29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 24-ին, ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի հաստատուն կերպով զարգացող հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Նարիշկինի անձնական ներդրումը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ամուր պատմական հիմքերի վրա կառուցված և դաշնակցային ոգով զարգացող փոխհարաբերություններն ավելի խորացնելու գործում: Սերժ Սարգսյանի խոսքով, անսասան այդ հարաբերությունները հանդիսանում են Հայաստանի անվտանգության անկյունաքարը:
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը ևս գոհունակությամբ է արձանագրել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը և ընդգծել, որ Ռուսաստանը թանկ է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցությունը, որոնք, նրա խոսքով, հատկապես վերջին տասը տարիներին ավելի են ակտիվացել: Սերգեյ Նարիշկինը կարևորել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում և վստահեցրել, որ Հայաստանի խորհրդարանի գործընկերների հետ միասին կանեն ամեն հնարավորը՝ նպաստելու երկու բարեկամ ժողովուրդների և երկրների միջև կապերի առավել սերտացմանը:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին, խոսել է տարածաշրջանային զարգացումների մասին:
«Սիրիայի զարգացումները միանգամայն կանխատեսելի էին, դեռևս մեկ տարի առաջ փորձագետները զգուշացնում էին, որ արաբական աշխարհում տեղի են ունենում զարգացումներ, երբ արաբական երկրներն որոշակի հաջորդականանությամբ հայտնվում են հեղափոխության հորձանուտում։ Կասկած չի հարուցվում այն փաստը, որ այժմ Սիրիայի ստատուս քվոն արդեն խախտել է, իսկ ռեժիմի փոփոխությունը անխուսափելի է»,- նկատել է նա և հավելել, , որ զինված ընդդիմությունը կոնֆլիկտը դարձնում է արյունալի և անշրջելի։
Այս համատեքստում Հայաստանի կողմից ցուցաբերվում է լռություն, իսկ Կառավարությունը անպատրաստ է Սիրիայում հայազգիների տարհանումը կազմակերպելու համար։ Ըստ Ստյոպա Սաֆարյաի` զարգացումները լուրջ վտանգներ են ստեղծում ու ստեղծելու են սիրիահայերի համար։
Նա գտնում է, որ սփյուռքահայերի աջակցությունը «Արի տուն» ծրագիրը չէ կամ կեղծ վերաբերմունքը ու պաթետիկ ճառերը, այլ ՀՀ-ն պարտավոր է ընդունել սիրիահայ փախստականներին։
«Պիտի հասկանանք, որ սիրիական խնդիրը մասամբ պայմանավորված է Իրանի հարցով։ Զարգացումների հաջորդ հանգրվանը Իրանն է։ Մոտենում է այն տեսական ժամկետը, որի մասին կանխատեսումները արվել են նախկինում։ Եթե միջուկային ծրագրի փորձարկումները շարունակվեն, ապա Իրանը կարող է 2012-2013 թթ ընթացքում դառնալ միջուկային գերտերություն, իսկ այդ ժամկետը դեպի իրեն է քաշում գործընթացները, որքան մոտենանք կանխատեսված ժամանակամիջոցին, այնքան արյունալի կդառնան զարգացումները»,- ասել է նա։
Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, Հայաստանը որպես շրջափակված ցամաքային երկիր, կհայտնվի դժվարին վիճակի մեջ, իսկ քաղաքական էլիտայի կողմից բացակայում են այս զարգացումների մասին արձագանքները։
Անդրադառնալով նաև ԼՂՀ ընտրություններին, բանախոսը նշել է. «Դժգոհ եմ նաև միջազգային ատյաններում Արցախի խնդրի քննարկումից, ինչպես նաև ԼՂՀ նախագահական ընտրությունների մասին եվրոպական կառույցների հայտարարություններից, ուր չկար քննադատություն, այլ միայն գնահատական, որ ընտրությունները չեն կարող ոչ մի դերակատարում ունենալ Ղարաբաղի խնդրի լուծման մեջ»:
Այսօր` հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը հայտարարել է, որ Հայաստանում 2012 թ. ակնկալվում է զբոսաշրջային այցելությունների 8-10% աճ: Նրա փոխանցմամբ` 2012 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ մոտ 10 հազ. իրանցի զբոսաշրջիկ քիչ է այցելել:
Իրանցի զբոսաշրջիկների նվազումը կապված է այն հանգամանքի հետ, որ իրանական իշխանությունները արտասահման մեկնող իրանցիների համար միայն 400 դոլար են թույլ տվել փոխանակել պաշտոնական փոխարժեքով, մնացած գումարները հարկավոր էր փոխանակել շուկայական փոխարժեքով, որը մի քանի անգամ բարձր էր պաշտոնականից: Ինչի հետևանքով շատ իրանցիներ հրաժարվել են Նովրուզի տոնակատարության ժամանակ արտասահմանյան ուղևորություններից, ինչն անհանգստացնում էր իրանական իշխանություններին:
Սակայն Արա Պետրոսյանի հավաստմամբ, Նովրուզից Հայաստան չայցելած իրանցի զբոսաշրջիկները անպայման այցելում են տարվա ընթացքում, ուստի տարեկան կտրվածքով զբոսաշրջային այցելությունների պակաս չի զգացվի:
Ըստ պաշտոնական վիճակագրության` 2012 թ. հունվար-մարտին Հայաստան են այցելել մոտ 105 հազ. զբոսաշրջիկներ` 9%-ով ավելի քիչ, քան 2011 թ.:
Սանիտարական ոչ պատշաճ վիճակի պատճառով, Երևանում երթուղիներից դուրս է բերվել 12 մեքենա, ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Այս մասին նշվել է այսօր` հուլիսի 23-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման հետ կապված` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է փորձարկել պիլոտային ծրագիրը, որպեսզի արդեն աշնանը երթուղային նոր ցանցի շահագործմանը զուգահեռ գործարկվի ամբողջական համակարգը:
Մայրաքաղաքի տարածքում վերանորոգման ենթակա շատրվանների վերագործարկման աշխատանքների մասով` զեկուցվել է, որ ավարտվել են Գլխավոր պողոտայի տարածքում գտնվող շատրվանների վերագործարկման, ինչպես նաև հարակից տարածքի բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է ծրագրում ներառել նաև բակային տարածքներում գտնվող ցայտաղբյուրները:
Անդրադառնալով վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ արդեն վերանորոգվել է 776 շքամուտք: Զեկուցվել է նաև, որ աշխատանքների որակի ապահովման նպատակով կատարվում են ստուգայցեր և հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են:
Զեկուցվել է, որ արդեն ավարտվել է մայրաքաղաքի շենքերի ճակատային հատվածների մաքրման և ներկման 2012թ.-ի ծրագիրը: Քաղաքապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ` դիտարկելու կատարած աշխատանքների որակը:
Հանձնարարվել է մաքրել բազմաբնակարան շենքերի պատերին և հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերում փակցված հայտարարություններն ու պաստառները և առաջարկություն ներկայացնել սահմանազատված վայրերում հայտարարությունների համար համապատասխան ցուցատախտակներ տեղադրելու վերաբերյալ:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, ներկվել ու պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի վերգետնյա անցումները, զուգահեռաբար շարունակվում են նաև վերգետնյա 7 նոր անցումների կառուցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է համապատասխան միջոցներ ձեռնարկվել նախորդ տարիներին կառուցված վերգետնյա անցումների սալահատակների ասֆալտապատման ուղղությամբ` անձրևների և հալոցքների ժամանակ ավելորդ անհարմարություններից խուսափելու նպատակով:
Բնապահպանության վարչության պետին հանձնարարվել է հնարավորին կարճ ժամկետում ավարտել ծառերի բուժման գործընթացը:
Երևանի գիշերային լուսավորության շրջանակում գեղարվեստական լուսավորությամբ կձևավորվեն նաև կենտրոնական մի շարք փողոցների ծառերը:
Հանձնարարվել է գույքագրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն շարժակազմը:
Էրեբունի-Երևան տոնակատարությունը մեծ շուքով նշելու նպատակով հանձնարարվել է ստեղծել աշխատանքային խումբ:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը, այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից:
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Սերգեյ Նարիշկինին ու պատվիրակության անդամներին կընդունի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ), տեղի կունենա ՌԴ Դաշնային Ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումը ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների, գիտական կազմակերպությունների ղեկավարների, առաջատար գիտնականների և գիտական հասարակայնության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն է ուղենշել հայ և ռուս գիտնականների միջև գիտատեխնիկական կապերի զարգացման և գիտության տարբեր ոլորտներում հետագա համագործակցության հնարավորությունները:
ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Սերգեյ Նարիշկինի ճեպազրույցը:
Զանգվածային լրատվության մի շարք միջոցներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածել, թե իբր «ոստիկանությունը մինչ օրս ստել է` ասելով, որ ՀՀ անձնագրերը տպագրվում են Ֆրանսիայում»:
Ապատեղեկատվությունը կանխելու համար պարզաբանում ենք.
ՀՀ ոստիկանության կողմից 2011-2012 թթ. համար ՀՀ քաղաքացու անձնագրերի անհրաժեշտ խմբաքանակի բլանկների ձեռքբերման նպատակով 2011 թ. հուլիս ամսին հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել ֆրանսիական «ՕԲԵՐՏՈՒՐ ՏԵՔՆՈԼՈՋԻՍ» ընկերությունը: Վերոհիշյալ ընկերության և ՀՀ ոստիկանության միջև 2011 թ. օգոստոսին կնքվել է պայմանագիր` ՀՀ քաղաքացու անձնագրերի բլանկների մատակարարման վերաբերյալ:
2012 թ. կարիքների համար ՀՀ քաղաքացու անձնագրերի բլանկների լրացուցիչ խմբաքանակի ձեռքբերման նպատակով 26.06.2012 թ. կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ-ում գրանցված «AMPJ» գրուպ ՍՊ ընկերությունը:
28.06.2012 թ. նշված ընկերության հետ կնքվել է ՀՀ քաղաքացու անձնագրերի բլանկների մատակարարման պայմանագիր:
20.07.2012 թ. «AMPJ» գրուպ ընկերության կողմից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է առաքվել անձնագրերի բլանկների առաջին խմբաքանակը:
Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել Հայ առաքելական սուրբ եկեղեցու թեմերում և Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատություններում:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, ազատվելով Հառիճավանքի ընծայարանի տեսչի պարտականություններից, ստանձնել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչի պարտականությունները: Հառիճավանքի ընծայարանի տեսուչ է նշանակվել Մայր Աթոռի միաբան, ընծայարանի փոխտեսուչ Տ. Նշան աբեղա Հմայակյանը:
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմից Տ. Խադ քահանա Ղազարյանը ծառայության է կոչվել Բուլղարիայի հայոց թեմում, իսկ նորաօծ Տ. Սեպուհ քահանա Ամիրյանն իր հոգևոր ծառայությունը կիրականացնի Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմում:
Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը մտահոգված է Սիրիայում տիրող իրավիճակով և ցանկություն է հայտնել մեկնել Սիրիա` հայ համայնքին նեցուկ կանգնելու նպատակով: Նա Սիրիայում տիրող վիճակի մասին տեղեկանում է Հայ եկեղեցու Բեյրութի թեմի առաջնորդից:
Սիրիահայ համայնքի պատասխանտուները նպատակահարմար չեն գտել կաթողիկոսի այցը երկիր հատկապես վերջին շրջանում լարված պայմաններում:
Արամ Ա-ն Բեյրութի թեմի առաջնորդի հետ զրույցում վերահաստատել է, որ ցանկացած ժամանակ պատրաստ է մեկնել Սիրիա` որպես հովվապետ սատար կանգնելու իր հոտին: Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում հայ համայնքը պետք է հանդես գա հավաքականորեն և որ անհրաժեշտ է, որ սիրիահայերն իրենց իրավունքներին տեր կանգնեն` որպես երկրի քաղաքացիներ: «Սիրիայի հայությունը դեմ է արտագաղթին»,- ընդգծել է նա:
Ի պատասխան, Սիրիայի հայ համայնքի պատասխանատուները Արամ Ա-ին վստահեցրել են, որ Սիրիայից հայերի արտագաղթ չկա:
Օրեր առաջ, Վեհափառ Հայրապետը հանդես է եկել կարևորագույն հայտարարությամբ, որում շեշտադրել է հետևյալ կետերը.
ա) հայ գաղութի ներքին միասնականության ամրապնդումը հրամայական անհրաժեշտություն է : Ինչպիսի ներքին տարակարծություններ ու մոտեցումներ էլ որ առկա լինեն, միևնույն է, Սիրիայի ներսում ստեղծված ներկայիս մտահոգիչ իրավիճակում մեր համայնքը պե՛տք է գործնականորեն արտահայտի իր միակամությունը և որդեգրի հավաքական կեցվածք՝ ինչպես դա տեղի ունեցավ լիբանանահայության պարագայում՝ Լիբանանում ստեղծված տագնապալի իրողությունների ժամանակաշրջանում:
բ) անհրաժեշտ է օժանդակել կարիքավոր ընտանիքներին՝ նկատի ունենալով երկրի ներսում տիրող տնտեսական ծանր իրավիճակը:
Այս ուղղությամբ Վեհափառ Հայրապետը հայտնել է, թե որպես Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդի նախագահ, ամիսներ առաջ ինքն անհրաժեշտ ցուցումներ է տվել Դամասկոսում գործող Միջին Արևելքի Եկեղեցիների Խորհրդի գրասենյակին: Հրահանգել է անմիջապես կապ պահպանել հիշյալ գրասենյակի հետ ՝ հայ ընտանիքներին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու նպատակով:
գ) Վեհափառ Հայրապետը հրահանգել է նաև, որ համայնքային պատասխանատուները մշտապես հիշեցնեն մեր ժողովրդի զավակներին՝ առավելագույն չափով հեռու մնալ վտանգավոր շրջաններից, խճողված վայրերից, ինչպես նաև, անհրաժեշտ հսկողություն իրականացնել հայկական հաստատություններում և հայաշատ շրջաններում:
դ) Վեհափառը նաև կարևորել է այն, որ հոգևոր ու համայնքային պատասխանատուները կապի մեջ լինեն բոլոր կողմերի հետ՝ հեռու մնալով բացահայտ քարոզչական քայլերից ու միակողմանի մոտեցումներից:
ե) բոլոր կողմերի հետ մեր հարաբերությունները, մոտեցումները՝ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, պետք է լինի հետևյալը. մեր ժողովուրդը, թե՛ Սիրիայի մեջ, թե՛ դրսում, մշտապես երախտապարտ է սիրիական հայրենիքին ու ժողովրդին, որովհետեւ թուրքական ջարդերից հետո Սիրիան հայ գաղթական ժողովրդի զավակներին ընդունեց և իր հայրենիքն ու հացը կիսեց նրանց հետ: Վարչակարգերը մնայուն չեն, մնայունը սիրիական հայրենիքն է, իր ժողովուրդն ու նրա գերագույն շահերը:
զ) Վեհափառը նաև հայտնել է, թե անհրաժեշտ է, որ մեր մոտեցումներով ու ճշգրիտ հարաբերություններով հիշեցնենք մեր շրջապատին, որ Սիրիայում հաստատված հայերը Սիրիայի քաղաքացիներ են և կշարունակեն կապված մնալ Սիրիային՝ տեր կանգնելով իրենց պարտավորություններին ու իրավունքներին՝ նույնիսկ ներկայիս դժվար պայմաններում, և որ Սիրիայի հայությունը դեմ է արտագաղթին:
Սիրիահայությունը կազմակերպված գաղութ է և կմնա այդպիսին՝ միշտ սիրալիր հարաբերություններ ու համագործակցություն ունենալով բոլոր համայնքների հետ:
է) վերջապես, Վեհափառ Հայրապետը հրահանգել է, որ հայ կյանքից ներս՝ թեմական, համայնքային, թե կուսակցական մակարդակներում պետք է խորհրդակցություններ տեղի ունենան բոլոր շրջաններում, որպեսզի մեր մոտեցումներն ու աշխատանքները լինեն ներդաշնակ և կազմակերպված:
ը) ծանոթ լինելով ֆինանսական պատճառներով Բերիո թեմի ներսում տիրող իրավիճակի հետևանքով ազգային վարժարաններին սպառնացող վտանգին, Վեհափառ Հայրապետը Բերիո թեմի Առաջնորդ Սրբազանին և թեմի ազգային իշխանությանը հայտնել է, թե պետք է հրահանգեն հայկական թեմերի Առաջնորդ Սրբազաններին, որ աշխատանք տանեն, հատկապես, նախկին սիրիահայերին նյութական աջակցությունն ապահովելու հարցում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» բանկի գործող գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև բանկի ապագա գլխավոր տնօրեն Թիզ Քլեմենցը:
Ներկայացնելով քաղաքապետարանի կողմից քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը, քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:
«Մասնավոր կառույցների հետ արդյունավետ համագործակցության օրինակներ մենք արդեն ունենք և ողջունում ենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք շահագրգիռ և հետաքրքրված են համատեղ ծրագրերի իրականացման հարցում: Մեր լիազորությունների շրջանակում մենք միշտ աջակցում ենք մեր գործընկերներին, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է ու պատրաստակամ է կյանքի կոչել մայրաքաղաքն առավել հարմարավետ և բարետես դարձնելու ցանկացած լավ առաջարկ»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Ասթրիդ Քլիֆֆորդը նշել է, որ բանկը շահագրգռված է քաղաքապետարանի հետ համագործակցության ընդլայնման հարցում ու, հատկապես, շրջակա միջավայրի պահպանության և կանաչ տարածքների ընդլայնման ծրագրերի շրջանակում:
Հատկանշելով, որ քաղաքապետարանի կողմից այսօր լայնածավալ աշխատանքներ են տարվում այգիների, պուրակների և բակային տարածքների բարեկարգման, կանաչապատման, ինչպես նաև կանաչ տարածքների ընդլայնման ու դրանց մշտական խնամքի ապահովման ուղղությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը բազմակողմանի կքննարկի բոլոր առաջարկներն ու կներկայացնի հնարավոր համագործակցության ամբողջական փաթեթ:
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը տարածել է հայտարարություն, որում արտահայտվում է մտահոգություն սիրիահայության անվտանգության առնչությամբ, մեղադրելով ՀՀ իշխանություններին՝ սիրիահայ փախստականների մուտքը Հայաստան խոչընդոտելու հարցում:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.
«Սիրիայում արդեն տևական ժամանակ զարգացող կոշտ հակամարտությունը կառավարության ու նրանից դժգոհ ուժերի միջև վերածվել է իրական քաղաքացիական պատերազմի։ Կյանքի համար անապահովության մթնոլորտում է հայտնվել, բնականաբար, նաև Սիրիայի հայկական համայնքը։
Վաղուց կանխատեսելի էր իրադարձությունների այսօրինակ ընթացքը և կանխատեսելի էր, որ նման դեպքում Սիրիայում վտանգված մեր հայրենակիցները իրենց հայացքը պետք է առաջին հեթին հառեին դեպի Հայաստան։
Հայաստանի իշխանությունները, ինչպես պարզվում է, այդ ուղղությամբ ամենաչնչին նախապատրաստությունն անգամ չեն տեսել։ Ավելին, նրանք անուղղակի ձևով փորձում են խոչընդոտել, դժվարացնել սիրիահայ փախստականների մուտքը Հայաստան։ Այդ տիպի անամոթ մի քայլ է «Արմավիա» ընկերության կողմից ինքնաթիռի տոմսերի գնի կտրուկ բարձրացումը։ Սիրիահայերի ողբերգության, ծան պահին նրանց սատար կանգնելու հարցում ոչ մի կերպ չի նկատվում նաեւ Հայ Առաքելական եկեղեցու որեւէ նախաձեռնություն։
«Հայ Ազգային Կոնգրես»-ը դատապարտում է վարչախմբի հանցավոր ու ամոթալի գործելակերպը, պահանջում է շատ արագ մշակել ու իրականացնել համարժեք միջոցառումներ, ընդհուպ՝ կարիք ունեցողներին անվճար Հայաստան տեղափոխելու, նրանց կենցաղը այստեղ կազմակերպելու գործում»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.