23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթը զրուցել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:
Այսօր ոստիկանության համակարգին առնչվող ամենաաղմկոտը շարունակում են մնալ Հովհաննես Թամամյանի եւ Մարգար Օհանյանի գործերը: Երկուսն էլ, փաստորեն, կալանավորված են: Ընդհանուր հասարակական տրամադրություններն այսպիսին են՝ եթե այս մակարդակներում նման վիճակ է, ուրեմն վերեւում մի բան այն չէ, ուրեմն կարելի է միայն ենթադրել, թե նրանցից վերեւում ինչ է կատարվում:
Բենզինի մասով ասեմ, որ դրա համար քրեական գործ է հարուցված, որի համար ցավում եմ, որ կապված էր Մարգար Օհանյանի հետ: Շատ ցավում եմ, մեր հարաբերությունների մասին բոլորը գիտեին: Նորմալ ընկերական, մարդկային հարաբերություններ էին: Մարգար Օհանյանը այդ մասին արդեն գիտեր, որ քննություն է կատարվում: Մինչեւ իր ձերբակալումը պնդում էր, որ ես կապ չունեմ: Մի անգամ եղավ ինձ մոտ եւ խնդրեց, թե «այսպիսի ինֆորմացիա ունե՞ք, ես խնդրում եմ ստուգեք. ուրեմն ես էլ եմ խաբված, ինձ էլ են խաբել, ես էլ եմ վիրավորված: Ստուգեք, մեղավորներին պատժեք», դրա մասին նա ասում էր մինչև իր ձերբակալումը: Հիմա չգիտեմ ինչ կասի, բայց նա մինչև վերջին պահը հրաժարվել էր: Ես ոչ թե դրանով ինչ-որ բան եմ ակնարկում, որ ես իմանայի ինքն էր՝ կներեի, ո՛չ, դա ներելու բան չէ:
Այսօր համակարգում վառելիքի լուրջ խնդիր ունենք, լուրջ պրոբլեմ կա: Կրճատումներ ունենք, որ համակարգը չի կարողանում իրեն հասանելիք ամբողջական բենզինը ստանալ: Այս պարագայում բենզին տանել և խանգարել համակարգի աշխատանքին… էլ չեմ խոսում կոռուպցիոն ռիսկերի մասին, որ տեսուչը բենզին չստանալով՝ պիտի անպայման ձեռնաքաշությամբ զբաղվի, որպեսզի վառելիք լցնելու համար գումար աշխատի: Ես դա ներել չէի կարող, անկեղծորեն եմ խոսում: Էլ չեմ խոսում մնացած պաշտոնյաների մասին, երկրի ղեկավարի մասին, որը իր հստակ պայմանները արդեն թելադրել է, մենք էլ պարտավոր ենք այս խաղի կանոններին ենթարկվել, այլապես ինքներս հանցագործություն ենք կատարում: Բենզինի մասին ես որեւէ պարզաբանում չունեմ, ինչ-որ լսել եք՝ այդ ամենը իրականություն է, իսկ ինչ վերաբերում է ավտոլվացումներին, արդեն ավարտել եմ ստուգումները, այնպես չէ, որ ամսական եղել է 30 միլիոն դրամ: Այդ ինֆորմացիան ճիշտ չէ ներկայացված: Օրինակ՝ տարեկան եղել է 30 միլիոն դրամ, մեկ անգամ եղել է 100 միլիոն դրամ, եթե չեմ սխալվում՝ 2009 կամ 2010 թվականին: Բայց ճանապարհային ոստիկանությունը միաժամանակ դրանից օգտվելու իրավունք ունի, մեքենաները պետք է մաքուր լինեն, դրա համար մենք գումար ենք նախատեսում, այնպես չէ, որ մեքենաները տանեն իրենց գումարներով լվանան: Բյուջեից այդ գումարները հատկացվում է, որ մեքենաները պետք է լվացված լինեն ու մաքուր, այլապես նրանք իրավունք չունեն դուրս գալ արտաքին ծառայության:
Մամուլում հրապարակումներ եղան, որ Մարգար Օհանյանի տեղակալը՝ Ստեփան Կարախանյանը, որի ցուցմունքների հիման վրա բերման էր ենթարկվել Օհանյանը, Հայաստանը լքել է:
Ես գիտեմ, որ այստեղ է: Հատուկ քննչական ծառայությունը նրա խափանման միջոցը փոխեց եւ ստորագրությամբ բաց թողեց, որովհետեւ նա քննությանը համապատասխան ցուցմունքներ տվեց, պարզաբանեց, եւ նրա մեղքը կոնկրետ բենզինի յուրացման հետ կապված՝ ուղղակի ինքը չէր: Պատճառաբանեց, որ ես ինքս չեմ ստացել, չեմ վերցրել, այնուհետեւ Մարգար Օհանյանի հետ կապվեց այդ ամենը, եւ Օհանյանը այս պահին կալանավորված է: Հետագայում կպարզվի, թե նա ուրիշ էլ ում հետ կարող էր բենզինը օգտագործել եւ ինչ ճանապարհով:
Տեղյա՞կ եք, որ Մարգար Օհանյանը Ձեր դեմ ցուցմունքներ է տալիս:
Ո՛չ: Ես տեղյակ չեմ այդ մասին եւ չգիտեմ ինչի մասին պետք է ցուցմունք տա: Ես չգիտեմ:
Սեպտեմբերի 17–ին թերթը անդրադարձել էր Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկան Կարեն Մկրտչյանի՝ 2003թ.–ի հուլիսի 2–ին տեղի ունեցած սպանությանը։ Անդրադարձի օրը գլխին մուրճով հասցված հարվածով սպանվել էր 64–ամյա դասախոս Արմինե Հովվյանը։ Նույն օրը ձերբակալվեց սպանվածի հեռու բարեկամ, 43–ամյա Կարեն Պետրոսյանը՝ Արմինե Հովվյանին սպանելու և նրա տունը հրկիզելու կասկածանքով։ Արմինե Հովվյանը դասավանդում էր Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանում, 30 տարի էլ դասավանդել էր ԵՊՀ–ում։ Թերթին հայտնի է դարձել, որ Հովվյանը 2001–03թթ.–ին եղել է ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկանի, այսինքն՝ սպանված Կարեն Մկրտչյանի տեղակալը և այս պաշտոնը լքել է Մկրտչյանի սպանությունից հետո։
Արդյոք այս երկու սպանությունները կապվա՞ծ եմ միմյանց հետ։ Այս հարցին ի պատասխան ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանն ասել է. «Ոչ։ Նման բան չկա։ Ես ինֆորմացիա ունեմ ու հաստատ գիտեմ, որ այդ երկու դեպքերը միմյանց հետ ոչ մի կապ չունեն»։ Իսկ ահա ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, ըստ էության, չի հերքել երկու սպանությունների կապի հնարավորությունը։
Թերթը գրում է, որ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը երեկ հանդես էր եկել պարզաբանմամբ` կապված քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների բջջային հեռախոսներ կամ կապի միջոցներ ունենալու իրավունքին:
Միաժամանակ տեղեկացվել էր, որ ինչպես «Նուբարաշեն», այնպես էլ նրա քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրված են բջջային կապը խափանող համապատասխան սարքավորումներ: Ի դեպ, դրանց գործարկումը դեռեւս փորձնական փուլում է:
Թերթը գրում է, որ երեկ երեկոյան սկսեցին լուրեր շրջանառվել, որ Մյասնիկյան պողոտայում վնասազերծված հանցախումբը իրականում կապ չունի վերջին շրջանում պաշտոնատար անձանց բնակարանային թալանի հետ:
«Մինչդեռ «ՉԻ» տեղեկություններով, հանցագործներից մեկի կողմից վարձակալված տնից հայնտաբերվել են հանցագործության գործիքներ, խոշոր գումար եւ տետր, որտեղ նշված են եղել պետական պաշտոնյաների եւ գործարարների տվյալներն ու հասցեները:
Մեր տեղեկություններով` ցանկում ընդգրկված են եղել այնպիսի անուններ, որոնց տներն արդեն թալանված են եղել»,-գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ Արտաշատի Կանաչուտ գյուղի փողոցներից մեկը անվանակոչված է ՀՀ ոստիկանապետ, Կանաչուտում ծնված Ալիկ Սարգսյանի անունով։
« Բայց գոնե այնքան գրագետ լինեին, որ տառասխալներ թույլ չտային: Փողոցի անվան ցուցանակի վրա լատինատառ տարբերակում վրիպակ կա. ոստիկանապետի ազգանվան «ս» տառի փոխարեն «ռ» է գրված՝ «Alik Sargryan Str.»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ վերջին օրերին հայ-վրացական հարաբերություններում սկանդալ է հասունանում։
«Խնդիրն այն է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Սերժ Սարգսյանին չէր շնորհավորել ՀՀ անկախության 20-ամյակի առիթով, այն պարագայում, երբ նման շնորհավորանքներով հանդես էր եկել նույնիսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։ Նախօրեին էլ դադարեցվել է Վրաստանից Հայաստան գազի մատակարարումը, եւ վերը նկարագրվածի ֆոնին պաշտոնական պատճառաբանությունները, թե անջատումը տեխնիկական բնույթ ունի, երկրորդ ֆոն են մղվում։
Թերթի տեղեկություններով, տեւական ժամանակ Վրաստանը նաեւ թույլ չի տալիս զենք-զինամթերքի տարանցումը Ռուսաստանից Հայաստան»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ իրի տեղեկություններով՝ արդեն 4-րդ օրն է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, մասնավորապես կալանավայրի կլոր մասնաշենքում, կալանավորները պարզապես չեն կարողանում կապ հաստատել դրսի աշխարհի հետ։
«Վերջիններս ամբողջությամբ կապից զրկվել են, եւ սա, ի դեպ, պատահականություն չէ։ Բանն այն է, որ կալանավայրի ղեկավարությունը հատուկ ծրագիր է մշակել՝ խափանել բջջային կապը, այսինքն՝ պայքարել բջջային հեռախոսների դեմ, որոնց օգտագործումը կալանավայրում արգելված է։ Թերթի տեղեկություններով, այս նպատակով կալանավայրի տարածքում տեղադրվել են սյուներ, որոնց վրա ամրացվել են հատուկ սարքավորումներ։ Տեղադրված մոտ երեսուն սարքավորումներով խլացվելու է կապը, իսկ կալանավորներն այսուհետ ստիպված են լինելու գումարով քարտեր ձեռք բերել եւ օգտվել «շենքում» տեղադրված հեռախոսներից»,-գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ նոր Ընտրական օրենսգրքով հաջորդ խորհրդարանում կին պատգամավորներն ավելի շատ են լինելու, ուստի որոշ օլիգարխ կանայք արդեն իսկ պայքարի մեջ են մտել տղամարդկանց հետ, եւ ոմանք արդեն հայտարարել են, որ պատրաստ են վճարելու կրկնակի, միայն «մանդատի տեր դառնան»:
«Մեր տեղեկություններով՝ հաստատ մանդատ կունենա Աժ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, որը լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղում: Ի դեպ, նա 1995-ից պատգամավոր է: Հիշեցնենք, որ ժամանակին Վանո Սիրադեղյանն էր կարծում, որ կանայք ավելի օգտակար են երկրին եւ ավելի ուժեղ են, քան տղամարդիկ: Այդ պատճառով էլ նա ժամանակին ստեղծեց «Շամիրամ» կազմակերպությունը, որը մի քանի ամիս անց Աժ մտավ. «Շամիրամն» ուներ 8 պատգամավոր եւ ստացել էր ընտրողների մոտ 20 տոկոսի քվեն»:
Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը թերթի հետ զրույցում կտրականապես հերքել է, թե իրեն էլ, ինչպես Մարգար Օհանյանին և Հովհաննես Թամամյանին, առաջիկայում ձերբակալություն է սպասում։
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ:
«ՔԿՀ մամուլի պատասխանատուն հաստատեց հացադուլի մասին տեղեկությունը: 1-ին կարգի հաշմանդամ «հեպատիտ-C» հիվանդությամբ տառապող , թոքի վիրահատություն տարած Արթուրը դիմել է հացադուլի` կապված օրեր առաջ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրողի միջնորդության հետ. նրան դատապարտել են 8,5 տարվա ազատազրկման: Դատարանը դատական ակտը դեռ չի կայացրել»,- գրում է «Առավոտ»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.