29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Անհնար է, որ հայ համայնքը ճգնաժամային պայմաններում ամբողջովին հեռանա Սիրիայից, ինչպես դա եղավ Իրաքի պատերազմի ժամանակ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսել է ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Նախ Սիրիայում հայ համայնքը շատ ավելի մեծ է, քան Ւրաքում էր, իսկ երկրորդ՝ այնտեղ սիրիահայ համայնքը շատ ամուր է, անգամ 7-րդ դարի եկեղեցի կա: Հավանական է, որ հեռացողներ կլինեն, սակայն բուն համայնքը կպահպանվի, քանի որ նույն սիրիահայ համայնքը շատ անգամներ է հենց Սիրիայում ճգնաժամերի ականատես եղել»,- ասել է նա։
Կիրո Մանոյանը նկատել է, որ առաջին հերթին պետք է մտածել սիրահայերի անվտանգության մասին: Ըստ նրա` Հայաստան եկող սիրիահայերի համար պետք է ստեղծվեն հնարավորություններ և Հայաստանի պետության, և հանրության կողմից:
«Առաջնայինը հայ համայնքի անվտանգության հարցն է, հիմնականում Հալեպում և Դամասկոսում: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի հայ համայնքը Սիրիայում լինի անվտանգ և քաղաքական հետապնդումների չենթարկվի: Նրանք ովքեր ցանկանում են ժամանակավորապես վերադառնալ Հայաստան, պետությունը պետք է աջակցի նրանց»,- նշել է Կիրո Մանոյանը:
Վերջինիս խոսքով, արտաքին ուժերի միջամտությանը Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին ոչ թե ժողովրդավարության հաստատմանն է ուղղված, այլ՝ ռազմավարական ուժերի հավասարեցման խնդիր է հետապնդում այդ տարածաշրջանում:
«Այսօր տեղի ունեցող իրադարձություններից մեկ հիմնական ելք կարող ենք տեսնել, դա քրդական ինքնավարության հաստատումն է, և ով էլ որ գա իշխանության, կամ նույն սիրական իշխանությունը մնա, քրդական հարցը լուծված կլինի, դա արդեն պարզ է, իսկ մնացածը դեռ հստակ չէ»,- ասել է բանախոսը և ավելացրել, որ հենց դա էլ մտահոգում է Թուրքիային։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, անդրադառնալով կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին Յուրի Վարդանյանի, ինչպես նաև իր ավելի վաղ արած հայտարարությանն արված արձագանքին, հայտարարություն է տարածել ։
Հայտարարության մեջ ասվում է.
«Ինձ հասկանալի չէ, թե ինչու մեր կոռեկտ պատասխանը, թե Յուրի Վարդանյանը կարող էր մնալ իր հայրենիքում և որպես ոլորտի պրոֆեսիոնալ՝ զբաղվել ոլորտի հիմնահարցերով, նման բուռն արձագանքի առիթ դարձավ։
Առնվազն տարօրինակ է նաև, որ բացարձակ ապաքաղաքական այդ պատասխանը մեկնաբանվեց որպես սպորտային խնդիրը քաղաքական դաշտ տեղափոխելու փորձ։ Որքան էլ մենք փորձեցինք որևէ քաղաքական ենթատեքստ տեսնել մեր արձագանքի մեջ, անկեղծ ասած, չտեսանք և այսուհետ ևս որևէ մտադրություն չունենք զուտ սպորտային բանավեճը քաղաքականացնելու։
Ընդամենը ի գիտություն պարոն Վարդանյանի հավելեմ, որ Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ նախագահն է և բնականաբար չի կարող պատասխանատվություն կրել նեղ մասնագիտական խնդիրների համար։
Իսկ եթե պարոն Վարդանյանը, որպես ոլորտի մասնագետ, իրապես սրտացավ էր, ապա կարող էր ոչ թե գնահատականներ հնչեցնել՝ ով է պրոֆեսիոնալ, իսկ ով ՝ոչ, այլ խնդիրները քննարկել ծանրամարտի հավաքականի մարզչի, կամ ֆեդերացիայի մարզիչ հետ։
Եթե դա չի արվում և ուղղակիորեն գնահատականներ են հնչում ՀԱՕԿ նախագահի հասցեին, ապա մենք ինքներս հիմք ունենք ենթադրելու, թե ո՞վ է իրականում փորձում հարցը քաղաքականացնել և ինչու»։
Արմավիրում` նորակոչիկների երդման արարողության ավարտից հետո, Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը լրագրողներին հայտնել է, որ սահմանում իրավիճակը կայուն է, սահմանապահների պատրաստվածությունը գոհացուցիչ է և աչքի է ընկնում բարձր պատասխանատվությամբ:
«Տղաներն այստեղ են 1,5-2 ամիս, սակայն արդեն տիրապետում են այն նվազագույն հմտություններին, որոնք անհրաժեշտ է իրականացնել պետական սահմանի վրա: Ուսումը կշարունակվի և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ամբողջական ուսումից հետո, նրանք կկանգնեն պետական սահմանի պաշտպանությանը»,- նշել է գեներալ-լեյտենանտը:
Վիկտոր Վլասովը խոսել է սահմանապահ ծառայության դժվարությունների մասին,նշելով, որ բոլոր տարիների սահմանապահները իրենց ներդրումն են ունեցել սահմանների պահպանության հարցում: «Հայրենական մեծ պատերազմի տարիներին, որքան զոհ են տվել սահմանապահները, ու հենց նրանք են իրենց վրա վերցրել առաջին հարվածը: Այսօրվա սահմանապաներին նույնպես բաժին է ընկել ոչ պակաս դժվարություններ: Սահմանի վրա ծառայությունը շարունակվում է ամեն օր, ամեն ժամ ու ամեն րոպե».-նկատել է սահմանապահ վարչության ղեկավարը:
«Հայկական Վարկածի» տեղեկություններով, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին պատկանող որոշ կազմակերպություններ մի քանի ամսից ավելի է, ինչ չեն վճարում իրենց աշխատողների ախատավարձերը: Հատկապես լուրջ խնդիրներ են առաջացել, Կարապետյան եղբայրներին պատկանող շինարարական օբյեկտներում, ուր երկար ժամանակ է, ինչ բանվորները գումար չեն ստանում: Մինչդեռ, շատերն այդ չնչին գումարներով են իրենց օրվա խնդիրը լուծում, բայց և ռիսկ չեն անում Կարապետյանների «թանին թթու» ասել, մտահոգվելով, որ այդ մասին բարձրաձայնելու դեպքում, գուցեև հետագայում խնդիրներ ունենան:
Լավ կլինի, որ մոտ ապագայում, Կարապետյանները մարեն իրենց պարտքերը, ու գիտակցեն, որ սեփական հողի վրա, որևէ մեկը իրենց ճորտը չէ, իսկ իրենք էլ՝ այս երկրի տերերը:
ԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ
Աշտարակ քաղաքում «Փարոս» համակարգի աշխատողները փորձել են հնարամտորեն փող աշխատել նպաստի հույսին մնացած մարդկանց հաշվին։ Թերևս ինչ-որ մեկի հանձնարարությամբ, հերթական ամսական նպաստը բաժանելիս, փոստի աշխատակիցները բոլոր նպաստ ստացողներին ասել են, որ իրենք պետք է 5 հազար դրամ գույքահարկ վճարեն, իսկ ովքեր տրտնջացել են, թե վարձով են ապրում, աշխատողները նրանց հանդեպ «գթասրտություն են ցուցաբերել»՝ գումարի չափը նվազեցնելով։ Որոշներին էլ հանձնարարել են, թե տանտիրոջը կասեք, թող բերի-մուծի։ Երբ քաղաքացիները կտրոն են պահանջել իրենց վճարումների դիմաց, նրանց պատասխանել են, որ մի քանի օրից գան-վերցնեն։ Երեկ, սակայն, փոստից զանգել են գումարը վճարած քաղաքացիներին և հայտնել, որ գան իրենց գումարները հետ ստանալու։ Թերթի հավաստի տեղեկություններով, երեկ արդեն «Փարոսի» և փոստի պետերին ու անօրինական դրամահավաքը կազմակերպած անձին հրավիրել են Աշտարակ քաղաքի ոստիկանության բաժանմունք և փորձել պարզել, թե ով է իրենց նման հրահանգ տվել։ Այսինքն՝ խարդախությունը բացահայտվել է։ Երեկ մինչ ուշ երեկո նրանք դեռ ոստիկանությունում էին, բայց թե ինչ է պարզվել, դեռևս հայտնի չէ, իսկ քաղաքացիներին փողերը դեռ հետ չեն տվել՝ պատճառաբանելով, թե պատասխանատուները ոստիկանությունում են, թող երկուշաբթի մոտենան։
Հրապարակ
«LHARMONI» բրենդը նպատակ ունի նոր երանգ հաղորդելու հայկական նորաձևությանը:
Նորաձևության աշխարհում այս հետքարքիր ու ինքնատիպ բրենդն իր առաջին քայլերը կատարել է 2011թ. մայիսի 19-ին, հրավիրելով բարձրակարգ մասնագետների, այդ թվում` Միկա Դանիելյանին : Ապա ստեղծվել է շատ հետաքրքիր մի թիմ, Լիլիթ Տոնականյանի ղեկավարությամբ:
2011թ. դեկտեմբերի 9-ին, արդեն բացվել է գեղեցկության սրահը, 2012թ. մայիսի 19-ին՝ «LHARMONI» բրենդի նորաձևության սրահի ու բուտիկի բացումը:
Այս ընթացքում նորաձևության տունն ունեցել է 2 ցուցադրություն` 2011թ. դեկտեմբերի 9-ին և 2012թ. մայիսի 19-ին և առաջին իսկ քայլերից իր կայուն տեղը գրավել նորաձևության աշխարհում:
Բրենդի գեղարվեստական ղեկավարՄիկա Դանիելյանի անունը հաճախ է կապվում«Attex»- ի հետ, սակայն նա մեկ ու կես տարի է, ինչ ոչ մի աշխատանքային կապ չունի նախկին աշխատավայրի հետ:
Ի՞նչ է առաջարկվում բրենդից օգտվողներին: Ի՞նչն է կարելի գրավիչ համարել և հատկանշական «LHARMONI» բրենդի համար:
Ըստ Միկա Դանիելյանի այն կտորները, որոնցից կարվում են LHARMONI –ի հագուստները լուրջ ֆիմաների արտադրության կտորներ են, բերվում են արտերկրից` հիմնականում Եվրոպայից, և բացի բուտիկից, որտեղից կարելի է ընտրել զգեստները, ընդունվում են նաև անհատական պատվերներ և պատվիրողը կարող է վստահ լինել, որ իր զգեստը միակն է ու նմանօրինակ զգեստ ուրիշի հագին հաստատ չի տեսնի, քանի որ կտորը մետրաժով բերվում և կարվում է միայն մեկ պատվերի շրջանակներում:
«LHARMONI» բրենդը նոր հավաքածու է պատրաստում. Հագուստների որոշ մասն արդեն պատրաստ է: Ամառ 2012 –ին LHARMONI –ին առաջարկում է ՝արդիական վառ գույներ կամ վառ գույների պաստելային տարբերակներ, բնական կտորներից (վուշ, մետաքս, բամբակ) կարված հագուստներ:
Ավելացնենք, որ այս սեզոնին նորաձև են երկար փեշերով տոնական զգեստները, որոնք «վերջին շնչում են » այսինքն՝ որոշ ժամանակ անց դրանք այլևս նորաձև չեն լինի, նորաձևությունն ավելի սեզոնային է դարձել.այն երեք տարի է պահպանվում. առաջին տարում մուտք է գործում, երկրորդ տարում լավ տարածվում, իսկ երրորդ տարում դուրս գալիս:
Աննա Սարգսյան
«Սարդարաատ» նախաձեռնության անդամ, «Վահե Ավետյան» հասարակական նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած ռազմական բժիկ Վահե Ավետյանի փաստաբաններին միայն երեկ են թույլատրել մասնակցել գործով նախաքննության ընթացքին, այն էլ ոչ ամբողջությամբ: Ըստ նրա գործը կոծկելու փորձ է արվում, քանի որ այն հանձնվել է Վահագն Հարությունյանին, որը հայտնի է Մարտի մեկի գործի չբացահայտմամբ:
«Այս գործը հանձնվել է մարտի մեկի գործը կոծկող Վահագն Հարությունյանին, և սա գալիս է վկայելու մի բանի մասին, որ իրենք ուզում են արդեն սա էլ չբացահայտեն ու անցնի գնա»,– նշել է նա:
Գարեգին Չուգասզյանը գտնում է, որ իշխանությունը միտում ունի ժամանակ ձգել, մինչև հանրային ուշադրությունն ու աղմուկը կնվազի և իշխող համակարգը ինչպես նախորդ տարիներին հերթական անգամ կկոծկվի գործը և արժանի պատժից կազատվեն« յուրայինները»:
«Այս ամենը չեն հանդուրժում, ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ սփյուռքում: Ռուբեն Հայրապետյանը կանչվելու է պատասխանատվության, նա կանչվելու է հասարակական պատասխանատվության»,-նշել է Չոգասզյանը և հավելել, որ շուրջ 20 տարբեր երկրներում մեր հայրենակիցները մոմավառություն են անելու և հարգելու են Վահե Ավետյանի հիշատակը՝ նրա մահվան 40-ի օրը, որը լինելու է օգոստոսի 7-ին:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն, որը նույնպես ներկա է եղել ասուլիսին, հայտնել է, որ սպանության հետևանքով ստեղծված հասարակական նախաձեռնությունը անելու է ամեն ինչ, որպեսզի նման դեպեքերը վերանան մեր հասարակությունից:
Ազգագրագետը ասել է, որ Ավետյանի հորը նվաստացնում են, կանչում են քննչական մարմին և մի քանի ժամ չեն ընդունում, ասելով, թե նա, ով հրավիրել է՝ այդ պահին տեղում չէ: «Դուք պատկերացրեք, այդ մարդիկ օր ու գիշեր իրենց զավակի համար աղոթում էին, իսկ Վահե Ավետյանի մահից հետո հորը կանչում են քննչական մարմին և մի քանի ժամ պահում դրսում: Դա նվաստացուցիչ է, նվաստացնում են այդ մարդուն, ինչպես նաև, այդ կերպ ահաբեկում են: Մենք պայքարելու ենք և հասնելու ենք արդարադատության»,- նշել է Հրանուշ Խառատյանը:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն էլ` մեղադրելով ՀՀ գործող իշխանություններին` սպանության ու այնուհետև գործի ոչ ճիշտ քննության համար, հայտարարել է.
«Այն հարցերը, որոնք մենք բարձրացրել ենք, դրանց պատասխանը դեռ չենք լսել, բայց մենք մտել ենք մի մարաթոնի մեջ, որտեղ պայքարելու ենք մինչև մեր վերջին ռաունդը, և հասնելու ենք գործի արդարացի լուծման: Ես այս ամենը հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ»:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում մի քանի տասնյակ մասնակիցների կողմից տարբեր աստիճանի այրվածքներ ու մարմնական այլ վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել է վարչապետին և Երևանի քաղաքապետին:
Վարչապետին ներկայացված միջնորդագրում նշվում է, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում մի խումբ երիտասարդների կողմից գլխավերևում պահվող գազով լիցքավորված փուչիկների բռնկման հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցների կողմից տարբեր աստիճանի այրվածքներ ու մարմնական այլ վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով (այն է` դուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք առաջացրել են ծանր հետևանքներ) հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում կատարված դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական և դատանյութագիտական համալիր փորձաքննության եզրակացության հետևությունների և քննչական փորձարարություն արդյունքների համադրությունը գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ հիմք է տվել հանգելու եզրակացության, որ մեթան գազով լիցքավորված փուչիկները պայթել են փուչիկների տեղակայման հատվածում առաջացած պայթյունավտանգ խառնուրդի և պայթյունի գործոնների, մասնավորապես` բարձր ջերմաստիճանի և բաց կրակի ներգործությունից: Պայթելուց հետո փուչիկների ռետինե մնացորդները բռնկվել են` առաջացնելով հրդեհի լոկալ օջախներ, ընդ որում, վերը նշված պայթյունավտանգ խառնուրդն առաջացել է փուչիկներից մեթան գազի արտահոսքի հետևանքով, իսկ խառնուրդի բոցավառումը հարուցվել է բաց կրակի աղբյուրից, ինչպիսին է այրվող լուցկին, կրակայրիչն և այլն:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է Երևան քաղաքի բնակիչ Սերոբ Հրաչիկի Բոզոյանը, որը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում 2012թ. մայիսի 4-ին կայանալիք զանգվածային միջոցառման կազմակերպիչներից 2012թ. մայիսի 3-ին ստանալով երկինք բաց թողնելու համար նախատեսված 7.000 հատ փուչիկներ լիցքավորելու պատվեր, սպառման համար անվտանգ հելիում գազի փոխարեն փուչիկները լիցքավորել է սեղմված բնական (մեթան) գազով, նախապես իմանալով, որ այրվող գազ հանիսացող, որպես այլընտրանքային վառելիք տրանսպորտային միջոցների ներքին այրման շարժիչների համար կիրառվող սեղմված բնական (մեթան) գազը օդի հետ շփվելիս վեր է ածվում պայթյունավտանգ խառնուրդի, որն էլ բաց կրակի դեպքում առաջացնում է պայթյուն:
Հատկանշական է, որ համաձայն նախաքննության տվյալների` Սերոբ Բոզոյանը, հանդիսանալով առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մասնավոր անձ, 2012թ. հունվար ամսից սիստեմատիկնաբար զբաղվել է իր իսկ կողմից գազով լիցքավորվող փուչիկների մանրածախ առևտրով, որն իրականացրել է մայրաքաղաքի տարբեր հասարակական վայրերում, ընդ որում, բոլոր դեպքերում փուչիկները տնայնագործական եղանակով ու նույնաբնույթ սարքերի կիրառմամբ լիցքավորել է սեղմված բնական (մեթան) գազով, այն նախապես մասնավոր կարգով ձեռք բերելով տարբեր ավտոմեքենաների վարորդներից:
Տվյալ դեպքում ևս Սերոբ Բոզոյանը նույն եղանակով տարբեր աղբյուրներից ձեռք բերելով պատվերի կատարման համար անհրաժեշտ քանակի մեթան գազ, այն տեղափոխել է իր ընկերոջը պատկանող` Երևան քաղաքի Լեոյի փողոց, 60 հասցեում գտնվող տուն, որտեղ էլ 2012թ. մայիսի 4-ին սեղմված բնական (մեթան) գազով լիցքավորել է շուրջ 7 հազար հատ փուչիկներ և նույն օրը` ժամը 17-ի սահմաններում դրանք տեղափոխելով «Հանրապետության հրապարակ» մետրոկայանի հարևանությամբ գտնվող տարածք, իրացրել, հանձնելով պատվիրատուներին, որի դիմաց նրանցից առձեռն ստացել է վերջնական հաշվարկով 770.000 դրամ կանխիկ գումար:
Այնուհետև փուչիկները բաժանել են միջոցառման մասնակիցներին, ովքեր դրանք տեղափոխել են Հանրապետության հրապարակ, որտեղ երեկոյան ժամը 19-ի սահմաններում փուչիկները բռնկվել, պայթել են` միջոցառման մասնակիցներից 228 մարդկանց պատճառելով տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ, այդ թվում` 2 մարդու առողջությանը պատճառվել է ծանր վնաս, 60 մարդու առողջությանը` միջին ծանրության վնաս, 126 մարդու առողջությանը` թեթև վնաս և 40 մարդու առողջությանը` առանց առողջության կարճատև քայքայման հատկանիշների մարմնական վնասվածքներ:
Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը քրեական պատասխանատվություն է սահմանում անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու համար, որով անզգուշությամբ վնաս է պատճառվել երկու կամ ավելի անձանց առողջությանը:
Որոշակի համադրումների պարագայում պայթյունավտանգ մեթան գազի անարգել շրջանառության, դրա անվերահսկելի իրացման, ձեռք բերման, փոխադրման ու օգտագործման հանգամանքները, որպիսիք տվյալ դեպքում առկա են Սերոբ Բոզոյանի և վերոհիշյալ առումներով դեպքին առնչված այլ անձանց գործողություններում, դուրս են մնացել քրեաիրավական որակման շրջանակներից այն պատճառով, որ թեև ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի` 2003թ. մայիսի 27-ի N 524-Ն հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոնների 13-րդ կետի համաձայն` «Զանգվածային միջոցառումներ անցկացնող օբյեկտները և անձինք միջոցառումներ անցկացնելուց առաջ ապահովում են հրդեհային անվտանգության սահմանված պահանջները», սակայն ՀՀ գործող օրենսդրությունը չի ամրագրում մեթան գազի փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոններ, որի պատճառով քննության առնված սույն մասնավոր դեպքում հնարավոր չի եղել փուչիկները մեթան գազով լիցքավորած կամ դրանք Հանրապետության հրապարակ տեղափոխած անձանց արարքները որակել ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, իսկ ընդհանուր առմամբ բացակայում է քննարկվող ոլորտում հանրավտանգ հետևանքների կանխարգելման և դրանց առաջացմանը նպաստող պայմանների վերացման նպատակով քրեաիրավական միջոցներ ձեռնակելու հնարավորությունը:
Նախաքննության շրջանակներում իրականացված ուսումնասիրությունները վկայում են նաև, որ մեթան գազին վերաբերող ստանդարտների, դրա արտադրության, պահպանման, փոխադրման և օգտագործման անվտանգության ՀՀ տարածքում գործող կանոնները խիստ թերի են, չեն ներառում մեթան գազի փաստացի օգտագործման բոլոր ոլորտները, բացակայում են մեթան գազի համապատասխանության գնահատման բնագավառում տեխնիկական կանոնակարգերը, հստակ ամրագրված չէ մեթան գազին առնչվող ծառայություններ մատուցող, աշխատանքներ կատարող և արտադրանք իրացնող սուբյեկտների և վերահսկողություն իրականացնող մարմինների շրջանակը:
«Տվյալ իրողությունը խիստ մտահոգիչ է հաշվի առնելով ազգաբնակչության կողմից գազով լիցքավորված փուչիկների սպառման տարածվածությունը` սկսած մանրածախ առևետրի բազմաթիվ անարգել դեպքերից մինչև դրանց մեծաքանակ կիրառումը զանազան հանդիսությունների ու այլ զանգվածային միջոցառումների ժամանակ տարբեր ժամանցային ու հասարակական վայրերում, ինչի կապակցությամբ մեթան գազի շրջանառության ու կիրառման նկատմամբ ներկայացվող պահանջները և համապատասխան ոլորտներում վերահսկողական գործառույթներ իրականացնելու փաստացի առկա վիճակը ստեղծում է հրդեհային վտանգների նախադրյալներ և իրական սպառնալիք քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
Այսպիսով, հիմք ընդունելով կատարված նախաքննության արդյունքները և նկատի ունենալով տեղի ունեցած նախադեպը, անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկելու համապատասխան միջոցներ նմանօրինակ դեպքերին նպաստող հանգամանքները բացառելու ուղղությամբ, ինչը ենթադրում է տվյալ ոլորտում գործող նորմատիվ պանանջների արդիականացում և հստակեցում, ոլորտում (անկախ սեփականության ձևից) համապատասխան գործառույթներ իրականացնող աշխատողների պարտադիր հրահանգավորում և լիցենզավորում, վերահսկողական գործառույթների կազմակերպման ու իրականացման պատշաճ մակարդակի ապահովում:
Միևնույն ժամանակ, նկատի ունենալով զանգվածային միջոցառումների ընթացքում ազգաբնակչության կյանքի և առողջության անվտանգության ապահովման առաջնահերթ անհրաժեշտությունը, վերանայման կարիք ունի զանգվածային միջոցառումների կազմակերպման ու անցկացման գործընթացները կանոնակարգող նորմատիվ բազան` այդպիսի միջոցառումների կազմակերպման, արտոնման ու անցկացման համար պատասխանատու անձանց շրջանակը և անվտանգության ապահովման նկատառումով նրանց ներկայացվող պահանջները հստակ ամրագրելու, համապատասխան պահանջների կատարման նկատմամբ պատշաճ կանոնակարգված վերահսկողություն իրականացնելու առումով` ապահովելով սահմանված կանոնակարգերի միատեսակ կիրառումը հանրապետության ողջ տարածքում:
Ելնելով վերոգրյալից` խնդրում եմ հիմնախնդրի կարգավորման նպատակով իրավասու մարմիններին տալ համապատասխան հանձնարարականներ»,- նշված է միջնորդագրում:
Միջնորդագիր է ներկայացվել նաև Երևանի քաղաքապետին` զանգվածային միջոցառումների անվտանգ կազմակերպման և արտոնման, պատասխանատու անձանց շրջանակը և անվտանգության ապահովման նկատառումով նրանց ներկայացվող պահանջները հստակ ամրագրելու և վերահսկելու վերաբերյալ:
Այսօր` օգոստոսի 2-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, որ հաջորդ տարվա սկզբներին Երևանում կտեղադրվի Բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպությունից ձեռքբերվելիք «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնը:
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին 1.1 մլրդ դրամ բյուջետային վարկ տրամադրել ` համապատասխան շենքային պայմաններ ստեղծելու համար: Վարկը տրամադրվում է տարեկան Լիբոր + 4 տոկոս տոկոսադրույքով, որպես գրավ նախատեսելով «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հողամասը` ապագայում կառուցվելիք անշարժ գույքով ու ցիկլոտրոնով հանդերձ;
Ցիկլոտրոնը իզոտոպների արտադրությունը կսկսի 2014 թ.: Ստեղծվելու է ախտորոշիչ կենտրոն, ուռուցքաբանական կլինիկա, դեղերի արտադրություն: Հետագայում կամբողջացվի միջուկային տեխնոլոգիաների վրա հիմնված ոռուցքների բուժման ամբողջական ցիկլը:
Այսօր` օգոստոսի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասել է, որ սիրիահայերն առայժմ չեն ցանկանում մշտապես հաստատվել Հայաստանում: Նախարարի խոսքով` Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար առայժմ դիմել է 30 ընտանիք: Մոտ 800 ընտանիքներ դեռ նախորդ տարիներին Հայայստանում բնակարան էին ձեռք բերել, ու ներկայում ժամանակավորապես հաստատվել են այնտեղ: ՀՀ կառավարությունը կօժանդակի, որ 300-400 սիրիահայ երեխաներ ամառային արձակուրդը կանցկացնեն Հայաստանի հանգստավայրերում
Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել է, որ սիրիահայերի մեծ մասը սպասում է իրավիճակի կարգավորմանը և վերադառնալու է հայրենիք:
Սփյուռքի նախարարը հերքեց այն լուրերը, թե Հայաստանի դեսպանատունը Սիրիայից դուրս է հանվելու:
Նշենք, որ այսօր ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով սիրիահայերը ՀՀ անձնագիր ստանալիս երդման արարողությունը կարող են կազմակերպել տեղում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.