29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ֆեյսբուքում «Հայաստանի Անկախության տոնին օտար զորախմբերի և դրոշների դեմ» կարգախոսի տակ ստեղծված «Բողոքի երթ» միջոցառման էջում 64 հրավերն ընդունած ֆեյսբուքահայերից մոտ 10 ակտիվիստներ այսօր առավոտյան 11-ի սահմաններում փորձել են Հանրապետության հրապարակում ռուսական և օտար դրոշների ներքո շքերթի դեմ ակցիա անցկացնել, բայց ոստիկանները արգելել են: Նրանցից խլել են ցուցապաստառները, որոնց վրա գրված է եղել «Հայաստանը Ռուսաստանի մարզ չէ», «Ոչ օտար դրոշներին»:
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհդի նախագահ Լևոն Բարսեղյանը ոստիկաններին ներկայացրել է ակցիայի նպատակը, որից հետո նրանցից մեկն ասել է, որ վերևում իրենցից լավ հասկացողներ կան, գտել են, որ այս ակցիան չպետք է կայանա, որից հետո ակտիվիստները Լևոն Բարսեղյանի փոխանցմամբ իրենք սկսել են վանկարկել. «Ազատ, անկախ Հայաստան»:
Այնուհետեւ Լևոն Բարսեղյանը և Առնո Քուռը բերման են ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն:
Ոստիկանական բաժանմունքից Լեոն Բարսեղյանը հեռախոսով տեղեկացրել էր, որ իրեն եւ նկարիչ Առնո Քուռին առանց պատճառաբաման ու հիմքերի պահում են բաժանմունքում:
«Հավանաբար սպասում են շքերթի ավարտին, քանի որ մեր ակցիան հենց զորահանդեսին ռուսական զորքի մասնակցության դեմ էր ուղղված», — նշել է բերման ենթարկված «պառադը հարամող» լրագրողը: Նա հայտնեց նաեւ, որ հրաժարվել է բացատրություններ տալ ոստիկաններին մինչեւ փաստաբանի ժամանումը:
Լեոն Բարսեղյանին ու Առնո Քուռին ազատ են արձակել մոտ 13.30-ին, առանց արձանագրություն կազմելու:
«Ոչ մի պատճառաբանություն չեղավ, միայն սկսեցին աջ ու ձախ ստել, թե ինձ ոստիկանություն են կանչել պարզապես զրուցելու համար, սակայն տեսանյութերը կան և բոլորն էլ տեսել են, թե մեզ ինչպես են բերման ենթարկում»-, ասել է Բարսեղյանը 1in.am-ին:
Մեկ այլ բողոքի ակցիայի` բանակում կասկածելի հանգամանքներում զոհված զինվորների գործերի բացահայտումը պահանջող զոհվածների հարազատներին ու քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր ցուցապաստառներով ցանկացել են միանալ շքերթին նույնպես ոստիկանները արգելել են: Ակցիայի նախաձեռնողներից ՀՀ զինված ուժերում սպանված սպա Արտակ Նազարյանի քույրը` լրագրող Ծովինար Նազարյանն է պատմում.
«Մենք մայրերի հետ մետրոյից քայլում էինք դեպի հրապարակ, պաստառները բացած չէին, ոլորած գրկներս էին: Ազգային անվտանգությոնից մեկը մոտեցավ, սկսեց քաշքել մամային, ես ասեցի որ բաց թողնի, Լալա Ասլիկյանը հեռախոսով նկարում էր, ասեցին` մի նկարեք, ու Լալայի հեռախոսը խլեցին: Ես հանեցի ապարատս ու սկսեցի նկարել, սկսեց հիմա էլ ինձնից խլել` ասեցի, որ կջնջեմ նկարածներս, եթե բաց թողնի: Բաց թողեց: Հետո հեռացանք մի քիչ կանգնած էինք, մարդիկ անցնում էին, ոմանք նայում էին, մեկ էլ կարմիր բերետավորներից մեկը ապարատս թռցրեց ու փախավ: Մոտեցա ԱԱ աշխատակցին, էս անգամ նա սիրալիր էր, ասեցի, որ ոստիկանները գողացել են իմ ապարատը, ես չեմ վստահում, չեմ հավատում, որ միայն էդ նկարներն են ջնջելու, հնարավոր է ուրիշ բաներ էլ ջնջեն: Մի խոսքով` վերադարձրեցին ապարատս առանց նկարների:
Մոտ 40 րոպե մեր պաստառներով կանգնել էինք Վերնիսաժի մոտ, մեր դիմացը կարմիր բերետավորներն էին, հետեւը` ազգային անվտանգությունը: Մայրերին պաստառներով ի վերջո ուղեկցեցին առաջ, ուր էլ նրանք կանգնեցին»:
Երեւանում ընթացող զորահանդեսին մասնակցել են ոստիկանության եւ ԱԱԾ զորքերը:
Սպանված զինվորների մայրերի երթը 21 09 2011
Լուսանկարները` © Ocean
Սիլվան սովորում էր բժշկական ուսումնարանի ավարտական` չորրորդ կուրսում, երբ ընկերուհիներն ասեցին.
— Էն սիրուն տղան քո հետեւից ա գալիս, ախչի, մի նշան տու, թո մոտիկանա, արդեն մի շաբաթ ա քույրականի դեմը անկապ տնկված ա, մեղք ա:
Դե Սիլվան էլ աջից նայեց, ձախից նայեց, մի երկու ծանոթի հարցրեց տղու մասին, ասեցին, որ լավ ընտանիքից ա, բարձրագույն կրթություն չունի, բայց բանակում շոֆերություն ա արել երկու տարի, հիմա էլ ռայկոմի երկրորդ քարտուղարի մոտ ընդունվել ա նոր գործի, իրա շոֆերն ա լինելու: Դե սովետի տարիներին քարտուղարի, թեկուզ` երկրորդ, երրորդ, շոֆեր լինելը մեծ առավելություն էր տալիս,»պերիոդ» էր գցում,»բլատ» տալիս, ՕՐՍ-ի, ՏՕՐԳ-ի պահեստների դռներն էլ բաց էին լինում առաջը, դեֆիցիտի մղձավանջը վազն էր անցնում մոտներովը: Լավ տղա ա` ասեցին սաղ միահամուռ, ոնց որ պայմանավորված լինեին: Տղու հերն էլ Սիլվայի մոր հետ մի գյուղացի էին ծնունդով, նենց որ մերն էլ էր ճանաչում տղու ցեղին, ասեց` լավ ցեղ են: Անունն էլ Արմեն էր: Սիրուն չէիր ասի, բայց դե` աստղով տղա էր, մենակ դիմագծերը ինչ-որ մանր-մունր էին, տղայական չէին էլի, բայց դա լրիվ կոմպենսացվում էր թառլան բոյով ու մազմզոտ ձեռքերով ու դոշով, որը նա ամառվա շոգին սարոչկի տակից երկու կոճակ ներքեւ էր կոճկում, ի ցույց դնելով հայ տղամարդու առնականության անվիճելի ցուցանիշը: Վերջը, Սիլվան մի շաբաթ գցեց-բռնեց, որոշեց, որ վատ պարտիա չի, ու սկսեց աչիկներով կոկետություն անել Արմենի հետ: Արմենս դուխ առավ ու մոտեցավ:
— Էդ, ոնց ասած, ուզում եմ քեզ հրավիրեմ կոֆե-մոֆե խմելու:
Գավառական լեզվով` նա հրավիրում էր Սիլվային ժամադրության, որն իր մեջ պարունակում էր ընթրիք` ի դեմս միակը քաղաքում»Հեքիաթ» ամառային սրճարանում վայելած կոֆեի ու պաղպաղակի:
— Լավ, քանիսի՞ն:
— Էդ, յոթի կողմերը լա՞վ ա:
— Չէ, դավայ վեց անց կես, ես իննին պիտի տանը լինեմ:
— Լավ, ես գա՞մ հետեւիցդ:
— Չէ, արի կարուսելներում հանդիպենք: Հըլը շուտ ա հետեւիցս գաս:
— Լավ, ուրեմն չորտըվի կալեսոյի դեմը, վեց անց կես:
— Լավ, հաջող:
Սիլվան գնաց տուն, սաղ պահարանի շորերը հանեց, մեկ մեկ հագավ, պտտվեց հայելու դեմը, հետո ընտրեց ամենավերջին առածը, մտածելով, որ թազան սաղից լավն ա, նույնիսկ եթե էդքան էլ չի սազում: Մանուշակագույն կոբալտ գույնի սրտաձեւ կտրվածքով տրիկատինի շորը հագավ Սիլվան: Մերը ցուցումներ տվեց, քանի որ Սիլվան իրա տասնինը տարեկան հասակում առաջին անգամ էր ժամադրության գնալու, ասեց, որ չթողնի հանկարծ Արմենն իրան ազատ պահի, թե չէ բոզի տեղ կդնի, ու Սիլվան գնաց:
— Բարեւ նորից:
— Բարեւ, Սիլվա:
— Գնա՞նք կաֆե:
— Գնանք:
Գնացին կաֆե, տեղ չկար, գնացին նստեցին չորտըվի կալեսո: Արմենն ուզեց ձեռը գցի Սիլվայի ուսովը, Սիլվան հիշեց մոր ասածը ու ձեռը կոպիտ հետ գցեց:
— Լավ, ի՞նչ կա դրա մեջ, ես լուրջ նպատակներ ունեմ է’, ես սիլի-բիլի անելու համար չեմ երկու շաբաթ տնկվել քույրականի դեմը:
— Ես քո իմացածներից չեմ, Արմեն, ես կարգին աղջիկ եմ, այ որ կգաք, նորմալ ծաղիկ կտաք, էն վախտ ինչքան ուզում ես` գցի ուսովս, բայց հըլը չի կարելի:
Արմենը նեղացած տեսք արեց, բայց էլ փորձ չարեց կրկնելու:
Իջան, գնացին նորից կաֆե, տեղ էր ազատվել, նստեցին, երկու կոֆե վերցրին ու երկու պաղպաղակ:
— Դու ինձ շատ դուր ես գալիս, Սիլվա, հարցուփորձ եմ արել, իմացել եմ, որ համեստ, տնական աղջիկ ես, դե մերոնք էլ ասում են` պսակվի, տնավորվի, ինձ թվում ա, որ մենք լավ ընտանիք կկազմենք:
— Հա, տենանք, եթե ստացվի` ես դեմ չեմ:
Սիլվան տենց չէր իհարկե պատկերացնում իր առաջին ժամադրությունը, սպասում էր, որ Արմենը պիտի սիրո խոստովանություն անի, ասի, որ աշխարհի ամենասիրուն, ամենալավ աղջիկն ա ինքը: Բայց դե ի՞նչ արած, սենց էլ ոչինչ:
Կերան պաղպաղակը, խմեցին գարեխառն կոֆեի իմիտացիան ու էլ բառ չփոխանակեցին:
— Հիմա ի՞նչ ես ասում, մերոնք ե՞րբ գան ուզելու:
Սիլվան ախր տենց աղջիկ չի, որ կանչեն ժամադրության ու տենց հարցեր տան միանգամից: Չէ: Մի ամիս կտանի, կբերի ու նոր կասի` հա°, եկե°ք:
— Դե ի՞նչ ես վռազում, մենք հըլը իրար չենք էլ ճանաչում, երկու օրվա ծանոթ ենք, մի քիչ ճանաչենք իրար, նոր:
— Լավ, դե արի գնանք կինո:
Կինո: Ընդեղ մութ ա: Չի կարելի հըլը կինո: Մինիմում երկու շաբաթից:
— Չէ, էսօր չէ, հետո:
— Դե լավ, արի ման գանք մի քիչ:
Գնացին գետի երկայնքով վեր բարձրացան լուռ ու տենց էլ լուռ իջան: Իրանց նման մի երեք զույգ հանդիպեցին, Արմենը տղաներին սաղին ճանաչում էր, բարեւեց, պաչպռոշտի արեցին, ոնց որ բոլոր հայ տղամարդիկ են անում հանդիպելիս: Սիլվան մտքում ծիծաղում էր միշտ էդ անհեթեթ սովորույթին նայելիս, հիմա առավել կոմեդիկ թվաց իրավիճակը, ու Սիլվան չկարողացավ դիմանալ, փռթկաց:
— Ի՞նչ ա, Սիլվա, խի՞ ես ծիծաղում:
— Չէ, հենց նենց, բան հիշեցի:
— Դե պատմի, ես էլ ծիծաղեմ:
— Է¯, հեչ ասեցի, կարեւոր չի:
— Չէ, ասա, տենց չի կարելի, դու ծիծաղում ես, ես էլ եմ ուզում ծիծաղեմ, Լենին պապին ասել ա` ծիծաղը լավ է մարդուն:
Սիլվան էս կոմունիստա-մանկական ասացվածքը լսելով ավելի զվարճացավ ու սկսեց անղեկավարելի ծիծաղել, նույնիսկ կողքը սկսեց ծակել:
— Այ ախչի, դու հո աննորմալ չես, հիմա խի՞ ես անկապ ծիծաղում:
— Ուֆ, Արմեն, Լենին պապիկի մասին ասածիդ վրա ծիծաղս ավելի եկավ:
— Խի՞ որ, կարո՞ղ ա դպրոցում չես անցել:
— Անցել եմ, բայց սենց իրավիճակում էդ արտահայտությունը ծիծաղելի էր ինձ համար:
— Դու է’ շա°շ ես, Սիլվա:
— Հա°, շաշ եմ, էս եմ, ուզում ես հավանի, ուզում ես` չէ:
— Չէ, ցավդ տանեմ, հավանում եմ, հավանում:
Էս ծիծաղելի իրավիճակից էր, թե արդեն հասցրել էին մեկ-մեկու ներկայությանն ընտելանալ, բայց հետագա ճանապարհը Սիլվան անցավ բարձր տրամադրությամբ: Արմենը բանակային տափակ-տափակ անեկդոտներ էր պատմում, Սիլվան էլ ծիծաղում էր լիաթոք, երբեմն նույնիսկ ոչ թե անեկդոտի վրա, այլ հենց նենց, որովհետեւ լավ էր զգում իրան Արմենի հետ:
Մտածեց, որ լավ տղա յա:
Արմենը իննին տասնհինգ պակաս ճանապարհեց Սիլվային տուն ու շվշվացնելով գնաց դեպի իրանց թաղը:
Լավ աղջիկ ա, մտածեց Արմենը, պարկեշտ ա, չթողեց ձեռս ուսովը գցեմ նույնիսկ: Նենցերը կան, միանգամից թեւանցուկ ես անում, համաձայնվում են: Սա ուրիշ ա, սա իրա կինն ա լինելու, իրա երեխեքի մերը: Ընտանիք են դառնալու, երկու երեխա են ունենալու, հետո էլ ոնց որոշել էր` գնալու են Սվերդլովսկի մարզ, Արմենի ծառայած տեղը ապրեն, բայց դրա մասին սուս, հըլը գաղտնիք ա, տան փոքր տղան ա, ծնողները իրանց բարի կամքով չեն թողա, պետք ա կամաց կամաց էդ գործն անել:
Սիլվայի սիրտը երգում էր: Սիրահարվել էր Սիլվան, հիմա հասկանում էր ընկերուհուն` Հասմիկին, որի սիրածը բանակում էր, որը տանջվում էր բաժանումից, բանաստեղծություններ էր գրում, ու կարդում Սիլվային: Սիլվան Հասմիկի միակ ընթերցողն էր: Հիմա ինքն էլ կնստի ու կգրի:
Մերը հարցուփորձ արեց, նորից ասեց, որ փոքր քաղաք ա, որ իրան կարգին պահի, մեկ էլ տեսար` տղա ա, միտքը փոխեց, որ հետո հանկարծ Սիլվան տանը չմնա ման եկողի անվան տակ:
— Չէ, մամ, լավ տղա ա: Նենց ուրախ ա, սրամիտ: Սաղ ճամփեն ծիծաղացրել ա ինձ:
Սիլվայի մերը` Սեդան, երկար տարիների մանկաբարձ-գինեկոլոգ քույր էր, ու իրա աչքով շատ էր տեսել, թե տենց սրամիտ տղաները ոնց են դժբախտացրել նույնիսկ ամենապարկեշտ ընտանիքների որոշ աղջիկների, փորները լցրել են ու մնաս բարով ասել: Նրանք էլ, որը ռիսկ էր արել` ասել էր ծնողներին, որը` իրանք իրանց հավաքվել էին ու եկել աբորտ անելու, որ շանս ունենան մարդու գնալու: Մեկն էլ երեխեն բերել էր ու ծախել Ռուսաստան: Նույնիսկ մեկը չէ, Սեդան ինքը երեքին տենց գիտեր: Դե եթե բժիշկները բերանները փակ են պահել, էդ աղջիկները կուսաթաղանթները կարել են ու հաջող մարդի են գնացել: Մեկը նույնիսկ գեներալի կին ա դառել, հիմա առոք փառոք ապրում ա Կալինինգրադում: Բա¯: Բայց Սեդան իրա Սիլվային տենց չի դաստիարակել, որ նա մինչեւ ամուսնանալը պառկի տղամարդու տակ, հետո էլ ընկնի տենց պատմությունների մեջ: Սեդան բերանը փակ էր պահում, մանավանդ որ լավ վարձատրում էին: Հեյ-հե¯յ, ինչքան գաղտնիք գիտի տիկին Սեդան, որ գրի, մի եքա գիրք կդառնա: Չէ, իրա Սիլվան տենցը չի: Նա պիտի կույս ամուսնանա, նրա սավանը կարմիր խնձորի հետ պիտի բերեն իրանց տուն, որ հարեւանները տեսնեն, թե ինչ մաքուր աղջիկ ա դաստիարակել Սեդան: Դրա համար էլ մինչեւ հիմա էս Արմենը Սիլվայի առաջին ընկերն ա, մինչեւ էդ` թե դպրոցում, թե արդեն ուսումնարանում սովորելու տարիներին Սեդան թույլ չէր տալիս աղջկան տղաների հետ հանդիպել, չնայած ուզողներ շատ կային:
Սիլվան սիրուն աղջիկ էր, դարչնագույն, մի քիչ ալիքավոր մազերով, բանտիկ բերանով, մի քիչ կոր, բայց ոչ մեծ հայկական քթով, որ նրան հպարտ հելլենուհու տեսք էր տալիս, աչքերը` կանաչադարչնագույն, հոնքերը` կիսակոր, մաշկը` սպիտակ, առանց պզուկ-մզուկի, որ համատարած ա հիմա աղջիկների մոտ չգիտես ինչու, բոյը` միջին հասակի, ոտքերը` սլացիկ, սիրուն, իրանը` բարակ, կրծքերը` հանց Մերլին Մոնրոյինը, երկուուկես համարի, որ Սեդայի համար էդ միջանկյալ չափսի կրծկալի ձեռքբերումը դարձրել էր դեֆիցիտի պայմաններում մի մեծ գլխացավանք, կոշիկներն էլ` երեսունվեց համարի: Մի խոսքով, ընտիր աղջիկ ա Սեդայի բերած, պահած ու մեծացրած Սիլվան: Դրա համար էլ Սիլվայի ամուսնությունն էլ պիտի ընտիր լինի, նենց, որ մարդիկ նախանձեն: Սիլվան արժանի ա: Լավ էլ սովորում ա: Ծանոթ կամ փող ունենային, կարար բժշկական տար, բայց դե մանկաբարձն էլ վատ չի, քանի մարդ ա ծնվում, մանկաբարձը պահանջարկ ունի: Իսկ Հայաստանում, փառք աստծո, հըլը դեռ մարդա երկուսն ունենում են: Նենց, որ, Սիլվան լավ պիտի ապրի. Սեդան հոգացել ա դրա մասին:
— Հա Սիլվա ջան, սրամիտը սրամիտ, բայց խրատներս հո չե՞ս մոռացել:
— Չէ, մամ ջան, ուզում էր ձեռը ուսովս գցի, չեմ թողել, ասի` կգաք ուզելու, հետո կգցես:
Պահո¯, սա շատ միամիտն ա, մտածեց Սեդան: Պիտի չասեր, թե չէ հիմա կմտածեն, թե հենց նստած սպասել ա Սիլվան էդ Արմենին:
— Էլ տենց չասես, վաբշե վիդ արա, որ քեզ համար մեկ ա ինքը: Տենց կտաքանա ավելի:
— Բայց, մամ, ընկերուհիներս ախր ազատ ման են գալիս, թեւանցուկ են անում, նույնիսկ նենցին գիտեմ, որ համբուրվում էլ են:
— Չէ` ասի, ոչ մի համբուրվել: Մինչեւ նշան չտան:
— Լավ, մամ ջան, ասածովդ կանեմ:
Պառկել էր քնելու Սիլվան ու մտածում էր Արմենի մասին: Պատկերացնում էր, թե ոնցն ա լինելու իրանց համատեղ կյանքը, ոնց ա Արմենն ամեն օր իրան ծիծաղացնելու նենց, որ կողքը սկսի ծակել: Մի քիչ էլ պատկերացրեց, թե ոնց են համբուրվում ու մի տեսակ դող զգաց մարմնի մեջ, օտար, անծանոթ, բայց հաճելի դող: Չհասկացավ թե ինչի էդ դողը իջավ, գնաց հասավ ամոթին ու ընդեղ լռվեց: Սիլվան մի տեսակ եղավ, ամաչեց իրա զգացածից, կողքի պառկեց ու, ձեռքերը իրար միացրած դնելով գլխի տակ, քնեց: Երազում էլի Արմենին տեսավ: Գնացել էին վանք: Կանգնել էին իրար ձեռք բռնած, ամենաբարձր կետին էդ վանքի ու գոռում էին, իրանք էլ չէին իմանում թե ինչ, հենց նենց գոռում էին: Ու ծիծաղում:
Արթնացավ բարձր տրամադրությամբ, մորը պատմեց, մերն ասեց,որ խաչը ամուսնություն ա, լավ երազ ա: Սիլվան քթի տակ»Միրաժի» երգերը մռմռալով գնաց ուսումնարան: Հասմիկին պատմեց, Հասմիկը հարցրեց, թե համբուրվե՞լ են, ասեց` չէ, նշանից հետո: Հասմիկը համբուրվում էր իրա սիրածի հետ: Ասում էր, որ համբուրվում ա` պտուկները ցցվում են ու պնդանում ու մի տեսակ ուզում են, որ իրանց շոյեն: Բայց Հասմիկը մենակ համբուրվում ա, ուրիշ բան թույլ չի տալիս: Չի տվել այսինքն, որովհետեւ հիմա բանակում ա:
— Էսօր էլ ե՞ս ժամո:
— Եսիմ, բան չասեց, ճամապարհեց տուն, ու վերջ:
— Դե ուրեմն կգա:
Ու իրոք, Արմենն եկավ դասերի վերջում. համ ճանապարհեց Սիլվային տուն, որ մի երկուհարյուր մետրի վրա էր, համ էլ` ժամադրվեցին էլի վեց անց կես կարուսելներում:
Սիլվան մտածում էր, թե ինչ հագնի: Մերն ասեց` նույնը հագի, չմտածի, թե իրա համար զուգվում զարդարվում ես:
— Բարեւ, Սիլվա:
— Նորից բարեւ, Արմեն: Թիթիզն ես հա, օրը քանի անգամ կարելի ա բարեւել, այ տղա:
— Քեզ հազար անգամ էլ կբարեւեմ, Սիլվա: Սաղ գիշեր երազումս քեզ հետ էի: Գնացել էինք գետի ափին նստել ու ձուկ էինք բռնում:
— Բայց ես կյանքում ձուկ չեմ բռնել, Արմեն:
— Դե երազումս բռնում էիր, ինքն էլ մի մեծ, տափակ ձուկ:
— Բայց ձուկը երազում, ինչքան գիտեմ, լավ չի տեսնելը, խոսք ու զրույց ա:
— Հա դե հիմա հո հետամնաց չես, երազներին հավատաս:
— Չէ, դե բան էր էլի, ասեցի:
— Գնա՞նք կինո:
Սիլվան մի պահ մտածեց, հետո համաձայնվեց: Հաշվենք թե արդեն երկու շաբաթ ա ման ենք գալիս: Ծիծաղն էլի եկավ: Ծիծաղեց: Արմենն էլի սկսեց.
— Ի՞նչ կա ծիծաղելի իմ առաջարկության մեջ, Սիլվա, խի՞ ես դու անընդհատ իմ ասածների վրա ծիծաղում: Կարո՞ղ ա ինձ դուռակի տեղ ես դրել:
— Չէ, չէ Արմեն ջան, ես ուղղակի տենց եմ, շուտ ծիծաղող եմ:
— Է, դե ասա թիթիզ ես էլի:
— Չէ, թիթիզ չեմ, ուղղակի ծիծաղկոտ եմ:
— Լավ, գնանք: Ժամը յոթի սեանսին կհասնենք, կակռազ իննին տանը կլնես:
Ֆիլմը կոչվում էր»Երբ անձրեւը մաքրում է բոլոր հետքերը»: Սիլվան իրան վատ էր զգում էրոտիկ տեսարանների ժամանակ, Արմենը անընդհատ փորձեր էր անում Սիլվային ինչ-որ կերպ ձեռ գցի, Սիլվան տանջվում էր անհեթեթ իրավիճակից: Հասկանում էր, որ ֆիլմը Արմենի մեջ սիրելու ցանկություն ա առաջացրել, էդքան էլ դեբիլ չէր, գիտեր, բայց մոր ասածներն էր հիշում, ու չէր թողնում: Անկապ ֆիլմ էր, բայց մեջը տկլոր կնիկ կար, կիսասեռական ակտ կար, ու Սիլվան ամաչում էր էդ վախտերը, մի տեսակ հայացքը թեքում էր:
Ո¯ւֆ, պրծավ ֆիլմը:
Գնում են տուն: Արմենը հըլը ֆիլմի ազդեցության տակ ա, հա ձեռ ա գցում, Սիլվան էլ քաշում ա հետ:
— Սիլվա ջան, ես քեզ հետ հաստատ ամուսնանալու եմ, մի վախի, թող գոնե մի անգամ գոտկատեղիցդ գրկեմ, էլի:
— Չէ` ասեցի, եթե տենց շարունակես, հորս կասեմ:
— Լավ, լավ:
Հասան Սիլվայենց մուտքին: Արմենը վռազ Սիլվայի թուշը պաչ արեց ու պուկ փախավ: Սիլվան նայեց աջ ու ձախ, տեսնի` հո մարդ չի տեսել, ու պայուսակը ձեռքին վեր ու վար անելով բարձրացավ տուն:
— Մամ, Արմենը երազում տեսել ա` մթոմ ես մեծ ձուկ եմ բռնել:
— Վայ, վատ երազ ա: Բայց երրորդ օրվա երազ ա, ուշ ա կատարվելու: Կարող ա նույնիսկ չկատարվի էլ:
………………………………
Արդեն մի ամիս ա, ինչ Սիլվան ու Արմենը ման են գալիս: Սաղ քաղաքը գիտի: Սիլվան, չնայած մոր հորդորներին, Արմենին թողնում ա ձեռը գցի ուսովը, իրանը գրկի ու մեկ-մեկ էլ թուշը պաչի: Բայց հըլը թեւանցուկ չեն քայլում: Ծաղիկ կգան` հետո:
— Սիլվա, ես քեզ սիրում եմ:
Վա¯յ, հըլը չէր ասել: Սիլվան նոր հասկացավ, որ մի ամսվա մեջ Արմենը իրան էդ բառերը, ամենակարեւոր բառերը չէր ասել:
— Հա, Արմեն, գիտեմ:
— Բա դո՞ւ:
— Ես էլ:
— Դու էլ` ի՞նչ: Ասա, բառերով ասա:
— Ո¯ւֆ, ռադվի, գիտես էլի, էլ ի՞նչ ասեմ:
— Չէ, ասա, ուզում եմ լսեմ:
— Ես էլ քեզ եմ սիրում:
— Այ տենց: Հիմա մերոնք ուզում են գան վաղը չէ մյուս օրը ուզելու, ասա ձերոնց:
— Լավ, կասեմ, ես գնամ, արդեն տասն ա դառնում, հերս կխոսա:
— Պաչեմ թուշդ, նոր գնա:
Պաչեց:
— Դու էլ իմը:
— Չէ:
— Դե լավ, բարի գիշեր:
— Բարի գիշեր, Արմեն:
Տրա լյա լյա: Սիլվան սիրած ունի: Սիլվային գալիս են ուզելու:
— Մամ, Արմենն ասեց` վաղը չէ մյուս օրը գալու են խոսքի:
— Հա, հեսա հորդ ասեմ:
Եկան: Տասը հոգի մարդ են: Սիլվան սեղան ա գցում, չնայած օրենքով պիտի նստի սենյակում, մինչեւ հերը կանչի: Բայց դե իրանք ժամանակակից մարդիկ են, հին ադաթները վեջները չի: Դե տենց, ոչ կարեւորներն էլի:
Կեսրարն ա ապագա, երկու ախպերները Արմենի` իրանց կանանց հետ, քույրը, մի երեսուն տարեկան կլինի, Մանուշ ա անունը, իրա մարդը, հորեղբայրն ա, հորաքույրն ու Արմենը:
Նստեցին, ինչ-որ բաներ խոսացին, մերը Սիլվային ասել էր` գնա սենյակդ, կկանչեն` կգաս: Կանչեցին:
— Սիլվա ջան, էս մարդիկ եկել են քեզ հարցնեն, թե դու իրանց տղային հավա՞ն ես: Կուզե՞ս իրա հետ կյանքդ կապես:
— Հա պապ, գիտես էլի:
Վա¯յ, էլի հիմարություն ասեց Սիլվան:
— Դե տվեք ծաղիկը:
Քույրը մի ցեպ հանեց, գինը վրեն, մի կուլոնով ու կախեց Սիլվայի վիզը:
— Աստված ի՞նչ անի:
— Շնորհավոր անի — գոռացին միաձայն բոլորը սեղանի շուրջ ու սկսեցին ուտել:
Հիմա արդեն Սիլվան կարա Արմենի հետ թեւանցուկ ման գա, նույնիսկ կարա համբուրվի: Մի ամսից, ասին, կգանք նշան, էլի մի ամսից էլ, եթե աստված տա, հարսանիք կանենք, կտանենք, շատ ման չգան, համը հանեն հանկարծ, աբուռով ամուսնանան: Դե տան փոքրն ա Արմենը, քաղցր ա սաղի համար, դրա համար իրա ամուսնությունն էլ, ամեն ինչը կարգը կարգին պիտի լինի: Ծաղիկ, նշան, հարսանիք:
Սիլվան առավոտը հպարտ-հպարտ ցեպը կուլոնի հետ գցեց վադալազկի վրայով, չնայած առաջ խաչով ցեպը տակն էր պահում, մերն էր ասել, խաչդ մի ցուցադրի արար աշխարհին, հիմա էլ ա տակը, Սիլվան հավատում ա աստծուն, Քրիստոս փրկչին, մերը նորեկ հայերի ընտանիքից ա, տեղացիների նման անհավատ չի, երեխեքին էլ երկուսին էլ կնքել ա Էջմիածնում, չնայած կարային ամուսնուն դրա համար պարտիայից հանեն, բայց տիկին Սեդան իրաասածի կնիկ էր, երկու ոտը դրեց մի ոտնամանի մեջ ու ասեց` եթե չկնքենք, երեխեքին առնում եմ, գնամ հորս տուն, չնայած հոր տուն էլ չուներ, հերը պատերազմում զոհվել էր, մերն էլ մահացել էր դրանից մի տարի առաջ: Բայց դե ախպեր ուներ Սեդան, նրա տունն էլ անվանում էր հորանց տուն: Դե Մարտունն էլ` Սիլվայի հերը, համեստ մարդ էր, կռիվ-ղալմաղալից փախած, ասեց` կնքի, բայց թաքուն: Ու տենց, Սիլվան ու Սամվելը կնքվեցին:
Հիմա Սիլվան հպարտորեն իրա ծաղիկի ցեպը ի ցույց հանած եկել ա դասի: Սաղ նայում են, գիտեին, որ ծաղիկն ա եղել էրեգ, հետաքրքիր էր, թե ինչ են բերել: Այ տենց: Սիլվայի ծաղիկի ցեպն ա սա: Կուլոնն էլ լուսնաքարով ա: Իրա քարն ա հորոսկոպով, իմացել են ու բերել են:
Արմենն եկավ դասերից հետո, միասին գնացին Սիլվայենց տուն, մերը տանը չէր, Սամվելն էր տանը, հաց կերան, հեռուստացույց նայեցին ու դուրս եկան ման գալու: Սիլվան ցուցադրաբար թեւանցուկ արեց Արմենին, ու գնացին կարուսելներով մի քանի կրուգ ման եկան, ոնց որ պլան կատարեին: Արմենն ասեց` գնանք կինո: Սիլվան նայեց աֆիշան, տեսավ գրած ա`»Երեք հրացանակերներ», ընդեղ էրոտիկա չկա, գնացին: Կինոյում առաջին անգամ իսկականից համբուրվեցին, Սիլվան էլի էն դողից զգաց, հետն էլ մի տեսակ ոնց որ տակն աներ, տենց բան զգաց: Իմացավ թե` իրոք արել ա, դուրս եկավ գնաց զուգարան, տեսավ իրոք թրջվել ա: Բայց մեզ չի: Բա ի՞նչ ա: Տարօրինակ բան ա: Դե լավ, շատ չի, քիչ ա, Սիլվան հետ եկավ Արմենի մոտ ու շարունակեցին համբուրվել:
………………………………………
Եկել են նշանի: Մի քսանհինգ հոգով են: Բռլյանտի մատանի են բերել: Բա՞: Սիլվայի նշանի մատանին մենակ բռլյանտ կարա լինի, ինքը բռլյանտ ա որովհետեւ: Կերան, խմեցին, հետն էլ որոշեցին հարսանիքի օրը:
Հիմա Սիլվան ու Արմենը կարան գրկվեն էլ, համբուրվեն էլ, նույնիսկ կարան սաղ օրը մնան տանը, մենակ` չեն կարա քնեն իրար հետ: Սեդան ասել էր Սիլվային` հանկարծ չթողնի ձեռները գոտկատեղից ներքեւ իջացնի: Մինչեւ գոտկատեղը` ոչինչ, նշանված են: Բայց ներքեւ չի կարելի:
Տենց էլ անում էին, պառկում էին միասին, որ Սիլվայենց տանը մարդ չէր լինում, համբուրվում էին, Արմենը Սիլվայի կրծքերն էր շոյում, սկզբում շորի վրայից հետո տանում էր շորի տակն ու պտուկներն էր պտտում մատների արանքում: Սիլվան էլի թացանում էր, հիմա արդեն հասկանում էր, թե ինչի, Հասմիկից հարցրել էր, Հասմիկն ասել էր: Բայց չէր թողնում Սիլվան, որ Արմենը գոտկատեղից ներքեւ իրան ձեռք տա: Մենակ տուտուզին էր մեկ-մեկ տալիս, ոնց որ կինոներում են անում, Սիլվան ծիծաղում էր: Տենց անցավ մինչեւ հարսանիքը մի ամիսը: Արմենն անհամբեր սպասում էր, որովհետեւ խեղճը ահավոր տաքացել էր, շալվարը դեմիցն ուռում էր, դառնում փուչիկ, քարով լցված, ինքն էլ պառկում էր Սիլվայի վրա, վեր ու վար անում շորերով ու հետո շալվարը թացացնում: Գնում էր բաղնիքում մաքրում էր, բայց մեկ ա, էլի սպիտակ հետքերը երեւում էին: Սիլվան ամաչում էր, հանել էր տալիս, արագ-արագ լվանում ու արդուկով չորացնում էր: Երկուսն էլ անհամբեր սպասում էին հարսանիքի օրվան, որը իրանց հնարավորություն կտար առանց շորերը կեղտոտացնելու, բնական ճանապարհով սեր անել:
…………………………………….
Հարսանիքը լավն էր: Չէ°, ընտիր էր: Քաղաքի ամենամեծ ռեստորանն էին վարձել: Տիկին Սեդան իրա միակ աղջկան էր ամուսնացնում` պարկեշտ, սիրուն, խելոք Սիլվային: Պավլուշան էլ` ամենասիրելի փոքր տղուն, որի համար կյանքը կտային ընտանիքի սաղ անդամները: Չեն կարդացրել, բայց նենց գործ ունի, որ ինժեները մոտը քաք ա կերել: Նենց որ, ընտիր երեխեք, են, ընտիր զույգ էին, ու ընտիր էլ հարսանիք էր:
Ամենաշատը հարսանիքի ավարտին սպասում էին Սիլվան ու Արմենը: Սպասում էին, որ վերջապես վայելեն հասարակության կողմից թույլատրված իրանց փայ սեքսը: Հազիվ էին զսպում դժգոհությունները, երբ հերթական կենաց էին ասում, ջղայնանում էին արդեն վերջում, երբ խմած հյուրերից ոմանք ուզում էին էլի շարունակվի քեֆը, ու չէին գնում տները:
Վերջացավ հարսանիքը, սաղ գնացին, մնացել են սեղան հավաքող բարեկամուհիները, բայց դե դրանք վաղն էլ են մնալու:
Արմենը Սիլվային ասեց.
— Վերջ, էլ ատմազկա չունես Սիլվա, էսօր իմն ես:
— Հա, Արմեն ջան, քոնն եմ, օրինական ճանապարհով քո կինն եմ, սիրի ինչքան սիրտդ տալիս ա:
— Դե գնանք:
— Գնանք, ամուսնյակս:
Մտան կարմիր վարագուրած սենյակը, ուր պիտի լիներ առաջին գիշերը: Սեղանին միրգ ա դրած, նույնիսկ շամպայն ու կոնֆետներ կան: Ու շատ-շատ փափուկ, երկտեղանոց արաբական թախտ-մահճակալ ա:
Սիլվան գնաց իրան կարգի բերեց, վրեն ջուր լցրեց ու եկավ:
Արմենը արդեն պառկել ա, շամպայն ա լցրել խրուստալի բաժակների մեջ, ամեն մեկը մի ձեռին բռնել ա ու սպասում ա: Սիլվան եկավ, բաժակը վերցրեց, խփեցին, կում արեցին ու դրին սեղանիկին: Արմենը քնքշորեն Սիլվային համբուրեց, շրջեց մեջքի վրա ու հանեց թազա, ժանյակավոր գիշերանոցը: Սիլվան սիրուն ա, ու ինքն էլ լավ ա գիտակցում: Արմենը նայում ա մերկ, չքնաղ, իրա օրինական կին Սիլվային ու ահավոր ցանկություն ա զգում: Ցանկություն` անհապաղ մերձենալու իրա սիրած, աննման կնոջը: Բայց Արմենը եզ չի, բանակում մի երկու ռուս ղուշ ա ունեցել, նրանք հասկացրել են, որ կինը նախերգ ա սիրում, ու եթե նախերգդ կարողանաս լավ նվագես վրեն, մնացածը կինն ա երգելու, ու նենց ա երգելու, որ կրեշենդոն տիեզերք ա պատռելու: Դրա համար Արմենը չի վռազում, հատված առ հատված, նոտա առ նոտա նվագում ա իր Սիլվա քնարի վրա, քնարն էլ գալարվում ա հաճույքից, լարերը չռվում են, ու աննման մեղեդի ա լույս աշխարհ գալիս: Սիլվայի պտուկները դառել են ամենքը մի պնդուկ, Սիլվայի շեքը դառել ա մանկական սնունդ Նարինեի նման ծորան ու հրավիրում ա Արմենին խնջույքի: Արմենը զգույշ, վախենալով մտնում ա ներս, ու սկսվում ա ամենահաճելի մարմնամարզությունն աշխարհի: Սիլվան նույնիսկ զարմացավ, որ ցավ, բան չկա, ախր ասել էին, թե ցավում ա, տհաճ ա շատ առաջին անգամ: Իսկ Սիլվան միայն հաճույք ա զգում, զգում ա` ոնց ա իրա ամոթը Արմենի ամոթին սիրում ու ուզում ա հա° սիրի: Սիրում ա, սիրում ու մեկ էլ լցվում ա տաք, հաճելի հեղուկով: Սիլվան լսել էր, որ ինչ որ օրգազմ ա լինում, բայց դե երեւի առաջին անգամ չի լինում, ու դրա համար բավարարվում ա տաք հեղուկի հոսելու զգացողությամբ իրա ներսում ու գրկում ա Արմենի հոգնած ուսերը:
Քնել են, առավոտ ա արդեն: Դուռը թակում են: Քույրն ա:
— Վեր կացեք, ժամը տասն ա, գամ տեղերը հավաքեմ:
Սիլվան նոր տեղը բերեց, որ սա առաջին գիշեր ա, որ պիտի կուսաթաղանթ պատռվի, արյուն գա, պիտի քույրը տեղերը հավաքի ու սավանը տանի Սիլվայի հորանց տուն: Սիլվան Արմենին ցնցում ա, Արմենը վեր ա կենում, շալվարը հագնում ա, հետո Սիլվային համբուրում ա: Սիլվան տեղիցը վեր ա կենում, վերմակը հետ ա գցում ու…
Արյուն չկա: Սիլվան աղջիկ չի՞ եղել: Ոնց թե աղջիկ չի եղել, բա ի՞նչ ա եղել: Արմենը նայում ա Սիլվային, Սիլվան` Արմենին: Երկուսն էլ քարացել են սպասվող ղալմաղալի վախից:
— Սիլվա, խի՞ արյուն չկա:
— Եսիմ, խի՞ չկա:
— Սիլվա, կարո՞ղ ա դու ինձ խաբել ես, եթե եղել ես մեկի հետ` ազնվորեն ասա, ես քեզ սիրում եմ, կներեմ, ոտս կճղեմ, արյուն կանենք, կգան կիմանան կուսաթաղանթիդ արյունն ա:
— Չէ, Արմեն, չեմ եղել, մորս արեւ:
— Բա խի՞ չկա արյուն:
— Եսիմ, ես ցավ էլ չեմ զգացել, հետո մտածեցի, որ դա նորմալ չի:
— Բա ի՞նչ անենք, Սիլվա:
— Եսիմ, կարող ա վաղը լինի:
— Կարող ա: Կարո՞ղ ա պինդ ա, չի պատռվել: Բա էս ժողովրդին ի՞նչ ասենք:
— Եսիմ, ասա` բան չենք արել:
— Լավ:
Արմենը տենց էլ արեց, քրոջն ասեց` հարբած էր, քնել ա:
Սիլվան ամբողջ օրը անհամբեր սպասում էր գիշերվան, որ կուսաթաղանթը պատռի իրա Արմենը: Ոչ մի բանի մասին ի վիճակի չէր մտածելու: Արմենի տնեցիք խեթ-խեթ նայում էին Սիլվային, երեւում էր, որ չեն հավատացել Արմենի ասածին:
Վերջապես գիշերը եկավ:
Արմենը նորից քնքշորեն նվագեց Սիլվայի վրա, հետո էլ մեջը:
— Լույսը վառի, Արմեն:
Վառեց: Նայեցին: էլի բան չկա:
— Սիլվա, ցավդ տանեմ, ասա էլի, կարող ա խաբե՞լ են քեզ, ես կհասկանամ, դու ինձ համար թանկ ես շատ, մենակ ինձ դուռակի տեղ մի դնի էլի, խնդրում եմ:
— Արմեն ջան, ես քեզ հետ առաջին անգամ ձեռ եմ բռնել, համբուրվել եմ, մենակ դու ես իմ կրծքերը շոյել, դու ես իմ մեջ եղել, հավատա ինձ, խնդրում եմ քեզ:
— Հավատում եմ Սիլվա ջան, բայց ես ի՞նչ անեմ, որ մեր աննորմալ, ապուշ ադաթներն ասում են, որ մարդ պիտի կուսաթաղանթ ունենա:
— Արմեն, հիմա ես չունե՞մ:
— Դե ուրեմն չունես էլի:
— Դե արի գնանք բժշկի:
— Վաղը կգնանք, էսօր կիրակի ա: Լավ արի քնենք:
Ի՞նչ քնել: Սիլվան քուն չունի: Սիլվան ծնողներին սեւերես ա արել, գետինը ծակվեր, Սիլվան մեջը մտներ, սաղ-սաղ դժոխքի փայ դառնար, էս օրը չընկներ.
Առավոտը Արմենը Սիլվային առավ ու սուս-փուս, մինչեւ տնեցոնց արթնանալը գնացին Արմենենց գյուղ: Ընդեղ Արմենի տատը բանից բեխաբար կնիկ էր, խավիծ սարքեց, տվեց Սիլվային, տաք-տաք շորեր ստիպեց հագնի, ոնց որ ծննդկանին են անում: Տենց ա ընդունված, որ կուսություն կորցնելը համահավասար ա երեխա ունենալուն: Ծանր բան ա: Բայց ոչ` Սիլվայի համար: Որովհետեւ Սիլվան բացի հաճույքից, էդ բանից ոչ մի ուրիշ զգացողություն չի ունեցել:
Հետ եկան ուշ, բայց տնեցիք քնած չէին: Թարս-թարս սաղ նայում էին Սիլվային: Մթոմ քիչ ա` աղջիկ չի, հըլը իրանց տղուն էլ խելքահան ա արել նենց, որ նա ծպուտ էլ չի հանում, ասի` ո՞ւր ա, աղջի°, կուսթաղանթդ:
Պառկել են էլի: Էլի նույնը: Էս անգամ Արմենը սկսել ա Սիլվայի ընդեղը մատներով պրպտել: Հետո էլ լեզվով, ատամներով: Աման, Սիլվան ամոթից գետինն ա մտնում, բայց դե սուս ա մնում, մտածում ա, թե Արմենը ընդեղ կուսաթաղանթ ա ման գալիս: Հենց էդ ման գալու պրոցեսում Սիլվան սկսեց արագ-արագ շնչել, շունչը հերիք չէր տալիս իրան, սիրտը տփտփում էր, ուզում էր դուրս գա տեղիցը: Արմենը էնքան ման եկավ, որ Սիլվան դառավ հրեշտակ ու թռավ, գոռալով թռավ: Դռան հետեում փսփսոց լսվեց, երեւի ականջ են դնում: Ամոթ: Սիլվան էլի ուզեց գետինը ճղվի, ինքը մտնի մեջը: Անուժ էր դառել Սիլվան, երբ Արմենը մեջը մտավ: Գնաց-եկավ, գնաց-եկավ, ձեռը ընդեղ տանելով ու նորից կուսաթաղանթ ման գալով, համ էլ մեկ-մեկ պտուկները Սիլվայի պտտելով, էնքան, մինչեւ Սիլվան էլի դառավ հրեշտակ ու էլի գոռալով թռավ: Հալումաշ եղած քնեցին երկուսն էլ:
Առավոտը դուռը ծեծեցին, թե` Սիլվա, հեռախոսի մոտ արի, մերդ ա զանգում:
— Հա, մամ ջան:
— Աղջի, բա էս ձերոնցից խի՞ մեր տուն մարդ չի գալիս:
Սիլվան ոնց որ ջուրը եկած, լցված լողավազան լիներ, որ ափերիցը դուրս եկավ, սկսեց աչքերի ջուրը թափել դարդի հետ միասին:
— Մամ, էն ձուկը սաղ արեց:
Ու լացում ա:
— Աղջի, ի՞նչ ձուկ, կարգին խոսա բան հասկանամ:
— Էն ձուկն էլի, որ իրեք ամիս առաջ Արմենի երազում բռնել էի, դու էլ ասեցիր` չի կատարվի, կատարվում ա:
Սեդայի գլխին մաշայով ոնց որ տային, նենց մեջիցը ծակեց: Ստեղ գործերն ավելի վատ են, քան ինքն էր մտածում:
— Սիլվա, արյուն չկա՞ր:
— Չէ, չկար, զահրումար լինի էդ արյունն էլ: Մամ, արի ինձ տար ստեղից, ես տուն եմ ուզում:
— Եկա, բալես, մի լացի, եկա:
Տիկին Սեդայի աղջիկը աղջիկ ա, նույնիսկ եթե կուսաթաղանթ չունենա, էլի աղջիկ ա: Տիկին Սեդան նենց չի իրա աղջկան դաստիարակել, որ հիմա կուսաթաղանթ չունենա: Ունի: Ու Սեդան կապացուցի, որ ունի:
Սեդան եկավ, Սիլվային ու Արմենին, կիսուրին ու Արմենի քրոջն առած գնացին ծննդատուն:
— Բժիշկ Կոստանդյան, աղջկաս նայեք էլի մի հատ: Ամուսնացել ա իրեք օր ա, արյուն չկա, կարո՞ղ ա բնածին արատ ա:
— Սեդա, Սեդա, ամոթ չի՞, քո մակարդակի, քո մասնագիտության տեր կնգան, որ աղջկադ տենց հիմարության համար առել եկել ես ստեղ:
— Դե ախր ընտանիք ա գնացել, ուզում եմ բաց երեսով մնա, չնեղվի կյանքում: Նայեք էլի, բժիշկ ջան: Թող մարդի քույրն էլ մտնի, հանկարծ չասեն` սարքել ենք, կամ էլ` կարել:
— Դե լավ, արի, աղջիկ ջան, արի տեսնեմ` էդ ի՞նչ գանձ են կորցրել շեքիդ մեջ, որ դրան տենց սպասում են:
Սիլվան ամաչելով, առաջին անգամ էր բարձրանում գինեկոլոգիական բազկաթոռի վրա, համ էլ տալն էր նայում, մերն էր նայում, ինքն էլ պիտի իրա ամոթները ի ցույց դներ: Դե ի՞նչ արած, բարձրացավ:
— Ամոթ ձեզ, թքել եմ ես ձեր երեսին, արի, արի նայի տալ կոչեցյալ, արի նայի` հարսիդ կուսթաղանթը ցույց տամ:
Նա էլ եկավ, նայեց ու կանգնել ա գլուխը կախ:
— Բժիշկ, բա հիմա ի՞նչ, իմ ախպերն ա անկարո՞ղ:
— Չէ, քո ախպերն էլ ա նորմալ, ուղղակի ադաթներն ա մեր աննորմալ: Տեղերը չոր տեղ գցեք ու վայելեք ձեր կուսաթաղանթի արյունը: Երեւի նուրբ ա վարվել, չի պատռվել:
Դուրս ա եկել բժիշկը ու Արմենին ա քֆրտում:
— Տո° ես քո տղամարդ ասողի հա, ինչի՞ ես թողել էս անմեղ հրեշտակին սենց այլանդակ արարողությոն միջով անցկացնեն, հը՞, չե՞ս հասկանում դու ոչ մի բան, արա:
— Դե ի՞նչ հասկանամ, բժիշկ, ինձ համար իրա կուսաթաղանթը կա, թե չկա, կարեւոր չի, մերոնց ա կարեւոր ու իրա ծնողներին, իրանք են էս այցի հեղինակները:
— Դե գնա, տեղերը գցի պոլին, մի շորի վրա, ու ոչ թե դու պառկի վրեն, այլ իրան նստացրու քեզ վրա, ու կտեսնես կնոջդ կուսաթաղանթի արյունը:
— Բժիշկ, ինձ մի հայհոյեք, ես մեղավոր չեմ, իրանք են պահանջում, ադաթ ա:
— Ադաթ հնարողիդ մերն էլ, քոնն էլ, էս ադաթը քսաներորդ դար հասցնողի, պահողի ու փայփայողի մերն էլ: Գիտե՞ս` քանիսն եմ կարել ու պատվով, ադաթով մարդու տվել: Բա մարդ էլ կա` վաբշե չունի, նա ի՞նչ անի: Կա, որ մենակ երեխա բերելուց ա ճղվում, առաձգական ա, բա դրանք ի՞նչ անեն: Թո°ւ քու մերը, հայ արարած: Կուսաթաղանթի ձոն ունեն, պիտի երգեն անպայման, տեսնեն, հոտ քաշեն: Թո°ւ…
Սիլվան երախտագիտությամբ նայում ա վաթսունն անց իրա փրկարարին, որ իրա սերն ա փրկել, իրա պատիվը, իրա ծնողների անունը, իրան իրավունք ա վերականգնել պարկեշտ, բարոյական մարդ լինելու:
— Շնորհակալ եմ, բժիշկ Կոստանդյան, Դուք իմ հորից շատ արեցիք ինձ համար: Աստված թող Ձեզ երկար տարիների կյանք պարգեւի, որ Դուք կարողանաք իմ նմանների հոգսը հոգաք:
— Գնա, աղջիկ ջան, գնա ու մարդուդ աչքը կոխի կուսաթաղանթդ: Ու կիսուր մայրիկիդ էլ ասա դռան հետեւին կանգնի, որ շտապ օգնություն կանչի, շատ պինդ ա կուսաթաղանթդ, ամուսինդ էլ երեւի նուրբ ա հա՞:
— Հա, նուրբ ա:
— Լավ ա գոնե դրանում բախտ ունես, կնանիք կան սաղ կյանքում տենց էլ սեքս ասածը պատկերացնում են մենակ տհաճ մարմնամարզություն, որ իրանց չոր, չկարեցած թացացնել հեշտոցում անում են իրանց բռի ու անտաշ ամուսինները:
— Չէ, Արմենս լավն ա, շատ նուրբ ա:
— Գնա, մեկ ա հեսա հետ են բերելու քեզ, հաջող չեմ ասում:
Եկան տուն, տեղեր գցեցին, դե տեղեր ասածս որն ա, մի կարպետ ու վրեն սավան հետն էլ մեկը, որ ծածկվեն: Արմենը հարազատներին կանգնացրեց դռան հետեւը, Սիլվային առանց նախերգի կոպիտ նստացրեց վրեն ու Սիլվան հո չճչաց… Սաղ շենքը ճղվեց Սիլվայի կուսաթաղանաթի հետ միասին: Արմենը վախից վեր թռավ, տեսավ կնոջ` իրա սիրելի, աննման, թանկագին Սիլվայի շեքից արյուն ա չռռում: Գրկեց, տարավ պառկացրեց մահճակալի վրա, սավանն առավ ու դուրս եկավ միջանցք, ուր կանգնած էին իրա ողջ ընտանիքը, տիկին Սեդան ու Սիլվայի հերն էլ հետները: Արյունլվիկ սավանը տվեց տիկին Սեդային:
— Հեսա, տվեք մորս, քվորս, հարեւաններին, թող զխկվեն, թող մաս-մաս անեն ու դնեն իրանց սերվանտների մեջ: Իմ Սիլվաս աղջիկ ա, եթե սա չլիներ էլ, եթե տարած էլ լինեին մինչեւ ինձ, նա ինձ համար ամենամաքուր, ամենաանմեղ արարածն ա:
Սեդան առավ սավանն ու սկսեց դրանով Արմենի քրոջը խեղդել, ու կխեղդեր, եթե չխառնվեին կողքից աղմուկի ու Սիլվայի ճչոցի վրա հավաքված անբան, հետաքրքրասեր հարեւանները:
Սիլվան արնահոսել էր սկսել, բժիշկը ճիշտ էր ասել, մեքենայով տարան հիվանդանոց:
— Եկար, աղջիկս, արի բարձրացի, մի վախենա` ձեռ չեմ տալու, ուղղակի պերեկիս եմ լցնում, որ արյունահոսությունը կտրվի, մեկ էլ կսրսկենք վիկասոլ, մի քիչ ցավոտ ա, բայց մակարդելիությունդ կբարձրացնի: Գիտե՞ս, իմ պրակտիկայում եղել ա մի շատ ծանր դեպք, որ կուսաթաղանթի պատռվելուց քիչ ա մնացել մի աղջիկ մահանա, հազիվ ենք փրկել: Չէ, մի վախենա, քեզ մոտ տենց սարսափելի չի, ուղղակի հաստ ա մի քիչ սովորականից, մարդդ էլ նուրբ ա վարվել, ու մնացել ա տեղը: Հիմա մի երեք օր մոտ չթողաս, հետո վայելի ինչքան կուզես, քեզ հալալ ա:
Սիլվան ժպտում ա արցունքների միջից: Ցավ, բան չի զգում: Չզգաց նույնիսկ ճչալուց հետո: Մենակ էն ճիչն էր: Հետո ուրախություն, ոնց որ լուսավորվեր Սիլվան, ոնց որ էդ թափված արյան հետ Սիլվայի վրայից բառիս բուն իմաստով թոթափվեին բոլոր նախկին, ներկա ու ապագա զրպարտանքները: Սիլվան երջանիկ ա: Շատ:
…
Մի ամիս չանցած, Արմենը կնոջը վերցրեց ու, շան տեղ չդնելով տնեցիների բոլոր առարկությունները, պատճառաբանությունները, թե ինչի՞ պիտի փոքր տղան մնա ծնողների մոտ, ոչ թե միջնակ կամ մեծ, ասելով, որ նրանց իրանից ու Սիլվայից մի կուսաթաղանթ էր պետք, էն էլ ստացան ու դրա հետ միասին Արմենի արհամարհանքը, գնացին Սվերդլովսկի մարզ, ու մինչեւ էսօր էլ ապրում են էնտեղ հաշտ ու խաղաղ: Սիրում են իրար: Ունեն երկու երեխա:
Տիկին Սեդան տղային ամուսնացրել ա, ու նորապսակներին նույն օրը ուղարկել հարսանեկան ճամփորդության Վիլնյուս, որ կուսաթաղանթ նայելու անհրաժեշտություն չունենա:
Կուսաթաղանթի պատմությունը հիշում են ինչպես վատ երազի իրականացում, կարծես եթե Սիլվան էն մեծ ձուկը չբռներ Արմենի երազում, էդքան բանը չէր լինի….
ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման կենտրոնը հայտարարել էր «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթ: Լուսանկարները պետք է արտահայտեին անկախության գաղափարը և նվիրված լինեին 20-րդ հոբելյանին: Մրցույթի վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն էր, արդյունքների հայտարարման օր էր նախատեսված սեպտեմբերի 19-ը:
Մրցույթի կազմակերպիչները նշել էին, որ լուսանկարների բարձր որակը ցանկալի է, սակայն էականը լուսանկարների բովանդակությունն է ու ստեղծագործական մոտեցումը: Մրցույթին կարող էին մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչները: Երեք լավագույն լուսանկարները կընտրվեն Ֆոտոլուր լրատվական գործակալության լուսանկարիչներից կազմված ժյուրիի կողմից: Երեք լավագույն լուսանկարի հեղինակները կստանան հատուկ մրցանակ-հուշանվերներ: Հատուկ մրցանակ կստանա նաև Ֆեյսբուքում ամենից շատ հավանություն ստացած լուսանկարը, որի անունը քիչ առաջ հայտարարեց տարեդարձի միջոցառումների կազմակերպման կենտրոնի գեյսբուքյան պաշտոնական 20 years of Independence of the Republic of Armenia էջը։ Մրցույթին ներկայացվել են 214 լուսանկարներ։
«Ֆեյսբուքում ամենից շատ հավանություն ստացած լուսանկարը։
465 հոգի հավանել են այս լուսանկարը:
Շնորհավորում ենք Արմեն Ղազարյանին հաղթանակի կապակցությամբ»:
Թե ինչպես է ծնվել լուսանկարը, պատմում է հեղինակը։
«2010 թվի հոկտեմբեր, Երեւան, իմ համար շատ դեպրեսիվ ու զզվելի օր… Այդ օրը ես բարոյական նորմերից ու սկզբուքներից ելնելով, քանի որ լցվել էր համբերությանս բաժակը, դիմում գրեցի ու շպրտեցի ուր որ պետք էր: Ջղայն` հավաքեցի «խաղալիքներս» ու լքեցի հիմնարկությունը` ինչպես ամերիկյան ֆիլմերում լիքը արկղը ձեռքիս մոտեցա մեքենայիս ու քամու արագությամբ եկա տուն, ուր ինձ սպասում էին կինս ու մեկ տարուց քիչ մեծ տղաս` Դավիթը:
Իհարկե` առաջին րոպեից տեսնելով տղայիս ես անմիջապես մոռացա ամեն ինչի մասին, ինչ ամբողջ օրվա ընթացքում կատարվել էր…. Դավիթի հետ խաղում էինք, երբ նրան շատ հետաքրքրեց լիքը արկղը` նա շրջեց ու թափեց ամբողջ պարունակությունը այդ «գրասենյակային կույտի», միջից ինքը վերցրեց այս եռագույնը, որը ես արդեն քանի տարի է իմ հետ եմ տանում, ուր գնում եմ աշխատելու,, սկսեց վազել, պարել, փչել դրոշին` որ ծածանվի, ես էլ իսկույն վազեցի ֆոտոխցիկի ետեւից։
Ետ գալուց տեսա, որ աչքերը փակ դրոշը ուսին ինչ-որ բան է մրթմրթում քթի տակ երգելու նման ես չխանգարեցի, ուղղակի ֆիքսեցի այս վայրկյանը, այդ օրվանից կա երկար ֆոտոշարք, բայց այս մեկը յուրահատուկ էր, յուրահատուկ էր իր ազնվությամբ, որ չէր սցենավորվել նախապես, եւ իհարկե իմ համար էր յուրահատուկ, որ թեկուզ չհասկանալով, կամ հասկանալով, չգիտեմ, բայց տղաս ինձ տվեց հակադեպրեսանտ-միջոց, ու նաեւ` հոգեւոր թեւեր։
Հաջորդ օրը ապացուցեց խոսքերիս ճշմարտությունը, ես սկսեցի հիմնել իմ սեփական բիզնեսը եւ այս դրոշը հիմա իմ գրասենյակի սեղանին պատվավոր տեղ է գրավում:
Այ այսպես ծնվեց այս լուսանկարը։ Իսկ անունը ես կդնեի` «Հոգեւոր վերածնունդ», կամ «Հակադեպրեսանտ»։
Հավելեմ, որ Մեծ Դավիթի հայրը` Արմեն Ղազարյանը «Indigo Media» մեդիա արտադրող ընկերության հիմնադիր-տնօրենն է, որը հիմա զբաղվում է դոկումենտալ ֆիլմերի արտադրությամբ։
«Այս պահին մեր երկրում դոկումենտալ ֆիլմերը այսպես ասած` «օղորմածիկ» վիճակում են գտնվում, մեր առաջին «պիլոտ» ֆիլմը նվիրված է հայկակական աստղագիտությանը` Վիկտոր Համբարձումյանին։ Հետագայում կլինի շարք` ուսուցողական, սոցիալական, գիտահանրամատչելի։ Դեռ չգիտեմ, թե որ հեռոսւտաընկերությամբ կգնա պրոյեկտը, բոլորն այպիսի անճաշակության մեջ են, որ վախենում եմ կորի` չնկատվի… Հավակնոտ է, բայց կարծում եմ, որ փորձել պետք է»։
Ի դեպ` Դավիթի տատիկը` Նազելի Վարդանյանը փաստաբան է, իրավաբան, միջազգային գործերով դատապաշտպան։ Բուդապեշտում զոհված հայ սպա Գուրգեն Մարգարյանի շահերի պաշտպանն էր։ Իսկ Դավիթի պապայի պապիկը, այսինքն` Արմենի պապիկը Ջերմուկ քաղաքի հիմնադիր եւ առաջին քաղաքապետն էր… 31 տարի շարունակ։ Ջերմուկի կենտրոնում կարող եք գտնել Զավեն Վարդանյանի հուշարձանը։
Այ էսպիսի ընտանիքից է մեր ֆեյսբուքահայության կողմից լավագույնը ընտրված, կամ ֆեյսբուքավարի ասած` «ամենաշատ «like»-եր հավաքած» լուսանկարի ու նրա հերոսի ու հեղինակի գերդաստանի պատմությունը։ Սրտանց շնոորհավորում եմ, երջանիկ ու արժանապատիվ կյանք մաղթում մեր Դավիթին, որ մենք կարողանանք նրան ապահովել այդ կյանքը…
Հ.Գ. Մրցույթին հիմնականում ներկայացված էին պոզիտիվ ու լավատեսական, ընտանեկան ու հույսով լի, պաթետիկայից ոչ զուրկ լուսանկարներ։ Փոքրիկ Դավիթը իր հիրավի հարգարժան գերդաստանով, Դավիթի հայրը իր վայելած ու որսած հրաշալի պահով, դրան հաջորդած հաջողություններով իրոք կարող է ասել` «Հայաստանը ես եմ»։ Բայց աչքովս ընկավ մեկ այլ` Իննա Մխիթարյանի ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքի երեխաների կյանքը պատկերող լուսանկար։ Ըստ իս` Հայաստանը նրանք էլ են…
Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել, ժողովուրդը` երբեք:
Յուլիուս Ֆուչիկ
Վերադառնալով այս օրվա ակունքներին (այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է) հարկ է հիշել Յուլիուս Ֆուչիկի մասին, որպես ազնվության, սկզբույնքայնության ու իր համոզմունքներին հավատարմության կերպար:
Իր ճշմարտության համար չեխոսլովակցի լրագրող, գրական և թատերական քննադատ, հրապարակախոս, չեխոսլովակյան կոմկուսի ակտիվիստ Յուլիուս Ֆուչիկը վճարեց իր կյանքով։ 1943թ. սեպտեմբերի 8-ին նա զոհվեց համակենտրոնացման ճամբարում։ Առավել հայտնի է իր բանտում գրած «Թոկը վզին ռեպորտաժ» գրքով, որի համար 1950 թ.ին հետմահու պարգևատրվել է Խաղաղության միջազգային մրցանակով: Լրագրողական հանրությունը հիշում ու նշում է այդ օրը։
Լրագրողները հասարկության սանիտարները պետք է լինեն, նրանք են, որ պետք է ոչ միայն նկատեն, այլ բարձրաձայնեն ցանկացած անարդարության մասին, նրանք են, որ սկզբունքորեն պետք է լինեն անաչառ, նրանց համար է, որ ճշմարտությունը պետք է լինի գերագույն արժեք։ Եւ նրանք պետք է լինեն սոլիդար, որպեսզի հասարկությունը չմասնատվի։
Պատկերացրեք, Հայաստանում բոլոր լրագրողները իրոք լինեն անաչառ:
Սոլիդարության (հայերեն` համերաշխության, որն ըստ իս այդքան էլ իմաստային համարժեքը չէ) օրը ողջ աշխարհով մեկ անց են կացվում զանազան միջոցառումներ` համաժողովներ, համագումարներ, որտեղ հավաքվում են լրագրողներ ողջ աշխարհից։ Այդ հավաքներում նրանք ոչ միայն կիսում ե իրենց փորձը, այլ նաեւ մրցանակներ են ստանում իրենց վտանգավոր ու դժվարին աշխատանքի համար։ Հենց այս օրն էլ, սեպտեմբերի 8-ին անց է կացվում լրագրության ոլորտում ամենահեղանակավոր` Պուլտցերյան մրցանակի հանձնումը:
Իսկ մենք նույնիսկ լրագրողական արհմիություն չունենք:Մեզ հետ ցանկության դեպքում կվարվեն ինչպես ուզում են։ «Ժուռնալիստների միություն» ունենք, չգիտես ինչու՞ մնացել է «ժուռնալիստների», դե հա, երեւի հենց «ժուռնալիստներ» են մնացել այնտեղ…
Լրագրողի աշխատանքը ռիսկային է, եւ մեր ամենօրյա գործունեության ընթացքում մեզնից շատերն են զգում հեռու-մոտիկ գրչակիցների ուսն ու թեւը, որքան էլ որ մեծ հեռավորություններ բաժանելիս լինեն, իսկ ավելի շատերը չեն զգում…. Ավելին` զգում են, որ ոտի տակ են փորում, բան են ման գալիս որ սեւացնեն։ Մեզ բոլորիս միավորում է ընդհանուր գործը` ինֆորմացիոն նյութերի հավաքումն ու տարածումը, որով բավարարում ենք մարդկության ամենահրատապ պահանջներից մեկը` ինֆորմացիոն պահանջի սպառումը։
Բայց ԶԼՄ-ները ձեւավորում են նաեւ հասարակական կարծիք, այսինքն` կարող են ավելի շատ բան անել այսօր, քան գուցե նախկինում։ Բոլորին պարզ է, որ երկիրը վատ վիճակում է, ու հենց այստեղ կարելի է տեսնել լրագրողական այնպիսի տարաբեւեռ մոտեցումներ, որ մարմինդ սարսռում է կոնտրաստից։ Վարձու լրագրությունը օգնում է երկիրը պայթեցնել:
Հ.Գ. Ամենահին ու ամենամեծ լրագրողական միջազգային կազմակերպությունն աշխարհում դա Լրագրողների միջազգային կազմակերպությունն է` ԼՄԿ։ Հիմնվել է 1946թ. հուլիսի 8-ին Կոպենհագենի կոնգրեսի ժամանակ հակահիտլերյան կոլաիցիայի 21 երկրների ներկայացուցիչների կողմից։ ԼՄԿ նպատակներն ու խնդիրներն են`
Ժողովրդների միջև խաղաղության պահպանումն ու ամրապնդումը հասարակության ճշմարիտ ու ազնիվ ինֆորմացվածության ճանապարհով, պայքար պատերազմի պրոպոգանադայի, ֆաշիզմի, ազգային ու ռասայական խտրականության, զանազան կոնֆլիկտների դեմ, մամուլի ազատության եւ լրագրողների պաշտպանությունը մոնոպոլիաների ու ֆինանսական խմբերի ազդեցությունից, լրագրողների` իրենց խղճին ու համոզմունքներին համաձայն գրելու իրավունքի պաշտպանությունը, պայքար մամուլից եկող ստի, զրպարտության եւ ապատեղեկատվության դեմ, լրագրողների իրավունքների պաշտպանություն, պայքար նրանց նյութական բարեկեցության համար։
Մի շարք այլ ժողովրդավարական կազմակերպությունների հետ միասին ԼՄԿ-ն պայքարում է մարդասիրական համընդանուր արժեքների, միջազգային նորմերի պահպանման համար, հարգում է այնպիսի համաշխարհային ինտիտուտներ, ինչպես ՄԱԿ-ը, պայքարում է նոր միջազգային ինֆորմացիոն կանոնակարգի ամրապնդման համար:
Միավորելով աշխարհի շատ երկրներում գործող ավելի, քան 420 հազար ԶԼՄ-ների պրոֆեսիոնալների, կազմակերպությունը իր շարքերն է ընդունում ինչպես ազգային լրագրողական միություններ, այնպես էլ անհատական անդամներ:
ԼՄՊ-ի կողմից սահմանված է Յուլիուս Ֆուչիկի անվան Միջազգային լրագրողական մրցանակ եւ Պատվավոր մեդալ, որը հանձնվում է խաղաղության պահպանմանը եւ լրագրողների համագործակցությանն ու միասնությանը նպաստող առաջադեմ պրոֆեսիոնալ գործունեության համար:
Այսօր օրն է օգնելու շնորհալի բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանին
Տաղանդավոր բանաստեղծի մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ: Բարդ վիրահատությունը կարող է իրականացվել միայն Գերմանիայում: Բուժումն արժե 50.000 դոլար: Կարևոր է և անհրաժեշտ յուրաքանչյուրիս օգնությունը: Ցանկացած չափի գումար փոխանցելով կարող եք օգնել` փրկելու մեծ գրողի կյանքը:
Հանգանակությունները կարող եք կատարել Pro Credit բանկում բացված հետևյալ հաշվեհամարներին`
AMD 253090017430-0090
EUR 253090017448-0092
USD 253090017455-0091
Կարող եք նաև անձամբ բերել Գրողների միություն (Բաղրամյան 3, 2-րդ հարկ), ժամը 10:00-18:00:
Հեռ. 564142, 094497601
Ոչ ոք ապահովագրված չի նման իրավիճակներում հայտնվելուց, նաև` լավագույն մարդկային հատկանիշները դրսևորվում ու զարգանում են հասարակության մեջ անշահախնդիր բարեգործություն անելիս։ Մեր հասարակությունը գտնվում է այն մակարդակի վրա, որ կարեկցանքը չի ընկալվում խղճահարության պատճառով, խղճալ պետք չէ, պետք է կարեկցել և օգնել, թե չէ բոլորս բոլորիս կամ խղճում ենք կամ նախանձում…
Օգնենք մեր բարեկամին, ուղղակի օգնենք…
Ով երեխաներին չի սիրում, նա չի կարող լավ մարդ լինել: Դա իմ խորը համոզմունքն է: Բնազդի մակարդակի վրա դրված մարդկային ցեղի շարունակելիությունը քարե դարում, միայն մոր պատասխանատվությունն ու խնամքը երեխայի հանդեպ մինչև այսօր ենթարկվել է էվոլյուցիոն ու քաղաքակրթական զարգացումների ու փոխակերպումների: Այսօրվա քաղաքակիրթ երկրներում երեխան, մանուկը, նրա իրավունքները, առողջ մանկությունը, զարգացման ու կրթության ապահովումը, ծնողների, հասարակության ու պետության կողմից երևի թե ամենալավն են պաշտպանված, ու այդ ամենը փոխկապակցված է:
Ինչպե՞ս կարելի է ասենք` հունիսի մեկին խոսել երեխայի պաշտպանության մասին, եթե ծնողը սոցիալապես պաշտպանված չէ: Կամ գիտելիքի օր։ Փաստորեն, պետությունը խաբո՞ւմ է: Կասեք` ինչո՞վ է խաբում: Խաբում է նրանով, որ հայտարարելով գիտելիքի օր, քիչ է չի ապահովում երեխային ամեն անհրաժեշտով, գոնե սովետի ակարդակի քիչ է, դեռ կազմակերպում է աչք փակող, աչք ծակող միջոցառումներ, որոնց ժամանակ սոցիալապես անապահով երեխան իրեն է´լ ավելի անապահով է զգում:
Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Բոլորս էլ երեխա ենք եղել, բոլորս էլ ուզեցել ենք մեծանալ, որովհետև մտածել ենք, որ երեխաներին չի կարելի շատ բան, որ մեծերին է կարելի, ու երևի թե մեծանալով` հուսախաբ ենք եղել, քանի որ, էդ «կարելիների» հետ միասին, ստացել ենք պրոբլեմներ, որոնք պետք է լուծել, և որոնք չունեն երեխաները: Ովքեր չեն ուզեցել` չեն մեծացել: Դե, իսկ մեծերն էլ պատասխանատու են փոքրերի համար և պետք է հոգան նրանց կարիքները: Իսկ էդ կարիքները շատ-շատ են, մանավանդ՝ մեր սոցիալապես անապահով երկրում:
Հիշո՞ւմ եք, սովետի տարիներին կային իմպորտնի կալգոտկաներ, որոնցով էին միայն դպրոցական ֆորմա հագնող դպրոցականների մեջ Մոսկվա գնացող-եկողների երեխեքը շահավետ տարբերվում սովետական փոթեր տվող, ներվայնացնող ռետուզներ հագնողներից. այլ ձև չկար, բոլորը միանման էին հագնվում: Հիմա ստացվում է՝ ավելի՞ վատ է: Ըստ իս՝ այո: Եւ էդ ամենը առավել սուր զգացվում է նմանատիպ օրերին` սեպտեմբերի 1, Նոր Տարի, Զատիկ, Հունիսի 1 և այլն: Մտածում եմ, որ անապահով խավի երեխաները սովորական օրերից ավելի են ատում էդ օրերը, ամեն անգամ հուզմունքով սպասում են, որ բարի ձյաձյան կամ ծյոծյան կգա, ու իրենց համար պաղպաղակ կառնի, կնստեցնի կարուսել:
Ընտանիքներ կան, որոնց կենսամակարդակն էնքան ցածր է, որ չեն կարողանում ապահովել իրենց երեխաներին ամենաառաջին անհրաժեշտության իրերով, դասագրքերով, որոնք վճարովի են: Այս պարագայում չգիտես՝ ասել, թե լա՞վ է երեխան մանկատանը մեծանա ու ունենա գոնե նվազագույնը, թեկուզ կողքը ծնող չլինի, թե՞ ունենա ծնող և անապահով մանկություն…
Չի իմացվի: Բայց որ՝ երեխայի մանկությունից է կախված, թե նա ինչպես կդիմակայի կյանքի հարվածներին, անժխտելի փաստ է: Լավ մանկություն տեսած երեխան շատ ավելի վստահելի ու «առողջ» մարդ է դառնում:
Եթե ծնողը լավ չի հոգ տանում երեխային, այլ երկրներում սոցիալական ծառայությունները ուշի ուշով հետևում են ընտանիքին ու, բավականաչափ հիմքերի դեպքում, կարող են ծնողին զրկել ծնողական իրավունքներից: Երեխան կարող է զանգահարել հեշտ հիշվող հեռախոսահամարով ու տեղեկացնել ոստիկանությանը, սոցիալական կառույցներին, եթե տանն իր հանդեպ բռնություն է կիրառվում կամ նույնիսկ, իր կարծիքով, ոտնահարվում են «Երեխայի իրավունքները»:
Եղբորս ընտանիքն ապրում է Գերմանիայում, երեխաները համ հայ են, համ եվրոպացի. այսինքն, Մարիամիկը 8 տարեկանում գիտեր իր իրավունքները ու երբեմն, երբ մայրը ձայնը բարձրացնում էր նրա վրա, սպառնում էր. «Պոլիցային կասեմ, երեխայի վրա չի կարելի գոռալ ու ծեծել»:
Կարող ենք ասել. «Ով մայրական ծեծից չի լացել՝ որբ է մեծացել»՝ մեջբերելով ռաբիսի դասական Տոտիկին, ու որ Մարիամիկը «փչանում է եվրոպաներում»՝ էդ ո՞նց կլինի, երեխան ծնողների վրա «գործ տա»: Իսկ ո՞նց է հնարավոր 21-րդ դարում երեխաների պարբերական բռնաբարություններ ընտանիքի ներսում ՝ընտանիքի անդամների կողմից, էլ չեմ ասում դրսի մասին, ու էդ երեխաներն էլ ախր տանը նստած չեն, նրանք դպրոց են գնում, դպրոցը չի՞ տեսել, չի՞ զգացել ուսուցիչն արդյոք, որ իր աշակերտի հետ ինչ-որ բան այն չէ։:
Հայ մանուկը, երեխան այսօր, էս ազիզ օրով մեր երկրում պաշտպանված չի: Ինչևէ, ինչպես ամեն ինչում, այնպես էլ այս հարցում մենք մեր խոցելի խավին, իսկ երեխաները 1959 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված 1989 թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով, ըստ էության, համարվեցին խոցելի հատուկ խումբ, հիշում ենք միայն նրանց համար որոշակի ընտրված օրերին:
Այսօր երեխաների 80 տոկոսը պարբերական բռնության է ենթարկվում։ Եթե նախկինում նվաստացման դեպքերն էին գերակշռում, ապա այսօր ֆիզիկական և սեռական բռնություններն են աճել: Մեր օրենքով ծիծաղելի պատժաչափ է սահմանված մանկապղծության համար, մանկապիղծների համար մեր երկիրը սարքելով դրախտ՝ ո՞նց կարող է մեր երեխան պաշտպանված լինել:
Մեր երեխան սոցիալապես լավ չի ապրում:
Մեր երեխան իրավականորեն ու սոցիալապես պաշտպանված չի:
Մեր երեխան իրազեկված չի իր իրավունքների մասին:
Մեր երեխան, որպես հասարակության մոդել, վատ օրինակ ունի իր աչքի առջև:
Մեր երեխան հեռուստատեսությունից է սնվում հիմնականում, իսկ հեռուստատեսությամբ ոչ մի իրազեկում չկա, քարոզվում են կեղծ արժեքներ, շատ են բռնության տեսարանները, որոնք երեխան ընկալում է որպես գործող օրինակներ:
Հազարավոր երեխաներ օրվա հացի խնդիր ունեն, հազարավորները՝ հագուստի: Մեր ծնողազուրկ երեխաներն ապրում են կասկածելի կառույցներում, նրանք բարեգործության շղարշի դեր են կատարում սևը սպիտակացնել ցանկացող օլիգարխների համար:
Մեր երեխաները, մեծանալով, կյանքից հավաստի ակնկալիքներ չեն կարող ունենալ:
Մեր երեխաները վաղվա մեր հույսն են, մեր ապագան կերտողները, մենք պետք է նրանց պաշտպանենք, հոգանք նրանց, կրթենք, դարձնենք քաղաքակիրթ երկրի արժանապատիվ քաղաքացիներ, որ մի օր էլ նրանք ստիպված չլինեն «սոցիալականով» մեզ հանձնել ծերատներ:
Պաշտպանենք երեխաներին, խնամենք ու հոգանք նրանց, տանք նրանց ամենալավը, սերմանենք բարիք, որ երբ մեծանան, կարողանանք պահանջել նրանցից նույնը՝ ծերերի հանդեպ:
«Կյանքի տոն» խորագրով հետահայաց ցուցահանդեսը կմեկնարկի Սեպտեմբերի 2- ին Նորարարական Փորձարարական Արվեստի Կենտրոնում։ Այն կազմակերպել են 2011թ. հունվարի 3-ին ողբերգական պատահականության`ավտովթարի զոհ դարձած արվեստագետ Դավիթ Կարեյանի ընկերներն ու բարեկամները։
Այս ցուցահանդեսին ներկայացված են Կարեյանի` 17 տարվա գործերը, ինչպես նշում է ցուցադրության համադրող Սոնյա Պալասանյանը`«Ներկայացված են չորս տարբեր տիպի աշխատանքներ. առաջին մասը Կարեյանի երիտասարդական տարիքի աշխատանքներն են, երբ նա ակտիվիստ էր, ուզում էր ինչ-որ բան փոխել արվեստի ասպարեզում: Դավիթի արվեստի երկրորդ շրջանը նրա վիդեոաարթն է, փերֆորմանսները, ինստալիացիաները, որոնք շատ մեծ ազդեցություն են թողնում այսօրվա երիտասարդ նկարիչների վրա»:
Այստեղ է Դավիթի ամենամեծ` մարդու իրավունքների, հողի, պատերազմի մասին պատմող վիդեոարտը, որը 2003 թվականին ներկայացվել է Վենետիկի Բիենալեում, և որի մասին գրել է The New York Times-ը:
Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը, կարևորելով ցուցահանդեսի խորագիրը` «Կյանքի տոն», ասել է, որ թեև չի եղել ներքին պայմանավորվածություն` չխոսել Դավիթ Կարեյանի չլինելու մասին, բոլորը, իրարից անկախ, խոսում են նրա լինելու մասին:
«Կարեյանն կյանքի այդ կարճ ժամանակաշրջանում կարողացավ իր կյանքի և իր ստեղծագործության միջոցով անցկացնել Հայաստանի անկախության 20-ամյա պատմությունը»,- ասել է արվեստաբանը:
Արվեստագետ Արման Գրիգորյանը, ներկայացնելով Կարեյանի արվեստը, կարևորել է նրա գործերում գրականության և արվեստի զուգահեռները:
«70-ականների հայ գրականությունը եղել է մաքուր ստեղծագործություն ստեղծելու շրջան, և Դավիթն էլ իր այդ շրջանը համարում է մաքուր ստեղծագործություն. ունի գրված տեքստեր մաքուր ստեղծագորության մասին, ելույթներ էր ունենում` բացատրելու` ինչ է ինքը հասկանում` մաքուր ստեղծագործություն ասելով»,-ասել է արվեստագետը:
Ավելի վաղ, Արման Գրիգորյանը Դավիթի մասին ասել է.
«Դավիթ Կարեյանը հետխորհրդային Հայաստանի Ժամանակակից արվեստի կարևորագույն արվեստագետներից մեկն է: Ընդամենը 17 տարի տևած ստեղծագործական գործունեության ընթացքում նրան հաջողվեց հսկայական ներդրում կատարել ինչպես Կոնցեպտուալ արվեստի(վիդեոարտ, ինստալացիա ու պերֆոմանս), այնպես էլ գեղանկարչության, համադրողական գործունեության և Հայաստանի ժամանակակից արվեստում տեսական մտքի զարգացման ասպարեզներում: Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ավարտական աշխատանքը լինելով նրա առաջին ներկայացումը արվեստասեր հանրությանը , միևնույն ժամանակ երիտասարդական կոնցեպտուալիստ արվետագետների նոր հոսանքի կազմավորման սկիզբը դրեց:
Մաքուր Ստեղծագործություն խորագիրը կրող նախագիծը Դավիթը տեսականորեն հիմնավորել էր համանուն մանիֆեստով: 1993 -ից 1999 թվականերին շարունակելով իր կրթությունը Գեղարվեստի Ակադեմիայում Դավիթ Կարեյանը զուգահեռաբար կազմակերպչական և տեսական ակտիվ աշխատանք էր կատարում հանրությանը ներկայացնելու համար Մաքուր Ստեղծագործությյն մեթոդով կատարված իր և իր ընկերների աշխտանքները: 1994 թվականին «P.S.»անվանումը կրող ցուցահանդես-մանիֆեստացիայից հետո երիտասարդ կոնցեպտուալիստների այս հոսանքը արվեստի մասնագիտական շրջանակների կողմից արժանացավ ճանաչման ու արդեն հաջորդ տարվանից` Բոխումում և Մոսկվայում կազմակերպված պաշտոնական ցուցադրություններում հանդես էր գալիս իբրև անկախ Հայաստանի արվեստում նոր խոսք ասող և իրենց արժանի տեղը ունեցող արվեստագետների սերունդ:
Նույն 1995թ.-ին նրանք ձևավորեցին Մաքուր Ստեղծագործության մոտեցումը կիրառող արվեստագետների մի խումբ և այն անվանեցին «Ակտ»: Արվեստասեր հասարակությունը Դավիթի այս առաջին շրջանի աշխատանքները, մանիֆեստները և կազմակերպչական ակտիվությանը ավելի շատ ծանոթ է հենց «Ակտ» խմբի միջոցով: Ակադեմիան ավարտելուց հետո Դավիթ Կարեյանի մոտ ստեղծագործական նոր շրջան է սկսվում, որով նա, արդեն իբրև հասուն ստեղծագործող և ձևավորված անհատականություն, հայտնի է դառնում ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հանդիսատեսին:
1999 թվականին Դավիթը կազմակերպում է «Կրիզիս» անունով ցուցահանդեսը, որը պետք է դառնար ոչ միայն ստեղծագործական իր նոր շրջանի սկիզբը, այլև նախանշեր արվեստի այն միտումը, որն այսօր Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի գեղագիտական գերապատվությունն է: Պատահական չէր, ուրեմն, որ Դավիթը իր կազմակերպչական և արվեստաբանական ողջ եռանդը ներդրեց անկախ Հայաստանի արվեստի խորհրդանիշներից մեկը համարվող այս կառույցի` ՆՓԱԿ-ի ամրապնդմանը ու վերելքին: 2001-ին և 2003-ին նա մասնակցել է Վենետիկի 49-րդ և 50-րդ միջազգային արվեստի Բիենալեներին, 2005-ին՝ 51-րդի ժամանակ եղել է Հայաստանի ազգային տաղավարի համադրողը :
Որպեսզի պարզ դառնա, թե ինչ մեծ երևակայությամբ, եռանդով ու մարդկանց հետ հաղորդակցություն հաստատելու բացառիկ ընդունակությամբ էր օժտված Դավիթը, բավական է միայն ասել, որ ՆՓԱԿ-ի հետ համագործակցելու տաս տարիների ընթացքում նա կազմակերպել է երեսունից ավելի ցուցահանդեսներ, ինչը նշանակում է ամեն նախագծի համար գրել արվեստաբանական տեքստեր, տեղական և միջազգային մամուլում հանդես գալ հարցազրույցներով, ելույթ ունենալ ցուցադրությունները ուղեկցող քննարկումներում, կոնֆերանսներում ու դիսպուտներում և ամեն անգամ, իր խստապահանջ բնավորության պատճառով, պատրաստվել ու ներկայանալ Հայաստանի Ժամանակակից արվեստի զարգացման ու միջազգային ճանաչման համար կարևոր նախաձեռնություններով:
Սկսած 2005 թվականից Դավիթ Կարեյանը իր ստեղծագործական որոնումների մեջ առավելապես կենտրոնացած էր Մինիմալիստական գեղանկարչության և Պոպ արտի սինթեզի միջոցով Հայաստանի արվեստի դաշտում Նոր գեղանկարչական հոսանքի սկզբնավորման եռանդագին փորձառարությամբ: Ակտիվորեն հանդես էր գալիս տեսական հոդվածներով, ցանկացած առիթ օգտագործում էր տեղական և միջազգային արվեստագետների հետ քննարկելու իր կողմից «Նոր Լոկալություն» անվանվող գեղանկարչական մեթոդի սկզբունքները:
Դավիթ Կարեյանի ստեղծագործական ակտիվության երեք էտապներն էլ ունեցել են մեծ ազդեցություն ինչպես իր սերնդի արվեստագետների վրա, այնպես էլ Հայաստանի Ժամանակակից արվեստի տեսական և ինստիտուցոնալ կառուցվացքի զարգացման գործում»:
Այսօր Ծաղկաձորում անկացվող «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները» խորագրով համաժողովի մասնակիցներին անակնկալ այցելել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա ելույթ է ունեցել քննարկման ժամանակ և ի պատասխան գիտնականների պահանջի ասել է, որ բոլոր ոլորտներն էլ ունեն իրենց խնդիրները, յուրաքանչյուրն իր ցավն է դեմ տալիս, և որպես ավելի ռացիոնալ տարբերակ առաջարկել է ոչ թե հենց այս պահին պահանջել ֆինանսավորման ավելացում, այլ վերակազմավորել ներսում եղած ռեսուրսներն ու ավելի արդյունավետ օգտագործել, տեսնել անհրաժեշտություն կա՞ արդյոք այդքան համարյա չգործող գիտական հաստատությունների և այդ հաստատությունները աշխատում են ամբողջովի՞ն, թե ուղղակի հաստատություններ կան, որոնք թղթի վրա են: Պետք է վերահսկել այսօր տրամադրվող ֆինանսների կառավարումը և տեսնել արդյո՞ք դրանք ճիշտ են կառավարվում, այնուհետեւ վերաբաշխել։
Արեգ Միքայելյան (ֆ-մ, գ.դ., ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան) առաջարկել է ՀՀ նախագահին իր սեփական ֆոնդից աջակցություն ցուցաբերել գիտնականներին ու ջանքեր գործադրել գիտնականի վարկանիշը բարձրացնելու համար։
Նախագահը պատասխանել է, որ հասարակության մեջ եղել են դեգրադացիոն պրոցեսներ և դրանք մեկ տարում կամ տասը տարում վերացնելը հնարավոր չէ. գիտնականի վարկանիշի անկումն էլ իր հերթին կապված է հասարակության վերաբերմունքի հետ։
Այնուհետեւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Հրանտ Մաթևոսյանն է դիմել Նախագահին այն հարցով, որ վիրավորում է նրան. գիտնականի աշխատավարձը մոտ երեք անգամ ցածր է հանրապետական միջին աշխատավարձից։ Գիտնականը խնդրել է ուշադրություն դարձնել այդ հարցին և վերանայել թվերը այս տարվա բյուջեի քննարկումներում։
Նախագահը պատասխանել է որ` իհարկե բարձր պետք է լինի գիտնականի աշխատավարձը, և ոչ միայն գիտնականի, բայց այդ ամենը արագ լուծվող հարցեր չեն և պետք է դիտարկել ընդհանուր իրավիճակի մեջ։
Վերջում Նախագահը հանձնարարել է առանձին հանդիպում կազմակերպել նախաձեռնության հետ, նաև հավելել, որ իր աջակցությամբ առանձին ֆոնդ կստեղծվի երիտասարդ գիտնականներին աջակցելու համար։
Հիշեցնեմ, որ համաժողովը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան (USAAA), ԱՐՄԱԿԱԴ-ը և ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը, որը սոցցանցերում գործող ամենալայնածավալ նախաձեռնությունն է, և առայժմ` ամենաարդյունավետ։
Այս պահին Ծաղկաձորում երիտասարդ ու ավագ տարիքի գիտնականներ, գիտության կազմակերպիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, ովքեր մտահոգ են մեր երկրում գիտության ապագայով, կամ ավելի ճիշտ կլինի ասել արդեն` մրցունակ գիտության գոյությամբ հավաքվել են և ազատ ընկերական մթնոլորտում փորձում են լուծում գտնել այս հարցին: Նրանք հրավիրված են Օգոստոսի 26-28-ը մասնակցելու «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները» խորագրով համաժողովին, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան (USAAA), ԱՐՄԱԿԱԴ-ը և ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը:
Համաժողովի նպատակն է համախմբել մեր երկրի երիտասարդ ու ավագ սերնդի գիտնականներին, ներկայացնել թեմատիկ դասախոսություններ և մտագրոհների ու ակտիվ քննարկումների ձևաչափում արդյունքում հասնել գիտության ֆինանսավորման ավելացման ուղիների բացահայտմանն ու նպաստել այդ ուղիների դիվերսիֆիկացիայի` բազմազանացման համար օպտիմալ պայմանների ստեղծմանը:
Ներկա են շահառուներն ու հնարավոր թիրախային խմբի բավականին զգալի մասը:
Համաժողովի ընթացքում անդրադարձ կլինի պետբյուջեից գիտության ֆինանսավորման ձևերին, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և որակավորման խնդիրներին։ Կներկայացվի գիտության ֆինանսավորման ոլորտում միջազգային փորձը։
Մի խոսքով` մարդիկ հավաքվել են, որ մի կերպ փրկեն գիտությունը: Տեսնենք ինչ կստացվի:
Եսենիայի մոտ գնացինք ընկերուհուս հետ, ում Թիֆլիսում փողոցային գնչուհին հաջողություններ էր կանխատեսել ու ասել, որ եթե իր գլխից պոկած մազը չփաթաթի իր տարած թղթադրամի մեջ, հաջողություն չի ունենա: Ժամանակ չէր գտել թղթադրամը տանելու: Որոշեցինք այցելել Եսենիային, քանի որ ընկերուհիս ինչ-որ վախ ուներ էդ դեպքից հետո: Եսենիան մեզ ասաց, որ գնչուհին ընդամենն ուզեցել է «փողերը ցրել», ոչ մի լուրջ բան չկա՝ հերթապահ բաներ է ասել, որոնք ամեն մեկին էլ կարելի է ասել, ու բոլորին էլ կհամապատասխանի:
Եսենիան շատ հմայիչ կին է, տարիներ առաջ ամուսնացել է հայի հետ և եկել Հայաստան: 19 տարեկանում կորցրել է ամուսնուն ու էլ երբեք չի ամուսնացել: Մեծ թոռը 17 տարեկան է, բայց տեսքից նրան նույնիսկ փոքր թոռ ունեցողի տեղ չես դնի, էնքան որ ջահել է: Գիրք է գրել, որով զգուշացնում է չընկնել աղանդների ու գուշակների թակարդը, ասում է, որ կա երկու տեսակի մագիա` սև ու սպիտակ, սպիտակ մագիան շատ հազվադեպ է և հայտնի է միայն հնդկացիներին ու գնչուներին, մնացածները՝ խաբեբաներ են: Մարդկանց օգնում է երկու ձևով՝ գուշակությամբ կամ հոգեբանական զրույցներով: Ինքն իր մասին ասում է.
-Ես գնչուհի Եսենիան եմ, 37 տարի է պարում եմ, երգում ու բախտ նայում: 4 տարի է բեմը թողել եմ, միայն հարսանիքների ու բանկետների եմ գնում, ունեմ երկու երեխա, հինգ թոռ, միայնակ կին եմ՝ այրի:
— Ի՞նչ կատեգորիայի մարդիկ են գալիս ձեզ մոտ:
— Ամեն կատեգորիայի, բացի պրեզիդենտից, էն էլ երևի տեղս չգիտի: Իսկ գուշակության բնույթի մասին ասեմ, որ վերջերս շատ են գալիս երիտասարդներ` 15-16 տարեկան, բերում են ծնողների նկարներն ու ասում` մեր պապան սիրած ունի, գնացել ա, հետ բերեք նրան: Դա շատ ցավալի ա: Դա ի՞նչ սրբապղծություն ա, երբ կինը գալիս ա, ասում ա` սիրածիս էնենց արա` հետս մնա, թեկուզ ընտանիք ունի, մեկ ա` կնոջը չի սիրում, մնում ա երեխեքի խաթեր: Բա ո՞նց կարելի ա տենց բան անել, երեխեքին հորից զրկել: Բա դա կմարսվի՞: Ախր ամեն ինչ բումերանգի նման հետ ա գալիս, այ ժողովուրդ ջան: Սիրում եք` սիրեք, ինչի՞ եք պղծում, ընտանիք քայքայում…
Իսկ գալիս են հիմնականում սոցիալական պրոբլեմների մոմենտով. ասենք՝ ֆինանսական վիճակը լավ չի, գալիս են` խորհուրդ հարցնեն: Նաև վախ քաշելու են գալիս ու առողջական պրոբլեմներով: Սովետի ու հիմիկվա տարբերությունը ֆինանսն ա: Սովետի վախտ սերն էր ու առողջությունը, էն վախտ ոչ մեկը սեփականություն չուներ: Մինչև Գորբաչովը սովետ էր, հետո՝ էլ չէ, սովետը փլուզվեց, ու լիքը բան տարավ հետը: Մարդկանց հոգևորը տարավ սովետը, մնացին ֆինանսներ ու պրոբլեմներ: Սովետը ամոթ ա ունեցել, նամուս-պատիվ ա եղել: Հիմա միամիտ ու մաքուր չեն, 5 տարեկան երեխային հարցնում ես` ինչ ես դառնալու, ասում ա՝ հարուստ մարդ: Էդ ա հիմա: Ինչ վերաբերումա անձամբ ինձ, էդ փլուզումն ինձ չի խանգարում, ես ոնց սովետի վախտ էի երգում-պարում, բախտ նայում, նույնն էլ` հիմա, չնայած հիմա էլ ռեստորաններում էդքան չեմ երգում, առողջականս չի ներում, բայց էլի՝ հարսանիքներ, ծնունդներ, բանկետներ գնում եմ իմ խմբի հետ: Մենք էստեղ գնչուական համայնք չունենք, երկու հոգով համայնք չի լինում, ես եմ ու Ռոման:
— Դուք շատ երիտասարդ եք երևում, շատ լավ եք պահպանվել, ո՞րն է գաղտնիքը:
— Ճիշտն ասած, ոչ մի գաղտնիք էլ չգիտեմ, պարզապես թարմ եմ մնացել, որովհետև ամբողջ կյանքում ծիծաղում եմ, ծիծաղը թարմություն է բերում: Լիովին երջանիկ մարդ չկա, լիովին առողջ էլ չկա, նույնիսկ բժիշկը, որ միլիոնավոր կյանքեր է փրկում, երբեմն իր տան անդամին չի կարողանում փրկել: Վերցնենք պրեզիդենտին կամ միլիոնատիրոջը, բոլորին թվում է, թե նրանք պրոբլեմ չունեն, էդպես չի, նրանք ավելի շատ պրոբլեմ ունեն: Բացարձակ երջանկություն գոյություն չունի, ուղղակի մարդ պետք է խելացի լինի ու երջանիկ պահերը վայելի: Ծեր մարդ չկա, կա ծեր մարմին, մեր մարմինն էլ մեր ծնողներից է, որոնք նույնպես ծերացել են, իսկ հոգին Աստծունն է` չի ծերանում:
— Էսօրվա երկրի վիճակի մասին ի՞նչ կասեք, գուցե ինչ-որ բա՞ն առաջարկեք մեր մեծամեծներին:
— Ես կխոսամ որպես ժողովրդի ծոցից դուրս եկած, ժողովրդի մեջ մեծացած մարդ ու ժողովրդի անունից՝ որպես մայր, տատիկ ու քաղաքացի: Դպրոցները խայտառակ վիճակում են: Եւ ի՞նչ պետք է ստանա երեխան այսօրվա դպրոցից: Իմ թոռնիկներն էլ են դպրոց գնում, ու ես տեսնում, եմ, որ էդ ավելորդ ծանրաբեռնվածությունը երեխաներին միայն վանում է դպրոցից: Տարրական դասարանների դասագրքերն էդ ինչ մատերիալից են, որ երեխան 4-5 հատ գիրք ա դնում պայուսակի մեջ ու չի կարողանում քայլել: Դասերն էլ էնքան շատ են, որ սովորող երեխան ահավոր հոգնում ա:
Կամ էդ ավագ դպրոցները: Մտածո՞ւմ են, թե մեր մենթալիտետով երկրում, ուր մայլա, թաղ հասկացողություն կա, երեխեքին անցման շրջանում տարբեր տեղերից հավաքում են, բերում գցում մի դպրոց: Դրանք էլ իրար մեջ կռվում են, էլ ինչ ասես չեն լինելու էդ դպրոցների պատճառով՝ բռնաբարություններ, կռիվներ, ռազբորկաներ, նարկոտիկներ… Լավ բան չի դա, երեխայի էդ դժվար տարիքում սովոր շրջապատից կտրեն` տանեն ուրիշ տեղ: Էդ ավագ դպրոցը դժբախտություններ ա բերելու:
Անհատ պարապողներին փող տալու փոխարեն, թող բացեն առաջվա պրոֆտեխուսումնարանների պես մի բան, քոլեջներ, ասենք, որտեղ համ մասնագիտություն ձեռք կբերեն, համ էլ կորոշեն` ինչ են ուզում անել հետագայում: Հիմա երիտասարդների արժեքներն են փոխվել, հիմա սերը չի կարևորը, փողն ա…
Կամ որ` բժշկականի ուսանողին բանակ են տանում: Պատկերացնու՞մ եք, բժշկականի գիտելիքն ի՞նչ ա, դա էն ա, որ հետո պետք ա կյանք փրկի, իսկ ուսանողին վերցում են, տանում բանակ, երեխան մոռանում ա, կտրվում ա ուսումից ու հետո ի՞նչ բժիշկ պետք ա դառնա: Կամ էդքան բժիշկ ինչի՞ ես պատրաստում, եթե պահանջարկ չկա: Ստաժավորներին հիմա էլ հանում են, ասում են` մեծ են, տեղը դնում են ջահել կիսագրագետներին: Բժիշկն ու դասատուն պետք ա մաքրամաքուր լինեն, նրանցից ա կախված ազգի առողջությունը. բժիշկներից՝ ֆիզիկական, դասատուներից՝ հոգեկան:
— Լավ, բա Հայաստանի համար մի լավ բան չեք ասո՞ւմ, Եսենիա:
— Ի՞նչ ասեմ, մեզ ոչ մի լավ բան չի սպասվում, եթե չդադարենք ամեն տեղ ցեղասպանություն գոռալ: Մեր հայրենակիցներն ապրում են մուսուլմանական երկրներում, մի օր էլ պատերազմ կսկսվի, Ավետարանում ասված քրիստոնյա-մուսուլմանական պատերազմը էստեղ ա սկսվելու, եթե չդադարենք էդքան ցեղասպանություն շահարկել: Մի հատ մտածեք, էդ ինչի՞ են հրեաների Հոլոքոստը սաղ ընդունում, մերը չեն ընդունում: Որովհետև հրեաները իրանք չեն գոռում դրա մասին, իրանք նենց են անում, որ մնացած ողջ աշխարհը դա պահանջի: Ես եթե մեր պրեզիդենտի տեղը լինեի, նոր դուշմաններ չէի հավաքի, Ղարաբաղը մերն է` չէի գոռա ու ղարաբաղցիներին տեղահան անեի… Այլ լեզու կգտնեի, որ էն տարածքները, որ իրանք «հարամ» են անվանում` տան մեզ, մենք էլ լիքը անտուն մարդ ունենք, բաժանենք նրանց: Ես թուրքերից հաստատ փող չէի ուզի, էսօրվա օրով շատ դժվար կլինի հաստատել, որ ինչ-որ հայ ունեցվածքի տեր ա եղել: Թող «հարամ» հողերը տան ու բարիշենք, հարևանների հետ չի կարելի հավերժ խռով ու թշնամի մնալ:
— Իսկ ի՞նչ անենք ներքին թշնամու հետ, որը անտարբերությունն ու անհանդուրժողականությունն է` ըստ իս: Ձեզ համար ի՞նչն է հային քայքայողը: Մենք կունենա՞նք վերջապես լավ ղեկավար: Ո՞ր պրեզիդենտի կողմն եք Դուք:
— Ոչ մի բան չենք կարող անել: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց լավ բան չեմ տեսնում: Մեր ամենամեծ թշնամին մեր պառակտվածությունն է: Ինչպես էն հեքիաթում, որտեղ հայրը ամեն որդուն տալիս է ավելի մի ճյուղ, ու նրանք հեշտությամբ ջարդում են, ու չեն կարողանում ջարդեն ավելն ամբողջովին: Մենք միասնական չենք, դրա համար էլ դեռ պատրաստ չենք: Քանի գնում, ճգնաժամը խորանում ա, երբեք չի անցնելու, քանի գնում` ստրուկները շատանում են: Լավ կլինի էն վախտ, երբ սովետը հետ գա, իսկ դա չի լինի իհարկե: Դե, սովետ ասելով` նկատի ունեմ սոցիալական քիչ թե շատ հավասարությունն իհարկե:
Իսկ թե որ պրեզիդենտի կողմն եմ… Նրա, ով իսկապես ժողովրդի մասին կմտածի: Ի՞նչ ասեմ, փոխանակ գոնե փոքր ու միջին բիզնեսին հարկային թեթև դաշտ տրամադրեն, որ մարդիկ կարողանան աշխատել, հարկերն են բարձրացնում: Մարդը հացի փուռ էր դրել, ապրում էր, հիմա չի կարողանում: Ալյուրը, շաքարը, ձեթը թանկացրել են, ո՞վ ա թանկացրել, երբ համաշխարհային շուկայում չի թանկացել: Չգիտեմ, իմ իմացած ոչ մի պրեզիդենտ ժողովրդի մասին չի մտածում:
— Ասում են, 2012 թվականին ինչ-որ երկնային մարմին է բախվելու երկրագնդին, ու գալու է աշխարհի վերջը, ի՞նչ կասեք սրա մասին:
— 2012թ. աշխարհի վերջը չի գալու, մի հավատացեք, փողերը ցրիվ մի տվեք, մի պատ շարեք, մի գործ դրեք, փող հետ գցեք, որ ապրեք: Մի խաբվեք. ովքեր հիմար են՝ ստրուկ կդառնան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.