29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ապրիլյան քառօրյայում մարտական հերթապահություն իրականացրած 944 ուսանողների ուսման վարձը ևս 20 տոկոս կզեղչվի. փոխհատուցում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Տղաների թիվը 2017-ի ուսումնական տարվա համեմատ ավելացել է գրեթե 3 անգամ:
Հայ գիտնականերին հաջողվել է քաղցկեղի դեմ պայքարի յուրօրինակ միջոց գտնել։ Ընդ որում` բուժման ընթացքում օրգանիզմի առողջ բջիջները չեն վնասվում։
Հայ գիտնականներն աշխատում են քաղցկեղի բուժման նոր ուղղությամբ։
Այս մեթոդը դեռ տարածված չէ աշխարհում, բայց արդեն ուսումնասիրվում է։ Գլխավոր սկզբունքն այս է` բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ այրել հիվանդ բջիջներն ու միաժամանակ չդիպչել առողջներին։ Այս մասին պատմում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (Աշտարակ) գիտաշխատող Արամ Մանուկյանը։
Քաղցկեղային ուռուցքը, ինչպես և ցանկացած օրգանիզմ, գոյատևման ջերմաստիճանային սահման ունի։ +43-ից բարձր ջերմաստիճանի տակ դրանք սկսում են մահանալ։ Ինչպե՞ս կարելի է ջերմաստիճանային օջախ ստեղծել հենց այնտեղ, որտեղ հարկավոր է ու միաժամանակ չտաքացնել մարմնի մյուս հատվածները։
Երկաթի կամ դրա ձուլվածքների մասնիկներով դեղամիջոցը ներերակային է։ Ուռուցքի հատվածին մագնիս են դնում։ Երբ մասնիկները ուռուցքի մեջ են հայտնվում, էլեկտրամագնիսային դաշտ է ստեղծվում։
Երկաթի մասնիկները սկսում են խելահեղ «պարել», ջերմաստիճանը բարձրանում է, ուռուցքը մահանում է։ Միաժամանակ օրգանիզմը չի վնասվում, քանի որ մագնիսային դաշտը դրա վրա չի ազդում։
Քաղցկեղային ուռուցքը կարող է դուրս գալ օրգանիզմի իմունային ինքնահսկողությունից։ Իմունային ինքնահսկողություն իրականացնելու համար արտադրվում են T-լիմֆոցիտներ, որոնք սպանում են անառողջ բջիջները։ T-լիմֆոցիտներն ուռուցքներն էլ կվերացնեին, եթե վերջինները խաբել չիմանային։
Բայց հիմա դրանց էլ կհասնեն։ Համենայնդ դեպս, այդ ուղղությամբ աշխարհի տասնյակ գիտական խմբեր են աշխատում։
Երկաթն ու լազերը
Մանուկյանն ու նրա գործընկերները մի քանի տարի շարունակ ուսումնասիրել են երկաթի տարբեր միացությունները։ Այս տարի դրանք արդեն ուսումնասիրում են ուռուցքային հյուսվածքների վրա, սակայն դեռ in vitro (օրգանիզմից դուրս)։ Իսկ հետագայում այդ նոր միջոցն ուզում են փորձարկել մեկ այլ` ֆոտոդինամիկ միջոցի հետ։
Ո՞րն է այդ միջոցը։ Ուռուցքի մեջ ուղարկվում է նանոմասնիկ, որը մեծացնում է հյուսվածքների զգայունությունը լույսի նկատմամբ։ Այստեղից էլ ծագում է մասնիկների անվանումը` ֆոտոսենսիբիլիզատոր։ Հետո ուռուցքի վրա լազերային ճառագայթ են ուղղում։ Սկսվում է քիմիական ռեակցիա, որի ժամանակ թթվածնի բարձր ակտիվության մոդիֆիկացիա` սինգլետային թթվածին է առաջանում, որը բառացիորեն «այրում» է ուռուցքը։
Այս նախագծով հետաքրքրվել են նաև կենսաբանները։ Նրանք կօգնեն քայլ առ քայլ այրել ու օքսիդացնել այն, ինչը խանգարում է ապրել։ Այսպիսով` այս ժամանակակից թրենդում էլ Հայաստանը մնում է աշխարհի գիտահետազոտական քարտեզի վրա։ Սակայն կրկին առանձին էնտուզիաստների ուժերով ու պետության նվազագույն աջակցությամբ (բիզնեսի մասին չենք խոսում)։
Մարտի 19-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) հատվածում պաշտպանության բանակի դիրքապահների կողմից խոցվել է հակառակորդի՝ հետախուզական նպատակներով գործողության մեջ դրված, անօդաչու թռչող սարք:
Ստորև խոցված ԱԹՍ-ի լուսանկարներից
Առաջիկա օրերին կսկսվի իրանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան, ինչը պայմանավորված է Նովրուզի տոներով: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս սպասվում է, որ Նովրուզին`մարտի 21-ին, մեծ թվով իրանցի զբոսաշրջիկներ կայցելեն Հայաստան:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն այս այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրանցի զբոսաշրջիկների համար Հայաստանն ավելի գրավիչ դարձնելու համար ձեռնարկվում են մի շարք քայլեր:
«Նախորդ տարի Զբոսաշրջության պետական կոմիտեն Իրանի չորս քաղաքներում կազմակերպել է միջոցառումներ, իսկ դեկտեմբերին Իրանում կայացած զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել են հայկական 6 տուրօպերատորներ՝ ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները: Այսինքն՝ մշտապես աշխատում ենք, որպեսզի ներկայացնենք Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը»,- ասաց նա:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը նշեց նաև, որ Նովրուզի օրերին Հայաստանի տարբեր վայրերում շնորհավորական գրառումներ պարունակող պաստառներ են փակցնելու: Պաստառների վրա նշված են լինելու նաև ճանապարհին մոտ գտնվող տեսարժան վայրերի մասին տեղեկություններ, ուր զբոսաշրջիկները կարող են այցելել:
Զարմիեն Զեյթունցյանը հայտնեց, որ 2017 թվականին Հայաստան է այցելել 220 հազար իրանցի զբոսաշրջիկ, ինչը 2016թ-ի համեմատ 16 տոկոսով ավելի է: Այս տարի ևս, ըստ նրա, քայլեր են արվում իրանցի զբոսաշրջիկների աճ ապահովելու համար:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան տարիներ առաջ արգելված խթանիչներ օգտագործելու մեխանիզմ է ունեցել: Երեւույթի վերաբերյալ հետաքննություն է արել hetq.am-ը: Դրա մասին խոստովանել են մարզիկները: Նրանց մի մասը խոսել է բացեիբաց, ոմանք էլ նախընտրել են չնշել իրենց անունները:
«Ըստ մարզիկների՝ դոպինգ ձեռք բերելու համար երբեմն իրենք են վճարել, երբեմն էլ անվճար տրամադրել է ֆեդերացիան։ Մրցումներից առաջ պարտադիր ստուգել են, որպեսզի ֆեդերացիան վստահ լինի, որ ոչ ոք չի բռնվելու:
Ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Աղասի Աղասյանը պատմում է. «Մրցումից առաջ մեր նմուշներն ուղարկում էինք, տեսնում էինք Աղասյան Աղասը մաքրվել է, գնաց մրցումների, իսկ, օրինակ, Պողոսյան Պողոսը չի մաքրվել, չի գնա: Այսինքն՝ մաքսիմում այնպես էին անում, որ մարդ չբռնվի: Չեմ կարող ասել՝ ով էր կոնկրետ ուղարկում անալիզները, բայց ֆեդերացիան հետեւում էր, որ մարզիկ չբռնվի»։
Աղբյուրներից մեկը, գաղտնի մնալու պայմանով, ասաց, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում նույնիսկ անալիզների ստուգման գներն էին հայտարարում. «Մեզ ասում էին, որ փորձանմուշի ստուգումն արժեր 120 եվրո` Մոսկվայի անալիզինը: Ասում էին՝ եթե պետք եղավ երկրորդը տալու, դուք կվճարեք: Առաջինի ստուգման ժամանակ, եթե կեղտոտ էիր, մի հատ էլ պետք է ստուգվեիր, շատերն այդպես էին անում, երկու անգամ էին ստուգվում, որ իմանան՝ երբ են մաքրվում»,-պատմում է անունը բացահայտել չցանկացող ծանրորդը:
Գաղտնի աղբյուրը մեզ պատմում է. «Ուկրաինայից դոպինգն էժանով բերում էին այստեղ, թանկով վաճառում: Օլիմպիական հավաքականում չէին վաճառում, ձրի տալիս էին: Պրեպարատները թանկանոց չէին՝ մոտ 100 հատը 20 000 դրամ»:
Եղել են դեպքեր, երբ մարզիկներն իրենք են գնել: «Իմ դեպքում ֆինանսը չի հերիքել, որ վիտամին առնեմ, բայց հերիքել է, որ 1000 դրամ տրամադրեմ դոպինգի: Էժան է, դեղատներում վաճառում են, ես էլ երեխա, առել օգտագործել եմ»- ասում է Ա. Աղասյանը»,- գրված է նյութում:
2008 եւ 2012 թթ. օլիմպիական խաղերում հայ մարզիկների կողմից դոպինգ ընդունելու հանգամանքը բացահայտվել էր մոտ 2 տար առաջ: 2 օլիմպիական խաղերում 3-ից ավելի դրական դոպինգ թեստ հանձնելու պատճառով ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան 2017-ին մոտ 1 տարով զրկվել էր միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: 2008-ին արգելված խթանիչներ են օգտագործած եղել Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը, 2012-ին՝ նույն Խուրշուդյանը եւ Նորայր Վարդանյանը:
ՀՀ ֆեդերացիան այս տարվա մայիսից կրկին կարող է մարզիկներ ուղարկել միջազգային մրցաշարեր: Մայիսից կրկին պայքարի մեջ կարող է մտել նաեւ որակազրկված Հռիփսիմե Խուրշուդյանը: Տիգրան Մարտիրոսյանը որոշել է ավարտել կարիերան:
Հանրապետությունում ցրտահարության վտանգ կա, եւ դրան նպաստում են եղանակային տատանումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով`տարին բավական անհանգիստ էր գյուղատնտեսության համար: «Մենք գյուղացիներին նախապես զգուշացրել ենք, որ պատրաստեն ծխակույտերը: Կարծում եմ, որ կխուսափենք ցրտահարությունից եւ կունենանք բերք»,-ասաց նա:
Բերբերյանի խոսքով` վտանգը մեծ է հատկապես ծիրանենու դեպքում: «Փորձը ցույց է տալիս, որ ծիրանի բերքն ամեն չորս-հինգ տարին մեկ լուրջ անկում է ունենում»,-հավելեց նա:
Անդրադառնալով երաշտին՝ Բերբերյանը նշեց, որ այսօրվա ձնածածկույթը բավարար է ջրամբարները լցնելու համար: «Խնդիրը հիմնականում ոռոգման համակարգի հետ կապված է: Շեշտակի տաքացումը բերելու է ձնհալի, ուղղակի պետք է ջրատարները մաքուր պահել, եւ ջրամբարները կլցվեն»,-ասաց նա:
Մարտի 18-19-ին հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով: Այս մասին ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Արդյունքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը Սյունիքի հովտային գոտում արդեն կհասնի +20․․․+25, Արարատյան դաշտում և Երևանում +20․․․+22, Տավուշում +17․․․+20 աստիճանի։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր՝ մարտի 15-ին, հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է էներգետիկայի և ենթակառուցվածքների բնագավառներում հայ-չինական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում, մասնավորապես, կարևորվել են վերականգնվող էներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները։
Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ հարաբերությունների շարունակական ընդլայնումն ու ակտիվացումը և նշել, որ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել՝ ուղղված տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ու առկա մեծ ներուժի իրացմանը:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման ծրագրի իրականացման շուրջ:
Հանդիպման ավարտին դեսպան Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է աջակցել երկու երկրների միջև հնարավոր ծրագրերի իրականացման գործընթացներին:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Էդգար Գևորգի Երեմյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2018թ. մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի նորակոչիկ վարորդների հետ ուսումնական երթի ժամանակ, զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան Մատաղիսից-Մարտակերտ ավտոճանապարհի առաջին կիլոմետրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջվել և ընկել ճանապարհի աջ կողմի ձորը:
Ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Գևորգի Երեմյանը ստացած մարմնական վնասվածքներից, զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին, մահացել է:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
hayastan24.com-ը գրում է
ԱԺ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով իշխանափոխության համար փողոցային պայքար սկսող «Հանուն Հայաստան պետության» ճակատին, ասել է. «Իշխանությունից Հանրապետականին կամ որևէ կուսակցության կարելի է հեռացնել միայն ընտրությունների միջոցով: Մենք լավ հիշում ենք ով ինչքան ձայն է հավաքել»:
Շարմազանովն այսքան երկար-բարակ խոսելու փոխարեն կարող էր ընդամենը ասել,որ Հանրապետականին հնարավոր չէ հեռացնել, քանի որ հեռացողը չեն, ու իշխանություն տվողը չեն: Հանրապետականը երբեք ընտրությունների հույսին չեն մնացել, եթե ժողովուրդը քվեարկեր այնպես, ինչպես ցանկանում է, ապա ՀՀԿ-ն վաղուց մի հատ գեղի «կլուբ» կլիներ:
Բոլորս էլ հիշում ենք, որ ՀՀԿ-ի հիմնական քվեարկողը 10 հազար դրամն է: Դա է նրանք ուժը: Իշխանություն ունենալով, փող են կլպում ժողովրդից, ընտրությունների ժամանակ այդ փողի մեկ տոկոսը ընտրակաշառքների տեսքով վերադարձնում են, որից հետո նույն գործընթացը շարունակվում է:
Մանրամասն` այստեղ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.