29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Օպերային թատրոնի շենքում նոր ռեստորանի բացման լուրը , տարածվելով ռումբի պես ԶԼՄ դաշտում, միանգամից ստեղծեց կարծիքների երկու բանակ՝ կողմ և դեմ:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը, կարելի է ասել, կողմ բանակում է, նրա գնահատմամբ, այս մտահղացումը գովելի է:
ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` այս առնչությամբ արված պարզաբանմանը, Էլբակյանը նկատել է, որ աշխարհի բոլոր թատրոններում էլ ռեստորաններ կան. խնդիրն այստեղ այլ է. «Նայած` ռեստորան ասվածն ինչպես եք հասկանում: Եթե նախարարն այդպիսի ծրագիր ունի, ապա դա քաղաքակիրթ ձևով կլուծվի»,- վստահ է արտիստը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Սեպտեմերի 29-ին Թուրքիայում կանցկացվի «Տիեզերքի փոքրիկ արքայադուստրը» փոքրիկների գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանից կմեկնի 5-ամյա Էլեն Ասոյանը` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հիշում և պահանջում եմ» խորագրով:
«Անցած տարի Թուրքիայում կայացած «Աշխարհի փոքրիկ արքայադուստր» տիտղոսը նվաճելուց հետո, մենք չէինք պատկերացնում, որ կրկին կստանանք մրցույթին մասնակցելու պաշտոնական հրավեր: Էլենին հրավիրել են և՛ որպես անցած տարվա Գրան Պրի մրցանակակիր, և՛ որպես այս տարվա մասնակից: Մեր գերնպատակն է` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ժամանակ մասնակցել այս մրցույթին`չնայած այն մտավախություններին, որ կլինեն շատ խոչընդոտներ»,-նշեց Էլենի պրոդյուսեր Ալիկ Հակոբյանն` ավելացնելով, որ իրենք մրցույթի մեկնում են միայն հաղթելու նպաակով:
Պրոդյուսերի խոսքով` իրենք չունեն հովանավորներ, այս, ինչպես նաև նախկին մրցույթներին, մասնակցել են սեփական միջոցներով:
Օրերս արդեն նկարահանվել է Էլեն Ասոյանի մասնակցությամբ տեսաբացիկ, որը պետք է մեծ էկրանների վրա ցուցադրվի մրցույթի ընթացքում: Նկարահանումները կայացել են Ծիծեռնակաբերդում: Հարցին` արդյոք չկա՞ մտավախություն, որ Թուրքիայում կխոչընդոտեն իրենց այդ քայլը, Ալիկը պատասխանեց. «Կարծում եմ` կարող են առաջանալ խոչընդոտներ, սակայն մեր թիմը հստակ որոշում կայացրեց տեսաբացիկը նկարահանել հենց հուշահամալիրի տարածքում, որպեսզի թուրքը ևս մեկ անգամ համոզվի, որ չնայած 100 տարի է անցել` նույնիսկ այս սերունդը չի մոռացել և պահանջում է»:
Խոսելով Թուրքիայում իրենց անվտանգության մասին` Ալիկը նշեց, որ այնտեղ կան մարդիկ, ովքեր զբաղվելու են այդ հարցերով:
NEWS.am STYLE-ի հարցին, թե քանի փուլով է անցկացվելու միրցույթը, Ալիկը պատասխանեց. «Մրցույթը տևելու է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածի ընթացքում և բաղկացած է 4 փուլից: Այդ օրերին երեխաները մասնակցում են շոուի փորձերին և տարբեր ֆոտոնկարահանումների: Իսկ վերջում կայանում է մրցանակաբաշխությունը»:
Մրցույթին մարտական է տրամադրված նաև փոքրիկ Էլենը. «Լավ եմ պատրաստվել և ամեն ինչ անելու եմ հաղթելու համար»,-նշեց փոքրիկ գեղեցկուհին:
Էլեն Ասոյանը 2014 թ-ին դարձել է Հայաստանի փոքրիկների գեղեցկության հաղթող, նույն թվականին Թուրքիայում նվաճել է «Աշխարհի փոքրիկ արքայադուստր» տիտղոսը: Այս տարի Էլենը ոչ միայն մասնակցելու է «Տիեզերքի փոքրիկ արքայադուստր» մրցույթին, այլև թագադրելու է մեծերի և փոքրերի մրցույթների հաղթողներին:
Օրերս Թուրքիայի Մարմարիս քաղաքում տեղի ունեցած «Ապագայի աստղեր» միջազգային մրցույթ-փառատոնին «Ազգային երգ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող 10-ամյա Համբարձում Թարլանյանը, որը Շիրակի մարզի Անի Պեմզա գյուղից է ու սովորում է Գյումրիի «Փյունիկ» արվեստի դպրոցում: Համբարձում Թարլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանդես է եկել երեք երգերի՝«Պիտի գնանք վաղ, թե ուշ», «Լորիկի» եւ «Տեր ողորմյայի» կատարմամբ:
Ըստ Համբարձումի, ինքը շատ է հուզվել Թուրքիայի դրոշի տակ «Պիտի գնանք» ու «Տեր ողորմյան» երգելիս: Տղայի ասելով, ինքը ներկայացրեց իր պահանջը թուրքերին:
Նրա ուսուցիչը՝ ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի ժողովրդական երգեցողության ամբիոնի վարիչ, երգիչ Գեւորգ Նորոյանը պատմեց, որ հանձնախումբը, որը կազմված էր լուրջ մասնագետներից, նրան ճանաչել է որպես 1-ին մրցանակակիր ու նաեւ ազգային երգի լավագույն կատարող: Ըստ մեր զրուցակցի, Համբարձումը բավական լուրջ տպավորություն է թողել թե՛ ժյուրիի անձնակազմի և թե՛ հանդիսատեսի վրա: Այնպես են տպավորվել նրա կատարումներից, որ ժյուրիի թուրք անդամը եկել է, հասել է հյուրանոց ու հատուկ նվերներով երեխային շնորհավորել է, այնուհետ հրավիրել է ճաշկերույթի:
«Համբարձումն այնպես էր ոգեւորվել, որ ինձ ելույթից մեկ օր առաջ ասում էր՝ պատկերացրեք ընկեր Նորոյան, ես այնպես երգեմ, որ իմ երգի ձայնից Թուրքիայի դրոշը պոկվի ու ընկնի իմ ոտքերի տակ: Շատ պատվախնդիր է, գնացել է իր պապերի երկիրը, տեսավ դրախտավայրը ու խրոխտ ձայնով կատարում էր գուսան, Արցախյան ազատամարտիկ Հայկազունու երգը՝ «Պիտի գնանք վաղ, թե ուշ»: Հետաքրքիրն այն է, որ երբ մոլանները սկսում էին մինարեթից երգել այնտեղ ժամեր կային, Համբարձումը դուրս էր գալիս հյուրանոցի մեր սենյակի պատշգամբ ու սկում էր բարձր ձայնով կատարել Կոմիտասի «Տեր ողորմյան», ասում էր ազդում են վրաս: Ինքը շատ կոլորիտով երեխա է, շատ հայրենասեր է, գեղեցիկ, հրաշք երգ կատարեց», -ասաց Գևորգ Նորոյանը:
Նշենք, որ Համբարձումը շուտով կմասնակցի ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղի ունեցող փառատոնի: Երգերը նվիրված կլինեն Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
Իսկ սփյուռքի և մշակույթի նախարարություններն անգամ չեն շնորհավորել. asparez.am
-Միայն բեմի վրա մենք իմացանք, որ «Գրան պրին» մերն է: Երբ հայտնեցին 5-րդ տեղ, 4-րդ տեղ, 3-րդ տեղ` Մոլդովա, 2-րդ տեղ` Սերբիա, 1-ին տեղ` Իտալիա, ես հայկական դրոշով կանգնած սպասում էի, թե երբ են տալու Արմենիա անունը. այնքան մարդ էր հավաքվել դահլիճում: «Գրան պրի» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Սոֆիայի մշակույթի պալատում, որը հսկայական շինություն էր, 3000 տեղանոց, մեծ դահլիճ: Ու այդտեղ ասացին` Գրան պրի, Արմենիա, ինձ համար մեծ ցնծություն էր. ես մի պահ կարծեցի, թե դա ինձ թվաց, բայց որ առաջ եկավ` գավաթով, նոր հասկացանք, որ հաղթանակը մերն է: Դա մեզ համար մեծ հաղթանակ էր, պարծանք, որ ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ հայ մշակույթը հզոր է. ասում եմ` հաղթանակը Կոմիտասինն էր,- Սոֆիայում կայացած «Գրին Պրի 2015 միջազգայն մրցույթ»-ի տպավորություններն է փոխանցում գյումրեցի երգչուհի Լեոնորա Թանաշյանը` Արեւիկ Գրիգորյանը:
Լեոնորան ծնվել է Գյումրիում, բուհական և հետբուհական կրթությունը ստացել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնում: Ունեցել է մենահամարգներ, Գյումրիում երգչուհուն հիշում են «Անուշ» օպերայի բեմադրման 100 ամյակին նվիրված՝ գլխավոր հերոսուհու դերերգով: Նրա բեմական կեցվածվով, համերգային ծրագրով զբաղվում է ամուսինը` բեյրութահայ պրոդյուսեր Վիգեն Թանաշյանը:
«Գրին Պրի 2015 միջազգային մրցույթը» Սոֆիայում կայացել է սեպտեմբերի 13-17-ը: 18-ից բարձր տարիքայն խմբի դասական երգեցողություն անվանակարգում եռագույնի նեքո ներկայացել է ծնունդով գյումրեցի լիրիկ սոպրանո Լեոնորա: Մրցույթին մասնակցելու առաջարկը երգչուհին ստացել է «Կատարողական արվեստ աշխարհի ասոցիացիա»-ի կողմից, իսկ Սոֆիա մեկնելու ծախսերը հոգացել է հովանավորը` ֆրանսահայ Լուսինե Հակոբյանը, ով և ցանկացել է, որ Լեոնորան մրցույթին ներկայանա հայկական դրոշի ներքո:
-Ցանկացած համերգի ժամանակ Կոմիտասը մեր պարտադիր ցանկի մեջ է, մանավանդ, երբ ելույթ ենք ունենում արտասահմանում, իսկ մրցույթ-փառատոնին պատասխանատվությունը էլ ավելի մեծացավ, ընտրեցինք Կոմտասի «Կռունկը», որն ամբողջությամբ ոչ միան հայի ոգին է, հայի կերպարը, այլև ուզեցինք մեկ անգամ ևս ասել, որ մենք ցեղասպանության 100 ամյակ ենք նշում և օտար երկրի մեջ ենք ներկայացնում Կոմիտասի ստեղծագործությունը: Բուլղարիան, ինչպես գիտեք, դեռևս չի ընդունել Հայոց ցեղասպանությունը. դա ևս մեզ համար մեծ պատասխանատվություն էր, կարծես, իրենց բեմից հայտնում ենք, որ դա եղել է, մենք հիշում ենք, ևս մեկ անգամ ձեր հողի վրա ներկայացնում ենք այդ փաստը,-պատմում է Լեոնորան:
Պրոդյոսեր Վիգեն Թանաշյանի խոսքով` մրցույթը բավական թեժ է եղել մինչև վերջին րոպեն. 10 երկրներից լավագույն երգիչներ են մասնակցել եւ Լեոնորային հաջողվել է դասական վոկալ անվանակարգում գրավել առաջին հորիիզոնականը, իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել է բացարձակ հաղթող: Որպես մրցույթին մասնակցելու պարտադիր պայման՝ յուրաքանչյուր մասնակից ներկայացել է 2 կատարմամբ, որից մեկը երգչի հայրենի երկրի կոմպոզիտորի ստեղծագոծություն, մյուսը` օտար: Հայ երգչուհին ներկայացրել է Կոմտասի «Կռունկ» և Լուիջի Արդիտի «Համբույր» ստեղծագործությունները:
Սոֆիայի «Գրան պրի 2015» մրցույթը հայտնի է ոչ միայն Բուլղարիայում, այլև շատ երկրներում: Այս տարի մրցույթին մասնակցության հայտեր եղել են Իտալիայից, Իսպանիայից Ուկրաինայից, Սերբիայից, Ռումինիայից և Հայաստանից: Մրցույթն անցկացվել է Sprint production եւ Artvoices Sofia երաժշտական գործակալության նախաձեռնությամբ` Սոֆիայի քաղաքապետարանի և Բուլղարայի ազգային հեռուստատեսության հովանավորությամբ: Մրցույթն անցկացվել է ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ արվեստագետների շրջանում: Պրոֆեսիոնալ մրցույթը, որին մասնակցել է Լեոնորան, ունեցել է դասաական երգեցողություն, նոր երգ, պոպ, ժողովրդական երգեցողություն անվանակարգերը:
«Գրան Պրիի» մրցանակակիր գյումրեցի երգչուհու հաղթանակին մինչ այժմ չի արձագանքել ոչ մի գերատեսչություն, այդ թվում նաև՝ սփյուռքի և մշակույթի նախարարությունները:
-Մինչ այսօր տակավին ոչ մի բան,-ասում է Լեոնորայի ամուսինը` պրոդյուսեր Վիգեն Թանաշյանն ու շարունակելով եզրափակում,-մենք արտասահման, օտար հող վրա հայ անունը, Հայաստանի դրոշը, պատիվը բարձր պահեցինք և ետ վերադարձանք. դա մեզ համար պատիվ է, հաղթանակ էր, մնացածը իրենք գիտեն:
Սեպտեմբերի 19-ին Փասադենայի Նազովրեցու եկեղեցու շքեղ սրահում տեղի ունեցավ մաեստրո Արմեն Մանդակունյանի 60- ամյա ստեղծագործական վաստակին նվիրված երեկո: Միջոցառմանը, որ կազմակերպել էր Հայ բարեգործական ընդհանուր միությունը, մոտ հազար մարդ էր մասնակցում: Արմեն Ահարոնյանի կատարմամբ հնչեցին Մանդակունյանի ստեղծագործությունները: Մեծարման երեկոյին իրենց մասնակցությունն էին բերել երգիչներ Ռազմիկ Մանսուրյանը, Անահիտ Ներսիսյանը, Հարութ Փամբուկչյանը,Արտաշես Ավետյանը, Ռուբեն Թելունցը, «Զվարթնոց» պարային համույթը և այլք: Երեկոյի ընթացքում Գարեգին Բ կաթողիկոսը Մանդակունյանին շնորհեց սրբ. Սահակ, սրբ Մեսրոպ շքանշան և սրբ. Կոնդակ:Սփյուռքի նախարարության կողմից նա արժանացավ «Կոմիտաս» շքանշանին, Մշակույթի նախարարության մեդալին և Կոմպոզիտորների միության պատվոգրին: Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը հոբելյանի կապակցությամբ հանդիսավոր հուշագիր շնորհեց Մանդակունյանին:
No attachments on this post/page
«Բախտաբեր» հեռուստասերիալը հաջորդ շաբաթվա ընթացքում կավարտվի, իսկ հոկտեմբերի 1-ին կկայանա «Բախտաբեր» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։ Այս մասին BlogNews.am-ի հետ զրույցում ասաց ֆիլմի ռեժիսոր Վահե Սայանը։
«Առաջին եթերաշրջանի վերջին սերիան իմաստային առումով կիսատ է լինելու։ Կլինի անսպասելի մի բան, որի ամփոփումը կտրվի ֆիլմով»,- ասաց ֆիլմի սցենարիստ Անահիտ Մխիթարյանն ու հավելեց, որ նախատեսվում է նկարահանել նաև հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը։ Հավանաբար, նկարահանումները կսկսվեն նոյեմբերին։
«Բախտաբերի» ավարտի մասին որոշումն անսպասելի էր։ Ըստ Անահիտի՝ իրենք ռեյթինգի հետ կապված խնդիր չեն ունեցել, և այժմ էլ հեռուստասերիալը շարունակում է ունենալ ամենաբարձր վարկանիշը։ «Սա եթերաշրջանի փակում է, ոչ թե ավարտ։ Որոշվեց անել նոր բան, որը, կարծում եմ, հետաքրքիր կլինի։ Որպես սցենարիստ՝ ինձ համար էլ էր ավելի հետաքրքիր, քանի որ չկար սերիալը ձգելու խնդիր»,- նկատեց Անահիտը։
Գեղարվեստական ֆիլմի մասին խոսելիս Վահեն նշեց, որ նկարահանումներն այժմ ընթացքի մեջ են։ Գեղարվեստական ֆիլմը հիմնականում շատ ավելի երկար աշխատանք է ենթադրում, քանի որ այս դեպքում և՛ տեսարաններն են ավելի երկար նկարահանվում, և՛ ընդհանուր աշխատանքներն են ավելի երկար տևում։ Հարցին՝ արդյոք սերիալային տեմպով ֆիլմ նկարահանելու դեպքում որակը չի՞ տուժի, Վահեն պատասխանեց. «Կարծում եմ՝ որակը չի տուժի։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի որակը պահենք։ Շատ հետաքրքիր սյուժե ունենք։ Մեր դեպքում ամեն ինչ արդեն պարզ է՝ թե՛ դերասանները, թե՛ սյուժեն, թե՛ նկարահանման վայրը, և դա մեզ որոշակի արագություն է տալիս։ Եթե մենք սկսեինք նոր պատմություն, այդ դեպքում ավելի երկար աշխատանք կպահանջվեր։ Կարծում եմ՝ ժամանակային առումով կհասցնենք և կունենանք նորմալ արտադրանք»։
http://lurer24.blogspot.am/
Շուրջ 23 տարի Բելգիայում ապրող Սարգիս Սիմոնյանն այս անգամ Հայաստան է եկել իր նախաձեռնած բարեգործական ծրագրով: «Հայկական վարկածը » զրուցեց Սարգիս Սիմոնյանի հետ:
— Քանի՞ տարի առաջ եք գնացել Հայաստանից:
— Արդեն 23 տարի է՝ 1992 թվականից, ինչ ընտանիքով թողել ենք Հայաստանը, և ապրում ենք Բելգիայում, բայց ոչ անմիջապես Բելգիա. սկզբում Ռուսաստանի Դաշնություն, ապա` Լեհաստան, հետո նոր` Բելգիա: Ծնվել եմ 1986 թվականին, տնտեսագետ եմ, փաստաբան, սակայն հոգեհարազատ է նաև դերասանական արվեստը:
-Փաստորեն, հայկական ընտանիքներին բնորոշ ճակատագիր. 92-ի դժվարին տարիներին հեռացաք Հայաստանից, ի՞նչը դրդեց Ձեր ծնողներին գնալ այդ քայլին:
-Դժվար տարիներ էին ընտանիքում. չորս եղբայր էինք, ծնողներիս որոշումն է եղել: Գոյատևման հարց կար…
— Բարեգործական ծրագիր իրականացնելու միտքը ե՞րբ հղացավ Ձեզ մոտ:
— Երբ մեկնեցինք Բելգիա, պարզ էր, որ ամեն ինչ պետք է սկսել զրոյից: Նախ ասեմ, որ սկսել եմ աշխատել տասնհինգ տարեկանից, տասնինը տարեկանից սկսեցի ճամփորդել և այսօր արդեն եղել եմ քսանինը երկրում. ուզում էի տեսնել ու ճանաչել աշխարհը, մարդկանց, որպեսզի ապագայում կարողանայի ընտրել մի պետություն, որտեղ կցանկանայի ապրել և գտա: Ճիշտ է, Բելգիան ինձ շատ բան է տվել` ուսում, տուն, ընկերներ, սակայն չտվեց այն, ինչի կարիքը ունեի ես և ունի ցանկացած մարդ, որը թողնում է իր հայրենիքը. ջերմություն, ահա թե ինչի կարիքն ունեմ այսօր, մարդկային ջերմություն:
Այդ փնտրտուքների արդյունքում որոշեցի, որ կապրեմ Իսպանիայում: Այս տարի արդեն ձեռքբերումներ ունեմ. գտել եմ իմ երջանկությունը: Ամեն տարի գալիս էի, նաև անձնականս դասավորելու հարցերով, քանի որ միանշանակ որոշել էի, որ ընտրյալս անպայման պետք է Հայաստանից լինի:
Իսկ բարեգործության գաղափարը երկար պատմություն ունի. սա ինքնանպատակ չէ, ինձ գովազդելու միջոց չէ, ուղղակի այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ կյանքում պետք է իրար ձեռք մեկնել, օգնել՝ նամանավանդ, եթե դրսում ես: Եթե կարող ես զուտ քո խղճի համար օգտակար լինել թեկուզ մեկ -երկու անծանոթ ընտանիքի, ինչու չլինես, օգնես այնքանով, որքան կների քո հնարավորությունը:
— Գործող բարեգործական կազմակերպություն կա՞ Բելգիայում , թե՞ անհատական ծրագիր է գործում:
— Այո՛, Բելգիայում գործում է հայկական կազմակերպություն «Եվրոպահայերը Հանուն Հայաստանի զարգացման» (ղեկավար Արտակ Սերգոյան), որի մշակույթի բաժնի տնօրեն-պատասխանատուն ես եմ:
— Իսկ Ձեր կազմակերպության աշխատանքներն ի՞նչ արդյունք են գրանցել:
— Շատ կազմակերպություններ կան, որ ստեղծվում են և երկար կյանք չեն ունենում, որովհետև հայերիս շրջանում այդ «սպայկա» ասածը՝ մեկս մյուսի թիկունքին կագնելու պատրաստակամությունը, համախմբվածությունը չկա, ինչպես, օրինակ, հրեաների մոտ է, դրա համար ոչ բոլոր նախաձեռնություններն են պսակվում հաջողությամբ: Այսօր շատ քչերի մոտ է մնացել սրտացավություն, ջերմություն միմյանց նկատմամբ, իսկ ում մոտ էլ որ նկատում ենք, փորձում ենք ամեն հնարավոր միջոցներով պահել, որ չսառչի: Փորձում ենք երիտասարդության մեջ ձևավորել փոխօգնության գաղափարը, նրանց ուշադրությունը սևեռել հայրենիքում գործելուն, ապրելուն, հայրենակիցներին օգնելուն` ամենևին չքաղաքականացնելով նման նախաձեռնությունները:
Այս տարվա այցիս նպատակը բարեգործական նոր ծրագիրը կյանքի կոչելն է. մոտ տասը օրից հինգ հարյուր կգ ապրանք է ներկրվելու Հայաստան, և «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի օգնությամբ ընտրվել է մոտ հարյուր ընտանիք, որոնց էլ կցուցաբերվի վերոնշյալ օգնությունը: Նշենք, որ մինչ այդ կազմակերպվել էր նաև բարեգործական համերգ, բայց երբ մեր հայրենակիցները լսում էին բարեգործություն բառը, այնքան էլ ադեկվատ վերաբերմունք չէին ցույց տալիս և մեր ակնկալիքները չարդարացան:
-Ինչպես եք հայթհայթում միջոցները, ո՞վքեր են օգնում, և երբ իմանում են, որ Հայաստանի համար է՝ ինչպիսի՞ վերաբերմունք է առաջանում:
— Ճիշտ է, այստեղ խոսքը վստահության մասին է, և հարց է առաջանում՝ ով է տալիս այդ օգնությունը: Ցավոք, պիտի փաստեմ, որ հայերը չեն տալիս. միայն բելգիացիները, և շատ ջերմորեն են մոտենում, նրանք դա սիրով են անում: Բելգիացիները շատ հետաքրքրասեր ժողովուրդ են, նրանք սիրում են ծանոթանալ այլ ազգերի ու մշակույթների հետ, նրանց միշտ հրավիրում ենք մեր միջոցառումներին, ինչը նաև ճանաչողական բնույթ է կրում: Նրանք ավելի ճիշտ են նայում կյանքին, ժուժկալ են ապրում ու օգնում են շրջապատողներին ինչպես կարողանում են:
Ինձ մնում է նշել միայն, որ շատ ուրախ եմ, որ չեմ կորցրել իմ արմատներն ու սկզբունքները: Անելիքներն ու գաղափարները շատ են. այս տարի արդեն կսկսենք նկարահանել նաև իմ հեղինակային երկուժամանոց գեղարվեստական ֆիլմը` «Ներգաղթ» վերնագրով, որտեղ սյուժեն հիմնված է իրական դեպքերի վրա, և պատմվելու է այն, ինչ տեսել եմ այս քսաներեք տարիների ընթացքում: Սյուժեի հիմքում ընկած է այն գաղթականի կյանքը, ով լքում է երկիրը: Պատմվում է, թե տվյալ երկրում ինչ փուլերով ու դժվարություններով է անցնում`ճամբար հանձվելը, կյանքը դրանից դուրս, փաստաթղթային խնդիրները և այլն: Մեր ընտանիքը ևս ունեցել է բազում խնդիրներ. մեզ չորս անգամ եկել է երկիրը լքելու պահանջ, սակայն, շնորհիվ քոլեջի տնօրենի, որտեղ ես և եղբայրս էինք սովորում, հաջողվեց Բելգիայում մնալ: Այս ամենը կլինի էկրանին:
Զրույցը վարեց Աննա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 24-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա հայ երգի լեգենդ Օֆելյա Համբարձումյանին նվիրված «Օֆելյա» ֆիլմի պրեմիերան: Այս մասին մեզ տեղեկացրին ֆիլմի հեղինակները:
Հիշեցնենք, որ ռեժիսոր Հայկ Վարդանյանը երեք տարվա նկարահանումներից հետո օրերս ավարտել է «Օֆելյա» ֆիլմի աշխատանքները: Ռեժիսորը կարողացել է բացահայտել հայ բեմի ամենանշանավոր դեմքերից մեկի մարդկային գծերը, որ մի քանի տասնյակ տարի հանդիսատեսի համար անհայտ են եղել:
Մեզ հետ զրույցում հայ երգի 90-ամյա լեգենդը ասաց, որ դեռևս ֆիլմը չի դիտել, բայց մինչև պրեմիերան անպայման դիտելու է, ընդ որում՝ միայնակ: Օֆելյա Համբարձումյանը ցանկանում է ֆիլմի պրեմիերային տեսնել բոլոր այն արվեստագետներին, ովքեր իր երգերի երկրպագուն են: «Բայց դե, ցավոք, բոլորը չէ, որ կան: Մի մասը մահացած է, կան մի քանիսը, որոնց ես արդեն մոռացել եմ, նրանք այն մարդիկ չեն, որպեսզի ես նրանց ետեւից վազեմ»,-մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդական արտիստը՝ չցանկանալով բացել փակագծերը:
Օֆելյա Համբարձումյանի հետ մեր հարցազրույցը առաջինն է, որ երգչուհին տալիս է վերջին 15 տարիների ընթացքում:
— Բոլոր այն մարդիկ, ովքեր հարգում են, սիրում են հայկական ժողովրդական երգը և 60-70 տարի լսելով` չեն հոգնում իմ կատարողական արվեստից, նրանք բոլորն էլ արժանի են իմ հարգանքին, նրա՛նց կուզեի տեսնել «Մոսկվա» կինոթատրոնում:
— Տիկին Համբարձումյան, Ձեր ապագա ծրագրերն ինչի՞ հետ եք կապում:
— Էլ ինչ ապագա ծրագրեր` այս տարիքում:
— Սաներ ունեք:
— Սաներ ունեմ, իհարկե: Բայց ես կոնսերվատորիայում ժամեր չեմ ունեցել, չեմ դասավանդել: Իմ դասերը եղել են ավելի լուրջ: Այն, ինչ պրոպագանդվում է հեռուստատեսությամբ եւ ռադիոյով` ոչ մի կոնսերվատորիայի լսարան դրան չի կարող փոխարինել: Կարծում եմ, որ իմ` տարիներով կատարած աշխատանքն ավելի ռեալ է եղել, քան էն կոնսերվատորիան, որտեղ դասի չեն գնում, վերջում մի թղթի կտոր պոկում են, տանում, հետո էլ երգում են այն, ինչ լսել են հեռուստատեսությամբ:
— Ներկայիս կատարողներին հավանու՞մ եք:
— Լավ կատարողներ, որ ապագա ունեն ու նրանք կմնան: Լավ ձայներ կան: Հիմա տասնյակներ են, բայց էդքանը չեն մնա: Նրանց մի փոքր մասը կմնա պատմության մեջ: Որովհետեւ երկու-երեք երգով պատմության մեջ չես մնա: Մենք՝ ես, Ռուբեն Մաթեւոսյանը եւ Հովհաննես Բադալյանը, հազարներով երգեր ենք ձայնագրվել: Հնի կողքին նորն էլ ենք ձայնագրվել: Եվ էնպես ենք կատարել, որ սիրել են էդ երգերը: Իսկ նոր կատարողներից ոչ մի անուն չեմ նշի, եւ դա այդքան էլ կարեւոր չէ: Հատկապես, որ ես ունեմ մի դուստր (խոսքը աշխարհում «Ջազի թագուհի» տիտղոսը կրող Տաթեւիկ Հովհաննիսյանի մասին է – Գ. Ա.), ով աշխարհով մեկ տարածում է ջազային արվեստը՝ միացնելով հայկականի հետ: Դա նոր խոսք է, որը ընկալելի է բոլոր ազգերին:
— Աշուղագուսանական երգերը որքանո՞վ սիրելի են մեր պաշտոնյաների կողմից :
— Մեր իշխանավորները հայկական ժողովրդական արվեստն ավելի են սիրում, գնահատում, քան դասականը, նույնիսկ՝ դասականի լավագույնը: Եթե դու քո ազգային, ժողովրդական արվեստին չես տիրապետում, չես լսում, դու չես կարող պահել դրա մեծությունը: Դա վերածվում է ցուցամոլության: Չիմանալով Կոմիտաս, Սայաթ-Նովա… Սայաթ-Նովայի նման մենք էլ չենք ունենա: Դա մի պահ էր, եկավ, անցավ: Ինչպե՞ս կարելի է Սայաթ-Նովա չիմանալ, չսիրել, չսիրահարվել ու չերգել:
— Հասարակական-քաղաքական հարցերով հրապարակավ երբևէ հանդես եկե՞լ եք, թե ոչ:
— Ոչ: Ես քաղաքականություն չեմ սիրում, որովհետև դա մնայուն քաղաքականություն չէ: Իմ տարիների ընթացքում այնքան տեսակ է փոխվել, որ չես իմանում՝ որը պետք է մնար: Անընդհատ փոփոխվում է: Մեկը սարքում է, մյուսը՝ քանդում: Ես չեմ սիրում և չեմ զբաղվում քաղաքականությամբ: Միայն կուզեի, որ ովքեր զբաղվում են՝ մի քիչ ազնիվ լինեն: Իրենցից բացի մտածեն նաև ընդհանուրի մասին: Բայց հասարակական մտահոգություններով վարակվում եմ միշտ: Պարզապես եթերով չեմ սիրում խոսել այդ թեմաներով, որովհետև դրա համար պետք է պատրաստ լինես և ճիշտ մտքեր պիտի արտհայտես՝ հանուն ժողովրդի բարօրության:
— Եվ վերջում՝ կրկին ֆիլմի մասին: Ֆիլմն ի՞նչ տեղ է զբաղեցնում ձեր կյանքում:
— Կարող է լինել ֆիլմ, կարող է չլինել: Երգերս ամենամեծ փաստաթուղթն են ինձ ներկայացնելու համար:
http://armtimes.com/hy/read/70106
Արմենիա պրեմիում HD-ով ( ով չգիտի՝ դա Արմենիայի 5 նոր թվային ալիքներից մեկն է, որի միջոցով հնարավոր է նայել Արմենիայի հաջորդ օրվա հաղորդումները) երեկ նայեցի և նոր սիթքոմը Դոմինոն, և Ֆուլ հաուսի 3-րդ եթերաշրջանի առաջին անդրանիկ սերիան։ Ասեմ, որ «Դոմինոն» շատ հաջող է ստացվել։ Գունավոր է, վառ, կերպարները գեղեցիկ են ու սեքսուալ։ Վստահաբար պրոդյուսերական անձնակազմը շեշտը դրել է հենց կերպարների սեքս կոմպոնենտի վրա ու թիրախավորվել է տարիքային մի փոքր բարձր սեգմետի վրա։ Անկեղծ ասած Սոսին հումորային կերպարում չէի պատկերացնում, որովհետև էս մարդն էնքան է լացել ու մարդ սպանել բոլոր ֆիլմերում, որ նրան վառ ու թեթև տղայի կերպարում մի քիչ դժվար մարսեցի։ Բայց, երբ սիթքոմը սկսեց ու նա սկսեց խոսել, հասկացա, որ հենց Սոսն է իր հետևից քաշելու ամբողջ սիթքոմը։ Նարեկ Բավեյանին անկեղծ ասած երգչի ֆորմատում մի կերպ եմ հանդուրժում, իսկ նա հիմա էլ սիթքոմում հումորներ է անում։ Նարեկը մի քիչ ծանրամարս է ու նրանից աղջիկների կումիռ ստեղծելը շնորհակալ գործ չէ։ Հետո ինչ, որ մի քանի ամիս ջիմում է անցկացրել ու մարմինը սափրել է։ Միևնույն է նա մնում է նույն չուտվող Նարեկը։ Մհերը հավեսն էր։ Էս տղային նայում ես ու միանգամից ուզում ես ժպտալ։ Բայց նկատել եմ, որ չհարմարվող և ինքնամփոփ է բնույթվ ու եթե վախերը հաղթահարի սերիալային այս մեծ թիմի մի մասը կդառնա. կարևոր մասը։ Լիկա Սալմանյանին միշտ համարել եմ սառած աղջիկ ու երբեք չեմ հասկացել նրա գեղեցկությունը։ Դժվար եմ պատկերացնում, թե նա ինչ հումորներ պետք է անի ու հումորային իրավիճակներով ինչպես պետք ուշադրությունը իր դաքֆեյսից շեղի ու փորձի զվարճալի լինել։ Աննա Գրիգորյանը գեղեցիկ է, միշտ գեղեցիկ է։ Նա հավերժ էդպես գեղեցիկ էլ կմնա։ Ֆանտաստիկ աղջիկ է։ Բարմենի կերպարում սեքսի սեքսի է։ Եթե սիթքոմում միայն նա խաղար մեկ է կնայեյի այն Աննայի համար։ Ինչպիսի հայացք, դեմքի ինչպիսի արտահայտություն, ինչպիսի ոտքեր, պարանոց, որ միշտ տեղ է թողում երևակայության համար… Շեղվեցի )) Մի խոսքով սիթքոմն ընդահնուր առմամբ լավն է ու ստացված։ Կարծում եմ՝ բոլորին դուր է գալու։ Ֆուլ հաուսի հաջողության մասով այնքան էլ վստահ չեմ։ Փոխարենը վստահ եմ, որ Տմփեսա 3-ի ճակատագրին է արժանանալու։ Հա, մարդիկ էլի ավանդույթի ուժով կնայեն, բայց 3-րդ եթերաշրջանի հումորները ֆանտաստիկ ձանձրալի էին։ Չկար ոչ մի նորություն։ Եթե առաջին սերիաներում որպես կանոն պայթում էի ծիծաղից, ապա հիմա մեկ երկու անգամ հազիվ ժպտացել եմ, այն էլ իմ սիրելի դերասանների հանդեպ հարգանքնից դրդված։ Սիթքոմի սցենարական թիմին նոր ու թարմ սցենարիստներ ու հումոր գրողներ էին պետք, բայց ցավոք դա չի արվել։ Ֆուլ հաուսի դեպքում էկրանի մոտ մարդկանց ավելի շատ պահում էր ճաշակով հումորը, քան թե ծիծակաոոտքային տանդեմը… ու լավ կլիներ, որ սիթքոմի տնօրինությունը ուշադրություն դարձնի հենց ճաշակով հումորների վրա, այլ ոչ թե նոր հարևանուհիների 90-60-90-ի վրա։ Բարի դիտում բոլորին։
Վազգեն Ղազարյան՝ ֆեյսբուք
Tatler ամսագիրն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է օրերս կայացած MTV Video Music Awards 2015 մրցանակաբաշխության աստղային հյուրերին` ուշադրություն դարձնելով ամենահետաքրքիր հանդերձներով ներկայացած հայտնիներին։ Այս տարի այդ մրցանակաբաշխությանը յուրօրինակ ռեկորդ են սահմանել Կարմիր գորգին կիսամերկ հագուստներով հայտնված հյուրերը։
Քիմ Քարդաշյան, Քանյե Ուեսթ
Քիմ Քարդաշյան, Նիքի Մինաժ
Քրիսի Թեյգեն, Քիմ Քարդաշյան
Սելենա Գոմես
Թեյլոր Սվիֆթ
Կառա Դելևին
Ռիտա Օռա
Սիարա
Վանեսա Հաջենս
Բրիթնի Սփիրս
Մայլի Սայրուս
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.