29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Իշխանական քարոզչամեքենաները սրտաճմլիկ վերլուծություններ են անում, թե բա չեք ասի՝ Հայ ազգային կոնգրեսը պառակտվում է, գրում է թերթը և հավելում, թե քանի որ վերջին օրերին այս թեման հաճախ է քննարկվում, թերևս արժե ավելի հանգամանորեն անդրադառնալ խնդրին…
Վերջին հաշվով մարդկանց ցանկացած խումբ էլ կարող է մի քանի օրում տարբեր անվանումներով մի 40–50 կուսակցություն գրանցել, հետո դրանք միավորել ու անունը դնել, ասենք, «Նոր կոնգրես», բայց ի՞նչը պիտի փոխվի դրանից, եթե համակիրներ չկան, հարցնում է թերթը։ Այլ կերպ ասած, ըստ թերթի, Կոնգրեսի պառակտման մասին խոսակցություններն իրական կլինեին միայն այն դեպքում, եթե Կոնգրեսի 500 հազար համակիրներից, ասենք, հարյուր հազարը երես թեքեին ՀԱԿ–ից և գնային այլ ուժերի հետևից։ Կա՞արդյոք ՀԱԿ–ում այդպիսի պրոբլեմ, հարցնում է թերթը և պատասխանում՝ իհարկե չկա, հետևաբար՝ «պառակտման» շուրջ խոսակցություններն ավելորդ են։
Թալանել է նաև հարկայինի պետին
Նախօրեին Գարեգին նժդեհի անվան հրապարակում ոստիկանների վնասազերծած «ջրի մարդը», որը հիվանդանոցում մահացել էր, ոստիկանության կողմից կասկածվում էր նաև մի քանի ավազակային հարձակումներ կատարելու համար: Երեկ թերթին հայտնի է դարձել, որ նա կարողացել է «ջրի մարդ» անվան տակ ներխուժել Մաշտոցի վարչական տարածքում բնակվող Աբովյան քաղաքի ծառայության պետ Լյուդվիգ Ղազարյանի տուն: Նա հաջողեցրել է մուտք գործել հարկայինի պետի տուն և նրա տիկնոջից զենքի սպառնալիքի տակ հափշտակել 6200 ԱՄՆ դոլար և ոսկյա զարդեր: Հավանաբար հարուցված քրեական գործը, որը երեկ տեղափոխվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթ, տուժող կճանաչի նաև հարկայինի պետին, ենթադրում է թերթը:
Թերթը գրում է, որ ռուսական Regnum լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը Lragir.am-ին մեկնաբանություն է տվել` կապված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին տեղեկատվության հետ: Մոդեստ Կոլերովն ասել է. «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի տարածած Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին տեղեկատվության` REGNUM-ին փոխանցած հերքումը հաղորդեց ինձ անձամբ ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պեսկովը: Ես Քոչարյանի ներկայացուցիչների փոխարեն չէի ընկնի հիշողությունների գիրկը և կտայի ինձ դժվարին մի հարց` ինչու՞ Պուտինի պաշտոնական ներկայացուցիչը որոշեց հերքել հանդիպման մասին տեղեկատվությունը, ինչու՞ նա չցանկացավ ցույց տալ Պուտինի համերաշխությունը Քոչարյանի հետ: Եվ ինչու՞ նոր լուրը հանդիպման մասին կամ մեկ այլ հանդիպման մասին տեղեկատվությունը ի հայտ եկավ միայն հայկական կողմի գործադրած հատուկ ջանքերից հետո»:
Սիեթլում Թուրքիայի պատվավոր հյուպատոս Ջոն Ուֆուկ Գյոկչենն «Առավոտ»-ի հետ զրույցում հայ-թուրքական խնդիրները մեկնաբանել է այսպես. «Երբ դու ուժ ես գործադրում, միշտ կլինի հակազդեցություն: Հավատացեք, թուրքական կողմն ավելի շատ պաշտպանվում է` չի փորձում հարձակվել»: Թերթի հարցին`մի՞թե պաշտպանական միջոց է սահմանը փակելը, պատասխանել է. «Ոչ, խնդիրն այս տարածաշրջանում քաղաքականությունն է: Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»:
«Առավոտ»-ի զրուցակիցը նաև հավելել է. «Եթե մենք ապրենք անցյալով` հավատացեք, երբեք իրար չենք հասկանա, և սահմանը կմնա փակ: Սահմանը փակ կմնա բարեկամության համար, և պատճառը կլինի այլ երկիր` ոչ Հայաստանը: Սահմանները փակ կլինեն Ադրբեջանի պատճառով»:
Թերթի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին վերջերս այցելած օտարերկրյա դեսպաններից մեկը նրա առանձնասենյակից դուրս գալուց հետո հետաքրքիր դիտարկում է արել: Նա նկատել է, որ գլխավոր դատախազի սեղանին Ֆեմիդայի՝ արդարադատության և օրինականության աստվածուհու արձանն է դրված, որի մի ձեռքում սուրն է, մյուսում՝ կշեռքը: Ընդ որում՝ կշեռքը խորհրդանշում է հավասարակշռված մոտեցում ոճրին և պատժին, ուստի արդարադատության ու օրինականության մակարդակը պայմանավորված է կշեռքի նժարների հավասարակշռվածությամբ: Դեսպանը նկատել է, որ աստվածուհու կշեռքի նժարները խիստ խախտված են՝ մեկը շատ վեր, մյուսը՝ շատ վար, այնպես, ինչպես դատախազությունը գործում է մեզանում՝ օրենքի ու օրինականության ոչ մի նորմ չպահպանելով:
Թերթի տեղեկություններով, նախօրեին Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ավազակային հարձակման մեջ կասկածվող Արման Ենգիբարյանի վրա մահացու կրակ բացած ոստիկանը կխրախուսվի լավ ծառայության համար։
Ոստիկանի անձնական տվյալները դեռևս չեն հրապարակվում։ Ըստ ոստիկանության թերթի աղբյուրների, արդեն հաստատվել է, որ Արման Ենգիբարյանը վերջին ամիսներին առնվազն հինգ ավազակային հարձակում է կատարել։
Երեկ «Առավոտ»-ը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվել է` ասում էիք, որ դատի եք տալու ԿԲ անդամների հասցեին վիրավորական արտահայտություններով հանդես եկած անձանց, ինչ-որ քայլ արե՞լ եք:
Թերթը հիշեցնում է, որ խոսքը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մասին է, որն իր հրապարակային ելույթներից մեկում ԿԲ վարչության պետերից մեկի մասին ասել էր «պաթոլոգիական ապուշ»: Ջավադյանը պատասխանել է. «Կենտրոնական բանկը ինստիտուցիոնալ կառույց է, մեր մոտեցումներն էլ են ինստիտուցիոնալ, մենք ունենք ինստիտուցիոնալ համբերություն: Մի քիչ էլ կսպասենք, և եթե որևէ կերպ շարունակվեն այդ վիրավորանքները կամ փորձեն ինչ-որ պատասխաններ տալ, այդ դեպքում՝ անպայման: Ներողամտությունն ու հանդուրժողականությունը լավ բան են, բայց դա չի նշանակում, որ լռելու ենք ու չենք գնալու դատարան: Եթե որևէ շարունակություն ունենա` միանշանակ կգնանք դատարան»:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մեկ շաբաթ առաջ վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության, տեղեկացնում է «Ժամանակ»-ը՝ հավելելով, որ առաջին անգամ բավարարվել է պետության կողմից հանրային գերակա շահ ճանաչված և քանդված տարածքի՝ Բուզանդի փողոցի 9 տան բնակիչներ Նելլի Մինասյանի և Ելենա Սեմիրջյանի հայցը: Հայցվորների փաստաբանը` Լիզա Գրիգորյանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցելով այս տեղեկությունը, պարզաբանել է` Եվրադատարանը համարել է, որ տարածքում թույլ է տրվել սեփականության իրավունքի խախտում և որոշել է պետության կողմից վճարվելիք փոխհատուցման չափը:
Գագիկ Ծառուկյանը մտահոգվա՞ծ է
«Այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պետք է մտահոգեր Հայ ազգային կոնգրեսի և Սերժ Սարգսյանի հնարավոր երկխոսությունը, միանգամայն տրամաբանական ու սպասելի էր: Ու բանն այստեղ միայն այն չէ, որ ԲՀԿ-ն կապվում է Ռոբերտ Քոչարյանի հետ, որն արդեն իսկ իր մտահոգությունը դրսևորել է ներքաղաքական երկխոսություն կոչված գործընթացի հանդեպ»,- գրում է «Ժամանակ»-ը` շարունակելով. «Գագիկ Ծառուկյանը հասկանալիորեն մտահոգված է ներկայիս ներքաղաքական գործընթացով, քանի որ եթե Սերժ Սարգսյանի հաջողվի միջնաժամկետ կամ առավել ևս երկարաժամկետ պայմանավորվածության հանգել Հայ ազգային կոնգրեսի հետ, ապա Գագիկ Ծառուկյանը նկատելիորեն կարող է կորցնել կշիռն իշխանական կոնֆիգուրացիայում: Այդ դեպքում նա թերևս կարող է դառնալ այսպես ասած համակարգային փոփոխությունների «զոհ», քանի որ թերևս ամենահարմար թեկնածուն է թե՛ որպես Սերժ Սարգսյանի թիմին անմիջականորեն չպատկանող օլիգարխ, թե՛ որպես հանրային ընկալումներում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված գործիչ, թե՛ նաև որպես հասարակական աջակցության որոշակի պաշարի պոտենցիալ պարունակող միավոր, որը կարող է համապատասխան աշխատանքի դեպքում խառնել Սերժ Սարգսյանի ներքաղաքական սցենարները, թելադրելով որոշակի պայմաններ:
Գագիկ Ծառուկյանը թերևս շատ լավ գիտակցում է, որ փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրով սանձելով ԲՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանն իրականում ընդամենը փորձեց ժամանակ շահել, մինչև որ կփորձի հնարավորինս կարգավորել փոխհարաբերությունը Հայ ազգային կոնգրեսի և նաև միջազգային հանրության հետ:
ԲՀԿ առաջնորդը թերևս գիտակցում է նաև, որ Սերժ Սարգսյանը չի կարող այդ հարաբերությունը երկար ժամանակ այսպես ձգել, և գալու է ինչ-որ առարկայական զիջման ժամանակը, որն էլ հենց կարող է լինել ԲՀԿ-ն»:
Հրապարակ»-ի տեղեկություններով, տարբեր անձինք՝ դատավորներ, լրագրողներ, «Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի» վճռից հետո զանգահարում են այս գործով դատավոր Ռուբեն Ափինյանին և հետաքրքրվում, թե այս կամ այն բառն ինչ «գին» կարող է ունենալ։
Օրաթերթը հիշեցնում է, որ դատարանը «Երկիր» թերթին պարտավորեցրեց Արզաքանցյանին վճարել 200 հազար դրամ՝ «լակոտ» բառով վիրավորելու համար։ Այժմ մարդիկ սկսել են «փիս» բառերի գնացուցակ կազմել։ Մեկին մասնավորապես հետաքրքրել է, թե չորստառանի հայտնի հայհոյանքն օգտագործելու դեպքում լրատվամիջոցն ինչքան «ծախսի» տակ կընկնի։ Ըստ թերթի՝ դատավոր Ափինյանը հումորով պատասխանել է. «Առնվազն կրկնակի՝ 400 հազար»։ Իսկ իրավաբաններից մեկը հետաքրքրվել է, թե հնարավո՞ր է «լակոտ» բառի դիմաց վճարվելիք գումարի շեմն իջեցվի, ասենք՝ մարդուն որակեն «լակոտիկ» և վճարեն ընդամենը 150 հազար դրամ տուգանք։
ՀՀ ԱԺ-ն լուծարելու հիմքերը նախատեսող` Սահմանադրության 74.1 հոդվածը որևէ ժամկետային սահմանափակում չի նախատեսում, և համապատասխան հիմքի առկայության դեպքում ոչ ոք չի կարող պնդել, թե կարող է կիրառվել որևէ կոնկրետ ժամկետում, «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին հայտնել է ՀՀ ՍԴ իրավախորհրդատվական վարչության պետ Լիանա Հակոբյանը։ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը թերթի թղթակցի հետ զրույցում պնդել էր, թե ԱԺ-ն լուծարելու հիմքերի առաջացման դեպքում լուծարումը պետք է տեղի ունենա անմիջապես։
Ըստ Հակոբյանի, սակայն, ԱԺ-ի լուծարման հիմքի օգտագործելը նախագահի, ԱԺ նախագահի կամ վարչապետի իրավունքն է, և ժամկետային սահմանափակում ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում։ ՀՀ ԱԺ-ն ցրելու հիմքը առկա է դեռևս անցած տարվա դեկտեմբերի 10-ից, երբ պարզվեց, որ ԱԺ-ն երեք ամիս շարունակ չի քննարկել աղբահանության սակագնի թանկացման մասին ՀՀ կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված օրենսդրական փաթեթը։ Ուստի վերը թվարկված պաշտոնյաները ցանկացած պահի կարող են սկսել ԱԺ լուծարման գործընթացը, գրում է «ՀԺ»-ն։
Երկու տարվա ազատազրկու՞մ անչափահասին բռնաբարելու համար
Սեփական դստերը սեռական բռնության ենթարկելու համար մեղադրվող տղամարդն օրերս ստորագրությամբ ազատ է արձակվել, «Հայկական ժամանակ» թերթին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Գործի նախաքննությունը շարունակվում է, տղամարդուն մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի հատկանիշներով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ, որը որպես պատիժ նախատեսում է առավելագույնը երկու տարվա ազատազրկում): Չի բացառվում, որ տղամարդու ազատ արձակումը կապված է գործում նոր հանգամանքների ի հայտ գալու հետ, գրում է օրաթերթը:
«Քաղաքական շրջանակներում, ինչպես նաև իրավապահ համակարգում շատերը գիտեն, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաճախ է լինում հարևան Վրաստանի Հանրապետությունում»,- գրում է «ՉԻ»-ն և հավելում. «Մեր աղբյուրների համաձայն` ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Հայաստանից մետաղյա խողովակներ է արտահանում Վրաստան: Խողովակներն արտադրվում են Հայաստանում, և դրանք, ասում են, մեծ պահանջարկ ունեն Վրաստանում: Բայց սա Ալիկ Սարգսյանի միակ բիզնես նախագիծը չէ Վրաստանի տարածքում: Որոշ ժամանակ առաջ Վրաստանում գործող բուքմեյքերական գրասենյակները փակվեցին. Վրաստանի նախագահ Սահակաշվիլին ինքն էր արգելել այդ գրասենյակների տարածումը: Որոշ ժամանակ անց հայերից բաղկացած ճարպիկների մի խմբի հաջողվեց բուքմեյքերական գրասենյակներ բացել հենց Թբիլիսիի կենտրոնում: Սահակաշվիլին անձամբ էր թույլատրել հայերին բացել այդ «կանտորաները» այն բանից հետո, երբ հայկական կողմից ազդեցիկ մարդիկ խառնվեցին: Խոսակցություններ կան, որ Ալիկ Սարգսյանն է Վրաստանում բուքմեյքերական գրասենյակների իրական սեփականատերը, և նրա հովանավորությամբ ինչ-որ մարդիկ աշխատեցնում են դրանք: Համենայնդեպս` վրացական հարկային մարմինների ներկայացուցիչներին դրա մասին զգուշացված է, և նրանցից առավել բարձրաստիճանները երբեմն հյուրընկալում և ընկերակցում են Ալիկ Սերգեյիչին` իր վրացական «հյուրախաղերի» շրջանակներում»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.