29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թերթի հոդվածագիրը գրում է. «Հայաստանում աղմկահարույց պաշտոնանկությունների 90 տոկոսը «մուտիլովկաների» արդյունքում է տեղի ունենում, հետևանքն էլ, որպես կանոն, լինում է, սեփականության կամ ազդեցության ոլորտների (այսինքն՝ ստվերային եկամուտների) վերաբաշխումը։ Որևէ մեկը չի հավատում չէ՞ այն բանին, որ Հայաստանում երկու բարձրաստիճան պաշտոնյաներ կարող են նստել սրճարանում ու բանավիճել, ասենք, երկրի ռազմավարական զարգացման տարբեր հայեցակարգերի շուրջ կամ քննարկել հասարակության բարոյահոգեբանական արժեհամակարգը կատարելագործելու ուղիները։ Հայաստանում դա բացառված է։ Բարձրաստիճան պաշտոնյաները լավագույն դեպքում իրար հետ քննարկում են, թե ում բիզնեսն ինչքան եկամուտ է բերում, ով է իրենցից հարուստ և ոնց անեն՝ նրա ունեցվածքը խլեն։ Հետևաբար՝ երբ խոսք է գնում իշխանական տարաձայնությունների մասին, ակնհայտորեն մեջտեղում բիզնես–շահերն են»։
Սեպտեմբերի 1–ին Ողջաբերդ գյուղի սկզբնամասում հայտնաբերվել էր բռնության հետքերով մարմին, որի անձը պարզվեց մոտ 2 շաբաթ հետո. «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանն էր։ Ըստ «Հրապարակ»–ի տեղեկությունների՝ կինն ունեցել է մեծ պարտքեր և տարբեր գործարքների մեջ է եղել, ու հավանաբար դա է եղել սպանության պատճառը։
Մահվանից մոտ 20 օր առաջ Աբրահամյանն այցելել է թերթի խմբագրություն։ Պատճառը եղել է «Մենք ու մենք» թերթին կատարված անդրադարձը, որտեղ մեջբերվել էր Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունն այն մասին, որ «Մենք ու մենք»–ի հետ համագործակցող լրագրող Էլինա Խաչատուրովան շորթում կատարելու մեղադրանքով ձերբակալվել է հուլիսի 30–ին։ Աբրահամյանը «Հրապարակ»–ի խմբագրությունում հայտնել է, որ վաղուց չի խմբագրում «Մենք ու մենք» թերթը։ Ժամանակին ինքն ու Քրիստինե Ավագյանը հիմնել են ՍՊԸ, մեկը եղել է խմբագիր, մյուսը՝ տնօրեն, սակայն ինչ–ինչ պատճառներով նրանց ջրերը նույն առվով չեն հոսել։ Աբրահամյանը հեռացել է և բացել մեկ այլ, բայց շատ նման բովանդակությամբ «Մենք մերոնցով» թերթը։ «Պարզապես ցանկացա ասեմ, որ իմ անունը չկապեք էդ թերթի և այդ միջադեպի հետ»,– ասել էր Աբրահամյանը։
Թերթը գրում է, որ Երեւանի պետական համալսարանում շրջանառվող լուրերի համաձայն` վերջին շաբաթների ընթացքում մեծ քանակությամբ ուսանողներ եւ երիտասարդ դասախոսներ են անդամագրվել Հայաստանի հանրապետական կուսակցությանը: «Հիշեցնենք, որ բուհի տարածքում քաղաքական գործունեություն ծավալելը եւ կուսակցական քարոզչությամբ զբաղվելը համարվում է օրենքի կոպիտ խախտում:
«Առավոտի» աղբյուրի փախնցմամբ, կուսակցականացման գործընթացը ԵՊՀ-ում ղեկավարուն է բուհի ուսանողական բաժնի պետ Միհրան Հակոբյանը: Կասկածից վեր է, որ այս ամենի մասին տեղյակ է նաեւ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որի հովանավորյալն է հենց հանդիսանում Մ. Հակոբյանը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն`Մ. Հակոբյանը ուսանողական խորհրդի եւ կուսակցական դասախոսների միջոցով ստեղծել է քաղաքական ուղղվածություն ունեցող կազմակերպչական ցանց, որը մի կողմից`օգտագործվում է ռեկտոր Արամ Սիմոնյանի հենարանը ամուր պահելու գործում, մյուս կողմից` ՀՀԿ շարքերը համալրելու արդյունավետ մեխանիզմ է: Այսպիով, Արամ Սիմոնյանի երիտասարդների խումբը ներկայումս ժրաջան աշխատանք է ծավալում ԵՊՀ-ում, եւ մոտ ապագայում մենք ականատես ենք լինելու «դեմքով դեպի կուսակցուուն» ծրագրի հաջորդ փուլերին»,- գրում է «Առավոտ»-ը:
Պետական միջոցները մսխվում են ոչ միայն ոստիկանության համակարգում (և այլուր), դրանք յուրացվում են նաև Պաշտպանության նախարարության համակարգում։ Այո, զինված ուժերում դրանք անցնում են միլիոնի նշաձողը, և սա նորություն չէ ոչ ոքի համար։ Թերթի տեղեկություններով՝ ՀՀ ռազմական ոստիկանությունում կա հարուցված մի քրեական գործ։ Գործը հարուցվել է Պնախարարության վարչության պետերից մեկի՝ ոմն Գևորգյանի վրա, ով զբաղվել է համակարգում իրականացվող շինարարական և տեղաբաշխման աշխատանքների կոորդինացմամբ։
Թերթը հրապարակային հարցեր է ուղղում Պնախարարությանն ու Ռազմական ոստիկանությանը՝ նշելով, որ պատասխանները ստանալուն պես կհամադրեն իրենց ձեռքի տակ գտնվող փաստաթղթերը, ապա հանես կգան նոր հրապարակմամբ՝ փորձելով հասկանալ՝ Դոնբասից Հայաստան քարածուխ և մազութ մտե՞լ է, թե՞ ոչ։
Ուրբաթ օրը կայացած ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցել են նաև «նեղացածները»՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու Սոցապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը։ Այս դեմքերի մասնակցությունը նիստին, նշանակում է, որ Սերժը ներել է նրանց։ Առաջիկայում քննարկվելու է նրանց որևէ ոլորտում տեղավորելու հարցը։
Թերթը գրում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երեւանի Մաշտոցի պողոտայի շուկան գնել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Այս պահին շուկայում լայնամասշտաբ շինարարություն է ընթանում: «Մեր տեղեկություններով, Սամվել Ալեքսանյանը մտադիր է շուկան դարձնել ամենամեծ Yerevan City-ն»,- գրում է «Ժամանակ»-ը:
Բուլղարիայի հայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ տեր Աբգար վարդապետ Հովակիմյանը թերթի հետ զրույցում հայտնել է, որ մինչև վերջերս առաջնորդարանի տակ գեյ-ակումբ է գործել։ Եկեղեցական վարչությունն էլ հայր սուրբի մոտ արդարացել է, թե դա «աղվոր դրամ կբերե»։
Թերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը սեպտեմբերի 2-ին կալանավորվելուց անմիջապես հետո տեղափոխվել է ոչ թե «Վարդաշեն», այլ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ։
«Մեր աղբյուրները փոխանցում են, որ «Երեւան-Կենտրոնում» Օհանյանին տեղավորել են այն նույն խցում, որտեղ գտնվում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը։ Այդ նույն՝ երկտեղանոց խցում, ի դեպ, ժամանակին պահվել է «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը», գրում է «Հայկական ժամանակ»-ը:
«ՉԻ»–ն արձանագրում է, որ Մանուկ Վարդանյանը 800 հազար րամ չի մուծել՝որպես իր բնական գազի վարձ։ Այդքան կազմել է Մանուկ Վարդանյանին պատկանող առանձնատան, ժողովրդի լեզվով ասած՝ «դաչայի» գազի վարձը։ Ավելին՝ թերթը պարզել է, թե ինչից է գոյացել այդքան գումարը. նախարարն իր առանձնատան լողավազանն ու շոգեբաղնիքն է «աշխատեցրել», որից էլ գոյացել է 800 հազար դրամ գազի վարձը։
«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով` Ռոբերտ Քոչարյանի՝ Իսակով պողոտայում գտնվող առանձնատանը նրան է այցելել Սերժ Սարգսյանը։ Այղ պատճառով Իսակով պողոտայի այդ հատվածը բավական երկար ժամանակ դժվարանցանելի է եղել։
«Ըստ լուրերի` Քոչարյանը և Սարգսյանը քննարկել են ներքաղաքական վերջին զարգացումների հնարավոր սցենարները։ Այս հանդիպման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու համար նախագահականից մեր թղթակցին առաջարկել Էին գրավոր հարցում ուղարկել, որի պատասխանը, սակայն, երեկ այդպես էլ չստացանք»,- գրում է թերթը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.