29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով չորս տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Թամամյանն առաջիկայում կարող է ազատ արձակվել:
Ենթադրվում է, որ նա ազատ կարձակվի Սերժ Սարգսյանի կողմից ներման արժանանալու միջոցով: Այս հեռանկարի վերաբերյալ թերթի թղթակցի հարցին Թամամյանի փաստաբան Վաղինակ Գևորգյանը պատասխանել է, որ ինքը լիազորված չէ ներման խնդրագրի վերաբերյալ հարցերին պատասխանել: Թերթի տեղեկություններով, Թամամյանի ներման խնդրագիրն արդեն մեկ շաբաթից ավելի է նախագահական նստավայրում է, և սպասվում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանը կստորագրի համապատասխան հրամանագիրը, և նա ազատ կարձակվի: Սակայն, այդ մասին հանրությունը չի տեղեկանա, քանի որ ներման հրամանագրերը չեն հրապարակվում:
Հայկական ժամանակ
Դեռևս հուլիսի 8-ին Արմավիրի մարզի Մրգաշատ և Առատաշեն համայնքներում տեղի ունեցած ընտրություններից հետո այս մարզում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ: Հայտնի է, որ Մրգաշենում ձայների առավելությամբ նորից գյուղապետ դարձած ՀՀԿ-ական Գևորգ Դանիելյանը չի կարողանում տանից դուրս գալ, քանի որ մի քանի օր առաջ նրա մրցակից` անկուսակցական Լավրենտ Մարտիրոսյանի մարդիկ ամբողջությամբ ջարդուփշուր էին արել գյուղի ակումբը: Դե իսկ Առատաշենում էլ ՀՀԿ-ն չկարողացավ անցկացնել Հովհաննես Անդրեասյանին, և նրա փոխարեն գյուղապետ ընտրվեց անկուսակցական Վահրամ Հարությունյանը, ինչը նույնպես գյուղում նոր խժդժությունների տեղիք է տվել: Երկու համայնքներում էլ արձանագրված ձախողումից հետո, սակայն, ոչ մի կերպ իր տեղը չի գտնում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, նախ` որ ՀՀԿ ղեկավարության մոտ պարզերես դուրս չեկավ, երկրորդ` երկու համայնքի ղեկավարներն էլ իր «սվոյներից» էին ու փաստորեն նա չկարողացավ օգնել իր մարդկանց: Թերթը նշում է, որ մարզպետ Ղահրամանյանի վիճակը էլ ավելի է բարդացել այն բանից հետո, երբ նրան «վերևներից» կշտամբել են ՀՀԿ-ի պարտության համար` ասելով, որ նման բան կրկնվելու դեպքում մարզպետը մտածելու շատ բան կունենա: Թեև մարզպետ Ղահրամանյանն էլ, ըստ մարզում առկա խոսակցությունների, իրեն չի կորցրել և որպես տեղի ունեցածի արդարացում նշել է, որ ամբողջ խնդիրը գյուղատնտեսության ոլորտի մեջ է, ինքն ուրիշ ի՞նչ կարող է անել:
«ՉԻ»-ն փորձել է այս իրավիճակի շուրջ ստանալ նաև մարզպետի մեկնաբանությանը, սակայն նա սովորականի նման չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին, դե իսկ մարզպետարանի աշխատակագմի ղեկավար Լարիսա Մուրադյանն էլ պատասխանել է. «Այս պահին ես Ղարաբաղում եմ և ձեր հարցին էլ չեմ կարող պատասխանել»:
Չորրորդ ինքնիշխանություն
Լուրեր էին տարածվել, թե Վանաձորի անձնագրային բաժանմունքի պետ Վաչիկ Միսկարյանն իբր աշխատանքից ազատվել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին կեղծ տեղեկանք տրամադրելու պատճառով:
Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ժամանակին» տեղեկացրին, որ Վանաձորի անձնագրային բաժանմունքի պետի աշխատանքից ազատվելը ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ որևէ կապ չունի: «Վաչիկ Միսկարյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Նրա` աշխատանքից ազատվելը ոչ մի կապ չունի ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ»,- հստակեցրեց վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Ժամանակ
Ինչու պետք է ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում պաշտպանի ԲՀԿ թեկնածուին, և ով կարող է լինել այդ թեկնածուն: Ինչպես արդեն գրել էր թերթը, վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հստակորեն հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանն իրենց համար չի կարող նախագահի ընդունելի թեկնածու լինել, քանի որ նրա շուրջ համախմբում կայացնելն անհնարին գործ է: Ամենահարմար և բոլորի համար ընդունելի թեկնածուն կարող է լինել Վարդան Օսկանյանը: Համոզել ՀԱԿ ակտիվին, որ պետք է պաշտպանել Վարդան Օսկանյանին, դժվար չի լինի, մանավանդ որ կան այլ ավելի ծանրակշիռ փաստարկներ ևս:
Թերթին հասած տեղեկությունների համաձայն, ըստ ՀԱԿ-ԲՀԿ պայմանավորվածության, Վարդան Օսկանյանի նախագահ ընտրվելու դեպքում վարչապետ է նշանակվելու Ռոբերտ Քոչարյանը, ով, հասկանալի է` ամբողջովին իր ձեռքում կկենտրոնացնի իշխանությունը: Բայց այդ իշխանությունից որոշակի մասնաբաժին կտրվի ՀԱԿ-ին: Մասնավորապես փոխվարչապետի պաշտոնը խոստացվել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին, իսկ ՀՀ գլխավոր դատախազինը` Գագիկ Ջհանգիրյանին: ՀԱԿ-ին կառավարությունում կտրվեն ևս մի քանի նախարարական պաշտոններ: Այս հեռանկարը բավական ոգևորիչ է ՀԱԿ ակտիվի ներկայացուցիչների համար, քանի որ նրանք մի կողմից չեն ցանկանում ընդդիմություն լինել, մյուս կողմից էլ այլևս չեն հավատում, որ ՀԱԿ-ը կարող է հաղթել որևէ ընտրությունում:
Հրապարակ
Այս պայմանավորվածության կողմ կարող է դառնալ նաև ՀՅԴ-ն: Դաշնակցությունը մի տեսակ խանդով է վերաբերվում այն բանին, որ կարող է Տեր-Պետրոսյան-Քոչարյան դաշինք կայանալ, և այդ դաշինքում իրենք ունեն ոչ թե առանցքային, այլ, ավելի շուտ` օժանդակ նշանակություն: Բայց ի վերջո նրանք համոզվելու են, որ այլընտրանք գոյություն չունի, և պետք է հարմարվել իրերի գործող վիճակի հետ: Միակ խորհրդարանական ընդդիմությունը, որը չի միանա այս դաշինքին, «Ժառանգությունն» է, քանի որ այս ուժի ներկայացուցիչները, գոնե առայժմ, չեն միացել ԲՀԿ-ՀԱԿ դաշինքին, միևնույն ժամանակ ընդդիմադիր լինելով գործող իշխանությանը: Չնայած սա իրադարձությունների զարգացման միակ սցենարը չէ: ԲՀԿ վերնախավում հնարավոր են համարում, որ հասարակությունը չընդունի Օսկանյան այլընտրանքին, և նրա շուրջ «համազգային» համախմբում չկայանա: Այդ դեպքում ԲՀԿ-ն կգերադասի պաշտպանել Սերժ Սարգսյանին` պայմանով, որ նախագահական ընտրություններից հետո վարչապետ նշանակվի ԲՀԿ-ի համար նախընտրելի որևէ գործիչ: Այդ դեպքում ՀԱԿ-ը կհայտնվի լուսանցքում, և կհայտարարվի, որ խառնակիչները հաջողության հասան ու ԲՀԿ-ին մղեցին Սերժ Սարգսյանի գիրկը:
Հրապարակ
Մի քանի տարի առաջ, երբ ԲՀԿ-ն «ուղղափառ իշխանամետ» էր, Ֆեյսբուքյան-կայքային ակտիվիստները և հատկապես ակտիվիստուհիները որպես թիրախ ընտրել էին Նաիրա Զոհրաբյանին: Երբ ես կոչ էի անում ավելի զուսպ արտահայտվել կնոջ մասին, այդ «պայքարողները» արդարանում էին, թե խոսում են ոչ թե կնոջ, այլ տվյալ կուսակցության և ընդհանրապես իշխանության ներկայացուցչի դեմ: Հիմա, երբ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի և, հետևաբար, նաև վերոհիշյալ ակտիվիստ-ակտիվիստուհիների հարաբերությունները զգալիորեն ջերմացել են, Նաիրային, բարեբախտաբար, հանգիստ են թողել:
Փոխարենը հայտնվել է նոր թիրախ` Շուշան Պետրոսյանը: Անուններ ունեցող և անանուն օգտատերերը բառեր չեն ընտրում` նրան հայհոյելու համար, և ինչպես նախորդ անգամ, դրա համար փնտրում են բարձր քաղաքական և բարոյական հիմնավորումներ: Զուտ մասնագիտորեն կարող եմ ասել, որ Շուշանը լավ է երգում, ու այդ առումով Արաքս Մանսուրյանից հետո բնությունը, այսպես ասած, չի հանգստացել ժառանգի վրա: Ճիշտ է, ցանկալի է, որ երգացանկի և ելույթների վայրերի ընտրության հարցերում նա լիներ ավելի բծախնդիր` Շուշանին երբեմն կարելի է տեսնել անկապ պաշտոնական համերգներում թույլ գործեր կատարելիս, բայց դա էլ է հասկանալի` այդ համերգներն են երգչուհու հացը: Առանց որևէ զուգահեռի պարզապես հիշեցնեմ, որ, ասենք, Մարտիրոս Սարյանն ունի բազմաթիվ պարտիական աշխատողների և գեներալների դիմանկարներ, բայց դա ամենևին չի նսեմացնում մեր գեղանկարչի տաղանդը: Մի խոսքով, որպես երգչուհի Շուշանն արժանի չէ այն էպիտետներին, որոնք այդքան շատ են սիրում ժողովրդավարության առաջամարտիկները:
Այլ խնդիր է, թե ինչու է նա դարձել պարտիական: Շատ սխալ է արել` նման քայլին դիմելու անհրաժեշտությունն այսօր բացարձակապես չկա: Դարձյալ չփորձելով որևէ համեմատություն անել (որովհետև համեմատության եզր, բնականաբար, չկա)` հիշեցի մի պատմություն: Դմիտրի Շոստակովիչը ԽՄԿԿ անդամ դարձավ հասուն տարիքում` 1960 թվականին, երբ արդեն 54 տարեկան էր: Այդ օրը նա վերադարձավ տուն, ասելով կնոջը` «Ինձ ստիպել են, շանտաժել են, եթե դու ինձ սիրում ես, երբեք մի´ հարցրու, թե ինչու է դա տեղի ունեցել»: Դրանից հետո նա մի քանի օր հաղթահարում էր սթրեսը ավանդական ռուսական մեթոդներով: Այսօր չկան մարդկանց պարտադրելու, նվաստացնելու այն գործիքները, որոնք գոյություն ունեին 50 տարի առաջ, և երբ մտավորականը, արվեստի գործիչը կուսակցական կրծքանշան է կպցնում, դա այլ կերպ, քան սուպեր-կոնֆորմիզմ` չի կարելի բնութագրել: Բայց այդ սխալը գործել է ոչ միայն Շուշան Պետրոսյանը` պարտիական են դարձել նաև, օրինակ, Ռոբերտ Ամիրխանյանը և Արա Երնջակյանը, որոնց տաղանդը նույնպես ոչ ոք չի կարող վիճարկել:
Ինչո՞ւ են, ուրեմն, ամենաշատ հարվածները հասնում Շուշանին: Պատասխանը պարզ է և քաղաքականության հետ կապ չունի, մեզանում, ցավոք սրտի, շատ են մարդիկ, որոնք հակված են վիրավորել հե´նց կնոջը և այդպիսով ինքնահաստատվել:
Առավոտ
ՕԵԿ տիրույթ անցած քաղաքաշինության նախարարությունում լուրջ իրարանցում է սկսվել: Նախ` նորանշանակ նախարարը «դիսկոմֆորտի» մեջ է հայտնվել իր ուզած կադրերին նախարարությունում չտեղավորելու պատճառով, քանի որ ՀՀԿ-ից` մասնավորապես կառավարությունից, կադրային քաղաքականության հետ կապված խիստ «բլոկ» է դրված: Երկրորդ` նախարար Թադևոսյանը, ըստ տարածված լուրերի, իր մոտ է կանչել բոլոր բաժնի պետերին ու դեմքի լրջագույն արտահայտությամբ ասել. «Ոչ մի «լևի» գործ, էս ու էն կողմ նայել չկա, աշխատում եք առանց միջնորդությունների ու այլ շահագրգիռ պայմանների»: Իսկ որպես իր խստագայն պահանջներին հուսադրող պայման, Թադևոսյանը իրենց գործի մեջ հմտացած որոշ վարչությունների պետերի ասել է, որ եթե նրանք ֆինանսական մասով նեղություններ ունենան, կարող են շատ հանգիստ իրեն դիմել: Նախարար Թադևոսյանը` որպես գործից հասկացող մարդ, կփորձի բիզնեսի հետ կապված հարցերում օգտակար խորհուրդներ ու ճանապարհներ ցույց տալ բոլոր նրանց, ովքեր կցանկանան իրենց դրսևորել այդ ոլորտում: (Հաստատ կբացատրի, թե ինչպես կարելի է արտերկրից լամինատ ներկրել Հայաստան ու արագ հարստանալ):
Միայն թե այսքան անձնուրաց աշխատանքի լծվելուց հետո հարց է առաջանամ, թե ինչու է Թադևոսյանը իր մերձավոր շրջապատում տրտնջում ՀՀ կառավարության բռնած ձևից ու պահանջներից, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ այստեսակ շոուներով ֆոն է ստեղծում, թե իբր մինչև «ականջների ծայրը» պայքարում է կոռուպցիոն երևույթների ու դրսևորումների դեմ:
Չորրորդ ինքնիշխանություն
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի անձի շուրջ կրքերը չեն հանդարտվում ոչ միայն քաղաքացիական բողոքներով, այլև ՀՀԿ էշելոնում:
Ոչ պակաս ոգեւորված են նաև իր կուսակից հակառակորդները հատկապես այն բանից հետո, երբ հրաժարվեց պատգամավորի մանդատից: Դե գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամյանը ևս Հայրապետյանի, մեղմ ասած, թշնամին է, և Նեմեցն ԱԺ այցերը բոլորովին դադարեցրել էր Արգամիչի՝ ԱԺ խոսնակ դառնալուց հետո:
Մեզ հասած տեղեկություններով, Արգամիչն այնքան է ոգևորվել նրա ձախորդությունից, որ ԱԺ-ում խոստացել է մաղարիչ անել այդ կապակցությամբ: Սակայն նա իրադարձություններից առաջ չի ընկել և մաղարիչն առարկայական կդարձնի միայն այն բանից հետո, երբ աշնանը նիստով-բանով հաստատվի Հայրապետյանի հրաժեշտը պատգամավորական կարիերային:
Հրապարակ
Վերջին` առնվազն 7-8 ամիսների ընթացքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը աստիճանաբար բարձրացել է, բայց ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագինը մնացել է անփոփոխ, ինչն առաջին հայացքից տարօրինակ է:
Կամ` ներքին սպառողի համար գազի սակագինը չբարձրացնելը պայմանավորված է եղել զուտ ներքաղաքական` պոպուլիստական դրդապատճառներով, կամ էլ` գործող սակագինը խիստ ուռճացված է եղել, և սպառողներին պարզապես թալանել են:
Թեման շարունակելով` թերթը մանրամասնում է. «ՀՀ գործող կառավարությունը հերթական խայտառակ պատմության մեջ է հայտնվել: Պատմությունը խայտառակ է այնքանով, որ բռնվել է հերթական սուտը, որը շրջանառության մեջ է ամիսներ շարունակ:
Խոսքը Հայաստանին մատակարարվող գազի գնի մասին է: Մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ ներկայումս Հայաստանը Ռուսաստանից գազը գնում է 240 դոլարով (1000 խմ-ն), ինչը ոչ մի գերատեսչություն պաշտոնապես չի հերքում: Բայց պետք է որ հերքեին, ընդ որում` իրենց հերքումները համեմեին ռազմահայրենասիրական ստանդարտ` «հիվանդագին երևակայություն», «թշնամու ջրաղացին ջուր լցնել…», «իրականությունը միայն սև գույներով…» տիպի բառակապակցություններով: Բայց ոչ մի հերքում չկա: Ավելին, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը, գազի գնի բարձրացման շուրջ մեկնաբանությունների փոխարեն, ԶԼՄ-ներին ասել է. «Բանակցությունները շարունակվում են»: Այս պատասխանից պարզ չի դաոնում` ի վերջո գազի գինը բարձրացե՞լ է, թե` ոչ: Այս իրավիճակում ամենակարևորն այն չէ` գազի գինը բարձրացել է, թե` ոչ: Ամենակարևորն այն է, որ գազի գնի վերաբերյալ մի ամբողջ իշխանություն ամիսներ շարունակ սուտ է խոսում: Ընդ որում` ստում է նույնիսկ այն ժամանակ, երբ փաստերով ապացուցվում է, որ գազի գինն իրոք բարձրացել է»:
Հայկական ժամանակ
Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ, ի պատասխան «Առավոտի» հարցի, նշեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում որպես թեկնածուներ տեսնում է մի շարք գործիչների ու թվարկեց մի քանիսին: Համակրանքի տարբեր աստիճաններ ունենալով այդ գործիչների նկատմամբ` կարծում եմ, որ նրանց, ինչպես նաև մի քանի տասնյակ այլ մարդկանց նախագահ դառնալով որևէ սարսափելի բան տեղի չի ունենա: Մանավանդ հաճելի էր այդ շարքում տեսնել կանանց, որովհետև, անկախ ամեն ինչից, լավ կլիներ, եթե հաջորդ տարի գոնե թեկնածուների շարքում մի կին լիներ: Դա «գենդերային» հարց չէ. այստեղ հնարավոր կլինի խոսել մեր քաղաքական մտահորիզոնի ընդլայնման մասին:
Բայց համակարգային փոփոխություններ, ավազակապետության կսզմաքանդում, Ավգյան ախոռների մաքրում և այլն ոչ մի անհատ չի կարող ապահովել: Որովհետև այդ ախոռները մեր գլխում են, մեր գիտակցության մեջ: Երբ փողոցում ինձ ճանաչող մարդկանց 90 տոկոսը ինձ տալիս է միևնույն հարցը` «բա մեր վերջը ի՞նչ է լինելու», ես հասկանում եմ, որ «մտքի ախոռը» հենց դա է` կրավորական, թուլակամ, խեղճուկրակ մարդու դիրքորոշում, որ նստած սպասում է, թե երբ է իր վերջը գալու, վստահ է, որ այդ վերջը վատն է լինելու և ցանկանում է ինձնից լսել իր հոռետեսական կանխատեսումների հաստատումը: Զարմանալի՞ է, որ այդպիսի մարդիկ սպասում են մեկին, ով կլուծի իրենց խնդիրները, ինչ-որ մի բան կնվիրի նրանց` աշխատատեղ, տանիք, վերելակ, թեկուզ 10 հազար դրամ: Ինչը և ստանում են, որից հետո զարմանում են, թե ինչու ունեն այսպիսի իշխանություն, որն «իրենց մասին չի մտածում»: Եթե դու ինքդ քո մասին չես մտածում և սպասում ես աղետալի «վերջին», ապա ինչո՞ւ որևէ մեկը պետք է դա անի քո փոխարեն:
Այնպես որ` բանավեճն այն մասին, թե ով է Րաֆֆիի թվարկած և չթվարկած գործիչներից ավելի լավը, ինձ թվում է` անիմաստ է. արտաքին քաղաքականության մեջ մեր ընտրությունը սարսափելի փոքր է` նույնքան փոքր, որքան մեր երկրի չափերն են, և ինչպիսի հայտարարություններ էլ անեն նախագահական պաշտոնի հավակնորդները, նրանք անելու են մոտավորապես նույնը, ինչն արվել է վերջին 20 տարվա ընթացքում: Ներքին կյանքում ընտրություն կա, և դա, ինչպես ճիշտ, ընտրություն է վատի և վատթարագույնի միջև: Վատ է չլսել «ժողովրդի ձայնը» և ի հեճուկս նրա պահանջների` փորձել դանդաղորեն ինչ-որ բան բարեփոխել: Ավելի վատ է գնալ ամբոխի ետևից և խոստանալ նրան այն, ինչի մասին երազում էր Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ Շարիկովը` ամեն ինչ բաժանել:
Բացի հեղափոխական 1991 թվականից` նախագահական ընտրություններում ժողովրդի կամքն ինձ համար ակնհայտ էր միայն մի անգամ` 98-ին, երբ միանշանակորեն հաղթեց Կարեն Դեճիրճյանը: Բայց ընտրողները ձայն տվեցին ոչ թե այս նշանավոր և, անշուշտ, շատ հայրենասեր գործչին, այլ 3.50-անոց երշիկի առասպելին:
Առավոտ
ՌԴ կառավարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ իշխանությունները ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել Ռուսաստանի կառավարության հետ` առաջիկայում Հայաստանին խոշոր վարկ տրամադրելու շուրջ:Թե կոնկրետ ինչ գումարի մասին է խոսքը, առայժմ անհայտ է. ըստ թերթին հասած տեղեկությունների, բանակցությունների առարկա գումարը կարող է կազմել 800 միլիոնից մինչև մեկ միլիարդ դոլար: Բանակցությունները սկսվել են անմիջապես այն բանից հետո, երբ Եվրամիության շրջանակներում Հայաստանի համար 1.5 միլիարդ դոլարի հանգանակության խնդիրը «ջրվեց»: Հայտնի է նաև, որ հայկական կողմը պատրաստ է այդ վարկը վերցնել բավականին բարձր և միաժամանակ լողացող տոկոսադրույքներով: Այսինքն, տոկոսադրույքը կախված կլինի տվյալ պահին միջազգային շուկայում գործող տոկոսադրույքների պայմաններից (LIBOR+…): Հայկական կողմը, ըստ նույն աղբյուրների, ձգտում է վարկի գոնե մի մասը ստանալ մինչև այս տարեվերջ, ինչը պայմանավորված է 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններով:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.