23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Փոքր հիդրոէլեկտրոկայանների (ՓՀԷԿ) զարգացման սխեմայի իրականացման հետ զուգահեռ՝ Հայաստանում առաջացել են ջրային ռեսուրսների գերօգտագործման, գետային էկոհամակարգերի, կենսաբազմազանության, հատուկ պահպանվող տարածքների, լանդշաֆտների, բնակչության սոցիալական վիճակի և կյանքի որակի հետ կապված խնդիրներ: Այս խնդիրների մասին զրուցեցինք «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանի հետ:
-Ինչպիսի՞նն է ՓՀԷԿ-երի ընդհանուր վիճակը Հայաստանում.
-ՓՀԷԿ-երի հետ կապված ընդհանուր վիճակը մեզ մոտ շատ վատ է: Ուսումնասիրվել է քառասունյոթ գետերի էկոլոգիական ծանրաբեռնվածութունը, որտեղ որ կառուցված են հարյուր ՓՀԷԿ-եր:Եղեգիս, Կիստում և Այսաս գետերը գտնվում են աղետալի վիճակում (էկոլոգիական ստանդարտի համաձայն՝ գետից 20%-ից ավեի ջրառը բերում է գետի ճգնաժամային վիճակի, իսկ 40%-ից ավելին՝ աղետալի վիճակի): Օրինակ՝ Եղեգիս գետը դարձել է հիվանդ գետ, որովհետև երեք տարվա ընթացքում բարձրացել են մակարդակը և ջերմաստիճանը: Նորմայի սահմանում են միայն քսանութ գետերի ծանրաբեռնվածությունը: Տասնվեց գետ ճգնաժամային վիճակում են, այսինքն՝ հնարավոր է հետ բերել այդ էկո համակարգը, բայց մենք հույս չունենք, քանի որ հասկանում ենք, որ նոր ՀԷԿ-երը պետք է կառուցվեն, որովհետև ճանապարհն արդեն կա ու ավելի հեշտ է դրանք կառուցելը: Տարբեր գետերի վրա իրար հետևից շարված են փոքր ՀԷԿ-եր, և ոչ ոք չի տեսնում, որ գետը ոչնչանում է այդ դրանց ճնշման տակ:
-ՀԷԿ-երն օրինակա՞ն են կառուցվում
-Փոքր ՀԷԿ-երի և՛ նախագծերը, և՛ կառուցման փուլը, և՛ շահագործման փուլն ընդանրապես չեն համապատասխանում ոչ՛ մեր օրենքներին, ո՛չ ստանդարտներին: ՀԷԿ-երը կառուցման համար մեծ քանակութամբ ծառեր են կտրում ու ոչ մի տուգանք չեն վճարում, չեն փոխհատուցում, խոսք են տալիս, որ երկու անգամ ավել ծառ կտնկեն, բաց ո՞վ է հավատում նրանց խոսքին: Օրեքների խախտումները շատ են: Խախտվում է թե՛ «Կենդանական աշխարհի մասին», թե՛ «Սևանա լճի մասին», թե՛ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքները:
-Չկա՞ որևէ համակարգ, որ կանխի նշված խախտումները.
-Այս խախտումներով պետք է զբաղվի Բնապահպանական տեսչությունը, որը սակայն ՓՀԷԿ-երի դեպքում չի աշխատում: Օրինակ՝ Արգիճի գետի մոտ տեղեկայված ՀԷԿ-ն անօրինական է. կառուցվել է ժամկետանց փաստաթղթերով: Երեք վթար է եղել այստեղ: Վերջին վթարի հետևանքը ինքներս ենք տեսել. ձուկը խողովակի միջից դուրս է եկել, թափվել դաշտերը: Տվյալ դեպքում Տեսչութունը համապատասխան ակտ պետք է կազմի և տուգանք սահմանի: Ահազանգեր շատ են եղել, բայց տեսչությունը ոչ մի անգամ ներկա չի գտնվել:
—Ի՞նչն է վթարների պատճառը.
-Պատճառը խողովակների և սարքավորումների վատ որակն է: Հին խողովակներ են տեղադրում, ինչն էլ վթար է առաջացնում:
— «ԷկոԼուր»-ը չի՞ դիմել տեսչությանը
-Մենք մեծ նամակագրություն ունենք փոքր ՀԷԿ-երի վերաբերյալ, մասնակցել ենք հասարակական լսումների, սակայն մարդկանց կարծիքը չեն հարցնում: Մարց գյուղի բնակիչները մոտ 280 ստորագրությունով հանդես են եկել՝ ընդդեմ «Մարցի գետ ՓՀԷԿ-թ»-ի: Մի շարք այլ քայլեր են ձեռնարկել, սակայն մեկ է՝ ՀԷԿ-ը կառուցվում է: Նույնիսկ սպառնացել են ժողովրդին:
—Ովքե՞ր են սպառնացել՝ տերե՞րը.
-Տերերն անձամբ չեն սպառնում: Երևում են անհայտ մարդիկ, ովքեր կատարողներն են զուտ: Ճնշել են շատերին: Մեր պաշտոնյաներն էլ միշտ կանգնած են այն մարդկանց կողքին, որոնք փող ունեն և այդ ՀԷԿ-երը կառուցում են: Եթե նունիսկ հասարակության հետ չեն, գոնե օրենքը թող պահպանեն:
—ՓՀԷԿ-երի տերերի անունները չե՞ն նշվում փաստաղթերում, պարզ չէ՞, թե ովքեր են նրանք.
-Տեսնում ենք միան կազմակերպության անունը և պարզ չէ, թե ով է տերը: «Արգիճի» ՓՀԷԿ-ն օրինակ մի քանի անգամ վաճառվել է: Քանի որ սա շատ շահավետ բիզնես է, ուժ ունեցող մարդիկ բացում կամ գրանցում են տարբեր կազմակերպություններ և դրանց անունից գնում կամ սարքում ՀԷԿ-ը, և չենք իմանում՝ ով է տերը:
Հռիփսիմե Գալստյան
Արդեն տևական ժամանակ է հաշմանդամների կարգի հետ կապված փոփոխությունների գործընթացը չի որոշակիացնում դաշտը:
Չգիտես ինչու, տևական ժամանակ է նաև, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի աշխատակազմի, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի պաշտոնը թափուր է:
«Հայկական Վարկած»-ը փորձեց հստակեցնել հաշմանդամների կարգի սահմանման հետ կապված նոր գործառույթները, սակայն զրուցելով ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանի հետ, պարզեց, որ այստեղ դեռևս էական ոչինչ տեղի չի ունեցել:
-Ի՞նչպիսի փոփոխություններ են տեղի ունենալու հաշմանդամության կարգերի հատկացման մեջ.
— 2012թ-ին Օրենսդրական որոշ ակտեր ենթարկվել են մի քանի փոփոխությունների:
Նախ կոնկրետացվեցին մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաների կարգման չափանիշները: Այն ժամանակ ֆունկցիայի կայուն խանգարում ունեցող երեխաները ստանում էին հաշմանդամության կարգ, սակայն նոր օրենքով նրանք այլևս հաշմանդամ չեն ճանաչվում, քանի որ ֆունկցիայի խանգարումները կարող են վերականգնվել տարիների ընթացքում, վիճակը կարող է թեթևանալ և դրա հետևանքով կենսագործունեության սահմանափակում տեղի չի ունենում:
ԱԻՆ-ում այսօր 21 սայլակավոր է աշխատում: Այսինքն՝ շատ դեպքերում ֆունկցիայի խանգարումը չի խոչընդոտում աշխատելուն:
2014 թ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդունել է Հաշմանդամության ֆունկցիոնալության դասակարգիչ, որի մեջ կանոնակարգվում են անձի կարիքները: Բազմակողմանի գնահատվելու է հաշմանդամի կարիքները և դրա արդյունքում գնահատվելու է նաև անձի վիճակը: Որոշ անձիք պետք է ստանան պետությունից ծառայություն, որոշները՝ ծանր վիճակի հաշմանդամները, կստանան և կենսաթոշակ, և ծառայություն: Այս օրենքի համաձայն՝ օգնությունն արդեն նպատակային կլինի:
Այս փաստաթուղթը այժմ մշակման փուլում է, հունիսի վերջ արդեն կլինի վերջնական տարբերակը: Կազմվել է աշխատանքային խումբ, հանդիպումներ ենք ունենում միջազգային փորձագետների հետ: Երբ չափանիշներն արդեն պատրաստ կլինեն, փորձարկումներ կլինեն և արդեն գործնականում կտեսնենք, թե ինչ բացեր կան:
2017 թ-ից արդեն աշխատելու են այս նոր չափանիշներով:
— Փաստորեն ընդունված կարգը որ ավելի հստակ էր, այլևս չի գործելու իսկ նոր մոդելը միայն փորձարկման արդյունքում պարզ կլինի կարդարացնի իրեն , թե ոչ: Իհարկե ,արդարացի չէ փորձակում կատարել այն մարդկանց վրա, որոնք նայուն են պետության ձեռքին: Մեր ընթերցողին կտեղեկացնե՞ք ինչպես և ում կողմից է սահմանվում հաշմանդամության կարգը.
— Հաշմանդամության սահմանման չափանիշները և իրականացման կարգը սահմանված է ՀՀ Կառավարության կողմից:
Հաշմանդամություն ունեցող անձը պետք է նախ և առաջ ախտորոշվի , ստանա համապատասխան բուժում, դրանից հետո, եթե անձի մոտ մնում է ֆունկցիայի կայուն խանգարում, ապա առողջապահական նախարարությունը տալիս է Բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիր: Փորձաքննական հանձնաժողովի նախագահն ուսումնասիրում է հաշմանդամի փաստաթղթերը, և հավաստիանալով լիարժեքության մեջ, անձը պարտադիր պետք է դիմում գրի, թե ինչ խնդրով է դիմում փորձաքննական կենտրոն, նշանակվում է փորձաքննության օրը: Բժիշկ- փորձագետները, զննելով հիվանդին և ուսումնասիրելով փաստաթղթերը, ներկայացնում են եզրակացություն՝ որ խմբի հաշմանդամ է և ինչպիսի ժամկետով է հաշվառվելու:
-Կարո՞ղ է արդյոք փորձաքննական հանձնաժողովը սխալ եզրակացություն տալ հաշմանդամի վերաբերյալ, և եթե՝ այո, ապա ինչպե՞ս կարող է բողոքարկել հաշմանդամը:
Եթե հանձնաժողովի որոշումը, ըստ հաշմանդամի, սխալ է , ապա նա կարող է 6 ամսվա ընթացքում բողոքարկել:Վերջինս պետք է բողոքարկման դիմումի ձևը վերցնի, տեղում լրացնի և հերթագրվելով՝ կարող է ներկայանալ վերափորձաքննության: Երբ այստեղ տեսնում են , որ որոշումը սխալ է եղել, միտումնավոր է եղել, կամ խախտվել է որևէ օրենսդրական ակտ, ապա դա թույլ տված անձին անպայման ենթարկում են պատասխանատվության: Անցած տարվա ընթացքում մոտ 9 գործ փոխվել է:
Մարիանա Պետրոսյան
«Հայկական Վարկած»- ի ընթերցողները խնդրել են մանրամասնել վերջին շրջանում տեղի ունեցած միգրացիոն փոփոխությունները, մասնավորապես, ՌԴ-ի վերաբերյալ տեղեկությունները:
Երկու շաբաթ հանդիպման սպասելուց հետո, վերջապես զրուցեցինք ՀՀ ՏԿՆ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ` ՌԴ միգրացիոն փոփոխությունների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների Ռուսաստանի Դաշնություն մուտքի ընթացակարգերի վերաբերյալ:
— Ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել ՌԴ մուտքի ընթացակարգում.
— Մենք այժմ էլ առանց վիզայի կարող ենք մուտք գործել ՌԴ: Նախկինում մուտք գործելուց հետո անձն առավելագույնը կարող էր մնալ 90 օր՝ առանց ժամանակային սահմանափակման, այսինքն անձը կարող էր 90 օր անց դուրս գալ Ռուսաստանից և նույն օրը վերադառնալ, և ժամանակի հաշվիչը կզրոյացվեր: Այժմ արդեն փոփոխվել է. ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ չունեցող երկրների (այդ թվում Հայաստանի) քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր, ամեն 180 օրվա ընթացքում: Դա նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիները ՌԴ տարածքը լքելուց հետո, 90 օր չեն կարող մուտք գործել այդ երկրի տարածք:
Այս փոփոխություններն արվեցին անկանոն միգրացիայի դեմ պայքարելու նպատակով, տեղի էր ունենում հետևյալը. իրավունք չունենալով այլևս բնակվելու՝ մարդիկ օգտագործում էին օրենսդրության բացը և չարաշահելով մնում էին այնտեղ իրենց սահմանված ժամկետներից առավել:
— Նոր օրենքի համաձայն՝ քաղաքացին կարող է հրաժարվել իր երկրի քաղաքացիությունից և նոր անձնագիր ստանալով՝ կարող է դառնալ ՌԴ քաղաքացի: Ո՞ր փուլում է այս գործընթացը և ե՞րբ է կիրառվելու գործնականում.
— Եկեք սպասենք, այդ օրենքը դեռ նոր է, և «թանաքը դեռևս չի չորացել», տեսնենք, թե գործնականում ինչպես կկիրառվի:Կան հարցեր, որոնց պատասխանները դեռևս չգիտեմ: Այդ պատասխանները կիրառման ընթացքում ի հայտ կգան, սակայն, որ կա մարդկանց կողմից մեծ ցանկություն և հետաքրքրություն, ակնհայտ է:
— Մի ժամանակ գործում էր «Հայրենակիցներ» ծրագիրը, որի օգնությամբ շատ քաղաքացիներ լքեցին հայրենիքը: Ի՞նչ կասեք այդ ծրագրի մասին և արդյո՞ք այժմ գործում է.
— Ռուսաստանում այժմ դեմոգրաֆիկ խնդիր կա, բնական աճ վերջին տարիներին չկա: Դրանք լուրջ խնդիրներ են Ռուսաստանի համար: Ռուսաստանը այդ ծրագրի միջոցով տարավ այնպիսի մարդկանց, որոնք իրենց երկրի համար ինչ-ինչ առումներով օգտակար կարող էին լինել: Մարդկանց համար շատ շահավետ առաջարկներ կային:
— Անձի համար կարող է լավ լինել, իսկ հայրենիքի համար՝ ոչ: Արդյո՞ք մտահոգվելու խնդիր չէ.
— Անշուշտ, մտահոգվելու խնդիր է, բայց անձն ինքն է որոշում լքել բնակավայրը, թե ոչ: Հիմնականում մարդիկ լքում են սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմաններից ելնելով, դրա համար էլ հայրենիքում պետք է լավ պայմաններ լինեն, առաջին հերթին պետք է ապահովեն աշխատատեղերով: Ի վերջո նույնիսկ այլ երկրի քաղաքացիություն ստանալուց հետո էլ մարդը կարող է բնակվել իր երկրում:
Մարիանա Պետրոսյան
Մեկ տարուց ավելի է խոսակցություններ են պտտվում Հաշմանդամների հիմնախնդիրների վերաբերյալ նոր մոտեցումների մասին: «Հայկական Վարկած»-ը զրուցեց Աշխատանքի խորհրդատվության և տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանի հետ:
-Տիկին Բեժանյան, տեղեկություն ունենք, որ հաշմանդամների հետ աշխատանքային պայմանագրերում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ: Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, ի՞նչ նոր աշխատանքային ծրագրեր են նախատեսվում այս խմբի մարդկանց համար:
-2013 թ-ին ընդունվել է զբաղվածության մասին նոր օրենք, որով ունենք մի շարք փոփոխություններ՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության կարգավորման հետ:
Նախ և առաջ հաշմանդամություն ունեցող անձը ստանում է գործազուրկի կարգավիճակ՝ ի տարբերություն նախորդ օրենքի, և հավասարապես օգտվում է զբաղվածության կարգավորման բոլոր պետական ծրագրերից: Նոր օրենքով ներդրվել է քվոտավորման մեխանիզմ, այսինքն՝ գործատուների առջև պայման է դրվում 100-ից ավել աշխատող ունենալու դեպքում պետական կազմակերպություններում մինչև 3% (այդ 100-ից) ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց, իսկ մասնավոր կազմակերպություններում՝ մինչև 1%:
Այս օրենքը կկիրառվի 2015թ-ից պետական կառույցներում, իսկ 2016թ-ից՝ մասնավոր կառույցներում:
Նոր օրենսդրությամբ ունենք նաև ուղեկցողի ինստիտուտի ներդրման առաջին փորձը:
Նոր օրենքով որոշակի փոփոխություններ է կատարվել նաև մինչ այդ իրականացվող ծրագրերի մեջ և ներդրվել են նոր փորձարկվող ծրագրեր: Ծրագրերի ներդրման պայմանը հետևյալն է.եթե մեկ տարվա ընթացքում ունենանք բավարարող արդյունքներ, ապա հետագայում ևս կշարունակեն մնալ որպես զբաղվածության հիմնական ծրագրեր:
Ներկայացնենք այդ նոր ծրագրերը առանձին-առանձին.
1.Մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագիր.
Ծրագրի նպատակն է ներգրավել հաշմանդամին աշխատաշուկա և նրան մրցունակ դարձնել
2.Աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին.
Եթե մենք նախկինում կարողանում էինք առաջին և երկրորդ կարգի հաշմանդամների համար պայմանագիր կնքել գործատուի հետ, ապա այժմ փոփոխություններ են արվել և բոլոր անմրցունակ անձանց համար պայման է դրվել, որ պայմանագիր կնքվի 6 ամիս ժամկետով, սակայն գործատուն պարտավոր է ծրագրի ավարտից հետո 1 տարի նրան պահել աշխատանքի մեջ:Այս ծրագրում լրացուցիչ սահմանվել է ուղեկցողի անհրաժեշտությունը այն անձանց համար, ովքեր դրա կարիքն ունեն: Նրանց վճարվելու է նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով: Ծրագիրը ուժի մեջ կմտնի մինչև հունիսի 15-ը:
3.Աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագիր.
Ծրագիրը ևս հնարավորություն է տալիս աշխատանքային փորձ չունեցող երիտասարդին մինչև 3 ամիս տևողությամբ պրակտիկա անցնել գործատուի մոտ: Ծրագրի շրջանակներում վճարվում է գործազուրկին նվազագույն ամսեկան աշխատավարձի չափով, և վարձատրվում է նաև այն մասնագետը, որը դասավանդում է պրակտիկանտին:
4.Այլ վայր աշխատանքի տեղավորման ծրագիր.
Մարզերում մենք ունենում ենք բազմաթիվ աշխատատեղեր, որոնք շատ դժվարությամբ են լրացվում: Կարգում սահմանված է, որ եթե աշխատատեղը մեկ ամիս թափուր է մնում, ապա կարող ենք տեղափոխել մասնագետ այլ վայրից: Իհարկե, մասնագետի հետ հոգում ենք նաև մի շարք ծախսեր: Վճարվում է միանվագ գումար՝ նվազագույն աշխատավարձի չափի եռապատիկը:
5.Միանվագ փոխհատուցում գործատուին՝ աշխատաշուկայում անմրցունակ անձին աշխատանքի տեղավորման նպատակով.
Մենք գործատուին վճարում ենք 200.000 դրամ միանվագ գումար և առաջարկում ենք որոշակի հմտությունների պակաս ունեցող անձանց վերցնել աշխատանքի և պայման է դրվում, որ առնվազն մեկ տարի այդ անձը պետք է աշխատի տվյալ աշխատավայրում: Այս ծրագրին զուգահեռ հաշմանդամների համար մենք կարող ենք իրականացնել աշխատատեղերի հարմարեցում:Եթե գործատուն պատրաստ է ընդունել աշխատանքի սայլակավոր հաշմանդամին, բայց աշխատավայրը չունի համապատասխան թեքահարթակ, ապա ծրագրի շրջանակներում մենք կարող ենք կառուցել դա: Ծրագրի շրջանակներում սահմանված է մինչև 500.000 դրամ:
6.Ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրության աջակցման ծրագիր.
Այս ծրագրի շրջանակներում մոտ 1 մլն դրամ է տրամադրվում այն անմրցունակ անձանց, ովքեր ցանկություն ունեն հիմնել սեփական բիզնես: Սա ևս փորձարկվող ծրագիր է:
7.Աջակցություն աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար.
Այն դեպքերում, երբ Զբաղվածության պետական ծառայությունը չի կարողանում իր ծրագրերի շրջանակներում անձին տեղավորել աշխատանքի, կարող է ուղղորդել աշխատանքի տեղավորման մասնավոր կազմակերպություններ: Յուրաքանչյուր անձի համար այդ կազմակերպություններին տրամադրվում է 100.000 դրամ, սակայն այն պայմանով, որ անձը կտեղավորվի աշխատանքի և 1 տարի կաշխատի:
8.Գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցման ծրագիր.
Այս ծրագիրը տրվում է աշխատանք փնտրողներին, որպեսզի իրենք սեփական աշխատանք փնտրելու պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա: Գործազուրկի յուրաքանչյուր այցելության համար Գործատուին տրամադրվում է 200.000 դրամ: Այս ծրագրից մեկ անձը կարող է օգտվել 3 ամիս: Գումարը տրվում է Զբաղվածության կենտրոնի տրված ուղեգրի պատասխանը ներկայացնելու պայմանով:
Կա մի հետաքրքիր ծրագիր ևս՝ «Աշխատանքի տոնավաճառ», որի շրջանակներում հավաքվում են շատ գործարար մարդիկ և գործազուրկներ: Վերջիններս հնարավորություն են ունենում շփվել միմյանց հետ, գործատուները՝ տեսնել գործազուրկների ներկայացրած աշխատանքները և ինչու չէ վերջիններս կարող են նաև ստանալ աշխատանքի առաջարկներ:
Հաշմանդամները, բողոքում են տրանսպորտի անհասանելիության վերաբերյալ: Ի՞նչ միջոցառումներ են անցկացվում այս խնդրի լուծման համար
Այո, սա շատ լուրջ խնդիր է: Եթե գործատուն պատրաստակամ է ընդունել հաշմանդամին, բայց վերջինս չի կարողանում հասնել աշխատավայր, ապա մենք բնականաբար արդյունք չենք ունենում, սակայն այս խնդիրը Զբաղվածության կենտրոնինը չէ: Տրանսպորտի նախարարության ծրագրերի շրջանակներում պետք է լինեն պարտավորություններ այս խմբի համար:
Տիկին Բեժանյանն ավելացրեց նաև, որ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները բազմազան են, և ամեն տարի մշակվում են նոր ծրագրեր խնդիրների կարգավորման համար:
Հ.Գ. Սակայն ակնհայտ է, որ հաշմանդամների խնդիրները մեր երկրում չափազանց դանդաղ են կարգավորվում:
Մարիանա Պետրոսյան
Անցյալ շաբաթ երկու կարևոր համաժողովներ տեղի ունեցան Երևանում հաջորդ տարվա Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների նախապատրաստության շրջանակում:
Մայիսի 26-ին կայացած առաջին հանդիպմանը ներկա էին Ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբերի ներկայացուցիչներ աշխարհի 40 երկրներից, որոնք տեղեկացրեցին 2015 թվականի ապրիլի 24-ի իրենց առաջիկա ծրագրերի մասին: Այս առիթով ներկայացվեցին Հարյուրամյակի խորհրդանշանը և կարգախոսը` «Ես հիշում եմ և պահանջում»: Մասնակիցների համար համաժողովը եզակի հնարավորություն էր տեղեկատվության փոխանակման և միասնական ջանքերի համախմբման քննարկման առումով:
Մայիսի 27-ին տեղի ունեցած երկրորդ հանդիպումը համախմբեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամներին, տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներին և տասնյակ հայ դիվանագետների ու հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչների համայն աշխարհից: Պետական հանձնաժողովի կազմում են Հայաստանի և Արցախի ղեկավարությունը և սփյուռքի խոշորագույն հայկական կազմակերպությունների նախագահները:
Նախագահ Սարգսյանը հանդուգն քայլ կատարելով հայտարարեց, որ հրավիրել է Թուրքիայի նախագահին այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու նպատակով: Անակնկալի գալով, թուրքական իշխանությունները դեռևս չեն պատասխանել այս մարտահրավերին: Հայաստանի նախագահը նաև տեղեկացրեց համաժողովի մասնակիցներին, որ հրավերներ է ուղարկել մի շարք պետությունների ղեկավարներին այդ օրն այցելելու Երևան: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն հաստատել է, որ մտադիր է մասնակցել Հայաստանում Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին:
Պետական հանձնաժողովի անդամների ելույթներից հետո, Արգենտինայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հանդես գալու համաժողովում: Ինձ ևս խնդրեցին ելույթ ունենալ որպես Արևմտյան ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնախմբի համանախագահ:
Ելույթս սկսեցի բացատրելով, որ աշխարհասփյուռ հայությունը չպետք է համակված լինի այն ակնկալիքով, թե արդյոք նախագահ Օբաման կներառի ցեղասպանություն բառը 2015 թվականի ապրիլի 24-ի իր «հիշատակման» ուղերձում: Հակառակ տարածված թյուրըմբռնման` Միացյալ Նահանգների կառավարությունը բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սկսած 1951 թվականից պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելով Միջազգային դատարան, Ներկայացուցիչների պալատի 1975 և 1984 թվականների բանաձևերով և 1981 թվականի ապրիլի 22-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախագահական հռչակագրով: Հետևաբար, խիստ անհրաժեշտություն չկա պնդելու, որ նախագահ Օբաման ևս ճանաչի Հայոց ցեղասպանությունը` բացի իր տված խոստումը հարգելու և սեփական պատիվը փրկելու համար:
Ես իմ ելույթում նաև առաջարկեցի, որ քանի Հայոց ցեղասպանությունը տևել է 1915-ից մինչև 1923 թվականը, ապա Հարյուրամյակի առթիվ նախատեսված միջոցառումները պետք է երկարաձգել 2015-ից մինչև 2023 թվականը: Սա իսկական մղձավանջ կլինի թուրքական կառավարության համար, որն ստիպված է լինելու դիմակայել Հարյուրամյակի ոչ թե մեկ, այլ ութ տարվա միջոցառումներին:
Քանի որ Հարյուրամյակը պատմական կարևոր իրադարձություն է, ուստի ես կոչ արեցի հայկական համայնքներին` կազմակերպել յուրահատուկ միջոցառումներ, որոնք զանգվածային բնույթ կկրեն և հնարավորություն կունենան ապահովել համազգային կամ համաշխարհային հրապարակայնություն Թուրքիայից հայ ժողովրդի արդար պահանջների համար: Հարյուրամյակի առթիվ չպետք է կրկնել նախկին ամենամյա միջոցառումները: Սակայն, նախքան որևէ ծրագիր նախաձեռնելը, պետք է սկզբում հստակեցնել այն նպատակները, որոնք իրականացվելու են, այնուհետև որոշել, թե արդյոք նախատեսված միջոցառումները իրագործում են այդ նպատակները:
Այնուհետև ես ընթերցեցի համաժողովի մասնակիցների համար Արևմտյան ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնախմբի որդեգրած առաքելությունը.
«Հայոց ցեղասպանության 100-ամյակը շեշտադրում է աշխարհասփյուռ հայության և բարի կամքի տեր բոլոր մարդկանց պահանջատիրական պայքարը հանուն արդարության: 2015 թվականին հիշատակվելու է 20-րդ դարի մարդկության դեմ գործած մեծագույն հանցագործություններից մեկը` Հայոց Ցեղասպանությունը: 1915-ին թուրքական կառավարությունը սկսեց իր կանխամտածված և համակարգված արշավը՝ արմատախիլ անելու հայ բնակչությանը իր հայրենիքից և կոտորելու 1,5 միլիոն անպաշտպան տղամարդկանց, կանանց և երեխաների: Թուրքիան պետք է վերջապես ընդունի իր պատասխանատվությունը Հայոց Ցեղասպանության համար և համապատասխան բարոյական, ֆինանսական և տարածքային փոխհատուցումներ տա` ըստ հիմնարար միջազգային նորմերի ու քաղաքակիրթ հասարակության օրենքների»:
Ելույթս ավարտեցի առաջարկելով աշխարհասփյուռ հայությանը Հարյուրամյակի իրենց գործողություններն այնպես համակարգել, որ միևնույն ուղերձը հասանելի լինի ինչպես բարեկամին, այնպես էլ թշնամուն: Ես նաև առաջարկեցի, որ պետական հանձնաժողովի կողմից ընտրված կարգախոսը՝ «Ես հիշում եմ և պահանջում», փոփոխվի հետևյալ կերպ՝ «Մենք հիշում ենք և արդարություն պահանջում»…
Թեև այս հանրահավաքը պետք է ավելի վաղ տեղի ունենար, սակայն այն առավել կարևոր էր Հարյուրամյակի նախատեսված միջոցառումների համակարգման առումով: Զարմանալի չէ, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անցյալ շաբաթ հայտարարեց, որ իր կառավարությունը ուշի ուշով հետևում է Հարյուրամյակի հանձնախմբերի երևանյան հանդիպմանը: Բարեբախտաբար, Հայաստանում կազմակերպիչները զգույշ էին Հարյուրամյակի ծրագրերը հրապարակավ չներկայացնելու և դրանք թուրքական իշխանություններից գաղտնի պահելու հարցում` հնարավորինս քիչ ժամանակ տալով նրանց հայկական նախաձեռնություններին հակազդելու համար…
Հարութ Սասունյան
Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի
Վերջին ժամանակներս ներառական դասարանների թիվն աճել է, սակայն, մասնագետների կարծիքով, այն չի արդարացնում իրեն, քանի որ կան շատ երեխաներ, որոնց համար ուսուցման նման ձևը դժվարություններ է հարուցում:
Խնդրի հիմնական կողմը հասկանալու համար «Հայկական Վարկածն» այցելեց Երևանի N 12 հատուկ դպրոց: Դպրոցում աշակերտներ չկային, սակայն ուսուցչական կազմն այնտեղ էր: Զրուցեցինք տնօրեն Արծվիկ Արշակյանի հետ:
Վերջինս համարում է, որ ներառական կրթությունը մեզ մոտ դեռևս թերի է:
«Ներառական կրթությունն այդքան էլ ընդունելի չէ իմ կողմից, քանի որ կան երեխաներ, որոնց համար այդ դպրոցներում դժվար է:Այստեղ մենք դասավանդում ենք հայոց լեզու, աշխարհագրություն, մաթեմատիկա, պատմություն, իսկ ներառական դպրոցներում առարկաներն ավելի քիչ են»,-նշեց տնօրենը:
Այն հարցին, թե ինչպիսի չափանիշներով են ընտրում երեխաներին ներառական դասարանում սովորելու համար, տնօրենն ասաց.
«Երկու տարին մեկ գալիս են Գնահատման կենտրոնից, բայց տանում են այնպիսի երեխաների, որոնք ունեն շատ լուրջ խնդիրներ, իսկ մի քանի տարի հետո ասում են, որ վիճակն իբր թեթևացել է: Որոշ ժամանակ անց ծնողները գալիս են ու խնդրում, որ նորից ընդունենք իրենց երեխաներին»:
N 12 հատուկ դպրոցում այժմ սովորում է 82 տարբեր աստիճանի մտավոր թերզարգացած երեխաներ, որոնք իրենց օրվա մեծ մասն անց են կացնում դպրոցում, և Արծվիկ Արշակյանի խոսքով, նույնիսկ տխրում են հեռանալուց:
«Կան երեխաներ, որոնք երրորդ դասարան են, բայց նույնիսկ տառաճանաչ չեն, նրանց էլ փորձում ենք ինտեգրել հասարակության մեջ, սովորեցնում ենք օգտվել զուգարաններից, ճաշարանից: Մենք ապահովում ենք նրանց հագուստով, ուտելիքով, գրենական պիտույքներով»,- հավաստիացրեց Արծվիկ Արշակյանը:
Գոհ լինելով պետության աջակցությունից՝ տնօրենը ցավով նշում է, որ շատ հատուկ դպրոցներ փակվում են այժմ և 52 -ից միայն 20-ն է մնացել:
Վերջինս նշեց, որ պետությունը տրամադրում է 100մլն, իսկ բարերարներ այլևս չկան:
Դպրոցի գրադարանը հարուստ էր հատուկ գրքերով, գրադարանավարուհի տիկին Աղավնիի խոսքով, այստեղ երեխաներն ավելի շատ են ձգտում ուսում ստանալ, քան հասարակ դպրոցների երեխաները:
Փոխտնօրեն Արամ Գևորգյանի ուղեկցությամբ այցելեցինք դպրոցի ննջասենյակներ, կավեգործության, կարպետագործության և տարբեր տեսակի զբաղմունքի դասասենյակներ:
Նա պատմեց, որ երեխաները հաճույքով են սովորում տարբեր արհեստներ, ցույց տվեց շնորհալի երեխաների աշխատանքները:
Ավելացնենք նաև , որ որոշ սենյակներ ոչ բարվոք վիճակում էին, որտեղից խոնավության տհաճ հոտ էր գալիս, սակայն, փոխտնօրենի հավաստիացմամբ, կամաց-կամաց կատարվում են վերանորոգման աշխատանքներ:
Հ.Գ. Արդեն մի քանի տարի է, ինչ ներառական կրթության ծրագիրը ներմուծել են դպրոց, թե ինչքանով է դա իրեն արդարացրել այս ամբողջ տարիների ընթացքում, այլ խոսակցության թեմա է: Սակայն, այն որ փոշիացվող գումարների արդյունքում մենք ոչինչ չենք ունենում, երևում է նույնիսկ անզեն աչքով: Ներառական կրթությունը իր հետ բերել է մի շարք խնդիրներ որոնք ավելի պակաս չեն, քան հատուկ դպրոցներում եղած բազմաթիվ լուծում պահանջող հարցերը, որոնց կանդրադառնանք մեկ ուրիշ հրապարակմամբ:
[nggallery id=168]
Մարիանա Պետրոսյան
Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը:
1918 թվականի այս օրը Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին: Առաջին Հանրապետությունը գոյատևեց շուրջ երկուսուկես տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը: Նոր արյունահեղությունից խուսափելու համար դաշնակցական կառավարությունն իշխանությունը հանձնեց բոլշևիկներին և հանրապետությունը խորհրդայնացվեց:
«Հայկական Վարկած»-ի հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ Մայիսի 28-ի շնորհիվ էր, որ մենք ունեցանք Սովետական Հայաստան, ապա՝ Հայաստանի Հանրապետություն:
«Խորհուրդն իսկապես շատ մեծ է. հայ ժողովուրդը բացառապես հույսն իր վրա էր դրել, երբևիցե չի եղել, որ մենք հույսը մեզ վրա դնենք, ու արդյունքի չհասնենք, իսկ այդ պայմաններում՝ Ցեղասպանությունից հետո, 1918 թվականին համախմբվելով, կարողացանք հաղթանակ տանել, անկախ պետություն ստեղծել, որն, ըստ էության, դարձավ կարևորագույն քաղաքական միավոր, հնարավորություն տվեց հայ ժողովրդին հարատևել»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա կարծիքով, 1918 թվականին ձևավորված Հայաստանի Հանրապետությունը որոշ սխալներ թույլ տվեց. «Խնդիր առաջացավ ջեմալա-բոլշևիկյան պայմանագիր ստորագրել, և 11-րդ Կարմիր բանակը մտավ Հայաստան, դրա արդյունքում անկախությունը կորցրեցինք, բայց հետագայում իրավիճակն ավելի բարվոք էր, քան 1918 թվականին, քանի որ բարեբախտաբար մենք չունեինք կոտորածներ, անպատրաստ իրավիճակ, Փառք Աստծո, հաջորդ անգամ քաղաքական մասով իշխանությունները բավականին կազմակերպված հանդես եկան, կարողացան պաշտպանություն իրականացնել ազատագրված տարածքներում, դրա համար ունեցանք հաղթանակ, բայց մյուս կողմից էլ, պարզ է, որ մեր իշխանությունները ցավոք սրտի, սխալ քաղաքականություն իրականացրեցին, այն է՝ արտաքին շահը առաջ բերեցին, ինչը նշանակում է, որ մենք բավականին թույլ էինք որոշում կայացնելու հարցում»:
Արմեն Մարտիրոսյանը միակ ելքը տեսնում է արդար ընտրված, լեգալ իշխանության գործունեության, Հայաստանի շահը անընդհատ պահպանելու մեջ:
«Ժառանգության» փոխնախագահը գտնում է, որ դա կլինի այն ժամանակ, երբ քաղաքացիները ցանկանան. «Ես կարծում եմ, երբ ժողովուրդը համախմբվում է, որևէ իշխանություն չի կարող նրա դեմ պայքարել»:
Այն դիտարկմանը, որ միայն քաղաքացիների ցանկությունը բավարար չէ, շատ կարևոր է համախմբող ուժի առկայությունը, Արմեն Մարտիրոսյանը կրկնեց. «Այդ ամեն ինչը կլինի, երբ քաղաքացիները ցանկական»:
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ հիշելով առաջին հանրապետության օրինակը, նշեց. «Լավ է, որ մենք դեռ անկախ ենք»:
Չնայած դրան, ըստ նրա, այն անկախությունը, որի մասին երազում է հայ ժողովուրդը, իրականում չկա:
«Պարզ է, որ այն անկախությունը, որի մասին երազում էինք, որի համար ես ինքս էլ եմ պայքար տարել՝ դեռևս սովետական ժամանակներում, չկա, մեր երազանքը չիրագործվեց, ով կմտածեր, որ այդքան բնակչությունից կմնա կեսը, շատ ֆակտրներ կան թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ:
Արամ Կարապետյանի կարծիքով սխալը եղել է և մինչև անկախությունը, և անկախությունից հետո.
«Ամենասկզբում, ամենայն հավանակնությամբ, լավ չէինք պատրաստված, հանպատրաստի էր: Պատրաստված չէինք ոչ միայն տնտեսապես, քաղաքականապես կամ այլ առումով, այլև բարոյապես, որպեսզի կարողանայինք անկախությունը տնօրինել: Երկրորդը հարստանալու թալանելու մոլուցքն էր, դա արդեն մարդկային խնդիր է, որը կապ չունի անկախ ես, թե անկախ չես, այսինքն իշխանության գլուխ հայտնվեցին մարդկանց խմբեր, որոնք պետական մտածելակերպը ամբողջովին փոխեցին, թվում է, թե ընդհակառակը՝ Քոչարյանը կուսակցական դպրոց է անցել, Սերժ Սարգսյանը՝ կոմերիտական, պիտի որ հակառակը լիներ, բայց արի ու տես, որ կուսակցությունն ու կոմերիտմիությունն ինքնին մոտեցան ամեն ինչին և թալանելու մոլուցքն ավելի մեծ տեղ վերցրեց: Ի միջի այլոց, թալանելու մոլուցքը կա բոլոր հանրապետություններում՝ մի տեղ շատ, մի տեղ քիչ, մի տեղ ավելի «բարոյական» մոտեցումներով , բայց նույնն բան է: Օրինակ Յանուկովիչը անկախ պետությունից կարողացավ 4 մլրդ դուրս բերել. շատ բան գիտեմ, չեմ էլ ուզում խոսել, արդեն անիմաստ եմ համարում, պարզապես մարդկային գործոնն է, ու այդ մարդիկ բարձրացան երկրի գլուխ»:
Հ.Գ. Փորձեցինք կապ հաստատել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ, սակայն վերջինս պատասխանեց, որ գտնվում է քաղաքից դուրս և մեզ հետ կզրուցի մեկ ուրիշ օր: Մեր այն պնդմանը, որ անկախության տոնն այսօր է, և շատ կարևոր է լսել նրա կարծիքը, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Ընդհանրապես հարմար չէ, թող մնա մեկ ուրիշ օր»:
Երևանի նախկին քաղաքապետ, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանի հետ զրուցել նույնպես չհաջողվեց. նա ճաշկերույթի էր մասնակցում. «Նոր սեղան եմ նստել, անհարմար իրավիճակ է»,-ասաց նա:
Սա նախորդ ամսվա իմ հոդվածի երկրորդ և վերջին մասն է, որտեղ վերլուծել էի, թե ինչու երիտթուրքերը կարողացան ոչնչացնել հայերին, սակայն չկարողացան իրագործել Պաղեստինի հրեա ներգաղթողներին բնաջնջելու իրենց միաժամանակյա ծրագիրը:
1917 թվականի մայիսի 9-ին «Ռոյթերս» գործակալությունը տարածեց ներգաղթող Ահարոն Ահարոնսոնի հետևյալ մամլո հաղորդագրությունը. «հրաման է տրվել 48 ժամվա ընթացքում արտաքսել բոլոր հրեաներին Թել Ավիվից, այդ թվում՝ Կենտրոնական տերությունների [Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի] քաղաքացիներին: Մի շաբաթ առաջ 300 հրեաներ վտարվել են Երուսաղեմից: Ջեմալ փաշան հայտարարել է, որ նրանց ճակատագիրը կլինի հայերի ճակատագրի նման: Թել Ավիվից ութ հազար բռնագաղթվածներին թույլ չեն տվել որևէ մթերք վերցնել իրենց հետ, իսկ վտարումից հետո նրանց տները թալանվել են բեդուինների (քոչվոր արաբներ) ամբոխների կողմից»:
Շատ չանցած, Գերմանիայի խորհրդարանի հրեա պատգամավոր, սոցիալիստ Օսկար Քոհենը խնդրել է կանցլերին ճնշում գործադրել թուրքական կառավարության վրա՝ «վճռականորեն կանխելու Պաղեստինում վայրագությունների կրկնությունը» հրեաների դեմ, նման այն վայրագություններին, որոնք իրականացվել էին հայերի դեմ:
Հունիսի 8-ին Ահարոնսոնը գրել է իր օրագրում. «Մեր բարձրացրած աղմուկը արդյունավետ եղավ: Թուրքերը և գերմանացիները արագ հասկացան, որ հրեաներին չի կարելի կոտորել այնպես, ինչպես հայերին: Գերմանիայի կողմից պատերազմի ֆինանսավորումը կարող է տուժել հրեաների պատճառով: Հետևաբար, նրանք դադարեցրեցին նոր տեղահանությունները»:
Բրիտանական սիոնիստական շարժման պաշտոնական «Պաղեստին» ամսագիրը նկարագրել է հրեաների և հայերի լոբբիստական կարողությունների միջև եղած էական տարբերությունը. «Գերմանական կառավարությունը գիտի, որ հրեաներին չի կարելի համեմատել հայերի հետ իրենց համաշխարհային հզորության առումով, և հետևաբար հրեաների կշիռը Գերմանիայում տարբերվում է հայերի ունեցած կշռից»:
Պաղեստինում հրեական պատմության ականավոր ժամանակագիր Մորդեխայ Բեն-Հիլել Հակոհեն, 1917 թ. մարտի 30-ին գրել է իր օրագրում. «թուրքական կառավարությունը հայերի դեմ գործած իր ոճրագործության պատճառով խայտառակվել էր ամբողջ երկրի աչքում, և թերևս, կառավարությունը կվերանայի հրեաների հետ այդպես վարվելու իր մտադրությունը….»:
Պաղեստինում հրեական գյուղատնտեսական բնակավայրերի առաջնորդ Մոշե Սմիլյանսկին հայերի սարսափելի ջարդերի վերաբերյալ լուրերից հետո եկավ հետևյալ եզրակացության. «Ականատեսների վկայությունները խուճապ էին առաջացրել հրեական հանրության շրջանում: Ով գիտի, թե ինչպիսին կլիներ մեր ճակատագիրը, եթե չլինեին Կոնստանդնուպոլսում ամերիկյան ներկայացուցիչ Մորգենթաուն և վախը համաշխարհային մամուլից, որ «վերահսկվում է» հրեաների կողմից»:
Յաիր Աուրոնն իր գրքում հայտնում է, որ Պաղեստինում հրեա փախստականների առաջնորդ Մեիր Դիզենգոֆը Առաջին համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում «սերտորեն աշխատել է սիոնիստական պատվիրակության հետ Կոստանդնուպոլսում, որը գերմանամետ և թուրքամետ էր: Ըստ Դիզենգոֆի՝ նաև գերազանց հարաբերություններ են եղել Պաղեստինում գերմանական հյուպատոսի հետ…. Հյուպատոսը ծառայել է որպես խողովակ գումար փոխանցելու համար Յիշուվին [հրեական համայնք]՝ Կոստանդնուպոլսում գերմանացի դեսպանի հրամաններով»: Դիզենգոֆը նաև նշել է՝ գերմանացիներն էին, որ աջակցեցին և փրկեցին Յիշուվը: «Այն փաստը, որ Ջեմալ փաշան ավելի կարեկից դարձավ հրեաների հանդեպ, Գերմանիայի շնորհիվ էր»: Դիզենգոֆը վերհիշում է Ջեմալ և Էնվեր փաշաների սպառնալիքներն ուղղված հրեաներին. «Սիոնիստներ, զգուշացե՛ք: Եթե մեզ դեմ լինեք, ապա ձեզ հետ կանենք այն, ինչ արել ենք հայերի հետ»:
1917 թվականի հոկտեմբերին, երբ թուրքական իշխանությունները բացահայտեցին հրեական «Նիլի» լրտեսական ցանցը, մի նոր վտանգ կախվեց Պաղեստինում հրեա ներգաղթողների վրա՝ ևս մեկ արդարացում տալով թուրքերին ճնշելու նրանց: Հրեաները վախեցան, որ նման հակաթուրքական ջանքերը կհանգեցնեն ծանր հակաքայլերի, ինչպես կիրառվել էր հայերի դեմ: 1917 թվականի հոկտեմբերի 4-ին Հայֆայի թուրք նահանգապետը հանդիպեց Զիխրոն Յակով գյուղի հրեա ղեկավարների հետ և սպառնաց, որ եթե նրանք չկատարեն իր պահանջները, նրանց հետ նույնը կանի, ինչ արել է հայերի հետ: Նա ասել է, որ ինքը «իր ձեռքերով սպանել է մի քանի հայերի, իսկ նրա զինվորները սպանել են հազարավոր հայերի»: Գալիլեայի հրեական գաղութացման ընկերության ներկայացուցիչ Խաիմ Մարգալիտ-Կալվարիսկին հետևյալ գրառումն է կատարել իր օրագրում. «Ես լուր էի ստացել շատ վստահելի աղբյուրից, որ [թուրքական] բարձր հրամանատարությունը խիստ զայրացած է հրեական բնակավայրերի վրա և նրանք խորհրդակցում են Պաղեստինի բոլոր հրեաների ընդհանուր տեղահանության հնարավորության մասին դեպի Կայսրության [Օսմանյան] ամենահեռավոր մարզերը»: Կալվարիսկին գրի է առել Ջեմալ փաշայի սպառնալից խոսքերը նրա հետ բուռն վեճից հետո. «Աստված օգնական այն մարդկանց, որոնց որդիներն այդ անիծյալ լրտեսներն են: Մենք դաս ենք տվել հայ ժողովրդին նման գործերով և առանց վարանելու նույն քայլերը կձեռնարկենք նաև այս դեպքում»:
Ականատես լինելով թուրքերի գազանություններին ընդդեմ հայերի, որոնց մեղադրում էին անհնազանդության և ապստամբության մեջ, հրեա ներգաղթողները որոշեցին ամբողջովին հնազանդվել և չբախվել թուրքական իշխանությունների հետ: Պրոֆեսոր Աուրոնը նկատել է, որ «ոչ մի անգամ որևէ հրեա ներգաղթողի կողմից հարձակում չի եղել թուրք զինվորի վրա»: Պաղեստինի գրավումը բրիտանական զորքերի կողմից վերջնականապես փրկեց հրեաներին` կանխելով թուրքական իշխանությունների հետագա վայրագություններն ու ջարդերը:
Վերջում, 1.5 միլիոն հայեր ոչնչացվեցին, մինչդեռ Պաղեստինի հրեա ներգաղթողները համեմատաբար քիչ կորուստներ ունեցան: Պատերազմի տարիներին, Պաղեստինի հրեա բնակչությունը 86 հազարից կրճատվեց 55 հազարի: Չնայած այն հանգամանքին, որ հայերը նույնպես իրենց կողմնակիցներն ունեին Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, սակայն հրեա ներգաղթողները կրկնակի պաշտպանություն էին վայելում պատերազմի երկու կողմի հզոր պետությունների` արևմտյան երկրների կողմից, այդ թվում` Միացյալ Նահանգների և Գերմանիայի, որ Թուրքիայի ռազմական դաշնակիցն էր: Վահագն Տատրյանն իր «Հայոց ցեղասպանության պատմությունը» գրքում գրում է, որ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմն ասել է Հենրի Մորգենթաուին. «Ես կօգնեմ սիոնիստներին… սակայն ոչինչ չեմ անի հայերի համար»:
Մինչ Գերմանիան փրկում էր Պաղեստինի հրեա նեգաղթողներին, նա աջակցում էր երիտթուրքերի վարչակարգին բնաջնջելու հայերին:
Հարութ Սասունյան
Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի
Տավուշի մարզ մեր այցելության ժամանակ տեղեկացանք, որ սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ 62-ամյա Հարություն Միրզոյանը լուրջ առողջական խնդիրներ ունի. նրա մոտ ախտորոշել են գլխուղեղի ուռուցք:
«Հայկական Վարկած»-ը Հարություն Միրզոյանի դստեր՝ Սիրանուշ Միրզոյանից տեղեկացավ, որ ընտանիքը կանգնել է լուրջ ֆինանսական խնդրի առաջ. վիրահատությունն կատարելու համար պակասում էր 1 մլն դրամ:
Բարձրաձայնեցինք Միրզոյանների խնդրի մասին, բացվեց հաշվեհամար, և արձագանքը չուշացավ. ընտանիքին ձեռք մեկնելու հարցում անմիջապես իր օգնությունն առաջարկեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն խոստացավ իր կողմից 1 մլն դրամ փոխանցել Հարություն Միրզոյանի համար բացված հաշվեհամարին:
Քիչ առաջ, Հարություն Միրզոյանի դստեր՝ Սիրանույշ Միրզոյանի հետ այցելեցինք բանկ և կանխիկացրեցինք գումարը:
Գումարն առձեռն հանձնվեց Սիրանույշ Միրզոյանին, քանի որ մի մասը՝ 364 հազար դրամը պետք է վճարվեր վիրահատությունից առաջ, իսկ մյուս մասը՝ վիրահատությունից հետո, եթե պարզվի, որ ուռուցքը բարորակ է, հակառակ դեպքում՝ գումարի մնացած մասը պետք է տրամադրվի անհրաժեշտ դեղորայքին (Աստված մի արասցե, եթե ուռուցքը չարորակ լինի, Հարություն Միրզոյանը պետք է քիմիաթերապիա անցնի):
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Տարոն Մարգարյանին, որ ձեռք մեկնեց, օգնեց հայրիկիս բուժման հարցում, շատ-շատ շնորհակալ եմ, հավաստիացնում եմ, որ բարի մարդու է օգնել, նա Չինարի գյուղի նվիրյալներից է: Հայրս շատ հուզվեց և ուրախացավ՝ իմանալով փոխանցված գումարի մասին: Ես և իմ ընտանիքը քաղաքապետին ցանկանում ենք քաջ առողջություն, գործերին էլ հաջողություն»,- խնդրեց փոխանցել Սիրանույշը, որը եկել էր իր դստեր՝ Ալվինայի հետ:
Նա պատմեց որ, հայրական խնամք ու հոգատարություն Ալվինան տեսել է միայն պապիկից՝ Հարություն Միրզոյանից, քանի որ փոքրիկի հայրը՝ Լևոն Պետրոսյանը զոհվել է 2008թ.-ի հունիսի 18-ին՝ գյուղում աշխատելու ժամանակ՝ հակառակորդի դիպուկահարի գնդակից, երբ նա դեռ չէր ծնվել:
Վաղը՝մայիսի 27-ին, Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, նշանակված է Հարություն Միրզոյանի վիրահատությունը: Մաղթում ենք հաջողություն և սպասում լավ լուրի:
Աննա Սարգսյան
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ՀՀԿ 15-րդ համագումարից առաջ, Մարզահամերգային համալիրի բակում, լրագրողների՝ Գորիսի ընտրությունների վերաբերյալ հարցերին ի պատասխան, հայտարարեց, որ ինքն ընտրություններն արդեն ավարտված է համարում:
Այն հարցին, թե ինչու է ուզում իր ծանոթ, բարեկամ, ընկերները պաշտոնավարեն, Սուրի Խաչատրյանը հակադարձեց. «Չեմ ուզում, որ իմ ծանոթ բարեկամը դառնա։ Ադունցը ո՛չ ախպերս է, ո՛չ բարեկամս է, ո՛չ հորքուրիս տղան, ո՛չ արյունակցական կապ ունենք, ընկներներ էլ չենք, ինքը իմ տաիրիքն էլ չի, որ իմ ընկերը լինի, ինքն ընդամենը հարգված մարդ է»։
Սյունիքի նախկին մարզպետը հերքեց այն լուրերը, թե նրա ճնշմամբ են մրցակից թեկածուններն ինքնաբացարկ հայտնել:
Կարելի՞ է ասել, որ Սուրիկ Խաչատրյանը հաղթեց ի դեմս Ադունցի, հարցին, նա պատասխանեց. «Բայց ես երբ եմ պարտվել, որ հիմա էլ հաղթեմ»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.