23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ժամանակ»-ի տեղեկություններով, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հավակնել է հայաստանյան բանկերից մեկի խորհրդի նախագահ դառնալ։ Սակայն, չկարողանալով հաղթահարել բանկի խորհրդի անդամ դառնալու համար անհրաժեշտ պահանջները, նա պարզապես զրկվել է բանկի խորհրդի նախագահի պաշտոնին ընտրվելու մասնակցության իրավունքից։ Թերթը ենթադրում է, որ խոսքը Վարդան Օսկանյանի շեֆի՝ Քոչարյանների ընտանիքի, որոնք մի շարք բանկերի համասեփականատերեր են, բանկերից մեկի մասին է։ «Ժամանակ»-ը հիշեցնում է, որ ըստ ռուսաստանյան «Վերսիա»-ի՝ Քոչարյանները հետևյալ բանկերի համասեփականատերերից են՝ «Արցախբանկ», «Առէքսիմբանկ», «Յունիբանկ», «Հայբիզնեսբանկ», «Կոնվերսբանկ»։
Ըստ թերթի, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի «քավորությամբ» ստեղծված ժողովրդահայրենասիրական ուժերի և անհատ քաղաքացիների միավորումը, որին միացել է նաև ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, երեկ երկրորդ համաժողովն է գումարել: Ընդունված հռչակագրում մասնավորապես ասվում է, որ միավորումը պատրաստվում է ձևավորել «ազգային ճակատ» և «անզիջում պայքարով տեսանելի ժամանակահատվածում հասնել այնպիսի լայն ու հզոր հասարակական շարժման, որն ի զորու կլինի վերջ դնել արատավոր վարչահրամայական, կլանաօլիգարխային ռեժիմին` գործող իշխանությունների անհապաղ հրաժարականի և արդարության ու ժողովրդավարության վերականգնմանը միտված համակարգի ստեղծման, անկախ պետականության հզորացման և հեղինակության բարձրացման»: Ի թիվս այս խնդիրների` այս ազգային ճակատում կարծում են, որ «երկրում տնտեսական կայունությունն ամրակայելու համար անհրաժեշտ է առավելագույնս խորացնել և ընդլայնել ՌԴ-ի հետ ռազմավարական և բոլոր բնագավառներում սերտ հարաբերությունները` անհրաժեշտ մակարդակի բերելով հարաբերությունները ԱՊՀ այլ երկրների հետ, իսկ մնացած պետությունների հետ հաստատել փոխգործակցություն այնքանով, որքանով կբխի Հայաստանի գերակա շահերից», գրում է «Առավոտ»-ը:
Ֆրանսիայի Դովիլ քաղաքում երեկ տեղի ունեցած Մեծ ութնյակի գագաթնաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները` Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլա Սարկոզին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել: Ըստ թերթի՝ հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների` Ռուսաստանի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներս, համոզված ենք` ժամանակն է, որ ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը վճռական քայլ կատարեն խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք վերահաստատում ենք, որ միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է տանել խաղաղության, կայունության և հաշտության` հնարավորություններ բացելով տարածաշրջանային զարգացման ու համագործակցության համար: Ուժի կիրառումը հանգեցրել է առճակատման ու անկայունության ներկայիս վիճակին: Դրա կրկնակի կիրառումը միայն նոր տառապանքների ու ավերածությունների կհանգեցնի և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կողմերի առաջնորդներին համառորեն կոչ ենք անում ազգաբնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Կողմերի, ինչպես նաև համանախագահող երկրների` բոլոր մակարդակներով ձեռնարկված ջանքերի արդյունքում ձեռք է բերվել նշանակալի առաջընթաց»…
Ոստիկանության քննչական վարչությունը որոշել է քրեական գործի հարուցումը մերժել և Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով, գրում է թերթը։ «Հրապարակ»-ի խմբագրության վրա հարձակում գործած անձը, որը խանգարել էր թերթի աշխատանքը, սեռական հայհոյանքներ տեղացել, բաժակներ կոտրել, քաշքշել լրագրողներին, սպառնացել ու անիծել, վնաս պատճառել գլխավոր խմբագրին, կարող է անպատիժ մնալ։ Փաստորեն, հետևություն է անում թերթը, Ալիկ Սարգսյանն ու Մարգարիտա Խաչատրյանը համագործակցված պայքարում են «Հրապարակ»-ի դեմ։ Օրաթերթը մտադիր է այլ ատյաններում (դատախազություն, դատարան) բողոքարկելու այդ որոշումը և պարզելու է մամուլի դեմ պայքարողների ամբողջական ցանկը։
Դատապարտվել են միլիոններ խժռելու համար
2009-ին Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումներից մեկի հետքերով հարուցված քրեական գործը հասել է իր ավարտին՝ խախտումներ կատարած անձինք օրեր առաջ դատապարտվել են ազատազրկման: Թերթը պարզաբանում է, որ խոսքը «Կամար» ընկերության մասին է, որի տնօրեն Հայկ Վարդանյանը պետբյուջեից հատկացված 153 միլիոն դրամով հիդրոլոգիական նավ ձեռք բերելու փոխարեն գնել էր ձկնորսական նավ, որի համար վճարել է ընդամենը 47 մլն դրամ, տեղափոխման ծախսերի հետ միասին, ըստ մաքսային փաստաթղթերի` ծախսը կազմել է 79 մլն 931 հազար դրամ: Այս ապօրինությունների բացահայտումից հետո գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց ՍՊԸ-ի տնօրենի և հաշվապահի նկատմամբ: Մայիսի սկզբին Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն դատարանի դատավճռով նրանք դատապարտվել են 4,5 և 4 տարի ազատազրկման:
«Թբիլիսիի հայերը ընդդիմության և իշխանությունների սրված հարաբերությունների ֆոնին փորձում են չեզոքություն պահպանել»,- ըստ «Առավոտ» օրաթերթի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը: Վրացական ընդդիմությունը հայտարարել էր, թե իշխանությունների դեմ բողոքի ակցիաները մտնում են որոշիչ փուլ: Այս առիթով Ստեփանյանը նկատել է. «Իրականում ես բավական թերահավատորեն եմ վերաբերվում այդ հայտարարություններին, քանի որ ընդդիմության մի որոշ հատված պարզապես փորձում է պատրանք ստեղծել, թե փողոց դուրս եկած մարդկանց քանակը բավարար է` արմատական գործողությունները պատճառաբանելու համար: Մարդիկ իրականում շատ քիչ են, և բողոքի ակցիաների մասնակիցների նման թվաքանակով ոչ բարոյական և ոչ էլ սահմանադրական տեսանկյունից արմատական ընդդիմության խոստացած քայլերի իրականացումը ճիշտ չէ»: Անդրադառնալով Վրաստանի մայրաքաղաքում ընթացող բողոքի ակցիաներին հայերի մասնակցությանը` Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավարն ասել է. «Որոշ հայեր մասնակցում են այս ցույցերին, սակայն համայնքային կառույցները փորձում են չեզոքություն պահպանել և կազմակերպված կերպով չաջակցել ցուցարարներին: Թեև պետք է նշել, որ ընդդիմությունը հայերին այս զարգացումների մեջ ներքաշելու փորձեր կատարում է»:
«ՀԺ»-ի թղթակիցը մարտի 1-ի դեպքերը քննելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծված քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանից հետաքրքրվել է, թե նա որպես քննիչ բացառո՞ւմ է, որ իրեն մի օր մեղադրանք առաջադրեն: Ասենք, իր ղեկավարած քննչական խմբի իրականացրած նախաքննության նյութերը դիտարկելիս բացառո՞ւմ է արդյոք, որ մի օր դրանց հիման վրա կարող են իրեն մեղադրանք առաջադրել: Ի վերջո, կարող է լինել այնպես, ինչպես ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դեպքում, որը մեղադրվում է քրեական գործի նյութեր կեղծելու համար:
Վահագն Հարությունյանն այս պատասխանն է տվել թերթի թղթակցին. «Թամամյանին մեղադրանք առաջադրելու հետ, նախ, կարծում եմ, որ չարժի զուգահեռ տանել: Երկրորդ` գոյություն ունի անմեղության կանխավարկածի սկզբունքը: Եթե նույն հարցը ձեզ կամ ձեր մտերիմի վերաբերյալ լիներ, դուք անպայման անմեղության կանխավարկածը մեջ կբերեիք և երկու հատ էլ լավ հոդված կտպեիք ձեր թերթում»: Այսինքն, գրում է թերթը, Հարությունյանը չի բացառել իր` Թամամյանի պես մեղադրյալի աթոռին մի օր հայտնվելու տարբերակը:
«ՉԻ»-ի տեղեկություններով, Զորիկ Զոհրաբյանը և Լևոն Սարգսյանը այլևս չեն կարող պատգամավորի մանդատ ձեռք բերել Երևանի Արաբկիր համայնքից: Մեծամասնական ընտրակարգով ընտրվելու արտոնությունն այս անգամ շնորհվել է Արտակ Սարգսյանին (ՍԱՍ-ի Արտակ) և «Սարգիս Կարոլինա» ընկերության սեփականատեր Սարգիս Թարվերդյանին: Հյութերի, ոգելից խմիչքների ներմուծմամբ և արդեն նաև «Արարատ» բնական հյութերի արտադրությամբ զբաղվող Սարգիս Թարվերդյանն իր «դաբրոյի» հարցը լուծել է Սերժ Սարգսյանի` գործարան կատարած այցի ժամանակ, գրում է թերթը և հավելում, որ Ալրաղացի Լյովը վերջնականապես դուրս է մղվում վերնախավի շրջապատից, իսկ Զորիկի ծառայություններն ընդհանրապես պահանջարկ չունեն:
Թերթի իշխանական աղբյուրները հայտնում են, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը։
Ըստ «Ժամանակ»-ի տեղեկությունների, Գագիկ Համբարձումյանն անձամբ շատ քիչ առնչություն ունի Մարտի 1-ի գործի հետ, սակայն իր ենթակայության տակ գտնվող ոստիկանության բազմաթիվ քննիչներ, օրենքի խախտմամբ, ներգրավված են եղել ՀՔԾ աշխատանքների մեջ։
Ֆիլմը ռեկտորներին էլ հասավ
«Ժամանակ»-ը գրում է, որ «Մարտի 1» հասարակական կազմակերպությունը Տիգրան Պասկևիչյանի` մարտի 1-ի դեպքերի մասին պատմող «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը երեկ բաժանել է բուհերի ռեկտորներին: Թերթի տեղեկություններով, ֆիլմը բաժանվել է նաև Երևան քաղաքի դպրոցների տնօրեններին:
«Հրապարակ»-ի ընթերցողներից մեկը մամուլում կարդացել էր, թե ինչպես է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Արգենտինա կատարած այցի ժամանակ այցելել և օրհնել «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանի նոր տունը: Ընթերցողը, ըստ թերթի, վրդովված զանգել է խմբագրություն և պատմել, որ ամիսներ առաջ իրենց դստեր պսակադրությունն են նշելիս եղել ռեստորաններից մեկում, երբ անսպասելի ներս է մտել Գարեգին Բ-ն։
Իրենք անչափ ուրախացել են, օգտվելով առիթից՝ մոտեցել են Ամենայն հայոց հովվապետին և խնդրել, որ օրհնի զույգ ծաղիկների պսակն ու հայրապետական օրհնանք հղի նրանց։ Որքան մեծ է եղել հայ քրիստոնյաների զարմանքը, երբ կաթողիկոսը զայրացել է այս «հանդգնությունից» և հրաժարվել օրհնել երիտասարդներին։ Միայն կողքից ինչ-որ մեկի երկար հորդորներից հետո կեսբերան ինչ-որ բան է քրթմնջացել ու արագ հեռացել։
Մեր երկրում, պարբերաբար, տարբեր ամբիոններից խոսվում է մանր ու միջին բիզնեսին օժանդակելու, նրանց արտոնյալ վարկեր տալու մասին, գրում է «Առավոտ»-ը և հավելում՝ մինչդեռ վերջին շրջանում բոլորիս աչքի առաջ այդ բոլոր խոսողները սպանեցին մի շարք մանր ու միջին բիզնեսմենների գործերը: Մեր քաղաքում ամեն քայլափոխի սուպերմարկետ ու հիպերմարկետ է. թե ովքեր են դրանց տերերը` բոլորը գիտեն: Այդ նույն մարդիկ էլ հենց մեր երկրում խեղդեցին մանր ու միջին բիզնեսի մի զգալի հատվածը, գրում է թերթը և հիշեցնում, որ մեր երկրում 2010-ին մանրածախ առևտրաշրջանառության 65 տոկոսը խոշոր սուպերմարկետներն են արել `«Երևան սիթին», «ՍԱՍ»-ը, «Սթարը» և «Ֆրեշը»:
Ըստ թերթի, մեծ թափ առած այդ սուպերմարկետները, որոնց տերերը նաև ներկրողներ են, հասկանալի պատճառներով կարողանում են ինքնարժեքից ցածր գներով սպառող գրավել, դաշտից մաքրել փոքր խանութներն ու սկսել գին թելադրել ամբողջ շուկայում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.