04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...22 տարվա պաշտոնավարումից հետո, այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Գագիկ Հարությունյանի լիազորությունները կավարտվել մարտի 23-ից:
Նշենք, որ Գագիկ Հարությունյանը անպաշտոն չի մնա: Նա կղեկավարի նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդը, որի անդամ է ընտրվել մի քանի օր առաջ:
Ավելացնենք նաև, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականը սահմանադրության պահանջ է: ՍԴ դատարանի նախագահը մարտի 23-ին դառնում է 70 տարեկան, որի պատճառով էլ հրաժարականի դիմում է ներկայացրել:
Worldlifeexpectancy կայքը ներկայացնում է աշխարհում քաղցկեղից մահացությունների վիճակագրությունը՝ ըստ երկրների:
Համաձայն այդ վիճակագրության, աշխարհի 172 երկրների շարքում Հայաստանն առաջինն է քաղկեղից մահացության ցուցանիշներով: Հայաստանն անգամ գերազանցում է Զիմբաբվեին:
Աշխարհում ամենաբարձր՝ 229,8 տոկոս դեպքերը հենց մեր երկրում են: Երկրորդ տեղում Զիմբաբվեն է՝ 209,9 տոկոսով, երրորդ տեղում՝ Հունգարին:
Իսկ քաղցկեղից ամենից քիչ մարդիկ մահանում են Գամբիայում, Նիգերիայում ու Գաբոնում, համապատասխանաբար՝ 56,3, 53,0 եւ 51,1տոկոսով:
Ռուսաստանը 15-րդ տեղում է՝ մահացությունների 155,3 տոկոս ցուցանիշով, Թուրքիան՝ 40-րդ, Ադրբեջանը՝ 72-րդ տեղում:
Վերջին 3 ամիսներին հանրապետության տարածքում դիտված բարձր ջերմային ֆոնի հետևանքով մասնավորապես՝ Տավուշի, Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում վեգետացիան սկսվել է մոտ 40-45 օր շուտ: Այս մասին SHAMSHYAN.com-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Հատկապես շատ տաք է եղել փետրվար ամիսը, այն Արարատյան դաշտի առանձին հատվածների և Երևան քաղաքի համար դարձավ ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում դիտարկված ամենատաքը: Մարտ ամսին նույնպես օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվել է 1-2 աստիճանով նորմայից բարձր, ինչը նշանակում է, որ ունենալու ենք մեր կլիմայական պայմանններին բնորոշից մի փոքր ավելի տաք մարտ, տեղումների քանակը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից ավել: Առաջիկա 5 օրերին, փետրվարի 4-8-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք իրենց հետ կբերեն ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում՝ մոտ 5-6 աստիճանով:
Եղանակի տաքացմանը զուգընթաց, Միջերկրական ծովից մեր երկիր եկող տաք և խոնավ օդային հոսանքները առաջիկա 5 օրերին ժամանակ առ ժամանակ իրենց հետ կբերեն նաև անձրևներ, առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ և քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
«Եղանակի տաքացմանը զուգընթաց, Միջերկրական ծովից մեր երկիր եկող տաք և խոնավ օդային հոսանքները առաջիկա 5 օրերին ժամանակ առ ժամանակ իրենց հետ կբերեն նաև անձրևներ, առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ և քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ,-տեղեկացնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Հանրապետության տարածքում`
Մարտի 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: 3-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 4-5-ն արևմտյան և հյուսիսային շրջաններում, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 4-6-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 4-ի գիշերը նույնքան կբարձրանա, մարտի 5-6-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-8 աստիճանով, 7-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 4-6-ը, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 4-6-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ:
Tert.am-ը այցելել է մի քանի դեղատուն` հասկանալու համար, թե ինչ խնդիրներ է առաջացրել այսօրվանից ուժի մեջ մտած դեղերի կարգավորման մասին օրենքը, ըստ որի 4500 դեղամիջոցներից 2500-ը բաց են թողնվելու դեղատոմսերով, իսկ 2000-ը կմնան ազատ վաճառքի մեջ:
Դեղատան աշխատակիցներից մեկը նշեց, որ այսօր արդեն եղել են այցելուներ, որոնք առանց դեղատոմս են եկել դեղեր գնելու, սակայն մերժել են նրանց: «Դեղերը կան դեղատանը, սակայն իրավունք չունենք առանց դեղատոմսի վաճառել: Լինում են, որ քաղաքացիները գյուղերից եկել ու տեղյակ չեն եղել փոփոխված կարգից և շատ բժիշկներ ասել են` գնացեք կտան, բայց մենք մերժել ենք»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ նոր բլանկները, որոնց վրա պետք է դեղատոմսեր գրվեն, նախարարությունը բժիշկներին չի տրամադրել: «Այս պահին իրենք չունեն դեղատոմսի համար այդ բլանկները, հիվանդը ծայրահեղ վիճակում է, բայց մենք իրավունք չունենք առանց դեղատոմսի դեղ տանք»,-ասաց նա և նշեց, որ խոսքը վերակենդանացման բաժանմունքի հիվանդների մասին է:
Ըստ նրա`այս կարգավորումը խնդիրներ է ստեղծելու, և արդեն առաջացրել է: Նա նշեց, որ երեկվա համեմատ քաղաքացիների հոսքը գրեթե 80 տոկոսով նվազել է:
Մեկ այլ դեղատան աշխատակից Շուշան Դանիելյանը ևս ասաց, որ առանց դեղատոմս դեղ գնելու փորձեր եղել են: «Նրանց ուղղորդել ենք հիվանդանոց, որ գնան և դեղատոմսով գան»,-ասաց նա և հնարավոր համարեց, որ առանց դեղատոմս դեղեր գնել փորձողները պարզապես ստուգողներ լինեն: Նա նշեց, որ իրենց հստակ ասվել է` հիվանդանոցները ունեն բլանկների նոր և հին ձևեր, որոնցով կարող են բաց թողնել դեղերը:
«Կան երրորդ ձևի հին և նոր բլանկների խմբաքանակ, որոնք հիվանդանոցներին և պոլիկլինիկաներին տրվել են և դեռևս չեն սպառվել, եթե այդ դեղատոմսով գան, մենք կսպասարկենք, պարզապես երկու կնիք պետք է լինի»,-ասաց նա:
Մեկ այլ դեղատան աշխատակից նշեց, որ այսօր քիչ են եղել այցելուները և դա պայմանավորեց քաղաքացիների քիչ տեղեկացված լինելով: Նա ասաց, որ քաղաքացիները չգիտեն` որոնք են այն դեղերը, որ թույլատրված է առանց դեղատոմսի վաճառել: «Նույնիսկ որոշ դեղատան աշխատակիցները տեղեկացված չեն և մերժում են հիվանդներին տալ այն դեղերը, որոնք իրականում կարող են բաց թողնել առանց դեղատոմսի»,-ասաց նա` փոխանցելով այցելուների անհանգստությունը:
Մեկ ուրիշ դեղատան աշխատակից Արփինե Բաղդասարյանն ասաց, որ եղել են դեպքեր, երբ քաղաքացիները հին բլանկով են եկել, որը բժիշկը երեք օր առաջ նշանակել է և հիվանդը հիմա չորրորդ օրվա համար եկել է, որ դեղ գնի, սակայն մերժել են: «Նոր բլանկով գրված դեղատոմսերով գնումներ արդեն եղել են»,-ասաց նա և նշեց, որ դեղերի գները բարձրացել է նախքան այս փոփոխությունը, իսկ այս փոփոխություններից քաղաքացիների հոսքը կնվազի դեղատներ:
«Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ռազմիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ հիվանդանոցը հագեցած է դեղատոմսերով: «Ես հայտարարում եմ, որ մենք երեկվանից պատրաստ ունենք դեղատոմսի բլանկներ, և եթե նշանակվում է դեղորայք, մենք տալիս ենք այդ բլանկը, որևէ խնդիր չունենք և չենք էլ ստեղծել»,-ասաց նա:
Tert.am-ը հնչած խնդիրների վերաբերյալ պարզաբանում խնդրեց Առողջապահության նախարարությունից: Նախարարություն աշխատակազմի դեղորայքային վարչության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը նշեց, որ կառավարության նոյեմբերի 9-ի որոշմամբ դեղատոմսերի ձևերը հաստատված են, բոլոր բուժհաստատության ղեկավարները տեղեկացված են, սակայն սահմանված կարգի փոփոխություն է կատարվել և մինչև ս.թ. դեկտեմբեր 30-ը և ուժի մեջ է նաև բոլոր հին դեղատոմսերը:
«Բոլորը բժշկական հաստատությունները հագեցած են նոր դեղատոմսերով, իսկ ովքեր հինը ունեն, գիտեն, որ կարող են դրանց վրա դուրս գրել դեղեր: Խնդիրն այն է, որ խոսքը հին դեղատոմսի մասին է, ոչ թե թղթի: Եթե բժիշկը պարզապես թուղթ է տալիս, ապա դա դեղատոմս չի համարվում և ընդունելի չէ, դրա համար դեղատները մերժում են»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ամեն դեպքում տեղեկացվածության խնդիր կա` նախ քաղաքացիների շրջանում, հետո էլ նաև դեղատան աշխատակիցների առումով, նա ասաց, որ Առողջապահության նախարարության կողմից լայնամասշտաբ տեղեկատվություն տրամադրվում է վերջին վեց ամսվա ընթացքում, բուժհաստատություններին առանձին շրջաբերականներ են իջեցվում: Նա նշեց, որ բոլոր դեղերի վրա նշված է կարգը դեղատոմսով է, թե ոչ:
Հարցին, թե նախարարության բացթողումը չի՞ համարում գործընթացի նման ձևով կազմակերպումը, քանի որ նման խնդիրներ են առաջանում, Մարինե Հարությունյանն ասաց, որ բնակչության համար սա կարող է նորություն լինել, բայց դեղագործների, դեղագետների, բժիշկների համար նորություն չէ: «Նրանց համար նորությունը վարչական տուգանքներն են, որոնք նոր են և դրա համար դեղատները ավելի ուշադիր են: Խնդիրներ կարող են լինել և ընթացքը կդիտարկենք: Այս կարգն ամբողջ աշխարհում է գործում, եթե մենք վատ տրամադրվենք, վատ կլինի, եթե լավ` լավ»,-հավելեց նա:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիա» ՀԿ-ները դատապարտում են ՀՀ առողջապահության նախարարության որդեգրած վարվելակերպն առանց պատշաճ կարգի պահպանման դեղատոմսերի դուրս գրման վերաբերյալ։
Մասնավորապես, սույն թվականի փետրվարի 28-ին, ի կատարումն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի պահանջների, ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումը, որով սահմանվում են դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու և դեղերի ու դեղանյութերի հաշվառման կարգերը։ Նշենք, որ այս որոշմամբ սահմանված չեն դեղատոմսով և առանց դեղատոմս դուրս գրվող ցանկերը։
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի, մասնավորապես՝ վերջինիս 16-րդ հոդվածի 25-րդ մասի վերլուծությունից պարզ է դառնում, որ դեղատոմսով և առանց դեղատոմս դուրս գրվող ցանկերը պետք է սահմանվեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարի։ Բացի այդ, նշյալ նորմով դրված է այդ ցանկերի հրապարակայնության և նշյալ նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրման պահանջ։
Հարկ է նշել, որ թեև ՀՀ առողջապահության նախարարության կայքում հրապարակված են դեղատոմսով և առանց դեղատոմսի բաց թողնված դեղերի ցանկերը, սակայն, նշված չէ այն իրավական ակտը, այն է՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, որով նախատեսված են այդ ցանկերը։ Այս կապակցությամբ ուշագրավ է այն, որ պաշտոնական տեղեկագրի կայքում՝ arlis.am-ում առկա են ՀՀ առողջապահության նախարարի գործող երկու նույնանուն հրամաններ՝ ՀՀ-ում առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը հաստատելու մասին։ Զավեշտալին կայանում է նրանում, որ վերոնշյալ երկու հրամաններն ընդունվել են 2005 և 2007 թվականներին՝ ի կատարումն «Դեղերի» հին օրենքի, որն ուժը կորցրել է «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ՝ 2016 թվականի մայիսի 17-ին։
Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի՝ անվավեր ճանաչված իրավական ակտի կատարումն ապահովված այլ իրավական ակտերի համապատասխան դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը` վիճարկվող ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ:
Վերոնշյալը նշանակում է, որ այս պահին չկա որևէ գործող իրավական ակտ, որը կարող է հիմք հանդիսանալ դեղերը դեղատոմսով կամ առանց դեղատոմս դասելու ցանկերին, որի արդյունքում փաստացի չի կարող ապահովվել «Դեղերի մասին» օրենքով և ՀՀ կառավարության փետրվարի 28-ին ուժի մեջ մտած N 1402-Ն որոշման պահանջները։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից պարզ է դառնում որ ՀՀ օրենքներով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում ՀՀ նախարարները ընդունում են նորմատիվ հրամաններ: Տվյալ դեպքում, ինչպես վերը նշվեց, ՀՀ առողջապահության նախարարը պարտավոր էր հրաման կայացնել՝ դեղատոմսերը կամ առանց դեղատոմս դուրս գրվող ցանկերը սահմանելու վերաբերյալ։ Սակայն, ՀՀ առողջապահության նախարարի այսօրվա ասուլիսը դիտելիս պարզվեց (տեսանյութը կցված է), որ վերջինս ոչ միայն չի սահմանել նման իրավական ակտ, այլ առհասարակ տեղյակ չէ, որ ունի նման պարտավորություն։ Ավելին, վերջինս իր խոսքում նշեց, որ այդ իրավական ակտն ընդունվելու է ՀՀ կառավարության կողմից, փաստացի ընդունելով, որ նման ակտ դեռևս դե յուրե առկա չէ, այսինքն՝ բժիշկների, պացիենտների և դեղագործների վրա դրվում է ոչ իրավաչափ պահանջ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից՝ անձը պարտավոր չէ կատարել իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջները:
Անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջների խախտման համար:
Հարկ է հավելել, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի համաձայն՝ իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնեական լիազորությունների սահմանի անցում և առաջացնում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն:
Իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտը կիրառելը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին, ազատություններին, արտոնություններին վերաբերող իրավական ակտերը սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակելը կամ դրանք չտրամադրելը կամ դրանց տրամադրմանը խոչընդոտելը, սահմանված կարգով ուժի մեջ մտած և գործող իրավական ակտի կատարմանը խոչընդոտելը կամ դրա կատարումն ապահովելու համար լիազորված պաշտոնատար անձի կողմից համապատասխան միջոցներ չիրականացնելն առաջացնում է օրենքով սահմանված վարչական, քրեական և կարգապահական պատասխանատվություն:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 14-րդ հոդվածի համաձայն՝ Պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են ․․․ բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Ամփոփելով, նշենք, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքն ունի բավականաչափ թերացումներ և բացեր, որոնք խոչընդոտ կհանդիսանան վերջինիս արդյունավետ կիրառման համար և կբերեն կոռուպցիոն ռիսկերի։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիա» ՀԿ-ները առաջարկում են ստեղծել (ad-hoc) ձևաչափով աշխատանքային խումբ՝ նշյալ թերացումները և բացերը շտկելու ուղղությամբ և հայտնում են իրենց պատրաստակամությունը մասնակցել այդ խմբի աշխատանքներին։
Կողմ` 90, դեմ` 10. Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ նախագահ
ՀՀ Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովն ավարտեց նախագահի ընտրության քվեարկության արդյունքների ամփոփումը: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, անվավեր է ճանաչվել մեկը քվեաթերթիկ, կողմ են քվեարկել 90 պատգամավոր, դեմ` 10:
Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ չորրորդ նախագահ: Պատգամավորները շնորհավորեցին նրան:
Արմեն Սարգսյանի կենսագրությունը
Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականի հունիսի 23-ին, Երևանում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։
Սովորել է Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում: 1976-1984 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում, հիմնադրել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի Կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը: Դասավանդել է նաև Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում:
1991-1995-ին զբաղեցրել է Միացյալ Թագավարությունում ՀՀ դեսպանի պաշտոնը: 1995-1996-ին ԵՄ-ում ՀՀ Առաքելության ղեկավարն է եղել: 1996-1997-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:
1998-1999 թթ. վերանշանակվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնում: 2013թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ ստանձնել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:
2000 թվականից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է: 2001-2011 Քեմբրիջի համալսարանի Ջաջ բիզնես դպրոցում Եվրասիական կենտրոնի հիմնադիրն ու տնօրենը:
Ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի (Astana) (2002), Քեմբրիջի համալսարանում Տարեկան ազդեցիկ կոնֆերանսի (2003) հիմնադրիրն է: 2001-2013 թվականներին British Petrolium, Alcatel, Telefonica ընկերությունների գլխավոր խորհրդատուն է եղել, Բանկ օֆ Ամերիկա Մերիլ Լինչի և այլ միջազգային ընկերությունների ավագ խորհրդատու:
Պատվավոր և գործադիր պաշտոններ է զբաղեցնում մի շարք կառույցներում: Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահն է (WEFForum), Արևելք-Արևմուտք ինստիտուտի (EWI) փոխնախագահը, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության հանձնաժողովի համանախագահը (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի հիմնադիր նախագահը, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (GLF) խորհրդի անդամը, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի խորհրդի անդամը, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի խորհրդի անդամը, Ջոն Սմիթ Հիմնադրամի հոգաբարձու է, Միջազգային տնտեսական ալիանսի համաշխարհային առաջնորդության խորհրդի անդամ, պատվավոր ավագ հետազոտող մաթեմատիկական գիտությունների դպրոցում, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է:
Պարգևատրվել է Սուրբ Գրիգոր Մեծ պարգև Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապից, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մեդալ Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Երկրորդից:
Հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների և հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսության ոլորտներում։
Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով, ս/թ. մարտի 3-ից, ժամանակավորապես, 2 ամսով կդադարեցվի երթևեկությունը՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ:
Նշված ժամանակահատվածում, տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում տեղի կունենան հետևյալ փոփոխությունները.
- հանգույցի ստորգետնյա մասում՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն, իսկ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը դադարեցվելու է,
- հանգույցի վերգետնյա հատվածում թույլատրվելու է տրանսպորտային հոսքերի շարժումը բոլոր ուղղություններով, այդ թվում նաև ուղիղ՝ Մաշտոցի պողոտայի կողմից դեպի Հաղթանակի կամուրջ և հակադարձ՝ Հաղթանակի կամրջի կողմից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ: Միաժամանակ արգելվելու է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը հանգույցի վերգետնյա հատվածներում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի մոտից մինչև Գր.Լուսավորչի փողոց և Պարոնյան փողոցից մինչև Հաղթանակի կամուրջ ճանապարհահատվածներում:
Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար, թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկում ենք երթևեկել Մաշտոցի պողոտա-Սարյան-Լեո-Պարոնյան փողոցներով կամ Մաշտոցի պողոտա- Մ.Խորենացու-Զաքյան (Իտալիայի) շրջանցիկ ճանապարհներով:
Նշված ժամանակահատվածում շինարարությունը ավարտելու նպատակով, աշխատանքները իրականացվելու են երկհերթ:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը։
Երևանի քաղաքապետարան
-
-
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.