29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...17-ամյա Դայանա Դավթյանը կներկայացնի Հայաստանը` «Միսս մոլորակ» մրցույթում: Մրցույթը տեղի կունենա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` սեպետեմբերի 6-13-ը: Այդ մասին հայտնում է NEWS.am STYLE-ը: Կայքը նաև տեղեկացնում է, որ Դայանան «Միսս Հայաստան-1998», «Միսս ԱՊՀ-1999» Գոհար Հարությունյանի եղբոր դուստրն է, և հենց նրա խորհրդով էլ որոշել է զբաղվել մոդելինգով: Գեղեցկուհին 7 ամիս ուսանել է «Ատեքս» նորաձևության կենտրոնում, որից հետո ցուցադրությունների և հեռուստահաղորդաշարերի մասնակցելու հրավերներ է ստացել: Նա ասել է, որ հպարտ է Հայաստանը նման մրցույթում ներկայացնելու համար: Նա մոլորակի գեղեցկուհի մրցույթին է ներկայանալու հայկական տարազով:
Այս տարվա աշնանը մեծ էկրան կբարձրանա «Շանթ» հեռուստաընկերության նկարահանած նոր գեղարվեստական ֆիլմը:
Ֆիլմի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է, իսկ սցենարի հեղինակը’ Հարություն Ղուկասյանը:
ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորում են հայկական հեռուստաեթերի և կինոարտադրության լավագույն ներկայացուցիչները:
Այս առթիվ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի հետ.
-Պարոն Մուշեղյան, ինչի՞ մասին է Ձեր կողմից նկարահանված «Որոգայթ» ֆիլմը և ի՞նչ կապ ունի հասարակությանը հայտնի «Որոգայթ» հեռուստասերիալի հետ:
-«Որոգայթ» գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է համանուն սերիալի մոտիվներով և այն ինչ-որ առումով կարելի է համարել սերիալի պատմության վերարտադրումը գեղարվեստական ֆիլմում ՝ այս ժանրին բնորոշ բոլոր առանձնահատկություններով և սյուժետային ու դերասանական կազմի համալրումներով:
Պատմությունը ֆիլմում ավելի շատ կառուցված է գլխավոր հերոսի՝ Հովիկի շուրջ, ով ճակատագրի բերումով հայտնվել է քրեական աշխարհի հյուսած որոգայթներում և պայքարում է հանուն արդարության:
-Հատկապես աուդիտորիայի ո՞ր հատվածին է ֆիլմն ուղղված:
-Ֆիլմը նկարելուց կոնկրետ լսարան չի նախատեսվել, քանի որ այն առաջին հերթին հետաքրքիր պատմություն է, որը կարող է հուզել հասարակության տարբեր շերտերին: Եվ ի հակադրություն հեղեղված կոմեդիայի ժանրին՝ «Որոգայթ»-ը առանձնանում է իր դրամատիկ մոտեցմամբ՝ փորձ կատարելով հայկական կինոշուկայում ապացուցել, որ մյուս ժանրի ֆիլմերը նույնպես կարող են մրցունակ լինել և պահանջված հասարակության կողմից:
-Պատմեք, խնդրում եմ, դերասանական կազմի մասին, ովքե՞ր են մարմնավորում գլխավոր դերերը:
-Հպարտությամբ կուզեմ նշել, որ ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են հայ դերասանական աշխարհի բոհեմիան:
Հարություն Մովսիսյան, Արթուր Դարբինյան, Սոս Ջանիբեկյան, Գրիշա Աղախանյան, Սարգիս Գրիգորյան, Ալեքսանդր Խաչատրյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Արմեն Մարգարյան, Ելենա Բորիսենկո, Մարջան Ավետիսյան, Արփի Գաբրիելյան, Սաթենիկ Հախնազարյան, Սոֆյա Պողոսյան,Վարդան Հովսեփյան, Հովակ Գալոյան, Սուրեն Թումասյան, Ստեփան Ղամբարյան և այլոք:
-Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ հաջողություն կունենա ֆիլմը:
Վստահ եմ, որ ֆիլմը կգնահատվի հանրության կողմից, քանի որ այնտեղ մեծ եռանդ ու նվիրվածություն է դրվել, թե’ ստեղծագործական խմբի, թե’ դերասանական կազմի և, անշուշտ, «Շանթ» հեռուստաընկերության կողմից:
Ամբողջությամբ կարող եք կարդալ՝ http://lurer.com/?p=196423&l=am
Х-фактор 6 երաժշտական հեռուստաշոու-մրցույթի ժամանակ փայլուն ելույթ ունեցավ մեր հայրենակից Ամալյա Մարգարյանը Կոնչիտայի «Rise Like a Phoenex» երգով։
Տեսանյութերի ամենամեծ ցանցում` YouTube-ում, հայկական բովանդակությամբ հոլովակները գնալով ավելանում են: Սրանց թվին են դասվում նաև երաժշտական տեսահոլովակները, որոնք բավականին շատ դիտումներ են ունենում: Եվ եթե նախկինում ռեկորդ էին համարվում հայ արտիստի հոլովակի` 1 միլիոնից ավելի դիտումները, ապա այսօր այդ թիվն անցնում է 7 միլիոնը:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է YouTube-ի հայ ռեկորդակիրներին, որոնց մեջ առաջատար են Վաչե Ամարյանը, Լիլիթ Հովհաննիսյանը և Արմենչիկը: Վերջինս առայժմ միակ հայ արտիստն է, ում տեսահոլովակի դիտումների թիվը գրեթե 10 միլիոն է:
Իսկ Լիլիթ Հովհաննիսյանի երկու զուգերգերի տեսահոլովակները հատել են 7 միլիոն դիտումների սահմանը:
Խոսքը նրա և Վաչե Ամարյանի` «Ինձ չսպանես» և Նանուլի հետ համատեղ երգի տեսահոլովակի մասին է:
Լիլիթի ևւս մեկ տեսահոլովակ` «Դե, էլ մի»-ն, գրեթե 6 միլիոն դիտում ունի:
Դիտումների քանակով Լիլիթ Հովհաննիսյանի և Արմենչիկի հետ առայժմ կարող է «մրցել» հայկական միայն մեկ տեսահոլովակ, որը, սակայն, անգլալեզու է: Խոսքը Արամ Mp3-ի եվրատեսիլյան երգի մասին է, որի հոլովակը նույնպես հատել է 7 միլիոն դիտումների սահմանը:
Վաչե Ամարյանի «Բալա»-ն թեև մի փոքր հետ է մնում վերը նշված հոլովակներից իր դիտումների քանակով, այնուամենայնիվ, 5 միլիոնից ավելի դիտումը նույնպես պակաս ռեկորդային չէ հայկական տեսահոլովակների համար:
Արմենչիկի ևս մեկ տեսահոլովակ` նկարահանված Հարութ Փամբուկչյանի հետ համատեղ զուգերգի հիման վրա, 3 միլիոնից ավելի դիտում ունի:
Հարութ Փամբուկչյանի մասնակցությամբ ևս մեկ տեսահոլովակ մոտ է 3 միլիոն դիտում գրանցելուն: Խոսքը Սիրուշոյի հետ` «Տարիներ»զուգերգի հոլովակի մասին է:
Մահափորձը Հայրիկյանի հանդեպ, դրան տրվող գնահատականներն ու մեկնաբանությունները արդեն զավեշտալի են դառնում: Իսկ այդ հարցում, ինչպես կարելի էր կռահել ամենաբարձր թռիչքը, ամենայն հայոց Արծվին է պատկանում:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, հայտարարություն է տարածել՝ խստագույնս դատապարտելով ազգային գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձը:
Թերուցքային վիճակներում գտնվող, կեղտաջրերում որդերի պես բնակվող, մարդասպան սաֆարովների տեսակով ապրող տականքների կողմից իրականացված ոճրագործությունը միանշանակ ուղղված է ինչպես 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների դեմ, այնպես էլ մարդկության մեջ իր ուրույն տեղն ունեցող հինավուրց հայոց ժողովրդի դեմ:
Կանխամտածված հանցագործությունը բացահայտվելուց անմիջապես հետո, հատկապես ազգային-պետական-հայրենասիրական դաշտում գործող հայրենասերների ցանկությունն է անընդհատ հզորացող հայոց պետականության դեմ ոտնձգություն իրականացրած, հայրենիքի հանդեպ դավաճանություն իրականացրած թրքաբարո մարդասպաններին օրը ցերեկով Հանրապետության հրապարակում քաղաքացիների առջև կենդանի այրել խարույկի վրա:
Աղոթում ենք Պարույր Հայրիկյանի առողջության համար:
Աստված պահապան Ձեզ բոլորիդ:
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով
Հ.Գ. Խաչիկ Ասրյանը հավանաբար ուզում է արդարացրած լինի իրեն այրունարբու Հիտլերին նմանեցնելու մարդկանց կարծիքները: Դեռ լավ է, չի առաջարկում ՀՀԿ նախընտրական ծրագրում երկրում գազախցիկներ ունենալու կետ մտցնել:
Զրույց «Կետիկնոցում» մշակութաբան Վարդան Ջալոյանի հետ նախանցյալ ամառ, երբ այն դեռ կարմիր` Կոկա Կոլայի գույնի էր, հիմա` կապույտ է` Պեպսի Կոլայի: Բայց ոչինչ չի փոխվել սրճարանում…
— Ես գալիս եմ «Կետիկնոց» («Վերնիսաժ») սրճարան` ինձ ցույց տալու, միանգամից շատերին տեսնելու, և նրանցից քչերն են, որ ինձ հաճելի չեն: Կարաս քո սուրճը կամ լիմոնադը վերցնես ու ժամերով նստես էստեղ, մնացած սրճարանների նման շնչիդ նստող չկա, որ անընդհատ պտտվեն շուրջդ ու նայեն, թե` բան չես վերցնում ու երկար նստում ես։ Համեմատաբար էժան է, ու չնայած վզզացող ավտոմեքենաների աղմուկի ու հնչող տարաբնույթ և ոչ միշտ տրամադրությանդ համահունչ երաժշտությանը, մի երկու հազար դրամով, 3-4 հոգով երեկոդ կարճում ես համեմատաբար հանգիստ միջավայրում, համոզված լինելով, որ ոչ «քյարթուները», ոչ էլ դիմացի` օպերայի մայթին նստող մեծ ու մանր բուրժուաները քո հագուկապին չեն նայի ու քմծիծաղ տան, էստեղ դու քո տեղում ես, քո «գեղամիջում»: Մարդիկ իրենց հնարավորինս իրական դեմքերով են նստած, դրա համար ես գալիս եմ էստեղ: Բա դո՞ւ ինչի ես գալիս, Ջալոյան:
— Ես համաձայն եմ, որ սրճարանն էլ քաղաքի կամ փողոցի թատրոնի մասն է կազմում: Դե պարզ է, որ դու գնում ես մի տեղ, որտեղ գիտես, համոզված ես, որ էն դերը, որ դու խաղալու ես, էն պոզան, որ ընդունելու ես, ո՞նց է ընդունվելու էդ մարդկանց կողմից: Ովքե՞ր են նստած սրճարաններում: Ինչո՞ւ ենք մենք նայում էն դիմացի մայթի բարձր բուրժուազիայի սրճարաններին, ու մտածում, որ իրենք ունեն ցանկություններ, մնացածներն ունեն հոգսեր: Եւ էն բանը, որ կարող ես նստել էս սրճարանում, սպասել` չգիտեմ ում, չգիտեմ ինչի, դա էն մասին է խոսում, որ քո մեջ էլ կան ցանկություններ: Սրճարանը, քաղաքն ամբողջությամբ ցանկության մի մեծ մեքենա է: Քաղաքները կառուցվել են, որպեսզի կատարվեն մարդկային ցանկությունները, և էդ առումով` գյուղացի մարդը երբ ուզում էր ասել, թե ինչ-որ ցանկություններ ունի, ասում էր. «Երևան գնալու եմ, մշտական մնալու եմ»: Որովհետև դա հենց էն բանն է, որով ինքը ներկայանում է: Քաղաքը մի տեղ է, որտեղ ցանկություններն իրենց պրոյեկցիաներն են ստանում: Ուզում եմ ասել, որ սրճարաններն ասելիք ունեցող մարդկանց համար են: Ասելիքն ինքը ցանկությունն է, որն անընդհատ խոսում է, իհարկե` ոչ միշտ էն բանի մասին, ինչի մասին ուզում է: Մտավորականներն են շատ խոսում, մտավորականի ցանկությունը յուրօրինակ է, տարբերվում է և բիզնեսմենի,և գյուղացու ու աշխատավորի ցանկությունից:
— Հիմա էս սրճարանի բոլոր մարդիկ ցանկություննե՞ր ունեն:
— Մտավորականի ցանկությունները միշտ բոհեմական են լինում. ամենաառաջին ցանկությունը մինչ ռոմանտիկ սերն է` կրքի պատահական բռնկում, ու ռոմանտիկ սերը, որը միշտ փնտրում է, և ճակատագիրն իրեն պարգևում է: Կան տարբեր սերեր` ժողովրդի սեր, հայրենիքի սեր: Մտավորականի մոտ դա որոշակի պարանոիդալ բնույթ է կրում` սոցիալ-քաղաքականի և անձնականի հիբրիդ, որը հետաքրքիր է: Ցանկությունը, ինչպես մենք ընկալում ենք, հայտնվել է ռոմանտիկ դարաշրջանում, ու պատահական չի, որ սրճարաններն էլ են էդ ժամանակ հայտնվել:
— Գուցե սալոննե՞րը. էնտեղ էլ է եղել ռոմանտիկ սեր:
— Սալոնների կուլտուրան վայելքի կուլտուրան է, ոչ թե ցանկության, և` ֆլիրտի: Ռոմանտիկ սերը 200 տարվա պատմություն ունի ընդամենը, մինչ էդ ոչ մի սեր չի եղել, եղել է կիրք, եղել է Լեյլի ու Մեջնուն:
— Բա Լեյլի-Մեջնունինը ռոմանտիկ սեր չէ՞ր:
— Հիմնական ռոմանտիկան սիրո մեջ նախատրամադրվածությունն է դեպի սերը, մարդն ինքն իրեն պատրաստում է: Մարդը հոգեկրթվում է, կարդում է Սևակ ու Տերյան, այսպիսով` իր հոգին նախապատրաստում է սիրահարվելուն:
— Այլ կերպ` գլուխն է գցում հա՞. ժամանակակից մարդը, երբ կիրք է լինում, որոշում է, որ դա սեր է, հետո զարգացնում է, հետո` երբեմն ձեռքը կրակն է ընկնում: Մարդը, պարզվում է, էն չի, բայց արդեն կարա ուշ լինի` ամուսնություն, երեխաներ…
— Ժամանակակից երիտասարդը զանազան տեխնիկաներ է գործադրում, որպեսզի ինքը մի պահի սիրահարվի, որպեսզի դա չլինի պատահական, այլ ուղարկված` Աստծո կողմից: Դա պատահականի ու նախապատրաստության արդյունքն է: Ռոմանտիկ սերը նաև ունի տարածական կառուցվածք, ինչպես ասում էին ընկերներ Դելեզն ու Գվատտարին, ու չի հանգում սովորական Էդիպյան եռանկյունու: էդ եռանկյունին բացվում է սրճարանի նման մեքենաներով: Սրճարանը հարկավոր է նաև դրա համար: Էստեղ առաջանում են որոշակի հատուկ խավի տիպիկ ցանկություններ, որոնք պերվերսիվ (պերվերսիա` լատ. perversiō, բառացիորեն թարգմանվում է շուռ տված, նորմայից շեղված, ալյասերվածություն: Էստեղ` շուռ տված, IMHO) ցանկություններն են` մտավորականի ցանկությունները:
— Իսկ դրանք չե՞ն կարող քաղաքական ցանկություններ լինել:
— Դա մոտավորապես նույն բանն է: Քաղաքական ցանկությունը տիպիկ պերվերսիվ ցանկություն է, երբ նորմալ օբյեկտից ինքը շեղվում է մի քիչ ուրիշ կողմ, և էդ առումով մտավորականի ցանկությունը, նկատի ունեմ ռոմանտիկ սերը և այլն, մշտապես միջնորդավորված է ստեղծագործությամբ և քաղաքականությամբ, որոնք մոտավորապես նույն բանն են: Այսինքն, եթե համարենք նորմալ ռոմանտիկ սերն էն է, որ դու սիրում ես խելացի, գեղեցիկ և այլ բարեմասնություններով աղջկա, ապա էստեղ կատավում է պերվերսիվ տիպի ընտրություն: Եւ էս առումով սա էնքան էլ ռոմանտիկ չի. ծառայողական սիրավեպ չի, որն էլի պերվերսիվ տարր ունի իր մեջ: Մտավորականների համար նախատեսված սրճարանները պերվերսիա են:
— Հիմա սա մտավորականների՞ սրճարան է:
— Այո, էս պերվերսիան կոչվում է ստեղծագործական-քաղաքական պերվերսիա:
— Ի՞նչ մարդիկ են էստեղ լինում, ի՞նչ խավի, ի՞նչ տեսակի:
— Էստեղ խավ չկա: Էստեղի մարդիկ պերվերսիվ են, այսինքն` շուռ տված: Ցանկությունների մատրիցան մտավորականների մոտ ուրիշ է, բիզնեսմենի մոտ` ուրիշ, մնացածների մոտ` ուրիշ: Էստեղ մարդիկ իրար գտնում են, հայտնում ու ցուցադրում իրենց ցանկությունները: Ցանկությունն առաջին հերթին թատրոնն է, որ դու ուզում ես ցույց տալ: Եթե դու ոչինչ ցույց չես տալիս, քո դերը չես կատարում, դա նշանակում է, որ քեզ մոտ ցանկություն չկա, որովհետև ցանկությունն առաջին հերթին արտահայտվում է այն բանով, որ մարդն ուզում է երևա ոչ էնպիսին, ինչպիսի ինքն իրականում կա:
— Այսինքն, էստեղ բոլորն ուզում են երևալ ոչ էնպիսին, ինչպիսին իրենք իրականում կա՞ն:
— Դրան ընդունակ է առաջին հերթին մտավորականը, որովհետև նա միշտ արտիստ է: Նա էն մարդն է, որ ինքը չի, ինչ որ ինքը կա` էն չի: «Ա»-ն հավասար չի «Ա»-ի: Ինքը զբաղված է սեփական «ԵՍ»-ի դիալեկտիկական բացասումով, որն ինքն անում է, օրինակ` ինքնակենսագրական վեպեր գրելու միջոցով, որովհետև ինքնակենսագրական վեպի հերոսը նույն իսկական մարդը չի, որ գոյություն ունի իրական աշխարհում, էն մարդն է, որ ապրում է իր երևակայության աշխարհում:
— Սրճարանի այլ ֆունկցիաները, բացի թատրոնից:
— Բացի դրանից` ուրիշ ֆունկցիաներ չեն կարող լինել: Սրճարանն ինքնարտահայտման տարածք է: Սրճարանը չի կատարում էն դերը, որ մենք վերագրում ենք, ինքը ստատուսային խնդիրներ չի լուծում, բուրժուական լինի, բանվորագյուղացիական, թե` այլ: Բայց… Հնարավոր չի գտնվել մի մարդու կողքին, որը համամիտ չի ու չի հասկանում քո ցանկությունները: Հետևաբար, սրճարաններում էդ խմբերը կազմվում են իրենց էդ գաղտնի ու գուցե իրենց անհայտ ցանկություններով, և իրենք նույն թատրոնի թատերախումբն են: Եթե դու կոմեդիայի թատրոնի թատերախմբից ես, ինքը` ողբերգության, ուրեմն` դուք չեք կարող միասին լինել: Քո դերասանական արվեստը չի հասկացվում կամ գնահատվում: Էստեղ մարդ չկա, էստեղ բոլորը դեր են կատարում: Մեկը` գրողի, մեկն` ակադեմիկոսի կամ նախարարի, մյուսն էլ, կներեք, մշակութաբանի: Էն առումով, որ էստեղ առաջին հերթին ոչ թե մարդն է հանդես գալիս, այլ` իր մտավորականի մասնագիտությունը: Էստեղ, իմիջիայլոց, շատ քիչ են գալիս դերասանները: Եթե դու դերասան ես ու չես ուզում, որ քո բեմական կերպարը փլվի, էսպիսի տեղեր չես գա: Մտավորականի ամենամեծ խնդիրը «դավադրություններ» նյութելն է։ Սրճարանները միշտ էլ եղել են «դավադրությունների» համար:
— Բայց էստեղ պատահական մարդիկ էլ են գալիս: Սիրահարներ են գալիս, ջահելներ են գալիս, որովհետև էժան է, Սարյանի արձանի մոտից` միտինգավորները…
— Հա, գալիս են, բայց` մեկ-մեկ ու պատահական, եթե հոգնել ես, նստում ես էստեղ: Բայց «քո» սրճարանն էն տեղն է, որտեղ դու մշտապես գալիս ես: Ու եթե դու պատահական ես եկել, կնստես, կխոսես, կողքից խեթ-խեթ կնայեն` բան չեն ասի, բայց երկրորդ անգամ էլ չես գա էստեղ, եթե պատահական ես, օտար ես էս թատրոնում: Նույնն էլ դու, կարող ես գնալ դիմացի սրճարանները, խոսել կինոյից, թատրոնից կամ գրականությունից, բուրժուազիան կսկսի նայել վրադ, թե` էս ի՞նչ են խոսում: Չնայած թվում է, թե ընկերներով նորմալ նստած եք, բայց դու էլ չես գնա էդ սրճարանը, որովհետև էդ քոնը չի: Էստեղ նաև շատ կարևոր են սպասարկող անձնակազմ — հաճախորդ հարաբերությունները: Եթե տերը չուզի, որ էս մարդիկ գան էստեղ, նրանց լավ չեն ընդունի, ու նրանք էլ չեն գա: «Կազիրյոկում» ու էստեղ միշտ ուրախ են ընդունում մտավորականին: Մյուս կարևոր հարցը: Սրճարանն էթիկետ է, կանոններ, որոնք որոշում են նաև, որ մարդը քաղաքաբնակ է: Էստեղ գալով ու նստելով` ինքդ քեզ ապացուցում ես քաղաքաբնակ լինելդ: Բանգլադեշի երիտասարդներն ասում են. «Իջնենք քաղաք»: Որովհետև էստեղ, էս կենտրոնի թատրոնի մեջ կարող են ցույց տալ, թե իրենք ինչպես են հագնված, ինչպես են քայլում, և որ իրենք քաղաքաբնակ են: Իրեն ցուցադրելն ու մարդկանց նայելն ամենակարևոր էկզիստենցիալ մարդկային ֆունկցիաներից մեկն է: Դու չես կարող փողոցով ման գալ, եթե քեզ վրա անընդհատ թքեն կամ քարով խփեն:
— Բայց էդպիսի մարդիկ էլ կան, չէ՞:
— Դա էլ պերվերսիայի լրիվ ուրիշ ձևն է, զրույցի այլ թեմա:
Լուսանկարը` Կարին Գրիգորյանի
Թատրոնի օրվան ընդառաջ հրապարակում ենք Հայ թատրոնի երկու նվիրյալների զրույցը մտավորականի կերպարի ու անելիքի շուրջ
«Թելադրողը ամենագռեհիկ, ամենացածր, ամենաանգրագետ տարրն է», ասում է Ժողովրդական արտիստ, « Համազգային թատրոնի ղեկավար Սոս Սարգսյանն, ու երազում այն օրերի մասին, որ հայն իր երկրին տեր կլինի:
-Վարպետ այս հարցը տալիս եմ իմ բոլոր զրուցակիցներին։ Ուզում եմ, որ մեր մտավորականները իրենց համար հստակեցնեն` ինչպիսի՞ն է մտավորականի բնորոշումը:
-Բարդ հարց է, որովհետև մի հատկությունը չէ, որ կարող է բնորոշել մտավորականին: Նախ և առաջ նա ազնվություն, աշխատասիրություն պիտի ունենա: Ազնվական մարդը չի կարող ծույլ լինել: Արժանապատվություն ունեցող, ամենագլխավորը, իր երկրի, իր ժողովրդի շահերից ավելի վեր ոչինչ չունեցող մարդն է մտավորականը: Դա շատ մեծ, ծավալուն հասկացողություն է:
-Անշուշտ, ունենք մտավորականներ, իսկ մտավորականություն ունե՞նք:
— Ցավոք, ոչ: Չունենք, որովհետև եթե ունենայինք, հսկայական ազդեցություն կգործեինք իշխանության վրա: Եթե մտավորականություն ունենայինք, այսօր կազակերպված հասարակություն կունենայինք : Բայց չունենք, որովհետև չունենք այդ մտավորականությունը, որ դառնա թելադրող: Այսօր թելադրողը ամենագռեհիկ, ամենացածր, ամենաանգրագետ տարրն է: Նրանք են թելադրում մեր պահվածքը, ապրելակերպը, խոսելաձևը և այլն:
— Ի՞նչը կարող է միավորել մտավորականներին:
— Մտավորականությունը միավորվել չի կարող: Այսինքն, չի կարող ստեղծել մի կազմակերպություն, մի համակարգ: Մտավորականության միությունը շատ խորհրդավոր, Աստվածային մի բան է: Սովետի վերջին շրջանում մենք ունեինք հրաշալի մտավորականություն, որոնցից յուրաքանչյուրն անում էր իր պարտականությունը: Փորձեք կարդալ ճարտարապետ Ռաֆո Իսրայելյանի հուշերը, հոդվածները և կտեսնեք, թե որքան հայրենասիրություն, որքան անհանգստություն, որքան տառապանք կա: Ինչու՞ եմ սա ասում, որովհետև և՚ Ռաֆո Իսրայելյանը, և՚ Սևակը, և՚ Էմինը, և՚ Սիլվա Կապուտիկյանը, և էն ժամանակների մտավորականները չունեին որևէ կազմակերպություն, բայց նրանց պահվածքը, նրանց համոզումները, գաղափարներն ու ձգտումները նույնն էին: Նրանք դրանով էին միավորված, նրանք գիտեին, որ, ասենք, չի կարող պատահել, որ Համո Սահյանը սխալ խոսի, գիտեին, որ ինչ էլ նա ասի Սևակի կամ Վահագն Դավթյանի համար` հարազատ է: ճիշտ է, ճշմարիտն է, ազգային է, ի օգուտ է, օգտակար է:
-Իսկ ի՞նչն է տարանջատում:
-Տարանջատումները շատ են: Դա բնական եմ համարում: Որովհետև մեծ մասամբ խոսքը ստեղծագործողների մասին է, ինչու չէ, նաև գիտնականների, որոնք կարող են ունենալ տարբեր կարծիքներ, տարբեր համոզումներ, տարբեր մարդկային հատկություններ և թուլություններ:
-Այսօրվա մտավորականի առջև ի՞նչ հասարակական պահանջ է դրված և դրվա՞ծ է արդյոք:
-Ցավոք, ոչ մի պահանջ չի դրված: Այսօր մեզ հայտնի չէ, թէ մեր ժողովուրդը ինչ իդեալներ ունի,և ունի արդյո՞ք: Ունեցածն էլ փողն է, կշտությունն է, վայելքն է: Ցավոք, աշխարհում էլ է այդպես: Էս տարիքիս ես տխրությամբ ու հոռետեսական եմ նայում մարդկության ապագային, որովհետև աստիճանաբար մոռացվում է մարդու հոգին, մոռացվում է Աստված: Նույնիսկ կարող եմ ասել, որ Եվրոպան այլևս քրիստոնեական աշխարհ չի: Քրիստոնեությունը որպես այդպիսին, որպես փիլիսոփայություն, որպես առաջադեմ գաղափարախոսություն այլևս գոյություն չունի, որովհետև, ինչ արվում է, հակառակ քրիստոնեության է արվում: Եթե ասենք , իսլամը ունի այնպիսի նվիրյալներ, որոնք իրենց կյանքը կարող են զոհել, քրիստոնեությունը` չունի: Լավ է որ մահապարտներ չունի, բայց վատ է, որ քրիստոնեական աշխարհի մարդը կորցնում է Աստծուն:
-Ի՞նչ դաստիարակություն է ստանում մեր հասարակությունը, որտեղի՞ց է սնվում:
-Ընդհանուր դաստիարակություն չունենք: Բայց իմ հույսն այն է, որ ամենուամենայնիվ կան առողջ մտածող ծնողներ, հասկացող ծնողներ, որոնք կարևորում են դաստիարակությունը, կրթությունը: Իմ հույսը էդ ծնողներն են, էդ ընտանիքները: Շատ տգեղ բան է, երբ աշակերտը գիտի, որ իր ուսուցիչը կաշառք է վերցնում: Դա սոսկալի բան է: Կամ ասենք, գիտի, որ իրենց դպրոցի տնօրենը ազնիվ չէ, արդար չէ: Մեր ժամանակներում այդ տեսակ երևույթները բացառվում էր: Հիմա երեխայի համար սոսկալի վիճակ է: Ծնողը մի կողմից ասում է` ազնիվ եղիր, հայրենասեր եղիր, աշխատասեր եղիր, մյուս կողմից երեխան գնում է դպրոց և չի տեսնում այդ մթնոլորտը, այդ բարձր խավի հեղինակությունը, այդ օրինակը:
-Ի՞սկ իմֆորմացիայի աղբյուրները:
-Հեռուստատեսությունը տանում է ժողովրդին չգիտեմ էլ ո՞ւր, իջեցնում է ու իջեցնում: Բոլոր ժամանակներում արվեստի խնդիրը եղել է ժողովրդին բարձրացնելը: Անդրե Մորուան մի խոսք ունի, որն ինձ դուր է գալիս. «Մասսայական կուլտուրան մասսաներին զրկում է կուլտուրայից»: Այ, հիմա մասսայական կուլտուրա է: Փոխանակ բարձրացնենք մասսաներին դեպի վեր, դեպի Աստվածայինը, դեպի վեհ մարդկայինը, մենք իջեցնում ենք ամենացածր ճաշակի: Ղեկավարներն էլ արդարանում են, թէ ժողովուրդը հավանում է: Ժողովուրդն ո՞վ է: Ժողովուրդը երեխայի նման բան է, պետք է միշտ դաստիարակես:
-Կարո՞ղ ենք որևէ «պրոգնոզ» անել:
-Կարծում եմ, որ հայերը այն ժողովուրդն են, որ ժամանակ առ ժամանակ պետք է մտածեն, և անշուշտ կմտածեն: Այդ պահը կգա, երբ որ հասկանան, որ չի կարելի աշխարհից ամեն ինչ վերցնել: Աշխարհից պետք է վերցնել այն, ինչը որ քեզ օգտակար է, օրինակ` Եվրոպայից` աշխատասիրություն, մաքրասիրություն, իսկ այլանդակությունը, ամենաթողությունը չի կարելի վերցնել: Պետք է շատ զգույշ լինել: Չի կարելի ամեն արտասահմանյան բանով հրճվել, հիանալ: Մենք հինգ հազար տարվա կյանք ենք ապրել, ունենք ավանդույթներ և իզուր չենք ապրել այս աշխարհում: Հիմքը չպետք է մոռանանք: Հայերը մի օր գլխի կնկնեն, որ էսպես վերանում են և խելքները գլուխները կհավաքեն:
-Վարպետ, ո՞րն է մտավորական մարդու տեղը:
-Մտավորականը պետք է ամեն հարցում, ամեն րոպե ակտիվ լինի։ Ամեն պահի մեջ, ամեն թերության նկատմամբ ուշադիր լինի: Ցավելը քիչ է, պետք է միջամտել, պետք է պայքարել: Էս աշխարհում ամեն ինչ գործ անելով է: Կարևոր է, թէ ինչ ես անում քո երկրի համար: Կան մարդիկ, որ ամբողջ կյանքում մի լուցկի չեն ստեղծել, բայց վայելում են կյանքը: Ճիշտ է հիմա ընդունված է բոլոր հարուստներին վատաբանել, բայց դրա հետ համաձայն չեմ, քանի որ մարդը կարողացել է իր քրտինքով մի բան ստեղծել: Հարստանալը դժվար գործ է: Հարստություն պահելն էլ դժվար է ու ամեն մարդու խելքի բանը չէ: Ասում են.«Տես ինչ տուն է կառուցել»,- ես ասում եմ,- Էդ տունը իր հետ ու՞ր է տանելու, չէ որ էստեղ է թողնելու, մի հայ մարդ է ապրելու այդտեղ: Թող լինի, գեղեցիկ տուն է»: Մտավորականի հոգին պիտի անընդհատ ապրի, անդադար աշխատի ու լավ բաների համար էլ հրճվի: Մտավորականների մեղքն է, որ մենք Արցախի պատերազմի հաղթանակը չվայելեցինք, չըմբոշխնեցինք: Գու՞ցե հաղթանակի սովոր չենք դրանից է, բայց հաղթանակն անասելի մեծ էր և մտավորականության մեղքն է, որ ժողովուրդը չի հասկանում, թէ ի՞նչ է եղել:
-Կուզենայի, որ որևէ որակական փոփոխություն առաջարկեիք մեր հասարակությանը:
-Ես ամբողջ կյանքում աշխատել եմ և դրանով հպարտ եմ: Աշխատել եմ որքան հնարավոր է ինքս լինել արժանապատիվ մարդ և որքան հնարավոր է իմ ժողովրդին դարձնել արժանապատիվ: Աշխատել է պետք, գործ է պետք: Ես արդեն 81 տարեկան եմ, բայց չեմ կարող ոչ մի բանի նկատմամբ անտարբեր լինել:
-Կա՞ մի բան, որ Դուք չասել չեք կարող:
-Իհարկե կա և շատ: Չեմ ընդունում, նամանավանդ, էն դաժանությունը, որը հայը հայի նկատմամբ է գործում: Դա չեմ կարողանում ներել: Օրինակ` չեմ կարողանում ներել էն գործարարին, որը հայ կնոջը 16 ժամ աշխատեցնում է, ասենք թե` ռեստորանում և թողնում թեյավճարի հույսին: Դա դաժանություն է: Սա մի օրինակ էր, իսկ ընդհանրապես հայի դաժանությունը հայի նկատմամբ Աստծուն հակառակ բան է, դա Աստված չի ների:
-Վարպետ, խնդրում եմ Ձեր խոսքը` մեր հայ մտավորականներին:
-Ես այսօրվա մտավորականության մասին բարձր կարծիք չունեմ: Ամենագլխավոր բանը էս աշխարհում հարգանքն է մարդու նկատմամբ: Կարևոր է կարգին լինել, բարձր կուլտուրա ունենալ, որ ասում են «պարյադչնի»: Ես ուզում եմ մեր հայերին էս խոսքը ասել. Մի անգամ սահմանապահը ինչ որ սահման անցնելիս վիրավորում է Անտուան Սենտ Էքզյուպերիին, վերջինս ասում է.«Ինչու՞ ես ինձ վիրավորում, չէ որ ես ու դու միասին այլևս այս հողագնդի վրա չենք ապրելու»: Շատ խորը, իմաստուն բան է: Հարևանը հարևանին ինչու՞ է նեղացնում, հազիվ եք իրար գտել, սիրե՚ք իրար: Կամ գոնե հարգե՚ք: Ես ուզում եմ մեր մտավորականներին ասել հետևյալը. ես Սովետի ժամանակ էլ դիսիդենտներին` այլախոհներին չէի հարգում, մանավանդ հայ այլախոհներին: Ինչու՞, որովհետև ես հասկանում էի, որ մենք փոքրիկ ազգ ենք և իրավունք չունենք մեր ժողովրդի անունը էդ հսկա երկրով մեկ վարկաբեկել: Գյոթեն մի հանճարեղ խոսք ունի.«Ավելի լավ է անարդարություն, քան անկարգապահություն»: Անկարգապահությունը կործանում է երկիրը: Անարդարության դեմ կարելի է պայքարել, իսկ անկարգությունը սոսկալի բան է, դա հեղափոխություն է, որը ես ողջ էությամբ ատում եմ: Բոլոր հեղափոխությունները եղել են արյան ծովեր: Ես ուզում եմ, որ մեր այսօրվա մտավորականությունը հասկանա, թէ Հայաստանը աշխարհագրական ո՞ր տեղում է գտնվում, ո՞ւմով է շրջապատված, քանի՞ թշնամի ունի, ի՞նչ են ուզում էդ թշնամիները և ըստ այդմ իրեն պահի: Ոչ թէ տեղի – անտեղի հայհոյի նախագահին: Ես շատ հարցերում Լևոն Տեր- Պետրոսյանի հետ համաձայն չէի, բայց ինձ երբեք թույլ չեմ տվել վիրավորական, անհարգալից խոսք ասել նրա մասին, քանի դեռ նա նախագահ էր: Ես հասկանում էի, որ նա իմ նախագահն է և վերջ: Մարդիկ կան, որ իրենց դրել են ճշմարտախոսի տեղ ու դուրս են տալիս: Դուրս մի՚ տվեք: Տես հատակում, ընդերքում ինչե՞ր կան, տես ու՞մ զավակն ես, ո՞ր ժողովրդի զավակն ես, էս ժողովուրդը ին՞չ կյանք է ապրել, ի՞նչ ճակատագիր է ունեցել, ըստ այդմ քեզ պահի:
-Վարպետ , ո՞րն է Ձեր խրատը այսօրվա երիտասարդին:
-Ես կուզեի, որ մեր երիտասարդությունը խորապես, ճշմարտապես հարգի մեր դրոշը, մեր զինանշանը, մեր պետությունը, մեր պետականությունը, մեր օրենքը: Ես կուզենամ, որ մենք սովորենք դառնալ պետականություն, պետություն պաշտող ժողովուրդ:
-Ի՞նչ է երազում Սոս Սարգսյանը իր երկրի համար:
-Իմ երազանքները շատ են, ես ամեն գիշեր եմ երազում: Երբ Գանձակեցի մարդու եմ հանդիպում լացս գալիս է, երբ նա պատմում է, թէ ինչ է թողել Գանձակում: Մեզնից էս ինչքա՞ն բան խլեցին, ես ի՞նչ արին մեզ հետ: Իմ Վանա լիճը, իմ քաղաքները, իմ Նախիջևանը, իմ Գանձակը…Էս ինչքա՞ն բան խլեցին: Եվ իհարկե ես երազում եմ, ասում եմ.Լավ, ես չեմ տեսնի, թող գա էն օրը, որ հայերը իրենց երկրին տեր լինեն»: Էդ է իմ երազանքը: Քոնն էլ է չէ՞:
Զրուցեց Կարինե Ջանջուղազյանը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Ազնավուրի վերջին հարցազրույցին , երգահան Ռուբեն Հախվերդյանն ասաց. «Տարբերությունը ո՞րն է՝ Ցեղասպանության ժամանակ 1.5 միլիոն մարդ սպանվեց, այս տարիների ընթացքում էլ հենց այսքան մարդ գնացել ա Հայաստանից: Անպայման Ազնավո՞ւրը պիտի ասի դրա մասին: էս 20 տարի ասում եմ՝ ինչի տեղ ա անցնում»:
Նա կարծում է, որ իշխանություններին այնքան էլ հետաքրքիր չեն նման հայտարարությունները՝ ով ուզում է ասի, լինի մեծ շանսոնյեն, թե փոքր Հախվերդյանը:
Ըստ նրա`դատապարտելին ոչ թե գնացողներն են, այլ պատճառերը, որի համար գնում են մարդիկ, իսկ այդ պատճառները, բոլորը գիտեն, և դրա մասին անգամ խոսում է Շարլը: Ավելին, ինքն էլ է մտածել Հայաստանից գնալու մասին․ «Որ ես մնացի, իմ երեխաները այստեղ ի՞նչ են անելու, եթե պետք լինի՝ կգնամ»: Քանի որ այսօր հայ երիտասարդների 50 տոկոսից ավելին ներքին էմիգրացիայի մեջ է, ամեն օր մտածում է գնա՞լ, թե՝ մնալ:
Հախվերդյանի կարծիքով, եթե նրանցից յուրաքանչյուրը դրսում 4000 դոլարանոց աշխատանք ունենար, ապա հաստատ կգնար: Խոսելով այն արվեստագետների մասին, ովքեր վերադառնում են, որպեսզի այստեղ ստեղծագործեն` արվեստագետը նկատեց, որ նրանք գնացել են զուտ հաստատավելու համար, սակայն չի ստացվել, և հիմա հետ են եկել, որպեսզի այստեղ հաստատվեն․ «Ովքեր արտասահմանում իրենց տեղն ունեն, սպանես՝ չեն գա Հայաստան, գան ի՞նչ անեն, Մասիս սարին նայե՞ն, Մասիսին տելևիզրով էլ կարող են նայել»,- հավելեց բանախոսը:
Հախվերդյանի խոսքերով՝ այստեղ խնդիրը ոչ թե նյութական է, այլ այն, որ դրսում մարդիկ կարող են զբաղվել իրենց սիրած գործով և առաջ գնալ, իսկ Հայաստանում դա անհնար է. «էդքանն իմանալով՝ մարդիկ մնան այստեղ՝ սովից սատկե՞ն: Դա իդեոտիզմ կլինի»:
«Երևանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 26-ին Հայաստանում լեգենդար ջութակահար, «Գրեմմի»-ի կրկնակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով։
Ծրագրում ընդգրկված են Ջուզեպպե Վերդիի, Մաքս Բրուխի, Չայկովսկու ստեղծագործությունները: Սա երաժշտի երկրորդ այցն է Հայաստան: «Երևանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի միակ մտահոգությունն այն է, որ մեկ համերգի ընթացքում 1300 տեղանոց դահլիճը փոքր է. «Ընդհանրապես, ցանկացած երկրում, ցանկացած փառատոնում, ցանկացած դահլիճում Ցուկերմանի այցը պատմական է: Նա այսօր աշխարհի ամենահայտնիներից է, և ես կուզեի, որ նա ևս դառնա մեր բարեկամներից մեկը»,- նշեց Ստեփան Ռոստոմյանը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքերով էլ, վերջին շրջանում սովորական է դարձել Հայաստանում տեսնել նման մեծ երաժիշտներին:
Ստեղծագործական 45 տարիների ընթացքում Պինկաս Ցուկերմանն արժանացել է միջազգային ամենահեղինակավոր մրցանակներին: Տարեկան շուրջ 150 համերգներով հանդես գալով աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ Ցուկերմանը դասվում է դարի ամենահայտնի ջութակահարների շարքին:
Այսօր Միքայել Թարիվերդիևը կդառնար 80 տարեկան: Կոմպոզիտորը ներկայացնելու կարիք չունի: Նրա երաժշտությունը գիտի յուրաքանչյուրը, ով նայել է «Ռեզիդենտի սխալը», «Գարնան տասնյոթ ակնթարթ» կամ «Բաղնիքդ անուշ» ֆիլմերը գոնե մեկ անգամ:
Նրանք ստեղծվեցին 70-ականներին, այդ ժամանակ էլ Մաէստրոյին եկավ նրա իսկական հաջողությունը:
Միքայել Թարիվերդիևը սովորել է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, 1957 թ-ին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ստեղծագործական բաժինը Արամ Խաչատրյանի դասարանում: Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում: Գրել է «Ո՞վ ես», «Կոմս Կալիոստրո», «Սպասում» օպերաները, «Ստվեր», «Երջանկության պոեմ», «Աղջիկը և մահը», «Աղջիկը գնդի վրա» բալետները, «Չեռնոբիլ» երգեհոնային սիմֆոնիան, կոնցերտներ ձայնի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի, երգեհոնի համար, դաշնամուրային պիեսների՝ 24, ռոմանսների` 15 (այդ թվում՝ «Տխուր երգեր»` Ավետիք Իսահակյանի խոսքերով) շարքեր, երգեր՝ ճապոնացի միջնադարյան բանաստեղծների, նաև Վիլյամ Շեքսպիրի, Բելա Ախմադուլինայի, Մարինա Ցվետաևայի, Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկու և ուրիշների խոսքերով:
Թարիվերդիևը կինոյում ստեղծագործել է 1958 թ-ից. հեղինակ է շուրջ 130 ֆիլմի երաժշտության, որոնց բնորոշ է ինքնատիպ մեղեդայնությունը. լավագույններից են՝ «Եղջերու Արքան» (1970 թ.), «Գարնան տասնյոթ ակնթարթ» (1973 թ.), «Տասնհինգերորդ գարունը» (1973 թ.), «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» (1976 թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (1979 թ., Հայֆիլմ) և այլն: Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար:
Թարիվերդիևն արժանացել է ՌԴ Նիկա կինոմրցանակին (3 անգամ), Ամերիկյան երաժշտական ակադեմիայի մրցանակին: 1997 թ-ին հրատարակվել է նրա «Ես պարզապես ապրում եմ» գիրքը:
Մոսկվայում այս օրերին անց կկացվի կոմպոիտորին հիշատակին նվիրված փառատոն: Օգոստոսի վերջին մեկնակում է 1999 թ-ից` 2 տարին մեկ, ՌԴ Կալինինգրադ քաղաքում անցկացվող երգեհոնահարների Թարիվերդիևի անվան VII Միջազգային մրցույթը: Արդեն ռեկորդային մասնակիցներ են դիմել` 52 կատարող 26 երկրներից:
Թարիվերդիևի անունով ինքնաթիռ են անվանել Ռուսաստանում: «Միքայել Թարիվերդիև» անվամբ ինքնաթիռի շնորհանդեսը տեղի է ունեցել Կալինինգրադի օդանավակայանում 2007թ. սեպտեմբերին:
Որքան նայեցի ինտերնետում չգտա հայազգի մեծ կոմպոզիտորի 80-ամյակին նվիրված միջոցառումներ մեզ մոտ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.