04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...Հայաստանում գտնվող ռուսաստանյան 102-րդ ռազմակայանում ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ կտեղակայվեն։ Այդ մասին հայտնում է «Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը։
Նոր ստորաբաժանումը կհամալրվի մասնագետներով, ովքեր վերապատրաստվել են Վլադիկավկազի ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում։
Մարտի 24-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ուժեղ քամու հետևանքով ծառի տապալման արդյունքում, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արմեն Համայակի Հարությունյանը:
«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», — հայտնում էԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Մարտի 24-ին, ժամը 20։30-21։30 Հայաստանն արդեն 10-րդ անգամ կմիանա «Մոլորակի ժամը» բնապահպանական միջոցառմանը՝ մեկ ժամով անջատելով մայրաքաղաքի եւ հանրապետության այլ քաղաքների գլխավոր փողոցների լուսավորությունը։
Այս համաշխարհային հանրային իրազեկման արշավի նպատակն է հասարակությանը, գործարար աշխարհին, համայնքներին եւ այլ շահագրգիռ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն կարեւոր բնապահպանական խնդիրների բարձրաձայնման։ Միջոցառման այս տարվա գլխավոր թեման է կենսաբազմազանության պահպանությունը եւ մարդկանց հետեւանքով կենսաբազմազանությանը պատճառված վնասների կանխումը։
«Մոլորակի ժամը» բնապահպանական արշավն առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն բնակիչ անջատել է լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում։ Մասնակիցների թիվը տարեց տարի աճում է։ Այս տարի շուրջ 180 երկիր միացել է նախաձեռնությանը։
news.am
Մարտի 24-ին, ժամը 11:09-ին ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 14 շենքի (կարի արտադրամաս) տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ վնասվել է կարի արտադրամասի տանիքը (մոտ 24×60 մ):
***
Մարտի 24-ին, ժամը 10:26-ին ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տանձուտ թաղամասի 5-րդ փողոցի թիվ տներից մեկի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ վնասվել է 2 հարկանի տան տանիքը (մոտ 15×15 մ):
Սպասվող քամու արդյունքում հնարավոր վնասները նվազեցնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է ուշադրության կենտրոնում պահել ջերմոցները, մասնավորապես լրացուցիչ ամրացնել թաղանթապատ ջերմոցների ծածկերը, ամուր փակել ջերմոցների օդանցքները:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տեղեկատվության` ս.թ. մարտի 24-ին` կեսօրից մինչեւ մարտի 25-ի կեսօր, հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ: Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում եւ Սյունիքում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վրկ-ի, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում եւ Երեւանում՝ 20-25 մ/վրկ-ի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Ընդլայնված կազմով հանդիպմանը, խորհրդի անդամներից բացի, ներկա են եղել խորհրդակցական այդ մարմնի ոլորտային հանձնաժողովների, ենթահանձնաժողովների և տարածքային կառույցների ներկայացուցիչներ:
Նկատի առնելով, որ առաջիկայում լրանում են Հանրային խորհրդի գործունեության, ինչպես նաև Հանրապետության Նախագահի՝ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների ժամկետները, և այդ առումով սա Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումն է Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ, խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է անցած տարիներին իր գլխավորած կառույցի գործունեությունը: Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահին նաև ներկայացրել են իրենց մտահոգություններն ու տարբեր ոլորտներում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:
Իր խոսքում Վազգեն Մանուկյանը մեծապես կարևորել է հանրապետությունում հասարակական-քաղաքական երկխոսությունը խթանելու նպատակով Նախագահի հրամանագրով 2008 թվականին Հանրային խորհրդի ստեղծումը և շնորհակալություն հայտնել Նախագահին՝ այդպիսով քաղաքական նոր մշակույթ ձևավորելու, քաղաքացիական հասարակությանը հուզող խնդիրները բարձրացնելու, մասնագիտական տեսանկյունից քննարկելու և լուծումներ առաջարկելու հնարավորության համար: Հանրային խորհրդի նախագահը հույս է հայտնել, որ Սահմանադրության նոր փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով նոր Հանրային խորհրդի կազմավորմամբ հնարավոր կլինի ներկայիս խորհրդի անցած ճանապարհը և փորձը հաշվի առնելով` ավելի մեծ արդյունքների հասնել Հայաստանի ընդհանուր վիճակի բարելավման և քաղաքացիական հասարակության զարգացման գործում:
Սերժ Սարգսյանը կարևորել է Հանրային խորհրդի հետ հանդիպումները, որոնք նախորդ տարիներին քիչ չեն եղել և նշել, որ դրանք շատ օգտակար են ու լավ հնարավորություն են բաց, անկաշկանդ մթնոլորտում քննարկելու երկրում եղած խնդիրները, տեսակետներ, կարծիքներ հայտնելու և բանավիճելու: Նախագահ Սարգսյանը կարևորել է խորհրդի գրեթե 10-ամյա գործունեությունը և շնորհակալություն հայտնել անցած տասը տարիներին կատարված աշխատանքի համար:
«Մենք, իրոք, միասին երկար ճանապարհ ենք անցել, և մեր հասարակության հասունացման ու հասարակական կյանքի ճիշտ կազմակերպման գործում Հանրային խորհուրդը շատ լուրջ դերակատարություն է ունեցել: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ կատարած աշխատանքի համար: Ես հիշում եմ, որ ստեղծումից որոշ ժամանակ՝ հավանաբար երկու կամ երեք տարի անց, պարոն Մանուկյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ նա ասաց՝ մի՞գուցե չշարունակենք աշխատանքը, մի՞գուցե այն արդյունավետ և տեսանելի չէ: Ես ամենայն համոզվածությամբ ասացի, որ միգուցե տեսանելի չէ շատերի համար, բայց օգտակար է առաջին հերթին ինձ և նաև մեր հասարակության համար: Դա այդ թեմայով մեր վերջին խոսակցությունն էր: Այնուհետև խոսակցությունները գնում էին այլ բանի մասին՝ իսկ մի՞գուցե անհրաժեշտություն կա, որպեսզի սահմանադրական կարգավիճակ տանք Հանրային խորհրդին, օրենք ընդունենք և այլն: Եվ այսօր կարող եմ ասել, որ այդ խնդիրները լուծված են և լուծված են լավ ձևով:
Անցած տարիների ընթացքում ես միշտ զգացել եմ ձեր ներկայությունն իմ կողքին, մեր պետության կողքին, որովհետև հրատապ լուծում պահանջող խնդիրների արծարծումն արդեն իսկ նշանակում է պետությանը սատարել, որովհետև այդ խնդիրներն ու հարցերն արծարծվում են, որպեսզի վաղը, մյուս օրը ավելի լավ լինի, այլ ոչ թե արդյունք են չարության, արդյունք են իրականությունը միտումնավոր չհասկանալու ու չտեսնելու: Այս տարիների ընթացքում Հայաստանի հասարակական կյանքում չի եղել գեթ մեկ հարց, որի շուրջ Հանրային խորհուրդը կարծիք չհայտներ, որի շուրջ քննարկումներ, առաջարկություններ չլինեին: Ավելին՝ խորհուրդն իր նախաձեռնություններով բազմաթիվ հարցեր է քննարկել, բազմաթիվ լուծումներ է առաջարկել: Ես չեմ ասում, որ դրանք բոլորը մենք վերցրել և օգտագործել ենք կամ բոլոր քննարկված հարցերի շուրջ ձևավորված ձեր կարծիքը մեզ համար եղել է միանշանակ, բայց կարևորը՝ ձևակերպվել են խնդիրներ: Ինչպես գիտնականներն են ասում՝ խնդիրը լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է այն շատ ճիշտ ձևակերպել: Եթե խնդիրը սխալ ես ձևակերպում, ապա այն չի կարող լուծում ունենալ: Մաթեմատիկայում դա շատ հստակ երևում է:
Ես պետք է առանձնահատուկ գնահատանքի խոսք հղեմ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին՝ ոչ միայն կապված Հանրային խորհրդի գործունեության և կայացման հետ, այլև մեր նորագույն պատմության մեջ նրա դերակատարման: Պարոն Մանուկյանը եղել է մեր համազգային շարժման ամենակարկառուն դեմքերից մեկը, ղարաբաղյան շարժման ընթացքում առանցքային գործիչ, բեկումնային պահերին վարել է վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները: Ցավոք, մինչև հիմա, և ես կարծում եմ տևական ժամանակ, շատ մարդկանց համար այս պաշտոնները այլ նշանակություն ունեն: Հասկանու՞մ եք՝ նրանք դա ընկալում են որպես վայելքի, ինչ-ինչ խնդիրներ լուծելու հնարավորություն: Շատերը չեն պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում ստանձնել վարչապետի կամ պաշտպանության նախարարի պաշտոնն ու պատասխանատվությունը: Դա առաջին հերթին ծառայություն է՝ կամավոր ծառայություն հայրենիքին: Իհարկե, բազմաթիվ պատեհապաշտներ կան տարբեր պաշտոններում, բազմաթիվ մարդիկ կան, որոնց նպատակներն այլ են, բայց իսկական կոչումը բոլորովին այլ պետք է լինի: Եվ այս առումով մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Վազգենին ու նաև մեկ անգամ ևս ընդգծել, որ իմ կարծիքով Հանրային խորհուրդը գոնե այսօրվա տեսքը չէր ունենա, եթե չլիներ Վազգեն Մանուկյանի առաջնորդությունը՝ իր սուր մտքով և լայնախոհությամբ: Սա շատ կարևոր հանգամանք է: Վստահաբար կարող եմ ասել, որ մեր Հանրային խորհուրդը կայացել է. կայացել է որպես մեր հասարակական կյանքում առկա հակասությունները քննարկելու և այդ կնճիռները հարթելու մի շատ կարևոր հարթակ: 10 տարի առաջ 2008 թվականին մենք շատ լուրջ մարտահրավերների էինք բախվել: Բոլորդ հիշում եք այդ ժամանակահատվածը: Եվ այսօր մենք գոնե կարող ենք խոսել արդեն ուրիշ Հայաստանի մասին: Մենք ձեզ հետ միասին շատ ջանք ներդրեցինք, որպեսզի թշնամությունը գոնե ինչ-որ չափով մեղմանար և մնար քչերի կա՛մ սեփականությունը, կա՛մ մոտեցումները: Եթե հիշում եք՝ տասը տարի առաջ, երբ միացնում էինք հեռուստացույցը, առաջին հաղորդումներն այն մասին էին, որ՝ Եվրոպայի խորհուրդը սա որոշեց, Եվրոպայի խորհուրդը նա որոշեց, վաղը մեզ պատժելու են, մյուս օրը տանելու են Եվրոպական դատարան և այլն: Փառք Աստծո, այսօր մի վիճակում ենք, երբ ամբողջովին ընդունվում ենք և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի կողմից: Եվ սա մեր հասարակության ամենամեծ ձեռքբերումն է: Երբ միջազգային տրամաչափի վերլուծաբանները խոսում են այն մասին, որ Հայաստանին հաջողվեց լինել լավ գործընկեր և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի համար, կարծում եմ, սա նաև ձեր կողմից կատարված աշխատանքի գնահատականն է: Մենք հաջողությամբ բարեփոխել ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և հիմա գտնվում ենք անցումային՝ վերջին փուլում: Իհարկե, պարոն Մանուկյանն ասաց, որ դեռևս նույնիսկ ինքը չգիտի՝ դա լա՞վ է լինելու, թե՞ վատ, ինչպիսի՞ դրսևորումներ է ունենալու: Ես ուզում եմ մի հռետորական հարց տալ Վազգեն Մանուկյանին և ձեզ՝ իսկ երբ սկսում էիք ղարաբաղյան շարժումը, վստա՞հ էիք, որ ամեն ինչ լավ է լինելու, գիտեի՞ք բոլոր դժվարությունների մասին»,-հանդիպման սկզբում ասել է Հանրապետության Նախագահը:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև կառավարման խորհրդարանական համակարգի առավելություններին և ընդգծել, որ ամեն ինչ արվելու է երկրում կայացնելու խորհրդարանական ժողովրդավարությունը, որը նոր հեռանկարներ է բացելու Հայաստանի հասարակական կյանքում և այդպիսով նաև Հանրային խորհրդի համար:
Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ապագայում որտեղ էլ լինի, շարունակելու է հաճույքով աշխատել Հանրային խորհրդի հետ՝ ակնկալելով մշտապես ակտիվ և նախաձեռնողական աշխատանք:
Հանրապետության Նախագահը հանգամանորեն անդրադարձել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ներածական խոսքում արծարծված թեմաներին՝ տնտեսության մեջ ազատ մրցակցության ապահովման, կրթական համակարգի բարելավման, դատական համակարգի անկախության ապահովման և մի շարք այլ ուղղություններով պետական քաղաքականության շրջանակներում իրականացվող աշխատանքներին, խոսել արձանագրված որոշակի հաջողությունների, դեռևս առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին: Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը եւ ՀՀ-ում Չինաստանի առեւտրատնտեսական հարցերով խորհրդական Ուանգ Շիցայն այսօր ստորագրել են «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի իրականացման մասին» տեխնիկական համաձայնագիր: Կողմերը հստակեցրել են շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի ժամանակացույցը, ըստ որի` համաձայնագիրը ստորագրելուց հետո 110 օրվա ընթացքում Հայաստան կհասցվի շտապօգնության 200 մեքենան: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի եւ «China National Township Enterprises Corporation» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Յան Ջինմինի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Լեւոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ղեկավարությանը առողջապահության ոլորտին շտապօգնության 200 մեքենա, այդ թվում` ռեանիմոբիլներ տրամադրելու պատրաստակամության համար։ Նա ընդգծել է, որ դրա արդյունքում զգալիորեն կբարելավվի շտապօգնության ծառայությունը։
Հիշեցնենք, որ այս ծրագիրն իրականացվում է 2017թ. մայիսի 12-ին Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ ստորագրված Համաձայնագրի շրջանակում։
Հանդիպման ընթացքում կարեւորվել է երկու երկրի արդյունավետ համագործակցության ընդլայնումը։
Դեսպանն ընդգծել է, որ թեեւ Չինաստանն անհամեմատ մեծ է տարածքով եւ բնակչության թվով, սակայն առողջապահական խնդիրները նման են։ Այժմ Չինաստանում եւս, կարեւորելով հիվանդությունների կանխարգելումը, պայքար է գնում ծխելու դեմ։ Ողջունելով Հայաստանում առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը` Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանի քաղաքներում հասարակական վայրերում ծխելն արգելված է։
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր եւս։
FAF շարժման ղեկավարները հաղորդագրություն են տարածել իրենց «Facebook»-ի պաշտոնական էջի միջոցով:
«Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին /կարևոր չէ` որ տրիբունայի տոմս եք գնել/ մարտի 24-ին` այս շաբաթ օրը, ժամը 15:00-ից հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ՝ մասնակցելու Հայաստան-Էստոնիա նախախաղային երկրպագուների միասնական մեծ երթին դեպի մարզադաշտ:
Երթի ընթաքում կլինի մաշտաբային Ֆայերշոու: Բոլորս լինում ենք Ազգային հավաքականի մարզաշապիկներով, կամ կարմիր շապիկներով, եռագույններով, երկրպագման շարֆերով: Բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով:
Երթը կմեկնարկի 16:00, խաղի սկիզբը 18:00 է:
FAF-ը լինելու ՀԱՐԱՎԱՅԻՆ սեկցիայում՝ անմիջապես արևելյան տրիբունայի հարևանությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը եղանակային նոր կանխատեսում է արել՝ ֆեյսբուքյան էջում գրելով․ «Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։
Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրոհաղորդման գծեր և այլ առարկաներ։ Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն»։
40 մետր երկարություն և 40 սմ հաստություն ունեցող գաթան Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու հնարավորություն ունի։ Հայկական գաթայի նախկին ռեկորդը 4 մետր էր։
Չինաստանից, Իրանից և այլ երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչները հավաքվել են Երևանի կենտրոնում աշխարհի ամենաերկար, հայկական ավանդական գաթան համտեսելու համար։
40 մետր երկարություն և 40 սմ հաստություն ունեցող գաթան կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Նախաձեռնության հեղինակը «Երեմյան Փրոջեքթսն» է։
«Շատ եմ լսել հայկական ավանդական հացի, լավաշի մասին, բայց գաթա, այն էլ աշխարհի ամենաերկար գաթան տեսնում և համտեսում եմ առաջին անգամ։ Հիանալի համ ունի», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց չինուհի Հին Յունը։
Ինչպես Յունը, այնպես էլ իրանցի զբոսաշրջիկների խումբը միջոցառման մասին պատահաբար տեղեկացել է Facebook սոցցանցից։
«Հայ ընկերներիցս մեկը գրել էր միջոցառման մասին, լուսանկարի վրա տեսա, որ խոսքը գաթայի մասին է, ճշտեցի` ամսի քանիսին է նախատեսված միջոցառումը, ու այն համընկավ մեր տոնի հետ (Նովրուզ Բայրամ — խմբ.), որը մենք ընտանիքի հետ, ըստ ավանդույթի, որոշեցինք նշել Հայաստանում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ալին։
«Երեմյան Փրոջեքթսի» հրուշակագործները ռեկորդային քաղցր գաթան թխել են երկու օրում, իսկ նախապատրաստական աշխատանքները մեկ շաբաթ են տևել։
«Մենք մտածված ընտրեցինք գաթան, քանի որ այն մեր ազգային ավանդույթների խորհրդանիշն է», — Sputnik Արմենիային ասաց «Երեմյան Փրոջեքթս» գլխավոր հրուշակագործ Անահիտ Միքաելյանը։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության PR մարքեթինգի ղեկավար Անահիտ Գևորգյանն ընդգծեց, որ ընկերության գործունեությունն ուղղված է ավանդական հայկական մշակութային արժեքների տարածմանը։
«Ընտրեցինք ամենասիրված և ավանդական թխվածքներից մեկը` գաթան։ Միշտ փորձում ենք առանձնահատուկ ներկայացնել մեր ազգային խոհանոցը։ Գաթան բացառություն չէ. ավանդական միջուկը` խորիզը (հալած կարագի, շաքարավազի և ալյուրի խառնուրդ — խմբ.), այստեղ փոխարինվել է տարատեսակ հայկական չրերով և նուշով», — Sputnik Արմենիային ասաց Գևորգյանը։
Հայկական գաթան իսկապես մեծ տարածում ունի Հայաստանում։ Այն զարդարում է տոնական սեղանները և հաջողություն ու երջանկություն է խորհրդանշում։
Որոշ մասնագետներ պնդում են, որ գաթան նաև ընտանիքի ամրություն է խորհրդանշում։ Այդ պատճառով էլ հարսանիքների ժամանակ պարում են` գաթան ձեռքում բռնած։
Ամեն տարի հայկական սահմանամերձ Խաչիկ գյուղում գաթայի փառատոն է անցկացվում։ 2017 թվականի սեպտեմբերի 30-ին այստեղ աշխարհի ամենամեծ և ամենափոքր գաթան պատրաստեցին։ 4 մետրանոց և 3 սանտիմետրանոց գաթաները ներառվեցին «Դյուցազնագրքում» (ռեկորդների հայկական ժողովածու)։
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.