29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ Արարատի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի խմելու և կենցաղային օգտագործման ջրի հսկիչը գյուղացիներին զգուշացրել է,թե «Ջուր հավաքեք պահեք մեկ շաբաթ ջուր չի լինելու:ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամայնի հողերն են ջրելու»: Այն, որ ոռոգման ջրերը հողի համար առավել սննդարար են ,քան աղբյուրինը,բոլորին է հայտնի: Սակայն, երբ Աբրահամայնի մարդիկ ընտրել են երկրորդ տարբերակը կամ երկուսը միասին ,խոսում է այն մասին, որ գյուղնախարարության հեքիաթներին հակառակ` մարզում ոռոգման ջրի խնդիր կա:Ի դեպ, հսկիչը մխիթարել է, թե իրենք մենակ չեն` հարակից երկու գյուղերը ևս բախտակից են: Գյուղում,որտեղ գյուղացիներին զգուշացվել է , շաբաթական 2, լավագույն դեպքում 3 անգամ են ջուր տալիս,այն էլ մի քանի ժամով,մինչդեռ Աբրահամյանի ծննդավայրում`Մխչյանում, շուրջօրյա ջրամատակարարումն ապահովված է:
Երեկ հայտնի է դարձել, որ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը և Հրաչյա Հակոբյանը Հայոց համազգային շարժում կուսակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել, գրում է «Ժամանակ»-ը և հավելում, որ ՀՀՇ կուսակցության վարչության քարտուղար Վահագն Հայոցյանն իր հերթին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ կուսակցության անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Հայոց համազգային շարժումից դուրս գալու վերաբերյալ դիմում չի ներկայացրել:
Երեկ «Առավոտ»-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները Երևանի Հալաբյան փողոցում կատարում ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի աշխատակցի դերը: Ըստ թերթի թղթակցի՝ ԴԱՀԿ երկու աշխատակից կարմիր դրոշակներով Հալաբյան փողոցի ՀՀ արդարադատության նախարարության և ԴԱՀԿ շենքի դիմաց կանգնեցնում էին ավտոմեքենաները:
Պարզվել է, որ ԴԱՀԿ վարչական տարածքից դուրս էր գալիս «Մերսեդես 550» մակնիշի 500 LS 10 համարանիշի ավտոմեքենան, որը սպասարկում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին` «Քեթրինի Միհրանին»: Նույն շենքում աշխատում է նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որի համար, սակայն, ըստ թերթի ականատես աղբյուրների, Հալաբյան փողոցը կաթվածահար չի լինում:
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարել է, թե իբր «Ղարաբաղ» կոմիտեի ձևավորման ժամանակ ԿԳԲ–ն իրենց զգուշացրել էր, թե «չփորձեք անգամ մոտենալ հարթակին, դուք այնտեղ տեղ չունեք, սա մեր շարժումն է»։
«ՉԻ»-ն այսպես է հակադարձում նրան. «Շա՛տ ապրի Ռազմիկ Զոհրաբյանը։ Մարդ առնվազն մի 7-8 «բակալ» գարեջուր խմած պիտի լինի՝ հայտարարելու համար, որ ղարաբաղյան շարժումը մեր ազգային զարթոնքն էր, իսկ «Ղարաբաղ» կոմիտեն՝ ԿԳԲ–ի ստեղծածը։ Ստացվում է, որ մեր ազգային զարթոնքը ԿԳԲ-ն է կազմակերպել։
Բայց խնդիրը միայն սա չէ։ Ուշադրություն դարձրեք՝ ազգային զարթոնքի օրերին, փաստորեն, ԿԳԲ–ն ու ԱՄԿ–ի անդամները լավ էլ կոնտակտի մեջ են եղել ու երկխոսել են։ Ավելին՝ ԱՄԿ անդամները, փաստորեն, կատարել են ԿԳԲ-ի հրահանգը, և, ինչպես Ռազմիկ Զոհրաբյանն է ասում՝ «իհարկե՝ մենք մեր քաղաքական գործունեությունը շարունակում էինք «Ղարաբաղ» կոմիտեից ու ՀՀՇ-ից առանձին»։
Հետաքրքիր է՝ ԿԳԲ–ի ուրիշ ո՞ր հրահանգներն է կատարել Ռազմիկ Զոհրաբյանը, կամ արդյո՞ք իր քաղաքական գործունեության մեջ միշտ է հետևել ԿԳԲ–ի հորդորներին»։
Թերթը գրում է, որ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին քաղաքապետ Կարեն Կարապետյանն այդ պաշտոնում նշանակել է կանոնադրության խախտմամբ։ Ըստ կանոնադրության՝ տնօրենը պետք է ունենա մասնագիտական բարձրագույն կրթություն, որը, սակայն, Ռուբեն Խաչատրյանը չունի։ «Ես չունեմ բարձրագույն մասնագիտական կրթություն այս ոլորտում, ես ունեմ բավականաչափ փորձ վայրի բնությունում աշխատելու, ուսումնասիրելու վայրի բնությունը, կենդանական աշխարհը և էկոլոգիական հիմնախնդիրները»,- թերթին ի պատասխան՝ ասել է Կենդանաբանական այգու նորանշանակ տնօրենը և թվարկել իր մասնագիտությունները. «Ես մի քանի մասնագիտություն ունեմ, առաջին կրթությունս կինոռեժիսուրան է, 2-րդը՝ երաժշտական կրթությունն է և քանդակագործությունը, ինչպես նաև Գերմանիայում անցել եմ դասընթացներ հիմնականում կայուն շրջակա միջավայրի կառարվարմանը վերաբերող, ամառային դպրոցների եմ մասնակցել և այլն»։ Նա նաև զուգահեռ է անցկացրել, թե կանոնադրությունն ընձեռում է կենդանիներին վաճառելու հնարավորություն, և քանի որ ինքը դրանով չի զբաղվում, ապա նշանակում է՝ ինքը ևս խախտում է այդ կանոնադրությունը։
«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ ոստիկանության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին օրերս հաջողվել է հայտնաբերել եւ կալանավորել թմրամիջոցներ օգտագործողների եւ վաճառողների մեծ խումբ։
«Ըստ հավաստի տեղեկությունների՝ ձերբակալվածների մեջ է վերջին տասը տարվա ընթացքում թմրադեղերի ամենամեծ խմբաքանակն ու տեսականին Հայաստան ներկրող Վաչագան Ազիզյանը` Գնդի Վաչոն, որը վերջին յոթ տարիներին գրեթե անձեռնմխելի է եղել` վայելելով մի շարք պաշտոնյաների հովանավորությունը
Պարզվում է, ՀՀ ԱԺ-ն լուծարելու իրավական հիմք ոչ թե չկա, այլ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն է որոշել խորհրդարանը ցրելու սահմանադրական հիմքը «ջրել», այն հայտարարելով «մարված կամ միգուցե բացթողնված»: Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը Թովմասյանից հետաքրքրվել է, թե արդյոք վերջին մեկ տարում չի՞ եղել դեպք, երբ ԱԺ-ն կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված օրենքի նախագիծը մեկ նստաշրջանի ընթացքում չի քննարկել, ինչը, ըստ ՀՀ Սահամանդրաւթյան 74.1 հոդվածի, հիմք է խորհրդարանը լուծարելու համար: «Ես նման դեպք չգիտեմ»,-պատասխանել է Թովմասյանը: Լրագրողը հիշեցրել է աղբահանության սակագինը բարձրացնելու վերաբերյալ օրենսդրական փաթեթի ճակատագիրը, երբ անհետաձգելի ճանաչված փաթեթը աշնանային նստաշրջանի ընթացքում ԱԺ-ն այդպես էլ չքննարկեց: Թովմասյանն ասել է. «Եթե հինգ տարի առաջ նման դեպք է եղել, դա չի նշանակում, որ ԱԺ-ն կարող է լուծարվել: Այդ դեպքին անմիջապես պետք է հաջորդեր լուծարման գործընթացը»: «Մինչդեռ ԱԺ լուծարելու հիմքի կիրառումը Սահմանադրությամբ որեւէ կերպ սահմանափակված չէ եւ կիրառելի է տվյալ խորհրդարանի գործունեության ողջ ընթացքում:
«Տարիներ առաջ, երբ Արտաշատ քաղաքի թիվ 6 դպրոցի տնօրեն նշանակվեց Աննա Խուսավերդյանը, արտաշատցիները դա ընկալեցին որպես նրա հոր` Կծան Միշայի հանդեպ Ռոբերտ Քոչարյանի անձնական երախտագիտության արտահայտություն: Ոլորտին տեղյակ մարդիկ նշում են, թե ամբողջ Հայաստանում Աննա Խուդավերդյանը միակն է, որ լոգոպեդի որակավորմամբ` նշանակվել է տնօրեն»,-գրում է թերթը` հիշեցնելով, որ Կծան Միշան` Միշա Խուդավերդյանը հայտնի դարձավ Խուճուճ Էդոյի` Էդուարդ Մադաթյանի դեմ սարքված գործի շրջանակներում. Կծանը իրավապահ մարմիններին հայտնել էր, որ Խոսրովի արգելոց այցելող Խուճուճ Էդոն պատվիրել է սպանել խոսրովում հաճախակի որսի գնացող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանին:
«Որսի սիրահար պաշտոնյաների համար «որսաշան» կարգավիճակ ունեցող, այսինքն` խված որսի ետեւից վազող Կծանը պարգեւատրվեց 2003 թ, ընդդիմության շարքերն անցած Մադաթյանին ամբաստանելու համար: Սակայն եկել են պարգեւները ետ վերցնելու ժամանակները: Արտաշատի մեր աղբյուրների փոխանցմամբ` Կծանի աղջկա դպրոցում առաջին անգամ լուրջ ստուգումներ են անցկացվել: Նախնական տվյալներով` պարզվել է, որ Աննա Խուդավերդյանը դպրոցի յուրաքանչյուր ուսուցչից յուրացրել է առնվազն 1 միլիոն դրամ»,-տեղեկացնում է «ՉԻ»-ն: Արտաշատում որպես «Կծանի աղջկա դպրոց» հայտնի դպրոցում տիրող վիճակի եւ ստուգումների մանրամասները թերթը խոստանում է ներկայացնել առաջիկայում:
Վաղ առավոտից Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգու մարդաշատությունը աչք էր ծակում։ «Եհովայի վկաներ» աղանդի անդամները որոշել էին մարզային եռօրյա համաժողով անցկացնել Երկաթուղայինների ակումբում, սակայն հանդիպել էին փակ դռների և ոստիկանների։
Ոստիկանության փոխգնդապետ Հայկ Էվինյանը պարզաբանեց, որ միայն հասարակական կարգը պահպանելու համար են եկել. «Սեփականատերը դեմ էր իրենց ներս թողնելուն, մեր կողմից որևէ խոչընդոտ չկա։ Նրանք պահանջում են, որ ոստիկանությունը պարտադրի սեփականատիրոջը, սակայն դա ոստիկանության իրավասությունը չէ»,– ասաց Հայկ Էվինյանը և հավելեց, որ խախտված պայմանագրի հարցը այստեղ չէ, որ պետք է վիճարկվի։
Նախօրեին Վանաձորի բոլոր երիտասարդական կազմակերպությունները նամակներ են հղել Երկաթուղայինների ակումբի տնօրինությանը, որպեսզի հավաքը չկայանա։
Մինչ վկաների բազմությունը սպասում էր բանակցությունների ավարտին, փորձեցինք հանդիպել կամզակերպչին։ Անվստահություն ցուցաբերելով լրատվամիջոցների նկատմամբ, հավաքվածների մեջ շրջող մի քանի կոստյումավոր տղամարդիկ սկսեցին խոչընդոտել լրագրողների աշխատանքը, նախօրոք զգուշացնելով «հավատացյալ հոտին»՝ ոչ մի հարցի չպատասխանել։ Նկատենք, որ սա օրենքի խախտում է, ինչպես օրենքի խախտում է ՀՀ զինված ուժերում ծառայելուց հրաժարվել քարոզելը։ Մի բան, որ լրագրողներին խոչընդոտելուց ավելի լավ են անում «Եհովայի վկաները»։
Օրաթերթի տեղեկություններով` ՀՀՇ մի խումբ ակտիվիստներ դիմումներ են ներկայացրել ՀՀՇ վարչությանը` կուսակցությունից դուրս գալու մասին: «Թեև ՀՀՇ նոր ղեկավարությունը` Արամ Մանուկյանի գլխավորությամբ, ամիսներ առաջ որոշել էր կուսակցականների վերագրանցում անել, և նրանք, ովքեր չեն վերագրանցվել, մեխանիկորեն համարվել են կուսակցության շարքերից դուրս մնացած, սակայն քանի որ նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ՀՀՇ և ՀԱԿ շարքերում կրքեր է բորբոքել ու մեղադրանքների տեղիք տվել, թե` մի կուսակցությունից դուրս չեկած, նորի մեջ են մտել, որոշել են դիմումներ ներկայացնել: Ի դեպ, «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչիկ Քոքոբելյանը ջանք չի խնայում, որ տպավորություն չստեղծվի, թե իրենք «քանդում են» ՀՀՇ-ն, սակայն ՀՀՇ-ականները դիմել են նոր կուսակցության մեջ մտնելու խնդրով: Նրանք հիմնականում նախկին ընտրություններում վստահված անձինք են եղել և ձայներ ապահովել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.