29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Առկա փաստերը թույլ են տալիս պնդել, որ Թուրքիայի տարածքում բնակվող և ուծացման տարբեր մակարդակներում գտնվող հայերի ու նրանց սերունդների համար արմատներին վերադառնալու հարցում կարող են խթան դառնալ տարատեսակ հանգամանքներ: Այս առումով, վերջին տարիներին նկատվող հայ-թուրքական տարբեր շփումները, հայ զբոսաշրջիկների այցերը Արևմտյան Հայաստան, Թուրքիայում հայկական թեմատիկայով տպագրվող գրքերը և այլ հանգամանքներ նպաստում են իսլամացված հայերի իրական ինքնության կարևորման գործընթացին: Հետաքրքիր այս երեւույթը դիտարկենք վերջին ժամանակներս հայ հասարակական-քաղաքական օրակարգը մեծապես զբաղեցրած Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագի և դրան ուղեկցած ու հաջորդած որոշակի դեպքերի համատեքստում:
Այսօր արդեն ակնհայտ իրողություն է, որ Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի թույլտվությունը թուրքական քարոզչական մեքենան փորձեց օգտագործել իր նպատակների համար, սակայն մեծ մասամբ ձախողվեց: Թուրքական կազմակերպված շոուի բացասական դրսևորումների կողքին սկսվեց մեզ համար ուշագրավ մի գործընթաց. Սուրբ Խաչի պատարագը դարձավ Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում բնակվող իսլամացված, ծպտյալ հայերի ու նրանց սերունդների շրջանում իրական ինքնության բացահայտման կարևոր խթան:
Այստեղ հարկ ենք համարում որոշակի պարզաբանում անել. հայտնի փաստ է, որ Հայոց ցեղասպանության տարիներին և դրանից հետո Թուրքիայում սկսվեց մշակութային եղեռն, որին զոհ գնացին ավելի քան երկու հազար հայկական եկեղեցիներ, վանքեր, սրբատեղիներ: Եկեղեցիների ու վանքերի փլուզումն անմիջականորեն ազդել է բռնի իսլամացված հայության ինքնության վրա, քանի որ հայոց լեզվի, հայոց մշակույթի փաստացի չգոյության պայմաններում, թեկուզ եւ չգործող, եկեղեցիները նրանց ինքնությունը վառ պահող կռվաններ կարող էին լինել և լուռ վկան հայկական նախկին ներկայության: Այսինքն` այդ պայմաններում եկեղեցին զուտ ճարտարապետական կառույցից վերածվում է հայկական ինքնության բաղադրիչի, իսկ որոշ դեպքերում` միակ բաղադրիչի:
Այս առումով, հարկ է նշել, որ իսլամացվա և ծպտյալ հայերը մինչև օրս էլ կազմակերպում են գաղտնի ուխտագնացություններ դեպի հայկական եկեղեցիների ավերակներ: Նմանատիպ օրինակներից է Սասունի Մարութա սարի վրա գտնվող Սուրբ Աստվածածին վանք ամեն տարի հուլիսին կազմակերպվող ուխտը, որը վերջին մեկ-երկու տարում դարձավ նաև թուրքական մամուլի ուշադրության առարկա և փաստորեն «բացահայտվեցե: Բացի սրանից, կան բազմաթիվ այլ օրինակներ, որոնց մասին մենք անձամբ ենք տեղեկացել Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում բնակվող հայության սերունդների հետ շփումների արդյունքում: Օրինակ` տարվա որոշակի օրերին գաղտնի ուխտագնացություն է կատարվում Մշո Առաքելոց վանքի, Դերսիմի մի քանի եկեղեցիների ավերակներ: Այն, որ հայկական, թեկուզ և կիսաքանդ, եկեղեցիները կարեւոր նշանակություն ունեն իսլամացված եւ ծպտյալ հայերի սերունդների համար, կարող է փաստել մեկ այլ օրինակ, որի մասին տեղեկացել ենք 2008թ. Մուշում: Այսպես, Մուշ քաղաքի հայկական եկեղեցիներից մեկը 1980-ականներին պետության կողմից քանդվում է, և նույն տեղում կառուցվում է դպրոց: Շինարարության ժամանակ օգտագործվում են նաև եկեղեցու քարերը և, ինչպես մեզ փոխանցեց հայկական արմատներով մի մշեցի, Մուշում բնակվող ծպտյալ հայերը ներքին պայմանավորվածության են գալիս, և նրանցից ոչ մեկն իր երեխային չի ուղարկում այդ դպրոց:
Անդրադառնալով Աղթամարի Սուրբ Խաչի հանգամանքին` նշենք, որ այն մեծ աղմուկը, որը թուրքական իշխանությունները բարձրացրին եկեղեցու շուրջ, իսլամացված հայերի համար ունեցավ բոլորովին այլ էֆեկտ. փաստորեն թուրքական պետությունն իր միջոցներով վերականգնեց հայկական եկեղեցին, արվեց պաշտոնական բացում, թույլ տրվեց տարին մեկ անգամ անցկացնել պատարագ, կոչ արվեց զբոսաշրջիկներին այցելել Աղթամար և այլն: Այսինքն` Սուրբ Խաչ եկեղեցու նկատմամբ, կարելի է ասել, ձեւավորվեց պետական վերաբերմունք, և սա հատկապես առանձնահատուկ է նրանով, որ Թուրքիայի արևելյան շրջաններում Սուրբ Խաչը միակն է, որի հայկական պատկանելությունը թուրքական պետությունը, թեկուզ անուղղակի, ճանաչում է: Վերոնշյալ հանգամանքը փոքր-ինչ վստահություն է ներշնչում իսլամացված հայերի սերունդներին, որոնք արդեն կարող են ոչ թե գաղտնի այցելել հայկական խոնարհված սրբավայրեր, այլ բացահայտ գնալ ուխտի թեկուզ և եկեղեցու կարգավիճակ չունեցող ու թանգարան համարվող Սուրբ Խաչ եկեղեցի:
Այս երևույթը ցայտուն կերպով ի հայտ եկավ արդեն պատարագի օրը, ինչի մասին սկսեցին տեղեկություններ տարածվել: Հուրախություն մեզ, այդ ամենը չի վրիպել պատարագի ժամանակ Վանում գտնվող հայաստանցի լրագրողների ուշադրությունից, և նրանք փոխանցում են բավական հետաքրքիր մանրամասներ: Օրինակ` news.am լրատվական կայքէջի թղթակից Անդրանիկ Իսպիրյանն իր հոդվածում նշում է. «Վանից, Մուշից, Սասունից, Դերսիմից, Համշենից և Թուրքիայի այլ վայրերից Աղթամար եկած ծպտյալ հայերի ուրախությունը և արտասուքը խոսում էր այդ մարդկանց համբերատարության և համարձակության մասին: Մուշից 20 միկրոավտոբուսներով և մարդատար մեքենաներով պատարագին մասնակցելու եկածները մոմ էին վառում, համբուրում չտեղադրված խաչը և արտասվում: Իրենց շուրջը հայեր տեսնելով` շատերը փորձում էին պատմել, արտահայտել իրենց տարիների թաքցրածըե: Ուշագրավ տեղեկություններ է հաղորդում նաև «Առավոտե թերթի լրագրող Գոհար Հակոբյանը. իսլամացված հայի թոռ` 38-ամյա Սինան Դեմիրբաշը հայ լրագրողին պատմել է, որ հինգ տարի առաջ մահացած իր Ջաֆեր պապը մահից առաջ ընտանիքին հայտնել է, որ իրենք իրականում հայ են և անգամ ցույց է տվել իր տոհմական լուսանկարները, որոնք տասնամյակներով խնամքով թաքցրել է: Ըստ Սինանի, միայն Վանում իսլամացված հայերի և նրանց սերունդների թիվը հասնում է հազարի:
Պատարագից հետո կղզում գտնվող իսլամացված հայերից ոմանք փորձել են գտնել իրենց հարազատներին Հայաստանում, հայտնել են իրենց նախկին հայկական ազգանունները, ծնողների, պապերի, տատերի հայկական անունները և խնդրել հայաստանցիներին օգնել:
Այդ նույն օրերին թուրքական մամուլում լայն տարածում գտավ նաև իսլամացված հայերի կրոնադարձման (քրիստոնեություն վերընդունելու) թեման, և փորձ արվեց դա ևս կապել Սուրբ Խաչի պատարագի հետ: Քրիստոնեություն վերընդունելու խնդիրը ներկայացվեց Ստամբուլի Հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի զարմիկների օրինակով. այսպես, Դիարբեքիրում ապրող Արամ Սրբազանի քույրն ու փեսան 1950-ական թվականներին ստիպված կրոնափոխ են եղել և ընդունել իսլամ: Մի քանի անգամ մամուլում խոսվել էր, որ հայ բարձրաստիճան հոգեւորականն ունի մուսուլման ազգականներ, ինչը չէր ժխտել նաև ինքը` Արամ Սրբազանը: Եվ ահա վերջերս տեղեկություն տարածվեց, որ 2010թ. մայիս ամսին Արամ արքեպիսկոպոսի Դիարբեքիրում բնակվող երկու զարմիկները` 33-ամյա Մեսուրե Քափլանը և 28-ամյա Ջիհան Բեսքինսիզը, կրոնադարձ են եղել` վերադառնալով քրիստոնեության: Նրանք իրենց անձնագրերում փոխել են նաև ազգային պատկանելությունը` գրվելով հայ և ընդունել են հայկական անձնանուններ. Մեսուրեն դարձել է Սիրուն, իսկ Ջիհանը` Պարետ: Կրոնադարձվելուց հետո նրանք պատմել են, որ տասնամյակներով իրենց ընտանիքը վարել է ծպտյալ հայի կենսակերպ. տանը և հայկական միջավայրում եղել են հայեր, իսկ դրսում, աշխատանքի վայրում իրենց պահել են որպես մուսուլման, և անգամ իրենց մերձավոր շրջապատը չի իմացել, որ իրենք ոչ թե քուրդ են, այլ` հայ:
Դիարբեքիրի ծպտյալ հայերի շրջանում բավական տարածված են նաև ներքին ամուսնությունները. օրինակ, Մեսուրե-Սիրունի ամուսինը` Քուդբեթթին Քափլանը, ծպտյալ հայ է և նույնպես դիմել է կրոնադարձության` ընդունելով քրիստոնեություն: Հայկականության վերադարձածները նաև նշել են, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերակառուցումից հետո պատրաստվում են մկրտվել հենց այնտեղ: Պարետը և Սիրունը փոխանցել են նաև, որ Դիարբեքիրում բազմաթիվ ծպտյալ հայեր կան, որոնք չեն համարձակվում բացահայտել իրենց իրական ինքնությունը և վերադառնալ հայկականության, սակայն անգամ նրանց մոտ վերջերս սկսվել է արմատների կարևորման գործընթաց, որը հետզհետե վերածվում է զարթոնքի:
Ծպտյալ հայերի շրջանում սկսված կրոնադարձության և արմատների որոնումների գործընթացին է անդրադարձել նաև Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը` նշելով. «Անատոլիայում բազմաթիվ հայեր չեն համարձակվում ասել, որ հայ են: Ինչքան մեր երկիրը ժողովրդավար դառնա, այնքան շատ մարդիկ կվերադառնան իրենց կրոնին: Նույնիսկ այսօր Թուրքիայի չորս կողմերից` Թունջելիից, Տրապիզոնից, Կաստամոնուից երիտասարդներն իրենց ընտանիքների արմատները գտնելու համար դիմում են մեզե:
Ավելորդ չէ նշել, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագը և բռնի իսլամացված հայերի կրոնադարձության մասին տեղեկությունները ևս մեկ առիթ դարձան, որպեսզի Թուրքիայում ազգայնամոլական մամուլը և գործիչները բացասական երանգներով անդրադառնան իսլամացված հայերի թեմային` կրկնելով իրենց նախկին անտրամաբանական թեզերը: Խնդրին կրկին անդրադարձավ պատմակեղծարար Յուսուֆ Հալաչօղլուն` նշելով, որ Թուրքիայում ամենաքիչը հինգ հարյուր հազար ծպտյալ հայեր կան:
Ամփոփելով` նշենք, որ վերոհիշյալ գործընթացները ևս մեկ անգամ փաստում են, որ Թուրքիայում էթնիկ ինքնության հիմնախնդիրները ծավալվում և նորանոր դրսևորումներ են ունենում:
Ռուբեն Մելքոնյան
Այսօր լրագրողներն իրենց համար հատկացված «ապակե գազանանոցի» տարածքում Ազգային ժողովի ամենաբարձրաստիճան պաշտոնյային տեսնելու պատիվն ունեցան.
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չզլացավ և բարձրացավ լրագրողներին մոտ: Սակայն, այցելելով լրագրողներին, ԱԺ նախագահը չմտավ լրագրողական օթյակ ասելով, որ մի անգամ արդեն եղել է:
Հետաքրքիր է` մի անգամը, փաստորեն, բավարար է ԱԺ նախագահի համար` այլևս այնտեղ մտնելու ցանկություն չունենալու համար։ Անգամ տեսախցիկների առջև լրագրողների հետ համերաշխությունը ցուցադրելը չգայթակղեց նրան:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ բարձրացել է վեր, լրագրողներին մեկ անգամ ևս ասելու, թե իրենց դեմ ոչինչ չունի:
«Ես նորից եմ ուզում ասել, իմ կարծիքով, ես լուրջ մարդ եմ, եթե մի անգամ մի բան ասում եմ, ժամանակի հարց է, մենք ամեն ինչ անելու ենք բոլոր հնարավորությունները ձեր համար ստեղծելու: Եվ դա բխում է մեր շահերից, ինչքան էլ փորձում եք սուբյեկտիվ ներկայացնեք մեր աշխատանքը Ազգային ժողովում, դա մեզ չի հոգնեցնում, մեր տրամադրությունը չի փչացնում, ուղղակի փորձում ենք նորից ավելի լավ նայել, միգուցե մարդիկ լինեն, որ ժամանակի ընթացքում գոհ կլինեն:
Եթե լինի հնարավորություն, ես պատրաստ եմ աջակցելու, դուք ինչի՞ եք մտածում, թե փորձում ենք խոչընդոտել, մեր խնդիրն է նպաստելու, իսկ այս խորհրդարանի նախագահը ես եմ, ինձանից հետո ոչ մեկը չի կարող իմ տեսակետը փոխել: Եվ ուզում եմ նորից ասել` պետք չի բունտ անել, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ, ոչ թե կոչ արեք` բունտ անել, այլ` եկեք, ես պատրաստ եմ լուծել»:
«Դուք խոսում եք խոչընդոտներ չստեղծելու մասին, սակայն լրագրողները միայն քառօրյաներին իրավունք ունեն մտնելու ԱԺ, մինչդեռ լրագրողի աշխատանքը դրանով չի սահմանափակվում» հարցին, ԱԺ նախագահն ասաց.«Դե, դուք խոսում եք 1998թ. մասին (մինչ այդ, մի պահ Հոկտեմբերի 27-ի մասին խոսակցություն եղավ. Լ.Կ.), բա հիմա անվտանգության խնդիրներ գոյություն ունի, որովհետև կանոններ կան: Աշխատանքի օր չի, շենքում մարդ չկա, ի՞նչ գործ ունի լրագրողը Ազգային ժողովի շենքում: Ես կողմնակից եմ, որ ձեր աշխատանքները լինեն արդյունավետ, ձեզ որևէ խոչընդոտ չլինի, ես պատրաստ եմ յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ քննարկել և լուծում տալ»:
Լ.Կ.
Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան պետական համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ` Յուրի Գասպարյանի հետ մեր զրույցը հասարակությանը հուզող խնդիրների մասին է: Պրոֆեսոր Գասպարյանի կարծիքը ներկայացնում ենք առանց խմբագրման։
— Պարոն Գասպարյան, ի՞նչ է ուսումնասիրում սոցիոլոգիան և ի՞նչն է այսօր կարևորում:
— Սոցիոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է ոչ միայն անձի և հասարակության զարգացումը, այլ հասարակության բոլոր սոցիալական խմբերի միջև եղած հարաբերությունները: Այդ հարաբերություններից է կախված այսօրվա մեր կյանքը:
— Ի՞նչ եք կարծում, այսօր սոցիալական ո՞ր շերտին է պատկանում հայ մտավորականությունը , և ինչպիսի՞ սոցիալական վիճակում է :
— Մտավորականի դիրքից, գիտելիքների կիրառումից այսօր շատ բան է կախված մեր հասարակության հարաբերությունների բարելավման առումով: Բայց քանի որ հասարակության մեջ ամենասակավ շերտը կազմում է մտավորականությունը, դժվար է ստույգ ասել, թե ինչ մարդկանցից է բաղկացած ինքը` հասարակությունը: Մտավորականը պիտի լիներ հասարակության միջին խավը, բայց մեզ մոտ բևեռացում կա` աղքատներ և հարուստներ: Նորմալ քաղաքակիրթ երկրներում մտավորականությունը պիտի լինի 50-60 տոկոս: Կարծում եմ, դեռ վաղ է մեզ մոտ խոսել մտավորական խավի մասին, քանի դեռ մեր մտավորականները քաղցած, տնտեսապես ծանր վիճակում են: Պետք է մտահոգվել նրանց կենսամակարդակը բարձրացնելու խնդրով։
— Հատկապես ո՞ր ոլորտներն են առավել մտահոգություն հարուցում:
— Արվեստի, գրականության ոլորտի մտավորականներն անմխիթար վիճակում են: Մեր երիտասարդները, որոնք ընտրում են օր` թատրոնը կամ կինոմատոգրաֆիան, երբ թևակոխում են այդ ոլորտը, տեսնում են, որ քաղցած են մնում և աղավաղվում են թե նրանց ձգտումները, թե գաղափարները և հուսահատված չեն էլ կամենում այլևս խորանալ իրենց նախասիրած մասնագիտության մեջ: Ճիշտ է, խորանում են, բայց ոտաբոբիկ և հուսահատություններով լի: Ահավոր երևույթ է, երբ հասարակության մեջ գրականագետը, բանաստեղծը, գրողը, դերասանը, անգամ պրոֆեսորը քաղցած է ապրում, իսկ մեր իշխանությունները չեն էլ մտածում, թե ինչպե՞ս բարելավեն մտավորականության վիճակը: Ես ինքս էլ պրոֆեսոր եմ, բայց եթե չկարողանամ առանձին որևէ բիզնես կազմակերպել, ես ու իմ ընտանիքն անապահով կդառնա: Այսօր գրողը ոչ գրիչ ունի, ոչ թուղթ, ինչպե՞ս գրի, դրա համար էլ ոչ գրող է մնում, ոչ՝ բանաստեղծ, ոչ էլ՝ նկարիչ:
— Շատերը պատճառաբանում են, որ դեռևս չձևավորված պետություն և չձևավորված հասարակություն ենք:
— Ի՞նչ ձևավորման մասին է խոսքը, մեր ժողովրդի արժեհամակարգն է աղավաղված, մեր ավանդույթներն են փլուզվել:Մեր մշակույթի կարևոր խնդիրներից մեկը հասարակության մեջ գործող ավանդույթներն ու սովորույթները պահպանելն է, որոնք խիստ նվազել են: Հենց այդ ավանդույթներն էին, որ ապահովում էին հասարակության միջին խավը` մտավորականությունը: Մեր ազգի նման ավանդույթներից մեկն էլ այն էր, որ պարտադիր յուրաքանչյուր ընտանիքում երեխան կամ գնում էր նկարչական, կամ երաժշտական դպրոց, թատրոն էր հաճախում, օպերա կամ բալետ էր դիտում: Այս ամենն օր — օրի վերանում է: Այնինչ, մեր ավանդույթներով է, որ հարգանքի ենք արժանացել տարբեր ազգերի մեջ: Չեմ ընդունում, երբ ասում են՝ ձևավորված պետություն չենք: Դա այդպես չէ: Նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ էլ Հայաստանն ունեցել է իր պետական բոլոր համակարգերը: Երբ չունեինք բանակ, հասկանալի է, ասում էինք, որ ձևավորվում է մեր բանակը, իսկ այժմ ունենք և բանակ, և Սահմանադրություն, որով ուղղորդվում ենք: Այնպես որ, ունենք ձևավորված պետություն:
— Իսկ մեր հասարակությո՞ւնը:
— Այսօր մեր հասարակության մեծ մասը կինո «Ռոսիայի» շենքում է, Մալաթիայի շուկայում, որտեղ մարդիկ զբաղված են վերավաճառքով:Մեր կենսաթոշակառուների թոշակը ընդամենը 20000 դրամ է, և քանի որ մեր կառավարությունը չի կարողանում հաղթահարել բոլոր դժվարությունները, մեր բնակչության մեկ քառորդը սովահար է: Վիճակագրությունն ասում է, թե իբր մեր ժողովրդի 25%-ն է աղքատ, իսկ 6%-ը՝ խիստ աղքատ: Բայց մեր սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ այսօր մեր բնակչության մոտ 56-57%-ն է աղքատ:
— Իսկ ի՞նչ արժեքային կողմնորոշում ունի մեր երիտասարդությունը:
— Այսօրվա երիտասարդը շփոթված է: Մտնելով համալսարան, տեսնում է, որ պրոֆեսորն աղքատ է, տալիս է իր գնահատականը և գերադասում իր ծնողի հետ շուկայում զբաղվել վերավաճառքով, քան թե շարունակել կրթությունը: Ուսանողների 68%-ը աղջիկներ են, մնացածը՝ տղա, ովքեր չեն ուզում սովորել, քանի որ գիտեն, որ իրենց ստացած մասնագիտությունը կոպեկի արժեք չունի: Նրանց սնունդի միակ աղբյուրը բիզնեսն է` փողը: Սիրահարված երիտասարդը խուսափում է ամուսնանալուց, որովհետև չի կարող ընտանիք կազմել և ապահովել այն՝ իր միջին 50 000 դրամ աշխատավարձով: Մեր երիտասարդ ընտանիքների 90%-ի ծնողները եթե չլինեն, կորած են: Այսօր Հայաստանում ամուսնալուծությունների թիվը գերազանցում է նախկին ցուցանիշներին: Հայկական ընտանիքը կործանվում է տարբեր պատճառներով: Մեր երիտասարդները , ցավոք, ավելի հաշվենկատ են դարձել: Հեռուստատեսությունն էլ իր հերթին շատ բացասական ազդեցություն է թողնում մեր երիտասարդների վրա:
— Ձեր վերաբերմունքը այն մանկավարժներին, որոնք կարող են կուսակցականորեն կողմնորոշել մատաղ սերնդին:
— Մանկավարժը կարող է լինել որևէ կուսակցության անդամ, բայց իրավունք չունի իր կուսակցական գաղափարները տարածելու ուսանողների կամ աշակերտների մեջ: Ես ինքս կուսակցական եմ և երբեք ինքս ինձ թույլ չեմ տա պարտադրել իմ ուսանողներին գնալ իմ գաղափարների ետևից: Ուսանողն ինքը պիտի համոզվի իր կողմնորոշման մեջ: Ասեմ, որ մեր երկրում երիտասարդների 80%-ը կուսակցականացված է, իսկ արտասահմանում երիտասարդության ընդամենը 15%-ն է զբաղվում կուսակցական գործերով: Պատկերացնու՞մ եք տարբերությունը:
— Ունե՞նք մենք վաղվա մտավորական համալսարանականներ:
— Սերունդ ունենք, բայց ինձ մտահոգում է նրանց վաղվա գոյակերպը: Պետության մեջ ամենաբարձր աշխատավարձը պետք է լինի մանկավարժի աշխատավարձը, որովհետև նա սերունդ է կերտում, ձևավորում: Իսկ այսօր մանկավարժը, դերասանը, կամ արվեստի գործիչը նույնիսկ իրեն արժանի հեղինակությունը չունի, ինչպես առաջներում էր:
— Կուզեի խոսեինք մեր հասարակության ծայրահեղ դրսևորումների մասին:
— Ամենածայրահեղ դրսևորումն այն է, որ մեր հասարակությունը բաժանված է երկու ծայրահեղ շերտերի` մեկը աղքատներ և խիստ աղքատներ, մյուսը` հարուստներ և խիստ հարուստներ: Ես չեմ ասում հավասարեցնել, ինչպես կոմունիստական գաղափարախոսությունն է ասում, բայց շատ աշխատողը պետք է շատ վաստակի, իսկ քիչ աշխատողը` քիչ: Իսկ այսօր, ինչպես տեսնում ենք, հակառակն է: Սա այլանդակ վիճակ է, որը չենք կարողանում շտկել:
— Ո՞ րնէ մեր ժամանակի ամենամեծ վտանգը:
— Ամենամեծ վտանգը կոռուպցիան է: Երբ դիպլոմը գնում են փողով, նրանցից մեծ մասը հանցագործ է դառնում: Առանց հստակ արժեքային կողմնորոշման երեխան վճարում, սովորում է, սակայն ավարտելուց հետո էլ 90%-ը չի աշխատում իր մասնագիտությամբ:
— Կարո՞ղ եք որևէ որակական փոփոխություն առաջարկել:
— Ես կարծում եմ, որ պետք չեն այսքան լիցենզավորված համալսարանները, թե քաղաքում, թե շրջաններում: Ապագա սերնդին կրթելու համար պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը պիտի բարձր գիտական աստիճանների որակավորում ունենա: Եթե դոցենտը չունի մենագրություն, մանկավարժական փորձ, չունի ոչ մի գրված գիտական աշխատություն, ի՞նչ պիտի դասավանդի համալսարանում: Նախ՝ անհրաժեշտ է լավ մասնագետներ պատրաստել, հարկավոր է զարգացնել մեր երկրի արդյունաբերությունը: Բոլոր գործարաններն ունիվերսամ են դարձրել և սրանով իսկ սպանում են պետությունը: Մեծ ցավ է, երբ երկիրդ ոչինչ չի արտադրում, չի արտահանում իր ստեղծածը: Ովքեր որ քանդել են մեր գործարաններն ու առևտրի տներ սարքել, նրանց չի հետաքրքրում մեր ազգի վաղվա օրը, նրանց հետաքրքրում է միայն այսօրվա թալանը: Եվ այդ թալանի մեջ էլ հենց իրենք են թալանվելու:
— Ձեր խրատը` հայ ծնողներին և երիտասարդներին:
— Մեր երեխաները պիտի շատ կարդան, սակայն ծնողը պիտի նախ ինքը մանկավարժի իր զավակին և թույլ չտա կարդալու այն, ինչ պետք չէ երեխային, թույլ չտա նստել հեռուստացույցի առաջ և դիտել այն հաղորդումը, որն իրեն պետք չէ: Ես դեմ եմ ինտերնետ համակարգին, որն այդքան այլանդակում է մեր երեխաներին, քանի դեռ նրանք հասուն չեն ճիշտ կողմնորոշվելու համար: Մեր սրբություններից է եղել այն, որ մեր ծնողները չպիտի լինեն ծերանոցներում, սակայն այսօր այն դատարկ ծերանոցները, որով հպարտանում էինք, լցվել են ծեր ծնողներով, և դեռ տեղ չլինելու պատճառով էլ նորերն են կառուցվում: Սա ահավոր է, և երիտասարդը պիտի մտածի այս ուղղությամբ: Զավակը պարտավոր է իր ծնողին պահելու, գուրգուրելու, իսկ այսօր գլուխներն առած գնացել են աշխարհով մեկ, և հերն էլ անիծած՝ հայրն ու մայրը մեռա՞ծ են, թե՞ ողջ: Ազատությունը տրվեց ոչ թէ ծնողներին լքելու համար, այլ, ավելի ճիշտ, ապրելու համար: Պետք չէ ազգասիրություն խաղալ: Ազգը սիրող մարդն իր երկիրը կծաղկեցնի, ոչ թե օտարի հողը, իր ժողովրդի համար կաշխատի, ոչ թե կգնա ուրիշ ժողովրդի համար ինչ այլանդակ գործ ասես կանի, միայն թե գոյատևի: Այստեղ էլ կարելի է գոյատևել, եթե նույնչափ աշխատեն: Մեր երիտասարդները շատ եսասեր են դարձել և չեն ուզում կատարել իրենց պարտականությունները: Եվ պատճառն էլ այն է, որ չեն պահում այն կարևոր ավանդույթները, որոնք ժառանգված են եղել իրենց, որքան էլ փորձեն արդարացնել իրենց պահվածքը տնտեսական անկայունությամբ: Այսօր Հայաստանից շատ հայ Ռուսաստանում է ապրում: Այո, այստեղ աշխատանք չկա, բայց գոնե երբ գնում են, պարտավոր են իրենց ծնողներին էլ տեր կանգնել: Թերևս ես հասկանում եմ արտագաղթողներին, որոնց կուտակած գումարով գոնե էս մնացած ժողովուրդն այսօր ապրում է:
— Ձեր վերաբերմունքը օտարալեզու դպրոցների գաղափարին:
— Նորմալ եմ վերաբերվում, սակայն առաջնայինը մայրենին պիտի լինի: Ինչ ուզում է կողքից լինի, միայն թե՝ ոչ հայոց լեզվի հաշվին:
— Ամենից առավել ի՞նչ եք երազում:
— Ես ամեն ինչի հասել եմ, հիմա միայն երազում եմ թոռնիկներիս բարեկեցությունը: Իսկ առավել երազում եմ, որ թոռնիկս`Զարեհս մեծանա ու սովորի Հարվարդի համալսարանում, որովհետև այնտեղ եղել եմ ու տեսել, թե ինչ կրթություն են ստանում, ինչ գիտելիքներ են ձեռքբերում: Եվ ոչ միայն թոռնիկս, կուզեի մեր ազգի բոլոր երիտասարդները սովորեն աշխարհի հզոր համալսարաններում: Սա ամենաճիշտը կլիներ:
Կարինե Ջանջուղազյան
Մի անգամ գրել էինք, թե մշակույթի նախարարի աթոռի վրա նավս կա ու էդ նավսը հանել է պետք։ Նստող -վեր կացողը մեր երկիրը մշակութային ժառանգության օրրան է համարում, սակայն այդպես էլ անժառանգ մնացինք մշակութային այնպիսի մի գործչի հարցում, որ մշակույթ հասկանար, հովվեր ու ազգային ռազմավարություն մշակեր։
Այսօր Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասել է, թե ինքը տեղյակ չէ, որ պաշտոնը թողնելու է, ու հետն էլ սփոփել ինքն իրեն` նախարարը մի օր նշանակվում է, մի օր էլ ազատվում աշխատանքից։ Այո, բայց ինչ է թողնում Պողոսյանն իրենից հետո։ Այն, ինչ ունենք այսօր, առավել քան մտահոգիչ է։ Գործից բացարձակ անտեղյակ փոխնախարարներ, թալանված ու կիսավեր հուշարձաններ, անճաշակ համույթներ ու թատրոններ, կարելի է երկար թվարկել …
Տիկին Պողոսյանը, ըստ լուրերի, շուտով կթողնի պաշտոնը, որովհետև նրանից արդեն դժգոհում են իր հետ անմիջականորեն աշխատող օղակները, որոնց բողոքը, կարծես, լսելի է դարձել «վերևներում», որոնց վարած կադրային քաղաքականությունը, մեղմ ասած, անտրամաբանական է։ Սակայն ներկա խնդիրն այդ չէ, այլ այն, որ նախարարը հեռանալու է առանց պատասխան տալու իր աշխատանքի` արածի ու չարածի համար։ Նրանից հետո եկողն էլ, որն, ըստ լուրերի, հանրապետական Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանն է լինելու, բացարձակ կապ չունի արվեստի ու մշակույթի հետ,շարունակելու է նույն կերպ ու հեռանալու նույն կարգախոսով`«Օրերից մի օր դառնում ես նախարար, օրերից մի օր էլ պետք է հրաժեշտ տաս»։
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Սևան քաղաքում կառուցվող եկեղեցին պետք է շահագործման հանձնվեր 2010թ. նոյեմբերին: Այս մասին մեզ ասաց Ծաղկունքի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Նշան քահանա Սարգսյանը։
Նրան դիմեցինք, քանի որ տևական ժամանակ է, ինչ շինությունը կառուցման ընթացքի մեջ է, սակայն վերջը չի երևում, ավելին՝ ներկայումս որոշ ժամանակով շինարարական աշխատանքները դադարեցված են։ Սա Սևանի ազգաբնակչությանը դրել է տարակուսանքի մեջ և դրա հետ կապված տարբեր մեկնաբանություններ են շրջանառվում. Լուրեր են պտտվում, որ բարերարների կողմից փոխանցված գումարը չի ծառայել նպատակին։ Նաև ասում են, որ որոշ թերությունների համար շինությունը չի ընդունվել Գարեգին Բ- ի կողմից: Սևանցիները նեղված են, ասում են, թե իշխանական պրոյեկտները՝ ճոպանուղիներն ու ախթամարները սարքելը շատ արագ է ստացվում, մի եկեղեցին ի՞նչ է` տարիներով գործը գլուխ չի գալիս։
Տեր Նշանի հետ ունեցած մեր զրույցից պարզ դարձավ, որ շինության պատրաստ լինելը կախված է հիմնականում բարերարների վճարունակությունից, որը, փաստորեն, հնարավորություն չի տալիս խոստացված ժամկետում ավարտել կառույցը։ Բացի այդ, շինության հետ կապված կան որոշ նախահաշվային խնդիրներ: Եվ ըստ Տեր Նշանի՝ դրանք հնարավոր է՝ ,լուծվեն երկու օրից, միգուցե և` երկու ամսից»: Նա ասաց, որ եկեղեցին կառուցվում է բարերար` փարիզաբնակ Ս. Պետոյանի միջոցներով, շինությանը հովանավորում է նաև ամերիկաբնակ հայտնի բարերար Ալեք Մանուկյանի թոռը` Արեն Մանուկյանը:
Շինարարությամբ զբաղվում է «Վեմ քար» ՍՊԸ –ն` Քարտաշյանի ղեկավարությամբ, որը Տեր Նշանի կարծիքով, չէր կարող շինարարության մեջ սխալներ թույլ տալ, քանի որ նշված կազմակերպության միջոցով Հայաստանում կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ։
Սևանի կառուցվող եկեղեցին այս պահին անվանում չունի։ Տեր Նշանն ասաց, որ ըստ կարգի, դա որոշվում է եկեղեցու օծման օրը, որն էլ, որքան հասկացանք, դեռ յոթ սարի հետևում է։
Մ.Ա.
Հ.Գ. Այս եկեղեցին բարերարները նախապես մտադրվել են կառուցել Աբովյանում, բայց քանի որ Սևան քաղաքում առհասարակ եկեղեցի չի եղել, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ նախագիծը տեղափոխվել է Սևան։ Ասում են, որ Ծառուկյանն էլ մեծահոգաբար ժեստ է արել, թե` ,Աբովյանում ես կկառուցե՚մ, թող բարերարները Սևանում կառուցենե։
Անտոնիո Ստրադրվարիուսի «Մոլիտոր» (Molitor) անունով ջութակը օն-լայն աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային՝ 3.6 մլն դոլարով, տեղեկացնում է Gramophone կայքը։
Բացառիկ այս ջութակը աճուրդի էր հանվել Tariso օն-լայն աճուրդի կողմից, որը մասնագիտացած է երաժշտական գործիրքների վաճառքում։ Մինչ աճուրդի սկսելը նախատեսվում էր այն վաճառել 2-3 մլն դոլարով։ «Մոլիտորի» նոր սեփականատերը ջութակահարուհի Էնն Ակիկո Մեյերսը (Anne Akiko Meyers)։
“Մոլիտոր” ջութակը ստեղծվել է Անտոնիո Ստրադիվարիուսի կողից 1697թ․՝ հանրահայտ վարպետի «ոսկե ժամանակաշրջանի» հենց սկզբում։ 19-րդ դարի սկզբում ջութակը պատկանում էր Փարիզյան հայտնի բարձրաշխարհիկ տիկին Ժյուլի Ռեկամյեին։ Ավելի ուշ ջութակը պատկանել է Նապոլեոնական բանակի գեներալ Ժան Ժոզեֆ Մոլիտորին, որի անունն էլ հետագայում տրվեց ջութակին։
Մի շարք պատմաբաններ կարծում են, որ ջութակը պատկանել է հենց Նապոլեոն Բոնապարտին, սակայն դրա փաստաթղթային ապացույց գոյություն չունի։
«Մոլիտորը» գերազանցել է Ստրադիվարիուսի կերտած բոլոր երաժշտական գործիրքների գների ռեկորդները։ Նրա 1707թ․ ստեղծած «Համմեր» ջութակը 2006թ․ մայիսին Christie’s աճուրդում վաճառվել է 3,544 մլն դոլարով։
«Վահրամը խենթ է, ու անիմաստ է նրան որոշումից հետ կանգնեցնելը, մանավանդ որ՝ էդ որոշումը կայացրել է Մտավորականի ու Արդարի իր բարձունքից: …Ինձ ու Վահրամին մի ամբողջ սերունդ է բաժանում, բայց նա իմ ընկերն է, պայքարիս ընկերը», — իր բլոգում գրում է Սուրեն Սուրենյանցը, և ամաչում է, որ իր մեծ ընկերը, քաղաքացին, մտավորականը հացադուլ է անում…բոլորիս անտարբերության դեմ:
Իսկ ես Վահրամ Թաթիկյանին անձամբ չեմ ճանաչում, չնայած ֆեյսբուքյան մեր անքուն գիշերները, երբ նա իր քունն էր կորցրել, ես էլ իմի վրա չէի դողում, արդեն ձգվում են տարուց ավելի: Շատ եմ լսել նրա մասին ընկերներիցս, հավանում եմ էն, ինչ նա արարում է, բայց ոչ նա իմ գրքին է ծանոթ, ոչ ես նրա գործերից որևէ մեկին: Այ Սենց վիրտուալ բարեկամություն է: Վահրամին համարում եմ բարեկամս, ընկերս, համախոհս՝ մարդկային արժեքային համակարգի նույն դասարանում ենք ի վերջո: Ճիշտն ասած, ես վատ գիտեմ Երևանն ու երևանցիներին, նույնիսկ նրանց, ում գիտի ողջ քաղաքը: Հետևաբար՝ աղջիկս էլ չգիտի, դե ես պիտի ծանոթացնեի քաղաքին, չեմ ծանոթացրել: Երբ ֆեյսբուքում նրանց ծանոթացրեցի, աղջիկս Վահրամին հարցրել էր՝ «Իսկ Դուք ո՞վ եք», Վահրամը մի լավ նեղվել էր, որ ջահելները իրեն չեն իմանում: Բայց իրեն հատուկ մարդամոտությամբ նրա հետ էլ է ընկերացել արդեն:
Ինչո՞վ է զբաղվում Թաթիկյանը ցերեկները, ես բավականին անտեղյակ էի: Կամաց-կամաց իմացա, որ ակտիվ պայքարում է ջահելների հետ հավասար զանազան անարդարությունների դեմ, հասարակական-քաղաքացիական նախաձեռնությունների մասնակից ու հեղինակ է, Խոսրովի, Թեղուտի անտառներն է փորձում փրկել: Հիմա էլ՝անժամկետ հացադուլ է ուզում հայտարարել ընդդեմ Պանթեոնի հարևանությամբ դելֆինարիում կառուցելու նախագծին: 61-ամյա գրողը, հրապարակախոսը, երգիչն ու երգահանը գտնում է, որ «Դելֆինարիումի կառուցումն այս վայրում աբսուրդ է։ Մենք կորցնում ենք մեր քաղաքի հոգևոր տեսքը։ Քաղաքապետարանը, թաքնվելով ինչ–որ մարդկանց հետևում, շահավետ օբյեկտ է սարքում։ Դելֆինարիումը շոուների տեղ է դառնալու. ռեստորաններ, դիսկոտեկներ կբացվեն, իսկ շիրմաքարերը ոտնատակ են անելու»:
Նա ունի իր ծրագիրը, մոտեցումը պանթեոնին. զանազան միջոցառումներ են լինելու՝ ցուցահանդեսներ, ասմունքի երեկոներ նվիրված Պանթեոնում հանգիստ գտած մեր մեծերին: Նաև նախատեսում են բարեկարգել Պանթեոնի տարածքը, ծառատունկ անել: Նրան օգնելու են երիտասարդները։
Ու դրան հասնելու համար Թաթիկյանը որոշել է հացադուլ հայտարարել.«Դա լինելու է 100 տոկոսանոց հացադուլ՝ վկաների ներկայությամբ։ Ես չեմ վեր կենա մինչև այն պահը, երբ գան բուլդոզերները և սկսեն քանդել պարիսպները, ես այդ պարիսպների տակ եմ լինելու՝ կից տարածքում», – ասում է նա:
1989թ. Վահրամը 13 օր հացադուլ է անցկացրել և հասել ուզածին: Հիմա էլ կանի ու կհասնի: Հետո՞ ինչ, թե ուկրաինական «Ներում» ընկերությունն արդեն 80 տոկոսով ավարտին հասցրած է համարում դելֆինարումի շինարարությունը, ու արդեն դեկտեմբերի 15-ին կավարտեն շինարարությունը, հետո՞ ինչ, թե 4 դելֆինները, 2 ծովային կատուն, 1 ջրառյուծը շուտով Երևան կժամանեն Օդեսայից:
Ըստ նրա՝ «Ներում» ընկերության տնօրեն Ալեքսանդր Մեռլյանն ունի այլընտրանք: Վահրամն առաջարկում է. «Այնպիսի բաներ են քանդում… Սա սրբապղծություն է, ես ուզում եմ սուր համեմատություն անել. պատկերացնո՞ւմ եք՝ դելֆինարիում Էջմիածնի կամ Ազգային ժողովի բակում։ Շատ հարմար տեղ է։ Այնքան սքանչելի կլինի, չեք պատկերացնում։ Դելֆիններին դիտելով՝ մեր պատգամավորների հոգնած և փչացած նյարդերը կհանգստանան»:
Երբ գրեցի Վահրամին, թե՝ տեսա՞ր ինչ եղավ, վատ էի, չկարողացա գալ ասուլիսին, նա ասաց. «Մի կերպ հաղթեցի, բայց վաղն եմ նստելու հացադուլի: Հինգշաբթի օրը ժամը տասներկուսին հացադուլիս վայրից մամլո ասուլիս եմ տալու, ու կգաս՝ հուսամ սիրելիս»: Ու ավելացրեց՝ «Սե՜ր, կա´մք ու հաղթանա´կ….»
Լուսինե Վայաչյան
«Ժամանակին մենք հիանում էինք մեր օպերայի հպարտ տեսքով, իսկ հիմա, երբ նայում ես հյուսիսային պողոտային մի քիչ խորքից, այդ հիմար շենքերի արանքից երևում է մի խղճուկ օպերայի շենք, շրջապատված գռեհիկ, անճաշակ սրճարաններով: Ես իմ և իմ ընկերների անունից վիրավորված եմ: Մեր քաղաքը չտես մարդու քաղաք է դարձել»,-ասում է իմ զրուցընկերը` դերասան, ռեժիսոր, սցենարիստ, « Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանը:
— Ինչպիսի՞ն է հայ մտավորականի իրական կերպարը, ո՞նց կբնորոշեք այսօրվա մտավորականին:
— Երեկվա կամ այսօրվա մտավորականի միջև տարբերություն չկա ` մտավորականը մտավորական է: Դա հասարակության այն շերտն է, որն ունի շատ որոշակի քաղաքացիական կեցվածք: Սա ամենակարևորն է: Ցավոք, ժամանակները այնպիսին են, որ քաղաքականությունը մի քիչ շատ է մխրճվել հասարակական խնդիրների մեջ և երբեմն քաղաքացիական կեցվածքը շփոթում են քաղաքականության հետ: Ինձ համար մտավորականը այն քաղաքացին է, որն ունի որոշակի պատկերացումներ հասարակությանը հուզող հարցերի մասին, ունի իր որոշակի դիրքորոշումը, անկախ թե իր քաղաքական համակրանքը ու՞մ կողմն է: Երբ խոսում եմ քաղաքացիական կեցվածքից, շատերը կարծում են, թե խոսում եմ ընդդիմության մասին: Այդպես չէ: Երբ մարդ ունի որոշակի դիրք, կեցվածք, ես միևնույն է՝ հարգում եմ: Տարօրինակ է, բայց շատ արվեստագետներ, գրողներ, տարբեր բնագավառի գործիչներ ունենալով պետք է նաև ունենայինք մտավորականության մեծ բանակ, սակայն չունենք: Ինչու՞: Ցավոք, մտավորական համարում ենք նրանց, ում մենք դեմքով, կամ էկրանից ենք ճանաչում , իսկ այն մարդուն, որին չենք տեսել էկրանից, մի՞թե մտավորական չէ: Ցավոք, շատ քիչ են այդպիսի մտավորականները:
— Պատճառը՞։
— Խիստ նվազել է պատասխանատվությունը հասարակության նկատմամբ, նույնիսկ նրանց մոտ, ովքեր պարտականություն են ստանձնել կարգավորելու հասարակության խնդիրները: Պակասել է պատասխանատվությունը նաև նրանց մոտ, ովքեր տնօրինում են մեր երկիրը, մեր տնտեսությունը, մեր ճակատագիրը:
— Իսկ իրականում ո՞րն է մտավորականի տեղը:
— Մտավորականի տեղը պետք է լինի առաջին շարքերում: Ես 1946 թվին եկել եմ Խորհրդային Հայաստան և խորհրդային տարիներին եմ մարդ դարձել: Չեմ ուզում երախտամոռ լինել։ Ես այստեղ եմ ուսանել, մասնագետ դարձել, ամուսնացել, ընտանիք կազմել, ճանաչում վայելել: Այդ տարիների լավն ու վատը ես ու իմ սերնդակիցները կրում ենք: Մենք պետք է այնքան ողջախոհություն ունենանք, որ մեկի թերությունը մյուսի վրա չբարդենք: Պիտի կարողանանք հանգիստ դիտել և ասել, թե որն է լավը, որին պետք է ընդօրինակել և պահել, և որն է վատը, որը չարժե տանել նոր տուն: Ցավոք, այդ բանը չենք անում, այլ, ինչպես ասում են, « ջրի հետ միասին, երեխային էլ ենք դուրս նետում»:
— Իսկ ո՞րն է լավագույնը, որ պիտի պահենք:
— Մեր երկրի արգանդը դեռ բեղուն է և մենք ունենք լավ երիտասարդներ: Ճիշտ է, նրանք դժվարությունների են հանդիպում, աջից և ձախից խանգարողներ ունեն, բայց միևնույն է՝ նրանք կան և դա հուսադրող է:
— Իսկ ո՞րն է վատի, չարի արմատը, որը եկել է Ձեր ժամանակաշրջանից և պիտի կտրվի այսօր:
— Թեկուզ այն, որ հիմա դպրոցներն անգամ կուսակցականացված են: Բացահայտորեն, ոչ թե գաղտնաբար: Ուսուցիչը կուսակցական է և կուսակցական աշակերտներ է կերտում: Այ , հենց սա է չարի արմատը: Ուսուցիչն իրավունք չունի կուսակցական լինելու, նախ՝ պարտավոր է դաստիարակել ողջամիտ սերունդ, որը կմեծանա և ինքնուրույն քաղաքական կողմնորոշում կունենա: Անհատի ազատությունը հենց առաջին քայլից, առաջին դասարանից արատավորված է: Խորհրդային իշխանության ժամանակ ասում էին, թե մեկն է ճշմարտությունը, իսկ հիմա ամեն մի ուղղություն, որն իրեն ամուր է զգում, իրենն է համարում ճշմարտությունը: Ստացվում է՝ հասարակության մեջ երեք և ավելի ճշմարտություն կա: Այդ տարբեր ճշմարտություններ կրողներն այսօր դառնում են մեր երեխաները, ովքեր վաղը հասուն մարդիկ կդառնան և դուրս կգան իրար դեմ: Կստացվի, որ մեր հասարակությունն էլ անընդհատ ցնցումներ կապրի:
— Ինչի՞ վրա է բևեռացված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորվում:
— Հասարակությունը բևեռացված է ոչ միայն գաղափարապես, այլև՝ տնտեսապես: Եթե հասարակության մեջ կա մենաշնորհը տնտեսության հարցերում, ապա լավ ապագա չի կարելի սպասել: Սա բացահայտ է: Այս կարգի հասարակության մեջ ինչ էլ ձևավորվի, այդ թերի կնիքը կրելու է: Նախասովետական հասարակության մեջ դրամատիկական շերտը գոնե ինչ- որ տեղ ձևավորված էր, ուներ իր ներքին բարոյական կեցվածքի կանոնները (օրինակ՝ Մանթաշովի նման մարդիկ կային), իսկ այսօր այդ բանը չկա, ամեն մեկն անում է ինչ որ խելքին փչում է, և չի ուզում ուրիշին ճանապարհ տալ: Դրանից էլ մեր տնտեսությունը մենաշնորհային այլանդակ վիճակում է, քաղաքական նկրտումներն էլ բոլորը մեկը մյուսին ընդդիմադիր, մեկը մյուսին չզիջող: Այդպես էլ դաստիարակվում է մեր նոր սերունդը: Սա ամենածանր բանն է:
— Մեր հասարակության մեջ կան ծայրահեղ դրսևորումներ, որոնք, չգիտես ինչու, հարատևում են` լավ տղերքը, կարծեցյալ քաղաքի տերերը, նոր կառույցները…
— Լավ տղերքը թպրտում են, որովհետև տնտեսական հիմք ունեն: Եթե հարատևում են, ուրեմն տնտեսությունն աշխատում է ի օգուտ նրանց: Ես մեծ կյանքի ճանապարհ եմ անցել, բայց չեմ տեսել որևէ քաղաք, որտեղ բնակ. ֆոնդի կեսը, կամ գոնե 25%-ը բարձրակարգ բնակարաններ լինեն այդպես դատարկ: Դա ի՞նչ Է նշանակում: Հասկացանք՝ մեկը շատ փող ուներ, մի շենք կառուցեց, թանկ վաճառում է, գնորդ էլ չունի, իսկ հետո երկրորդը, երրորդը… Քաղաքի նորակառուցի 80%-ից ավելին այդ վիճակում է, անգամ Հյուսիսային պողոտան: Ժամանակին մենք հիանում էինք մեր օպերայի հպարտ տեսքով, իսկ հիմա, երբ նայում ես Հյուսիսային պողոտայի մի քիչ խորքից, այդ հիմար շենքերի արանքից երևում է մի խղճուկ օպերայի շենք, շրջապատված գռեհիկ, անճաշակ սրճարաններով: Ես իմ և իմ ընկերների անունից վիրավորված եմ: Մեր քաղաքը չտես մարդու քաղաք է դարձել:
— Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:
— Շատ արվեստի գործիչներ կան, բայց մենք նրանց չենք տեսնում: Նստում ենք հեռուստացույցի մոտ, ինչ ասես տեսնում ենք, բայց գոնե մի բանաստեղծ չենք տեսնում: Ինչու՞: Մեր ժամանակ Գրողների միությունն ընդամենը մի վերնահարկ էր, բայց կային գրողներ, գրականություն, որոնց ժողովուրդը գիտեր և ճանաչում էր: Երբ Ավետիք Իսահակյանը ձեռնափայտը մեջքին դրած մայթից մայթ էր անցնում, տրամվայը հեռվից կանգ էր առնում, որ նա անցնի: Վարորդն ինքն իրեն էլ էր հարգում, որ այդ տեսակ մարդուն ճանաչում էր: Մշակույթի գործիչներ կան, բայց չկան այդ մարդկանց ներկայացնողները:
— Ու՞ր մնաց մեր դիմագիծը:
— Երեսպաշտություն չանենք, մինչև մենք քաղաքականորեն մեր հասարակության հարցերը չլուծենք, ոչ մի ուրիշ հարց չի լուծվի, հասարակությունը ոչ մի քայլ առաջ անել չի կարող: Դա աքսիոմա է:
— Ի՞նչ կարող եք առաջարկել մեր հասարակությանն այս փուլում:
— Պիտի սերունդ դաստիարակվի: Ուրիշ ելք չկա: Ես թատրոնի մարդ եմ և գտնում եմ, որ թատրոնը պետք է մայր հողի վրա ստեղծվի: Մայր հողից դուրս՝ այն թատրոն չէ, այլ թամաշա, զբաղմունք և ազգային շոյող երևույթ: Թատրոնը պիտի լինի հայ հողի վրա, որպեսզի մենք կարողանանք այդ թատրոնով և քննադատենք, և ասենք ինչ մտածում ենք, իսկ մենք մեր ազգային հողի վրա էլ ենք այդ արմատները կտրում: Ի՞նչն է պատճառը, որ Սովետ միության մեջ գոյություն ունեցող տնտեսական, ոչ տնտեսական բոլոր հարցերը շուռ ու մուռ տվեցին, իսկ թատրոնի նկատմամբ վերաբերմունքը մնաց նույնը: Թատրոնը, մշակույթը դա ժողովրդի այցետոմսն է: Երբ օտարը ուզում է մեզ ճանաչել, մեր մասին կարծիք է կազմում մեր մշակույթով: Մենք պիտի պարտավորված լինենք և առաջնորդվենք միմիայն մեր սեփական խղճով, ոչ թե թելադրանքներով: Երբ խիղճդ մաքուր է, կարող ես թեկուզ քո հակառակորդի նվիրյալի հետ շփվել, անգամ եթե դու տերտեր ես սիրում, իսկ նա էլ՝ տերտերակին:
— Երվանդ Մանարյանի խրատը` երիտասարդներին:
— Թող իրենց խղճով առաջնորդվեն, գիշերը իրենց հաշիվ տան, և այդ հաշվետվությունն էլ ազնվորեն հասնի հասարակությանը: Ոչ այնպես, ինչպես կեղծում ենք Անդրանիկի խրատը, որ ասել է. « Գիշերը քնելուց առաջ մի քիչ մտածեք ձեր ազգի մասին, ձեր հարևանի մասին՝ հայ լինի, ռուս լինի, թուրք լինի, մտածեք նրա մասին»: Բոլոր գրքերում թուրք բառը հանված է: Ինչու՞: Եթե էդ մարդը, որն ինքը գնդակի դեմ է գնացել թուրքի հետ, էդ խոսքը ասում է, ինչու՞ ենք մենք երեսպաշտորեն էդ բառը հանում: Որովհետև կարծում ենք շատ ավելի ազգասեր ե՞նք, քան Անդրանիկ Օզանյանը:
— Ձեր խոսքը` ուղղված հայ մտավորականներին:
— Ուզում եմ, որ ունենան քաղաքացիական ճշգրիտ դիրքորոշում: Ուրիշ ոչինչ մտավորականից չի պահանջվում: Հովհաննես Թումանյանը մի խոսք ունի. «Միտքդ երկար, կյանքդ կարճ». սա մի զարմանալի բանաձև է: Մարդու միտքը երկար է, մենք մտքով թռչում ենք տաս հազար տարի առաջ, իսկ նորմալ գիտակցական կյանքն, ընդամենը ամենաշատը մի հարյուր տարի է տրված: Քչախոս սփյուռքահայից սկսած մինչև սահմանի վրա ապրող խեղճ գյուղացին, բոլոր հայերս նույնն ենք. ունենք թռչող միտք, կարճ կյանք և հնարավորությունների պակաս՝ մեր մտքով անցածը կատարելու:
— Այնուհանդերձ, հավատու՞մ եք մեր երկրի ապագային:
— Անշուշտ: Մենք երկիր ենք կառուցում և պիտի գիտակցենք, որ դա հեշտ բան չէ: Խանութից մի քիչ մեխ ու փայտ առնելով և իրար մեխելով հո չի դառնում պետականություն: Պետականություն կառուցելը սերունդներից ջանք է պահանջում և նվիրվածություն:
— Ձեր երազանքները:
— Մեր երեխաներից լավ սերունդ դաստիարակենք, ուրիշ բան չեմ երազում: Երեխաները ճիշտ մեծանան, մարդ մեծանան, որովհետև Աստված մեզ, նախ և առաջ, մարդ է ստեղծել, հետո նոր հայ է դարձրել` երևանցի, լոռեցի, զանգեզուրցի: Նախ՝ մարդու Աստվածային կերպարին արժանավոր լինենք, հետո նոր բոլոր հարցերը իրար հետ կկարողանանք լուծել: Իսկ մենք առաջինը չենք ուզում, սկսում ենք երկրորդից: Այո, մենք հայ ենք, բայց մարդ ենք, չէ՞:
Կարինե Ջանջուղազյան
Ես գրող եմ, որը լրագրությամբ օրվա հաց է վաստակում: Իհարկե շատ կուզեի, որ գրքերս տպագրվեին հազարավոր տպաքանակներով ու սպառվեին, և ես կարողանայի հպարտ ասել` «Ես գրող եմ, և իմ բարեկեցությունն ապահովում եմ իմ գրով»: Սակայն այսօրվա օրով դա անհնար է թվում, քանի որ ես գրում եմ, իսկ ընթերցողներս մեծամասամբ այն մարդիկ են, որոնց ինքս եմ նվիրել իմ գրքերը։ Կարճ ասած` այսօրվա հայ գրողն անձամբ ճանաչում է համարյա իր բոլոր ընթերցողներին:
Գրող, հրատարակիչ, գրախանութ. սա է ընթերցողին գիրք հասցնելու շղթան։ Հայաստանում այս շղթայում որոշ խնդիրներ կան։ Ո՞րն է պատճառը։ Այս խնդիրների շուրջ քննարկում էր կազմակերպել «Սիվիլթաս» հիմնադրամը:
Բանաստեղծ Կարեն Անտաշյանն ասաց, որ առաջին խնդիրներից մեկը նոր տնտեսական հարաբերություններում գրական շուկա ստեղծելու անհրաժեշտությունն է. «Պետք է մարքեթինգային հետազոտություններ անել: Քանի որ երիտասարդները չունեն գիրք կարդալու կամ գնելու մշակույթ, ես իմ գրքերն, օրինակ, տեղադրել եմ իմ կայքում, ու դրանք հասանելի են ընթերցողին առցանց: Հեռուստատեսությունը կարող էր հուժկու գործիք լինել գրքի պահանջարկ ձևավորելու համար։ Չկարդալու բացասական կողմերից մեկն էլ այն է, որ բանավոր խոսքը դառնում է դոմինանտ ու աղտոտում է գրական լեզուն»։
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ասելով, հրատարակչությունները տնտեսապես հետաքրքրված չեն, տպագրված գրքերը չեն վաճառվում։ Հայաստանում գիրքն ավելի էժան արժի, քան երշիկը։ Ցավալի է, որ հասարակությունը չի գնահատում գիտելիքը, միտքը։ Մինչև այսպիսի վերաբերմունքը գրքի հանդեպ չուղղվի, ոչինչ չի փոխվի:
ԱՄՆ դեսպանատան ինֆորմացիոն կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը համոզված է, որ գիրքը պետք է հասնի ընթերցողին, հիմնականում գրադարանների միջոցով, իսկ գրադարաններն այսօր միջոցներ չունեն համալրվելու համար։ Հայաստանում կան մոտ 1200 գրադարաններ, կան նաև նույնքան դպրոցական գրադարաններ, բայց գրքերը չեն հասնում այնտեղ ու գիրքը ընթերցողին հասցնելու ցիկլը չի աշխատում։ Պետությունը պետք է խնդիր դնի իր առջև գրքի ու ընթերցանության արժեքը Հայաստանում վերականգնելու համար։ Ասում են՝ հայերը ընթերցասեր են։ Ցավոք, դա տարածված մոլորություններից մեկն է։
«Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանն էլ ասաց. «Պետությունը մեծ դեր ունի այս ասպարեզում։ Հարցի լուծումը պետք է դպրոցից սկսվի։ Պետք է վերածնենք հետաքրքրությունը մեր սերունդների մոտ գիտելիքի ու ընթերցանության նկատմամբ։
Աշխարհում գիտելիքի կրիչը փոխվել է, զարգացել է։ Էլեկտրոնային գրքերը նույնքան կարևոր են ու կարող են հարցի լուծում լինել, որքան դասական, թղթի վրա տպված գրքերը։ Սակայն Հայաստանում ոչ միայն սովորական, էլեկտրոնային գրքեր էլ չեն կարդում։ Հասարակությունը, որը հասկանում է, որ հնարավոր չէ իշխանության գալ խաբեության միջոցով, գնահատում է նաև գիտելիքը։ Ցավոք, մեր հասարակությունը դեռ չի հասել այդ մակարդակին։ Հարևան Վրաստանում դա կարծես սկսել են գիտակցել։ Խնդիրն ավելի խորն է։ Մշակույթը պետք է կրթել, զարգացնել, սնել։ Մեր կառավարությունը չի գիտակցում սրա անհրաժեշտությունը։ Հասարակությունը պետք է հասկանա, տեսնի, որ գիտելիքի շնորհիվ կարելի է լավ ապրել, պետք է օրինակներ ունենա։ Հայաստանում լավ ապրողները հիմնականում գիտելիքի շնորհիվ չեն հասել բարեկեցության»։
Տիգրան Զարգարյանի կարծիքը հակասում է ընդունվածին` թե հայերը չեն կարդում: Նա պնդում է, որ կարդում են, շատ են կարդում։ Երիտասարդները կարդում են էլեկտրոնային գրքեր։ Նա իրավիճակը ողբերգական չի համարում։ Ըստ նրա՝ ուղղակի գիտելիքի կրիչն է փոխվել:
Արձակագիր Հարութ Կբեյանը համոզված է, որ պետք է գրել այն, ինչ կկարդացվի, քանի որ չես կարող սպառել այնպիսի սյուժեներ, որոնք հետաքրքիր չեն ընթերցողին: Նա որպես օրինակ բերեց Գոգոլի «Ռևիզորի» ծննդյան պատմությունը. երբ Գոգոլը ինչ-որ բան էր տարել հրատարակչություն, հրատարակիչը մերժել էր, ասելով, որ չեն կարդա: Այդ պահին այնտեղ է եղել նաև Պուշկինը, որը հուշել է Գոգոլին «Ռևիզորի» գաղափարը, և այն իրոք դարձել է բեստսելլեր ու մինչ այսօր չի իջնում բեմից։ Հարութի կարծիքով՝ պետք է գրել հայերին ու հայաստանցիներին այսօր հուզող և հետաքրքրող հարցերի մասին, ու այդ գրականությունը պահանջարկ կունենա:
Սալբի Ղազարյանը սահմանափակեց քննարկումը, առաջարկելով այն տեղափոխել առցանց:
Բայց ամենահետաքրքիրը սկսվեց քննարկման ավարտից հետո, երբ մեզ` գրողներիս, մոտեցավ հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանն ու առաջարկեց համագործակցել: Նա հրավիրեց մասնակցել հրատարակիչների միջազգային ֆորումին, որը տեղի կունենա հոկտեմբերի վերջին, ներկայանալ ամենքիս գրքի մասին իրենց կարճ ամփոփ պատմությամբ, ու խոստացավ օգնել կապեր հաստատել արտերկրյա հրատարակիչների հետ, որպեսզի հայ գրողները կարողանան թարգմանվել ու ներկայանալ համաշխարհային շուկա:
Նա նաև առաջարկեց համագործակցել գրող-հրատարակիչ «ամուսնությամբ», այսինքն` փոխշահավետ պայմաններով ու ազնիվ, եկամուտի տոկոսային հարաբերակցությամբ : Նա ասաց, որ պատրաստ է առանց շահույթի համագործակցել` հանելով միայն գրքի ինքնարժեքն ու գրողի հոնարարը:
Իմ պրակտիկայում սա առաջին դեպքն է, երբ հրատարակիչը ԻՆՔՆ է դիմում գրողին համագործակցության համար, ինչպես դա արվում է ողջ քաղաքակիրթ աշխարհում: Գուցե սա է հենց սկիզբը, գուցե այսպես է ջարդվում կարծրատիպը։ Վերջապես մեր գրողը, մտավորականը իրեն պահանջված կզգա, ու կսկսի հարգել ինքն իրեն, քանի որ ստիպված չի լինել վիզ թեքել զանազան հովանավորների առաջ: Ու երևի հենց այստեղից էլ պետք էր սկսել:
Լուսինե Վայաչյան
Հենրիկ Մալյանի դուստրը`«Մալյանի» անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Նարինե Մալյանն է իմ զրուցակիցը:
— Ո՞ր հատկանիշն էր Հենրիկ Մալյանին բնորոշում որպես հայ մտավորական:
— Այն, որ նա անտարբեր մարդ չէր: Անտարբեր չէր ոչ միայն իր հայրենիքի, այլև իրեն շրջապատող յուրաքանչյուր մարդու հանդեպ: Եզակի վերաբերմունք ուներ իր թատրոնի դերասանների հանդեպ, ստեղծում էր բացառիկ սիրո միջավայր, որտեղ և ստեղծագործում էր:Նույնը և կինոյում, ու երևի այդ էր պատճառը, որ համարյա միշտ նույն կազմի հետ էր աշխատում: Մալյանը շատ էր գնահատում մարդուն, աշխատում էր նրա մեջ տեսնել ամենալավը: Վատ էր զգում իր ազգի պարտություններից, անգամ մեր ֆուտբոլի պարտությունը նրա համար մտահոգության պատճառ էր, իսկ Յուրի Վարդանյանի ամեն հաղթանակը ցնծություն էր: Նա իր ազգի դարդ ու ցավով ապրող մարդ էր:
— Ինչպե՞ս հիմնադրվեց թատրոնը:
— Մալյանը թատրոնն ավելի շատ էր սիրում, քան կինոն: Միշտ ասում էր.«Կինոյում երկաթեղենը շատ է»: Իսկ թատրոն բացելու գաղափարը ծնվեց մանկավարժական ինստիտուտի ռեժիսորական կուրսում, որտեղ նա դասավանդում էր: Եվ հենց իր ուսանողներն էլ հիմքը դրեցին թատրոնի: Թատրոնը բացվեց 1980 թվականին: Տրամադրվեց կինոյի տան փոքր դահլիճը, որտեղ և մինչ օրս փորձում ենք պահպանել Մալյանական թատրոնը:
— Հենրիկ Մալյանն ինքնատիպ դպրոց և ավանդույթներ է թողել: Ո՞ր երևույթն է, որ հատկապես պահպանվել է թատրոնում:
— Տարօրինակ չթվա, բայց, նախ և առաջ, առանց գոռոցի միմյանց հետ շփվելու թե´ առօրյայում, թե´ բեմում, միմյանց հարգելու ու սիրելու մշակույթը: Գուցե սա ավանդույթ չի համարվում, բայց պահպանվում է ընտանեկան մթնոլորտը և ով մուտք է գործում թատրոն, իրեն ընտանիքի լիարժեք անդամ է զգում: Մալյանը որքան էլ մարդասեր էր, միևնույն ժամանակ խստապահանջ էր գործի նկատմամբ և ճշմարտախոս:
— Եվ իր տեսակի օրինակով բազմաթիվ մտավորականներ է ձևավորել թատրոնում:
— Այո: Եվ այդ է պատճառը, որ մինչ օրս կարողանում ենք պահել թատրոնը` ունենալով բազմաթիվ խնդիրներ: Չունենք շենք, դերասանները չունեն նորմալ գրիմանոցներ, որտեղ նախապատրաստվեն ներկայացման: Իհարկե նախագիծ կա, բայց, ինչպես միշտ, չկա համապատասխան գումար։ Կինոմատոգրաֆիստների միությունը մի որոշ գումար տրամադրում է, բայց դա բավարար չէ: Թատրոնը կարիք ունի հովանավորների, որպեսզի սկսի շինարարությունը, որ բոլորս համախմբվենք մի փոքրիկ, ջերմ գեղեցիկ անկյունում: Այնուհանդերձ, անտեսելով դժվարությունները, ամեն օր զինվորի նման, գալիս ենք թատրոն, համարելով դա մեր պարտքը և ինչ- որ տեղ` մեր խաչը:
— Համարո՞ւմ եք, որ Հենրիկ Մալյանի պես հզոր անհատն իսկապես ըստ արժանվույն գնահատված է մեր երկրում:
— Սովորաբար խուսափում եմ այդ թեմայից: Ինչ էլ որ ասեմ, միևնույն է` լինելու է իմ սուբյեկտիվ կարծիքը: Կարծում եմ, գնահատված չէ: Դրսում գուցե ավելի շատ: Բայց, ցավոք, մենք հիմա կոսմիկական արագությամբ ուզում ենք պոկվել մեր արմատներից, ուզում ենք, որ, օրինակ, Լոռվա մի անկյունում երեխան ծնվի ու մայրիկի փոխարեն ասի` «Mother»: Գնահատված չէ այն մարդկանց կողմից, ովքեր հայի տեսակը չեն զգում: Ցավով եմ նշում, բայց մենք այդքան էլ շատ կինոռեժիսորներ չունենք, ովքեր ծառայել են իրենց ժողովրդին: Ոչ միայն Մալյանը, նաև Դովլաթյանը, Բագրատ Հովհաննիսյանը, Դմիտրի Քյոսայանն ու էլի շատերը կան, որոնք ըստ արժանվույն գնահատված չեն: Շատ արագ ու թեթև ենք նրանց մոռանում և հենց դրանով էլ պնդացնում ենք այն մարդկանց տեղը, որոնք այսօր աշխատում են այդ ասպարեզում, չգիտակցելով, որ ապագան ստեղծվում է անցյալի ճիշտ գնահատմամբ:
— Ինչպիսի՞ պահանջներ, ի՞նչ ակնկալիք ունի մեր այսօրվա հասարակությունը, հանդիսատեսը:
— Միշտ էլ հանդիսատեսը տարբեր է եղել: Մեր հանդիսատեսը շատ տարբեր տեղերից է սնվում և հեշտ մարսելիք սնունդ է սիրում: Թատրոնը պիտի հանդիսատեսին դարձնի իր համախոհը` ո´չ պիտի իջնի հանդիսատեսի մակարդակին, ո´չ էլ շատ բարձրանա: Թատրոնը պիտի խոսի իրեն հուզող թեմայի մասին իր հատուկ լեզվով և ուղղորդող լինի: Թեև հիմա շատ դժվար է նման թեմաներով պահել թատրոնը, տոմս վաճառել, հանդիսատես ներգրավել, որովհետև տարիներ շարունակ հեշտ մարսելի կերակուր է կերել ժողովուրդը և սովորել է դրան` թեթև քրքիջ, թեթև ծիծաղ: Մարդը թատրոնից պիտի գնա լցված, իր մտածողության մեջ մի բան պիտի փոխվի կամ համապատասխանի իր մտքին: Թատրոնը պիտի իր մտահոգությունը կիսի հանդիսատեսի հետ, իսկ հանդիսատեսը, ինչու՞ ոչ, պիտի մոռանա իր հոգսերի մասին:
— Կարո՞ղ եք բնորոշել մեր այսօրվա մտավորականին:
— Չէի ուզենա բնորոշել, որովհետև ես չէ, որ պիտի դատեմ: Այսօր ամեն մեկը չէ, որ կարող է կանգնել իր սկզբունքների համար: Եվ մեղադրելի չէ, որովհետև յուրաքանչյուրն ընտրում է իր ճանապարհը և ազատ է իր ընտրության մեջ: Մենք ունեցել ենք մեծ գաղափարների տեր մտավորականներ, այսօր այդպիսիք, ցավոք, չեն երևում, լռություն է: Անտարբերություն է, իսկ դա մեծ ցավ է մեզ համար: Դա նման է հիվանդության, որը վտանգավոր և վարակիչ կարող է դառնալ:Անտարբերությունն ախտ է, որը տարածվում է վարակի նման: Ամեն մեկն իր տեղը գտել է և չի ուզում նկատել, թե իր շուրջը ինչ է կատարվում:
— Բարենպա՞ստ է, արդյոք, մեր ժամանակաշրջանը թատրոնի համար:
— Բոլոր ժամանակներում էլ թատրոնի մարդիկ դժվար են ապրել, միշտ էլ եղել են նվիրյալներ, խենթեր, ովքեր առանց թատրոնի կյանք չեն ունեցել: Թատրոնը չի կորչի, քանի դեռ կան դերասաններ, ովքեր մինչև վերջ չեն բացվել,չեն արտահայտվել, քանի դեռ կան խենթ երիտասարդներ:
— Կարո՞ղ ենք հույս կապել մեր խենթ ջահելների հետ և հուսալ, որ վաղը վառ մտավորականներ կունենանք:
— Դա հրաշք կլինի, բայց տարիներ անց, հավատում եմ, որ լինելու է վերածնունդ: Ամպայման: Այսօր մեր երիտասարդին պակասում է էլեմենտար դաստիարակությունը, պակասում է սերը սեփական քաղաքի հանդեպ: Չեմ կարող անտարբեր նայել, երբ ցանած ծաղիկը, որ գեղեցկացնում է մեր քաղաքը, պոկռտում են, երբ արևածաղկով աղտոտում են քաղաքը: Դա չեմ ընկալում: Դա այն մութ ու ցուրտ տարիների բացթողումն է, երբ ծնողներն ունեին բազմաթիվ խնդիրներ և ժամանակ չեն ունեցել զբաղվելու իրենց երեխաների դաստիարակությամբ: Հենց դրա պտուղներն էլ հիմա քաղում ենք, բայց համոզված եմ, որ ունենալու ենք վաղվա մտավորականություն: Պիտի լինի զարթոնք: Ամպայման կգա ինքնամաքրման պրոցեսը:
— Ամենամեծ վտանգը, որ այսօր տեսնում եք:
— Ատելության, նախանձի, և հատկապես անտարբերության մեջ եմ տեսնում վտանգը:
— Երբևէ մտածե՞լ եք լքել հայրենիքը:
— Երբեմն ինքս էլ մտածում եմ լքել, ինչպես շատերը, բայց դա լինում է պահի տակ, երբ հիասթափվում կամ հուսալքվում եմ: Կույր չենք, բոլորս էլ տեսնում ենք մեր երկրի թերությունները, բայց չեմ կարողանում լքել: Այստեղ իմ հուշերն են, պատուհանից երևացող իմ քաղաքի պատկերն է, առանց որի` իսկապես հնարավոր չէ :
— Հասկացա, որ բնորոշումներ տալ չեք սիրում, այնուհանդերձ, ասում են` ազատ, անկախ, դեմոկրատ երկրի քաղաքացիներ ենք: Զգու՞մ եք Ձեզ այդպիսին:
— Իհարկե` ոչ միշտ, երբեմն ինձ շատ ճնշված եմ զգում:
— Եվ ո՞րն է դրա պատճառը:
— Ինձ շատ է խռովում մարդկային նախանձը: Այն ինձ խանգարում է: Նախանձը դիմացինին միանգամից տապալելու նենգ ցանկություն է` տապալել երիտասարդ ստեղծագործողին կամ մի նոր էքսպերիմենտ: Տապալելը հեշտ է, վարկաբեկելը հեշտ է, մարդուն բարձրացնելն է դժվար, մարդուն հարգելը, սիրելն է դժվար, բայց դա է միակ ճիշտ ուղին:Ես դրոշակակիր, մասսաների տանող մարդ չեմ, բայց չի կարելի տապալել միմյանց :
— Իսկ մարդու իրավունքի հա՞րցը, երբ որպես արվեստագետ եք նայում։
— Ինձ համար անհեթեթ հարց է, երբ ասում են, թե ինչ թատրոն է այսօր պետք: Թատրոնները պիտի տարբեր լինեն, ամեն մեկն իր խոսելու եղանակով, արտահայտվելու, մտածելու եղանակով, բոլորն էլ պիտի սնվեն միմյանցից և սովորեն: Ո՞վ է որոշում, թե մեկը պիտի լինի, իսկ մյուսը` ոչ: Սա ինձ խանգարում է, և սրա մասին չեմ կարող լռել: Բոլորս էլ ունենք ազատ, դեմոկրատ երկրում ստեղծագործելու իրավունքներ։
— Այնուհանդերձ, հավատու՞մ եք մեր ազատ երկրի ապագային:
— Իհարկե հավատում եմ: Բայց շատ բան մեզանից է կախված: Մենք պիտի մաքրենք մեր մտքերը, ամենօրյա շփումների մեջ լինենք ազնիվ, մաքուր և չկորցնենք հավատը Աստծո հանդեպ, որովհետև այս ամբողջ ժամանակ մեզ Աստված է պահում, բայց դա չի կարող անվերջ լինել, մենք էլ պիտի աշխատենք: Ամպայման: Յուրաքանչյուրս պիտի աշխատի իր վրա և ամեն օր:
— Ձեր երազանքների մասին:
— Չեմ սիրում երազել: Դա իլյուզիա է, հեռացում իրական կյանքից: Երազելով խախտվում է կյանքի ռեալ գնահատումը, ճիշտ ապրելու և մտածելու կարողությունը: Դա ծուխ է, որը կարող է կուրացնել, մարդն այդ ծխի արանքով չի կարողանում ճիշտ տեսնել: Գուցե երազող եմ, բայց իլյուզիա եմ համարում երազանքները: Թերևս միակ ռեալ երազանքս թատրոնի շենք ունենալն է, որտեղ կգործի մեր թատրոնի ստուդիան, մեր դերասանները կդասավանդեն, կհաղորդեն իրենց փորձը երիտասարդներին, ովքեր էլ հետո կներգրավվեն թատրոնում, այսպիսով էլ ճիշտ սերնդափոխություն տեղի կունենա: Ոչ ոք անտեսված չի լինի, կաշխատեին, կմտածեին և կպահպանեին այն, ինչ ստեղծել ենք Հենրիկ Մալյանի հետ:
Կարինե Ջանջուղազյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.