Գյումրիում թիվ մեկ թեման այս օրերին Ծառուկյանի դեկտեմբերի 8-ի այցն է եւ հատկապես դրա գումարային կողմը: Իսկ գլխավոր ինտրիգն այն է, թե ինչպես են բաժանվելու Ծառուկյանի տված միլիոնները:
Գագիկ Ծառուկյանը գնացել էր Գյումրի ոչ թե երկրաշարժի տարելիցի, այլ ԲՀԿ-ական ռեկտոր ունեցող մանկավարժական ինստիտուտի 80-ամյակի կապակցությամբ: Բայց սրա վրա մարդիկ այնքան էլ չեն սևեռվում: Ի տարբերություն իշխանական վերնախավի, նա, թեկուզ մեկ օր ուշացումով, գոնե երևաց:
Իհարկե, բոլորին հետաքրքրում է ԲՀԿ առաջնորդի բերած 45 մլն դրամը, որը նա հանձնել է քաղաքապետին՝ անապահովներին բաժանելու համար: Գյումրեցիներն անմիջապես զուգահեռներ անցկացրին գունավոր շատրվանների արժեքի հետ: Մոտավորապես այդքան՝ 40 մլն դրամ, Սամվել Բալասանյանը ծախսել էր Վարդանանց հրապարակի շատրվանները վերականգնելու նպատակով: Այն ժամանակ, հոկտեմբերին, մարդիկ, տեսնելով նոր շատրվանները, կասկածեցին, որ դրանք 40 մլն արժեն, մանավանդ, որ դրանք վերականգնողը Սամվել Բալասանյանի դասարանցու՝ Մկրտիչ Նալչաջյանի կազմակերպությունն էր:
Փարատելով համաքաղաքացիների կասկածները, Բալասանյանն իր ասուլիսում հայտնեց, որ շատրվանները լավ էլ պարում են. «Կարո՞ղ է մտածում եք, որ շալախո պիտի պարեն»: Բայց գյումրեցիները չհանգստացան: Շատրվանների վրա 40 մլն դրամ ծախսելը քաղաքում ընկալվեց որպես անհարկի ճոխություն, և հիմա մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչու է Ծառուկյանն աղքատների համար նախատեսված փողերը տվել քաղաքապետին, որն այնքան փող ունի, որ չգիտի, թե ինչպես և ինչի համար ծախսի: Կամ ինչո՞ւ է անհայտ չափի գումար տալիս իր կուսակից Մարտունիկին՝ «Գազելի» վթարից տուժածներին և մահացածների ընտանիքներին բաժանելու համար:
Մարտուն Գրիգորյանի կերպարը չի ասոցացվում բարեգործության հետ: «Լավ է, առիթ եղավ, որ գնա տեսնի «Գազելի» մարդկանց»,- ասում են գյումրեցիները և հիշեցնում, թե ինչպես ԲՀԿ շտաբը, որը 2011 թվականին հանդիսավորությամբ և Ծառուկյանի ու Մարտուն Գրիգորյանի պապի մասնակցությամբ բացվեց Խրիմյան Հայրիկ փողոցում (ի դեպ, իր պապին Մարտունիկն այդ օրը հատուկ էր ներկայացրել), 2012 թվականի ԱԺ ընտրություններից հետո վերածվեց «Վիագրա» շոու-ակումբի: Բացի դա, շատերը հիշում են, որ անցյալ տարի այս ժամանակ Ծառուկյանը, որպես ամանորյա նվեր, 60 մլն դրամ էր բերել Գյումրի՝ տնակներում բնակվող 3 հազար ընտանիքներին հանձնելու համար, բայց ոչ բոլորին էր գումարը հասել, և մեծ աղմուկ բարձրացավ: Այն ժամանակ քաղաքապետի հասցեին մեղադրանքներ հնչեցին, որ առաջինը Ծառուկյանի փողերից հասավ քաղաքապետարանի աշխատողների ծանոթներին, որ «ճիշտ» մարդիկ չեն փողերն ստանում: «Երբ որ այդ աղմուկը բարձրացավ, Բալասանյանն ստիպված եղավ իր միջոցներից ավելացնել գումարը, և ոչ թե 3 հազար տնակավոր գումարային օգնություն ստացան, այլ ավելի, յուրաքանչյուրին տրվեց 20 հազարական դրամ»,- պատմում է «Շիրակ» կենտրոնի տնօրեն Վահան Թումասյանը, որը մասնագիտացել է սոցիալական հարցերում, յուրաքանչյուր անապահով համաքաղաքացու անուն-ազգանունով, հասցեով կամ տնակի համարով գիտի:
Այս տարի էլ կենտրոնը 200 ընտանիքի փայտ է բաժանել և այժմ կազմում է երեխաներին բաժանվելիք սննդի և ամանորյա նվերների ցուցակները: Հարցին, թե ի՞նչ է կարծում, այս անգամ ինչպե՞ս պետք է Ծառուկյանի փողերը բաժանեն, որ կռիվ չլինի, Վահան Թումասյանը պատասխանեց. «Ես կողմ եմ, որ գումարները բաժանվեն ոչ թե տնակների բնակիչներին, այլ անապահովներին: Տնակ կա, որ տնից լավն է: Նախկին հանրակացարանների շենքերում ավելի վատ են ապրում, քան որոշ տնակներում: Տնակ կա, որ «Ֆոլկսվագեն» կամ «Ջիպ» է կանգնած առաջը, կամ տերերը «դաչա» են ստացել տնակից: Կարծում եմ, որ նույն ձևով չի կարելի բաժանել օգնության գումարները: Ճիշտ կլինի, որ սահմանափակեն դրանք ստացողների թիվը, տան, ասենք, 1500 մարդու: Այդ դեպքում յուրաքանչյուրը 30-40 հազար դրամ կստանա և կկարողանա հարց լուծել: Ամեն դեպքում, լավ է, որ քաղաք գումար է գալիս: Նախկինում միայն հանում էին, իսկ հիմա նաև գալիս է: Բալասանյանի ժամանակ դժգոհողները շատ են, բայց սա նաև դեմոկրատիայի հետևանքն է, որ մարդիկ չեն վախենում իրենց կարծիքն արտահայտել, իսկ դժգոհներ միշտ էլ կլինեն: Հիմա եթե մեկին հանկարծ գումար չտաս, չեն լռի, անմիջապես կբողոքեն:
Հրապարակ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.