29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հավաքագրողներին ձերբակալելիս գտել են հայկական անձնագիր, ընդ որում` ոչ թե հին նմուշի, այլ նոր` կենսաչափական։
Մոսկվայում և Մոսկվայի մարզում Ռուսաստանի տարբեր գերատեսչությունների իրավապահ ուժերի համատեղ հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են «Իսլամական պետության» ավելի քան 60 կողմնակիցներ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունը կադրեր է հրապարակել մեղադրյալներին ձերբակալելու օպերատիվ նկարահանումից, որը տեղի է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքում և Մոսկվայի շրջանի 17 հասցեներում։
Ձերբակալվածները զբաղվել են Կենտրոնական Ասիայից Ռուսաստան ժամանած անօրինական ներգաղթյալների հարցերով, կազմակերպել են նրանց անօրինական ներգաղթը Սիրիա և Իրաք, որտեղ նրանց հաճախորդներն ընդգրկվել են ահաբեկչական խմբավորումների շարքեր (մասնավորապես ԻՊ, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք երկրներում)։
Lragir.am-ը գրում է.
Դատավորների տարեկան ժողովում այս տարվա մարտի1-ին Բարձրագույն դատական խորհրդի կազմի 5 դատավորներ ընտրվեցին: Հինգ տարի ժամկետով Բարձրագույն դատական խորհրդի անդամներ էին ընտրվել Արմեն Բեկթաշյանը, Անի Մխիթարյանը և Սերգեյ Չիչոյանը: Երեք տարի ժամկետով ընտրվել են խորհրդի երկու անդամներ՝ Արմեն Խաչատրյանն ու Ռուզաննա Հակոբյանը: Նրանք աշխատում են տարբեր դատարաններում, և, ինչպես պարզ է դառնում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերից, այս դատավորների մեծ մասն իրենց աշխատավարձերի համեմատ մեծ ունեցվածք են կուտակել:Նրանցից միայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանն է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրել 2017 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը: Ըստ այդմ՝ նախորդ տարեվերջին պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են 6 մլն դրամ, 39 հազար դոլար և 18 հազար եվրո: Արմեն Խաչատրյանի տարեկան աշխատավարձը կազմել է 7 մլն 685 հազար դրամ:Հետաքրքիր է, որ 2016 թվականին ևս պաշտոնյան նույնքան դրամական միջոցներ էր հայտարարագրել՝ 6 մլն դրամ, 38 հազար դոլար և 18 հազար եվրո: Այսինքն՝ նա մեկ տարի գրեթե աշխատավարձով է ապրել: 2015 թվականի հայտարարագրում էլ Արմեն Խաչատրյանը ներկայացրել էր, որ 6 մլն 500 հազար դրամով LEXUS RX 350 մակնիշի ավտոմեքենա էր ձեռք բերել:
Մյուս դատավորները դեռևս չեն ներկայացրել 2017 թվականի հայտարարագրերը, քանի որ նոր օրենսդրությամբ դրանց ներկայացման վերջնաժամկետ է սահմանված մարտի վերջը: Բայց 2016-ի հայտարարագրերը պակաս տպավորիչ չեն: Այս դատավորներից միան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Արմեն Բեկթաշյանն է «չոր» աշխատավարձ հայտարարագրել՝ 7 մլն 113 հազար 524 դրամ:Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանը 2016 թվականի հայտարարագրում 28 մլն 800 հազար դրամ, 77 հազար դոլար դրամական միջոց է ներկայացրել: Դա այն դեպքում, երբ դատավորի տարեկան աշխատավարձը 8 մլն 807 հազար դրամ է կազմել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` ամփոփելու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ստեղծումից հետո անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները, հիմնադրամի ձեռքբերումներն ու խնդիրները` նկատի առնելով, որ այս նախաձեռնության հանդեպ ի սկզբանե մեծ էր հանրային ուշադրությունը, ուստի և, ըստ Նախագահի, ամբողջ աշխատանքը պետք է իրականացվի առավելագույնս թափանցիկ և ներկայացվի հասարակությանը:
Խորհրդակցությանը, հիմնադրամի խորհրդի անդամներից բացի, մասնակցել են հիմնադրամի տնօրենը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, Նախագահի աշխատակազմի և պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդակցության մասնակիցներին զեկուցել է հաշվետու ժամանակաշրջանում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեության ֆինանսական հիմնական ցուցանիշները, հիմնադրամի կողմից կատարված հատուցումները, նվիրաբերությունների հավաքագրման և գործունեության այլ ուղղություններով իրականացված աշխատանքները: Զեկույցից առաջ նախարարը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ հիմնադրամի հիմնման գաղափարին հավանություն տալու և գործունեության ամբողջ ընթացքում սատարելու, աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև հիմնադրամի հիմնադիր ՀՀ կենտրոնական բանկին, որի աշխատակիցները, ըստ նախարարի, բացարձակապես հասարակական հիմունքներով իրականացրել և իրականացնում են իրավական, հաշվապահական, աուդիտորական, ակտուարական, ակտիվների ու պարտավորությունների կառավարման, հասարակայնության հետ կապերի, ծառայությունների զարգացման հետ կապված ծավալուն աշխատանքները: Պաշտպանության նախարարը երախտագիտություն է հայտնել ամենատարբեր շրջանակներ ներկայացնող խորհրդի անդամներին, այդ թվում՝ զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ներկայացուցչին՝ կատարած աշխատանքի համար:
Խորհրդակցությանը հիմնադրամի տնօրեն, ՀՀ ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հիմնադրամի միջոցների կառավարման վերաբերյալ հաշվետվությունը: Նշվել է, որ խորհրդակցության ժամանակ ներկայացված բոլոր տվյալները և իրականացված աշխատանքները մանրամասնորեն ներկայացված են հիմնադրամի պաշտոնական կայքում՝ ապահովելով գործունեության թափանցիկությունը: Վարուժան Ավետիքյանը տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետությունը ևս ընթացիկ տարում միացել է այս նախաձեռնությանը, և Արցախի քաղաքացիները նույնպես հիմնադրամին փոխանցում են ամսական 1000 դրամ:
Զեկույցները լսելուց հետո խորհրդի անդամներն իրենց գնահատականներն ու տեսակետներն են ներկայացրել հիմնադրամի գործունեության անցած ավելի քան մեկ տարվա արդյունքների և զարգացման հեռանկարի վերաբերյալ՝ համակարծիք լինելով Հանրապետության Նախագահի հետ, որ այս նախաձեռնությունն անչափ կարևոր է և ծառայում է նպատակին:
Նախագահը հիմնադրամի աշխատանքը պետական, մասնավոր և հասարակական հատվածների արդյունավետ համագործակցության շատ լավ օրինակ է համարել հենց անվտանգության ոլորտում ՝ ընդգծելով, որ զինվորականների ապահովագրությունը, իր համոզմամբ, սերտորեն կապված է անվտանգության հետ: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ հիմնադրամի միջոցները տարեցտարի կավելանան՝ նշելով, որ այդ միտումներն արդեն նկատելի են: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի գործունեությունը կազմակերպող և այդ նախաձեռնությանն իրենց մասնակցությամբ սատարող բոլոր անձանց:
«Անցնելու է ևս 15 տարի, 20 տարի ու այն ժամանակ և՛ ուշադրությունն է շատ լինելու, և՛ սոցիալական աջակցությունը: Շատերն ասելու են՝ տեսնում եք հիմա որքան աջակցություն կա, իսկ 2015, 2018 թվականներին շատ քիչ է եղել այդ աջակցությունը: Սա ցանկացած պետության համար շատ ծանր բեռ է, բայց անհրաժեշտ է այդ բեռը պատվով տանել: Վստահ եմ, և դա հրապարակումներից էլ է երևում, որ նույնիսկ Երկրորդ աշխարհամարտի ոչ բոլոր վետերաններն են ստացել տարբեր երկրներում օրենքով նախատեսված աջակցությունները, չնայած տեսեք՝ քանի տարի է անցել: Փառք Աստծո, ես վստահ եմ, որ տեսանելի ապագայում մենք նաև նախկինում զոհված մեր զինվորների, սպաների ընտանիքների խնդիրներն էլ ենք կարողանալու լուծել:
Սա շատ լավ աշխատանք է, որ բոլորդ կատարում եք, և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել: Իհարկե, լինելու են մարդիկ, ովքեր փորձելու են կատարված աշխատանքը թերագնահատել, լինելու են քննադատություններ: Մենք, անշուշտ, հանրային կարծիքը պետք է հաշվի առնենք, բայց հանրային կարծիքը պետք է տարբերենք փոքր խումբ կազմող մարդկանց կարծիքից, որոնք ինչպես բոլոր ժամանակներում, շատ ավելի ակտիվ և ագրեսիվ են լինում: Մեր գլխավոր խնդիրն է՝ ճիշտ կարողանալ գնահատել՝ սա ամբողջ հասարակության կարծիքն է, թե՞ ոչ: Ես վստահ եմ, որ այս պարագայում մեր հասարակությունը գրեթե միակարծիք է. Հայրենիքի պաշտպանը անպայման պետք է սոցիալական աջակցություն ստանա, այլ ելք չկա: Եթե պետությունը ունենար մեծ գումարներ, դեռ դրա ժամանակն էլ է գալու, մենք մեր քաղաքացիներին չէինք անհանգստացնի: Բայց կրկնում եմ՝ որպես աշխատանքի ձև շատ կարևոր է: Եթե պետական աշխատողներն իրենց ժամանակի հաշվին, մասնավոր հատվածը՝ ի դեմս բանկերի, հասարակական հատվածը հաճույքով մասնակցում են, ուրեմն ճիշտ գործ է սա, և պետք է օրինակ լինի ուրիշների համար: Շատ շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար»,-ասել է Հանրապետության Նախագահը:
ՀԳ. Վերջին շրջանում սոցցանցերում հաճախ է քննադատվում Վիգեն Սարգսյանը իր բոլոր նախաձեռնություններում: Այս կերպ Սերժ Սարգսյանը ոչ միայն ողջունում է Պնախարարի կատարած բարեփոխումներն ու հայեցակարգերը, այլ նաև քարտ բլանշ տալիս նրան՝ հետագա անելիքների համար:
Հայաստանը 2016-2017 թվականներին սպառազինության ներմուծման ծավալներով 54-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում: Ինչպես հայտնում է PanArmenian-ը՝ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIPRI) հրապարակած զեկույցի համաձայն՝ երկիրը երկու տարում ներկրել է $124 մլն-ի սպառազինություն:
Զեկույցի համաձայն, 2017-ին Հայաստանի զենքի մատակարարումների 100%-ը բաժին է ընկել Ռուսաստանին: 2016-2017-ին ՀՀ-ն ներկրել է 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 200 միավոր Verba/SA-25 դյուրակիր զենիթահրթիռային համալիր, 9M133 «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներ:
Մարտի 12-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայաններից մեկի հարևանությամբ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը պայթել է։
Պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, ավտոմեքենայի վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
Հանգամանքները պարզվում են։
lragir.am-ը գրում է. «Սերժ Սարգսյանի «անփոխարինելիության» առասպելը շարունակում է հյուսվել գրեթե բոլոր ուղղություններով, ընդ որում թողնելով տպավորություն, որ իշխող համակարգը ոչ թե ինչ որ այլ սուբյեկտի է փորձում համոզել այդ հարցում, այլ ինքն իրեն:
Տպավորություն է, որ Սարգսյանի «անփոխարինելիության» մասին հայտարարություններով իշխող համակարգը անցնում է հոգեբանական թերապիայի յուրօրինակ մի փուլ, ներկայիս բարդ եւ անորոշ, անկանխատեսելի հեռանկարով եւ բավական մեծ ռիսկերով անցումային փուլը առանց շոկի հաղթահարելու համար:
Որքան էլ հանրության մեջ տարածվել է համոզում՝ հիմնականում ընդդիմության եւ հարակից մի շարք փորձագիտական շրջանակների ջանքով, որ Սահմանադրությունը փոխվել եւ պառլամենտական կառավարում է հաստատվել գերազանցապես Սերժ Սարգսյանի համար որպես վարչապետ իշխանությունը պահելու նպատակով, այդուհանդերձ խորքային առումով իրավիճակը թերեւս առավել բարդ ու բազմաշերտ է: Հայաստանն իր ռեսուրսային հագեցածության, ինքնաբավության խիստ սահմանափակ մակարդակով, նաեւ անվտանգային ու արտաքին քաղաքական անմիջական ու անուղղակի մարտահրավերներով ու խնդիրներով հանդերձ չունի իշխանության խնդիրը լոկ մեկ անձի ճակատագրի ելակետով լուծելու բավարար ռեսուրս, այդ անձի ամենամեծ ցանկության դեպքում անգամ:
Հնարավոր է անձի ճակատագիրը տեղավորել գործոնների ավելի բարդ ու բազմազան համակարգում, ոչ թե հակառակը:
Իշխող համակարգում այդ հանգամանքը հասկանում են թերեւս շատ ավելի լավ ու խորը, քան ընդդիմադիր շրջանակներում: Ըստ այդմ, այստեղ առավել առարկայական է պատկերացումը, թե ինչ է կատարվում, քանի որ ամեն ինչ զգացվում է պարզապես «մաշկի վրա»:
Իսկ զգացվում է թերեւս այն, որ Հայաստանում փոխվում է իշխող համակարգը ոչ միայն իր կառուցվածքով, այլ նաեւ դրանից բխող մտածողության եւ հոգեբանության տարրերով: Այդ փոփոխության խորքային շարժառիթը համակարգի անկենսունակությունն ու սպառվածությունն է, որ հին, այսինքն կիսանախագահական կամ նախագահական կառուցվածքով ոչ միայն չէր աշխատում էֆեկտիվ, այլ պարունակում էր բազմաթիվ սաբոտաժային ռիսկեր՝ հաշվի առնելով այն աճող խնդիրները, որի առաջ կարող է կանգնել համակարգը թե տնտեսական, թե քաղաքական առումով:
Նոր համակարգով Սերժ Սարգսյանն այդ իմաստով փորձում է բերել փողի եւ պատասխանատվության համադրման, այդպիսով ստեղծելով վիճակ, երբ ներհամակարգային սուբյեկտների մոտիվացիոն հիմքում մրցակցային տրամաբանությունը կկառուցվի ավելի շատ սեփական դրական բալանս ձեւավորելու, քան մրցակից թեւի կամ սուբյեկտի բացասական բալանսի շահագրգռության «սկզբունքի» վրա:
Այդպիսով, ներհամակարգային մրցակցությունը որոշակիորեն ստանում է ինստիտուցիոնալ, դե յուրե բնույթ, ինչն անխուսափելիորեն բերելու է համակարգի ներսում էական վերադասավորումների եւ վերափոխումների: Սերժ Սարգսյանի «անփոխարինելիությունն» այդ իմաստով համակարգի հոգեբանության շրջանակում թարգմանաբար նշանակում է ներիշխանական ստատուս-քվոյի «անփոփոխություն», քանի որ համակարգը «մաշկի վրա» է զգում դրա անխուսափելիությունը»:
Մանրամասները` այստեղ:
Հանրապետության տարածքում`
Մարտի 12-ի ցերեկն առանձին շրջաններում, 15-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 16-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը, հատկապես գիշերները, աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 16-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի մարտի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 18.30C (1968 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -17.50C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.40C
2018-ի փետրվարի 1-ից 28-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 4 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական է:
Մարտական կորուստներ
• Փետրվարի 7-ին ՊԲ հարավային ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:
• Փետրվարի 22-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:
Ոչ մարտական կորուստներ
• Փետրվարի 8-ին Ստեփանակերտի զինհոսպիտալում հիվանդության պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը:
• Փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, զինհոսպիտալում առողջական խնդիրների պատճառով մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը:
Վիրավորներ
• Փետրվարի 22-ին Տավուշի մարզի ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում հրազենից վիրավորվել է ժամկետային զինծառայող:
Ամիս | Մարտական | Ոչ մարտ. | Վիրավոր |
Հունվար | 1 | 4 | 4 |
Փետրվար | 2 | 2 | 1 |
Ադրբեջանական բանակի կորուստները՝ այստեղ:
Աղբյուրը՝ razm.info
«Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ Ազատության հրապարակում անցկացրեց իր առաջին համահայկական հանրահավաքը: Հանրահավաքն ամբողջությամբ կարող եք դիտել Factor.am-ի տեսանյութում:
Մարտի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ։ Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.