23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթը գրում է, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մռավյանի անվան թիվ 4 դպրոցի շուրջ լուրջ կրքերը եռում են: «Նախօրեին դպրոցի ուսուցչական ողջ անձնակազմը, ծնողներն ու երեխաները մի քանի ժամ փակել են դպրոցին հարակից Շահումյան փողոցը`պահանջելով վերականգնել դպրոցի տնօրեն Ռուբեն Առաքելյանին իր պաշտոնում: Դպրոցի անձնակազմն ու ծնողներն անհասկանալի են համարում մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որոշումը, որով Ռուբեն Առաքելյանն ազատվել է աշխատանքից, չնայած որ հանձնել է տնօրենների քննությունը: Մարզպետարանում ուզում են այլ մարդու տեսնել դպրոցի տնօրենի պաշտոնում: Փողոցը փակած ցուցարարների հետ հանդիպել են Կոտայի փոխմարզպետ Լյովա Միքայելյանը, ԱԺ պատգամավոր Մխիթար Հարությունյանը, որոնք ասել են, թե 15 օրից նոր քննություն կլինի»,- գրում է «Հրապարակ»-ը
Երեկ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի խմբագրությունը ծանուցում է ստացել, համաձայն որի՝ Հայաստանի խոշորագույն օլիգարխ Միկա Բաղդասարովը որոշել է դատի տալ «ՉԻ»-ին: Հայցվորը դատարանից պահանջել է պատասխանողից, այսինքն՝ թերթից հօգուտ «Արմավիա» ավիաընկերություն ՍՊԸ-ի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում: Բանն այն է, որ «ՉԻ»-ն օրեր առաջ «Epress.am» կայքից լուր էր արտատպել, համաձայն որի՝ Մոլդովայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Յուրի Դոմինիկը հայտարարել էր, թե հայկական ավիաընկերությունները զենք են մատակարարում Լիբիային: Հայկական ավիաընկերության մամուլի պատասխանատուն «Epress.am» կայքի լրագրողին ասել էր, թե այդ մասին պարզաբանում կարող է տալ «Արմավիան», որովհետեւ այն մոնոպոլիստ է: Ի դեպ, «Epress.am»-ը լուրի մասին գրելիս իր հերթին հղում էր արել ռուսական եւ արտասահմանյան բավականին հեղինակավոր լրատվամիջոցների:
Թերթը գրում է, որ Բաղդասարովի հայցադիմումի տեքստին ծանոթանալուց հետո հասկացել են, որ այն պարզապես ապատեղեկատվություն է՝ դատարանին մոլորության մեջ գցելու անհիմն ձեւակերպումներով:
ԿԸՀ-ում չի պահպանվել ոչ մի փաստաթուղթ, որի հիման վրա հնարավոր լինի պարզել, թե 1998-ի նախագահական ընտրություններում ընտրական ցուցակներում…
Թերթը գրում է, որ մինչև 1999 թվականը տեղի ունեցած ՀՀ ԱԺ եւ նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՀ ԿԸՀ-ում չի պահպանվել ոչ մի փաստաթուղթ: ԿԸՀ-ում առկա են միայն 1999-ից հետո տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ տվյալները: Այս մասին թերթի հետ զրույցում ասել է ԿԸՀ անդամ Տաթևիկ Օհանյանը:
«Ըստ վերջինիս` ԿԸՀ-ում չի պահպանվել ոչ մի փաստաթուղթ, որի հիման վրա հնարավոր լինի պարզել, թե 1998-ի նախագահական ընտրություններում ընտրական ցուցակներում քանի ընտրող է եղել եւ նրանցից քանիսն է քվեարկել: Այս ընտրությունների արդյունքում Ռոբերտ Քոչարյանը զբաղեցրեց նախագահի պաշտոնը: Օհանյանի խոսքով` չեն պահպանվել նաեւ 1995 Աժ ընտրությունների եւ Սահմանադրության հանրաքվեի ու 1996-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ տվյալները եւս»,- գրում է հավելում է «Հայկական ժամանակ»-ը:
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի իրական կարգավիճակը «Եդինայա Ռոսիա» կուսակցության վերջին համագումարից հետո չի փոխվել և չի փոխվի նաև ՌԴ նախագահի ընտրություններից հետո, երբ Պուտինը կվերընտրվի Ռուսաստանի նախագահ:
Այս մասին թերթի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած մի պաշտոնյա` մեկնաբանելով վերջին օրերին շրջանառվող այն լուրերը, թե Պուտինի վերադարձը Կրեմլ կնպաստի Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ վարչապետ դառնալու ծրագրերի իրագործմանը:
«Նախագահականի պաշտոնյան ասել է, որ նախ պետք չէ Պուտինի հայաստանյան հնարավորությունները չափազանցնել և հետո, եթե Քոչարյանին պաշտոնի վերադարձնելը Պուտինի համար կարևոր լիներ, ՌԴ վարչապետը հիմա էլ այդ ուղղությամբ կարող էր քայլեր ձեռնարկել, և որևէ մեկը Ռուսաստանում նրա ջանքերին չէր կարող խոչընդոտել»:
Պաշտոնյան ասել է նաև, որ տվյալ թեմայի շուրջ աժիոտաժը հրահրվում է Քոչարյանի շրջապատի կողմից, և Սերժ Սարգսյանի թիմը դա գնահատում է որպես վերջինիս Անգլիական թագուհի դարձնելուն ուղղված դավադրություն:
Թերթի խմբագիրը գրում է. «Երկու–երեք ամսից կսկվի նախընտրական արշավը, և տեղական նշանակության ամեն մի իշխանիկ ստիպելու է իր տարածքի բնակիչներին չորսը տակ ծալվել և ասել, թե ինչ մեծ բարերար է պատգամավորության տվյալ թեկնածուն, ինչպես է նա մտածում իր ժողովրդի մասին, այ, եթե բոլորը… Եվ այլն։ Քաղաքական դեմքերն էլ հարցազրույցների ժամանակ խորիմաստ տեսքով ասելու են՝ այո, մեզ այդպիսի պատգամավորներ պետք են՝ նրանք տեղերում կապ են պահպանում բնակչության հետ, լուծում նրանց առօրյա խնդիրները, ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ «Մեծն բարերարները» նույնպես լրագրողների հետ զրույցներում բացականչելու են՝ «Դուք գիտե՞ք՝ ես էս ժողովրդի համար ինչեր եմ արել»։ Բայց «ժողովրդի համար» նրանց արածները, նույնիսկ եթե նրանք իրենց համերկրացիներին «նայում են» ոչ թե մի քանի ամիս, այլ ողջ 5 տարվա ընթացքում, միևնույն է՝ բարեգործություն չի կարելի անվանել։ Դա պարզ բիզնես է՝ ներդրում, որից այնուհետև գործարարը ստանում է շահույթ, և նա այստեղ հաստատ «տակ չի տալիս». 5 տարի շարունակ մի քանի աղքատ ընտանիքների, ասենք, լույսի վարձը հարյուրապատիկ քիչ է, քան այն անօրինական արտոնությունները, որոնք այդ «բարերարը» ստանում է պատգամավորական մանդատի միջոցով
Ընդհանրապես, վստահ եմ՝ եթե մարդը սրտանց ինչ-որ լավ բան է արել, նա իր այդ արարքի մասին ամեն մի խաչմերուկում չի գոռում և չի ստիպում, որ իրեն փառաբանեն։ Դուք նկատե՞լ եք, որ հենց ժողովրդին կեղեքող «հաբռգած» գեներալներն են ամեն րոպե հայտարարում՝ «ես էս երկրի համար արյուն եմ թափել»։ Հիմա էլ «ազգի երախտավորների» նոր սերունդ է մեծանում՝ «դու ի՞նչ իրավունք ունես խոսելու, դու որտե՞ղ էիր, երբ մենք պայքարում էինք ժողովրդավարության համար»։ Մի 30 տարի անց նրանք կստեղծեն «Բազազին քաշքշած ազատության մարտիկների վետերանների միություն»»։
Թերթը գրում է, որ չնայած, ըստ լուրերի, այս անգամ Սերժ Սարգսյանը որոշել է մեծամասնականի ցուցակներում էական փոփոխություններ անել, «ազատվել» վերջին տարիներին հանրությանն առավել հայտնի քրեաօլիգարխիկ մանդատավորներից, այդ թվում իր սիրելի օլիգարխ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալրաղացի Լյովիկից, Արաբկիրից մեծամասնական ընտրակարգով ընտրված մյուս պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանից, Ռուբեն Հայրապետյանից, «Ջերմուկի» Աշոտ Արսենյանից, այդուհանդերձ, թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հստակ որոշում է կայացրել, և 2012-ի խորհրդարան ընտրություններին Կենտրոն համայնքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանը։ Իսկ ընտրությունը կանգ է առել Բեգլարյանի վրա նախևառաջ այն պատճառով, որ նա իր կապերով և լծակներով կարող է կուսակցության համար ապահովել ընտրաձայների ամենաբարձր տոկոսը։ Փաստորեն, Բեգլարյանի շուրջ ծավալված աղմկոտ դեպքերից հետո Սերժ Սարգսյանը որոշել է նրան «մեղքերը քավելու» հնարավորություն տալ։ Պաշտոնաթողությունից ամիսներ անց Բեգլարյանի վերադարձը ՀՀԿ խորհուրդ, որի վերջին նիստերին մասնակցել է նա, վկայում է այն մասին, որ «անառակ որդուն» ներել են։
Թերթը գրում է, որ Վարդան Օսկանյանի գլխավորած «Սիվիլիթաս» հիմնադրամի հրավերով Հայաստանում է գտնվում է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով ամենասերտ հարաբերություններն է ունեցել եւ ունի Ռոբերտ Քոչարյանի եւ նրա շրջապատի հետ:
«Ջոն Էվանսի հայաստանյան այցը պատահական չէ: Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու գրեթե անբեկանելի որոշումը ստիպել է ՀՀ երկրորդ նախագահին ի մի բերել Ռուսաստանում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում նրա ունեցած բոլոր կապերը: Ջոն Էվանսի այս այցը՝ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի դեպքում ամերիկյան տրամադրությունները շոշափելն է:
Ջոն էվանսը, որն այս պահին պաշտոնաթող դիվանագետ է եւ առավելապես զբաղված է հայկական տարբեր կազմակերպություններում եւ միություններում Հայոց ցեղասպանության մասին դասախոսություններ կարդալով, կարծես դեմ չէ ԱՄՆ-ում ունեցած իր կապերով օգնել Ռոբերտ Քոչարյանին»,- գրում է «Ժամանակ»-ը:
«Առավոտին» հայտնի դարձավ, որ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից խաբված որոշ բնակիչներ դիմել են դատարան՝ իրենց գույքը հետ ստանալու պահանջով: Մասնավորապես՝ դատական հայցեր են ներկայացվել ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի դեմ: Պարզվել էր, որ պարոն Բեգլարյանն այդ շենքից միանգամից 14 բնակարան էր ձեռք բերել:
Սեփականատերերից մի մասի հետ գալով որոշակի պայմանավորվածության, մեր տեղեկություններով, Դ. Բեգլարյանը բնակարանների մի մասը վերադարձրել է, սակայն մի քանիսի համար դեռեւս պայքարում է:
Նկատենք, որ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է, որն արդեն մի քանի ամիս է՝ ձգվում է: Այդ գործով ձերբակալվածներից ոմանք բնակարանները վերադարձրել են իրենց իրական տերերին: Չնայած այն բանին, որ բնակարանների մի մասը գնել է Դ. Բեգլարյանը, սակայն ՀՔԾ-ն նրանով չի հետաքրքրվում: Նշենք, որ պարոն Բեգլարյանը ներկայումս պաշտոնատար անձ է եւ զբաղեցնում է Էջմիածնի հարկայինի պետի պաշտոնը:
Թերթը գրում է, որ ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մանե Հակոբյանը բաց նամակ է գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում ՀԱԿ-ին մեղադրում է գրագողության մեջ:
«ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ղեկավարի կազմի մի ստվար խմբի կողմից` ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Հրանտ Բագրատյանի անմիջական ղեկավարությամբ, 2009թ. աշնանից սկսած խախտվում են իմ հեղինակային իրավունքները: Սա փաստացի գողություն է: Մի խումբ անձինք ջանում են յուրացնել իմ հեղինակած «ՀՀ գիտության ու կրթության ոլորտների համակարգային վերափոխմաեւ կայուն զարգացման ծրագիրը», այս պահի դրությամբ նրա «Գիտություն» բաժինը: Իմ համալիր «Ծրագրի» նկատմամբ միանձնյա հեղինակային իրավունք ունեմ: Եվ այս ամենի մասիբ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ղեկավար կազմը ի սկզբանե գրավոր կերպով տեղեկացված է եղել»,- գրում է «Առավոտ»-ը:
Ըստ թերթի՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, Գորիսում ճաշկերույթի ժամանակ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին հորդորել է սերիալներում չնկարահանվել. «Մաեստրո ջան, մենք Ձեզանով ենք հպարտանում, Դուք եք մեր ազգի նկարագիրն ու պատկերը, էդ սերիալների մեջ մի նկարվի, էլի, մի հաշվեհամար բացի, մեկ–մեկ զանգ տուր ինձ, ես քեզ ինչքան պետք ա՝ կտամ»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.