03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...Երեկ երեկոյան նախագահական նստավայրում բեմադրվեց «Ռուբեն Հայրապետյանի հրաժարական» ներկայացումը: Ռուբեն Հայրապետյանը ժամը 20-ին մոտ դուրս եկավ նախագահականից, լրագրողներին ոչ մի մեկնաբանություն չտվեց, ասաց միայն, որ շուտով հայտարարություն կտարածվի, և ուղիղ 20 րոպե անց հրապարակվեց սրտաճմլիկ մի հայտարարություն` «ես սգում եմ» թեմայով: Հայտարարությամբ Ռուբեն Հայրապետյանը ազդարարեց, որ վայր է դնում իր մանդատը: Այսպիսով, հանրային պահանջի մի մասը կարելի էր կատարված համարել, եթե չլինեին մի քանի կոպիտ նրբություններ: Նախ, որպեսզի Հայրապետյանը զրկվի իր վայր դրած մանդատից, պետք է որոշակի իրավական գործընթացներ իրականանան:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, պատգամավորի մանդատից հրաժարականը գրավոր ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին, որը դա հրապարակում է ԱԺ առաջիկա նիստում: Դրանից հետո, եթե հրաժարական ներկայացրած պատգամավորը 15 օրվա ընթացքում ետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա` համարվում է ընդունված, ինչի վերաբերյալ ԱԺ նախագահը արձանագրություն է կազմում և ուղարկում ՀՀ ԿԸՀ: ԱԺ առաջիկա հերթական նիստը նախատեսված է սեպտեմբերի 10-ին, այդ ժամանակ պետք է մեկնարկի խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյան: Եթե Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն այդ ժամանակ հրապարակվի, ապա կարող է ընդունված համարվել սեպտեմբերի 25-ից հետո: Մինչ այդ, Ռուբեն Հայրապետյանը ցանկացած պահի կարող է ետ վերցնել իր հրաժարականը: Իհարկե, ԱԺ-ն կարող է նաև արտահերթ նիստ հրավիրել, որտեղ էլ կհրապարակվի Հայրապետյանի որոշումը, սակայն, ներկա պահին հեռանկարում նման նիստ գումարելու հնարավորություն դեռևս չի նշմարվում:
Այնպես որ` բացառված չէ, որ նա մանդատից զրկվի միայն սեպտեմբերի վերջին: Եթե այդ ընթացքում նա, իհարկե, չփոշմանի: Իսկ դա նույնպես շատ ուշագրավ պահ է: Խնդիրն այն է, որ փոշմանելու հարցում նրան հավասար դժվար թե գտնվի: Երևի չեք մոռացել, որ նա հրապարակավ հայտարարել էր, թե պատգամավորության թեկնածու չի առաջադրվելու: Հետո փոշմանեց, իբր` Լֆիկ Սամոն համոզեց, ու ինքն առաջադրվեց: Հետո հրապարակավ հայտարարեց, թե պատրաստ է բանավիճել Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին 10 տեղերում ընդգրկված թեկնածուներից յուրաքանչյուրի հետ: Հետո` երբ առաջարկը ընդունվեց, նա փոշմանեց: Մի խոսքով, բացառված չէ, որ ի վերջո, ասենք, Լֆիկ Սամոն նրան կրկին համոզի փոշմանել ու մանդատից չհրաժարվել: Բացառված չէ նաև մեկ այլ տարբերակ: Մի քանի ամիս անց Ռուբեն Հայրապետյանը կնշանակվի նախարար կամ, ասենք, վարչապետ: Այսօր դա աբսուրդ է թվում, բայց Գագիկ Բեգլարյանն էլ հայտնի պատմությունից հետո հրաժարական տվեց երևանի քաղաքապետի պաշտոնից, իսկ հիմա ՀՀ կապի և տրանսպորտի նախարարն է:
Բայց ամենակարևորը, թերևս, այն է, որ մանդատը վայր դնելու Հայրապետյանի որոշումը արդեն իսկ նշանակում է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու, ու «Հարսնաքարի» դեպքով ընթացող նախաքննությունը նույնիսկ չի էլ փորձի պարզել` Ռուբեն Հայրապետյանը ռազմաբժիշկներին ծեծելու հրահանգ տվե՞լ է, թե` ոչ: Այդ հարցը այլևս փակ է, և դա կասկածից վեր է: Համենայն դեպս, հաշվարկն այն է, որ « Հարսնաքարի» դեպքով պայմանավորված հանրային վրդովմունքը այս հրաժարականով կմարի, իսկ Նեմեցը առաջվա պես կբուծի իր բանդեռլոգ ախրաննիկներին ու պետք եղած ժամանակ քսի կտա ում վրա ուզենա, և դրա համար պատգամավորի մանդատ նրան պետք չէ:
Հայկական ժամանակ
«Ժամանակ» օրաթերթն անդրադարձել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան ծեծին, որի հետեւանքով երեկ մահացել է Վահե Ավետյանը:
Թերթը գրում է. «Երեկ զինվորական հոսպիտալում մահացել է Վահե Ավետյանը: Նրան հունիսի 17-ին դաժանաբար ծեծի էր ենթարկել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը: Դեպքը տեղի էր ունեցել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում, ուր Վահե Ավետյանը այցելել էր իր մի քանի ընկերների հետ խնջույք անելու նպատակով: Վահե Ավետյանը հայկական բանակի սպա էր, մայոր, ռազմական բժիշկ: Բժիշկներ էին նաեւ նրա ընկերները, որոնք նույնպես դաժան ծեծի էին ենթարկվել, բայց, բարեբախտաբար, ողջ են մնացել: Իսկ Վահեն ուղեղի ծանրագույն վնասվածքներ էր ստացել եւ հայտնվել կոմայի մեջ, որից նա այդպես էլ դուրս չեկավ:
Սա հերթական ողբերգությունն է, որ ապրում է մեր հասարակությունը քրեաօլիգարխիկ համակարգի հետեւանքով: Վահե Ավետյանը հերթականն է ծեծվածների, սպանվածների, ինքնասպանության հասցվածների, նվաստացվածների, խաբվածների, իրավազրկվածների մեջ: Իսկ այդ շարքին արդեն ոչ սկիզբ կա ու թվում է` ոչ էլ վերջ: Վերջ չի լինի, քանի դեռ հասարակությունը չի որոշի, որ այդ ամենին պետք է վերջ դնել, քանի որ այլեւս չկա որեւէ հույս, որ ինչ-որ մեկի շնորհիվ հնարավոր է անել դա: Երբ Վահե Ավետյանի հետ այդ ողբերգական դեպքը պատահեց, շատերը բարձրաձայնում էին, որ այստեղ բանակի, սպայի պատվի խնդիրն է, ու Պաշտպանության նախարարությունը պետք է հետամուտ լինի այդ ամենին, մեղավորների բացահայտմանը: Իրականում, սակայն, սա հասարակության պատվի հարցն է, սա հասարակության գոյության հարցն է, եւ այստեղ հասարակությունն է, որ պետք է հետամուտ լինի մեղավորների պատասխանատվությանը: Բայց խոսքը միայն իրավական պատասխանատվության մասին չէ, քանի որ կան նաեւ բարոյական պատասխանատուներ՝ նրանք, ովքեր այս համակարգն են ձեւավորել, հաստատել, ամրացրել, ինստիտուցիոնալացրել, իսկ հիմա էլ վայելում են եւ ցինիկ կերպով հայտարարում, որ նման ողբերգությունների համար «բոլորս ենք պատասխանատու»:
Մյուս կողմից, այո, բոլորս ենք պատասխանատու նման ողբերգությունների համար, որովհետեւ թույլ ենք տվել, որպեսզի տականքը նվաճի երկիրը մոլախոտի նման, որպեսզի ստորությունն ու ցինիզմը ծածկի ամեն ինչ, մարսի ամեն ինչ: Եվ այսօր հասարակության պատվի հարցն է դրված սեղանին: Միեւնույն ժամանակ, մենք բոլորս հասկանում ենք նաեւ, որ հասարակությունը շատ բազմաշերտ է եւ այստեղ ոչինչ միանշանակ չէ, առավել եւս, որ մենք գիտենք, թե ինչ բազմատեսակ միջոցներով է Հայաստանի հասարակությունը դեգրադացվել, ինչպես են հետեւողականորեն տարբեր «էլիտաներ» ոչնչացրել հասարակության պատիվը, հասարակությանը թերարժեքության, պոտենցիալ զոհի բարդույթ ներշնչել, եւ այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Եվ այսօր մենք ունենք այդ ամենի հերթական զոհը, մենք ունենք հերթական վիշտը, հերթական ողբերգությունը: Եվ չունենք էլ ասելու բառեր»:
Ժամանակ
Ըստ «ՉԻ» աղբյուրների, օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր մոտ է կանչել նախարարներից մի քանիսին ու իրեն բնորոշ ոճով մի քանի խորհուրդ է տվել: Նախ նա խստիվ պահանջել է, որ իր կաբինետի ներկայացուցիչները շատ ուշադիր լինեն իրենց ղեկավարած կառույցներում գտնվող այլ կուսակցականների նկատմամբ, այնուհետև նշել է, որ տեղաշարժերի դեպքում լավ կլինի, որ առաջ քաշվեն ՕԵԿ-ական կադրերր: Նույն լուրերի համաձայն, խոսվում է այն մասին, որ ՀՀ վարչապետը կարծիք է հայտնել, որ ՕԵԿ-ականներից «շառ» չկա, որ նրանք առաջիկա ամիսներին իրենց համար շատ գործ ունեն անելու և որ այս պահին ճիշտը նրանց «պրախոդ» տալն է: Իսկ որ ամենահետաքրքիրն է, ամենակարող վարչապետը պարոնայք նախարարներին չի զլացել «գլխի գցել», որ հիմա սադրանքների ու ինտրիգների ակտիվ ժամանակաշրջան է, և որ ինքը այսուհետ հարցը շատ խիստ է դնում, հնարավորինս քիչ շփվել ԶԼՄ-ների հետ` չընկնելով նրանց ծուղակր: Թերթը հավելում է, որ բարձրագույն ՀՀԿ-ականը այդ հանդիպման ընթացքում շատ կոնկրետ հասկացրել է, որ որոշ նախարարների վերջին ելույթները իրեն բնավ դուր չեն եկել:
Չորրորդ ինքնիշխանություն
Օրերս Աժ-ից դուրս եկող Հովիկ Աբրահամյանը հարցրել է. էն ո՞ւմ ավտոն էր անցնում մեր կողքով: Ասել են` Իսագուլյան Գառնիկի: Կասեք` սրանից հետո էն կողմից մտնի Աժ, «այստեղից չի կարելի»: Խոսքը գլխավոր մուտքի մասին է, որտեղից ներս են մտնում միայն Աժ ղեկավարության, հանձնաժողովների նախագահների, տեղակալների և, իհարկե, Թոխմախի Մհերի ավտոմեքենաները, ով այս պարագայում ինքն իրեն նման արտոնություն է տվել: Աժ-ում ՀՀ նախագահի ներկայացուցչի` Իսագուլյանի և Հ. Աբրահամյանի ջրերը երբեք էլ նույն առվով չեն հոսել, մանավանդ այն օրից, երբ Հովիկ Աբրահամյանը կանչել է Իսագուլյանին, ասել` ինչ զեկուցես նախագահին, նախօրոք ինձ պիտի տեղյակ պահես, իսկ Իսագուլյանը, ըստ Աժ աղբյուրների, չի համաձայնել: Սամվել Նիկոյանի` Աժ նախագահ դառնալուց հետո Իսագուլյանի ավտոմեքենան, այնուհանդերձ, հնարավորություն էր ստացել մուտք գործել Աժ տարածք, սակայն Աբրահամյանի վերադարձից հետո ինչպես այս, այնպես էլ մնացյալ հարցերում «վերադասավորությունները» շարունակվում են:
Հրապարակ
Այսօր ՀՀ ՍԴ-ն կքննարկի Նիկոլ Փաշինյանի դիմումը, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այն որոշումը, ըստ որի` այս տարածքից պատգամավոր է ընտրվել Սամվել Ալեքսանյանը:
Փաշինյանը պահանջել է իրեն ճանաչել թիվ 7 ԸՏ-ից ընտրված պատգամավոր: Այս գործով ՍԴ-ն պետք է հիմնական մեկ հարցի պատասխան տա` օլիգարխների օրենքներից վեր լինելը, ընտրողներին գումար բաժանելը և անվճար ծառայություններ մատուցելու խոստումներ տալը ՀՀ Սահմանադրության ոգուց և տառի՞ց է բխում, թե` ոչ: Բացառված չէ, որ ՍԴ-ն հենց այդպես էլ ամրագրի:
Հայկական ժամանակ
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց այն երիտասարդի դատավարությունը, որը մեղադրվում է Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին ավտովթարի ենթարկելու մեջ:
«Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին, երբ ոստիկանները խառնված էին Գյումրու քաղաքապետի դստեր փեսացուին սպանության գործով, 23-ամյա Ռաֆիկ Մուրադյանը հենց ոստիկանության շենքի դիմաց ավտովթարի էր ենթարկել քննիչին ու նրան անօգնական թողնելով` փախել էր: Գյումրու քաղաքապետի փեսայի սպանությունը քննող 58-ամյա քննիչը մահացել էր շտապօգնության մեքենայի մեջ:
Արդեն երրորդ անգամն է` ամբաստանյալի շահերի պաշտպանը դատարան չի ներկայանում, ու դատը հետաձգվում է: Երեկ դատարանի դահլիճից զանգահարեցին փաստաբանին` Արա Սարդարյանին, սակայն նա հեռախոսազանգերին չէր պատասխանում: Դատավոր Էդուարդ Մանուկյանը նեղրսրտեց` ասելով. «Արդեն երրորդ դատական նիստն է, բայց փաստաբանին հարմար չէ ներկայանալը, մի քիչ սիրուն չէ, դատը անհարկի հետաձգվում է»: Այնուհետ դատավորը ամբաստանյալի հորից ճշտեց, թե խոսե՞լ է փաստաբանի հետ, վերջինս էլ տեղեկացրեց , որ երկու օր առաջ փաստաբանը նրան ասել է, որ մի քիչ վատառողջ է:
«Երկու օր առաջ այդ նույն փաստաբանը այստեղ էր Արտաշես Սարգսյանի որդու խափանման միջոցը քննելիս»,- ասաց դատավորը: Ամբաստանյալ Ռաֆիկ Մուրադյանն էլ հայտարարեց, որ պատրաստ է իր փաստաբանին սպասել այնքան ժամանակ, մինչեւ որ նա «վերականգնվի»: Դատը հետաձգեցին մոտ մեկ ամսով: Նշենք, որ այս երիտասարդի դեմ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 242հոդվածի 2-րդ մասով, այն է` ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ, այն նախատեսում է հինգ տարվա ազատազրկում եւ 244 հոդվածով` ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում թողնելը:
Գյումրիում դեռ շարունակում են կարծել, թե այս քննիչին ավտովթարի ենթարկելը կապված է Գյումրու քաղաքապետի փեսացուի սպանության գործի հետ»:
Առավոտ
ՀՅԴ-ում հետաքրքիր զարգացումներ են ընթանում. ղարաբադյան-հայաստանյան կառույցների միջև առկա խնդիրները դեռ չմարած`ՀՅԴ-ում նոր սկանդալ է հասունանում: Աժ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը սեպարատ, առանց ՀՅԴ-ին տեղեկացնելու բանակցություններ է սկսել ԲՀԿ-ի հետ` Թալինի քաղաքապետի ընտրություններում իր «բաջանաղին»` Տիգրան Հարությունյանին քաղաքապետ դարձնելու համար: Տ. Հարությունյանը Թալինի Շղարշիկ գյուղից է, երկար ժամանակ Սամարայում զբաղվել է բիզնեսով, Հայաստան է վերադարձել 2006-ին և Թալինում հիմնել տեխսպասարկման պարկ: Արծվիկ Մինասյանը, ըստ թերթի աղբյուրների, փորձել է հանդիպել Գագիկ Ծառուկյանին` նրա «դաբրոն» ստանալու համար, ինչպես նաև «բանակցել» Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, որ նրան դարձնի կոնսենսուսային թեկնածու: Սակայն ՀՀԿ-ն մտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրել ՀՀԿ տեղական կառույցի ղեկավար Ժորա Գրիգորյանին: Թալինի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու օգոստոսի 5-ին: Թերթը հիշեցնում է, որ Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը դարձել է Աժ պատգամավոր:
«Հրապարակ».
Թերթի թղթակիցը խորհրդարանում ականատես է եղել, թե ինչպես է Աժ ճաշարանի աշխատակիցը սկուտեղի վրա ջրիկ ճաշ տանում Աժ նախագահի խորհրդական, Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանի աշխատասենյակ: Պարզվում է, Հերոյանը չի սիրում իջնել ճաշարան և ճաշել բոլորի հետ միասին, և նրան սնելու համար ստիպված են լինում ճաշը երկրորդ հարկից հասցնել երրորդ հարկ` Աժ նախագահի հարկաբաժին: Հերոյանը, ի դեպ, միակը չէ, որ պահանջում է ուտելիքը տանել իր աշխատասենյակ: Սույն արարողությունը ուշադրության է արժանի ոչ միայն այն պատճառով, որ որոշ անձինք չեն սիրում ճաշել բոլորի հետ (տեսնես`ինչու), այլ նաև այն պատճառով, որ այդ ընթացքում, երբ ճաշարանի աշխատակիցները զբաղված են սրա-նրա աշխատասենյակ ուտելիք վազեցնելով, մասնավորապես` Ազգային ժողովի նիստերի օրերին ճաշարանում կատարյալ անկարգություն է տիրում, և ճաշարանի աշխատողները ոչ միայն չեն հասցնում սպասարկել մարդկանց, այլև` նույնիսկ կարգի բերել սեղանները, որոնք «հավերժ» լիքն են ուտելիքի մնացորդներով ու կեղտոտ սպասքով: Ի դեպ, այդ սպասքի մի մասն էլ, ինչպես հաջողվել է պարզել թերթի թղթակցին, արտոնյալ դասի ներկայացուցիչների աշխատասենյակներից չի վերադառնում ճաշարան: Թե որոշ մարդկանց ինչին է պետք այդ օգտագործված սպասքը, անհասկանալի է: Երևի ետ են գցում սեւ օրվա համար:
«Հայկական ժամանակ».
Սերժ Սարգսյանի լրատվական ծառայությունից երեկ հաստատել են «Հայկական ժամանակի» թղթակցի տեղեկություններն այն մասին, որ եկող շաբաթվա սկզբին Հայաստան է այցելելու Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը:
Թերթի թղթակցին հայտնի է դարձել, որ հուլիսի 4-ին ԵՄ նախագահը հանդիպում է ունենալու խորհրդարանական խմբակցությունների հետ, այնուհետև ելույթ է ունենալու Աժ նիստերի դահլիճում՝ պատգամավորական ողջ կորպուսի համար: Յուրաքանչյուր խմբակցության հնարավորություն է տրվելու ԵՄ նախագահին ուղղել մեկ հարց: Թե ինչ թեմայով է լինելու ելույթը, դեո հայտնի չէ: Թերթը նկատում է, որ ելույթի Ֆորմատը խիստ ուշագրավ է ու կարծես թե աննախադեպ մեր երկրի դեպքում: Ուշագրավ է նաև այն, որ Սերժ Սարգսյանը ընդամենը հունիսի 27-ին էր երկօրյա աշխատանքային այցով գտնվում Բրյուսելում, որտեղ հանդիպել է ԵՄ բարձր ղեկավարների հետ:
«Հայկական Ժամանակ».
Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա խմբագրականում գրել է. «Երեկ «Առավոտը» ռեպորտաժ էր պատրաստել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղից: Այդ բնակավայրի անունը կարող է փոխարինվել մեկ ուրիշով, և դրանից այն խնդիրները, որոնք թվարկում են գյուղացիները, էապես չեն փոխվի: Դեպի գյուղ տանող ճանապարհը քարուքանդ է, չի վերանորոգվել 25 տարի, գյուղատնտեսական արտադրանքի, տվյալ դեպքում` կաթի ինքնարժեքն ավելի բարձր է, քան այն գինը, որն այդ ապրանքի համար տալիս է մթերողը [գործարանը], գյուղացիները վարկերի տակից չեն կարողանում դուրս գալ, հող մշակելն անիմաստ է դարձել, գյուղում ակումբ չկա, մանկապարտեզ չկա, տղամարդկանց մեծ մասը Ռուսաստանում է: Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ մենք հակված ենք մեզ բաժին ընկած դժբախտությունները մի քիչ ճոխացնել, իրավիճակի նկարագրությունը հիմնականում օբյեկտիվ է:
Այդ իրավիճակը ստեղծվել է ոչ այսօր, ոչ էլ երեկ, այն առնվազն 22 տարվա սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոնների համադրման արդյունք է: Այնպես որ, երբ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների կողմնակիցները վիճում են, թե երբ էր ամեն ինչ հրաշալի, և երբ, ում ջանքերով է ամեն ինչ փչացել, դրան պետք է վերաբերվել խիստ վերապահումներով` հրաշալի երբեք չի եղել: Խնդիրն այն է, որ ընտրություններից առաջ ընդդիմադիրները հանդիպում են մեր բողոքավոր քադաքացիների հետ [նրանց 90 տոկոսը հիմքեր ունեն բոդոքավոր լինելու), իսկ հետո այդ բողոքներն ամփոփում են հանրահավաքներում և հեռուստատեսային ճառերում` երկրի կործանման արձանագրմամբ և անհապաղ իշխանափոխության պահանջով: Իշխանավորները նույնպես գնում են նույն տեղերը, բայց սովորաբար դա անում են թիկնապահներով, նրանց զրուցակիցներն են լինում, որպես կանոն, «պարտխոզակտիվի» [ՀՀՇ-ի, իսկ այնուհետև`տարբեր կոալիցիաների], ինչպես նաև տեղական նոմենկլատուրայի ներկայացուցիչները, և նրանք լսում են մոտավորապես նույն պատմությունները, բայց ավելի «թեթևացվաած», պակաս դրամատիկ ոճով, որից հետո ամփոփում են իրենց տպավորությունները հեռուստատեսային ճառերում` «այո, կան լուրջ խնդիրներ, բայց…» արտահայտություններով: Եվ այդպես 20 տարի: Մարդկանց վիճակն այդ երկուստեք ստանդարտ արձագանէներից չի լավանում: Հատկապես գյուղացիների վիճակը հաստատ վատանում է:
Ամենաազատական, ամենաշուկայական երկրներում պետությունը հատուկ քաղաքականություն է վարում գյուղատնտեսության ոլորտում, ամեն ինչ չի թողնում շուկայի, այսպես ասած, «անտեսանելի ձեռքին»: Այդ քադաքականության մեջ մտնում են որոշ արտադրանքի դոտացիաներ, վարկերի ցածր տոկոսադրույքներ, հարկային արտոնություններ և այլն: Ինչո՞ւ են պետություններն այդպես վարվում: Շատ պարզ պատճառով, դա ամեն տեղ` ԱՄՆ-ում, թե Բելգիայում, Բրազիլիայում, թե Ավստրալիայում ազգային անվտանգության հարց է` երբ մարդու սեփականությունը և եկամտի աղբյուրը հողն է, ոչ թե ինչ-որ բանկում դրված գումար, նա ատամներով կառչում է այդ հողից, ձգտում է, որ այդ հողի վրա ապրեն իր երեխաներն ու թոռները: Նա նաև պատրաստ է այդ հողը պաշտպանել: Երբ 20 տարի առաջ մարդկանց տեղահան արեցին Շահումյանի շրջանի գյուղերից, ես Հաթերքում էի, որտեղ հավաքվում էին փախստականները: Մարդկանց առաջին մտահոգությունն իրենց բերքն ու անասունն էր»:
«Առավոտ».
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.