29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործի բացահայտմանը նոր թափ հաղորդելու հանձնարարականից հետո անցել է ավելի քան մեկ ամիս: Երեկ քրգործի վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը հայտարարել է. «Մարտի 1»-ի ու, մասնավորապես, 10 զոհերի սպանության հանգամանքների բացահայտման առումով նոր բան չկա: «Առավոտ» օրաթերթն այս առնչությամբ զրուցել է «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրած Փաստահավաք խմբում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հետ:
«Կարծում եմ, այդ գործի բացահայտումը հիմա նորից ՀՔԾ-ին չպիտի հանձնարարվեր: Պիտի հանձնարարվեր մեկ այլ մարմնի, որն այդ գործով չի զբաղվել և կաշկանդված չէ նոր փաստեր հայտնաբերելով: Մարդուն (Վահագն Հարությունյանին) դնել մի վիճակի մեջ, թե՝ քո դիրքորոշումն այս գործի վերաբերյալ պիտի փոխես, բացահայտում անես՝ չի ստացվի: Նախագահը, եթե նույնիսկ իրականում ուզում է բացահայտումներ անել, դա պիտի անի այլ մարմնի օգնությամբ: Հարցն անգամ այդ գործի նորովի քննության իմիտացիա ստեղծելը չէ, այլ այն, որ այդ հանձնարարականն էլ ի սկզբանե ձախողված է: ՀՔԾ-ն այսօր ի վիճակի չէ այդ գործի քննությունն ամբողջ ծավալով վերցնել իր ուսերին: Մենք (Փաստահավաք խումբը) հարուստ նյութեր ենք հավաքել հենց ՀՔԾ-ի քննիչների թույլ տված կոպիտ սխալների մասին, ու հանկարծ այդ նույն ՀՔԾ-ին լիազորում են այդ գործով նոր գործընթաց սկսել: Այդպես ոչ մի բացահայտում էլ չի լինի»,- ասել է Սեդա Սաֆարյանը:
Վկայակոչելով IRAN օրաթերթը՝ «Ժամանակը»-ը գրում է, որ Իրանի ազգային նավթազտման ու նավթամթերքի տարածման ընկերության նախագահ Ալի Ռեզան Զեյղամին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանն օրական 3 միլիոն լիտր նավթամթերք է արտահանում, որից Հայաստանին է վաճառվում 750 հազար լիտրը: Ըստ Զեյղամի`եթե Հայաստանի հետ համաձայնությունները վերջնական դառնան, Իրանը պատրաստ է օրական ևս 750 հազար լիտր բենզին արտահանել Հայաստան:
Գնաճի մակարդակով աշխարհի 46 երկրների շարքում 3-րդն ենք
Հայաստանի և 45 այլ երկրների գնաճերի վերաբերյալ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանից բարձր գնաճ այս տարվա առաջին 4 ամիսներին ունեցել են միայն Բելառուսն ու Ղըրղզստանը, գրում է թերթը: Այսպես, այս տարվա ապրիլին , 2010թ. դեկտեմբերի համեմատ, Բելառուսում արձանագրվել է 10.9% գնաճ, Ղըրղզստանում `6.8 %, Հայաստանում`5% : Մնացած երկրներում արձանագրվել է 4.8%-ից պակաս գնաճ: Վրաստանում արձանագրվել է 4.8% գնաճ, Ռուսաստանում՝ 4.3%, Թուրքիայում `2.4%:
Թերթին հասած տեղեկություններով, օրերս Սևանում կայացել է ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովին պատկանող «Ախ Թամար» հյուրանոցային համալիրի բացումը: Ճոխ հանդիսությանը մասնակցել են երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց թվում` ոստիկանության համակարգի վերնախավի ներկայացուցիչներ: Ըստ թերթի, հանդիսությունն անցել է առանց միջադեպերի, կրակոցներ չեն հնչել, մարդ չի սպանվել, հյուրերից որևէ մեկը չի արժանացել Ալրաղացի Լյովի թիկնազորի ուշադրությանը: Ի դեպ, «Ախ Թամարի» բացմանը հրավիրված է եղել ոչ միայն Սերժ Սարգսյանի ազգուտակը, այլև Ռոբերտ Քոչարյանի հետ ազգակցական կապեր ունեցող որոշ անձինք, գրում է «ՉԻ»-ն:
Երեկ գիշեր` ժամը 4.35-ի սահմաններում «Լինսի» հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին պատկանող Երևանի Ավան թաղամասի Աճառյան փողոցում գտնվող տներից մեկի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել, գրում է «ՀԺ»-ն: Տան պարսպի վրայով ներս ցատկելով տան բակ, 5 դիմակավորված անձինք բացել են զուգարանի պատուհանը, այնտեղից մուտք գործել տուն, պարանով կապել այդ պահին տանը եղած 4 մարդկանց և զենքի գործադրմամբ պահանջել տանը պահվող գումարն ու ոսկեղենը: Պարզելով, որ դրանք պահվում են չհրկիզվող պահարանում, ավազակները հենց այդ պահարանը տեղափոխել են տանտերերին պատկանող Nissan Patrol մեքենայի բեռնախցիկը և նույն մեքենայով հեռացել: Առավոտյան ժամը 9.40-ի սահմաններում նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Շենգավիթում: Ոստիկանությունում հաստատել են թերթի այս տեղեկությունները` հայտնելով, որ հարձակման ենթարկվածներից երկուսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հրաժարվել է պետի պաշտոնից
Ըստ թերթի տեղեկությունների, ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Դարբինյանը հրաժարվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու առաջարկությունից: Այդ պաշտոնը նրան առաջարկվել էր այլևս նախկին պետ Կարինե Կիրակոսյանի «սեփական դիմումից» հետո:
Անդրադառնալով օրեր առաջ «Արմենիա»-ի ուղիղ եթերում Հովհաննես Ազոյանի արտասանած «քաղբանտարկյալներ», «Նիկոլ Փաշինյան», «նախագահի համարձակություն» և նմանատիպ բառերին՝ «Հրապարակ»-ը գրում է. «Այդ եթերը վարում էին հաղորդավար Ավետ Բարսեղյանը և երգչուհի Հասմիկ Կարապետյանը: Եթերը բաժանված էր երկու մասի: Երկրորդ մասի հյուրն էր «Արմենիա»-ի ղեկավարներից մեկը, որը փորձում էր շտկել Հովհաննեսի անկեղծությունը: Այդ պահին Ավետ Բարսեղյանը թեթևակի առարկեց ղեկավարությանը և փորձեց պաշտպանել Հովիկին: Դեպքից ընդամենը երկու օր անց, պատճառաբանելով ոչ ճշտապահությունը և խոստանալով մեկ այլ հաղորդաշար, Բարսեղյանն աշխատանքից ազատվեց: Արդյոք դրա իրական պատճառը Ավետի համարձակությո՞ւնն էր ընկերոջ խոսքը գետնով չտալու համար փորձ կատարելիս, թե՞ իսկապես ալիքի ամենառեյտինգային մարդկանցից մեկին կարող էին աշխատանքից հանել ուշանալու համար՝ միանշանակ պատասխան չկա»:
Թերթի տեղեկություններով՝ այդ որոշումը դժգոհություն է հարուցել Ավետի գործընկերների միջավայրում:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի գործով օրեր առաջ հատուկ քննչական ծառայություն հարցաքննության էր կանչվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, գրում է «Առավոտ» օրաթերթը:
Օրաթերթի աղբյուրի պնդմամբ, Համբարձումյանի վիճակը լուրջ է, և չի բացառվում, որ այս գործով ներգրավվի որպես մեղադրյալ:
Թերթը հիշեցնում է, որ Թամամյանը կալանավորված է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Նրան մեղադրում են 2010 թվականին սպանված Խաչիկ Մկրտչյանի սպանության գործի ընթացքը միտումնավոր խեղաթյուրելու համար:
Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ՝ Կարինե Շահինյանի որդու՝ Արսեն Ահարոնյանի վրա «սարքած» սպանության գործով դատաքննությունը ընթացքի մեջ է, տեղեկացնում է «ՉԻ»-ն և հավելում, որ Հովհաննես Թամամյանի մասով գործն առանձնացվել է, և դրա քննությունն, ըստ էության, կապ չի ունենալու սպանության հանգամանքների մասով տարվող դատաքննության հետ։ Իսկ սպանության համար հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված 7 անձանցից մեկը՝ Նարեկ Օհանջանյանը, նախօրեին ազատ է արձակվել համաներման ակտի կիրառման արդյունքում։ Սպանության համար հարուցված քրեական գործի շրջանակներում՝ Նարեկը ձերբակալվել էր այն պատճառով, որ «ռազբորկային» մեկնած տղաները «օգտվել էին» հենց նրա ավտոմեքենայից։ Ըստ թերթի՝ մեղադրանքը դատարանում պաշտպանում է Կորյուն Փիլոյանը։
Թամամյանի ձերբակալությունից հետո սպանության մեղադրանքը հանվեց Շահինյանի քրոջ որդու վրայից և դրվեց 32-ամյա Վռամ Բաղդասարյանի վրա։ Հենց նրա անունն է, որ կապվեց ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի թիկնազորի հետ։ Վռամը Հովհաննես Շահինյանի սանիկն է, մեկուկես տարի առաջ կայացել է Վռամի հարսանիքը, իսկ հարսանիքի քավորը եղել է Հովհաննես Շահինյանը։ Ի դեպ, երբ պարզվել է, որ Շահինյանի քրոջ որդու՝ Արսենի մասով հնարավոր չէ գործ սարքել, այսինքն՝ «ինքապաշտպանություն ձևակերպել» և Արսենին «պրծացնել», Շահինյան Հովհաննեսն իր մոտ է կանչել սանիկին՝ Վռամին, ու նրան հորդորել է հանձնվել դատախազություն և սպանությունը «վիզ վերցնել»։ Վռամը հրաժարվել է։ Թե ինչպես է զարգացել այս պատմությունը, և էլ ովքեր են տարբեր կարգավիճակներով «ներգրավվել» այս քրեական գործում՝ «ՉԻ»-ն խոստանում է անդրադառնալ առաջիկայում:
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արա Սահակյանի եղբոր նկատմամբ 15 և ավելի տարիներ ընթացող քրեական հետապնդումը մոտ մեկ ամիս առաջ դադարեցվել է։ Ըստ «Հրապարակ»-ի՝ ժամանակին այս քրգործի հարուցման հարցում էական դերակատարում են ունեցել Վանո Սիրադեղյանը և Խաչատուր Սուքիասյանը։ Սահակյանի եղբայրը, թողնելով տուն-տեղ-ունեցվածք, դիմել է փախուստի և տարիներ շարունակ թաքնվել Ռուսաստանում։ Մոտ մեկ ամիս առաջ իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել և փակել այդ գործը։ Ի դեպ, Արա Սահակյանը, որը տևական ժամանակ է, ինչ գրեթե չի շփվում ՀՀՇ-ի և իր նախկին ընկերների հետ, նոր աշխատանքի է անցել՝ նրան առաջարկել են աշխատեցնել Աղվերանի հանգստյան տներից մեկը, որը ժամանակին կառավարության ամառանոցն էր։ Ամառանոցը հետագայում սեփականաշնորհվել է, և այժմ Արա Սահակյանը ստանձնել է այդ հանգստյան տան տնօրենի պաշտոնը և շինարարություն է իրականացնում, գրում է թերթը։
Պետական դումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը բնակվում է Կալիֆորնիայի Բևերլի Հիլզում, ըստ «Ժամանակ» օրաթերթի՝ գրել է The Wall Street Journal-ը: Թերթը տեղեկացրել է, որ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը ԱՄՆ իշխանություններին է փոխանցել Եղիազարյանին արտահանձնելու բոլոր փաստաթղթերը: Սակայն, քանի որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև չկա արտահանձնման պայմանագիր, հիմա ամերիկյան պաշտոնյաներն ուսումնասիրում են Եղիազարյանի այն հայտարարությունները, թե ինչ կկատարվի իր հետ, եթե իրեն վերադարձնեն Ռուսաստան: Այս պահին պարզություն չկա նաև Եղիազարյանի միգրացիոն կարգավիճակի հարցում. նա ԱՄՆ-ում է գտնվում անցած տարվա սեպտեմբերից: Ավելի վաղ Եղիազարյանը պատրաստվում էր քաղաքական ապաստան խնդրել ԱՄՆ-ից: Հոդվածագիրը հեգնում է, որ այս հակամարտությունը կարծես ստեղծված լինի Հոլիվուդի համար: Եղիազարյանի նկատմամբ վարկաբեկման գործընթացն ընթանում է հենց ԱՄՆ-ում: Վերջերս հրապարակվել էին նրա լուսանկարներն անծանոթ կանանց հետ: Փաստաբանները նշել են, որ դա արվում էր, որպեսզի Եղիազարյանը հետ կանչեր Կիպրոսի դատարան ներկայացրած հայցը, որով Պետդումայի պատգամավորը պահանջում էր վերադարձնել իրենից «անօրինականորեն խլած ունեցվածքը»:
Երեկ «Առավոտ»-ի խմբագրություն է զանգահարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը և հայտնել, որ հիմնարկի ղեկավարությունը վերջապես բացահայտել է, թե ինչու իրեն չեն համաներում: Պարզվում է՝ պարոն Հացպանյանը չի կրում ազատազրկվածների հատուկ հագուստը և առավոտյան չի կանգնում «ներկա-բացակայի»`այդպիսով չարամտորեն խախտելով կարգապահությունը: «Առավոտ»-ին հայտնի է դարձել ևս մի զավեշտալի մանրամասն. օրերս նրա տուն է այցելել թաղային ոստիկանը, որի վրա դրված էր պարտականություն`վերահսկողություն սահմանել «համաներմամբ ազատ արձակված Սարգիս Հացպանյանի վրա»: Թերթը հիշեցնում է, որ քաղբանտարկյալի «օրացուցային» ժամկետն ավարտվում է հունիսի 9-ին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.