Ռեժիմը տապալելու գործին լծված ազատամարտիկների նկատմամբ դեկտեմբերի 9-10-ին տեղի ունեցած բռնության դեպքը վրդովվեցրել էր նաև ոստիկանապետ Վովա Գասպարյանին, բայց ոչ թե օրը ցերեկով մայրաքաղաքում տեղի ունեցած հանցագործության փաստից, այլ որ ազատամարտիկներն իրենց չեն բողոքել և դեպքի մասին հանրությանը տեղեկացնում են թերթերի միջոցով: «Ազատամարտիկներն իրար հետ նստել են, քեֆ են արել, հետո ինչը իրար մեջ չեն կիսել ու ինչի են թերթերով իրար հետ խոսում, հիմա զարմանալի է: Վերջերս իմ համար շատ զարմանալի է, որ նույնիսկ պատերազմ անցած մարդիկ իրար հետ թերթերով են խոսում, դա գարշանք է ներշնչում»: Հնարավո՞ր է ոստիկանապետի ջղային բնութագրումները պայմանավորված լինեն իր ունեցած տեղեկություններով: Հարցին՝ իրեն հայտնի՞ է, թե ինչպես է եղել միջադեպը, շարունակեց նույն տոնով. «Ես գիտեմ այնքանով, ինչքանով… քանի դեռ հայտարարություն չկա, ես չեմ ընդունում: Ես լրատվամիջոցներից գիտեմ՝ նստել են իրար հետ հաց են, կերել, խնդիր ունեն, թող գան՝ հայտարարություն տան, ոչ թե թերթերով խոսեն, ուրիշ ժամանակ կասեն՝ կռված տղերք ենք, մենք թասիբ ու նամուս ունենք, թասիբ ու նամուս ունեք՝ իրար մի լափեք, թեմա ունեք՝ եկեք, հայտարարություն տվեք»: Վ. Գասպարյանի հայտարարությունից ժամեր անց լրահոսում հայտնվեցին դեպքի վերաբերյալ մանրամասներ, ըստ որի՝ նրա տեղակալ, ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանն է եղել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի և Մանվել Եղիազարյանի սեղանակիցը, ով հանդիպել է մարտական ընկերներին՝ «դարձի բերելու նպատակով»: Եղիազարյանը մեզ հետ զրույցում դեռ նախօրեին վստահեցնում էր, որ միայն ինքն ու Ռազմիկ Պետրոսյանն են եղել և հարձակվողներին չեն տեսել ռեստորանի ներսում: Նա երեկ լրագրողների հետ զրույցում ոստիկանություն դիմելը համարել է «միմոսություն», իսկ փոխոստիկանապետի հետ կերուխումի մասին մեկնաբանություն չհաջողվեց ստանալ, քանի որ լուրը տարածվելուց հետո նրանք ողջ օրը դարձան անհասանելի: Մեզ պատմեցին, որ միջադեպի ժամանակ Երանոսյանը եղել է օբյեկտում, դեպքի ժամանակ էլ իրեն տեղյակ չեն պահել դրսում տեղի ունեցող իրադարձության մասին: Երեկ մեզ վստահեցնում էին, թե Ռազմիկ Պետրոսյանն ու Երանոսյանը շատ մտերիմ են, և նրանք սովորականի պես գնացել են ռեստորան: Ոստիկանությունից տեղեկացանք, որ և այս, և Սուրեն Սարգսյանի նկատմամբ բռնության դեպքերով նյութեր են նախապատրաստվում: Երեկ ոստիկանապետին հարցեր տվեցինք նաև քաղաքական անցուդարձից: Գաղտնիք չէ, որ ոստիկանապետը համարվում է Աբրահամյան-Ծառուկյան դաշինքի թիրախը, և վերջիններիս համար օրակարգային է նրա պաշտոնանկության հարցը: Չնայած սրան, Ծառուկյանի հանրահավաքներին Գասպարյանը ոստիկանական ջոկատներ չի գործուղում, ի՞նչն է պատճառը: «Որովհետև ես կարծում եմ, որ բոլորն էլ խելամիտ մարդիկ են և հասկանում են, որ ամեն տեսակ խժդժություններ ու հեղափոխություններ էն ոգով, որ ես զգում եմ, ոչ մի լավ բանի չի բերի»:
— Զգո՞ւմ եք, թե ինչի է բերելու Ծառուկյանի գլխավորած շարժումը, առավել ևս, որ թիրախներից մեկն եք:
— Ո՞վ է թիրախը:
— Ասում են, որ Հովիկ Աբրահամյան-Ծառուկյան դաշինքի թիրախն եք:
— Ես թիրախ երբեք չեմ լինում, ես եմ թիրախավորում: Ոստիկանապետի հարցը լուծում է հանրապետության նախագահը, ով ինչ, որտեղ խոսում է, դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում, բացարձակապես:
— Ովքե՞ր են Ձեր թիրախները:
— Հանցագործները:
— Իսկ քաղաքական շրջանակներո՞ւմ…
— Քաղաքական շրջանակներում իմ մոտ թիրախ չկա, բոլոր նրանք, ովքեր օրենք չեն խախտում, իմ հարազատներն են, ով դա խախտում է, իմ թիրախն է:
Հրապարակ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.