23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար ՀՀ կառավարությունը սահմանեց առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ 2015 թվականի հունվարի 1-ից: Որոշման նախագիծն այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինս նշեց, որ ԱՄՆ-ի քաղաքացիների նկատմամբ մուտքի վիզայի պահանջի վերացումը պայմանավորված է Հայ-ամերիկյան միջկառավարական նիստի արդյունքում ստորագրված գործողությունների ծրագրի 28-րդ կետով, որի համաձայն` «երկու կողմերը կվերջնականացնեն վիզայի ազատականացման գործընթացը` հաստատելով ազատ վիզայի ռեժիմ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար, ինչպես նաև տասը տարի բազմակի մուտքի վիզա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»:
Է. Նալբանդյանի խոսքով՝ հունվարի մեկից ՀՀ լայն շերտերի ներկայացուցիչները կկարողանան ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալ 10 տարի ժամկետով:
«Որոշումը բխում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների` մուտքի վիզայի ռեժիմը դյուրացնելու մասին պայմանավորվածությունից, որը նախատեսում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ տասը տարվա բազմակի մուտքի վիզայի տրամադրման հնարավորություն:
Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում ազատականացնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերություններն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, նպաստել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն այցերի աճին և միտված է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից փոխադարձության հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Ամերիկայի Միացյալ Նահանգների մուտքի վիզայի ձեռք բերման դյուրացմանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
galatv.am
Ռեժիմը տապալելու գործին լծված ազատամարտիկների նկատմամբ դեկտեմբերի 9-10-ին տեղի ունեցած բռնության դեպքը վրդովվեցրել էր նաև ոստիկանապետ Վովա Գասպարյանին, բայց ոչ թե օրը ցերեկով մայրաքաղաքում տեղի ունեցած հանցագործության փաստից, այլ որ ազատամարտիկներն իրենց չեն բողոքել և դեպքի մասին հանրությանը տեղեկացնում են թերթերի միջոցով: «Ազատամարտիկներն իրար հետ նստել են, քեֆ են արել, հետո ինչը իրար մեջ չեն կիսել ու ինչի են թերթերով իրար հետ խոսում, հիմա զարմանալի է: Վերջերս իմ համար շատ զարմանալի է, որ նույնիսկ պատերազմ անցած մարդիկ իրար հետ թերթերով են խոսում, դա գարշանք է ներշնչում»: Հնարավո՞ր է ոստիկանապետի ջղային բնութագրումները պայմանավորված լինեն իր ունեցած տեղեկություններով: Հարցին՝ իրեն հայտնի՞ է, թե ինչպես է եղել միջադեպը, շարունակեց նույն տոնով. «Ես գիտեմ այնքանով, ինչքանով… քանի դեռ հայտարարություն չկա, ես չեմ ընդունում: Ես լրատվամիջոցներից գիտեմ՝ նստել են իրար հետ հաց են, կերել, խնդիր ունեն, թող գան՝ հայտարարություն տան, ոչ թե թերթերով խոսեն, ուրիշ ժամանակ կասեն՝ կռված տղերք ենք, մենք թասիբ ու նամուս ունենք, թասիբ ու նամուս ունեք՝ իրար մի լափեք, թեմա ունեք՝ եկեք, հայտարարություն տվեք»: Վ. Գասպարյանի հայտարարությունից ժամեր անց լրահոսում հայտնվեցին դեպքի վերաբերյալ մանրամասներ, ըստ որի՝ նրա տեղակալ, ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանն է եղել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի և Մանվել Եղիազարյանի սեղանակիցը, ով հանդիպել է մարտական ընկերներին՝ «դարձի բերելու նպատակով»: Եղիազարյանը մեզ հետ զրույցում դեռ նախօրեին վստահեցնում էր, որ միայն ինքն ու Ռազմիկ Պետրոսյանն են եղել և հարձակվողներին չեն տեսել ռեստորանի ներսում: Նա երեկ լրագրողների հետ զրույցում ոստիկանություն դիմելը համարել է «միմոսություն», իսկ փոխոստիկանապետի հետ կերուխումի մասին մեկնաբանություն չհաջողվեց ստանալ, քանի որ լուրը տարածվելուց հետո նրանք ողջ օրը դարձան անհասանելի: Մեզ պատմեցին, որ միջադեպի ժամանակ Երանոսյանը եղել է օբյեկտում, դեպքի ժամանակ էլ իրեն տեղյակ չեն պահել դրսում տեղի ունեցող իրադարձության մասին: Երեկ մեզ վստահեցնում էին, թե Ռազմիկ Պետրոսյանն ու Երանոսյանը շատ մտերիմ են, և նրանք սովորականի պես գնացել են ռեստորան: Ոստիկանությունից տեղեկացանք, որ և այս, և Սուրեն Սարգսյանի նկատմամբ բռնության դեպքերով նյութեր են նախապատրաստվում: Երեկ ոստիկանապետին հարցեր տվեցինք նաև քաղաքական անցուդարձից: Գաղտնիք չէ, որ ոստիկանապետը համարվում է Աբրահամյան-Ծառուկյան դաշինքի թիրախը, և վերջիններիս համար օրակարգային է նրա պաշտոնանկության հարցը: Չնայած սրան, Ծառուկյանի հանրահավաքներին Գասպարյանը ոստիկանական ջոկատներ չի գործուղում, ի՞նչն է պատճառը: «Որովհետև ես կարծում եմ, որ բոլորն էլ խելամիտ մարդիկ են և հասկանում են, որ ամեն տեսակ խժդժություններ ու հեղափոխություններ էն ոգով, որ ես զգում եմ, ոչ մի լավ բանի չի բերի»:
— Զգո՞ւմ եք, թե ինչի է բերելու Ծառուկյանի գլխավորած շարժումը, առավել ևս, որ թիրախներից մեկն եք:
— Ո՞վ է թիրախը:
— Ասում են, որ Հովիկ Աբրահամյան-Ծառուկյան դաշինքի թիրախն եք:
— Ես թիրախ երբեք չեմ լինում, ես եմ թիրախավորում: Ոստիկանապետի հարցը լուծում է հանրապետության նախագահը, ով ինչ, որտեղ խոսում է, դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում, բացարձակապես:
— Ովքե՞ր են Ձեր թիրախները:
— Հանցագործները:
— Իսկ քաղաքական շրջանակներո՞ւմ…
— Քաղաքական շրջանակներում իմ մոտ թիրախ չկա, բոլոր նրանք, ովքեր օրենք չեն խախտում, իմ հարազատներն են, ով դա խախտում է, իմ թիրախն է:
Հրապարակ
Ռուսաստանի դաշնության պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը:
ԵՏՄ պայմանագիրը Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ստորագրել էին դեռևս այս տարվա մայիսի 29-ին Աստանայում:
Պայմանավորվածության համաձայն պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է ԵՏՄ-ի լիիրավ անդամ, ինչը տեղի կունենա անդամ երկրների կողմից վավերացման գործընթացներից հետո:
Պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի լրատվական ծառայությունից երեկ մեզ փոխանցեցին, որ հիմնադրամի կողմից Մոսկվայում կազմակերպվող ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը այս տարի տեղի չի ունենալու։ «Պատճառը Ռուսաստանի Դաշնությունում տիրող հայտնի վիճակն է»,- այսպես բացատրեցին հիմնադրամից ավանդական միջոցառման չկայանալը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում սա առաջին նման դեպքն է։
Ճիշտ է, ճաշկերույթ անցյալ տարի էլ, որպես այդպիսին չէր կազմակերպվել, բայց Մոսկվայում Հայոց առաջնորդանիստ սուրբ Պայծառակերպություն հայկական եկեղեցու բացման օրը (սեպտեմբերի 17) Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հասցրել էին «ոտքի վրա» պայմանավորվածություններ ձեռք բերել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ և արդյունքում՝ միայն ՌԴ-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամին անցյալ տարի փոխանցվեց 12 միլիոն 350 հազար դոլար: Հիշեցնենք, որ այս տարի Լոս Անջելեսում անցկացվող ամենամյա հեռուստամարաթոնի և եվրոպական մի շարք երկրներում անցկացվող տելեթոնների ժամանակ հավաքվել է 12 միլիոն 399 հազար 550 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում, ևս 77 հազար 500 դոլարի նվիրատվություն էլ անցյալ հինգշաբթի Լիբանանում կազմակերպված ռադիոթոնի ժամանակ:
Հայկական Ժամանակ
Գյումրիում թիվ մեկ թեման այս օրերին Ծառուկյանի դեկտեմբերի 8-ի այցն է եւ հատկապես դրա գումարային կողմը: Իսկ գլխավոր ինտրիգն այն է, թե ինչպես են բաժանվելու Ծառուկյանի տված միլիոնները:
Գագիկ Ծառուկյանը գնացել էր Գյումրի ոչ թե երկրաշարժի տարելիցի, այլ ԲՀԿ-ական ռեկտոր ունեցող մանկավարժական ինստիտուտի 80-ամյակի կապակցությամբ: Բայց սրա վրա մարդիկ այնքան էլ չեն սևեռվում: Ի տարբերություն իշխանական վերնախավի, նա, թեկուզ մեկ օր ուշացումով, գոնե երևաց:
Իհարկե, բոլորին հետաքրքրում է ԲՀԿ առաջնորդի բերած 45 մլն դրամը, որը նա հանձնել է քաղաքապետին՝ անապահովներին բաժանելու համար: Գյումրեցիներն անմիջապես զուգահեռներ անցկացրին գունավոր շատրվանների արժեքի հետ: Մոտավորապես այդքան՝ 40 մլն դրամ, Սամվել Բալասանյանը ծախսել էր Վարդանանց հրապարակի շատրվանները վերականգնելու նպատակով: Այն ժամանակ, հոկտեմբերին, մարդիկ, տեսնելով նոր շատրվանները, կասկածեցին, որ դրանք 40 մլն արժեն, մանավանդ, որ դրանք վերականգնողը Սամվել Բալասանյանի դասարանցու՝ Մկրտիչ Նալչաջյանի կազմակերպությունն էր:
Փարատելով համաքաղաքացիների կասկածները, Բալասանյանն իր ասուլիսում հայտնեց, որ շատրվանները լավ էլ պարում են. «Կարո՞ղ է մտածում եք, որ շալախո պիտի պարեն»: Բայց գյումրեցիները չհանգստացան: Շատրվանների վրա 40 մլն դրամ ծախսելը քաղաքում ընկալվեց որպես անհարկի ճոխություն, և հիմա մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչու է Ծառուկյանն աղքատների համար նախատեսված փողերը տվել քաղաքապետին, որն այնքան փող ունի, որ չգիտի, թե ինչպես և ինչի համար ծախսի: Կամ ինչո՞ւ է անհայտ չափի գումար տալիս իր կուսակից Մարտունիկին՝ «Գազելի» վթարից տուժածներին և մահացածների ընտանիքներին բաժանելու համար:
Մարտուն Գրիգորյանի կերպարը չի ասոցացվում բարեգործության հետ: «Լավ է, առիթ եղավ, որ գնա տեսնի «Գազելի» մարդկանց»,- ասում են գյումրեցիները և հիշեցնում, թե ինչպես ԲՀԿ շտաբը, որը 2011 թվականին հանդիսավորությամբ և Ծառուկյանի ու Մարտուն Գրիգորյանի պապի մասնակցությամբ բացվեց Խրիմյան Հայրիկ փողոցում (ի դեպ, իր պապին Մարտունիկն այդ օրը հատուկ էր ներկայացրել), 2012 թվականի ԱԺ ընտրություններից հետո վերածվեց «Վիագրա» շոու-ակումբի: Բացի դա, շատերը հիշում են, որ անցյալ տարի այս ժամանակ Ծառուկյանը, որպես ամանորյա նվեր, 60 մլն դրամ էր բերել Գյումրի՝ տնակներում բնակվող 3 հազար ընտանիքներին հանձնելու համար, բայց ոչ բոլորին էր գումարը հասել, և մեծ աղմուկ բարձրացավ: Այն ժամանակ քաղաքապետի հասցեին մեղադրանքներ հնչեցին, որ առաջինը Ծառուկյանի փողերից հասավ քաղաքապետարանի աշխատողների ծանոթներին, որ «ճիշտ» մարդիկ չեն փողերն ստանում: «Երբ որ այդ աղմուկը բարձրացավ, Բալասանյանն ստիպված եղավ իր միջոցներից ավելացնել գումարը, և ոչ թե 3 հազար տնակավոր գումարային օգնություն ստացան, այլ ավելի, յուրաքանչյուրին տրվեց 20 հազարական դրամ»,- պատմում է «Շիրակ» կենտրոնի տնօրեն Վահան Թումասյանը, որը մասնագիտացել է սոցիալական հարցերում, յուրաքանչյուր անապահով համաքաղաքացու անուն-ազգանունով, հասցեով կամ տնակի համարով գիտի:
Այս տարի էլ կենտրոնը 200 ընտանիքի փայտ է բաժանել և այժմ կազմում է երեխաներին բաժանվելիք սննդի և ամանորյա նվերների ցուցակները: Հարցին, թե ի՞նչ է կարծում, այս անգամ ինչպե՞ս պետք է Ծառուկյանի փողերը բաժանեն, որ կռիվ չլինի, Վահան Թումասյանը պատասխանեց. «Ես կողմ եմ, որ գումարները բաժանվեն ոչ թե տնակների բնակիչներին, այլ անապահովներին: Տնակ կա, որ տնից լավն է: Նախկին հանրակացարանների շենքերում ավելի վատ են ապրում, քան որոշ տնակներում: Տնակ կա, որ «Ֆոլկսվագեն» կամ «Ջիպ» է կանգնած առաջը, կամ տերերը «դաչա» են ստացել տնակից: Կարծում եմ, որ նույն ձևով չի կարելի բաժանել օգնության գումարները: Ճիշտ կլինի, որ սահմանափակեն դրանք ստացողների թիվը, տան, ասենք, 1500 մարդու: Այդ դեպքում յուրաքանչյուրը 30-40 հազար դրամ կստանա և կկարողանա հարց լուծել: Ամեն դեպքում, լավ է, որ քաղաք գումար է գալիս: Նախկինում միայն հանում էին, իսկ հիմա նաև գալիս է: Բալասանյանի ժամանակ դժգոհողները շատ են, բայց սա նաև դեմոկրատիայի հետևանքն է, որ մարդիկ չեն վախենում իրենց կարծիքն արտահայտել, իսկ դժգոհներ միշտ էլ կլինեն: Հիմա եթե մեկին հանկարծ գումար չտաս, չեն լռի, անմիջապես կբողոքեն:
Հրապարակ
ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կազմել է 455.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.58 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 561.84 դրամ (աճել է 7.12 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 711.84 դրամ (աճել է 6.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.40 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 237.9 դրամ, ոսկին՝ 17,454.97 դրամ, պլատինը՝ 18,010.96 դրամ:
Դեկտեմբերի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
news.am
2014թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են մոտ 1 մլն 781 հազար 668 ուղևոր; Ինչպես հայտնում է Քաղավիացիայի գլխավոր վարչությունը` հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 910 հազար 789 ուղևոր, իսկ ժամանել է 870 հազար 879 ուղևոր: Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 39 հազար 910 մարդ:
Տաթևն աշխատում է Հայաստանում առաջատար ավիագործակալություններից մեկում: Նրա խոսքով` իրենց դիմած մարդիկ ավելի շատ տոմս են գնում դեպի Ռուսաստանի Դաշնություն, հիմնականում` մայрաքաղաք Մոսկվա.
‹‹100 տոսկոսից 80-ը գնում է Մոսկվա: Իմ աշխատանքային հինգ տարիների ընթացքում միայն մեր աշխատակիցներից 5-ն իրենց ընտանքիներով տեղափոխվել են Մոսկվա››,- ասում է նա:
Տաթևը հայտնեց, որ դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է մոտ 15 տոմս, հիմնական մասը մեկնել են ՌԴ, մի մասը` ընդմիշտ.
‹‹Բացի դեպի Ռուսաստան տոմսերից` շատ են գնում նաև եվրոպական պետություններ` Ֆրանսիա, Բելգիա, Նիդերլանդներ››:
Այսօր Երևան-Մոսկվա չվերթն արժե 75.500 դրամ, սակայն գինը կայուն չէ, անընդհատ փոփոխությունների է ենթարկվում:
‹‹Երբ ակցիաներ են լինում, գինը կարող է իջնել մինչև 50.000 դրամ, այդ ժամանակ ավելի շատ են լինում գնողները, իսկ ամենաթանկ գինը, որ եղել է 110.000 դրամն է: Երբեմն լինում է, որ դժգոհում են գնից, բայց, մեկ է, պետք է գնան ››,-Պատմում է Տաթևը:
Տաթևը նշեց նաև, որ տոմսերն ավելի շատ վաճառվում են գարնան ամիսներին և սեպտեմբերին:
Ըստ լուրերի, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին կարող է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողով՝ ներքին սպառման գազի սակագնի «ճշգրտման» հայտով:
Խնդիրն այն է, որ գործող սակագնի հիմքում մեկ դոլարի փոխարժեքը 410 դրամ է, իսկ ներկայումս մեկ դոլարի գինը հասնում է 460 դրամի: Իսկ քանի որ «Գազպրոմ Արմենիան» (նախկին «Հայռուսգազարդը») Ռուսաստանից գազը գնում է դոլարով (189 դոլար հազար խմ գազը), իսկ բնակիչ-բաժանորդներին վաճառում դրամով, ուստի դրամի արժեզրկման հետևանքով «Գազպրոմ Արմենիան» իբր վնասներ է կրում:
Այդ վնասներից խուսափելու համար գազի սակագինը գործող փոխարժեքի պայմաններում պետք է բարձրանա առնվազն 5.7 տոկոսով և յուրաքանչյուր խմ գազը սպառողներին պետք է վաճառվի ոչ թե 156 դրամով, ինչպես այժմ է, այլ 164 դրամով: Սակայն, հաշվի առնելով, որ սակագնի բարձրացման անհրաժեշտությունը գրեթե համընկնում է ԵՏՄ–ին ՀՀ անդամակցության ժամկետին, չի բացառվում, որ քաղաքական որոշման արդյունքում սակագնի բարձրացումը հետաձգվի առնվազն մինչև 2015-ի ամառ:
Հայկական Ժամանակ
Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցովիրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։
ՀՀ ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։
Նպատակ հետապնդելով նվազեցնելու ՀՀ կենտրոնական բանկի ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը:
ԿԲ
Այսօր դեկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.