29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Մովսես Քարտաշյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ։
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակներում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման խորհրդատուի բանակցված պայմանագիրը:
Այնուհետև, անդրադարձ է կատարվել Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման խորհրդատուի միջազգային բաց մրցույթի արդյունքները հաստատելու մասին ՀՀ կառավարությանը ներկայացվելիք որոշման նախագծին: Վարչապետը հանձնարարել է լրամշակել այն, որից հետ ներկայացնել կառավարության առաջիկա նիստին:
Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 238-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 166-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 41-ական,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 30-ական,
«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 30-ական,
«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 30-ական:
Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարում էր քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ ընթացքի մեջ են նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքների ծառերի գեղարվեսական լուսավորման աշխատանքները:
Անխափան գիշերային լուսավորություն ապահովելու նպատակով հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի այրված լամպերն ու կարճ ժամկետում վերականգնել վթարները` ներառելով նաև բակային տարածքները:
Երևանի քաղաքապետարանի 2012թ.-ի բարեկարգման ծրագրերի շրջանակում արդեն ավարտվել են կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքները: Զեկուցվել է, որ գործընթացը շարունակվում է նաև բակային տարածքներում: Քաղաքապետի տեղակալը նշելով, որ ցայտաղբյուրների բարեկարգման ու վերագործարկման աշխատանքները մեծ ոգևորություն ու գոհունակություն են առաջացրել ոչ միայն երևանցիների, այլև մայրաքաղաքի բազում հյուրերի շրջանում, փոխանցել է ծրագիրը սահմանված ժամկետում ավարտելու վերաբերյալ քաղաքապետի հանձնարարականը:
Մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2012 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման և ճաքալցման աշխատանքների մասով զեկուցվել է, որ գործընթացը շարունակվում է սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է բարեկարգված փողոցներում զուգահեռաբար շարունակել նաև գծանշման աշխատանքները:
Անդրադառնալով կանաչ տարածքների խնամքին և ոռոգման համակարգերի արդյունավետ շահագործմանը` հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և Մարզահամերգային համալիրի մերձակա անտառային տարածքների համատարած ոռոգումն ապահովելու ուղղությամբ:
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է նաև Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Մրցույթի արդյունքում բացառապես ընտրվում են այն շարժակազմերը, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին:
Զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` գույքագրվել են մայրաքաղաքի ավտոկայանատեղիներն ու ուսումնասիրվել են դրանց համար տրամադրված բոլոր պայմանագրերը: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է վերահսկողությունը վարձակալների պայմանագրային պարտավորություններով սահմանված նորմերի պահպանման ուղղությամբ:
Արդեն ավարտվել են մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի սարքավորումների տեղադրման աշխատանքները: Շուտով այդ համակարգով ապահովված կլինեն նաև մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, զեկուցվել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված և հունիսի 1-ից մայրաքաղաքում ուժի մեջ մտած` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությամբ` ծառայությունն իրականացվում է հենակետերի միջոցով, որոնք շահագործվում են ըստ ժամանակացույցի:
Օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի, շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ևս երեք նորակառույց հենակետ բացվեց ոստիկանության Նոր Նորքի, Շենգավիթի և Կենտրոնականի բաժինների կողմից սպասարկվող տարածքներում:
Նորաբաց հենակետերը կարևոր քայլ են հանրապետությունում համայնքային ոստիկանության կազմավորման, հասարակության վստահության ամրապնդման, քաղաքացիների հետ համագործակցության խորացման ուղղությամբ:
Ոստիկանների անմիջական աշխատանքը համայնքներում կնպաստի բնակչության իրավագիտակցության բարձրացմանը և փոխվստահության այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, երբ համայնքային ոստիկանը քաղաքացու կողմից կընկալվի ու կգործի որպես ընտանեկան ոստիկան:
Մայրաքաղաքը բաժանված է 40 հենակետային տեղամասի: Հենակետում ծառայություն են իրականացնում 7 համայնքային ոստիկան, որոնցից մեկը` անչափահասների գծով: Յուրաքանչյուր հենակետ սպասարկում է շուրջ 30 հազար բնակչի, և քաղաքացին միշտ կարող է դիմել իր ու համայնքի խնդիրներով, գործակցության ծրագրերով ու առաջարկներով:
Մայրաքաղաքում մինչ այս նորամուտը արդեն իսկ գործում էր վեց հենակետ` ոստիկանության Արաբկիրի, Կենտրոնականի, Մալաթիայի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների սպասարկած տարածքներում:
Համայնքային ոստիկանության կազմավորումը շարունակվում է:
«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ Հայկ Խանումյանը,անդրադառնալով իր դեմ հարուցված քրգործին, հայտարարություն է տարածել.
«Ինչպես նշել էի, ՀՀ/ԼՂՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որտեղ ինձ ներգրավել են որպես մեղադրյալ` խափանման միջոց կիրառելով ստորագրությամբ չհեռանալը: Նայելով ամբողջ գործը՝ մնում է միայն մեկ եզրակացություն անել. նախաքննական մարմինը և ոստիկանությունը եղել են կողմնակալ և պատվեր են կատարել: Մասնավորապես, հուլիսի երեսունին ԱրՊՀ-ում տեղի ունեցած միջադեպից հետո ես զանգել եմ ոստիկանություն և հաղորդում տվել հանցագործության մասին, ինչը չի արձանագրվել: Ոստիկանությունը պատճառաբանել է, որ հեռախոսազանգը չի արձանագրվել, քանզի մինչ այդ նույն կռվավեճի փաստով այլ հեռախոսազանգ էր արձանագրվել: Այնինչ իմ հաղորդումը էականորեն տարբերվում էր նախորդ հեռախոսազանգից: Փաստորեն գործի հարուցման համար հիմք է ընդունվել իմ զանգից երկու րոպե առաջ եղած հեռախոսազանգը, ինչպես նաև ԱրՊՀ ռեկտորի գրավոր դիմումը՝ ամբողջովին անտեսելով իմ հաղորդումը:
Նախաքննական մարմինը որոշում կայացնելու համար հիմնականում հիմնվել է միջադեպին մասնակից վկաների ցուցմունքների վրա, այն դեպքում, երբ այդ ցուցմունքները լի են բազմաթիվ հակասություններով: Հակասությունները հատկապես ցայտուն ձևով երևացել են առերեսումների ժամանակ, ինչից կարելի է եզրակացնել, որ ԱրՊՀ վարչատնտեսական մասի աշխատողներն ուղղորդված են եղել և տվել են սուտ ցուցմունքներ:
Իմ և կնոջս՝ Դիանա Մովսիսյանի տված ցուցմունքները ոչ մի կերպ հաշվի չեն առնվել, քննիչը որոշել է Դիանային հասցված թեթև մարմնական վնասվածքի փաստով քրեական հետապնդում չիրականացնել պրոռեկտոր Ջավադյանի և երկու բանվորների նկատմամբ՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:
Գործի կողմնակալ քննության մասին է վկայում նաև ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հարցազրույցը հայաստանյան լրատվամիջոցներից մեկին, որտեղ նա միջադեպի մասին տարածել է սուտ տեղեկություններ, զրպարտել է ինձ և կնոջս, իմ մասին թույլ տվել վիրավորական արտահայտություններ: Սա խոսում է ԼՂՀ նախագահի կողմից իջեցրած հստակ քաղաքական պատվերի, Արցախի ղեկավարների մոտ առկա անհանդուրժողականության մասին»:
Օգոստոսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգևորականությանը և եթովպացի քրիստոնյաներին Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Աբունա Պաուլոս Պատրիարքի մահվան կապակցությամբ:
Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին ուղղված Հայրապետական ցավակցագրում ասվում է.
«Երջանկահիշտակ Աբունա Պաուլոս Պատրիարքը մեծ եռանդով ու նվիրվածությամբ երկու տասնամյակ հովվեց Եթովպիայի ուղղափառ հավատացյալներին: Նրա ջանքերի շնորհիվ Եթովպական Եկեղեցին զգալի առաջընթաց արձանագրեց եթովպացի քրիստոնյաների հոգևոր կյանքի վերանորոգման ու զարգացման գործում և մեծ ներդրում ունեցավ միջեկեղեցական ու միջկրոնական երկխոսություններում:
Եթովպիայի Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիների եղբայրական հարաբերությունները լավագույնս արտահայտվել են բազմաթիվ պաշտոնական այցելությունների ու քննարկումների ժամանակ: Մեր անձնական հանդիպումների ընթացքում բազմիցս ականատես ենք եղել նրա քրիստոնեական խորը սիրուն և բարեպաշտությանը:
… Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երջանկահիշատակ Պատրիարքի հոգին ընդունի Իր երկնային արաքայության մեջ, և թող Սուրբ Հոգին մխիթարություն պարգևի Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու սպասավորներին ու հավատացյալ հոտին»:
Օգոստոսի 23-ին Աբունա Պաուլոս Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությունը:
Ըստ լրատվամիջոցների անցկացրած մոնիտորինգի` սիրիահայերի ներգաղթի հետևանքով Երևանում բնակարանների գները դեռևս չեն աճել։ Այս մասին ասել են անշարժ գույքի գործակալություններից:
Առանձնակի աճ չի էլ սպասվում, քանի որ Սփյուռքի նախարարության տվյալներով` օգոստոսի սկզբից Հայաստանում գտնվող մոտ 2 հազար 500 սիրիահայերից շատ քչերն են գնողունակ: Մեր ունեցած տվյալներով` սպասվող 600 սիրիահայերը ևս չունեն բավարար միջոցներ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու համար։ Ունևորները, ինչպես մեկ անգամ առիթ ենք ունեցել ասելու, մեկնում են ԱՄՆ և այլ երկրներ, և միայն անապահով խավն է, որ, այլ ելք չունենալով, գալիս է Հայաստան:
Այլ բան է, որ շատ շուտով Երևանում կաճեն վարձու բնակարանների գները: Եթե իհարկե հայրենի կառավարությունը միջոցներ ձեռք չառնի, նրանց տեղաբաշխելու առավել խելացի տարբերակ մշակելով:
Բանակի համալրման հստակ երկարամյա պլանային ծրագիր կա, որը ենթադրում է և՛ ժամկետային զինծառայողների զորակոչ, և՛ պայմանագրային զինծառայողների քանակի ավելացում: Այդ ծրագիրը չի խախտվում, հստակ իրականացվում է, և ոչ մի զորամաս ՀՀ տարածքում չի փակվելու: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ զինված ուժերի այս տիրույթում ենթադրվում են բարեփոխումներ:
«Ընդհանրապես, զորակոչային մեխանիզմի և այդ ամբողջ համակարգի հստակ բարեփոխումների ծրագիր է իրականացվում և չի բացառվում, որ առաջիկայում ուրիշ փոփոխություններ ևս տեղի ունենան: Դա ենթադրում է և՛ զինկոմների, և՛ բժշկական կոմիսիաների, և՛ ամբողջ այդ գործընթացի բարեփոխում»,- տեղեկացրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է Բանակում օրինախախտման դեպքերին ՊՆ մամուլի խոսնակը նշել է
«Այո՛, բանակում կան որոշակի դեպքեր՝ ինքնասպանություններ, օրինախախտումներ և այլն: Բայց ընդհանուր առմամբ, կան դեպքերի ցուցանիշների նվազում: Այդ նվազումն իրականացվում է հետևողական և դժվարին աշխատանքով»:
Մամուլի ասուլիսին ներկա էր նաև գնդապետ Արմենակ Վարդանյանն, վերջինիս
խոսքով՝ տարեցտարի ավելի մեծ ուշադրություն է դարձվում զորամասերի և ստորաբաժանումների մարտական կիրառման շրջաններում՝ մարտավարական զորավարժությունների անցկացմանը: Նա նկատել է, որ պատերազմում քանակով չեն հաղթում, այլ՝ որակով:
«2012թ. ուսումնական տարին հայտարարված է մարտական խնդիրների կատարման արդյունավետության և մարտական վարպետության ամրապնդման տարի: Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ բանակը ունակ է կատարելու իր առջև դրված խնդիրները », -նշել է գնդապետը:
Արմենակ Վարդանյանի խոսքով, կատարելագործվում է նաև ուսումնանյութական բազան, ՊՆ ձեռք է բերել էլեկտրոնային վարժասարքեր, որոնց դերը կայանում է նրանում, որ փոքր ֆինանսական ծախսերով կարելի է ստանալ նույն արդյունքը, ինչ զինվորը ստանում էր մարտի դաշտում՝ այսինքն՝ դա նպաստում է ինչպես մարտական, այնպես էլ ֆիզիկական պատրաստության պրոցեսը ավելի արդյունավետ դարձնելուն:
ՊՆ-ն էլեկտրոնային վարժասարքերը տրամադրել է նաև դպրոցներին:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին և դիվանի անդամ Վազգեն Կալթակճյանին (ԱՄՆ):
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՍԴՀԿ ԿՎ ղեկավարության հետ զրույցում Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և այնտեղի հայ համայնքի անվտանգության ապահովման հետ կապված կառավարության ձեռնարկած քայլերին: ՍԴՀԿ ԿՎ անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել սիրիահայ համայնքին ուղղված ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի առնչությամբ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել համագործակցել գործադիրի հետ սիրիահայ համայնքի խնդիրների լուծման հարցում:
Անդրադառնալով ներքին քաղաքական հարցերին՝ ՍԴՀԿ ներկայացուցիչները նշել են, որ չնայած դեռ չլուծված որոշ խնդիրների, վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտում կան դրական նոր բազմաթիվ իրողություններ, որոնց մեջ ընգծել են նաև Տիգրան Սարգսյանի անձնական դերակատարությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.