23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթը գրում է, որ սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը, որ նախորդ տարվա սկանդալային պաշտոնանկությունից հետո մեկնել էր Գերմանիա, ապա` ապաստանել հայրենի Ախթալայում, այս տարվա սկզբից վերադարձել է Երեւան:
«Վերջին 2-3 շաբաթներին նա սկսել է նույնիսկ երեւալ հրապարակային վայրերում, մասնավորապես Երեւանի Աբովյան փողոցի վրա գտնվող սրճարաններում: Սա նշանակում է, որ Խաչիկյանի դատվելու վտանգն անցել է, եւ իշխանության ամենավերին օղակներից նրան չդատելու երաշխիք են տվել: Իսկ սոցապահովության հիմնադրամի ծավալուն գործով այս ընթացքում մի քանի դրվագներով գործերն ավարտվել եւ ուղարկվել են դատարան: Խաչիկյանի շրջապատի մարդիկ լուրեր են տարածում, թե նա իսկապես չարաշահումների հետ կապ չունի, եւ ենթականերն օգտվել են նրա անփորձությունից»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գեւորգյանի վրա «սարքված» վրաերթի պատմությունը հետաքրքիր նրբերանգներ է ստանում: «Ինչպես հայտնի է, Հայկ Գեւորգյանին մեղադրում են այն բանում, որ վերջինս վրաերթի է ենթարկել ՀՀ քաղաքացի Աշոտ Ֆրանգուլյանին եւ նրան դեպքի վայրում անօգնական թողնելով` փախուստի է դիմել:
Աշոտ Ֆրանգուլյանը տեսաձայնագրության մեջ հայտարարել է, թե իրեն լրագրողը դեպքից հետո «բլյադ» է անվանել, եւ եթե իր մեծ որդին այդ մասին իմանա` լավ չի լինի: Հայկ Գեւորգյանն, իհարկե, հերքել է այս ամենը` ասելով, որ ինքը հայերեն է հայհոյում:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին Ֆրանգուլյանի այս հայտարարությանը հակադարձել է` կասկած հայտնելով, թե կարո՞ղ է Ֆրանգուլյանի մեծ որդին Վովա Գասպարյանն է: Այս «երկխոսությունն» օրեր առաջ պատշաճ ուշադրության չարժանացավ հասկանալի պատճառներով, կողմերի «ասելիքը» շատ էր եւ հագեցած: Հիմա հարց կառաջանա, թե ինչո՞ւ ենք հիշել այս մասին, ավելին` ինչո՞ւ հարկ ենք համարել անդրադառնալու «երկխոսության» այս հատվածին:
«ՉԻ» տեղեկություններով` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մորական կողմի ազգանունը Ֆրանգուլյան է: «Ազգակցական կապ ունի՞ վրաերթի բեմադրության հերոս Աշոտ Ֆրանգուլյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, թե ոչ` այս պահին չգիտենք: Կճշտենք առաջիկայում, միայն ավելացնենք, որ սա չափազանց հետաքրքիր զուգադիպություն է»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ համամասնական ցուցակների քննարկման ժամանակ, երբ կոալիցիոն ուժերի ղեկավարները փորձել են ցուցակների կազմման ընդհանուր սկզբունքներ մշակել, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հորդորել է զերծ մնալ ոչ միայն բիզնեսմեն-օլիգարխներին ներառելուց, այլեւ կլանային-ընտանեկան սկզբունքից: «Եվ հատուկ շեշտել է, որ ինքն առաջինն է օրինակ ցույց տալու` իր եղբայրներից ոչ մեկը չի լինելու ցուցակներից ոչ մեկում, եւ չեն առաջադրվելու նաեւ մեծամասնական ընտրակարգով: Լսողները սա գրեթե ինքնազոհողություն են գնահատել»,-գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:
«Հանրապետություն» կուսակցությունն արդեն հստակեցրե՞լ է ՀԱԿ համամասնական ցուցակում իր ներկայացվածության հարցը եւ մեծամասնական կարգով կուսակցական առաջադրումները:
Ոչ, «Հանրապետությունը» դեռ քննարկումների փուլում է: Միայն մեկ որոշում ունենք` ակտիվորեն մասնակցելու ենք մեծամասնական ընտրակարգը վերացնելուն եւ ԱԺ ընտրությունները համամասնական կարգով անցկացնելուն:
Վստա՞հ եք, որ դա կհաջողվի այս ընտրություններում:
Պայքարել պետք է: Պայքարենք` տեսնենք` ինչ է ստացվում, որովհետեւ դա շատ կարեւոր է մեր երկրի զարգացման, քաղաքական դաշտի կայացման համար:
Իսկ ՀԱԿ ցուցակում «Հանրապետությունից» Դուք ո՞ւմ եք տեսնում:
Շատ- շատերին: Բայց անուններ չեմ ասի, որովհետեւ կուսակցության խորհրդի նիստում այդ հարցերը դեռ քննարկված չեն:
Օրաթերթն այսօրվա համարում շարունակել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցը, որում նա մասնավորապես ներկայացրել է պատգամավորի իր մոդելը:
«Կուսակցությունների ներսում պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ մարդը, ով գալիս է քաղաքականություն, կարողանա ինքնադրսևորվել, ոչ թե գա, «կոճակը» սեղմի, նայի` իր ղեկավարն ինչ է ասում, ինքը մեկը մեկին կապկի իր ղեկավարին»,- նշել է լրագրողը:
Այն, որ Հրազդանում լարված նախընտրական մթնոլորտ է, հայտնի է բոլորին, և վերջին շրջանում մեկ անգամ չէ խոսվել այն մասին, որ Հրազդանում նույնիսկ մարդկանց են աշխատանքից ազատում` ընտրություններում քաղաքապետի թեկնածու, ազատամարտիկ, նախկին պատգամավոր և քադբանտարկյալ Սասուն Միքայելյանին սատարելու համար: «ՉԻ» տեղեկություններով, միայն Հրազդանի Էլեկտրացանցից քաղաքական դրդապատճառներով 3 աշխատակից է ազատվել, որոնցից մեկին հետո կանչել են նորից աշխատանքի, սակայն, աշխատանքից ազատման դիմումն այդպես էլ չեն վերադարձրել: Աշխատանքից ազատվածների թվում է նաև Հրազդանի էլցանցի ինժեներ Մայիս Մնացականյանը, որը մի քանի օր առաջ ելույթ էր ունեցել Սասուն Միքայելյանի նախրնտրական հանդիպումներից մեկի ժամանակ, ինչից հետո հրավիրվել է էլցանցի տնօրենի մոտ, ով էլ վերջինիս ասել է, թե կամ ինքը պետք է հեռանա, կամ էլ` Մնացականյանը: Արդյունքում վերջինս ազատման դիմում է գրել: Թերթին հայտնի է դարձել քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատման ևս մեկ դեպքի մասին. այս անգամ ազատման դիմում են գրել տվել Հրազդանի երաժշտական դպրոցի ուսուցիչ Հովհաննես Գրիգորյանին:
Թերթը գրում է, որ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը շարունակում է գտնվել Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնում: Ավելին, նա վերակենդանացման բաժանմունքում է: «Երեկ արդեն 5-րդ օրն էր, ինչ զինդատախազը տեղափոխվել է հիվանդանոց: Այս ընթացքում պարբերաբար հայտարարվել է, որ ճնշման հետ կապված խնդիրներ է ունեցել, բայց այժմ արդեն լավ է: Մեր թղթակիցը, սակայն, երեկ այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն եւ տեղեկացել, որ ՀՀ զինդատախազը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Թղթակցին հաջողվել է մի քանի վայրկյան տեսնել զինդատախազին, որն ուղիղ ու անշարժ պառկած է եղել մահճակալին: Նրա աչքերը բաց են եղել, եւ թղթակցի տպավորությամբ` նա հետաքրքրությամբ հետեւում էր դռան ճեղքից այն կողմ տեղի ունեցող անցուդարձին: «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը ներկայացրել Է Գեւորգ Կոստանյանի առողջական վիճակի հետ կապված որոշ մանրամասներ: Նա չի համաձայնել, որ իրեն ձայնագրեն, բայց ասել է, որ ՀՀ զինդատախազի մոտ ախտորոշվել է հիպերտոնիկ կրիզ: Դա, ըստ նրա, նշանակում է` ճնշման բարձրացում: Սիրանուշ Մարտիրոսյանը վստահեցրել է, որ այդուհանդերձ չի հասել նախաինսուլտային վիճակի: Գեւորգ Կոստանյանի վիճակն, ըստ նրա, կայուն է, ճնշումը կարգավորվել է, ընդ որում` հենց բուժկենտրոն տեղափոխվելու օրվանից: Իսկ հարցին` ինչո՞ւ է վերակենդանացման բաժանմունքում, Սիրանուշ Մարտիրոսյանը պատասխանել է, որ դա ընդամենը նրա հանգիստն ապահովելու համար է, որպեսզի տեսակցողները շատ չանհանգստացնեն: Նաեւ հաստատել է, որ Գեւորգ Կոստանյանը պարբերաբար կաթիլային` երակային ներարկումներ է ստանում: «Վաղը կամ ամենաուշը մյուս օրը նա կտեղափոխվի հիվանդասենյակ»,- ասել է Մարտիրոսյանը: Թերթի թղթակիցը երեկ զրուցել է նաեւ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների հետ: Առանց կոնկրետ դեպք մատնանշելու` նա հետաքրքրվել է` եթե, ասենք, մարդու հիվանդության ախտորոշումը հիպերտոնիկ կրիզ է, ու այդ մարդը մի քանի օր գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ապա ինչի՞ մասին կարող է դա վկայել:
Թերթը գրում է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է ջանասիրաբար կատարել իր «սուրբ պարտականությունը»` կադրային փոփոխությունները: «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ նա նոր նշանակում է արել Տավուշի մարզում: Ոստիկանության Տավուշի բաժնի պետ է նշանակել Գագիկ Դալլաքյանին, ով մինչ այդ նույն վարչությունում զբաղեցրել է այլ պաշտոն: Փոխվել է նաեւ Իջեւանի բաժնի պետը: Նոր պետ է նշանակվել Ստեփան Մելքոնյանը»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ վաղը տեղի է ունենալու ՀԱԿ քաղխորհրդի հերթական նիստը, որի ժամանակ կուսակցություններն արդեն պետք է ներկայացնեն իրենց մոտեցումները ՀԱԿ-ի համամասնական ցուցակի կազմավորման եւ մեծամասնական կարգով առաջադրումների, կուսակցությունների թեկնածուների վերաբերյալ: «Հանգստյան օրերին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամներն այդպես էլ քննարկումների արդյունքում չեն հաջողել ձեւավորել միասնական տեսակետ: Հիշեցնենք, որ այս կուսակցությունը ՀԱԿ-ում մշտապես ներկայացրել է այլընտրանքային կարծիք:
Կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից թերթը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ դեռ չի հաջողվում ձեւավորել միասնական կարծիք: Ի պատասխան՝ պարոն Մակեյանը նկատեց. «Հաշվի առնելով, որ ՀԱԿ-ը մեծ քաղաքական կառույց է, մենք փորձում ենք այնպիսի մեխանիզմ գտնել, որ հնարավորինս չլինեն տարակարծություններ, շահերի բախում եւ ամենակարեւորը, որ հասարակությանը մեսիջ տանք, որ ՀԱԿ-ում տեղերի մասով որեւէ խնդիր չկա: Բարդ մեխանիզմներ են, փորձում ենք ի մի գալ»:
Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ մինչեւ չորեքշաբթի օրը կհստակեցնեն մոտեցումը եւ կներկայացնեն ՀԱԿ քաղխորհրդի դատին: Նաեւ տեղեկացրեց, որ «Հանրապետությունը» նույնպես դեռեւս չի ներկայացրել իր մոտեցումները»,- գրում է «Առավոտ»-ը:
Թերթը գրում է, որ իր աղբյուրների, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, որի արձակուրդի ժամկետը լրանում է այս ամսվա փետրվարի 10-ին,եւ որը հայտնել էր, որ այլեւս ԱԺ չի վերադառնալու, նշանակվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան: «Այս կապակցությամբ Ղարիբջանյանից հաստատում կամ հերքում ստանալ չհաջողվեց: ԱՄԷ-ում ՀՀ գործող դեսպանը Վարդան Մելիքյանն է»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.