29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...2012 թ. առաջին կիսամյակում Տնտեսական ակտիվության ցուցանիշը բավականաչափ հուսադրող է, այն կազմում է 7.8%: Այս մասին այսօր` օգոստոսի 2-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Արդյունաբերության աճը կազմում է 13%, գյուղատնտեսությանը` 8.1%, ծառայություններինը` 12%: Շինարարությունը ևս սկսել է տեղից շարժվել՝ բնակիչների հաշվին»,- նշել է նախարարն ու նկատել, որ վերջին տարիներին շինարարության ոլորտի զարգացումն անկում էր ապրել:
Ըստ Վաչե Գաբրիելյանի` այս ամիսների ընթացքում երկրում տնտեսական աճը կազմել է շուրջ 6-6.5%, իսկ գնաճը՝ 2.2 %:
«Գնաճի ցուցանիշը հասանելի է և կլինի, եթե ոչ թիրախից ներքև գտնվող սահմանագծում, ապա թիրախին շատ մոտ: Այսինքն, մինչև տարեվերջ այն կլինի 4%-ից պակաս: Ծախսերը կազմել են 503, 9 մլդ դրամ, իսկ սոցվճարներն ու հարկերը՝ 79 մլրդ դրամ»,- տեղեկացրել է նախարարն և հավելել, որ բոլոր ցուցանիշները վկայում են այն մասին, որ տնտեսության զարգացման տեմպերն ակնհայտ են:
Բնապահպան, իրավաբան Արթուր Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ բնապահպանները բացահայտել են պաշտոնյաների հերթական խախտումները. Բնապահպանները պարզել են, որ արգելոցը 6000 հեկտարով կրճատվել է։ Այդ մասին նրանք տեղեկացել են, այցելելով Խոսրովի արգելոցը ներկայացնող կայքէջ:
«Կայքի առաջին էջում գրված է, որ արգելոցը բաղկացած է 5 տեղամասից` Գառնի, Կաքավաբերդ, Ուրծի, Խոսրով, Խաչասար, որի ընդհանուր մակերեսը կազմում է 29,158 հա: Միաժամանակ, նույն կայքի առաջին էջում տեսնում ենք, որ գրված է, թե ներկայումս արգելոցը 4 տեղամասից է բաղկացած, և Ուրցի տեղամասը հանվել է արգելոցից՝ ընդհանուր տարածք սահմանելով 23, 000 հա: Հարց է ծագում, ինչպե՞ս եղավ, որ 6000 հա-ով կրճատվել է արգելոցը, ո՞վ է Ուրցինը հանել այդ նշանակությունից»,- նկատել է Գրիգորյանը:
Բնապահպանը նշել է, որ դեռևս չեն ցանկանում բացել չակերտները. նրա խոսքով` վերոնշյալ տարածքը, որ Ուրցասար է կոչվում, աննպատակ չի հանվել արգելոցի տարածքից։
«Նույն տարածքը, որն Ուրցասար է կոչվում, պատկանում է հայտնի օլիգարխներից մեկին»,- ասել է Արթուր Գրիգորյանը, սակայն վերջինս առայժմ հրաժարվել է անուն նշել:
ՀՀ սփյուռքի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ սփյուռքի նախարարությունում երեկ կայացել է հերթական հանդիպումը Սիրիայից վերջին շրջանում ժամանած և երևանաբնակ սիրիահայերի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիահայերի վիճակը և նրանց կողմից բարձրացված հիմնախնդիրները:
ՀՀ սփյուռքի նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող գլխադասային նախարարությունը` ՀՀ սփյուռքի նախարարությունն է:
Ամիսներ առաջ նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ոչ միայն բազմակողմանի ուսումնասիրել է սիրիահայերի կողմից բարձրացված հիմնախնդիրները, այլ դասակարգել է դրանք և վերահասցեագրել պետական կառավարման այն մարմիններին, որոնց գործունեության ոլորտին դրանք առնչվել են:
Նախարարը, մասնավորապես, տեղեկացրել է, որ ստեղծված աշխատանքային խումբը օդանավակայանում դիմավորում է սիրիահայերին, բաժանում տեղեկատվական թերթոններ և օրվա ընթացքում ընդունում է այն սիրիահայերին, որոնք այցելում են ՀՀ սփյուռքի նախարարություն: Այցելուները, որոնց թիվը անցնում է 10-ից տարբեր խնդիրներով դիմում են նախարարություն:
Հրանուշ Հակոբյանը նշել է, որ մոտակա 10 օրվա ընթացքում ուժի մեջ կմտնեն ՀՀ կառավարության կողմից ընդունված 2 կարևոր որոշումներ, որոնք ընդունվել են սիրիահայերի պահանջներին համապատասխան: Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիություն ստացած սիրիահայերն առաջին անգամ անձնագիր կարող են ստանալ Սիրիայում գործող դիվանագիտական ներկայացուցչություններում` ՀՀ դեսպանատանը Դամասկոսում և ՀՀ գլխավոր հյուպատոսությունում` Հալեպում:
ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ սիրիահայերը վիզա կարող են ստանալ ոչ միայն ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, այլև ՀՀ սահմանի վրա:
Անդրադառնալով հանրակրթության ոլորտում սիրիահայ երեխաների կրթության հնարավորությանը` տիկին Հակոբյանը ընդգծել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության առջև բարձրացվել են մի շարք հարցեր: Դրանցից առաջնայինը արևելահայերենի արագացված դասընթացների կազմակերպման խնդիրն է: Այսօր արդեն Շահումյանի անվան դպրոցում ՀՀ սփյուռքի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի ջանքերով մեկնարկել են արևելահայերենի դասընթացները:
Նախարարությունը միաժամանակ դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը քննարկելու և գտնելու հնարավորություններ սիրիահայերի ԲՈՒՀ-եր ընդունվելու հարցազրույցներն առավել պարզեցված կարգով անցկացնելու, ինչպես նաև հավասարեցնելու նրանց ուսման վարձավճարները ՀՀ քաղաքացիների ուսման վարձավճարներին:
Եվ այսօր արդեն կա համաձայնություն այն մասին, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քայլեր է ձեռնարկելու նախապատրաստական ֆակուլտետների վարձավճարները հաշվարկել 50 տոկոսի չափով, իսկ ուսման վարձավճարների զեղչման հարցը քննարկել` ելնելով տվյալ անձի սոցիալական վիճակից:
Ինչպես արդեն հաղորդվել է հնարավորության սահմաններում առաջնահերթության կարգով ուսանողական հանրակացարաններում տեղեր կտրամադրվի սիրիահայ ուսանողներին:
Նախարարը նշել է, որ ՀՀ առողջապահական նախարարությունը լուծում է առողջական խնդիրներ ունեցող սիրիահայերի բժշկական օգնության և սպասարկման հարցերը:
Ըստ ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության տվյալների մինչև այսօր նրանց է դիմել մոտ 30 ընտանիք, որոնք ապահովվել են համապատասխան կացարաններով:
Տիկին Հակոբյանը նշել է, որ «Արի տուն» ծրագրին, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին, և «Սփյուռք» ամառային դպրոցի «Լրագրողների վերապատրաստման դասընթացներին», «Երիտասարդ առաջնորդների դասընթացներին» մասնակցել և շարունակում են մասնակցել սիրիահայ երիտասարդները:
Նախարարը ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը նպատակահարմար է գտնում համագործակցելով մասնավոր հատվածի հետ կազմակերպել հավելյալ չվերթներ Սիրիա` երեխաներ տեղափոխելու և նրանց ամառային հանգիստը Հայաստանում կազմակերպելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական ծառայությունների և ներկայացուցչությունների, իսկ ՀՀ սփյուռքի նախարարությունը համահայկական կառույցների միջոցով փորձում են կազմակերպել երեխաների ընտրության և տեղափոխման հարցերը:
ՀՀ սփյուռքի նախարարությունը շնորհակալություն է հայտնում հասարակական կազմակերպություններին, շարժումներին (Դատական փորձագետների և իրավագետների ասոցիացիա, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, Սիրիահայերի աջակցման գրասենյակ, «Հայազն», «Հայրենադարձության և սիրիահայության աջակցության» խումբ և «Հայրենադարձ ընտանիքներին աջակցության» ֆեյսբուքյան խումբ), որոնք փորձում են համախմբվել և սիրիահայերին ցուցաբերել համապատասխան աջակցություն:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ գործող աշխատանքային խումբը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանի գլխավորությամբ, համագործակցում է խնդրո առարկայով մտահոգ բոլոր կառույցների, շարժումների հետ:
Արդեն նախարարություն են դիմել մի շարք գործարարներ, որոնք պատրաստ են աշխատատեղեր տրամադրել մեր հայրենակիցներին:
Ողջունելի է նաև այն անհատների առաջարկությունները, ովքեր պատրաստ են իրենց բնակարանները ժամանակավորապես տրամադրել մեր հայրենակիցներին, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Հանդիպման ժամանակ գոհունակությամբ ընդգծվել է, որ Սիրիայում հայ համայնքը, նրա կազմակերպություններն ու կառույցները, հոգևոր առաջնորդները գործում են միասնաբար, իսկ համայնքի առաջ ծառացած խնդիրներին փորձում են տալ լուծումներ` համագործակցելով տեղի դիվանագիտական կառույցների և ՀՀ սփյուռքի նախարարության հետ:
Խորհրդակցության սիրիահայ մասնակիցները շեշտել են, որ ՀՀ-ում ամենուր սիրիահայերի նկատմամբ կա ջերմ վերաբերմունք, կարևորվել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատանքային խմբի գործունեությունն ու հույս հայտնվել, որ ցանկացած հարց ժամանակին կստանա իր լուծումը պետական համապատասխան կառույցների կողմից:
Նրանք նաև առաջարկել են, որ ՀՀ ԿԳՆ քննարկի դիպլոմների նույնականացման հետ կապված հարցերը:
Խորհրդակցության ընթացքում կարևորվել է նաև, որ հիմնախնդիրներին ճիշտ լուծում գտնելու նպատակով կազմակերպվում են քննարկումներ Հայաստանում գործող համահայկական կազմակերպությունների ներկայացուցիչների, մտավորականների և գիտնականների հետ:
Հանդիպմանը մասնակից սիրիահայերը մասնավորապես խնդրել են, որ լրատվամիջոցները զուսպ և զգուշավոր գտնվեն սիրիահայերի խնդիրները լուսաբանելիս, որովհետև ցանկացած տեղին չօգտագործված խոսք կարող է վտանգի տակ դնել սիրիահայ համայնքը և խոչընդոտել խնդիրների լուծմանը:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի վեցերորդ նիստը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաստատված օրակարգի համաձայն` քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարության կողմից մշակված «Ներմուծվող սննդամթերքի վերահսկողության մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: Նշվել է, որ առաջին որոշման ընդունման նպատակն է նվազեցնել տնտեսավարող սուբյեկտների գործունեության վտանգները և արդյունավետ իրականացնել վերահսկողական գործառույթները սահմանային անցման կետերում, իսկ երկրորդ որոշման ընդունումը թույլ կտա ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ ներդնել սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչությունում:
Ծավալվել է մտքերի փոխանակություն, նիստի մասնակիցները կարծիքներ են հայտնել թեմայի վերաբերյալ: Հաշվի առնելով արված դիտողությունները` խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված որոշումների նախագծերը:
Հաջորդ հարցով հավանություն է տրվել «Բնապահպանության պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Քննարկման առարկա է դարձել «Ընդերքի պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է տեսչական բարեփոխումների խմբին քննարկել հիշյալ որոշման նախագծին վերաբերող որոշ մանրամասներ և լրամշակված տարբերակը ներկայացնել խորհրդին:
Նիստում հավանության են արժանացել «Շուկայի վերահսկողության մասին» և «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ոչ պարենային արտադրանքը շրջանառության մեջ դնելու և այդ արտադրանքի անվտանգության ապահովման, ինչպես նաև շուկայի վերահսկողության իրավական և կազմակերպական հիմքերը՝ վտանգավոր և սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքից ներքին շուկայի պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Հաջորդիվ զեկուցվել է Հրդեհային և տեխնիկական անվտանգության պետական տեսչության ստուգաթերթերի նախագծի փորձարկման արդյունքների և արձանագրված խնդիրների մասին: Մասնավորապես, նշվել է, որ ստուգաթերթերի հարցերում ներառված պահանջները համահունչ չեն ժամանակակից հակահրդեհային պահանջներին, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն կա կրճատել դրանք: Խնդրի առնչությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է արտակարգ իրավիճակների նախարարությանը ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և մեկ ամսվա ընթացքում ներկայացնել ստուգաթերթերի կրճատված տարբերակը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ:
Գոհունակություն հայտնելով կանաչապատման ընկերությունների աշխատակիցների ամենօրյա նվիրված աշխատանքի արդյունքներից, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ դրանք ակնհայտ են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Քաղաքապետը նաև հավելել է, որ թիմային աշխատանքի արդյունքում աստիճանաբար լուծում են ստանում նաև կանաչապատման ոլորտում Երևանի համաչափ զարգացման համատեքստում առաջադրված խնդիրները. «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում այս տարի գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ է: Դրա վառ ապացույցը նաև երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի կողմից տրվող գնահատականն է: Թեև արդյունքն իսկապես գոհացուցիչ է, սակայն կհորդորեմ չբավարարվել եղած արդյունքով և նույն եռանդով շարունակել աշխատանքները: Մեր և մեր համաքաղաքացիների ցանկությունն է վերականգնել երբեմնի կանաչապատ ու ծառերով հարուստ Երևանը և մենք, վստահ եմ, թիմային ու նվիրված աշխատանքով մի քանի տարի անց կհասնենք այդ արդյունքին»,- նշել է քաղաքապետը
Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ` կանաչապատման բնագավառում նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ: Բացի այդ, քաղաքապետը առաջարկել է մայրաքաղաքի կանաչապատման գործին ներգրավել նաև բնակիչներին ու շահագրգիռ ընկերություններին. «Երևանցիների կողմից բարձրացվող խնդիրների ու առաջարկների արդյունքում է նաև, որ մայրաքաղաքում կատարած աշխատանքներն առավել առարկայական ու շոշափելի են դառնում: Բացի այդ, չմոռանանք, որ իրականացվող աշխատանքներում ներգրավվելով ու անձամբ մասնակցելով, մեր քաղաքացիներն այդուհետ առավել մեծ հոգատարություն ու խնամք են ցուցաբերում դրանց նկատմամբ»,- ընդգծել է քաղաքապետը:
Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով, Տարոն Մարգարյանը կարևորել է նաև Երևանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը, իսկ գեղարվեստական ձևավորման համատեքստում էլ հանձնարարել է ավելացնել ծաղկային գեղեցիկ ու ինքնատիպ լուծումներով ձևավորման աշխարհում ընդունված և մեզ մոտ արդեն կիրառվող մոտեցումները:
Կանաչապատման ընկերությունների տնօրեններն իրենց հերթին առաջարկել են կանաչ տարածքների ցանքսն իրականացնել աշնանը, որպեսզի արդեն վաղ գարնանը ապահովվեն կանաչապատ սիզամարգերն ու ծաղկային ձևավորմամբ տարածքները: Սրան զուգահեռ առաջարկվել է ավելացնել ծաղկատեսակներն ու ծառատունկ իրականացնել նաև գնդաձև ակացիաներով:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրեններին հանձնարարել է ներկայացնել աշխատանքային հստակ ծրագրեր, որոնց հիմքով կնախապատրաստվի Երևանի կանաչապատման ու ծաղկապատման 2013թ-ի համալիր ծրագիրը:
Իշխանություններն արդեն իրավիճակին չեն տիրապետում, և մարդիկ մտածում են, որ ինքնապաշտպանական ջոկատներ պետք է ստեղծել: Այս մասին այսօր` հուլիսի 31-ին մամուլի ասուլիսում, խոսելով «Սիրիական հարցի և սիրիահայության կացության» թեմայով, ասել է արաբագետ Սուրեն Մանուկյանը:
Ըստ նրա`Հալեպ քաղաքի համար ճակատամարտի հանգուցալուծումը կկանխորոշի Սիրիայում տարիուկես շարունակվող պատերազմական ճգնաժամը: «Կարևոր է Հալեպի համար մղվող ճակատամարտը, որովհետև մինչև այս վերջին ամիսը Հալեպը մեկուկես տարի կարողանում էր անվտանգ մնալ, իսկ քանի որ Հալեպը Սիրիայի տնտեսական՝ առևտրական և արդյունաբերության կենտրոնն է, այդ իսկ պատճառով Հալեպի նկատմամբ ավելի մեծ էր իշխանության ուշադրությունը, և ընդդիմություն էլ հասկանալով այդ, մինչ այս զերծ էր մնում Հալեպում գործողություններ ծավալելուց: Սակայն վերջին օրերին մարտավարության փոփոխություն տեղի ունեցավ: Սիրիայի հարցը վերջնակետին հասցնելը Հալեպից է կախված»,- նկատել է արաբագետը:
Սուրեն Մանուկյանի խոսքով, Սիրիայի իշխանության հույսը դրել է միայն Ռուսաստանի վրա. «Ռուսաստանը լի է Սիրիային պաշտպանելու վճռականությամբ, և այս պարագայում նրանց միակ հույսը ռուսներն են, արտաքին այլ հույս չունեն: Իրանն ինքն է վատ վիճակում՝ տնտեսական շրջափակման մեջ, Չինաստանը միայնակ դուրս չի գա գերտերությունների դեմ։ Արդյունքում, եթե ռուսները մի փոքր զիջեն, կասկածեն իրենց վճռականության մեջ, հարցն արագ կլուծվի հօգուտ ընդդիմության»:
Սուրեն Մանուկյանի այն կարծիքն է հայտնել, որ այս պահին ընդդիմությունն առավելության չի կարող հասնել Հալեպում։ «Չեն կարող առավելություն ունենալ ընդդիմադիրները: Իշխանությունը քաղաքը կմաքրի քայլ առ քայլ, մանավանդ որ արդեն ծանր տեխնիկա է օգտագործում»,– նկատել է նա:
Արաբագետը տեղեկացրել է, որ Հալեպում այսօր կենտրոնացած են մոտ 10.000 ընդդիմադիր ուժեր, իսկ գրոհայինների նման թիվն շատ լուրջ է, եթե հաշվի առնվի, որ այս պատերազմը ոչ թե ներքին, այլ արտաքին ճնշման հետևանք է:
Ըստ փորձագետի` այս ճգնաժամը ներքին հարց չէ, եթե ներքին լիներ՝ մեկ շաբաթում կլուծվեր: Այս հանգամանքը նա բացատրել է այսպես. զենքի ու փողի, տեղեկատվության աջակցության մշտական հոսք կա, ինչն էլ ցույց է տալիս, որ այն միջազգային բնույթ ունի, քան ներսիրիականն է: Եթե զենքի և ֆինանսական նման քանակով աջակցություն չլիներ, ապա այս հարցը արագ կլուծվեր:
Քաղաքագետի համոզմամբ քրդական հարցը շատ կարևոր է, և այն պետք չէ մոռանալ այս խառնաշփոթի մեջ:
«Տասնյակ միլիոնների հասնող քրդերը չունեն պետականություն և ամենուր՝ նման ճգնաժամերի դեպքում, նրանք ակտիվանում են: Հատկանշական է, որ այսօր Սիրիայի հյուսիսային շրջանը վերահսկվում է քրդերի կողմից, քրդերը պաշտպանում են իշխանություններին և դա ցույց է տալիս, որ այստեղ լայն ինքնավարություն հաստատելու համար իշխանության հետ պայմանավորվածություն կա»,- ասել է Սուրեն Մանուկյանը:Վերջինիս խոսքով, Սիրիան, սատարելով քրդերին, նրանց օգտագործում է Թուրքիայի վրա ճնշում գործելու համար:
Նա նշեց, որ հեռախոսային կապ է պահում այնտեղ բնակվող ծանոթների հետ: Մանուկյանը նաև փոխանցեց, որ բանդաներ կան, որոնք հարձակումներ են գործում, իսկ այն ընտանիքները ովքեր որոշակի կապիտալ ունեն հնարավոր է հարձակման թիրախ դառնան: Ստեղծված իրավիճակում, ըստ նրա հայկական իշխանությունները պետք է անդրադառնան այս թեմային, պատվիրակություններ ուղարկեն:
«Շատ կարևոր է, որ այնտեղի հայկական համայնքը զգա, որ հայկական իշխանությունը իրենց թիկունքում է: Հայկական դեսպանատունը այնտեղի հազվադեպ դեսպանատներից է, որ շարունակում է աշխատել, ինչը շատ կարևոր է: Սփյուռքի նախարարությունը ևս աշխատում է, ինչը ևս լավ է»,- նշեց բանախոսը: Արաբագետը կարծում է նաև, որ առավելագույնը երկու հազար ընտանիք կգան Հայաստան, քանի որ այնտեղի հայությունը այնտեղ ունի կապիտալ, ինչը դժվար է թողնել: Ըստ նրա` սիրիահայությունը ավելի շուտ Հայաստանը կդիտի որպես տրանզիտային երկիր:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն անցկացնելու է արտահերթ քննություն` քննչական ծառայության քննչական բաժիններում քննիչների թափուր հաստիքների համալրման, ինչպես նաև քննիչի թեկնածուների կադրային ռեզերվ ստեղծելու (ձևավորելու) համար:
Քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր բավարարում են «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քննիչի պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող պահանջները, ստացել են բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապեությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` տիրապետում են հայերենին:
Քննիչի թեկնածուներն ազատվում են քննության գրավոր փուլից և մասնակցում են միայն բանավոր փուլին` հարցազրույցին, եթե ունեն դատախազի, քննիչի պաշտոնում 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ և, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 3 տարի:
Քննությանը մասնակցելու համար քննիչի թեկնածուն քննչական ծառայության կադրերի բաժանմունք (հասցեն` ք. Երևան, Բաբայան 6) է ներկայացնում.
1. գրավոր դիմում (տրվում է քննական հանձնաժողովի նախագահի անունով),
2. քննիչի պաշտոնը զբաղեցնելու համար համապատասխան մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները (բարձրագույն մասնագիտական կրթությունը հավաստող պետական նմուշի դիպլոմի և (կամ) օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունից ստացված`Հայաստանի Հանրապետությունում վավերական ճանաչված ավարտական փաստաթուղթ, աշխատանքային գրքույկ կամ քաղվածք-տեղեկանք աշխատանքային գործունեության վերաբերյալ),
3. անձնագրի բնօրինակը և պատճենը,
4. ինքնակենսագրություն (ձեռագիր),
5. տեղեկանք բնակության վայրից,
6. արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի բնօրինակը և պատճենը,
7. 1 լուսանկար` 3X4 սմ չափի:
2-րդ, 3-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո վերջիններս վերադարձվում են քննիչի թեկնածուին, իսկ պատճեններն ընդունվում:
Քննության մասնակիցներն իրենց հայեցողությամբ կարող են ներկայացնել նաև մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:
Քննիչի թեկնածուին հնարավորություն է ընձեռվում քննությունից առնվազն 15 օր առաջ ծանոթանալ ծրագիր-հարցաշարին, որը կտեղադրվի ՀՀ պաշտպանության նախարարության ինտերնետային (www.mil.am) կայքում ս.թ. օգոստոսի 27-ից:
Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. օգոստոսի 1-ից 27-ը ներառյալ` երկուշաբթիից ուրբաթ` ժ. 10:00-ից 17:00-ը, շաբաթ` ժ. 10:00-ից 13:00-ը:
Քննության գրավոր փուլն անցկացվելու է ՀՀ ՊՆ քննչական ծառայության շենքում՝ ք. Երևան, Բաբայան 6 հասցեում` ս.թ. սեպտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել ՀՀ ՊՆ քննչական ծառայության կադրերի բաժանմունք 20-01-98, 20-01-78 հեռախոսահամարներով:
20 տարվա պատմություն ունեցող, բայց այդպես էլ սեփական շենք չունեցող պետական Համազգային թատրոնը շուտով կունենա իր տանիքը: Դրա բանավոր կարգադրությունը տվել էր դեռ նախագահ Սերժ Սարգսյանը գարնանը` «Արտ էքսպոյի» ժամանակ, իսկ արդեն օրեր առաջ Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման վերաբերյալ տեղի է ունեցել հանրային քննարկում, որին թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգպանի գլխավորությամբ մասնակցում էին նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, ինչպես նաև մի շարք մտավորականներ, թատերական աշխարհի գործիչներ: Հնարավոր է, որ Համազգայինի նոր շենքը կառուցվի Մաշտոցի պուրակի և Սարյան փողոցի գլխավոր փոստի միջակայքում ընկած տարածքում: Ինչ խոսք, թատրոնի շենք ունենալու գաղափարը ոգևորել էր բոլորին, բայց ճարտարապետների կարծիքը թատրոնի շենքի կառուցման հարցում կիսվել , և եթե Նարեկ Սարգսյանի կարծիքով շենքի կառուցման վայրը համապատասխանում է ճարտարապետական բոլոր չափանիշներին, ապա ճարտարապետ Գուրգեն Մուշեդյանի կարծիքով` տարածքը քաղաքաշինական, նորմերին չի համապատասխանով: Մի բան պարզ է, որ թատրոնի անվան տակ մայրաքաղաքի բնակիչներին ուզում են զրկել մի կտոր կանաչ տարածք ունենալու հեռանկարից: Նշված տարածքը միակ տեղանքն է, որտեղ կարելի էր և պետք էր պուրակ ստեղծել, քանի որ առանց այն էլ մայրաքաղաքի կենտրոնը սարսափելի ծանրաբեռնված է շինություններով, և կարիք չկա մի նոր շինություն կառուցել այնտեղ, որտեղ դեռ կառուցապատված չէ:
Հրապարակ
Հայաստանի Հանրապետության կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2012 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
2012 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ սփյուռքի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ մշակույթի, ՀՀ բնապահպանության, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ արդարադատության նախարարները, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության պետական կոմիտեի նախագահը: ՀՀ կառավարության անդամները և ՀՀ ԿԱ մարմինների ղեկավարները ներկայացրել են ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումների ընթացքը:
Հաշվետվությունները լսելուց հետո կառավարության ղեկավարն անդրադարձել է 2012 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում ըստ նախարարությունների տրված հանձնարարականների կատարողականներին:
Վարչապետ Սարգսյանը մի շարք գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հնարավոր ռիսկային գերակա խնդիրները և պարբերաբար զեկուցել դրանց ընթացքի վերաբերյալ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչները քննարկել են «Քաղաքաքային կայուն զարգացման» ծրագրի ընթացիկ հարցերը, որոնք մասնավորապես վերաբերում են Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխմանն ուղղված ճանապարհաշինական ծրագրի առաջին փուլին։ Այն ներառում է Արգավանդի տրանսպորտային հանգույցից Շիրակի փողոց և Արշակունյաց-Շիրակի փողոցներից Արտաշատի խճուղի ուղղությունների շինարարությունը:
Արդյունավետ գնահատելով համագործակցությունը Ասիական զարգացման Բանկի հետ՝ քաղաքապետը նշել է, որ մեծ կարևորություն է տալիս մասնավորապես ճանապարհաշինական ծրագրերին, որոնք ուղղված են Երևան համայնքի տրանսպորտային համակարգի բարեփոխումներին: «Մեզ համար առաջնային խնդիրը ճանապարհաշինության աշխատանքները օր առաջ սկսելն է և մեր ամենամեծ խնդրանքն է, որ դուք հնարավոր բոլոր միջոցները գործադրեք աշխատանքները հնարավորինս շուտ սկսելու համար»,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Քաղաքաքային կայուն զարգացման» ծրագրի ղեկավար Առնո Դոֆինը ևս կարևորել է Ասիական Զարգացման Բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը՝ նշելով, որ ծրագրի շրջանակում շատ արդյունավետորեն են աշխատել քաղաքապետարանի աշխատակազմի հետ և հույս է հայտնել, որ ծրագրի հետագա իրականացումը ևս հաջող ընթացք կունենա:
Կողմերը պայմանավորվել են նախապատրաստական աշխատանքները և փաստաթղթային ձևակերպումները իրականացնել նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ մինչև տարեվերջ շինարարիների մրցույթային ընտրության գործընթացն սկսելու ակնկալիքով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ծրագրի ղեկավար Առնո Դոֆինը քննարկել են նաև համագործակցության այլ խնդիրներ՝ բանկի աջակցությամբ իրականացվելիք քաղաքային տնտեսության առաջնահերթությունների վերաբերյալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.