29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությանը և վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժիններին քաղաքացիների կողմից ուղղված դիմում-բողոքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ անցած ժամանակահատվածում համապատասխան բաժիններ քաղաքացիների կողմից ուղղված 11055 դիմումներից դիմում-բողոքներն են եղել 21-ը, որից 8-ը` կրկնակի: Տարոն Մարգարյանը սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարել է անձամբ հանդիպել դիմումատուների հետ, տեղում ուսումնասիրել հարցը և հստակ քայլեր ձեռնարկել բարձրացվող խնդիրների լուծման ուղղությամբ:
«Ոչ թե վարչական շրջանների սոցիալական ծառայությունների ներկայացրած հաշվետվություններով է պետք գնահատել հատկապես այդ խմբում ներառված քաղաքացիների հետ տարվող աշխատանքը, այլ տեղում, հենց նույն դիմումատուների հետ անմիջական հանդիպումներով, նրանց լսելով ու հասկանալով, թե ինչից է բողոքում քաղաքացին: Առավել ևս կրկնակի դիմում-բողոքների պարագայում, ինչը նշանակում է, որ դիմումատուին չի բավարարել տրված պատասխանը», շեշտել է քաղաքապետը:
Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի գույքագրվել և ուսումնասիրվել են նաև ավտոկայանատեղիների համար տրամադրված բոլոր պայմանագրերը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ամենօրյա ժամանակացույցով խստորեն վերահսկել ավտոկայանատեղիների աշխատանքը: Պատասխանատուներին հանձնարարվել է նաև կարճ ժամկետում, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, քննարկել և ներկայացնել ավտոկայանման համար նպատակահարմար վայրերի նախնական քարտեզը:
Երևանի արտաքին տեսքի բարեկարգման 2012թ-ի ծրագրի շրջանակում բարեկարգված ու նկարազարդված շուրջ վեց տասնյակ կամարանցումների շարքը շուտով կհամալրվի ևս 55-ով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ լրացուցիչ ծրագրով արդեն մեկնարկել են երևանյան դեռևս չնկարազարդված մյուս բոլոր կամարանցումների նկարազարդման աշխատանքները: Զեկուցվել է, որ այդ աշխատանքները կավարտվեն մինչև հոկտեմբեր:
Ընդառաջելով Կենտրոն վարչական շրջանի բնակիչների խնդրանքին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ շաբաթ և կիրակի օրերին Կենտրոն վարչական շրջանում նույնպես կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Այս ուղղությամբ հանձնարարականներ են տրվել համապատասխան բոլոր ստորաբաժանումներին:
Զեկուցվել է, որ քաղաքապետարան — վարչական շրջաններ — համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների շրջանակում արդեն վերանորոգվել է 898 շքամուտք:
Մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում շարունակվում են նաև բազմաբնակարան շենքերի պատերին, հենասյուներին և հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերում փակցված հայտարարությունների ու պաստառների մաքրման աշխատանքները:
Քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ: Բացի այդ, ընթացքի մեջ է նաև Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:
Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի սարքավորումների տեղադրման աշխատանքները: Շուտով այդ համակարգով կապահովվեն նաև մայրաքաղաքի այգիներն ու պուրակները:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան բոլոր գերատեսչություններին և ծառայություններին հանձնարարել է հավուր պատշաճի պատրաստվել այն դիմավորելուն:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ծաղկաձորում մասնակցել է «Բազե 2012» երիտասարդական ամենամյա հավաքի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Բազե 2012»-ը Հայստանի երիտասարդական հիմնադրամի հոբելյանական 10-րդ համահայկական հավաքն է, որին այս տարի մասնակցում է 18-ից 30 տարեկան 400 երիտասարդ՝ Հայաստանից, Ջավախքից, սփյուռքից և Լեռնային Ղարաբաղից:
ՀՀ պետական դրոշի գույների ներքո՝ եռագույն ճակատներում 42 ջոկատ է մասնակցում հավաքին. Երևանի ջոկատն այս տարի Նարնջագույն ճակատում է: Տարոն Մարգարյանը զրուցել է Երևանի ջոկատի անդամների հետ, ովքեր քաղաքապետին վստահեցրել են, որ հավաքի ծրագրում ներառված ինտելեկտուալ, մարզական ու մշակութային մրցույթներին մասնակցելու են միայն հաղթելու վճռականությամբ: Երևանի քաղաքապետը հաջողություն է մաղթել երիտասարդներին:
Հավաքի շրջանակում, օգոստոսի 13-ից 19-ը ջոկատները մրցակցելու են սեղանի թենիս, շախմատ, վոլեյբոլ, ֆուտբոլ, ձեռքի ուժ, լող մարզաձևերում, ինչպես նաև ազգային խաղերում: Ծրագրում ներառված են նաև «Բրեյն ռինգ» ու «Բազե-բանալի» ինտելեկտուալ խաղերը և երգի, պարի, նորաձևության, նկարչության մրցույթներ: Հավաքի մասնակիցները նաև հանդիպումներ կունենան ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ:
«Բազե 2012»-ի բացման արարողությունից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև կրկեսային արվեստի օրգինալ ժանրի հայ մեծանուն դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի արձանի բացման արարողությանը, որը կատարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենքի հոդվածներից մեկով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում (սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն 3000 դրամ):
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` սա նշանակում է, որ այլ երկրում վեց ամսից ավելի գտնվող յուրաքանչյուր միգրանտ Հայաստան վերադառնալիս տուգանվելու է` թեկուզ սիմվոլիկ 3000 դրամի չափով:
Փաստաբան Թամարա Յայլոյանը կարծում է, որ այս օրենքը ավելի է մեկուսացնում Հայաստանը արտաքին աշխարհից, ինչպես նաև դրանով խախտվում է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը:
«Ամբողջ աշխարհը գնում է նրան, որ սահմանները վերացվեն, որ մարդու տեղաշարժը աշխարհում հնարավորինս լինի ազատ և առանց որևիցե խոչընդոտների, իսկ մենք Հայաստանը մեկուսացնում ենք աշխարհից, նորից դնում ենք սահմաններ: Եթե նպատակ ունեն արտագաղթը կանխելու, ապա [ասեմ, որ] մարդիկ գնում են, որովհետև ուզում են գումար աշխատել, աշխատանք գտնել, որովհետև տեղում չկա այդ աշխատանքը: Այդպես արտագաղթ երբեք չեն կանխի», — ասում է փաստաբանը:
Գյումրեցիներից շատերը արդեն տեղյակ են այս օրենքից: Նրանցից շատերը կարծում են, որ սա պարզապես բյուջեն «լցնելու» նպատակ ունի:
Նշենք, որ արտագաղթի ցուցանիշը Գյումրիում բավականին բարձր է: Ըստ որոշ ուսումնասիրությունների, Գյումրիում գրեթե ամեն ընտանիքում մեկ, երբեմն էլ երկու կամ երեք բացակայող կա: Վերջին տարիներին նաև կտրուկ աճել է ընտանիքներով հեռացողների թիվը:
Հայաստանի օլիմպիական ընտրանին մեդալների ընդհանուր հաշվարկային աղյուսակում զբաղեցրեց 60-րդ տեղը` մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ արդյունքով: Արսեն Ջուլֆալակյանի արծաթե մեդալը 20 հորիզոնականով բարելավեց Հայաստանի դիրքերը նախորդ` Պեկինի օլիմպիադայի համեմատությամբ, որտեղ հայ մարզիկները նվաճեցին 6 բրոնզե մեդալ:
Օլիմպիական խաղերի առաջատարը ԱՄՆ-ի օլիմպիական ընտրանին է, որը զգալիորեն առաջ անցավ ֆավորիտ համարվող Չինաստանի օլիմպիական թիմից. ամերիկացի մարզիկները 46, իսկ չինացիները 38 ոսկե մեդալ նվաճեցին: Հյուրընկալող երկիրը` Մեծ Բրիտանիան, ունեցավ 29-ը մեդալ և գրավեց երրորդ տեղը:
Անժամանակ կյանքից հեռացավ Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական գեներալ Մարսել Մաթևոսյանը:
Նշանիչը, այդպես էին նրան դիմում մտերիմները, յուրօրինակ ու շատ հետաքրքիր աձնավորություն էր, Երևանի կոլորիտային դեմքերից մեկը, որին շատերն էին ճանաչում ու հարգանքով բարևում գրեթե ամեն քայլափոխի Երևանի փողոցներում, ուր նա սիրում էր քայլել, հատկապես սրտի վիրահատությունից հետո:
27ամյա տղայի կորստի հետ նա այդպես էլ չհաշտվեց ու գրեթե ամեն օր գնում էր գյուղ՝ տղայի շիրմին այցի: Գնում էր իր Սահակի մոտ:Ու գնաց…Միշտ ասում էր՝ տեսնես Աստված ինչի ինձ չի խղճում, չի տանում Սահակիս մոտ: Նա հրաշալի ընտանիք ունի, բայց Սահակի հանդեպ ունեցած սերն աննկարագրելի էր:
Ֆենոմենալ հիշողության, մասնագիտական կարողությունների և գիտելիքների տեր մարդ էր Մարսել Մաթևոսյանը, որն իր պաշտոնին հասել էր բացարձակապես իր ունակությունների շնորհիվ:
Նշանիչը սիրում էր կրկնել Չապլինի կարգախոսը՝ «Ես հրեշտակ չեմ եղել , բայց միշտ փորձել եմ մարդ մնալ»: Ինչը նրա ոլորտում, իրոք, չափազանց դժվար է:
Ջերմ, պատրաստակամ դիմացինին օգնելու, նա ընկերներ ուներ ամենուր, իսկ նրա խորհրդի կարիքը շատերն էին ունենում, որ նա տալիս էր սիրով ու անշահախնդիր: Վստահ եմ, որ նրան ճանաչողների ու ընկերների համար այս կորուստը անդառնալի է:
Մաթևոսյանը հանկարծամահ է եղել իր աշխատասենյակում, ուր սիրում էր լինել գրեթե ողջ օրը և որտեղ իր դժվարին աշխատանքն էր կատարում երկար տարիներ ու մեծ նվիրումով:
Հուսանք, որ նրա անհանգիստ հոգին, որ ամեն կիրակի մխիթարություն էր փնտրում եկեղեցում, խաղաղություն կգտնի ու թող լույս իջնի նրա շիրմին:
Ռուզան Ավոյան
Վերջին ժամանակներում լուրեր Էին շրջանառվում Կոտայքի մարզպետի պաշտոնանկության մասին, նաև շատ էր խոսվում, որ Կոտայքի մարզպետ` Կավալենկո Շահգալդյանը, տարաձայնություններ ունի Աժ նախագահի հետ: Հետաքրքիր է նաև ԲՀԿ — մարզպետ փոխհարաբերությունը, քանի որ, ԲՀԿ-ի շնորհազրկումից հետո մարզում մի տեսակ անհասկանալի իրավիճակ է ձևավորվել: Այս թեմաների շուրջ է, որ «Հայկական Վարկածը»-ը փորձեց զրուցել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ:
—Պրն Շահգալդյան, վերադասավորումները Աժ—ի ընտրություններից հետո ինչ փոփոխություններ բերեցին մարզ.
— Ազգային ժողովի աշխատանքը կմտնի բնականոն հունի մեջ, դրանից հետո մենք կկարողանանք գնահատական տալ:
— Ձեր մարզի ԲՀԿ կուսակցության աշխատողների հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են, ճի՞շտ է, որ նրանք կամաց — կամաց լքում են պոստերը.
-Մարզպետարանում ընդամենը 2 հոգի կան, նորմալ, սովորական աշխատանքային փոխհարաբերություններ են: Մարզպետարանը քաղաքականացված կառույց չի և մարզպետ պաշտոնը քաղաքական պաշտոն չի, հայեցողական պաշտոն է:
—Ուզում եք ասել, որ որևէ պաշտոնատար անձ գործից չի՞ հեռացվել.
-Ոչ մեկը չի հեռացվել. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր չափահաս քաղաքացի իր աշխատանքի իրավունքն ունի, ինչի պիտի իրենց աշխատանքի իրավունքից զրկենք: Էդ մարդիկ աշխատանքի են ընդունվել ոչ կուսակցական պատկանելությամբ: Էդպես լիներ պիտի էս երկրում այլ կուսակցություններից ոչ մեկը պետք է աշխատանք չունենար, մենակ հանրապետականներն ունենան աշխատանք:
— Փոխմարզպետի ձերբակալման մասին որևէ մեկնաբանություն կանե՞ք.
— Ես բազմաթիվ մեկնաբանություններ արել եմ, արդեն: Էդ գնացքը գնացած է, հնացած հարց ա, ինչ իմաստ ունի: Հանցագործություն է արել, պիտի պատժվի օրենքի սահմաններում:
— Ապօրինի ծառաահատումների հետ կապված շատ շահարկումներ եղան, մասնավորապես Ծաղկաձորի մասով: Ի՞նչ կասեք այդ մասին: Արդյո՞ք իրականացվում է վերահսկողություն, եթե այո, ի՞նչ արդյունք է տալիս.
-Ձեր տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Վերջին տարիներին Ծաղկաձորում ծառահատման դեպք չի գրանցվել: Շատ լուրջ հետամուտ ենք էդ խնդրին, մինչև որ մարդիկ հասկացան, որ գոնե Ծաղկաձորում չի կարելի վայրագություն անել: Վերահսկողություն է եղել և Ծաղկաձորում մեծ չափով շինարարական աշխատանքներ չեն իրականացվել, ծառահատման դեպքեր չկան, անտառը պահպանվում է:
-Ձեր պաշտոնանկության շուրջ ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում, ինչո՞վ եք դա պայմանավորում.
-Էդ լուրերը գիտեք երբվանից են պտտվում, երբ որ ես նշանակվել եմ մարզպետի պաշտոնին 2001-ին` հունվարի 12-ին, 12 տարին կլրանա: Առաջին տարում խոսակցություններ չեղան, դրանից հետո պարբերաբար տարբեր լրատվամիջոցներ ուզում են սենսացիաներ անեն , էն էլ չի հաջողվում: Դուք հիմա Կոտայքի մարզի մարզպետի աշխատասենյակում եք, իմ տրամադրությունը շատ բարձր է, ինչ պաշտոնանկության մասին է խոսքը: Հավելեմ, որ ոչ մեկը պաշտոնը որպես ժառանգություն չի ստացել, կգա մի պահ, բնականաբար, որ պաշտոնը կթողնեմ, բայց ես դիտավորյալ չեմ ուզում էս պաշտոնից հեռանալ, հենց ի հեճուկս լրատվամիջոցների:
—Ի՞նչ ունեք լրագրողների դեմ.
-Որոշ լրատվամիջոցների դեմ, դե երբ իմ մասին կարդում եք էդ թերթերում. Կոտայքի մարզպետին պաշտոնանկ են արել. մի անգամ կարելի է սխալվել, 2 անգամ կարելի է սխալվել, 3 անգամ, կարելի՞ է 10 տարի սխալվել. Կարելի է սխալվել շաբաթը մեկ անգամ: Խելացի մարդիկ օգտվում են ուրիշների սխալներից, քիչ խելացիները գոնե իրենց սխալներից, իսկ հիմարներն էլ չեն օգտվում, նրանք օգտվում են ոչ մի բանից:
—Իսկ դուք վստա՞հ եք, որ դա իրոք սխալմունք է.
-Ես, Պարբերաբար, նույն միտքը արտահայտում եմ. «Սիրելիներս, հերիք ա սխալվեք, ձեր գունավոր երազները, մեկ ա, չի իրականանալու, ի՞նչ իմաստ ունի»: Օրինակ, ավելի քաղաքակիրթ երկրներում, մի լրատվամիջոց մի անգամ ապատեղեկատվություն տա հանրությանը, էլ էդ թերթը չեն առնի:
— Շատ է խոսվում ՀՀԿ վերնախավի՝ հատկապես ԱԺ նախագահի հետ ունեցած տարաձայնությունների մասին, մասնավորապես, ընտրություններին քիչ ձայներ հավաքելու հետ կապված.
-Պիտի ձեզ ասեմ, որ որևէ տարաձայնություն մեր ղեկավարների հետ, ներկուսակցական և տնտեսական որևէ տարաձայնություն չունեմ, կարող է հարցեր լինեն, մենք տարբեր կարծիք ունենանք, բայց չկան տարաձայնություններ: Եթե ես տարաձայնություններ ունենայի իշխանության հետ, 12 տարի էն էլ Կոտայքի մարզում, համաձայնեք, որ ամենաբարդ մարզն է երկրում, եթե դիմացել եմ, ուրեմն մի բան կա: Էդ ոնց էք որոշել, որ քիչ ձայներ են հավաքվել: Մենք ունենք բավարար քանակությամբ համակիրներ և չեմ համաձայնվում, որ Կոտայքի մարզում ՀՀԿ քիչ ձայներ է հավաքել, բնականաբար չեմ համաձայնվում, և վերնախավից ոչ մեկն էլ այդպիսի կարծիք չի հայտնել:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 10-ին Բյուրականում հանդիպել է հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված սկաուտական միջազգային բանակումի մասնակիցներին: ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Կառավարության ղեկավարը ծանոթացել է սկաուտների առօրյային, գործունեությանը և առաջիկա ծրագրերին:
«Մեր հանդիպման խորհուրդը կայանում է նրանում, որ մենք ձեզ հետ նշում ենք հայկական սկաուտական շարժման 100-ամյակը, մի շարժում, որն էական նշանակություն ունի երիտասարդության դաստիարակման գործում: Հայկական սկաուտական շարժման առանձնահատկությունը հայրենասիրությունն ու հայապահպանությունն է: Սկաուտական շարժումը դաստիարակում է պատասխանատվության զգացումով երիտասարդների, պատասխանատվություն՝ սեփական անձի, հայրենիքի, ընկերների նկատմամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը և շնորհավորել ներկաներին հայկական սկաուտական շարժման 100-ամյակի կապակցությամբ:
Բյուրականում տեղակայված սկաուտական բանակումին, որը կազմակերպվել է Հայաստանի ազգային սկաուտական շարժման նախաձեռնությամբ, մասնակցում են 14 երկրների 200-ից ավելի սկաուտներ:
Ետխորհրդային բոլոր պետություններում «ատկատներ» կոչվող երևույթը կա և երբեմն զավեշտական չափերի է հասնում, ասենք՝ 70-30 հարաբերակցությամբ։ Այդ երևույթի իմաստն այն է, որ տենդերների, տարբեր մրցութային ծրագրերի ու դրամաշնորհների բաշխման ժամանակ այն անձինք, ումից կախված է մրցույթի ելքը, իրենց պատկառելի բաժինն են ուզում։ Երբեմն դա արվում է չափից դուրս բաց՝ գրեթե օրինականացված եղանակով։ Ասենք, արտերկրյա մի ընկերություն Հայաստանում հուշահամալիր և այգի է կառուցում, Երևանի քաղաքապետարանի պատասխանատու անձը բաց տեքստով ասում է՝ երբ կգանք համաձայնության մեր մասնաբաժնի վերաբերյալ, այն ժամանակ էլ կստանաք կառուցապատման թույլտվությունը։ Կամ՝ պատմամշակութային հուշարձաններից մեկի հիմնանորոգման տենդերը շահած կազմակերպությանը մշակույթի նախարարությունն արգելում է շինարարությունը սկսել, քանի որ տենդերից իր «փայը» չի ստացել։ Մեզ հատկապես ապշեցրեց մեր նախարարներից մեկի լկտիությունը, որն իր ուզած կազմակերպության պարտությունը տենդերում համարել է գրեթե անձնական վիրավորանք իր հասցեին և ամեն ինչ արել, որ երկրի համար խիստ ձեռնտու այդ ծրագիրը տապալվի։ Երբ ծրագրի նախաձեռնողները ընդհուպ երկրի առաջին դեմքի մակարդակով հարցին դրական լուծում են տվել, վերջինս անամոթաբար հայտարարել է, որ ինքը հանրապետության նախագահին կասի, որ այս ծրագիրն անողները ֆինանսավորում են ընդդիմությանը։
Հրապարակ
Երևանի ավագանին օգոստոսի 10-ին գումարված արտահերթ նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է մայրաքաղաքի Տիտոգրադյան փողոցի հիմնանորոգման ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է փողոցի երթևեկելի մասի ամբողջ երկայնքով ասֆալտբետոնյա ծածկի իրականացում, մայթերի մասում գոյություն ունեցող բազալտե եզրաքարերի քանդում և ամբողջությամբ նորով փոխարինում, ինչպես նաև մայթերի հատվածում մանրահատիկ ասֆալտբետոնյա ծածկի իրականացում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեով մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի կամարանցումների վերանորոգման և գունազարդման աշխատանքների համար նախատեսվել է 86,8 մլն դրամ, որի շրջանակներում վերանորոգվել և գունազարդվել է շուրջ 70 կամարանցում, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվել քաղաքացիների կողմից։ Ծրագիրն ավարտին հասցնելու համար նախատեսվում է իրականացնել ևս շուրջ 58 կամարանցումների գունազարդման և վերանորոգման աշխատանքներ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ավագանին հավանություն է տվել 44 մլն 62 հազար դրամ հատկացնել կամարանցումների վերանորոգման և 36,5 մլն դրամ՝ կամարանցումների գունազարդման համար։
ՀՀ օրենսդրական դաշտում տեղի ունեցած փոփոխություններով պայմանավորված՝ ավագանին քվեարկությամբ հավանության է տվել նաև Երևանի ավագանու նախկինում ընդունված մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Երևան համայնքի սեփականություն համարվող գույքը անհատույց օտարման կամ օգտագործման տրամադրելու մասին որոշման նախագծերին։
Երևանի ավագանին հավանություն է տվել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին հարակից՝ Ամիրյան փողոցից մինչև Փ. Բուզանդի փողոց ձգվող փողոցը Ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի անունով անվանակոչելու, ինչպես նաև մայրաքաղաքում ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Մարատ Հալաջյանի և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Թինա Ասաթիանիի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին։
Երևանի ավագանու արտահերթ նիստում՝ նախքան օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է «Հանրապետական կուսակցություն» խմբակցության նիստում միաձայն կողմ քվեարկությամբ խմբակցության ղեկավար ընտրված Սերգեյ Մկրտչյանին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քաղաքապետը ներկայացրել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, համաձայն որի ավագանու անդամի լիազորությունները վայր դրած Դերենիկ Դումանյանի մանդատը փոխանցվել է ավագանու թեկնածության ցուցակում հաջորդ համարն զբաղեցնող Մանասե Թադևոսյանին:
Շնորհավորելով խմբակցության նոր ղեկավարին և ավագանու նոր անդամին` Տարոն Մարգարյանը նշել է, որ ակնկալում է ակտիվ մասնակցություն և նոր նախաձեռնությունների ցուցաբերում՝ ի շահ Երևանի և երևանցիների:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.