13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Այսօր առավոտյան օրս սկսեցի «ՇԿԻԴ հանրապետությունը» ֆիլմով, ու ակամայից սկսեցի զուգահեռներ անցկացնել: Երբ երեխան ընկնում է մանկատուն, նա գիտի, որ կյանքն առջևում է, իսկ երբ ծեր մարդն է ընկնում ծերանոց, նա էնտեղ սպասում է, մինչ իր երկրային կյանքն ավարտվի…
Չորրորդ գյուղում գտնվող, ինչպես իրենք են ասում, ծերերի տունը, բավականին մեծ համալիր է` բաղկացած տարիքավորների՝ ծերերի և անօթևանների ապաստաններից: Ծերերինն իր հերթին ունի երկու բաժանմունք՝ համեմատաբար առողջների ու անկողնային ծերերի, որոնց խնամք է պետք, ինչպես նրանք են անվանում՝ «հիվանդանոց»-ը: Խնամում են սանիտարներն ու բուժքույրերը՝ օրը երեք անգամ տակդիրներն են փոխում, հաց են ուտացնում: Բայց միևնույնն է, անկողնային ծերերին խնամելը շատ բարդ է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ սանիտարների աշխատավարձը 40000-ից չի անցնում, այսինքն՝ օրական 1000 ու մի քիչ ավել դրամով այդ սանիտարները խնամում են այնպիսի հիվանդների, որոնց խնամքի համար դրսում վճարում են ժամը 1000 դրամ: Բաժանմունքում ծանր հոտ կար. ծերերի, վատ պայմանների, կերակուրի միախառնված հոտն անտանելի էր։ Ասում են, որ այդ շինությունը ի սկզբանե սխալ է սարքված, օդափոխման համակարգը բացակայում է, դրա համար էլ ծանր հոտը չի անցնի ինչքան էլ մաքրություն անեն: Բայց այդ դեպքում կարելի է գոնե անկողնային բաժանմունքը տեղափոխել մեկ այլ մասնաշենք. մարդկային տարրական պայմաներից զուրկ բնակտարածքում անօգնական մարդկանց պահելը մեղք է։ Ի վերջո այստեղ մարդիկ են, որ դուրսուներս անել չեն կարողանում ու դատապարտված են զօրուգիշեր գարշահոտ շնչելու։
6 մասնաշենքից 2-ն է վերանորոգված. 2009 թ.-ից արդեն գործում է ջեռուցման համակարգը։ Նոր տնօրենը ԲՀԿ-ից Արմեն Գյուրջյանն է, որի նշանակվելուց հետո բոլոր սենյակներին Ծառուկյանը հեռուստացույցներ է բաժանել: Վերանորոգել ու կահավորել են ընդհանուր միջանցքը և որոշ սենյակներ. հիմա վերանորոգված սենյակները մեկումեջ են: Բնակիչները հպարտությամբ ցույց էին տալիս կենտրոնական ջեռուցման ռադիատորները:
Ծեր խնամյալների թոշակներից 8000 դրամ պահվում է նրանց սննդի համար, մնացածը նրանք ծախսում են ինչի վրա ուզում են: Չնայած բուժկետերում դեղորայքի,տակդիրների առատություն էր տիրում` դեղորայքի համար ծերերից յուրաքանչյուրին նախատեսված է օրական 46 դրամ, այսինքն՝ ամսական 1380 դրամ: Էդ ի՞նչ դեղորայք կարելի է գնել այդ գումարով, էն էլ ծերերի համար, որ հազար ու մի հիվանդություն ունեն: Բուժանձնակազմը շատ դժգոհ է դրանից, քանի որ երբ թանկ դեղ է պետք լինում, նրանք ստիպված ընդհանուրի են բերում հաշվարկները, որպեսզի կարողանան մի հիվանդին հատկացնել իր թանկ դեղամիջոցը:
Ծերերն ամենից շատ ուշադրության կարիք ունեն. Լենա տատիկը Լենինականից է, ծնվել է 1936թ., ունի երկու որդի, երկուսն էլ ապրում են Երևանում: Ավարտել է Լենինականի բուժտեխնիկումը, ողջ կյանքն աշխատել է հիվանդանոցներում որպես բուժքույր, մեծ մասը Մանկական հիվանդանոցում, եղել է միակ մանկական մասսաժի մասնագետը, և իր մասնագիտությունը սովորեցրել է նաև ուրիշ շատերին։
«Ես շատ լավ եմ ապրել, ամուսինս ինձ շատ լավ է պահել: Տղաներիս երկուսին էլ պարապել եմ տվել, պոլիտեխնիկ են ավարտել: Հետո մեկը գնաց Գերմանիա, էստեղ իրա նկարը մի աղջկա ցույց տվեցի՝ հավանեց, համաձայնվեց ամուսնանա, նշանդրեք արեցի առանց տղուս, ասում էին՝ բա փեսեն ո՞ւր ա, նկարն էի ցույց տալիս: Տենց ամուսնացրեցի տղուս հեռակա: Հետո էլ փոքր տղուս ամուսնացրեցի: 1998թ. թողեցի փոքրին ստեղ ու գնացի մեծիս մոտ, ապրեցի ընդեղ 3 տարի, հետո 2001-ին եկանք Հայաստան: Եկա տեսնեմ, երեք տունս էլ ծախել են երեխեքը: Թե ո՞նց են ծախել առանց ինձ, չգիտեմ, բայց իրավաբանն ասեց, որ ինչ-որ բան փոխելու համար արդեն ուշ ա», — պատմում է Լենա տատիկը:
Հետո փոքր տղան գնացել է Ամերիկա, տարիուկես մնացել ու հետ էր եկել ինչ-որ գումարով, որով էլ Մալաթիայում տուն են գնել: Էդ տունն էլ, չգիտես ինչու, վաճառել են ու ծաղկանոցներ գնել, որն էլ էլի չկա՝ ընկել են ինչ-որ մախինացիաների մեջ: Հիմա մեկն ապրում է Աբովյանում `վարձով, ինքն էլ մյուս տղայի զոքանչի տանն է ապրել:
«Ես 30 հազար թոշակ էի ստանում, համ էլ երեխա էի պահում, 30 հազար էլ տեղից էր գալիս, սաղ տուն էի տալիս: Բայց տղուս զոքանչը դժգոհ էր, ու հա ասում էր, թե ես ինչի՞ պետք ա իրա տանն ապրեմ: Հետո բարի մարդիկ խորհուրդ տվեցին դիմել ծերանոցի համար: Հիմա ստեղ իմ առաջին Նոր Տարին եմ դիմավորելու: Լավ ա ստեղ լինեմ, քան խալխի մուննաթը վրես լինի: Զոքանչը անկողինս պատուհանից դուրս էր գցել, ո՞նց մնայի: Տղես ասում էր, որ իրանք աշխատանք չունեն, ես էլ թոշակ եմ ստանում, համ էլ էդ երեխու փողը, ասում էր՝ մի գնա, մենք չենք կարա ապրենք: Մի քիչ փող ունեի հավաքած բանկում, էդ էլ Մալաթիայի տան վախտերով հլա առան ձեռիցս, ավտո առան, տարան խփեցին` սարքեցին «գարմոշկա»… Իրար միս էին ուտում, կռվում էին, հիմա չեն խոսում իրար հետ: Մայրը պիտի ջիգյար չունենա, որ ջիգյար ա ունենում, սենց ա դառնում՝ ընկնում ա չոլերն ու առանց կոպեկ»:
Մի խոսքով, Լենա տատիկը հայտնվել է ծերանոցում իր տղաների անխոհեմ գործարքների և նրանց անկարգ ու անբարո վերաբերմունքի շնորհիվ՝ իրար ու մոր նկատմամբ: Նա տղաներին արգելել է այցելել իրեն, մեկ-մեկ մեկը զանգում է, իսկ մյուսից նա տեղեկություններ է ստանում քրոջ աղջիկներից, որոնք շփում ունեն որդիների հետ:
Իրինան՝ Իրա, ինչպես նրան անվանում են բոլորը, կուլտուրայի բաժնի վարիչն է պաշտոնապես, իսկ իրականում` ծերերի միակ ուրախությունը, նրանց ժամանցի կազմակերպիչը, այլ կերպ ասած՝ «կուլտմասսովիկ», հոլի պես պտտվում է ծերանոցով, բոլորը նրան ժպտալով են ողջունում, երևում է, որ սիրում են, հարցնում են, թե ե՞րբ է շաբաթը գալու, որովհետև շաբաթ օրերին համերգ է լինում իրենց մոտ, ամեն անգամ գալիս են տարբեր կազմակերպություններից, երիտասարդներ, երեխաներ ու ուրախացնում են ծերերին:
Դե, իսկ ծերերն էլ տարբեր են լինում, ինչպես բոլոր մարդիկ: Կան կռվարարներ՝ սկանդալիստներ, որ ամեն ինչից դժգոհ են, կան լավատեսներ, ովքեր նույնիսկ էս իրավիճակում հետաքրքրություններ են գտնում, զբաղվում են ինչ-որ բանով, կան էնպիսինները, որ ուղղակի ավլում են, գործում են, մեկը միջանցքում արդուկի սեղան էր դրել ու արդուկ էր անում, մյուսը՝ կերակուր էր պատրաստում, ավելի ճիշտ ճաշարանի կերակուրն էր «տան համի սարքում» սոխառածով, համեմունքներով համեմելով: Նույնիսկ սիրահարվում են ու ամուսնանում, ոմանք մի քանի անգամ:
«Մի կին ունեինք, ամիսը մեկ ամուսնանում էր, կրակն էինք ընկել: Ես եմ իրենց «ամուսնացնում», սկզբում, ոնց որ ԶԱԳՍ-ում են անում, ժամանակ եմ տալիս մտածելու, հետո «ամուսնացնում» եմ ու առանձին սենյակ տալիս: Եթե յոլա են գնում՝ ապրում են, կան, որ շատ երկար, ոնց որ Էմմա տատիկն ու Կառլեն պապիկը, նրանք միասին են արդեն 10 տարի, փախստականներ են Բաքվից, ծանոթացել են Դիլիջանում, հետո տեղափոխվել են էստեղ: Գնանք, ինքներդ կտեսնեք», — ասում է Իրան:
Մտանք սենյակ, որը հանրակացարան էր հիշեցնում` երկարուկ` մոտ 18 մետր, իր սանհանգույցով, և, ի տարբերություն նախկինում տեսածներիս, առանց վերանորոգման: Ծերուկները որքան կարողացել էին տան շնորհք էին տվել սենյակին, ինչ-որ տնական մանր-մունր բաներ արել: Տուն ա էլի, ուղղակի փոքր շատ: Բայց իրենք ասում են, որ գոհ են:
Ծանթոցանք նաև Ջեմմա տատիկի ու Մնացական պապիկի հետ: Նրանք ծանոթացել ու «ամուսնացել» են հենց էս ծերանոցում:
«Սկզբում իջնում էի Ջեմմայի մոտ կոֆե խմելու, հետո էլ տենց էլի, գցեցինք-բռնեցինք, որ ավելի լավ կլինի միասին ապրենք, մի տան նման: Հիմա լավ ա սենց, ավելի ուրախ ա», — ասում է Մնացական պապիկը, «Մենակ թե էս կնիկը դադար չունի, հա գործ ա անում, լվացքը տանում — անում են մեզ համար, բայց ինքը մեկ ա՝ դնում ա ու ստեղ ա անում»: Իրոք, գոգնոցը հագին ու նորահարսի ժպիտով Ջեմմա տատիկը արդուկում էր ամուսնու շալվարը: Բալկոնը վեր էին ածել խոհանոցի, չորանոցի, սրճարանի, ինչի ասես, սիրով համաձայնվեցին լուսանկարվել:
Տուն-ինտերնատ գործուղում են սոցիալական ծառայությունները խնամյալի դիմումի համաձայն: Բայց, ըստ մեր ունեցած տեղեկությունների, այստեղ ընկնելու համար հարկ է մի կլորիկ գումար վճարել, այլապես կարող ես անհույս սպասել «քո տեղին»։
Լուսինե Վայաչյան
Հ.Գ.Այս նյութը պատրաստվել է մոտ երկու տարի առաջ, վստահ ենք, որ տարեցների խնդիրները այսօր էլ նույնն են, ու եթե փոխվեն անունները, միևնույնն է դրանից իրականությունը չի փոխվի:
Դժվար է այսօր պատկերացնել, որ եղել են ժամանակներ, երբ անտիբիոտիկներ ու անտիսեպտիկներ չեն եղել: Նրանց է պարտական մարդկությունը բազմաթիվ հիվանդությունների հաղթահարման համար, նրանց շնորհիվ է, որ շատ պատերազմի վիրավորներ կենդանի են մնացել նաև:
Բայց անտիբիոտիկներին են մեղադրում իմունային համակարգի ու օրգանիզմի դիմադրողականության ընդհանուր անկման մեջ, նույնիսկ լսել եմ, թե խոզի, թռչնի եւ այլ գրիպերի պատճառ են համարում: Յուրաքանչյուրի գործն է` ընդունել անտիբիոտիկներ, թե ոչ: Իմ կարծիքով լինում են դեպքեր, երբ անտիբիոտիկների ընդունումը անհրաժեշտ է մարդու կյանքի փրկության համար:
Ու դրա համար ամենամեծ շնորհակալությունը պենիցիլինն է, և` նրա բացահայտման պատմությունը:
Պենիցիլինի հայտնագործությունը պատկանում է Ալեքսանդր Ֆլեմինգին: Նրան մահից հետո հողին են հանձնել Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում` ամենահարգարժան բրիտանացիների կողքին: Հունաստանում, որտեղ ապրում էր գիտնականը նրա մահվան օրը ազգային սուգ են հայտարարել են: Իսպանական Բարսելոնայում բոլոր ծաղկավաճառ կանայք իրենց զամբյուղներից հազարավոր ծաղկի թերթիկներ են թափել նրա անվամբ հուշաքարի առջև:
Շոտլանդացի բակտերոլոգ Անեքսանդր Ֆելմինգը(1881—1955) ծնվել է Էյրշիր կոմսությունում ֆերմեր Հյու Ֆլեմինգի ու նրա երկրորդ կնոջ` Գրեյս Ֆլեմինգի ընտանիքում:
Նա հաճախում էր գյուղի փոքրիկ դպրոցը, հետո` սկսեց հաճախել Կիլմարնոկյան ակադեմիան, վաղ սովորեց ուշադիր հետևել բնությանը: 13 տարեկանում նա իր ավագ եղբայրների հետևից գնաց Լոնդոն, որտեղ գործակատար էր աշխատում ու սովորում Պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ 1900թ. անդամագրվեց Լոնդոնի շոտլանդական գնդին:
Ավագ եղբոր խորհրդով նա ներկայացրեց փաստաթղթերը ազգային մրցույթի` բժշկական դպրոց ընդունվելու համար: Քննություններին Ֆլեմինգը ստացավ ամենաբարձր բալերն ու դարձավ Սբ. Մարիամի հիվանդանոցին կից բժշկական դպրոցի կրթաթոշակակիր: Ալեքսանդրն ուսումնասիրում էր վիրաբուժություն, հանձնելով քննությունները 1906թ. նա դարձավ Թաքավորական քոլեջի անդամ: Մնալով աշխատելու սբ. Մարիամ հիվանդանոցի պրոֆեսոր Ալմրոթ Ռայթի լաբորատորիայում, 1908թ. Լոնդոնի համալասարանում նա ստացավ գիտությունների բակալավրի ու մագիստրոսի կոչում:
Այդ ժամանակներում բժիշկներն ու մանրեաբանները համարում էին, որ հետագա առաջընթացը կապված է լինելու իմունային համակարգի հատկությունների փոփոխման, համալրման կամ ուժեղացման փորձերի հետ: 1910թ. Սալվարսան` Պաուլ Էրլիխի հայտնագործությունը միայն ամրապնդեց այդ ենթադրությունները: Էրլիխը զբաղված էր, ինչպես ինքն էր անվանում`«մոգական գնդակի» փնտրտուքներով, նկատի ունենալով այնպիսի միջոց, որը կոչնչացներ օրգանիզմ ներխուժած բակտերիաները` չվնասելով հիվանդի օրգանիզմի հյուսվածքներն ու նույնիսկ փոխազդելով նրանց հետ:
Ռայթի լաբորատորիան առաջիններից էր, որ ստուգման համար ստացավ սալվարսանի նմուշներ: 1908թ. Ֆլեմինգը սկսեց փորձերը դեղամիջոցի հետ, օգտագործելով այն մասնավորեպաես սիֆիլիսի բուժման պրակտիկայում: Հոյակապ գիտակցելով սալվարսանի հետ կապված բոլոր պրոբլեմները, այնումենայնիվ, նա հավատում էր քիմիոթերապիայի հնարավորություններին: Սակայն մի քանի տարվա ընթացքում հետազոտությունների արդոյւքներն այնպիսինն էին, որ հազիվ թե կարողանային հաստատել նրա ենթադրությունները:
Առաջին համաշխարհային պատերազմի մեջ Բրիտանիայի մտնելուց հետո Ֆլեմինգը ծառայում էր Թագավորական բանակի բժշկական կորպուսում, մասնակցում էր Ֆրանսիայում ընթացող ռազմական գործողություններին: Աշխատելով վերքերի հետազոտման լաբորատորիայում, Ռայթն ու Ֆլեմինգը փորձում էին որոշել, բերո՞ւմ են անտիսեպտիկները որևէ օգուտ վարակված վնասվածքների բուժման ժամանակ: Ֆլեմինգն ապացուցեց, որ այնպիսի անտիսեպտիկներ, ինչպես օրինակ` կարբոլաթթուն, որն այն ժամանակ լայնորեն կիրառվում էր բաց վերքերի մշակման համար, սպանում է լեյկոցիտներին, որոնք օրգանիզմի համար պաշտպանական պատնեշ են ստեղծում, որը նպաստում է հյուսվածքների մեջ մանրէների գոյատևմանը:
1922թ. սովորական մրսածության հիվանդությունների հարուցիչին տարբերելու ու առանձնացնելու ապարդյուն փորձերից հետո Ֆլեմնգը բոլորովին պատահական հայտնաբերեց լիզոցիմը` որոշ բակտերիաներ սպանող ու հյուսվածքներին չվնասող ֆերմենտը: Ցավոք, լիզոցիմի բժշկական օգտագործման հեռանկարները դուրս եկան բավականին սահմանափակ, որովհետև նա բավականին արդյունավետ էր հիվանդությունների հարուցիչ չհանդիսացող բակտերիաների համար, և բացարձակ անարդյունավետ հիվանդածին օրգանիզմների համար: Բայց այս հայտնագործությունը դրդեց Ֆլեմինգին զբաղվել այլ անտիբակտերիալ դեղամիջոցների փնտրտուքով, որոնք անվտանգ կլինեին մարդու օրգանիզմի համար:
Հաջորդ պատահականությունը` պենիցիլինի բացահայտումն է Ֆլեմինգի կողմից 1928թ., որն արդյունք էր հանգամանքների հորդության` գրեթե անհավանական, անհավատալի:
Ի տարբերություն իր կոկիկ գործընկերների, որոնք օգտագործված թասերը մաքրում-լվանում էին աշխատելուց հետո, Ֆլեմինգը չէր լվանում բակտերիալ կուլտուրաներով թասերը 2-3 շաբաթ շարունակ, մինչև նրա լաբորատոր սեղանը չէր հայտնվում 40 կամ 50 թասերով կիտված: Այդ ժամանակ նա սկսում էր մաքրություն անել` նայելով կուլտուրաները իրար ետևից, որպեսզի ոչ մի հետաքրքիր բան բաց չթողնի: Թասերից մեկում նա հայտնաբերեց բորբոս, որը ի զարմանքս նրա ճնշում էր ցանված բակտերիայի կուլտուրան: Առանձնացնելով բորբոսը, նա սահմանեց, որ. «բուլյոնը, որի վրա բազմացել է բորբոսը ձեռք է բերել միկրոօրգանիզմների աճը ճնշելու վառ արտահայտված ունակություն, ինչպես նաև` բակտերոցիդ ու բակտերոլոգիական հատկություններ»:
Ֆլեմինգի անփությությունն ու նրա կողմից արված դիտարկումները միայն երկու գործոնն էին մի շարք պատահարների, որոնք նպաստեցին հայտնագործությանը: Բորբոսը, որով վարակվել էր կուլտուրան, շատ հազվագյուտ տեսակի էր: Հավանաբար ուրիշ լաբորատորիայից էր ներմուծվել, որտեղ աճեցնում էին բրոնխիալ ասթմայով հիվանդ մարդկանց տներից վերցրված բորբոսի նմուշներ, դեսենսիբիլզացնող էքստրակտներ պատրաստելու համար: Ֆլեմինգը լաբորատոր սեղանին թողեց հետագայում հայտնի դարձած թասը ու մեկնեց հանգստանալու…
Լոնդոնում վրա հասած ցրտերը բարենպաստ պայամաններ ստեղծեցին բորբոսի աճի համար, իսկ հետագայի եղանակի տաքացումները` բակտերիաների: Ինչպես հետագայում պարզվեց, հանգամանքների այս ընթացքին է պարտական հանրահայտ հայտնագործությունը:
Ֆլեմինգի սկզբնական հետազոտությունները մի շարք կարևոր տեղեկություններ տվեցին պենիցիլինի մասին: Նա գրում էր, որ դա` «պիոգեն կոկերի ու դիֆտերիալ խմբի բացիլների վրա ցայտուն կերպով ազդող էֆեկտիվ անտիբակտերիալ սուբստանցիա է: Նույնիսկ մեծ դոզաներով պենիցիլինն անվնաս է կենդանիների համար: Կարելի է ենթադրել, որ այն էֆեկտիվ անտիսեպտիկ կլինի պենիցիլինի նկատմամբ զգայուն միկրոբներով ախտահարված հատվածների արտաքին մշակման կամ ներս ընդունելու համար»: Իմանալով դա, Ֆլեմինգը, որքան էլ տարօրինակ լինի, չարեց այդքան ակնհայտ հաջորդ քայլը, որը տասներկու տարի անց արեց Հովարդ Ու. Ֆլորին, և որն էր` կփրկվե՞ն արդյոք մկները մահացու ինֆեկցիայից, եթե նրանց բուժել պենիցիլինի սրսկումներով: Ֆլեմինգը պենիցիլին նշանակել էր միայն մի քանի հիվանդի` արտաքին օգտագործման համար: Բայց Ֆլորիի փորձերի արդյուքները հակասական ու հուսահատեցնող էին: Լուծույթը ոչ միայն դժվար էր մաքրվում, եթե շատ էր լինում, այլ նաև անկայուն էր:
Սբ. Մարիամի հիվանդանոցի պատվաստման բաժանմունքը, որտեղ աշխատում էր Ֆլեմինգը գոյատևում էր պատվաստանյութերի` վակցինաների վաճառքի շնորհիվ: Ֆլեմինգը հայտաբերեց, որ պատվաստանյութի պատրաստման ընթացքում պենիցիլինն օգնում է պաշտպանել կուլտուրան ստաֆիլոկոկից: Դա ընդամենը մի փոքրիկ տեխնիկական նվաճում էր, և Ֆլեմինգը լավ օգտվում էր դրանից, ամեն օր հանձնարարելով պատրաստել բուլյոնի մեծ քանակություն: Նա պենիցիլինի կուլտուրայի նմուշներով կիսվում էր այլ լաբորատորիանում իր որոշ կոլեգաների հետ, բայց 1930—1940թթ. հրապարակված 27 հոդվածներից ու դասախոսություններից և ոչ մեկում ոչ մի անգամ չի հիշատակել պենիցիլինի մասին, նույնիսկ եթե խոսքը գնում էր բակտերիաներին սպանող նյութերի մասին:
Պենիցիլինն ընդմիշտ մոռացված կլիներ, եթե չլիներ Ֆլեմինգի լիզոցինի ավելի վաղ հայտնագործումը: Հենց այս հայտնագործությունը ստիպեց Ֆլորիին ու Էռնստ Բ. Չեյնին զբաղվել պենիցիլինի թերապեվտիկ հատկություններով, որի արդյունքում էլ դեղամիջոցը վերջնականապես դուրս բերվեց ու ենթարկվեց կլինիկական փորձությունների: Փառքն ու պատիվը սակայն, բաժին հասան Ֆլեմինգին: Բակտերիալ կուլտուրայով անլվա թասի մեջ հայտնաբերված պենիցիլինը մամուլին սենսացիոն պատմություն տվեց, որը տպավորիչ էր ու ազդեցիկ յուրաքանչյուրի համար:
1945թ. Նոբելյան մրցանակը ֆիզոլոգիայի ու բժշկության ոլորտում հանձնվել է համատեղ` Ֆլեմինգին, Չեյնին ու Ֆլորիին «Պենիցիլինի և զանազան ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում նրա բուժիչ ազդեցության բացահայտման համար»:
Թագավորական ինստիտուտից Գորան Լիլիեսթրանդն իր ողջույնի խոսքում ասել է. «Պենիցիլինի պատմությունը լավ հայտնի է ամբողջ աշխարհում: Այն հանուն մեծ ընդհանուր նպատակի զանազան գիտական մեթոդների համատեղ կիրառման լավ օրինակ է, և մեկ անգամ ևս ցույց է տալիս մեզ ֆունդամենտալ հետազոտությունների կայուն արժեքը»: Ֆլեմինգն այդ օրը նշեց, որ «պենիցիլինի ֆենոմենալ հաջողությունը բերեց բորբոսի և բուսական աշխարհի այլ ցածրագույն ներկայացուցիչների անտիբակտերիալ հատկությունների ինտենսիվ ուսումնասիրմանն ու հետազոտմանը: Նրանցից շատ քչերն են օժտված այդ հատկություններով, օգտվենք դրանից»:
Սա է պենիցիլինի պատմությունը:
Պենիցիլինի կարգի ուժեղ անտիբիոտիկները 60 տարի շարունակ վարակիչ հիվանդությունների դեմ «հզոր զենք են» եղել: Այսօր, սակայն, հակաբիոտիկների ոչ բավարար ուսումնասիրությունները խոսում են փոխարինող ավելի ուժեղ տարբերակների բացակայության մասին: Հետազոտողներն այսօր ահազանգում են անտիբիոտիկների դեմ վարակիչ հիվանդությունների աճող դեղակայունության մասին: Գիտնականները կոչ են անում աշխարհի կառավարություններին քայլեր ձեռնարկել նոր անտիբիոտիկներ ստեղծելու և առողջապահական ճգնաժամը հաղթահարելու համար:
ԱՀԿ ներկայացուցիչ Քեթլին Հոլոուեյը նշել է, որ հակաբիոտիկների դեմ դեղակայունությունը գլոբալ խնդիր է, հատկապես այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են մանկական թոքաբորբը, դիզենտերիան և տուբերկուլոզը: Այս հիվանդություններն աշխարհի որոշ մասերում արդեն դեղակայուն են թիվ մեկ անտիբիոտիկների դեմ: Չշտապելու դեպքում մարդկությունը մենակ կմնա ծանր հիվանդությունների հետ առանց որևէ դեղամիջոցի:
LSE-ն խորհուրդ է տալիս Եվրախորհրդին և ԱՄՆ-ին խթանել անտիբիոտիկների ուսումնասիրության բնագավառում նոր ներդրումներ իրականացնելուն և նոր տարբերակներ ստեղծելուն:
Պատրաստեց` Լուսինե Վայաչյանը
Հաղթանակը նախանձ է ծնում, հաղթվողը տրտումի մեջ է ապրում: Երջանիկ է ապրում հանդարտը, ով հրաժարվում է հաղթանակի ու պարտության մտքից:
Բուդդա Շակյամունի
Այսօր Մեծ հայրենական պատերազմի Մեծ հաղթանակի օրն է: Նաև՝ Շուշիի ազատագրման: Ես միշտ սիրել եմ մայիսյան այս օրը՝ դեռ հոկտեմբերիկ ու պիոներ եղած տարիներիս, երբ մեզ տանում էին Հունան Ավետիսյանի՝ մեր հերոս համաքաղաքացու արձանի մոտ պատվո պահակ կանգնելու, ու ես հոգնում էի: Սկզբում գալիս էի տատիկիս բողոքում, տատս էլ ասում էր, որ էդ իմ կանգնելը հեչ բան ա պատերազմում կռվելու համեմատ, որ մարդիկ կյանք են տվել, իսկ ես բողոքում եմ, թե ոտքերս են հոգնում…
Դրանից հետո հոգնելուց միշտ մտածում էի դրա մասին ու ամաչում էի: Կար ինչ-որ պաթետիկ, թող որ կեղծ, բայց ոգի էդ ժամանակներում, մարդիկ հպարտ էին հաղթանակով, հպարտ էին, որ ոչնչացրել են ֆաշիզմը, ու էն, որ մենք էսօր ապրում ենք խաղաղ պայմաններում՝ միմիայն Հաղթանակի շնորհիվ է, ու հակառակ դեպքում մենք չէինք լինի, կամ՝ ստրուկը կլինեինք նացիստների:
Բայց դեռ էն տարիներին էլ՝ ով գնում էր Գերմանիա, թե դաշնային՝ շա՜տ հազվադեպ, հատուկենտ մարդիկ, թե՝ դեմոկրատական, ամենուր շատ ավելի լավ էր ապրուստը, քան սովետմիությունում: Ստացվեց այնպես, որ պատերազմի մասնակից բոլոր երկրների բախտը շատ ավելի լավ դասավորվեց զարգացման ու մակարդակի առումով, բացի հաղթանակած Սովետից. առավել ևս՝ նրա մաս կազմող Հայաստանից:
Զինվորականներն ուրախանում էին, երբ ընկնում էին ԳԴՀ. տուրիստները խանութներից ապրանք էին կրում բերում՝ սպեկուլյացիա անելու համար: Էլ ի՜նչ ասես, որ չէին բերում ԳԴՀ-ից. ով ապրել է էդ տարիների սովետում, պետք է որ հիշի: Ես հիշում եմ գերմանական ժուռնալները, որտեղ «կտրովի» աղջիկներ կային, կողքն էլ կտրտովի սիրուն շորեր, ու ես կտրում էի էդ աղջիկներին, սիրուն շորեր հագցնում, ու հոգոց հանում, որ մեզ մոտ էդ շորերից չկան…
Հետո մեծացա, հետո եկավ Զարթոնքը, որն էլ դրեց սովետի վերջը, փլուզեց Բեռլինյան պատը, աշխարհում սկսվեց քաղաքական քարտեզի վերագծումը, որն իր հետ բերեց բազում նոր պատերազմներ, ռեգիոնալ ու ազգամիջյան կոնֆլիկտներ …
Ղարաբաղյան պատերազմ, Ազգային ազատագրական շարժում:
Ու նորից՝ հաղթանակ՝ ի տարբերություն նախորդի, որ միասնական էր, չկար ազգ ու ազգություն, բոլորը մեկ էին, բոլորը կռվում էին Հայրենիքի ազատագրման համար ֆաշիստական զավթիչներից, այս մի հաղթանակը զուտ ազգային էր: Ու էդ հաղթանակը էլ ավելի արժեքավոր է: Բայց…
Այսօր մեզ անվանում են օկուպանտներ, ագրեսորներ, բայց մենք հողեր ենք հետ գրավել, որոնք մերն են եղել: Հաղթեցինք: Հետո՞: Ի՞նչ արեցինք էդ հողերի հետ: Ո՞վ է էնտեղ ապրում, ո՞նց են էդ հողերը մշակում, օգտագործում, ի՞նչ հարկային զեղչեր կան մարդկանց հրապուրելու դեպի բիզնես:
Ստեփանակերտը կոկիկ, մաքուր քաղաք է: Նրանից ընդամենը 20 կմ հեռու գտնվող Շուշիում անպատուհան — անապակի շենքեր են, բնակչությունը մտածում է հեռանալու մասին. ով ինչ հնար ունի՝ կիրառում է գնալու համար, լավագույն դեպքում՝ արտասահման, վատագույն՝ Երևան, ուր հաստատ Շուշիից լավ է, որտեղ քեզ վրա զգում ես փխրուն հրադադարի, չավարտած պատերազմի ողջ աբսուրդը… Ասես՝ կիսաեփ միս լինի, որի արյունը դեռ մեջն է…
Իսկ, այսպես կոչված, գրավված տարածքները, որոնք մատնված են անգործության, հող՝ որը բերք չի տալիս արդեն շուտով 20 տարի… Իսկ հողը, որը բերք չի տալիս, չի կարող որևէ մեկինը լինել: Հողեր, որոնց համար կյանքեր են զոհվել` մեր ժողովրդի զավակները, որոնց համար կռվել են տղերքը, ու ինչպես հողերը, նրանք էլ անտեսված ու անգործության են մատնված:
Ո՞վ ենք մենք, հաղթո՞ղ, թե՞ պարտվող: Իսկ հողե՞րը, մի՞թե դրանով չեն որոշվում հաղթողն ու պարտվողը: Ինչո՞ւ չկան գոնե սովետի պաթոսն ու հարգանքը կռվողների հանդեպ, ինչո՞ւ մենք պատվո պահակ չենք տանում մեր երեխաներին, ինչո՞ւ են մեր հաղթող տղերքը դարձել ակոհոլիկ ու նարկոման, հաշմանդամներ, որոնք նստած սպասում են «պադաչկեքի»: Ո՞նց կարելի էր էսքան հարամել հաղթանակը…
Չգիտեմ՝ ոնց, գուցե՝ անտարբերությա՞մբ:
Հաղթում է նա, ով հաղթում է ոչ միայն պատերազմում, նա է հաղթում իրականում, ով հաղթում է իր միջի էգոիզմն ու փառասիրությունը, ով հաղթելուց հետո վերարժևորում է իմացածն ու ստացածը, գրավածն ու ձեռք բերածը ու նաև՝ կորսվածը, ու դառնալով իմաստուն՝ ուժեղի դիրքից մեծահոգաբար փնտրում է հաղորդակցության եզրեր պարտվածի հետ ու ձգտում օպտիմալ օգտագործել ձեռք բերածը: Հակառակ դեպքում՝ հաղթանակը գրոշ չարժի:
Մենք հաղթեցինք ու վերջ: Առանց վերամիաստավորելու, առանց վերարժեվորելու, առանց դասեր քաղելու: Մենք գնացինք հաղթանակը փառաբանելու ու ֆետիշացնելու ուղիով, ու հիմա ունենք այն, ինչ ունենք՝ գրավված հողեր, հաշմված մարմիններ ու հոգիներ, չիրագործված նպատակներ, չկայացած կյանքեր ու նաև խորտակված ու կործանված…
Զոհվածներին փառք ու պատիվ, իսկ ողջերին՝ համբերություն մինչև հաջորդ հաղթանակ՝ անմարդկային գործող համակարգի ու հասարակության հանդեպ, որտեղ գերագույն արժեքը նյութականն է: Իսկ այն հասարակությունը, որի գերագույն արժեքը ոչ թե մարդն է, այլ դրամը, երբեք չի կարող հաղթող լինել ու մնալ…
Համլետ Աբրահամյանն իմ ֆեյսընկերն է,գիտնական, գնացել է Հայաստանից ու ապրում է ԱՄՆ-ում: Անցյալ ձմեռ շատ էի հազում, Համլետը դեղ խորհուրդ տվեց, խմեցի` հազս անցավ, մենք էլ դարձանք լավ ընկերներ: Համլետ Աբրահամյանն ու Արա Հարությունյանը` էլի գիտնական, նույնպես ֆեյսընկերներ են, ու ամբողջ ֆեյսբուքում կարող եմ ասել, որ ամենահաճելի ու ցիվիլ բանավիճողներն են: Չնայած հակաբեւեռ հայացքներին, նրանց մարդկային տեսակը թույլ է տալիս զանազան հարցերի շուրջ ցիվիլ բանավիճել: Ներկայացրել եմ իմ երկու ընկերներին նույն հարցերը, կապված գիտության ֆինանսավորման ավելացման հետ: Այսօր ներկայացնում եմ Համլետ Աբրահամյանի տեսակետը:
Հայաստանում գիտության վիճակը լավ չի, ահելները ով գնացել, ով մնացել ա, բայց ջահելները գնում են` համատարած բոլորը: Քո էմիգրացիան կապ ունի՞ որեւէ կերպ դրա հետ:
Սովետական Միության փլուզումից հետո բավականաչափ բարդացավ նախկին հանրապետություններում գործող գիտական հիմնարկների վիճակը կապված կենտրոնացված ֆինանսավորման դադարեցման հետ: Հսկա Սովետական երկիրը լուրջ միջոցներ էր ներդնում գիտության մեջ հույս ունենալով դառնալ գիտական հետազոտությունների ասպարեզում համաշխարհային մասշտաբներով առաջատար: Սովետական անհաջող տնտեսակարգը ինչպես մյուս բոլոր ասպարեզներում, այնպես էլ գիտության ոլորտում թույլ չտվեց որպեսզի երկիրը իր գիտական հնարավորություններով հասներ զարգացած կապիտալիստական երկրների մակարդակին: Երկրի հետ միասին սովետական գիտական ողջ համակարգը սկսեց փլուզվել ու տրոհվել վերածվելով առաջացած անկախ երկրների գիտական միավորումների: Նման մի միավոր էլ դարձավ Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիան վերանվանվելով Գիտությունների Ազգային Աակադեմիայի իր ենթակայության տակ ունենալով երեսունից ավել գիտական ինստիտուտներ: Սովետական Միության տրոհման ժամանակ արդեն գիտա-տեխնիկական սարքավորումներով մեր գիտական հիմնարկների հագեցվածությունը էապես ետ էր մնում միջազգային միջին մակարդակից: Հետագա քսան տարիների ընթացքում այդ սարքավորումները ֆիզիկապես և բարոյապես այնքան հնացան որ այսօր արդեն վեր են ածվել ուղղակի մետաղակույտերի: Ասածիս լավագույն ապացույցներից մեկը Հայկական Արագացուցիչն է, որի ապամոնտաժման մասին վաղուց արդեն խոսվում է: Գիտական բազայի այդ անմխիթար վիճակին գումարվում է նաև եղած իսնտիտուտների աղքատիկ՝ ես կասեի ծիծաղելիության աստիճանի աննշան, ֆինանսավորումը այդպիսով գիտական աշխատանքների բարեհաջող կազմակերպումը գիտաշխատողների համար վերածելով տանջալի մի երևույթի: Ի պատիվ մեր գիտաշխատողների պետք է ասել որ նրանք հերոսական ջանքեր են գործադրում գոյատևելու և աշխատելու համար: Նույնիսկ ունենք լուրջ հաջողություններ մեր նախկին եղբայրական հանրապետությունների համեմատ: Սակայն այս կերպ շարունակել այլևս անհնարին է որովհետև դադարում է գիտական կադրերի հերթափոխը պայմանավորված երիտասարդների համար գիտական միջավայրի անհրապույր լինելու հանգամանքով:
Մեր երկրի անկախացման և դրան հաջորդած տարիների դժվարություններին չդիմանալով բազմաթիվ բարձր որակավորում ունեցող գիտաշխատողներ հեռացան երկրից: Այս ուղղությամբ պաշտոնական վիճակագրությունը բացակայում է, սակայն ես մոտավոր պատկերացում ունեմ հարցի վերաբերյալ Բյուրականի աստղադիտարանի օրինակով որտեղից գիտաշխատողների շուրջ մեկ երրորդը արտագաղթեցին արտասահմանյան տարբեր երկրներ: Նրանց մի մասին հաջողվեց մասնագիտությամբ աշխատանք ստանալ, մի մասն էլ սկսեց աշխատել հարակից ասպարեզներում: Երկրից հեռացած մասնագետները միջինում բարձր մասնագիտական որակավորումներ ունեին: Դա ակնհայտ է, որովհետև զարգացած երկրներում մրցակցությունը աշխատաշուկայում շատ բարձր է իսկ մերոնք դիմացան այդ մրցակցությանը և նույնիսկ բարձր դիրքեր գրավեցին գիտական հիմնարկներում: Հիշենք օրինակ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին ով աշխատելով Կանարյան կղզիներում գերժամանակակից հագեցվածությամբ աստղադիտակներով կարողացավ կատարել լուրջ հայտնագործություններ և արժանանալ Վ.Համբարձույանի անվան միջազգային մրցանակին: Այլ ասպարազներից կարող եմ բերել տարրական մասնիկների ճանաչված մասնագետ Ֆ. Ահարոնյանի օրինակը, ով լուրջ հաջողությունների հասավ Գերմանիայում գամմա աստղագիտության ասպարեզում ղեկավարելով միջազգային գիտական խումբը: Օրինակները բազմաթիվ են: Մեր արտագաղթած հայրենակիցները այժմ արտասահմանում աշխատում են գիտության համարյա բոլոր ասպարեզներում: Չեմ կարող չնշել օրինակ տաղանդաշատ լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանին ով Լեյդենի համալսարանում հաջողությամբ զարգացնում է հայագիտությունը:
Այսօր Հայաստանում տարածված կարծիք է որ գիտնականների արտագաղթը բացասական երևույթ է: Սակայն պետք է ասեմ որ դա այնքան էլ այդպես չէ որովհետև արտագաղթը ստեղծված դժվարին դրությունից մի հաջողված ելք է արտագաղթողների համար, իհարկե մեր երկրի գիտության համար որոշ բացասական հետևանքներով հանդերձ: Մենք՝ արտագաղթածներիցս յուրաքանչյուրը մեծագույն երջանկություն կհամարեր եթե հայրենիքում ինքը հնարավորություն ունենար շարունակելու իր կյանքն ու գործը: Սակայն հաճախ հանգամանքները աշխսատում են ի վնաս մեզ և մեզանից ավելի զորեղ լինելով ստիպում են մեզ թողնել հարազատ վայրերն ու գնալ պանդխտության:
Կարծում եմ արտագաղթը մեր գիտական մտքի արտահանման ձևորից մեկը պետք է համարել և անհրաժեշտ է փնտրել հնարավորություններ այն Հայաստանի համար նպաստավոր ձևով օգտագործելու ուղղությամբ: Մենք այս եզակի հնարավորությունից չենք էլ փորձում օգտվել: Արտասահմանյան գիտական հիմնարկներում աշխատող մեր արտագաղթած գիտնականներին պետք է համարել մեր երկրի դեսպանները այդ գիտական հիմնարկներում և համակարգված ձևերով փորձել օգուտներ ստանալ այդ եզակի հնարավորությունից: Այս ուղղությամբ լուրջ զբաղվելու դեպքում օգուտները կարող են նույնիսկ շատ ավելի մեծ լինել այն օգուտներից որ կարող էր բերել տվյալ աշխատակիցը աշխատելով Հայաստանի որևէ գիտական հիմնարկում: Ասածս մի հնարավորություն է որից տասնամյակներ շարունակ օգտվում են հրեաները Իսրայելը վերածելով ժամանակակից գիտության ու տեխնոլոգիաների համաշխարհային մասշտաբի առաջատարի: Ես համոզված եմ ար այս խնդիրը համատեղ պետք է սկսեին իրականացնել մեր Սխյուռքի և Կրթության ու գիտության նախարարությունները:
Ո՞նց ես վերաբերվում գիտնականների «Պահանջում ենք գիտության ֆինանստավորման ավելացում» նախաձեռնությանը, այն քեզ ազնի՞վ ա թվում, թե՞ հիմա գիտության փրկության անունով էլ գիտություն ենք շահարկում բարեհաջող էլի մի քանի ընտրյալների համար:
Վերջերս շատ լուրջ նախաձեռնություն ցուցաբերեցին Հայաստանի մի խումբ գիտաշխատողներ հիմնելով ֆեյսբուկյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խումբը: Այն արդեն ունի շուրջ 4500 մասնակիցներ: Այս խումբը որոշակի շրջանակի քաղաքացիների պահանջները պետությանը քաղաքակիրթ ներկայացնելու լավագույն ու եզակի օրինակներից մեկն է Հայաստանում: Խումբը համակարգված լուրջ աշխատանք է կատարում գիտության վիճակը Հայաստանում բարելավելու ուղղությամբ օգտագործելով բոլորին պարզ ու հասկանալի տարրական մի պահանջ՝ ավելացնել գիտության ֆինանսավորումը: Ցավոք դեռևս հաջողվել է շատ քիչ արդյունքների հասնել գործադրված ահռելի ջանքերի դեպքում: Սակայն հուսով եմ որ խմբի հետագա գործունեության շարունակման դեպքում հաջողությունները շատ ավելի ակնառու կլինեն: Խմբի ակտիվ ջանքերով որոշ բարերարներ նշանակալի ֆինանսական օժանդակություն ցուցաբերեցին երիտասարդ և խոստումնալից երիտասարդներին:
Ի՞նչ կասես բարեգործության, ավելի շուտ մեցենատության աժիոտաժի մասին գիտության ոլորտում` Գագիկ Ծառուկյանն է պարբերաբար ու արդեն կարծես քրոնիկ գումարներ տրամադրում, Նուշիկյանն է տեղից շարժվել կարծես թե…
Ցավոք` բարեգործությամբ շատ բանի չես հասնի գիտական ոլորտում: Իհարկե բարեգործությունն էլ է կարևոր, սակայն այն չի կարող փոխարինել պետական կենտրոնացված ֆինանսավորմանը: Գիտությունը մարդկային գործունեության թանկ արժեցող ոլորտներից է ու այն լիարժեք պետք է ֆինանսավորվի պետական միջոցներից: Հակառակ դեպքում ուղղակի գիտությունը կդադարի գոյություն ունենալուց:
Ո՞վ է մեր երկրի գիտության էսօրվա վիճակի համար: գլխավոր պատասխանատուն:
Գիտության այսօրվա վիճակը այդպես էլ պիտի լիներ և այդ վիճակի համար մեղավորներ փնտրելը անիմաստ զբաղմունք կլինի: Հսկա երկիրը տրոհվեց ու այդ երկրի բոլոր ոլորտներն էլ տուժեցին այդ տրոհումից: Մարդիկ լավ չեն պատկերացնում այդ տրոհման ամբողջ բարդությունը: Պետք է փառք տանք Աստծուն որ տրոհումը հենց այս՝ ամենաանվտանգ եղանակով տեղի ունեցավ: Կարող էր շատ ավելի մեծ վնասներ պատճառել նախկին Սովետական տարածքում ապրող ժողովուրդներին: Բարեբախտաբար դա տեղի չունեցավ: Շատ ոլորտներ կամաց-կամաց սկսեցին վերականգնվել լրիվ նոր ու մինչ այդ չտեսնված բովանդակությամբ: Ասենք` օրինակ առևտուրը, բանկային ասպարեզը, ազգային բանակները, ազգային դրամական միավորները և այլն: Գիտության բնագավառը շատ ավելի բարդ ու նուրբ ասպարեզ է դրա համար էլ այն մեծ դժվարությամբ է նորացվում: Սակայն չնայած այդ դժվարություններին, ես վստահ եմ որ որոշ ժամանակ անց գիտական հետազոտություններն էլ կկարգավորվեն և կունենանք նաև այդ ասպարեզում առաջընթացներ:
Ի՞նչ ռեալ ելքեր ես տեսնում հենց էսօր, ի՞նչ պետք է արվի, որ գոնե պահպանվի էսօրվա վիճակը, ու նաեւ` ինչ հեռագնա:
Գիտական հիմնարկներում իրավիճակը բարվոքելու շուտափույթ դեղատոմսեր իրականում գոյություն չունեն և դրանց փնտրտուքները իզուր ժամանակի կորուստ կարող են լինել առանց որևէ էական արյունքների: Գիտական հետազոտությունների կազմակերպումը շատ բարդ ու աշխատատար պրոցես է, պահանջվում են ժամանակի, ռեսուրսների հսկայածավալ ներդրումներ: Այն ինչ գիտական ասպարեզում գոյություն ունի այսօր Հայաստանում, պետք է ամեն կերպ պահպանել` մինչև կգան լավ ու բարի ժամանակները, երբ երկիրը բավարար չափով հարուստ կլինի ու կկարողանա լիարժեք ֆինանսավորել գիտությունը: Վստահ եմ որ մոտակա տարիները ևս լինելու են մեր գիտության համար դժվարին տարիներ և գիտաշխատողը շարունակելու է մնալ գոյատևման ռեժիմում: Այս ասածներս չպիտի մեր գիտաշխատողներին թևաթափ անեն, այլ պետք է նրանց մղեն եղած անմխիթար իրավիճակից ելքեր փնտրելուն: Այդպիսի մի ելք իմ կարծիքով կարող է հանդիսանալ գիտության և կրթության համակարգերի ինտեգրումը: Հայաստանում դեռևս պահպանվում է գիտության կազմակերպման սովետական արատավոր համակարգը երբ առանձին-առանձին էին աշխատում գիտական և կրթական համակարգերը: Ճիշտ է ստեղծվեց Գիտության և կրթության նախարարությունը, սակայն դա միայն չինովնիկական ապարատների մեխանիկական համատեղում էր առանց էական փոփոխությունների գիտության և կրթության կազմակերպություններում: Օգտագործելով արտասահմանայան առաջատար երկրների փորձը անհրաժեշտ է մեր երկրում գիտական հիմնարկները ինտեգրել համալսարանների և կրթական այլ հաստատությունների կազմում: Դա հնարավորություն կտա կրթության համար հատկացվող ֆինանսական միջոցները օգտագործել նաև գիտական նպատակներով: Մյուս կողմից էլ հնարավոր կդառնա գիտական աշխատանքների անմիջական ներդրումը կրթության ասպարեզում: Երկրորդ կարևոր միջոցառումը կարող է համարվել գիտական հիմնարկների և նրանցում ընդգրկված կադրային կազմի խելամիտ օպտիմալացումը եղած ֆինանսական միջոցների առավել նպատակահարմար օգտագործման նպատակով:
Կոնկրետ առաջարկներ` եթե կան:
Մեր երկիրը բնական ռեսուրսներով այքնան էլ հարուստ չէ որպեսզի մենք զարգացնենք երկրում բնական ռեսուրսների հենքի վրա աշխատող արդյունաբերություն և գյուղատնտեսություն: Մենք հարուստ ենք մտավոր բավարար կարողություն ունեցող մարդկանցով որոնց հնարավորությունները լիովին չեն օգտագործվում երկրի կարիքների համար: Անհրաժեշտ է երկրում ծավալել գիտելիքատար ժամանակակից ատրադրության ներդրումը: Դրա համար կարևոր ձեռնարկ կարող է հանդիսանալ հարկային ամնիստիան ժամնակակից գիտատար արդյունաբերական ձեռնարկությունների համար: Արտասահմանյան երկրներից ներդրողներին պետք է ազատ տնտեսական գոտիներով գրավել դեպի Հայաստան եթե նրանք պատրաստ են ներդրումներ կատարել գիտատար ձեռնարկություններում:
Մեր գիտական հիմնարկները գիտական աշխատանքների կազմակերպման տեսակետից շարունակում են մնալ նախկին սովետական արատավոր կաղապարների շջանակներում չփորձելով կիրառել կառավարման ժամանակակից մեթեդները: Գիտության կառավարման մեր երկրում կիրառվող ակդեմիական համակարգը վաղուց իրեն սպառել է ու ժամանակավրեպ է: Այն լուրջ բարեփոխումների կարիք ունի: Գիտությունների Ազգային Ակադեմիան պետք է վերածել հասարակական կազմակերպության և նրանից պետք է հանել գիտական հիմնարկների վերադասը լինելու կարգավիճակը: Ավելի նախընտրելի ձև է գիտական ինստիտուտների ինտեգրումը կրթական հաստատությունների հետ պահելով մեկ երկու կարևորագույն ինստիտուտները միայն որպես առանձին միավորներ կառավարության անմիջական ենթակայությամբ:
Գիտական թեմատիկաները պետք են արդիականացվեն: Հայաստանը էներգակիրներից աղքատ երկիր է, սակայն լիուբոլ ունենք արևային օրեր: Պետք ե երկրում զարկ տալ երկընտրանքային էներգետիկայի զարգացմանը ծավալելով այդ ուղղությամբ լուրջ հետազոտություններ: Հատկապես կարևոր են արևային էներգետիկայի և քամու էներգիայի օգտագործման ուղղությունները: Ինֆորմացիոն տեխնոլոգիաները քիչ նյութատար ու էներգոտար են և պահանջում են մարդկային որկյալ կադրերի առատություն ինչից հարուստ է մեր երկիրը: Պետք է զարկ տալ նաև այդ ուղղությանը: Մյուս կարևորագույն ուղղությունը պինդ մարմնի ֆիզիկան է կապված նանոտեխնոլոգիաների հետ: Կարևոր ու ժամանակակից ուղղություներ են նաև կենսատեխնոլոգիաների հետազոտությունները զուգակցված ժամանակակից նորագույն դեղամիջոցների ստեղծման հետ:
Արա Հարությունյանն իմ ֆեյսընկերն է,, գիտնական, գնացել է Հայաստանից ու ապրում է Տեխասում: Զբաղվում է այգեգործությամբ, ինքն իրեն անվանում է «բոստանչի», համատեղությամբ կես դրույքով Ջորջ Վաշինգտոն համալսարանում խորհրդական է: Մենք համակարծիք ենք առանցքային համամարդկային արժեհամակարգային հարցերում, մենք տարբեր ենք մտածում շատ ու շատ բաների շուրջ, մենք նորմալ բարեկամներ ենք: Արան մեկուկես տարի առաջ խորհուրդ տվեց կտավատ խմել` կտավատն ինձ օգնեց, իսկ մենք դարձանք լավ ընկերներ Արան ու Համլետ Աբրահամյանը` էլի գիտնական, նույնպես ֆեյսընկերներ են, ու ամբողջ ֆեյսբուքում կարող եմ ասել, որ ամենահաճելի ու ցիվիլ բանավիճողներն են: Չնայած հակաբեւեռ հայացքներին, նրանց մարդկային տեսակը թույլ է տալիս զանազան հարցերի շուրջ ցիվիլ բանավիճել: Ներկայացրել եմ իմ երկու ընկերներին նույն հարցերը, կապված գիտության ֆինանսավորման ավելացման հետ: Այսօր ներկայացնում եմ Արա Հարությունյանի տեսակետը:
Հայաստանում գիտության վիճակը լավ չի, ահելները ով գնացել, ով մնացել ա, բայց ջահելները գնում են` համատարած բոլորը: Քո էմիգրացիան կապ ունի՞ որեւէ կերպ դրա հետ:
1999-ին իմ հեռանալը 3 գործոնների արդյունք էր: Մեկը դա գիտական աշխատանքով՝ այսինքն իմ մասնագիտությամբ զբաղվելու այլևս անհնարին լինելն էր: Հաջորդը հանրային – քաղաքական մթնոլորտի համատարած բեսպրեդելն էր, զուգորդված անասելի կեղծիքի, տգիտության, գաճաճության ու հեռանկարի բացակայության հետ: Եվ վերջին, բայց գուցե և ամենկարևոր պատճառը դա այն էր, որ հրավերք ստացա արտերկրում աշխատելու, այսինքն իմ ուժերը օրինական ձևով փորձելու «ազատ» աշխարհում:
Միգուցե կարևոր է, որ պատմեմ առաջին տպավորություններիս մասին:
Տեղ հասա արդեն ուշ երեկո էր, ձմեռ: Ինձ դիմավորեցին ամառային հագուստով: 3 րոպեից վերցրինք ճամպրուկս և ուղևորվեցինք դեպի մեքենան, որի կանգառը մոտ 50 մետրի վրա էր: Ինձ զարմացրեց բազմաթիվ մեծ, բայց բացարձակապես անձայն ու անծուխ մեքենաների առատությունը:
Հաջորդ առավոտյան գնացինք իմ բնակարանի թղթերը ձևակերպելու: Խոսում էին իհարկե անգլերեն, բայց բառ անգամ չէի հասկանում: Ապշած էի, իմ իմացած կիսատ- պռատ անգլերենը որևէ կապ չուներ լսածիս հետ:
Հաջորդ զարմանալին, դա մեր գիտահետազոտական-բժշկական կենտրոնական շենքի վերելակներն էին ու համալսարանի բյուջեն:
6 հարկանի բավական մեծ շենքում կային 27 հատ 10 մարդ տեղավորող վերալակներ: Ամբողջ համալսարանի բյուջեն /մոտ 50 մեծ շենքեր, 30000 ուսանող, մոտ $1 միլիարդ էր (ներկայումս $1,4 միլիարդ, 43000 ուսանող):
Հաջորդ տարօրինակը՝ դա փողոցներում էլեկտրական սյուների ամենավերևում տեղադրված տրանսֆորմատորներն էին: Երբեմն մեկ սյունին 3-4 հատ, ամ,են մեկը մոտ 50-100 կիլոյանոց: ԱՄՆ-ում 110 վոլտ լարումը փոխակերպվում է ամեն տանը հնարավորին չափ մոտ: Քամիներն ահավոր ուժեղ են, բայց այդ զարմանալի սյուները, երևի որոշ տեղերում նույնիսկ 50 տարեկան, դեռ կանգում են:
Պետք է զբաղվեի իմ համար բոլորովին նոր ասպարեզում, կենսաֆիզիկոս լինելով հանդերձ, պետք է զբաղվեի ֆիզիոլոգիայով:
Գիտական աշխատանքը ներքին ցանցով կապված — կոմպյուտերացված էր: Այն ինչ տեսնում էի, ինձ համար բացարձակ նորույթ էր, չնայած ես ավարտել էի Մոսկովյան լավագույն ինստիտուտներից մեկի ասպիրանտուրան, կապեր ունեի նրանց հետ և կարծում էի, թե մոտավորապես տեղյակ եմ ժամանակակից մեթոդաբանություններին:
Ինչևէ, աշխատանքները քիչ թե շատ հաջող էին, մեր խումբն այս տարիներին ստացավ 2 փոքր և 4 մեծ գրանտ, 2-ը մոտ 1,5 միլիոն, 2-ը 300000 գումարի:
Ո՞նց ես վերաբերվում գիտնականների «Պահանջում ենք գիտության ֆինանստավորման ավելացում» նախաձեռնությանը, այն քեզ ազնի՞վ ա թվում, թե՞ հիմա գիտության փրկության անունով էլ գիտություն ենք շահարկում բարեհաջող էլի մի քանի ընտրյալների համար:
Տեղյակ եմ այս նախաձեռնությանը երևի ակունքներից: Աշխատել եմ հեռու մնալ քննարկումներից, քանի որ տեղյակ չեմ հայաստանյան գիտության ներկա վիճակի մանրամասներին:
Բացի այդ չեմ կարծում, որ ներկայումս մասնակի լուծումներ են հնարավոր: Էքսպերիմենտալ ասպարեզներում համաշխարհային մակարդակի գործ անելու համար, գիտնականը պետք է միջազգայինին մոտ աշխատավարձ ստանա և սարքավորոմներն ու նյութերն ունենա:
Մի այսպիսի օրինակ- 2000-ին մեր խումբ այցելեցին 2 հնդկուհի երիտասարդ պրոֆեսսորներ: Ես հարց ու փորձ արեցի նրանց աշխատանքի պայմանների, տեխնիկական հագեցվածության ու աշխատավարձերի մասին: Պատասխանը դժվարամարս էր: Նրանք ստանում էին ամսեկան մոտ $1500. Մոտավորապես 2004-ից սկսած, սկսեց նկատվել նաև չինացի գիտնականների ետ հոսքը դեպի Չինաստան: Աշխատավարձերը ընդհուպ մոտեցել են միջազգայինին /ուսանողությունը շարունակում է գալ, նույնիսկ առավել տեմպերով:
Մեզ մոտ այդպիսի աշխատավարձը կարծում եմ անհնար է, իսկ գործիքային ապահովման մասին երևի խոսելն է ավելորդ:
Հումանիտարները և տեսական գիտնականները հիմա մի գուցե կարող են ինտերնետի շնորհիվ լիարժեք տեղեկանալ միջազգային ձեռքբերումներիկն և հաղորդակցվել աշխարհի հետ: Բայց լեզվի հարցը կրիտիկական է: Ավագ սերունդը չի տիրապետում, երիտասարդների մասով տեղյակ չեմ, մի գուցե արդեն ունեն բավարար գիտելիք, ինքնուրույն կարդալու և որ առավել կարևոր է՝ գրելու: Գիտնականը, ով չի գրում անգլերենով, իրավունք չունի զբաղվել գիոտւթյամբ:
Ի՞նչ կասես բարեգործության, ավելի շուտ մեցենատության աժիոտաժի մասին գիտության ոլորտում` Գագիկ Ծառուկյանն է պարբերաբար ու արդեն կարծես քրոնիկ գումարներ տրամադրում, Նուշիկյանն է տեղից շարժվել կարծես թե….
Բարեգործությունը, եթե այն իսկապես բարեգործություն է, այլ ոչ սեփական անձի առաջ մղում, ինձ համար ընդունելի է: Օրինակ ես կողմ եմ եղել, որ Գագիկ Ծառուկյանը կամ որևէ այլ մեծահարուստ, աներևույթ օգնի գիտնականներին: Բայց այն ինչ նա արեց, պախարակելի էր ու ծայրաստիճան տգեղ:
Բացի այդ, այս դեպքում գիտնականները ինչ որ առումով քանակական տրամաբանություն մտցնելով մրցակցության մեխանիզմների մեջ, և արժանիներին գնահատելու հարցում, օբյեկտիվորեն չեն դիտարկում Հայաստանում զարգացման արժանի գիտական և անհրաժեշտ տեխնիկական ճյուղերի հեռանկարի հարցը: Հարցը դիտարկվում է հիմնականում եղածը փրկելու տեսանկյունից, անտեսելով ակտիվ առաջընթաց, մրցունակ, զարգացման հեռանկար ապահովելու հարցը:
Լավ, ենթադրենք թե մի քանի մասնավոր ուղղություններով դեռ կան մի քանի մարդիկ, որոնք իրենց շուրջը գիտական դպրոցի, միջավայրի ինչ որ տարրեր են ստեղծել: Նրանք փորձում են իրենց սանիկներին փրկել:
Ինչից՞: Միթե պարզ չէ, որ այդ հաջողակ սանիկը հրավերք է ստանալու և հեռանալու է արտասահման, իր նմանների մեջ աշխատելու և ապրելու: Նա չի կարող հայրենասիրությունից, կամ մի օլիգարխի փշրանքներից դրդված իր կյանքը խորտակել՝ այն դեպքում, երբ շրջապատում անթափանց տգիտություն է տիրում, թե գիտական, թե հանրային ու քաղաքական:
Ո՞վ է մեր երկրի գիտության էսօրվա վիճակի համար: գլխավոր պատասխանատուն:
Ես որպես այդպիսին եմ համարում առաջին նախագահին: Լինելով գիտնական, ինքը պետք է հասկանար, պատկերացներ Հայաստանյան բոլոր պոտենցիալների իրական արժեքը և ձև ու ճանապարհ գտներ սուղ պայմաններում ինչ որ բան պահելու, ինչ որ բան ձևափոխելու, նորացնելու, ինչ որ բան հիմնավին մերժելու: Փոխարենը ինքը գերադասեց ոչինչ չանելը:
Ամերիկյան իմ լաբորատոր սենյակին կից կար մի վերապատրաստման կուրսերի սենյակ: Ամեն օր այդ սենյակն էին լցվում 15-20 մարդ, որոնք վերապատրսատվում էին այլ աշխատանքի համար:
Հայաստանը սոցիալիզմից կապիտալիզմի էր անցնում: Սա հոգեբանական, աշխատաձևերի և տնտեսվարման մի անհայտ ու բարդ վերափոխում էր, որը պետք է անցնեինք ոչ թե ջերմուկ ծախելու, կամ սերգոջան գոհացնելու շնորհիվ, այլ իրապես հոգածությամբ հանդեպ մարդը:
Մեզ մոտ ամեն ինչ արվեց հակառակը: 93-94-ին, մեր մարդն արդեն ամենաանարգված ու անպիտան բանն էր երկրում, որին սկսեցին հալածել ով ինչպես կարողացավ:
Ի՞նչ ռեալ ելքեր ես տեսնում հենց էսօր, ի՞նչ պետք է արվի, որ գոնե պահպանվի էսօրվա վիճակը, ու նաեւ` ինչ հեռագնա:
Ոչ մի ռեալ ելք չկա: Բոլոր լուծումները բարդ ու զուտ քաղաքական-հանրային են:
Բոլորը՝ օլիգարխից սկսած, մինչև մուրացկանը պետք է հասկանան, որ այլևս այսպես շարունակել չի կարելի: Մենք գենոցիդից մազապուրծ եղած ժողովուրդ ու այսօր արդեն և ազգ և հայրենիք ենք կորցնում:
Գիտությունը այն օղակն է, որի պոտենցիալն իբր դեռ կենդանի է, բայց մենք մոռացել ենք, որ հայկական գիտություն ասածի մի մեծ մասը դա կիրառական ճյուղային ուղղություններն էին, ինժեներական մասնագիտությունները: Վերցնենք գործարանների ցանկը, որոնք կային Հայաստանում, ու կտեսնենք, որ դրանց մեծ մասը մի ամբողջական արտադրական ցիկլի մասեր էին: Օրինակ հանքերից կորզվող պղինձը, մոլիբդենը մաքրվում էին տեղում, Էլեկտրոլիզի վաննաներում մաքուր պղնձին զուգահեռ ստացվում էր ոսկի, որը համարյա թե փակում էր արտադրական ծախսերը և մտնում ոսկերչական գործարան: Պղինձը գնում էր կաբելի գործարան, դառնում կաբել և անցնում էլեկտրոտեխնիկական, հայէլեկտրո, հաստոցաշինական ու այլ գործարաններ՝ էլեկտրաշարժիչ, գեներատոր, հաստոց դառնալու համար:
Նաիրիտը միայն Հայաստանում սնում էր 150 արտադրություն, ու 5 էդքան էլ՝ սովետով մեկ: Հայաստանը 11 միլիարդ ռուբլու արտադրանք էր տալիս, Ներկայիս թվերով շատ-շատ ավելի է, քան այդքան դոլարը:
15 միլիարդ կվտ էլեկտրոէներգիա էր արտադրվում, հիմիկվանից 3 անգամ ավել: Այդ բոլոր ճյուղերում և ինչ որ չափով գրագետ մասնագետներ էին աշխատում և գիտական առաջընթացին ծանոթ ճարտարագետներ:
Մենք այդ ամենը խորտակեցինք առանց մեկին պատասխանատվության կանչելու: Մերձբալթյան երկրները, Բելառուսը, Ուկրաինան մեծ չափով կարողացան պահպանել իրենց արտադրական պոտենցիալները, մոդեռնացնել և շատ ավելի նորմալ պայմաններ են ստեղծել իրենց ժողովուրդների համար: Հայաստանյան այն տեսակետները, թե մենք համեմատության մեջ բոլորից լավն էինք, կամ մոտ՝այդպիսին լինելուն, բացարձակ կեղծիք էր և է: Հիմա էլ որևէ նորմալ միտք չկա մեր հետագա տնտեսական ու որևէ այլ ասպարեզի ապագայի մասին:
Ի՞նչ պետք է արվի, որպեսզի մենք օգտագործենք մեր գենոֆոնդը, ինչի մասին գոռում-գոչում ենք, թե` հատուկ ենք, աննման ենք եւ այլն, եթե իհարկե բան է մնացել: Արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը, մենք չե՞նք ընդունում ցանկալին որպես իրական:
Գենոֆոնդի առավելություններ չունենք, բայց դեռ փոքր շանս կա, որ կարող ենք փորձ անել ուղղվելու: Դրա համար ոչ թե գիտության ֆինանսավորման ավելացում է պետք պահանջել (երկիրը անվճարունակ է բոլոր առումներով), այլ հաշիվ պահանջել: Հաշիվ պահանջել բոլոր պատասխանատուներից՝ թե ինչու այս որոշումը կատարվեց, այլ ոչ մեկ ուրիշը:
Հենց հիմա կան ամեն տեսակի պաշտոնատարներ ամենատարբեր հարցերով: Հենց իրենց է պետք հարց տալ, թե դուք անձնապես ինչ եք հասկանում և մտածում օրինակ ասենք շաքարի գործարան կառուցելու առումով, չէ որ 25 տարի առաջ մի քանի շրջան հեկտարից 500 ցենտներ ճակընդեղ էր ստանում, համ ինքը լավ ապրում, համ Հայաստանին օգնում դրանով: Եվ հարցն էլ պետք է ձևակերպվի այսպես. Հասկանում ենք, որ դուք լիբերալ տնտեսաձևի կողմնակից եք, չնայած դրանից ոչ մի բան չեք հասկանում: Բացատրեք ինչպես է հնարովոր ձեր պատկերացրած լիբերալիզմը մի շրջափակված փոքր երկրում, օլիգարխիկ պայմաններում, երբ ամեն ինչ քվոտավորված է, վերահսկվող և վերից վար կարգավորվո՞ղ:
Նման հարցեր կարելի է ձևակերպել այլ 100-ավոր եղած ու վերացված գործարանների մասով: Հանրության վրա մակաբուժող պաշտոնյան պետք է վերանա առաջին հերթին, որ որևէ հարց հնարավոր լինի լուծել: Քանի կա անպատասխանատու, տանիքի տակ ծվարած այդ տեսակը, մենք դատապարտված ենք գնալու կործանման:
Ես կարծում եմ որ Հայաստանով մեկ պետք է տարածվի Մաշտոցի պուրակի սկզբունքներով ձևակերպված քաղաքացիական պահանջատերերի շարժում, ուղղված բոլոր հին ու նոր պատասխանատուներին:Վիճակը պետք է պարզվի՝ ով ինչ է արել, որ չպետք է արվեր, և ինչ չի արել, որ պետք է արվեր: Այլ ելք ես չեմ տեսնում: Դրության տեր դառածները անհաղորդ են Հայաստանյան որևէ դժբախտության: Նրանց համոզել հնարովոր չէ: Միակ ելքը պարտադրելն է: Իսկ թե արդյոք դեռ պոտենցիալ կոնկրետ կա դա անելու, ես լավատես չեմ:
Ապրիլի 20-ին Ֆրանսիայում կայացավ «Staps For Life» բարեգործական միջոցառում, որի հասույթը միջոցառման կազմակերպիչները նախատեսել էին տրամադրել «ՄաՄաՍյու» ֆոնդին:
«ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է եզակի դեպքից՝ քաղցկեղով հիվանդ կնոջ համար դրամահավաք կազմակերպելու նպատակով: Այն շուրջ մեկ տարի է միջոցներ է հավաքում Սյուի մայրիկի` Օլգա Սեպետչյանի կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարելու համար: Սյուի մայրիկն արդեն ապաքինվում է: Սակայն խնդիրը գլոբալ է, և ֆոնդը որոշել է շարունակել իր գործընթացը հայ կանանցից յուրաքանչյուր 13-երորդին բաժին հասնող կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարելու համար:
Սյու Սեպետչյանը զրույցի ժամանակ իր խորին շնորհակալությունը հայտնեց Marne La Vallée համալսարանին եւ Սպորտային ֆակուլտետի ուսանողներին` Սոֆի Դուաքսի եւ Գասպար Մանիի գլխավորությամբ: Բարեգործական միջոցառումն անցավ բարձր մակարդակով, իր մեջ ներառելով տարբեր սպորտաձեւերի մրցաշարեր, փոքրիկ ճաշկերույթ ու համերգ, որի ընթացքում ելույթ ունեցան երեք երաժշտական կոլեկտիվ` «Lucky Charms» ֆրանսիական ռոք խումբը, «Anicide», ծանր մեթալ-ռոք խումբը եւ «Akete» ռեգիի խումբը, որոնց առանջին շնորհակալություն են հայտնում «ՄաՄաՍյու» բարեգործական ֆոնդն ու միջոցառման կազմակերպիչները:
«ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը համախոհ և աջակից կազմակերպություններ ու անհատներ է փնտրում, ովքեր պատրաստ են օգնության ձեռք մեկնել և համամասնակից լինել գործին: Հիմնադրամի նպատակն է օգնել կանանց` պայքարելու կանացի վերարտադրողական ֆունկցիայի օրգանների քաղցքեղի դեմ:
«Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (թուրք. Ermeni Soykırımı, անգլ. Armenian Genocide) Թուրքիայի կառավարող շրջանների կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1892-1923 թթ. զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ։
Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է», — գրված է հայկական Վիքիպեդիայում:
Նույնը գրված է ռուսերեն, անգլերեններում: Բայց մի զարմանալի բան նկատեցի, որ շարունակության մեջ հայկական վիքիի տեղեկատվությունն ամենաանկատարն է թվարկվածներից: Փաստորեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներով փնտրողն ավելի մանրամասն տեղեկատվության է ստանում, քան հայերենով: Իմ լուման ներդնեմ՝ թարգմանելով:
«Չնայած նրան, որ հայ ազգաբնակչության 70%-ն աղքատ գյուղացիներ էին, մուսուլման բնակչության մոտ գործում էր խորամանկ ու հաջողակ հայի կարծրատիպը, որն օժտված է մեծ կոմերցիոն տաղանդով: Չնայած սուլթաններն իրենք էին խրախուսում հայերին զբաղվել Եվրոպայի հետ առևտրով, դրանից օգուտ քաղելու համար: Հայերի հանդեպ թշնամանքի ևս մի պատճառ էին չլուծված սոցիալական խնդիրները քաղաքներում և հողի կռիվը գյուղերում: Հայերը մեծ դեր են խաղացել կայսրության գործնական կյանքում, ինչպես և եվրոպական ձեռներեցները: 1912թ. Օսմայան Կայսրությունում ոչ մուսուլմաններն ընդամենը 17% էին կազմում, սակայն 1900թ. ոչ մուսուլմանների չափաբաժինը Ստամբուլում 61,5 % էր կազմում, Իզմիրում՝ 42,8 %, մյուս քաղաքներում ևս խախտվել էր կայսրության մակարդակով համաչափությունը: 42 տպարաններից մուսուլմաններին էին պատկանում միայն 11-ը, քսան մետաղամշակման գործարաններից՝ միայն մեկը, Բուրսայի հայտնի մետաքսե ձեռնարկություններից վեցը մուսուլմաններինն էին, երկուսը՝ կառավարությանը, 33-ը պատկանում էին հայերին: Հայերը, հույներն ու ավելի քիչ՝ հրեաները կազմում էին կոմերցիոն ձեռնարկատերերի մեծ մասը: Արեւմտյան Անատոլիայի գյուղացիության դժգոհությունը լավ հագնված քաղաքացիների հանդեպ, որոնք ցածր գներ էին դնում գյուղացիական արտադրանքի վրա, անցնում էր հայերի վրա: Այդ դժգոհությունն ուղղորդվում էր պետության ու կոնսերվատիվ մուսուլման հոգեւորականության կողմից, որոնք հայերին ընկալում էին որպես անդորրը խախտող ու այնպիսի ռադիկալ քաղաքական հայացքների աղբյուր, ինչպիսիք են արհմիություններն ու սոցիալիզմը: Հայերը պարտավոր էին իրենց արոտավայրերը տրամադրել քոչվորներին, որը բացի ֆինանսական բեռից նաեւ բերում էր կողոպուտների ու բռնության:
Նրանց արգելվում էր զենք կրել, որը նրանց խոցելի ու անպաշտպան էր դարձնում քուրդ ու այլ քոչվորների կողոպուտի համար: Հայ բնակչության վրա ավելի բարձր հարկեր էին դրված: Քրիստոնյա լինելով, հայերն իրավունք չունեին վկայություն տալ դատարանում: Հայերի ձեռքում էր տնտեսության, կայսրության ֆինանսական պոտենցիալի մեծ մասը: Տնտեսական անկման շրջանում, կայսրության քայքայման ու օսմանների կողմից իրենց կայսրության ստատուսի կորստի հողի վրա հայերն ասոցացվում էին օսմանների կողմից ատելի Արևմուտքի հետ»(ռուս.վիքի)
Մնացածը սեփական շարադրանքով: Այդ ամենը բարդացել է Կովկասից փախած Մուհաջիրների հոսքով՝ նորաստեղծ բալկանյան երկրներից, ովքեր ծառայության էին մտնում զանազան ոստիականական ու պատժիչ ջոկատներում, ու դա խրախուսվում էր իշխանությունների կողմից, քանի որ նրանք իրենց հետ բերում էին «գյավուրների» հանդեպ ատելությւոնը, որը ձեռնտու էր «հայկական հարցը» բկներին նստած երիտթուրքերին: Ամեն կողմից ճնշում էր գործադրվում եւրոպական կառույցներից, դրան գումարած ռուս-թուրքական պատերազմը, որ շատ ձեռնտու էր հայերին, ու որին նրանք անթաքույց համակրում էին, այն աստիճան, որ որոշները փախչում էին գնում ռուսական բանակ ծառայելու: Երբ ռուսական զորքը հայ գեներալներ Լորիս-Մելիքովի, Տեր-Ղուկասովի ու Լազարևի հետ մտավ Ղարս, հայերն ընդունեցին նրանց որպես ազատագրողներ: Սան-Ստեֆանիայի խաղաղ պայմանագրի արդյունքում արևմտյան Հայաստանի մի քանի շրջաններ անցան Ռուսաստանին, մնացած շրջանները պետք է վերադարձվեին Թուրքիային, բայց հայերի իրավունքների բարձրացմամբ ընդհուպ մինչև ինքնավարություն:
Բայց բրիտականան դիվանագիտությունը ռուսական ազդեցության վտանգ է զգում հայկական ինքնավարության մեջ, ու առաջարկում, որ հայկական հարցը սահմանափակվի միայն բնակչության անվտանգության ապահովմամբ: Թուրիքան իր հերթին հանձն է առել ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից: Հայերն էլ իրանց փրկությունը տեսնում էին ռուսների մեջ, ու զանազան առաջարկներով դիմում էին ռուսաց թագավորին…
Անցնում էին տարիները, հայերին ավելի ու ավելի էին ճնշում, իսկ եվրոպական պետությունները արդեն կենտրոնացել էին մեկ այլ հարցի՝ Աֆրիկայի ու հեռավոր Արեւելքի գաղութացման վրա, ու հայկական հարցը մոռացության մատնվեց 15 տարով: Հետո եկավ հեղափոխական տրամադրվածության շրջանը, քանի որ հասկանալի դարձավ, թե խաղաղ ռեֆորմների միջոցով ոչնչի հնարավոր չի հասնել: Հնչակները, Դաշնակները, զանազան ըմբոստությւոններ ու ակցիաներ էին անում, Որքան ես հասկացա, այդ ամենը երկար է տեւել, բայց կոտորածները սկսվել են ու եղել են նշանակալի ու ամենամեծ մասշտաբների մի քանի տեղերում տարբեր տարիներին:
Հայերի մասսայական կոտորածը 1894-1896 թվերին՝ Էրզրում, Սասուն, Ստամբուլ, Մուշ, Էրզինջան, Գյումուշխան, Բայբութ, Ուրֆա ու Բիթլիս, կարողացել են խուսափել Զեյութունում Վանում կոտորածներից միահամուռ ուժերով պաշտպանություն կազկմակերպելով հնչակները դաշնակներն ու արմենակյանները:
Հետո երիտթուրքերի ու Աբդուլ-Համիդի իշխանության կռվի ալիքի մեջ Կիլիկիայի կոտորածը 1909-ին: «1909 թվականի ապրիլի 1-ից 14-ը տեղի ունեցավ երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածը։ Եղեռնը կատարվեց Ադանայի վիլայեթում և խլեց մոտ 30 000 հայերի կյանք։ Ադանայի կոտորածից հետո հայերի հալածանքներն է՛լ ավելի սաստկացան։ 1911 թ. հոկտեմբերին երիտթուրքերը ժողով գումարեցին, որտեղ որոշվեց. «Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օտտոմանացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքի ուժով»։ Այդպես ողջ Օսմանյան Կայսրությունը պատրաստվեց հայերին վերջնական հարված տալու։ Հայերի բնաջնջման գործն իրենց ձեռքը վերցրին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Բեհաեդդին Շաքիր բեյը և այլք»։(հայ վիքի.)
Հետո պանթյուրքիզմն ու նրա գաղափարական պոետ Զիյա Քյոգալփը բերեցին Թուրան երկրի գաղափարը, ըստ որի այն պետք է ընդգրկի թուրք էթնոսի տարածման ողջ շրջանը: Այդ գաղափարը հայերի ու ընդհանրապես Օսմանյան կայսրության բոլոր ոչ թուրքերի բացառումն էր ոչ միայն իշխանությունից, այլ քաղաքացիական հասարակությունից, ու անընդունելի էր: Չնայած թյուրքիզմն ընդունվում էր հայերի կողմից որպես չարյաց փոքրագույնը իսլամի համեմատ: 1912թ. հայերի մեծամասնությոնը հակված էր դեպի օսմանիզմի գաղափարը, մոտ 8000 հայ կամավոր զինվոր կռվում էր թուրքական զորքերի կազմում, դրսեւորելով բացառիկ խիզախություն: Բայց հնչակներն ու դաշնակները հակաօսմանական դիրքորոշում ունեին, կազմակերպում էին Թիֆլիսում թուրքերի դեմ գործողությունների համար ջոկատներ:
Իսկ 1914թ. օգոստոսի 2-ին Թուրքիան Գերմանիայի հետ ստորագրեց գաղտնի պայմանագիր, որի կետերից էր Ռուսաստանի մուսոուլման ազգերի հետ միջանցք ստեղծելու համար՝ այն ենթադրում էր բոլոր թուրքալեզու ազգերի միավորումը մեկ պետության մեջ Օսմանյան կայսրության արեւելյան սահմանների փոփոխությունը, և ճանապարհին ընկած այլ ազգերի բնաջնջումը, որը պարունակում էր իր մեջ հայերի ներկայության բացառումը: Դրա մասին պաշտոնապես հայտարարվեց արդեն 1914թ.Հոկտեմբերի 30-ին,երբ արդեն պատերազմում էր:
«Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումն իրականացել 3 փուլով։ Առաջին փուլում բանակ զորակոչվեցին 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ։ Նրանց զինաթափեցին և 50-100-հոգանոց խմբերով կոտորեցին։ Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը։ Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության՝ քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը։ 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեվ 800-ը։ Սրանք բոլորն այնուհետև աննկարագրելի տանջանքերի ենթարկվեցին և սպանվեցին։ Թուրքական սրի զոհը դարձան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ։ Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։
Այս կոտորածի արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից՝ ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զրկվելը։ Մեկ տարվա ընթացքում բռնի կերպով մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում։Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ։ Ահռելի էին նաև նյութական կորստները։ Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Իսկ ահա 1915-1916 թվականներին, ըստ տարբեր աղբյուրների, նահատակվեց 500 000 — 1 500 000 հայ։ Ըստ վերջին երկու տասնամյակների հետազոտությունների, զոհերի թիվը կազմել է մոտ 1 200 000: 1916 թ. հետո էլ հայերի նկատմամբ թուրքական ոտնձգությունները չավարտվեցին։ Երիտթուրքերի 1918 թ. Անդրկովկաս կատարած արշավանքի ժամանակ կոտորվեց 500 000, իսկ 1920-1922 թթ. արդեն քեմալական կառավարության կատարած ջարդի ժամանակ՝ 260 000 հայ: Ընդհանուր առմամբ, 1895-ից մինչև 1922 թվականը զոհվեց ավելի քան 2 500 000 հայ» (հայ վիքի.):
Ամեն տարի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հարյուր հազարավոր մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և անմար կրակի շուրջը ծաղեբլուրներ են գոյանում։
Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։
ԱՄՆ-ը երեք անգամ (1916, 1919, 1920)ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ դեկլարացիայով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։
Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը (1998, 2001), Եվրախորհրդարանը (1987, 2000, 2002), ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թ.։ Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես ցեղասպանություն ըստ միջազգային իրավունքի հետևյալ երկրները՝
Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոսի Հանրապետություն, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա, Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա»(հայ վիքի):
Հիշում եմ, դատապարտում եմ, Մեծ Եղեռնը, պահանջում եմ այսօրվա Թուրքիայից, ում համար հայկական հարցը էլի կոկորդում կանգնած է, բայց ի տարբերություն նախանցած ու անցած դարերի այն չի հանդիսանում վտանգ, որպես արեւմտյան գաղափարախոսության կրող, ճանաչել ցեղասպանությունը, որպես փաստ, կատարված երիտթուրքերի կողմից: Թուրքիայի կողմից դա կամուրջ է ոչնչացնելու դարավոր թշնամանքը, և որի համար պարտադիր չէ, որ բարոյական պատասխանատվություն կրի իմ ճանաչած եվրոպական թուրքը, ով ինձ հետ հավասար դատապարտում է պատմական իրողությունը, ես նրա հետ չեմ շահարկում այդ փաստը, ես նրա հետ պահանջում եմ…
Զրույց «Կետիկնոցում» մշակութաբան Վարդան Ջալոյանի հետ նախանցյալ ամառ, երբ այն դեռ կարմիր` Կոկա Կոլայի գույնի էր, հիմա` կապույտ է` Պեպսի Կոլայի: Բայց ոչինչ չի փոխվել սրճարանում…
— Ես գալիս եմ «Կետիկնոց» («Վերնիսաժ») սրճարան` ինձ ցույց տալու, միանգամից շատերին տեսնելու, և նրանցից քչերն են, որ ինձ հաճելի չեն: Կարաս քո սուրճը կամ լիմոնադը վերցնես ու ժամերով նստես էստեղ, մնացած սրճարանների նման շնչիդ նստող չկա, որ անընդհատ պտտվեն շուրջդ ու նայեն, թե` բան չես վերցնում ու երկար նստում ես։ Համեմատաբար էժան է, ու չնայած վզզացող ավտոմեքենաների աղմուկի ու հնչող տարաբնույթ և ոչ միշտ տրամադրությանդ համահունչ երաժշտությանը, մի երկու հազար դրամով, 3-4 հոգով երեկոդ կարճում ես համեմատաբար հանգիստ միջավայրում, համոզված լինելով, որ ոչ «քյարթուները», ոչ էլ դիմացի` օպերայի մայթին նստող մեծ ու մանր բուրժուաները քո հագուկապին չեն նայի ու քմծիծաղ տան, էստեղ դու քո տեղում ես, քո «գեղամիջում»: Մարդիկ իրենց հնարավորինս իրական դեմքերով են նստած, դրա համար ես գալիս եմ էստեղ: Բա դո՞ւ ինչի ես գալիս, Ջալոյան:
— Ես համաձայն եմ, որ սրճարանն էլ քաղաքի կամ փողոցի թատրոնի մասն է կազմում: Դե պարզ է, որ դու գնում ես մի տեղ, որտեղ գիտես, համոզված ես, որ էն դերը, որ դու խաղալու ես, էն պոզան, որ ընդունելու ես, ո՞նց է ընդունվելու էդ մարդկանց կողմից: Ովքե՞ր են նստած սրճարաններում: Ինչո՞ւ ենք մենք նայում էն դիմացի մայթի բարձր բուրժուազիայի սրճարաններին, ու մտածում, որ իրենք ունեն ցանկություններ, մնացածներն ունեն հոգսեր: Եւ էն բանը, որ կարող ես նստել էս սրճարանում, սպասել` չգիտեմ ում, չգիտեմ ինչի, դա էն մասին է խոսում, որ քո մեջ էլ կան ցանկություններ: Սրճարանը, քաղաքն ամբողջությամբ ցանկության մի մեծ մեքենա է: Քաղաքները կառուցվել են, որպեսզի կատարվեն մարդկային ցանկությունները, և էդ առումով` գյուղացի մարդը երբ ուզում էր ասել, թե ինչ-որ ցանկություններ ունի, ասում էր. «Երևան գնալու եմ, մշտական մնալու եմ»: Որովհետև դա հենց էն բանն է, որով ինքը ներկայանում է: Քաղաքը մի տեղ է, որտեղ ցանկություններն իրենց պրոյեկցիաներն են ստանում: Ուզում եմ ասել, որ սրճարաններն ասելիք ունեցող մարդկանց համար են: Ասելիքն ինքը ցանկությունն է, որն անընդհատ խոսում է, իհարկե` ոչ միշտ էն բանի մասին, ինչի մասին ուզում է: Մտավորականներն են շատ խոսում, մտավորականի ցանկությունը յուրօրինակ է, տարբերվում է և բիզնեսմենի,և գյուղացու ու աշխատավորի ցանկությունից:
— Հիմա էս սրճարանի բոլոր մարդիկ ցանկություննե՞ր ունեն:
— Մտավորականի ցանկությունները միշտ բոհեմական են լինում. ամենաառաջին ցանկությունը մինչ ռոմանտիկ սերն է` կրքի պատահական բռնկում, ու ռոմանտիկ սերը, որը միշտ փնտրում է, և ճակատագիրն իրեն պարգևում է: Կան տարբեր սերեր` ժողովրդի սեր, հայրենիքի սեր: Մտավորականի մոտ դա որոշակի պարանոիդալ բնույթ է կրում` սոցիալ-քաղաքականի և անձնականի հիբրիդ, որը հետաքրքիր է: Ցանկությունը, ինչպես մենք ընկալում ենք, հայտնվել է ռոմանտիկ դարաշրջանում, ու պատահական չի, որ սրճարաններն էլ են էդ ժամանակ հայտնվել:
— Գուցե սալոննե՞րը. էնտեղ էլ է եղել ռոմանտիկ սեր:
— Սալոնների կուլտուրան վայելքի կուլտուրան է, ոչ թե ցանկության, և` ֆլիրտի: Ռոմանտիկ սերը 200 տարվա պատմություն ունի ընդամենը, մինչ էդ ոչ մի սեր չի եղել, եղել է կիրք, եղել է Լեյլի ու Մեջնուն:
— Բա Լեյլի-Մեջնունինը ռոմանտիկ սեր չէ՞ր:
— Հիմնական ռոմանտիկան սիրո մեջ նախատրամադրվածությունն է դեպի սերը, մարդն ինքն իրեն պատրաստում է: Մարդը հոգեկրթվում է, կարդում է Սևակ ու Տերյան, այսպիսով` իր հոգին նախապատրաստում է սիրահարվելուն:
— Այլ կերպ` գլուխն է գցում հա՞. ժամանակակից մարդը, երբ կիրք է լինում, որոշում է, որ դա սեր է, հետո զարգացնում է, հետո` երբեմն ձեռքը կրակն է ընկնում: Մարդը, պարզվում է, էն չի, բայց արդեն կարա ուշ լինի` ամուսնություն, երեխաներ…
— Ժամանակակից երիտասարդը զանազան տեխնիկաներ է գործադրում, որպեսզի ինքը մի պահի սիրահարվի, որպեսզի դա չլինի պատահական, այլ ուղարկված` Աստծո կողմից: Դա պատահականի ու նախապատրաստության արդյունքն է: Ռոմանտիկ սերը նաև ունի տարածական կառուցվածք, ինչպես ասում էին ընկերներ Դելեզն ու Գվատտարին, ու չի հանգում սովորական Էդիպյան եռանկյունու: էդ եռանկյունին բացվում է սրճարանի նման մեքենաներով: Սրճարանը հարկավոր է նաև դրա համար: Էստեղ առաջանում են որոշակի հատուկ խավի տիպիկ ցանկություններ, որոնք պերվերսիվ (պերվերսիա` լատ. perversiō, բառացիորեն թարգմանվում է շուռ տված, նորմայից շեղված, ալյասերվածություն: Էստեղ` շուռ տված, IMHO) ցանկություններն են` մտավորականի ցանկությունները:
— Իսկ դրանք չե՞ն կարող քաղաքական ցանկություններ լինել:
— Դա մոտավորապես նույն բանն է: Քաղաքական ցանկությունը տիպիկ պերվերսիվ ցանկություն է, երբ նորմալ օբյեկտից ինքը շեղվում է մի քիչ ուրիշ կողմ, և էդ առումով մտավորականի ցանկությունը, նկատի ունեմ ռոմանտիկ սերը և այլն, մշտապես միջնորդավորված է ստեղծագործությամբ և քաղաքականությամբ, որոնք մոտավորապես նույն բանն են: Այսինքն, եթե համարենք նորմալ ռոմանտիկ սերն էն է, որ դու սիրում ես խելացի, գեղեցիկ և այլ բարեմասնություններով աղջկա, ապա էստեղ կատավում է պերվերսիվ տիպի ընտրություն: Եւ էս առումով սա էնքան էլ ռոմանտիկ չի. ծառայողական սիրավեպ չի, որն էլի պերվերսիվ տարր ունի իր մեջ: Մտավորականների համար նախատեսված սրճարանները պերվերսիա են:
— Հիմա սա մտավորականների՞ սրճարան է:
— Այո, էս պերվերսիան կոչվում է ստեղծագործական-քաղաքական պերվերսիա:
— Ի՞նչ մարդիկ են էստեղ լինում, ի՞նչ խավի, ի՞նչ տեսակի:
— Էստեղ խավ չկա: Էստեղի մարդիկ պերվերսիվ են, այսինքն` շուռ տված: Ցանկությունների մատրիցան մտավորականների մոտ ուրիշ է, բիզնեսմենի մոտ` ուրիշ, մնացածների մոտ` ուրիշ: Էստեղ մարդիկ իրար գտնում են, հայտնում ու ցուցադրում իրենց ցանկությունները: Ցանկությունն առաջին հերթին թատրոնն է, որ դու ուզում ես ցույց տալ: Եթե դու ոչինչ ցույց չես տալիս, քո դերը չես կատարում, դա նշանակում է, որ քեզ մոտ ցանկություն չկա, որովհետև ցանկությունն առաջին հերթին արտահայտվում է այն բանով, որ մարդն ուզում է երևա ոչ էնպիսին, ինչպիսի ինքն իրականում կա:
— Այսինքն, էստեղ բոլորն ուզում են երևալ ոչ էնպիսին, ինչպիսին իրենք իրականում կա՞ն:
— Դրան ընդունակ է առաջին հերթին մտավորականը, որովհետև նա միշտ արտիստ է: Նա էն մարդն է, որ ինքը չի, ինչ որ ինքը կա` էն չի: «Ա»-ն հավասար չի «Ա»-ի: Ինքը զբաղված է սեփական «ԵՍ»-ի դիալեկտիկական բացասումով, որն ինքն անում է, օրինակ` ինքնակենսագրական վեպեր գրելու միջոցով, որովհետև ինքնակենսագրական վեպի հերոսը նույն իսկական մարդը չի, որ գոյություն ունի իրական աշխարհում, էն մարդն է, որ ապրում է իր երևակայության աշխարհում:
— Սրճարանի այլ ֆունկցիաները, բացի թատրոնից:
— Բացի դրանից` ուրիշ ֆունկցիաներ չեն կարող լինել: Սրճարանն ինքնարտահայտման տարածք է: Սրճարանը չի կատարում էն դերը, որ մենք վերագրում ենք, ինքը ստատուսային խնդիրներ չի լուծում, բուրժուական լինի, բանվորագյուղացիական, թե` այլ: Բայց… Հնարավոր չի գտնվել մի մարդու կողքին, որը համամիտ չի ու չի հասկանում քո ցանկությունները: Հետևաբար, սրճարաններում էդ խմբերը կազմվում են իրենց էդ գաղտնի ու գուցե իրենց անհայտ ցանկություններով, և իրենք նույն թատրոնի թատերախումբն են: Եթե դու կոմեդիայի թատրոնի թատերախմբից ես, ինքը` ողբերգության, ուրեմն` դուք չեք կարող միասին լինել: Քո դերասանական արվեստը չի հասկացվում կամ գնահատվում: Էստեղ մարդ չկա, էստեղ բոլորը դեր են կատարում: Մեկը` գրողի, մեկն` ակադեմիկոսի կամ նախարարի, մյուսն էլ, կներեք, մշակութաբանի: Էն առումով, որ էստեղ առաջին հերթին ոչ թե մարդն է հանդես գալիս, այլ` իր մտավորականի մասնագիտությունը: Էստեղ, իմիջիայլոց, շատ քիչ են գալիս դերասանները: Եթե դու դերասան ես ու չես ուզում, որ քո բեմական կերպարը փլվի, էսպիսի տեղեր չես գա: Մտավորականի ամենամեծ խնդիրը «դավադրություններ» նյութելն է։ Սրճարանները միշտ էլ եղել են «դավադրությունների» համար:
— Բայց էստեղ պատահական մարդիկ էլ են գալիս: Սիրահարներ են գալիս, ջահելներ են գալիս, որովհետև էժան է, Սարյանի արձանի մոտից` միտինգավորները…
— Հա, գալիս են, բայց` մեկ-մեկ ու պատահական, եթե հոգնել ես, նստում ես էստեղ: Բայց «քո» սրճարանն էն տեղն է, որտեղ դու մշտապես գալիս ես: Ու եթե դու պատահական ես եկել, կնստես, կխոսես, կողքից խեթ-խեթ կնայեն` բան չեն ասի, բայց երկրորդ անգամ էլ չես գա էստեղ, եթե պատահական ես, օտար ես էս թատրոնում: Նույնն էլ դու, կարող ես գնալ դիմացի սրճարանները, խոսել կինոյից, թատրոնից կամ գրականությունից, բուրժուազիան կսկսի նայել վրադ, թե` էս ի՞նչ են խոսում: Չնայած թվում է, թե ընկերներով նորմալ նստած եք, բայց դու էլ չես գնա էդ սրճարանը, որովհետև էդ քոնը չի: Էստեղ նաև շատ կարևոր են սպասարկող անձնակազմ — հաճախորդ հարաբերությունները: Եթե տերը չուզի, որ էս մարդիկ գան էստեղ, նրանց լավ չեն ընդունի, ու նրանք էլ չեն գա: «Կազիրյոկում» ու էստեղ միշտ ուրախ են ընդունում մտավորականին: Մյուս կարևոր հարցը: Սրճարանն էթիկետ է, կանոններ, որոնք որոշում են նաև, որ մարդը քաղաքաբնակ է: Էստեղ գալով ու նստելով` ինքդ քեզ ապացուցում ես քաղաքաբնակ լինելդ: Բանգլադեշի երիտասարդներն ասում են. «Իջնենք քաղաք»: Որովհետև էստեղ, էս կենտրոնի թատրոնի մեջ կարող են ցույց տալ, թե իրենք ինչպես են հագնված, ինչպես են քայլում, և որ իրենք քաղաքաբնակ են: Իրեն ցուցադրելն ու մարդկանց նայելն ամենակարևոր էկզիստենցիալ մարդկային ֆունկցիաներից մեկն է: Դու չես կարող փողոցով ման գալ, եթե քեզ վրա անընդհատ թքեն կամ քարով խփեն:
— Բայց էդպիսի մարդիկ էլ կան, չէ՞:
— Դա էլ պերվերսիայի լրիվ ուրիշ ձևն է, զրույցի այլ թեմա:
Լուսանկարը` Կարին Գրիգորյանի
Երբ նայում եմ օրեցոր ամայացող իմ երկրին, երբ ինքս եմ աղջկաս ուղարկում դուրս սովորելու, հույսը մտքումս պահելով, որ կմնա, հետ չի գա, երբ քնելուց առաջ մտքումս հաշվարկներ անում` ո՞նց գնամ, ո՞ւր, որտե՞ղ բուժվեմ, որ ապահով լինի, էստեղ չեմ վստահում` բժիշկների կատարելագրործման համար գումարներ չեն ծախսվում, երբ հեպատոլոգն ինձնից քիչ գիտի իմ հիվանդության մասին, երբ տիրող անարդարություններն ու համատարած անտարբերությունը տեսնելով անուժ լինելուց կատաղությունից նեղացնում եմ մտերիմներիս, սկսում եմ ատել ինձ, ու ինձ ծնող երկիրը, որ միայն ծնել ու վատ մոր պես թողել է անտեր ու ինքնահոսի, էն էլ գայլերի ոհմակում….
Ամեն մեկը Մաուգլի չի, իսկ մեր գայլերն էլ Մաուգլիի գայլերը չեն… Կարծեմ գայլեր էլ չեն, գայլերը թասիբ ունեն ու «դուխ»: Մեր գայլերը ախքերն են: Մեր գայլերը դհոլներն են: Մեր գայլերը աղվեսներն են: Մեր գայլերը առյուծներն են: Մեր գայլերը մկներն են: Մեր գայլերը միայն ոհմակով են գայլ, միայնակ դառնում են ճամբարափոխ արագ-արագ էսկողմ-էնկողմ վազող ռախիտ նապաստակներ ու խառնվում Մաշտոցի այգու խրախճանքին մաքսիմում` առավել ծորակները փակ են նրանց համար, ժողովուրդը չի հավատում:
Գիտությունը ամեն մեկի խելքի բանը չի: Գիտության կարեւորությունը ամեն մեկը ի զորու չի ըմբռնել` շոշափելի նյութական արժեքի բացակայության պատճառով, իսկ ազգիս գերակշիռ մասը նյութապաշտ ու մատերիալիստ սուտի հայքրիստոնյա է: Գիտությունը պետք է փրկել, որ վաղը կարողանանք ապրել: Մենք ունենք բնական պաշարներ, որոնք անվերջ չեն: Մենք այլեւս ոչինչ չենք ունենա, երբ էդ պաշարները սպառվեն: ՈՉԻՆՉ: Մենք ունենք միայն մեր գենոֆոնդը:
Ու էլի ասեմ. ամեն շնչին բաժին ընկնող մեր գիտական արտադրանքն աշխարհում առաջատարներից է, ու մեր ամեն մի գիտնականը, ընդհանուր առմամբ, մոտ 5 անգամ գերազանցում է վրացի և ադրբեջանցի գիտնականին: Այսօր աշխարհի հեղինակավոր գիտական պարբերականներում մեր երիտասարդ գիտնականների աշխատություններն են տալիս ազդեցության բարձր գործակից:
Իսկ մեր պետությունը չգիտես ինչու հայտնվել է Ռուսաստանյան հեղինակավոր բուհերում ուսանողների տեղերի հատկացման թվով աուտսայդերների մեջ, կարծում եմ` իր երկրի վարկանիշին համապատասխան` ամբողջ ԱՊՀ երկրներից ամենաքիչ թվով հայասատանցի ուսանողներ է վերցնում:
Գիտելիքահեն տնտեսությունը կառավարության կողմից պետք է դիտարկվի ու թղթի վրա էլ դիտարկվում է որպես ռազմավարական ուղղություն, գիտության ֆինանսավորումը դառնում է պետական անվտանգության հարց, բայց իրականում գիտնականների էնտուզիազմի շնորհիվ է, որ մենք դեռ սեւերես չենք լինում միջազգային գիտական միջավայրում, իսկ էդ գիտական ներուժը շահարկվում է միայն ընտրություններից առաջ:
Մեր գիտնականի միջին տարիքն այսօր 67 է, բայց մարդը հավերժ չի, ու երբ խախտվում է սերնդափոխության ռիթմը, շատ բարդ է լինում վերականգնելը… Մենք կանգնած ենք գիտության դեմոգրաֆիական ճգնաժամի առջև, մեր երիտասարդները չեն ուզում գիտնական դառնալ, քանի որ գիտնականը շատ քիչ է վարձատրվում:
Ո՞վ է փոխարինելու մեզ, հայերիս աշխարհով մեկ ինտելեկտուալ ազգի անուն ու համբավ բերած գիտնականներին, ո՞վ կուզի դառնալ գիտնական այլևս: Ով էլ ուզում է դառնալ, էստեղ սկսում ու գնում է դուրս, դրա մասին են վկայում ողջ աշխարհով սփռված մեր երիտասարդ գիտաշխատողները, ու դրսում նրանց պահանջարկի ավելացման տենդենցը:
Մասնավոր սեկտորի հագարժան բիզնեսմեններ, ներդրումներ արեք գիտության պահպանման ու զագացման համար, դա ավելի եկամտաբեր է, քան հանքերն ու «լիֆչիկները», Բիլլ Գեյթսը վկա, Դոն Ջոբսը վկա, Վեբերը վկա, Էյնշտեյնն էլ` դե էլ չասեմ…
Երբ նայում եմ ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակներին, ուզում եմ տեսնել այնտեղ երիտասարդ գիտնականների, կամ ուզում եմ տեսնել գոնե մի գիտնական թեկնածուի, որ ունի եռանդ, ունի պատկերացում, թե ի՞նչ է իրականում գիտությունը, ինչի՞ համար: Որ էդ դահլիճում նստածները, որոնք մտածում են, թե գիտությունը «զիզբիզի» բան է, «ինժեներ բալա», «գիոլոգ բալա», «աչկարիկ» ու այլ որակումներ տվողներ են հիմնականում, ունենաք գոնե մեկը կողքներին, որն իրենց «թայֆից» չի, այլ գիտնականների: Գիտնականներն ինչո՞ւ չեն առաջադրել իրենց թեկնածուին: Կամ գուցե՞ ժամանակն է նոր կուսակցություն ստեղծել ու հաջորդ ընտրւթյուններին գնալ «Գենոֆոնդիս տեր եմ» կարգախոսով, մտքում պահելով` տեր եղիր այսօր, որ վաղն ապրելու երկիր ունենաս, շնչելու օդ ու խմելու ջուր … Ինժեներ բալան է փրկելու մոլորակը, չիմացեալ արքայութեան ջատագովներ ջան:
Հարգարժան Պետություն, ձեզնից ի՞նչ է գնում, որ ստիպեք մասնավոր սեկտորին գիտության մեջ ներդրումներ անել: Վայ, կներեք, մոռացա, որ հեռագնա ներդրումներ անում են միայն հեռագնա ծրագրերի մեջ, մի պետություն, որն իր վրա 25 տարվա մաքսիմում «գրանտ» ունի, ինչի՞ պետք է մտածի հեռուն: Իրա գրանտակերությունը կանի, կուտի ընդերքը, կխմի հողի արյունն ու կվերանա աշխարհի երեսից… Մայա քաղաքակրթությունն էլ երեւի հայեր են եղել, որովհետեւ Մայան էլ է ընկել բնական ռեսուրսների անխնա օգտագործման հետեւանքով:
Երկրագնդի բնական ռեսուրսները կհատեն 2030 թ.-ին մոտ, մարդիկ այսօր արդեն պարտքով են ապրում երկրագնդին` գերածախս ենք տալիս, մենք 9 ամսում սպառում ենք էն, ինչ արտադրում ենք 12 ամսում: 2050 թվականին մոտ կփակվի մեր վերջին հանքը, ու մենք, հայերս մեր մեծ լուման կունենանք երկրագնդի ոչնչացման գործում: Մենք կարող ենք փրկել մոլորակը խնայողաբար ծախսելով բնական պաշարները, չաղտոտելով շրջակա միջավայրը, վերականգնելով սպառվածը, որը կարող ենք անել միայն գիտության օգնությամբ, գթասրտության ու խնայողության, փոխօգնության ու համաձայնության մթնոլորտում: Մենք դեռ 10 տարի ունենք փրկելու… Հայաստանը չէ, գլոբալ նայեք` մոլորակը, իսկ մոլորակի օդն ու ջուրը բոլորիս համար նույնն է` իմ, գիտնականի ու օլիգարխի:
ՕԵԿ-ը «զուռնա-դհոլ»-ից վերածվել է «դամ պահող»-ի`ճղճղան, դատարկ, լաչառ, բայց ջահել կնկանից դառել է «Հայ քաղաքականություն» սերիալի վրա մզզացող էգոիստ տատիկ:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» գիտնականների քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջի պահանջներից առաջինը ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճն էր՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%:
Գիտնականները որոշել են շահարկել ընտրությունները գիտության համար, ու ճիշտ էլ անում են: Բա ի՞նչ անեն: Եթե պետությունը, ի դեմս վերին ղեկավարության, կառավարության ու Ազգային Ժողովի չի կարողանում հասկանալ, կամ հասկանում է, եւ ավելի վատ էդ դեպքում, ու չի մտահոգվում իր գիտական պոտենցիալով, այնքան շահարկվող գենոֆոնդով, իսկ մեր շնորհաշատ երիտասարդներին երբեմն դեռ դպրոցը չավարտած աշխարհի տարբեր ծայրերից շարունակ հրավիրում են արժանապատիվ ապրելու ու իրենց առաքելությունն այս կյանքում իրականացնելու:
Գիտնականները հասան նրան, որ բոլոր կուսակցությունները սկսեցին քննարկել իրենց ծրագրերի մեջ գիտության ֆինանսավորման հարցը` տարբեր կերպ, տարբեր մոտեցումներով, տարբեր շահերով: Կուսակցությունների գիտության ֆինանսավորման ավելացման ծրագրերը հիմնականում նախատեսում են անմիջապես, կտրուկ, առաջին իսկ տարին ՀՆԱ 1 տոկոս գիտության ֆինանսավորման համար, ու աստիճանաբար` մինչեւ 2-3 տոկոս աճ, 10 տարվա ընթացքում: Բայց այդ 10 տարիների ընթացքում, կներեք` հին գիտնականները կապրեն իրենց երկրային կյանքն ու կգնան այն աշխարհ, նորերն էլ կգնան մեկ այլ, ավելի արդար աշխարհ` արժանապատիվ ապրելու ու գիտություն արարելու: Շատերը նախատեսում են գիտության ֆինանսավորման աճ մինչև ՀՆԱ-ի 2-3%ի չափով: Բացառությամբ երկու կուսակցության` ՀՀԿ ու ՕԵԿ: ՀՀԿ-ն իշխող կուսակցության իր դիրքից արժեւորել է բազմիցս նախաձեռնության պահանջները, թեեւ բոլոր տրամաբանական ու անտրամաբանական մեթոդներով փորձում է ապացուցել գիտնականների առաջարկների իրագործման անհնարինությունը, բայց դա արդեն այլ քննարկման թեմա է, թե ինչո՞ւ, բայց դե գոնե մարդատեղ դրել են` արձագանքել ա քննարկել են գոնե: Իսկ ՕԵԿ-ի մասին առավել հանգամանալից:
Մեր երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը` (ԱԽՔ)-ը մտահոգ չի պետության պահպանման, զարգացման ու բարգավաճման ռազմավարական կարեւորագույն դեր ունեցող գիտության ապագայով: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հեղինե Բիշարյանը այս տարիների ընթացքում ոչինչ չի արել որպես հանձնաժողովի անդամ գիտության հիմնահարցերի լուծման համար: ՕԵԿ առաջին երկու դեմքերը երկրի համար կարեւոր ստրատեգիական խնդիրը անտեսել են, չնայած պարտավոր են` դա իրենց խնդիրն է կանոնադրորեն:
«ՀՀԿ-ն գոնե մեզ հետ կապի մեջ է, իսկ ՕԵԿ թքած ունի գիտության պրոբլեմների վրա, նա չի պատասխանում, նա չի խոսում միայն մեծ-մեծ խոսում են: Առաջին անգամ ուղարկել են մի երեխայի` Հովհաննես Վահանյանին, մամլո ասուլիս-խորհրդակցության, որտեղ պարզվեց, որ բոլոր կուսակցությունները ներառել են, մեր համապատասխան առաջարկները, որը ուրիշների ելույթներից տեղում «կողմնորոշվելով» առաջարկ է արել, ասելով, թե` գիտնականների եւ գիտաշխատողների աշխատավարձերը պետք է հասցնել պետական ծառայողի մակարդակին։ Նաեւ բերել է ՕԵԿ-ի իբրեւ առաջարկը. գիտնականներին առանց կանխավճարի բնակարան գնելու հնարավորություն տալ, ո՞նց տալ, ո՞վ պետք է տա, ո՞ր բանկի հաշվին, ու թե` իրենց կուսակցությունը հանդես է գալիս կարիերայի կենտրոն ստեղծելու և գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացնելու առաջարկով, ինչը, իր կարծիքով, կբարձրացնի գիտական գործունեության գրավչությունը: Հետո էլ ասել է, թե` ՕԵԿ-ը խորհրդատվությունների կարիք չունի, ՕԵԿ-ը շատ լավ հասկանում է գիտության ֆինանսավորման բարձրացման անհրաժեշտությունը, ու իր նախընտրական ծրագրում սահմանել է ՀՆԱ 1 տոկոսի չափով ցենզ, նույնիսկ տեղյակ չլինելով, որ 1 տոկոսը դա նախնական տոկոսադրույքն է ու մյուս կուսակցությունների ծրագրերում այն բարձրացվել է մինչև ՀՆԱ 2-3 տոկոս: Էն, որ նախարարները, նախագահը, վարչապետը, ու մնացածը հանդիպում են մեզ հետ` իրանց վեջը չի: Ի՞նչ ենք մենք ուզում ՕԵԿ-ից: Քանի որ ՀՀԿ-ն չի համաձայնվում մեր տեսակետների հետ, մենք կամենում ենք կոալիցիան ջլատել: Բոլորն ասում են, որ մեծամասնություն չունեն, նախկին ու ներկա կոալիցիոն ընկերներն ամեն ինչ գցում են ՀՀԿ-ի վրա, ու մանավանդ` Ազգային ժողովում ձայների մեծամասնությամբ որոշումների ընդունման անհնարինությունը: Մենք ուզում ենք էդ պատրանքը վերանա: Հա, նրանք միայն խոսում են ինտելեկտից ու բանի տեղ չեն դնում գիտությունը, սա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար չի, սա ազգային խայտառակության քարտուղար է», — ասում են գիտնականները:
«Օրինաց Երկիր» անվանելով կուսակցությունը, խաբելով ու իրենցով անելով խեղճ ժողովրդին քիչ է իրենց «դհոլի» ֆունկցիան են կատարել գերազանց, դեռ հիմա էլ իրենց, էսպես ասած «շլանգի տեղ են դրել, մեզ էլ էշի»` իրենց թվում է, թե իրենք շլանգ են` չեն կարում խոսան, իսկ մենք էլ էշ ենք, չենք հասկանում, թե ինչի՞ չեն կարում խոսան: Ո՞նց կարող է նման պատասխանատու դիրք գրավողը դեմագոգի նման անտեսել գիտության հիմնահարցերը: Չեմ ուզում անձնավորել, չեմ ուզում փիս-փիս բաներ ասել: Ուղղակի հիշում եմ: Հիշում եմ, երբ ես` դեռ անտարբեր քաղաքացիս, ապրելով Կապանում ականատեսն էի լինում Օրինաց Երկիր կուսակցության ծննդյանն ու զարգացմանը, թե ո՜նց էին մարդիկ հավատում, ո՜նց էի ես` միամիտս ուզում գնալ միանալ նրանց, որովհետեւ հավատում էի` ջահել եռանդուն, իմ սերնդի մարդիկ են, կարող ա՞ անկեղծ են, կարո՞ղ ա իսկական են… Էհ…
ՕԵԿ-ը «զուռնա-դհոլ»-ից վերածվել է «դամ պահող»-ի`ճղճղան, դատարկ, լաչառ, բայց ջահել կնկանից դառել է «Հայ քաղաքականություն» սերիալի վրա մզզացող էգոիստ մառազմատիկ տատիկ…
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.