29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Գյումրիի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է.
«Զարմանքով ծանոթացանք ԱԺ պատգամավոր, ՀՀ ամենաչհիշվող նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի գնահատականներին, որոնք վերաբերվում էին Վարդան Ղուկասյանի գործունեությանը:
Հետաքրքիր է, թե տարիների լռությունից հետո, ինչո՞ւ է նա հիմա սկսել իր դատողությունները ներկայացնել, իրապես անտեղյակ լինելով Գյումրիի գործող քաղաքապետի գործունեությունից, Գյումրիի վերածննդից:
Հայտնի է, որ ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահի պաշտոնում Վարդան Ղուկասյանի տարիների աշխատանքն ու ներդրումն անուրանալի է: Նրա ջանքերի շնորհիվ մարզում Հանրապետական կուսակցության անդամների թիվը եռապատկվեց: Իսկ 2012 թ. մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ էլ ՀՀԿ-ն մարզում հաղթեց, հավաքելով 46.126 ձայն: Այնպես, որ Խ.Հարությունյանը, լինելով կուսակցության համամասնական ցուցակում, ԱԺ պատգամավոր է դարձել նաև Վարդան Ղուկասյանի ունեցած և առկա ռեսուրսների շնորհիվ:
Թող անհամեստություն չհամարվի, բայց Գյումրիի քաղաքապետի պաշտոնում նրա վերստին առաջադրման դեպքում էլ, եթե անգամ միավորվեին դիմության և ընդդիմության թեկնածուները, Վարդան Ղուկասյանի ժողովրդական հաղթանակը միանշանակ էր և աներկբա»:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրել է ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասից ձեռք բերել և Հայաստան ներկրել 20 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացու։ Նշելով, որ նման սերմացու Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու առաջին անգամ, վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ սուպերէլիտային սերմացուն օգտագործվելու է սերմնաբուծության զարգացման նպատակով։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գործադիրը հաստատել է Հայաստանի հողօգտագործողներին 2012թ. աշնան համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնելով ավելի քան 632 մլն. դրամ։ Վարչապետը հիշեցրել է, որ համանման որոշում էր ընդունվել նաև գարնանացանի աշխատանքին օժանդակելու համար։ «Այժմ նույնպես բոլոր մարզերից հավաքել ենք գյուղացիական տնտեսությունների ներկայացրած ամբողջ պահանջարկը և լրիվ բավարարելու ենք այն,- հավելել է Տիգրան Սարգսյանը։- Ըստ էության, պետությունը սուբսիդավորում է դիզվառելիքը, որպեսզի այն ավելի մատչելի գնով հասնի գյուղացուն»։ Կառավարությունն իր հաջորդ որոշմամբ հաստատել է նաև երկրի հողօգտագործողներին 2012թ. աշնան համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որը, վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, իրականացվել էր գարնանացանի ժամանակ։«Մենք հավաքել ենք գյուղացիական տնտեսությունների ամբողջական պահանջարկը և ունենք բաշխվածությունն ըստ մարզերի։ Բացի այդ, այս տարի Վանաձորի քիմիական կոմբինատը կսկսի արտադրել բարձրորակ պարարտանյութ, ինչը նշանակում է, որ ապագայում մենք կկարողանանք պահանջարկն ամբողջությամբ ապահովել տեղական արտադրության պարարտանյութով։ Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այս պահին 5000 տոննա ենք ներմուծում, իսկ մնացած պահանջարկն արդեն կբավարարենք տեղական արտադրության պարարտանյութով։ Գյուղացիներին մատակարարվելիք պարարտանյութի գինը մնում է նույնը, տարբերությունը սուբսիդավորելու ենք պետական բյուջեից»,- ասել է վարչապետը։
Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերը 2012թ. ոռոգման շրջանում անխափան ջրամատակարարմամբ ապահովելու նպատակով գործադիրն իր ավելի վաղ ընդունած «Ոռոգման նպատակով 2012 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություն` սահմանելով մինչև 279.2 մլն խորանարդ մետր։
Իր նախկին որոշումներից մեկի փոփոխմամբ և հաշվի առնելով անցած փորձն ու փաստացի իրողությունները, գործադիրը նպատակահարմար է համարել ջրաչափական սարքերի ձեռք բերման և տեղադրման ծախսերը կամ ծախսերի մի մասն իրականացնել ջրամատակարար կազմակերպությունների կողմից` համակարգում գործող վարկային և դրամաշնորհային ծրագրերի հիման վրա։ Ակնկալվում է նաև բարելավել ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի տեխնիկական վիճակը, կրճատել հոսքակորուստները։
ՀՀ կառավարությունը այսօր, կառավարության նիստում ընդունել է 2012թ. օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու որոշում` այդ նպատակով տրամադրելով մոտ 37 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք` վրաններ, ներքնակներ, քնապարկեր, բացովի մահճակալներ, ինչպես նաև խմելու ջուր և պահածոյացված մթերք։ «Մենք մեր իրանցի գործընկերների հետ քննարկել ենք առաջին անհրաժեշտության պարագաները, որոնց կարիքն ունեն մեր գործընկերները, և առաջիկա երկու օրերի ընթացքում կհստակեցնենք ցուցակը։ Նաև երկու օրվա ընթացքում կկազմակերպենք, որպեսզի այդ ապրանքները տեղափոխվեն Իրան»,- նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Bloomberg գործակալությունը կազմել է 145 երկրների քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ վարկանշային աղյուսակը: Հայաստանը զբաղեցրել է 79-րդ տեղը:
Ամենաառողջ երկրներին պարզելու համար Bloomberg-ը հաշվի է առել կյանքի տևողության և մանկական մահացության ցուցանիշները, մահացության պատճառները, երեք տարիքային խմբերի մահացության և 65-ը լրանալուց հետո տղամարդկանց ու կանանց մահացության ցուցանիշները:
Հայաստանը հավաքել է 51,01 միավոր և 79-րդ տեղը կիսում է Լիտվայի հետ: Վրաստանը 71-րդ տեղում է, Ադրբեջանը` 87-րդ, Թուրքիան` 44-րդ, Իրանը 76-րդ:
Ըստ գործակալության` աշխարհում ամենաառողջ երկիրը Սինգապուրն է, որին հաջորդում են Իտալիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Ճապոնիան, Իսրայելը, Իսպանիան, Նիդերլանդները, Շվեդիան և Գերմանիան:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար: «Ակնհայտ է, որ Ձեր գործունևթյունը լուրջ ազդեցություն է ունեցել հայ-լիտվական կապերը նոր մակարդակի բարձրացնելու, ինչպես նաև ամրապնդելու գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կողմերը բարձր են գնահատել տարբեր բնագավառներում, մասնավորապես, ռազմական, մշակութային և կրթական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը և վստահություն հայտնել, որ այդ աշխատանքները կլինեն շարունակական:
Միաժամանակ, զրուցակիցները նշել են, որ հայ-լիտվական առևտրատնտեսական հարաբերությունները դեռևս գտնվում են անբավարար մակարդակի վրա՝ չնայած առկա ներուժին: Գիեդրիուս Ապուոկասը տեղեկացրել է, որ լիտվական մի քանի ընկերություններ հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայկական կողմի գործընկերների հետ համագործակությամբ: Տիգրան Սարգսյանը և դեսպանը հույս են հայտնել, որ այդ հետաքրքրությունը կհանգեցնի Հայաստանում լրացուցիչ ներդրումների ներգրավմանը:
Հանդիպման ավարտին վարչապետը Գիեդրիուս Ապուոկասին հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ:
Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Փախստականների և ապաստանի մասին» գործող օրենքում, որպեսզի բացառվի Հայաստանի ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանում ապաստանի տրամադրումը:
Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, օրենդրական նախագիծը ներառված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում:
Այսպես, ապաստանի տրամադրումը մերժվում է, եթե ԱԱԾ-ի եզրակացության համաձայն, ապաստան հայցողը հնարավոր վտանգ է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգության համար:
Այդ նպակատով առաջարկվում է նաև, որպեսզի միգրացիայի հարցերով լիազոր մարմինը պարտադիր դիմի ԱԱԾ-ին Հայաստանում ապաստան հայցողների` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու հարցով:
Առահասարակ, ԱԱԾ-ն այս նախագծի անհրաժեշտությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ գործող օրենքի համաձայն, ապաստանի տրամադրման գործընթացում միգրացիայի հարցերով լիազոր մարմինը ոչ բոլոր դեպքերում է դիմում ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն ստանալու համար:
Նախագծի «Ակնկալվող արդյունքը» բաժնում էլ նշված է.«Նախագծի ընդունմամբ ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան չի տրամադրվի»:
ՀՀ կառավարության օոստոսի 16-ի նիստի օրակարգում ներառված են բազմաթիվ նախագծեր: Դրանք են՝ « Փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը հաստատելու մասին», Քրեակատարողական օրենսգրքում, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Սերմերի մասին» և այլ նախագծերում օրենդրական փոփոխություններ ու լրացումներ կատարելը:
Օրակարգում ներառված են նաև «Որդեգրման մասին», «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ն կառավարության եզրակացության նախագիծը:
Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի 482 համայնքներում սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված թեկնածուներից ոմանք արդեն ինքնաբացարկ են հայտնել: Ընդ որում` նրանց մի մասը ընտրապայքարից հրաժարվել է մինչև թեկնածու գրանցվելը: Այս մասին «Փաստինֆ
Ինքնաբացարկ հայտնածների թվում են նաև Արարատի մարզի Մասիս և Շիրակի մարզի Արթիկ քաղաքային համայնքների ղեկավարի երկուական թեկնածուներ:
Արթիկում, որտեղ առաջադրվել էին 6 թեկնածուներ, ինքնաբացարկ են հայտնել անկուսակցականներ Մեսրոպ Բզնունին և Հովակիմ Երիցյանը:
Այսպիսով` Արթիկի քաղաքապետի թեկնածուներ են գրանցված ինքնաառաջադրված ՀՀԿ անդամներ, գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, Սոցիալական ապահովության պետական ծառայության Արթիկի տարածքային բաժնի պետ Արսեն Աբրահամյանը և Հմայակ Աբրահամյանը, անկուսակցական Սերգեյ Զաքարյանը:
Նշենք, որ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 15-ի ժամը 18-ն է: Թեկնածուներն ինքնաբացարկի մասին դիմումները կարող են ներկայացնել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ մինչև օգոստոսի 30-ը:
Վանաձորում հիմնադրված դեղագործական «Սզնի» ՍՊԸ տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանը մոտ մեկ ամիս առաջ թերթի լրագրողին հայտնել էր, թե վաճառքի է դրել իր սեփականություն հանդիսացող անշարժ գույքը, որպեսզի այդ գումարով արտերկրում բիզնես գործունեություն ծավալի և լքի Հայաստանը: «Այն, ինչ որ տարիների ընթացքում հետ եմ գցել երեխաներիս համար` 2 հազար քմ բիզնես հողամասեր, մի բնակարան Նորք թաղամասում և մեկ սենյականոց բիզնես-գրասենյակ, որը 7 տարի ծառայում է որպես «Ժառանգության» գրասենյակ»,-ներկայացրել էր Սահակյանը` հավելելով, որ դեղատունն էլ պահում է, որպեսզի օրվա հացի ապրուստը հոգա: Թերթը հիշեցնում է, որ Սահակյանն արդեն բավականին երկար ժամանակ լուրջ պայքար է մղում դեղագործական մեկ այլ ընկերության` Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմի» դեմ` հիմնավորմամբ, թե վերջինիս մենաշնորհի հետևանքով վերանում է դեղատնային փոքր ու միջին բիզնեսը: Երեկ թերթի լրագրողը հետաքրքրվել է Սահակյանի արտագաղթելու ծրագրերով, նա պատասխանել է, որ դեռ ոչ մի բան չի վաճառել, իսկ դատարկ գրպանով չի կարող գնալ: «Ես հո չե՞մ ուզում գնալ դուրս` ֆիզիկական աշխատանք կատարել, գնալու եմ, որ բիզնես տեղափոխեմ,- ասել է Սահակյանը` հավելելով. — Իսկ չեն գնում իմ գույքը, որովհետև օր օրի անշարժ գույքի գինն ընկնում է, ժողովրդի վճարունակությունն է ընկնում: Եթե մուշտարի ճարեք` ձայն հանեք»:
Հրապարակ
Երեկ, այսօր և վաղը շարունակաբար «Առավոտ» օրաթերթում տպագրում ենք Արայիկ Մանուկյանի հոդվածը, որը կրում է «Հայաստանի լրագրության տխուր դեմքը» տխուր վերնագիրը: Արայիկն այն մարդը չէ, որն ակնկալում է, թե բոլորս նրա հետ 100 տոկոսով համաձայն ենք լինելու: Ես էլ չեմ պատրաստվում կուրծք ծեծել` պնդելով, թե ես նրա նկարագրած խմբագիրներից չեմ, ես բացառություն եմ և այլն: Լրատվամիջոցներն աշխատում են մրցակցային դաշտում, և եթե բոլորը գրում են բռնաբարված տատիկների մասին, «Առավոտը» չի կարող այդ թեման շրջանցել:
Բայց մի հարցում հեղինակն արդարացի է` 10 տարի առաջ ընդունված «Մամուլի մասին» օրենքը, իր ժամանակի համար բավականին առաջադեմ լինելով, չի կարգավորում այսօրվա իրողությունները: Հազարավոր օրինակներից բերեմ ամենաթարմը: Հանրապետական պատգամավորը մեր թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնում, ճիշտ թե սխալ` էական չէ: Այդ կարծիքը վերաշարադրվում է մի կայքում` մամուլի տեսության մեջ և տակը գրվում են մեկնաբանություններ: Եվ ահա ՀԱԿ-ի համակիրներից մեկը, որն այդ պատգամավորի երեխայի տարիքին է, իր մեկնաբանության մեջ դիմում է իշխանության ներկայացուցչին` «այ կենդանի» և, իհարկե, իսկույն 7 հատ like ստանում, ինչը, հավանաբար, նշանակում է` «վախ, ցավդ տանեմ, մեռնեմ դուխիդ, լավ շշեցիր»: Ինչ արած, Կոնգրեսն այդպես է պատկերացնում հանուն ժողովրդավարության իր պայքարը: Հիմա ի՞նչ անել այդ մեկնաբանության հետ: Եթե կայքի խմբագիրն այն ջնջի, կարող են մեղադրել ազատ խոսքը ճնշելու մեջ: Եթե չջնջի, իմ նմանները [որոնք, գիտակցում եմ, այսօր մեր հասարակության մեջ փոքրամասնություն են կազմում] կարող են իրենց վատ զգալ: Եվ հետո` մեկնաբանության համար ո՞վ է պատասխանատու՝ այն գրո՞ղը, թե՞ կայքը: Դրանք իսկապես հարցեր են, որոնք մամուլի ներկայիս օրենքը չի կարգավորում: Ամենահետաքրքիրն այն է, որ օրենսդրական կարգավորման ցանկացած փորձ [եթե այն երբևէ արվի] նույնպես դիտվելու է որպես «մահակ», «գրաքննություն» և այլն:
Մի բան պարզ է` ոչ մի կոչ կամ ԶԼՄ-ների համատեղ հայտարարություն, ոչ մի վարքականոն, ոչ մի ինքնակարգավորում չի օգնի, որովհետև «շշելը», «ջախջախելը», «պորտը տեղը դնելը» խրախուսվում է ոչ միայն լրատվամիջոցներում, այլև առօրյա կյանքում: Հայաստանյան հասարակության մեծամասնություն մեջ կա կոնսենսուս, որ, օրինակ, փողոցում չի կարելի մերկ քայլել` այստեղ գործում են ինքնակարգավորման մեխանիզմները, և խորհրդարանը չպիտի օրենք ընդունի` մերկ չքայլելու մասին: Բայց նման համաձայնություն չկա` ենթադրենք, լրատվամիջոցներում չհայհոյելու մասին: Գումարած`այդ դեպքերում անխուսափելի դեմագոգիան: Վերջերս մեկը «Ֆեյսբուբի» իմ պատին սկսեց ինչ-որ պոռնո մտքեր արտահայտել, և երբ ես նրան արգելափակեցի, սկսեց բողոքել` «չէ՞ որ դուք ագատ խոսքի ջատագով եք»: Էլի ջատագով եմ` համացանցն ընդհանրապես և «Ֆեյսբուքը» մասնավորապես Ձեր տրամադրության տակ են: Ինչո՞ւ անպայման պիտի ինքնարտահայտվեք իմ պատին:
Առավոտ
Այսօր` օգոստոսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների, ինչպես նաև ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2012» վարժանքի նախապատրաստական աշխատանքների մասին։ ԱԻ նախարարը տեղեկացրեց, որ վերջերս փրկարարական աշխատանքների համար ձեռք է բերվել նոր` 120 տոննա բեռնունակության ավտոկռունկ, որը եզակի է տարածաշրջանում։
ՍՊԱԾ գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը զեկուցեց վերջին օրերին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի բնակիչների անհանգստության մասին։ Տիկին Թովմասյանը հայտնեց, որ ՍՊԱԾ «Հարավային» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ելույթ են ունեցել տեղական հեռուստաընկերությունների եթերով և բազմիցս զրուցել բնակիչների հետ` տանելով բացատրական աշխատանքներ։ ԱԻ նախարարը հանձնարարեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել հանրային իրազեկման խնդիրները և հնարավորինս կանխել խուճապը։
Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց, որ աշխատանքային խումբը շարունակում է ստուգաթերթերի մշակման աշխատանքները` պարզեցնելով օբյեկտներում ստուգումներ անցկացնելու գործընթացը։ Նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց անել ամեն հնարավորը` կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար։
Շուտով պատրաստ կլինի ԱԻՆ պոլիկլինիկան, որը սպասարկելու է նախարարության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին։ Այնտեղ կլինեն տարբեր պրոֆիլի բժիշկներ, անհրաժեշտության դեպքում’մասնագետներ կհրավիրվեն նաև դրսից։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.