև այլ գերատեսչությունների պաշտոնյաներ: Այսինքն, ՀՀ իշխանությունները, մեղմ ասած, այնքան էլ ոգևորված չեն սիրիահայերին Հայաստանում ընդունելու հեռանկարով: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանից արտագաղթը ահագնացող չափերի է հասել: Փաստորեն, սփյուռքահայերը մեզ պետք են միայն տրանսֆերտներ ուղարկելու, Արարատը տեսնելու համար մի քանի օրով Հայաստան գալու` պաշտոնյաներին պատկանող հյուրանոցներում աստղաբաշխական թվերով համարներ վարձելու և ՀՀ սփյուռքի նախարարության գոյությունը արդարացնելու համար: Վերջին անգամ այդ նախարարության գոյությունը «արդարացվել էր» մեկուկես տարի առաջ, երբ նախարար Հրանուշ Հակոբյանը մեծ շուքով ընդունում էր «ՆԱՍԱ»-ից առաջին հայ «տիեզերագնացը» դառնալու հրավեր ստացած Արթուր Պողոսյան անուն-ազգանունով մեկին: Հո չե՞ք մոռացել այդ պատմությունը:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.