23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀԿ խմբակցության կողմից սեփական թեկնածուն առաջադրելու և ժողովրդական թեկնածուին աջակցելը մերժելու պայմաններում հենց այս պահին արդեն խորհրդարանական երեք ուժերը (Ելք, ԲՀԿ, ՀՅԴ) հայտարարում են գործընթացին չմասնակցելու և խորհրդարանը լքելու մասին:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ապրիլի 30-ին քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները դադարեցնելու և խորհրդարանում խմբակցությունների հետ հանդիպումներ ունենալու մասին: Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ապրիլի 30-ին շատ կարևոր աշխատանք ունի անելու Ազգային ժողովում, որտեղ պետք է հանդիպի խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ՝ կոչ անելով դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները: «Առավոտից ես շատ կարևոր աշխատանք ունեմ անելու Ազգային ժողովում: Ես պետք է հանդիպում ունենամ խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ քննարկումների արդյունքում կարողանամ ձեզ տեղեկատվություն տալ այն մասին, որ ձեր թեկնածուի ընտրությունը երաշխավորված է: Ես չեմ կարողանա գրասենյակային պայմաններում հանգիստ աշխատել, եթե իմանամ, որ հանրապետության տարբեր հատվածներում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում: Վաղը դադար ենք վերցնում և քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չենք իրականացնում, որպեսզի մենք կարողանանք հանգիստ աշխատել: Ես կոչ եմ անում այս պահից սկսած դադարեցնել բոլոր ՀՀԿ-ական պատգամավորների հետ հեռախոսային հաղորդագրությունների միջոցով կոնտակտի դուրս գալը: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ես վաղը ձեր անունից հանդիպելու եմ նրանց՝ որպես վարչապետի թեկնածու, որպեսզի մենք մեր օրակարգն ամբողջական քննարկենք և իրականություն դարձնենք»,- ընդգծեց Փաշինյանը:
Վաղը նորից դադար ենք վերցնում և քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չենք իրականացնում, Հանրապետության հրապարակի հարթակից հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ քայլը» շարժման առաջնորդ, վարրապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալու դեպքում ամեն ինչ կանի, որ Մարտի 1-ը բացահայտվի։
ՀՀ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.
ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ օրենքի 5-րդ հոդվածի երրորդ կետի համաձայն.«Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ»:
Քանի որ Ժողովրդական շարժման առաջնորդի ֆիզիկական անվտանգությունն այս պահին պետական անվտանգության խնդիր է, վարչապետի պարտականությունները կատարող պաշտոնյան անհապաղ պետք է ընդունի այդ որոշումը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի գրասենյակից, նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 26–ի երեկոյան ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո նաև հանդիպել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ` փորձելով խորհրդակցությունների արդյունքում ներքաղաքական լարվածությունը թուլացնելու լուծումներ գտնել։
Հանդիպումները կրում են կառուցողական բնույթ: Հանրապետության նախագահը հույս ունի, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել փոխընդունելի լուծում:
Նախագահը ողջունում է Վեհափառ Հայրապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ: Նա միաժամանակ քաջալերում է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների ջանքերը, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակում տրամաբանական և ողջամիտ հանգուցալուծման հասնելուն:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ վարչապետի ընտրության անցկացման մասին:
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում», — ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 25-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:
Հայտարարվել է ՀՀԿ-ի նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռանալու մասին եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց:
Ավելի վաղ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարսգայնը ուղերձով դիմել էր ՀՀԿ խմբակցության պատգամավորներին եւ հրավիրել հանդիպման՝ խոսելու խաղաղության ու կայունության մասին:
Մինչ այդ “թավշյա հեղափոխության” առաջնորդ, “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պահանջում են “Հանրապետական կուսակցության անվերապահ, առանց նախապայմանների կապիտուլյացիան”:
Ապրիլի 25-ին պետք է կայանային ընդդիմոթյան առանորդ Նիկոլ Փաշինյանի ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի բանակցությունները՝ իշխանության անցնցում, խաղաղ փոխանցման շուրջ: Սակայն Կարապետյանը հրաժարվեց այդ հանդիպումից՝ նշելով, որ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ: Այունեհտեւ ՀՀ-ում նոր թափով վերսկսվեցին քաղաքացիանական անհանազանդության զանգվածային գործողությունները, որոնց ճնշման տակ փաստորեն իշխող ՀՀԿ-ն գնաց զիջման:
Հանրապետության հարապարակում Փաշինյանն առաջադրվեց որպես “վարչապետի ժողովրդական թեկնածու”: Մինչ այդ Փաշինյանի գլխավորած շարժմանը միացել էին ԲՀԿ-ն, կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ն, “Ժառանգությունը”, “Հանրապետություն” եւ “Լուսավոր Հայաստան” կուսակցությունները: Նրա թեկնածությունը պատրաստ են աջակցել նաեւ որոշ ՀՀԿ-ական պագգամավորներ:
Հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական ուժերի հետ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման շուրջ բանակցություններ սկսած նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն սահմանադրական ուղիով՝ ընդհուպ մինչեւ արտահերթ ընտրություններ:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը 11 օր տեւած հակառավարական մասսայական ցույցերից հետո հրաժարական տվեց վարչապետի պաշտոնին: Այնուհետեւ հրաժարական ներկայացրեց կառավարությունը, իսկ վարչապետի լիազորությունները որպես պատոնակատար ժամանակավորապես իրականացնում են Կարեն Կարապետյանը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր երկրում ընթացող զարգացումները հասել են վտանգավոր սահմանագծի, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետեւանքների։
Ցավոք սրտի, հակառակ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, բանակցություններն ընդհատվեցին, այն դեպքում, երբ դրանք կարող էին հանգեցնել իրավիճակի լիցքաթափման և լարվածության թուլացման:
Այնուամենայնիվ, պետք է հրաժարվել ապակառուցողական կեցվածքից ևպահվածքից, որը կարող է խարխլել երկրի կայունությունը, և շարունակել երկխոսելու հնարավորություններ փնտրել։
Ուստի, կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, սփյուռքի մեր հայրենակիցներին զերծ մնալ իրավիճակը լարելու փորձերից ևդրսեւորել զսպվածություն։
Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի ևԱրցախի անվտանգությունը։
Ապրիլի 24-ի նախօրյակին չի կարելի մասնատել հասարակությունը: Այդ օրը մենք պետք է ազգովի, Հայաստանում թե Սփյուռքում, ի տես աշխարհի՝ առավելագույնս զուսպ լինենք, միասնաբար և համախումբ ոգեկոչենք մեր սուրբ նահատակների հիշատակը:
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերին ու կուտակումների մասին, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը՝ նշելով, որ առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին ԱՀ ՊՆ տարածած տեղեկատվությունը կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող որակելու Ադրբեջանի ՊՆ գործելաոճը լիովին սպասելի էր ու ամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած մարտավարության մեջ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին փոխանցված հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շփման գծում իր սադրանքները քողարկելու նպատակով, ապրիլի 22-ին տարածել է հաղորդագրություն, որում Արցախի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին տարածած տեղեկատվությունը որակել է կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող: Այս գործելաոճը լիովին սպասելի էր ու ամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած մարտավարության մեջ:
Իսկ իրականում, ինչ վերաբերում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերին ու կուտակումներին, ապա առաջարկում ենք դիտել ստորև ներկայացվող տեսագրությունն՝ առանց մեկնաբանության»:
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանիպման մասին, որը ծրագրված է ապրիլի 22-ի առավոտյան ժամը 10:00-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հանրապետության հրապարակում հանրահավաքից հետո:
Ավելի վաղ Փաշինյանը հանդիպել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նախագահն անձամբ էր եկել Հանրապետության հրապարակ: Այնուհետև լրատվամիջոցները հայտնեցին Արմեն ՍարգսԱզգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանիպման մասին, որը ծրագրված է ապրիլի 22-ի առավոտյան ժամը 10:00-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.