29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցած շաբաթ «Լավագույն մարզական ընտանիք 2011» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին ուղիղ տեքստով գովել է Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանին։ Տոնական ճաշկերույթից դուրս, մտերիմների շրջանակում, նախագահը հորդորել է աշխատել Խաչիկի պես։ «Հիտլեր ա, թե դեմագոգ՝ չեմ իմանում։ Ինչ ուզում եք ասեք։ Բայց հարկավոր ա գոնե նրա աշխատածի կեսն անել»,– ասել է նախագահը։ Այս «մեսիջը» Հանրապետական կուսակցությունում շատ լուրջ են ընդունել և չեն հասկացել, թե նախագահն ում վատ աշխատանքն է նկատի ունեցել։ Հիմա «վատերը» փորձում են «արծիվ Խչոյից» յուրացնել նրա աշխատաոճը։
«Առավոտ» թերթը գրում է, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 23.30-23.45 սահմաններում, Երևանի քաղաքապետարանի կենտրոնական մուտքից ոչ հեռու՝ պատի մոտ, «ֆոտոսեսիա» էր անցկացնում, որպես կանոն, դիմացի մայթին կանգնող կանացի շորերով տղաներից մեկը: «Կարճ փեշով ու երկար կեղծամով՝ նա տարբեր դիրքեր էր ընդունում ֆոտոխցիկի առջև: Շենքը հսկող որևէ ոստիկան չերևաց մոտակայքում»,- գրում է թերթը:
Թերթը գրում է, որ առաջիկայում հերթական քաղաքական հարսանիքը տեղի կունենան։ «Այս անգամ խնամիությամբ կկապվեն Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբոր՝ Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Արզուման Հարությունյանի ընտանիքները։ Կարապետյանն իր դստերը՝ Մանեին, կնության կտա Հարությունյանի որդուն՝ Հայկին», գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Որքան մոտենում է Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի օրը, այդքան հաճախակիանում են այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանի տոնական ելույթները, որոնց մեջ, ինչպես համոզվեցինք նախորդ օրը Ազգային պատկերասրահում, իսկ երեկ էլ` Սարդարապատում ունեցած ելույթների ընթացքում, պաթոսի պակաս ամենևին չի զգացվում: Փոխարենն այդ ելույթների մեջ ակնհայտորեն զգացվում է իրականության և իրատեսականության պակաս, քանի որ հնչում են խոսքեր, ձևակերպումներ, որոնք կամ ծիծաղ են առաջացնում, կամ զարմանք, որ հնարավոր է տեղյակ լինել հայաստանյան իրականությանը, այդ իրականության մեջ լինել իշխանության կրող ու ասել նման բաներ:
Մասնավորապես` Սերժ Սարգսյանը Սարդարապատում հայտարարել է, որ Հայաստանի անկախության ամենամեծ նվաճումը Հայաստանի քաղաքացին է. «Այդ նվաճումը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Հայաստանցին, ով ոչ միայն վայելում է սեփական օրենքներով ապրելու իրավունքը, այլ հենց ինքն էլ ստեղծում ու ընդունում է այդ օրենքները, գծում իր իրավունքի սահմանները: Եվ իհարկե, անհրաժեշտության դեպքում, ինքնիշխան ժողովրդի իրավունքով պարտադրում է իր կամքն ու իր օրենքները նրանց, ում համար մեր երկրի օրենքները դեռևս օտար են: Պարտադրում է իր իսկ ստեղծած ու իր կողմից վերահսկվող օրենքի պահապանների միջոցով: Այն պահապանների, ում լիազորում ու հարկադրելու իրավունք է վերապահում սեփական հայեցողությամբ: Պահապանների, ումից առաջինն է պահանջում օրինապահություն ու ծառայողական կարգապահություն»:
Մեղմ ասած` դժվար է հասկանալ այդ խոսքերի փիլիսոփայական իմաստը, իսկ երբ առարկայորեն նայում ենք հնչած մտքերին, ապա հարց է առաջանում, թե արդյոք Սերժ Սարգսյանը տեղյակ չէ՞, թե ովքեր են մեր երկրում օրենքներ ընդունում, թե ինչպես են մեր երկրում օրենքներ ընդունողներն առաջինը խախտում այդ օրենքները` պատգամավորական մանդատը համատեղելով բիզնես-գործունեության հետ, և դա դեռ քիչ է, նաև ակնհայտորեն ստելով հասարակությանը: Արդյոք Սերժ Սարգսյանը տեղյակ չէ՞, թե մեր երկրում օրենքի պահապանները լինելուն կոչված դատարաններն ու ոստիկանությունն ինչպես են իշխանական կլանա-օլիգարխիկ համակարգի օրենքները պարտադրում Հայաստանի ամենամեծ նվաճմանը` Հայաստանի քաղաքացուն: Ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանը տեղյակ չլինել, եթե նախագահ է դարձել ոչ թե այդ ամենամեծ նվաճումը հանդիսացող քաղաքացու քվեի, այլ մեր երկրի օրենքները աջ ու ձախ ոտնատակ տվող օլիգարխիայի և այսպես կոչված` օրենքի պահապանների ուժային գործողությունների շնորհիվ, որին զոհ գնացին Հայաստանի Հանրապետության անկախության տասը նվաճումներ` ՀՀ տասը քաղաքացիներ:
Թերթը գրում է, որ երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանը շատ արագ ավարտվեց։ Սովորաբար պատգամավորների հարցերն այնքան շատ էին լինում, որ մինչեւ աշխատանքային օրվա վերջը՝ ժամը 18:00-ն, չէր բավականացնում, ուստի հերթագրվածներից ոմանք ստիպված էին լինում իրենց հարցը հնչեցնել հաջորդ հարցուպատասխանի ժամանակ։
«Երեկ, սակայն, հարցուպատասխանն ավարտվեց 18:35-ին. պատգամավորները հարցեր չունեին կառավարության անդամներին։ Անշուշտ, այս կառավարությանը հարցեր ուղղելը պարզապես ժամանակի կորուստ է, եւ սա շատ լավ հասակացել են անգամ մանդատավորները։Հարցուպատասխանի ավարտից հետո հեռուստաընկերությունների օպերատորներն ու լրագրողները միջանցքում դիրքավորվեցին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցեր ուղղելու համար։ Վերջինս, սակայն, չհանդիպեց լրագրողներին, եւ աշնանային նստաշրջանի առաջին հարցուպատասխանն անցավ առանց Սարգսյանի ճեպազրույցի»։
ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի աղմկահարույց պաշտոնանկությունից և ձերբակալությունից հետո ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ջանք չի խնայում համակարգի գործունեությունը բարելավված ներկայացնելու և Օհանյանին հեռացնելու փաստն արդարացնելու ուղղությամբ։ Թերթը գրում է, որ Արսեն Գալստյանին ճանապարհային ոստիկանության պետ նշանակելուն պես նա իր մոտ է կանչել համակարգի գրեթե բոլոր ղեկավարներին և հրահանգել, որ Գալստյանին ծանոթացնեն համակարգի նրբություններին, միաժամանակ իր կարծիքը հայտնելով՝ «անփորձ է, բայց լավ տղա է»։
Թերթը գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Փամբուկյանը «կորել» է:
«Պատգամավորները չեն հիշում, թե երբ են նրան վերջին անգամ տեսել, լրագրողները` նույնպես: ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված քվեարկությունների արդյունքներով` նրա մասնակցությունը քվեարկություններին 0 տոկոս է: Այսինքն, ոչ մի քվեարկության չի մասնակցել: Այսինքն, «հավերժ բացակա» է:
Հարություն Փամբուկյանի կուսակից պատգամավորները խուսափում են պաշտոնապես ասել, թե որտեղ է իրենց գործընկերը: Փոխարենը ոչ պաշտոնապես ասում են, որ նա տեղափոխվել է Մոսկվա, այնտեղ է ապրում: Այսինքն, այսինքն, պատգամավորն իր ընտրողներին, ընտրատարածքը թողել-գնացել է: Բայց մանդատից չի հրաժարվել: Հավելենք, որ ըստ մամուլի հրապարակումների` Հ. Փամբուկյանն այս ընթացքում հասցրել է վաճառել իրեն պատկանող հայաստանյան բիզնեսների մեծ մասը: Իսկ ըստ ԱԺ պատգամավորների` առաջիկայում ևս նա կշարունակի նույն հաճախականությամբ բացակայել ԱԺ նիստերից»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթի տեղեկություններով, օրեր առաջ «Հոկտեմբերի 27-ի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է դատարան՝ պատիժը վերանայելու պահանջով։ Նախ, նա միջնորդել է ունենալ հանրային պաշտպան, ում միջոցով պետք է ստանար իրավաբանական օգնություն։ Հանրային պաշտպանի գրասենյակը նրան էր տրամադրել փաստաբան Տիգրան Գրիգորյանին։ Պատժի հետ կապված՝ դատապարտյալի դիմումը մերժվել է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, պատժի վերանայման հետ կապված դիմում էլ պատրաստում է նույն ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը։ Նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարո Աղաջանյանը երեկ հաստատեց այդ լուրը։
Որպեսզի հանրությունը կարողանա հասարակական վերահսկողություն իրականացնել բանակի վրա` բանակում կատարվող յուրաքանչյուր աղմկահարույց դեպքից հետո պետք է իմանա, թե ով է տվյալ զորամասի հրամանատարը, հրամանատարական կազմը, ի՞նչ հանցագործություններ են եղել այնտեղ և ինչո՞ւ են գրեթե միշտ զինվորները դատվում, իսկ հրամկազմը մնում անձեռնմխելի: Ո՞վ է այդ անձանց «նառուշիլովկա» տալիս` բանակում հայրենիքի պաշտպան սպանելու, ծեծելու ու չդատվելու համար: և այդ ամենի մասին իմանալուց հետո հասարակությունը պետք է հետևողական լինի և պայքարի, որ այդ անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության, որ այլևս փակ լինի նրանց ճանապարհը դեպի բանակ: Հատկապես այն զորամասերում (ինչպես արդեն աղմկահարույց դեպքերով հայտնի դարձած «Եղնիկներն» է), որոնք գտնվում են ադրբեջանցիների քթի տակ, պետք է զգոնությունն ու կարգապահությունը բարձրագույն մակարդակի վրա լինեն: Իսկ ի՞նչ է կատարվում Մարտակերտի հյուսիսում գտնվող «Եղնիկներում:
Ընթերցողների հիշողությունը թարմացնելու համար սկսենք YouTube-ում հայտնված աղմկահարույց տեսանյութից, որում նույն զորամասի 2-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր, 32-ամյա Սասուն Գալստյանը, 2010թ. հուլիս ամսին, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, գումարտակի ավտոհավաքակայանի տարածքում ծեծի և ծաղրուծանակի էր ենթարկում նույն գումարտակի ժամկետային զինծառայողներ` սերժանտ Գարիկ Հարությունյանին և շարքային Բակուր Եղիկյանին` ջուր լցնելով նրանց ականջների մեջ, հարվածելով և նվաստացնելով նրանց: Սասուն Գալստյանը հետագայում դատապարտվեց 3 տարվա ազատազրկման` իշխանազանցության համար:
Դատելով վերոնշյալ վիճակից` տրամաբանական է, որ զորամասից փախուստներն էլ շատ կլինեն: Բավականին վերջերս ժամկետային զինծառայողներից մեկին` արմավիրցի Հարություն Մեսրոպյանին դատել էին երկու ամսվա ընթացքում 3 անգամ զորամասն ինքնակամ լքելու համար և դատապարտել պատժի` 4 ամիս ժամկետով` պահելով կարգապահական գումարտակում: Երկու անգամ փախել էր զորամասից, մեկ անգամ էլ` Ալաշանի զինհոսպիտալից: Թե կոնկրետ ինչն է զինվորին ստիպել` այդպես հաճախակի փախուստի փորձ անել զորամասից և ինչու է հայտնվել զինհոսպիտալում, հայտնի չէ, բայց սպաները երեք դեպքերում էլ հայտնաբերել էին նրան` Չլդրանում, Մատաղիսում և վերադարձրել զորամաս:
Այս զորամասի հաջորդ տուժողը Մուսայելյան Գեորգին է. չգիտես ինչու` մարտական հերթապահության ժամանակ նրա կողոսկրերն էին կոտրվել: Դատվեցին համածառայակիցներ Սերգեյ Ղազարյանը և Սուրեն Գևորգյանը. նրանք խախտել էին կանոնագրքի կետերը և վիճաբանության մեջ մտել մարտական հերթապահություն կատարող կրտսեր սերժանտ Մուսայելյանի հետ` ձեռքերով ու բռունցքներով մարմնական բազմաթիվ վնասվածքներ հասցնելով նրան: Անցյալ տարի հոկտեմբերին նրանք երեքն էլ ընդգրկված են եղել մարտական հերթապահության մեջ և գտնվել հարևան տարբեր դիրքերում: Վաշտի հրամանատարությունից թույլտվություն են ստացել, և Սերգեյ Ղազարյանն ու Սուրեն Գևորգյանը գնացել են հարևան դիրք` տուն զանգելու համար: Այնտեղ գետնատնակում տղաներից ծխախոտ են ուզել, և իմանալով, որ ծխախոտը միայն այդ պահին առաջին գծում գտնվող Գեորգի Մուսայելյանի մոտ է` գնացել են ուզելու: Տեղ հասնելուն պես, իբր, տեսել են, որ նա քնած է` սաղավարտն ու զենքն էլ կողքը դրած:
Դա էլ առիթ է դարձել, որ մի լավ ծեծի ենթարկեն նրան: Համենայնդեպս, պաշտոնական աղբյուրներից բաց թողնված տեղեկատվությունն է դա, իսկ թե որքանով է դա ճիշտ` խիստ կասկածելի է, քանի որ զինվորական հանցագործությունները «բացահայտելիս» նախաքննական մարմինը մի վարկած ու հանգամանքներ է ներկայացնում, իսկ երբ փաստերը դնում ես իրար կողքի, լրիվ ուրիշ` հանցագործ աշխարհին բնորոշ պատկեր է ստացվում: Մարտական հերթապահությունից վերադառնալուց հետո Գ. Մուսայելյանին «տուբերկուլյոզ» հիվանդության կասկածանքով տեղափոխել են դիսպանսեր, որտեղ բուժզննության ընթացքում պարզվել է, որ նրա մոտ կողոսկրերի կոտրվածքներ կան, որոնք առաջացել են մարտական հերթապահության ընթացքում: Դատարանը նրանց դատապարտել էր 2-ական տարվա ազատազրկման` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնակարգը խախտելու, երկրի համար անակնկալ հարձակման վտանգ ստեղծելու համար և ԱԺ-ի հայտարարած համաներմամբ ազատել պատժի կրումից:
Անցյալ տարվա վերջին էլ ժամկետային զինծառայող Վոլոդյա Պողոսյանն էր «սիմուլյացիա» արել և ծառայությունից խուսափելու համար ասեղ կուլ տվել ու տեղափոխվել Ալաշանի զինհոսպիտալ: Հետո ինչ-որ դեղահաբեր խմել, դիզվառելիք սրսկել իրեն` ինքնազգացողությունն արհեստականորեն վատացնելու համար, որպեսզի չվերադառնա զորամաս: Դրանից հետո նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը, սակայն վերջերս նրան էլ համաներմամբ ազատեցին: Շարքային Արթուր Ղազարյանն էլ չի ցանկացել վերադառնալ նույն զորամաս: Անցյալ տարի` օգոստոսին, երբ լրացել է նրան հատկացված արձակուրդի ժամկետը, զորամաս հետ գալու ճանապարհին կանգ է առել Գորիս քաղաքում, դանակով ծանր մարմնական վնասվածք հասցրել իրեն և տեղափոխվել Ալաշանի զինհոսպիտալ:
Շարքային Պողոս Այրիյանն էլ անցյալ տարվա օգոստոսին, շարահրապարակում գտնվելու ժամանակ անզգուշորեն կրակել էր ինքնաձիգից և մոտ 3 մետր հեռավորությունից վիրավորել նույն դասակի շարքային Կտրիճ Դադայանին` նրան պատճառելով միջին ծանրության վնասվածք: Զորամասը լքելու այլ դեպքեր էլ են եղել, և այս ամենը գալիս է ապացուցելու, որ այս տղաները հավանաբար չարիքի փոքրագույնն են համարել ինքնախեղումը, քան ծառայությունը այդ զորամասում, որը չգիտես թե ինչով կավարտվի: Այս տարվա օգոստոսի 26-ին զորամասի մի քանի տղաների ձեռքով ծեծված, խոշտանգված ու մահացած Աղասի Աբրահամյանի օրինակը միայն հաստատում է այդ վարկածը: Հարց. հիմա ո՞վ է էս բարդակի պատասխանատուն:
Թերթը գրում է, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի` փակ շուկայի մոտ գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետը երեկվանից դադարեցրել է իր գործունեությունը: Սուպերմարկետի վրայից հանվել են «Երեւան սիթի» գրառումները, իսկ դռա վրա փակցված է «ստուգում» գրառումը: Սուպերմարկետի ամբողջ պարունակությունը երեկ հանվում էր տարածքից: «Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է պարզել, թե ինչ է տեղի ունենում, սպիտակ շապիկով մի սուբյեկտ հարձակվել է թղթակցի վրա եւ խոչընդոտել նրա աշխատանքը: Ընդհանրապես Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող օբկեկտների մոտ Լֆիկի բանդերլոգների հարձակումները լրագրողների վրա սովորական երեւույթ են դարձել: Նշենք, որ Ալեքսանյանը, ըստ որոշ տեղեկությունների, փակ շուկան վերածելու է հսկայական սուպերմարկետի «Երեւան սիթի» անունով, իսկ «Երեւան սիթիի» արդեն դատարկվող տարածքում գործելու է հագուստի խանութ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.