29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Օրերս աշխատանքից ազատվել է Վանաձորի անձնագրային բաժանմունքի պետ Վաչիկ Միսկարյանը: Նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել: Թերթը հիշեցնում է, որ հունիսի 21-ի համարում «Ազգային ժողովի փոխարեն` մեկուսարան» վերնագրով հրապարակման ինքը ներկայացրել էր լրագրողական հետաքննության արդյունքում պարզված որոշ մանրամասներ: Մասնավորապես, որ իրավասու մարմինները, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը` Մարուքյանին տրամադրել են կեղծ տեղեկանք` վերջին հինգ տարիներին Հայաստանում մշտապես բնակվելու մասին: Իրականում Մարուքյանն աոնվազն մեկ տարի Հայաստանում չի բնակվել և 2009 թ. օգոստոսից 2010թ. հուլիսը սովորել է ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում: Խնդիրն այն է, որ օրենսդիր գործունեությունից առաջ օրենք խախտելը ոչ միայն անտրամաբանական է, այլև անբարո: Ինչևէ: «ՉԻ» տեղեկություններով` Վանաձորի դատախազ Կարեն Շահբազյանի պաշտոնական ցուցումով կամ ընկերական հորդորով է անձնագրային բաժնի պետ Վաչիկ Միսկարյանը կեղծ տեղեկանք տրամադրել Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, այժմ` պատգամավոր Էդմոնդ Մարուքյանին, առ այն, որ վերջին հինգ տարիների ընթացքում նա մշտապես բնակվել է Հայաստանում: Դե, իհարկե, անձնագրայինի պետին գործից հանելն ավելի հարմար տարբերակ է, քան դատախազի խաթրին կպչելը:
Չորրորդ ինքնիշխանություն
Թեև Արմավիրի մարզի Փշատավան համայնքում վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Ռաֆիկ Ստեփանյանը, այստեղ ընտրությունները բավականին բուռն են անցել: Ստեփանյանի օգտին քվեարկել է 570 ընտրող:
Մյուս թեկնածուներն էին` անկուսակցական, մենատնտես Վարուժան Եղիազարյանը և ՀՀԿ անդամ, էլցանցերի «Մուսալեռ» մասնաճյուղի հերթապահ Վահան Ալեքսանյանը, որոնք, համապատասխանաբար, ստացել են 159 և 383 քվե: Ինչպես երևում է, կուսակիցների ստացած ձայների տարբերությունն այնքան էլ մեծ չէ:
Սա այն դեպքում, երբ վերընտրված համայնքապետն ունեցել է քրեական հեղինակություններից մեկի՝ Թելման Մխիթարյանի հովանավորությունը և ողջ գյուղում առատորեն շաքարավազ է բաժանել՝ որպես ընտրակաշառք: Ի դեպ, ասում են՝ փշատավանցիներն իրենք են որոշել ընտրակաշառքը. երբ գործող գյուղապետը ցանկացել է ալյուր բաժանել, գյուղացիները նեղսրտել են, թե՝ փակելու սեզոն է, և շաքարավազն առավել նախընտրելի է:
Հիշեցնենք, որ քրեական աշխարհի «հայրերից» Թելման Մխիթարյանն այսօր անազատության մեջ է Նովգորոդ քաղաքում և մեղադրվում է առավել խոշոր չափով դրամաշորթության մեջ, որը կատարել է մի խումբ անձանց հետ նախօրոք համաձայնության գալու միջոցով: 2010-ի օգոստոսին նրան ձերբակալել էին Երևանում, որից հետո Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել նրա արտահանձնման մասին: Այսինքն՝ Ռուսաստանի բանտում նստած հեղինակությունը կարող է Հայաստանում ընտրությունների արդյունքը որոշել:
Հրապարակը
Անցած շաբաթ հասարակության ակտիվ մասը, որը, ինչպես հայտնի է, Հայաստանում ճնշող փոքրամասնություն է կազմում, շարունակում էր զբաղվել «Հարսնաքարով»: Ուրախալի է, որ մարդիկ հետևողական են այս հարցում` այդ շարժման ակտիվիստների ցասումն անկեղծ է ու միանգամայն արդարացված: Չնայած ակնհայտ է, որ կուսակցությունները կփորձեն դա օգտագործել իրենց նպատակների համար` համոզելով, որ իշխանափոխության հաջորդ իսկ օրը օլիգարխներն ու նրանց թիկնապահները իրենց պահելու են Իթոնի քոլեջի շրջանավարտների նման: Թեև դա ամենևին չի նսեմացնում Վահե Ավետյանի սպանության դեմ բարձրացած հասարակական ալիքի նշանակությունը:
Անցած շաբաթ տեղի էր ունեցել ևս մի դեպք, որն, իմ կարծիքով, ևս զարհուրելի էր. նկատի ունեմ գյումրեցի ազատամարտիկ Ժորա Աթոյանի մահը, որը նույնպես, ըստ էության, սպանություն էր: Ասածս, իհարկե, իրավական գնահատական չէ, բայց մյուս կողմից` ինչպե՞ս անվանել այն դատավարությունն ու դատավճիռը, ըստ որի` Աթոյանը կեղծել է իր փաստաթղթերը և, պարզվում է, որպես պատերազմի մասնակից իրավունք չի ունեցել զինվորական թոշակ ստանալու: Ինչպե՞ս է մեղադրական կողմը կարողացել ապացուցել, որ այդ մարդը պատերազմի ժամանակ կոնտուզիա չի ստացել և հորինել է այդ փաստը: Ավելին, մեր իրավապահ համակարգը վստահ էր, որ Աթոյանը ոչ միայն պատերազմում չի կորցրել առողջությունը, այլև հիմա, երբ երբեմն չէր կարողանում գալ դատավարությունների և պառկում էր հիվանդանոց, դա էլ էր «սիմուլյացիա»: Իսկ այդ ամենի գագաթնակետն այն էր, որ` քանի որ ազատամարտիկի թոշակն իբր «անօրինական» էր, ապա նա իրավունք չուներ նաև անվճար դեղորայք ստանալու, և մեր «մարդասեր» քննիչները կալանք էին դրել նրան հասանելիք ղեղորայքի վրա, իսկ գնել դրանք փողով նա չէր կարող: Վստահ եմ, որ զարգացած երկրում դատախազությունը կհետաքրքրվեր` կա՞ արդյոք այս բոլոր հանգամանբների ու Ժորա Աթոյանի մահվան միջև պատճառահետևանքային կապ, և մարդու առողջությանը մահացու վնաս հասցնելու համար մեղավորները կկանգնեին դատարանի առաջ:
Առաջ, 90-ականներին, անհաճո մարդու դեմ գործ սարքելու համար գրպանը թմրանյութ էին գցում: Հիմա մեթոդներն ավելի «քաղաքակիրթ» են դարձել. ազատամարտիկին, որը մարտի դաշտում արդեն կորցրել է առողջությունը, ասում են, որ նա ազատամարտիկ չէ, որ նա իր կենսագրությունը հորինել է, որ իր ծառայությունները հայրենիքի առաջ զրո են: Իրականամ այս մեթոդն ավելի դաժան է. դա իսկապես, ինչպես տեսնում եք, կարող է մարդուն սպանել:
Առավոտ
«ՉԻ» տեղեկություններով, ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանը, որը նաև «Արտֆուդ» պահածոների գործարանի սեփականատերն է, իր ընկերության ներսում և առահասարակ Արարատի մարզում լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Ըստ որոշ լուրերի` Կարապետյանը դեռևս խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իր յուրայինների միջոցով հույսով է արել Արարատի մարզի բնակիչներից շատերին, որ նախարարի պաշտոնում վերահաստատվելու դեպքում նրանց ապահովելու է գյուղատնտեսական վարկերով: Կարապետյանը ՕԵԿ-ի համար աշխատած որոշ ինտելեկտուալ շերտի էլ խոստացել է հարմար գործ գտնել գյուղնախարարությունում, սակայն մինչև օրս ո´չ մեկը, ո’չ մյուսը իրականություն չեն դարձել: Մինչդեռ շատերը այն համոզմանն են եղել, որ ծայրահեդ դեպքում խոստումների չնչին տոկոսը կարող էր և իրագործվել:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյսւնի երգչուհի դստեր` Անգելինա Գասպարյանի պրոդյուսեր Արմեն Գևորգյանը թերթի թղթակցի հետ զրույցում երեկ հաստատել է, որ մտածում են հայտ ներկայացնել, որպեսզի Անգելինան մասնակցի մանկական «Եվրատեսիլ-2012»-ին: Աղջկա 10 տարին արդեն լրացել է, և մրցույթի կանոններով նա իրավունք ունի մասնակցելու «Եվրատեսիլ»-ին: Ի դեպ, Վովա Գասպարյանը հենց ոստիկանապետ նշանակվեց, նրա առաջին գործերից մեկը դստեր պրոդյուսերին ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի ղեկավար նշանակելը եղավ:
Հայկական ժամանակ
Որոշ հիմնարկներում և կուսակցություններում կա այսպիսի ոչ այնքան գեղեցիկ ավանդույթ, երբ որևէ մեկը դուրս է գալիս աշխատանքից և լքում է քաղաքական ուժը, հիմնարկի ղեկավարը կամ նրա «խոսափողները» քաջալերում են մնացածներին` «մենք ինքնամաքրվում ենք, ազատվում ենք անվստահելի տարրերից, ձեր շարքերն ավելի կուռ են դառնում» և այլն: Ես, օրինակ, երբեք այդպես չեմ մտածել: Երբ որևէ մեկը ցանկացել է դուրս գալ «Առավոտից» [պարզ է, որ 18 տարում հնարավոր չէ նույն աշխատակազմը պահել], ես ցավ եմ ապրել, որովհետև ամեն մարդ` իր թերություններով և առաքինություններով հանդերձ, իր սեփական երանգն է տալիս տվյալ գործին, դարձնում է այն ավելի հետաքրքիր և բազմաշերտ: Բայց ես նկատել եմ, որ հատկապես կուսակցություններում երբեք նման ցավ, ափսոսանք չեն հայտնում, հակառակը` սկսում են հեռացած մարդու մասին չարախոսել, փնտրել թաքնված, չհայտարարված պատճառները` ղեկավարվելով, բնականաբար, դավադրության տեսությամբ:
Դավիթ Շահնազարյանի` ՀԱԿ-ը լքելու լուրը այդ կուսակցության (պնդում եմ, որ դա կուսակցություն է` Աժ ընտրություններից հետո) կողմից պաշտոնապես մեկնաբանվելու է հետևյալ կերպ. «Դա պարոն Շահնազարյանի գործն է, մենք հարգում ենք նրա ընտրությունը», բայց ՀԱԿ-ի կարծիքը իբր չարտահայտող լրատվամիջոցներում և Ֆեյսբուքում միանշանակ հետևություն է արվելու, որ նա, առարկելով ՀԱԿ-ԲՀԿ «քիրվայության» դեմ, ջուր է լցնում ավազակապետության ջրաղացին: Սինչդեռ պարոն Շահնազարյանի վերլուծությունը, որը հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանը, առնվազն արժանի է ուշադրության: Գլխավոր միտքը, որքան ես հասկանում են, հետևյալն է. սուպերպրագմատիկ մոտեցումը, համաձայն որի` ներկայիս իշխանության տապալումը, իշխանափոխությունը այնպիսի մի գերնպատակ է, որ բացարձակապես կարևոր չէ, թե ում ձեռքերով է դա արվելու, և ով է այդ իշխանափոխությունից գալու իշխանության, արդարացված չէ: Չի կարող նշանակություն չունենալ, թե ինչպիսի ներքին և արտաքին քաղաքականություն է Հայաստանում անցկացվել 1998-2008 թվականներին, երբ իշխանության ղեկին էր այսօր այդ ենթադրյալ իշխանափոխությունն իրականացնող ուժը, ինչպիսի արժեքներով է այն ղեկավարվում: Քանի որ Հայաստանում մի անգամ եղել է իշխանության պառակտում և պալատական հեղաշրջում, մենք արդեն դրա որոշակի փորձն ունենք: 90-ականների առաջին կեսի ընդդիմադիրների այն մասը, որը պարզապես ատելությամբ էր լցված առաջին նախագահի նկատմամբ, շատ ուրախացավ, բայց նրանք, ովքեր ցանկանում էին համակարգի փոփոխություն, հասկանում էին, որ եթե նույնիսկ այդպիսին լինի, ապա միայն բացասական ուղղությամբ:
Որովհետև 98-ին իշխանության էր եկել նախկին իշխանական բուրգի ոչ լավագույն, ոչ ինտելեկտուալ, ուժային մասը: Այդպիսով ՀՀՇ-ական ավազակապետությանը փոխարինեց երկրապահական, իսկ այնուհետև` հանրապետական ավազակապետությունը:
Ահա այդպիսի հիշողություններ է իմ մեջ արթնացրել պարոն Շահնազարյանի վերլուծությունը: Որքան էլ ասվի, որ նրա, իսկ դրանից առաջ նաև` Արամ Զավենի Սարգսյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Կարապետ Ռուբինյանի մտավախությունները տեղին չեն, չի կարող պատահել, որ բոլոր այդ հարգված ու հեղինակավոր մարդիկ ղեկավարվում են քիմերաներով: Պետք էր առնվազն փորձել գտնել նրանց ասածների մեջ ռացիոնալ հատիկը: Բայց մեր գրեթե բոլոր կուսակցություններում, նաև` ՀԱԿ-ում, ընդունված է միակարծությունը` այն, ինչ «շեֆն» է որոշում, հանճարեղ է և քննարկման ենթակա չէ: Այդպես, իհարկե, ավելի հեշտ է ղեկավարել: Սակայն այդպես դժվար է պայքարել ժողովրդավարության համար:
Առավոտ
ԱԺ-ում ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի ելույթն անցավ գրեթե կիսադատարկ դահլիճում: ԵՄ արժեքների մասին ելույթը պարտաճանաչ լսելու էին եկել գեներալներ Մանվելն ու Սեյրանը: Թոխմախն էլ կար: Ինչպես միշտ` «բեզ գալստուկա»: Այլ գործարարներ չկային: Չկար Սամվել Ալեքսանյանը, մի կողմից երևի իր «լավ» ընկեր Ռուբեն Հայրապետյանի դարդն էր քաշում, մյուս կողմից էլ`ԱԺ-ի դիմաց բողոքավորների միջով անցնելու «անհարմարություն» կարող էր ունենալ, խորհրդարանից հեռու էր մնացել: Նախօրոք հայտարարվել էր, որ ֆրակցիաներից յուրաքանչյուրը կարող է մեկական հարց ուղղել ԵՄ բարձր ներկայացուցչին: Ռոմպոյի ելույթից հետո Հովիկ Աբրահամյանը «ցրվելու» հրաման տվեց պատգամավորներին: «Բա հարցե՞րը»,- տեղից ահագին բարձր հարցրեց ԲՀԿ ֆրակցիայի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Ձեզ մի քիչ կոռեկտ պահեք»,- այս էլ երկրորդ անգամ վերջինիս նկատողություն արեց Աժ նախագահը: Ռոմպոյին հարցեր չուղղելու ռեժիմից և «պահվածքից» դժգոհ էր նաև Վարդան Օսկանյանը, որն էլ իր «արտացոլանքն ու թափանցումն» էր գտել վերջինիս բլոգում: Բանն այն է, որ Աժ նախագահը նախորդ օրը ֆրակցիաներին հորդորել էր հարցերը գրավոր ձևակերպել և ներկայացնել, որպեսզի պարոն Ռոմպոյն իր ելույթում անդրադառնա դրանց: Անդրադարձել էր Ռոմպոյն այդ հարցերին, թե ոչ, մնաց անհայտ, իրականում վերջինիս ելույթը ոչինչ չասող, միևնույն ժամանակ ենթատեքստում շատ բան ունեցող էր, ինչպես բոլոր եվրոպացիներինը:
Հրապարակ
ՀՀԿ-ի նախընտրական վերջին հանրահավաք-համերգի ժամանակ` մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում պայթած փուչիկների գործով նախաքննության ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով: Առաջին երկու ամիսը լրացավ երեկ:
Ժամկետը երկարաձգելու մասին թերթի թղթակցին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ոստիկանությունն այս ողջ ընթացքում, փաստորեն, չի կարողացել պարզել` կատարվածի առնչությամբ քրգործ հարուցելու հիմքեր կա՞ն, թե` ոչ: Թերթը հիշեցնում է, որ անհայտ գազով լիցքավորված փուչիկները պայթել էին հանրահավաքին մասնակցող ուսանողների ձեռքերի մեջ: Շուրջ 150 երիտասարդ ստացել էր բազմաթիվ այրվածքներ` հիմնականում ձեռքերի ու դեմքի շրջանում: ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից թերթի թղթակցին երեկ ասել են, որ փուչիկների պայթյունից տուժած վերջին հիվանդը բուժհաստատությունից դուրս է գրվել նախորդ երկուշաբթի:
Հայկական ժամանակ
Առաջիկա ՏԻՄ ընտրություններում սեփական թեկնածուներով ներկայանալու հողի վրա Արագածոտնի մարզում իրար են «ուտում» դաշնակցական ու ՕԵԿ-ական տեղի դեմքերը: Ամբողջ խնդիրն այն է, որ չգիտես ինչու և ինչպես ոչ հայտնի մանր-մունր ՕԵԿ-ական դեմքերը որոշել են իրենց ուժերը փորձել հենց այն համայքներում ու քաղաքներում, որտեղ դաշնակցությունը քիչ թե շատ ձայներ ու որոշակի ռեսուրսներ ունի: Այս հողի վրա հիմնականում թեժ գզվռտոցներ են սպասվում Թալին քաղաքում, Մաստարա, Ուջան և մի քանի այլ գյուղական համայնքներում, ուր ՕԵԿ-ին հիշեցնող նմուշ անգամ չես կարող գտնել: Երկու քաղաքական ուժերի ներսում հասունացող վտանգը հանդարտեցնելու նպատակով էլ երեկ ուշ երեկոյան մարզային իշխանությունները մարզպետարան են հրավիրել դաշնակցական ու ՕԵԿ-ական գյուղապետներին ու ասել, որ այս պահին ներքաղաքական կյանքում այնքան ինտրիգներ ու խմորումներ կան, որ չարժե ընտրությունները դեռ չմեկնարկած իրար վրա «ցեխ» շպրտել ու հարցեր պարզաբանել: Այս տեղեկության վերաբերյալ «ՉԻ»-ն փորձել է ստանալ նաև մարզային իշխանությունների մեկնաբանությունը, սակայն նրանց հեռախոսահամարները սովորականի նման լռում էին:
Չորրորդ ինքնիշխանությունը
Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Երեկ lragir.am-ում կարդացի` բացառված չէ, որ Ռուբեն Հայրապետյանը «փոշմանի» և որոշի իր մանդատը վայր չդնել` տեղի տալով իր ընկերոջ` Սամվել Ալեքսանյանի խնդրանքներին: Դա ինձ քիչ հավանական է թվում, ավելի շուտ հնարավոր է հակաոակը` նա համոզի իր գործընկերոջը հրաժարվել պատգամավորությունից: Եթե նման բան տեղի ունենա, դա դրական կերպով կբնութագրի երկուսին էլ: Ի դեպ, կարծում եմ, պետք է տարանջատել օլիգարխների քաղաքական և հասարակական գործունեությունը: Առաջին դեպքում միանշանակ է, որ նրանք այդ ոլորտից պետբ է հեռանան: Երկրորդ դեպէում, երբ խոսէը, օրինակ, Ֆուտբոլի Ֆեդերացիայի կամ օլիմպիական կոմիտեի մասին է, այդ բնագավառում ընդգրկված մարդիկ, տվյալ դեպքում՝ սպորտսմենները, մարզիչները պետք է որոշեն` ուզո՞ւմ են նրանք, որ իրենց կազմակերպության ղեկավարը փոխվի, թե՞ չէ:
Ինչ մնում է քաղաքականությանը և դեպուտատությանը, ապա միանգամայն պարզ է, թե ինչու են օլիգարխներն այնտեղ խցկվել: Ռուսաստանում, որին մենք շատ բանով ընդօրինակում ենք, դա վաղուց արդեն անցած էտապ է’ Ուսմանովը, Լիսինը կամ Մորդաշովը Դումայի պատգամավորներ չեն և այժմ նման կարգավիճակ ձեռք բերելու ցանկություն, կարծես թե, չունեն: Միամտություն կլիներ, իհարկե, կարծել, թե նրանք քաղաքական դաշտում ազդեցություն չունեն, պարզապես նրանք գտել են դրա ավելի քաղաքակիրթ ձևերը, այդ թվում` մեդիայի միջոցով: Մեր մեծահարուստների ֆինանսական կարողությունները հիշյալ բիզնեսմեններից առնվազն 20 անգամ փոքր են, և գուցե դրանից է գալիս իրենց անվստահությունը վաղվա օրվա նկատմամբ և ձգտումը անձամբ քաղաքական «տանիքի» տակ մտնելու: Մյուս կողմից` ռուսաստանցի օլիգարխների մշակութային մակարդակը զգալիորեն ավելի բարձր է, քան իրենց հայ գործընկերներինը, և այսօր նրանց մտքով անգամ չի անցնում զարմացնել հասարակությանը իրենց կատաղած, կապը կտրած «ախրաննիկներով»: Այդ մերոնք են, որ մնացել են 90-ականների «բրատոկների» և «նոր ռուսների» մակարդակին:
Մեր այդ բոլոր հանգամանքները, բնականաբար, պայմանավորված չեն մեր ազգային առանձնահատկություններով կամ նույնիսկ «ռեժիմների» տարբերությամբ, հակառակը` մեր երկրում ներկայիս ռեժիմը նույնիսկ փոքր-ինչ ավելի ազատական է, քան Ռուսաստանում: Ավելի շուտ ես հակված եմ դա վերագրել մեզ մոտ 90-ականների առաջին կեսին ստեղծված ծայրահեղ էքստրեմալ վիճակով, երբ պետական կարգը` իր դրական ու բացասական կողմերով, ձևավորում էին ուժային կառույցները:
Բայց ինչ եղել` եղել է. վաղուց արդեն ժամանակն է անցնել նորմալ «քաղաքացիական» կյանքին: Դրա առաջին քայլը կարող էր լինել օլիգարխներին խորհրդարան չթողնելը: Բայց, ըստ երևույթին, ՀՀԿ-ն դա չէր կարող անել, քանի որ կարծր մրցակցության մեջ էր ԲՀԿ-ի հետ. որտեղ նույնպես մեծուփոքր օլիգարխներ կան: Հիմա, հաշվի առնելով Ռուբեն Հայրապետյանի քայլը, գուցե կա՞ տարբերակ, որ հիշյալ երկու կուսակցությունների օլիգարխները վայր դնեն իրենց մանդատները: Ինչների՞դ է պետք անընդհատ քննադատության և ծաղրի թիրախ լինելը: Գնացեք ձեր դղյակները, զբաղվեք բարեգործությամբ: Ուզո՞ւմ եք բարոյապես կամ նյութապես սատարել ներկայիս նախագահին` խնդիր չկա: Ցանկանո՞ւմ եք օգնել նախկին երկու նախագահներից որևէ մեկին` էլի ձեր գործն է: Բայց հանգիստ թողեք օրենսդիր գործունեությունը` դա ձեր խելքի բանը չի»:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.