29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«ՉԻ» տեղեկությունների համաձայն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն արդեն պաշտոնապես հայտարարել է իր արձակուրդ գնալու մասին, բանից պարզվում է` ոչ թե իր ամառային հանգիստն է վայելում, այլ զբաղված է գործարար դաշտին առնչվող խնդիրները կարգավորելու գործով: ՀՀ սահմաններր լքելուց առաջ վարչապետ Սարգսյանը Ջերմուկ քաղաքում հանդիպումներ է ունեցել ինչպես գործարար շրջանակների, այնպես էլ նախարարների հետ, որոնց արձակուրդ գնալուց առաջ հայտնել է իր վերջին ցանկությունների մասին: Ըստ նույն լուրերի, Սարգսյանն այդ հանդիպման ժամանակ շատերի ներկայությամբ հայտարարել է, որ մեր երկրում թիվ մեկ օրինակելի գործարարը Աշոտ Արսենյանն է`Քլոսը, որին պետք է աջակցել ու առավելագույնս հնարավորություններ տալ բիզնեսի դաշտում կրկնակի հաջողություններ արձանագրելու համար: Ի դեպ, այդ հաջողությունների հետ ուղղակիորեն առնչվում է Ջերմուկ քաղաքում ևս մի բանի առողջարաններ Արսենյանի տիրույթ տեղափոխելու հարցը, մանավանդ որ այսօր որոշ առողջարաններ հենց Արսենյանների այս ոլորտում ունեցած մոնոպոլ դիրքերի պատճառով մրցակցությանր չեն դիմանում:
Ի դեպ, այդ հանդիպման շրջանակներում նախարարներից ոմանց էլ Սարգսյանը պարզապես զգուշացրել է հնարավորինս քիչ խոսել Սևանին վերաբերող խնդիրների շուրջ, իսկ կտրուկ գործողությունների դիմելուց առաջ հիշել, թե ինչպիսին կլինեն դրանց հաջորդող հետևանքներր:
Իսկ իր համար հույժ կարևոր հարցերր վեր բարձրացնելուց հետո վարչապետ Սարգսյանը մասնակցել է Աշոտ Արսենյանի կողմից կազմակերպված ճոխ հյուրասիրությանը, որին քիչ ավելի ուշ միացել են նաև մեծարգո այրերի տիկնայք ու մինչև ուշ երեկո լավ ժամանակ են անցկացրել «Արմենիա» առողջարանում:
Չորրորդ ինքնիշխանություն
Իրանի իշխանությունները արգելել են հեռուստատեսությամբ ցուցադրել հավի մսից պատրաստվող ճաշատեսակներ, հաղորդում է tert.am-ը` վկայակոչելով vz.ru կայքը: Այդ երկրի ոստիկանապետը բացատրեց, որ Իրանի ոչ բոլոր քաղաքացիներն են կարող իրենց թույլ տալ հավի միս գնել, և եթերով այդ միսը տեսնելիս կարող են բացասական էմոցիաներ առաջանալ, ինչը, հնարավոր է, կդառնա սոցիալական դժգոհության պատճառ: Եթե մերոնք էլ այդ տրամաբանությամբ շարժվեն, ապա մեր եթերով էլ շատ բան կարգելվի: Ենթադրենք, Հայաստանում ոչ բոլորն են կարող «Բենթլի» մեքենա ձեռք բերել` դրա համար անհրաժեշտ է թափով սանիկ ունենալ: Հետևաբար, երբ սերիալում որևէ «լավ տղա» «Բենթլի» է նստում, դա նույնպես կարող է սոցիալական բողոք առաջացնել: Ահա ձեզ չափորոշիչներից մեկը` բոլոր սերիալային հերոսները, անկախ այն հանգամանքներից` նրանք մաֆիոզիներ են, թե ջութակի դասատու, պետք է երթևեկեն «07»-ով: Հայաստանում էլ կան, ինչպես հայտնի է, մարդիկ, որոնք ուզում են, որ մեզ մոտ լինի այնպես, ինչպես Իրանում: Նրանց դուր չի գալիս հեռուստատեսային արտադրանքը, և նրանք դիմում են երկրի ղեկավարին, որ նա խնդիրը կարգավորի` ազգը դեգրադացիայից փրկելու համար: [Կարող էին, ի դեպ, նույն հաջողությամբ դիմել ոստիկանապետին` զուգահեռն ավելի կատարյալ դարձնելու համար]: Նախ` կարծում եմ, որ դեգրադացիայի մասին խոսակցությունները բիձայական փնթփնթոցներ են: Մենք 40 տարի առաջ էլ այդ «դեգրադացված» վիճակում էինք. Զեյնաբ Խանլարովան մի քանի օր շարունակ հավաքում էր 72 հազարանոց «Հրազդան» մարզադաշտը: Այնպես չի, որ ողջ ազգն ապրում էր բարձր ինտելեկտուալ, մշակութային և ազգային արժեքներով, և հանկարծ անկախությունից հետո մեր երկիր ներխուժեցին դավադիր իմպերիալիստները ու դուրս բերեցին մեզ երանելի հոգևոր վիճակից` պարտագրելով մեզ համար խորթ արժեքներ: Մտավոր խավարի մեջ խարխափող մարդիկ թե այն ժամանակ էին լսում էժանագին երաժշտություն, թե հիմա, այն ժամանակ էլ էին դիտում ցածրաճաշակ ֆիլմեր, հիմա էլ: Պայքարել դրա դեմ պետք է` հասարակական ակտիվությամբ, հոդվածներով, քննարկումներով, ինքնակարգավորման մեխանիզմներ մշակելով: Բայց ոչ` արգելելով, օրենսդրական և գործադիր իշխանությանը որպես «պապա» կանչելով և դրանով փորձելով բացարձակացնել սեփական ընկալումներն ու ճաշակը: Թե չէ` որ պետությունը խառնվեց, հասարակությանը պարտադրվելու է չինովնիկների, իշխանավորների ճաշակները: Իսկ ի՞նչ երաշխիք, որ դրանք անթերի են:
Չնայած հնարավոր է, որ առաջիկայում քաղաքական ուժերն էլ միանան ազգափրկիչ նախաձեռնություններին և, ասենք, ստորագրություններ հավաքեն` ԱԺ-ում սերիալներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար: Ով չստորագրի, նա կողմ է հայ ժողովրդի ինքնության ոչնչացմանը և բարոյական կործանմանը: Էլի զբաղմունք է` ամառվա ամիսներին չեղած տեղը կարելի է մի երկու շաբաթ դրա մասին խոսել:
Առավոտ
ՃՈ նախկին պետ, յուրացման համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանը չի բողոքարկել իր վճիռը, քանի որ առաջիկայում Սերժ Սարգսյանին ներման խնդրագիր է գրելու և ազատ է արձակվելու:
Օհանյանը պատրաստվո՞ւմ է նման բան անել: Այս հարցին ի պատասխան` փաստաբան Մկրտիչ Վասակյանը ասաց. «Դա իր անձնականն է, ես չեմ կարող նման բան ասել: Նման հարց չենք քննարկում»: Վասակյանը ասել է նաև, որ եթե Օհանյանը պատրաստվի նման բան անել, ինքը այդ մասին կիմանա: «Նա ինձ պետք է ասի, որ ես գրեմ, ինքը չի կարող գրել»,- երեկ թերթի թղթակցին ասել է Օհանյանի փաստաբանը և ավելացրել, որ այս պահի դրությամբ ինքը որևէ խնդրագիր չի գրել: Թերթը հիշեցնում է, որ վերջին դատական նիստում Օհանյանը, պաշտպանական ճառ ասելու փոխարեն, հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի` ընդունել էր իր մեղքը պետության առաջ: Նա մեղադրվում էր բենզինի յուրացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար:
Հայկական ժամանակ
Այն վարկածը, թե հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած դաժան ծեծի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը եղել է ոչ թե ռեստորանում, այլ դրա մոտ գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում, վկայում է միայն Հայրապետյանի ցուցմունքը:
Դրանից բացի` այլ ապացույց չկա: Այս եզրակացությանը կարելի է հանգել ոստիկանությունից թերթի թղթակցի հարցին տրված երեկվա պատասխանից: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանին երեկ թերթի թղթակիցը հարցրել է` արդյոք Ֆուտբոլի ակադեմիայում կամ դրա մերձակայքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունների միջոցով կարելի՞ է հաստատել, որ Հայրապետյանը իսկապես այնտեղ է եղել: Ահարոնյանը ասել է.«Ասուլիսի ժամանակ Արսեն Այվազյանը (ոստիկանության ՔԳՎ ՀԿԳՎ պետ) հայտնել էր Հայրապետյանի գտնվելու վայրը` ըստ նրա ցուցմունքի»: Փաստորեն, ոստիկանությունը նույնիսկ չի էլ փորձել պարզել` Ռուբեն Հայրապետյանի ասածները համապատասխանու՞մ են իրականությանը, և արդյո՞ք դեպքի պահին Հայրապետյանն իրոք «Հարսնաքարում» չի եղել: Հետաքրքիր է, ոստիկանությունը բոլո՞ր քաղաքացիների ցուցմունքներին է այսպես անվերապահորեն հավատում, թե՞ միայն Հայրապետյանի:
Հայկական ժամանակ
Այսօր կայանալու է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի որդու հարսանեկան արարողությունը: Թվում էր՝ Ռիտա Սարգսյանի մոր մահն ու թաղման ծիսակարգը կխանգարեին արարողությանը, սակայն Սարգսյանների ընտանեկան խորհուրդը որոշել է չհետաձգել՝ հարսանիքը վաղուց էր պլանավորված:
Մենք տեղեկացանք, որ հարսնացուի կողմը վրացահայեր են, սովորական ընտանիք:
Հրապարակ
առաջիկա օրերին ՀՀ են ժամանելու ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամվելը, նախկին դրայվոտ քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու «Բամո» Հոլդինգի հիմնադիրներ Մուրադյան եղբայրները: Ըստ որոշ լուրերի, ՌԴ-ում հաստատված մեծահարուստների այցր Հայաստան շատ կոնկրետ պատճառ ու նպատակ ունի: Անկախ ամեն ինչից, ՀՀ-ին բազում թելերով կապված այս գործարար շրջանակները նախ և առաջ պատրաստվում են ճշտել իրենց անելիքներն ու պահանջվող ձայների թիվը` 2013-ի հետ կապված: Երկրորդ` որոշները փորձելու են իրենց ծննդավայրերում հերթական անգամ ՀՀԿ-ի լոբբինգն անել ու ապագա տեղական իշխանիկների հարցը լուծել, քանի որ հենց նրանցով է պայմանավորված լինելու առաջիկա ընտրությունների ելքն ու անհրաժեշտ թվաբանության ապահովումը:
Չորրորդ ինքնիշխանություն
Դիտելով «Արմնյուզ»-ով Դավիթ Շահնազարյանի հարցազրույցը, ես, ճիշտն ասած, տպավորություն չստացա, որ այդ գործիչը հակասություններ չունի ՀԱԿ-ի հետ, և որ նա դուրս չի եկել ՀԱԿ-ից, ինչպես որ մեկ շաբաթ շարունակ պնդում էին այդ կուսակցության ներկայացուցիչները: Իհարկե, նրանք հիմա էլ կարող են ասել` «պարոն Շահնազարյանն ասել է այս` նկատի ունենալով այն», բայց բառային այդպիսի ձեռնածությունների կարիքը չկա, որովհետև ակնհայտ է` նա դեմ է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «վերլուծություններին», որոնցում ավազակապետության կազմաքանդման գործում որոշակի հույսեր են կապվում ԲՀԿ-ի հետ, որովհետև այդ վերլուծությունները, պարոն Շահնազարյանի խոսքերով, դարձել են ՀԱԿ-ի քաղաքականություն: Այդ տեսակետն արտահայտված է հստակ և միանշանակ, և փորձել ճարպիկ ձևակերպումներով հերքել այդ իրողությունը` անիմաստ է: Ի դեպ, 90-ականների կեսերին պարոն Շահնազարյանը ճիշտ նույն ձևով առարկում էր ՀՀՇ-ի քաղաքականության դեմ, որը ակնհայտորեն սկսել էր հիմնվել ուժային գործիքների վրա, ինչը, իմ կարծիքով, դրեց Հայաստանում առայսօր գոյություն ունեցող քաղաքական և տնտեսական արատավոր հարաբերությունների հիմքը:
Բայց հարցը միայն որոշակի անձի և նրա ընկերների հակասությունների մեջ չէ: Խնդիրն ավելի ընդհանրական է` արդյոք քաղաքականության մեջ կարևո՞ր է արժեքային համակարգը: Նիկոլո Մաքիավելիի հետնորդներն այդ հարցին բացասական պատասխան են տալիս, ըստ նրանց` կարևորը ուժերի հարաբերակցությունն է, որն օգտագործելով` պետք է ցանկացած գնով հասնել նպատակին [տվյալ դեպքում` քրեաօլիգարխիկ համակարգի մի մասը պետք է տապալի մյուսին]: Սակայն պատմությունից հայտնի է, որ երբ նպատակն արդարացնում է միջոցները, շատ արագ այդ նպատակը ձևափոխվում է, խեղաթյուրվում, իսկ որոշ ժամանակ անց մոռացվում է` մնում են, այսպես ասած, ինքնանպատակ միջոցներ: Բայց ենթադրենք` արժեքները կարևոր չեն. այդ դեպքում, եթե որևէ քաղաքական ուժ ընտրել է մաքիավելիզմի ճանապարհը, ապա նա այլևս զրկվում է որևէ արժեքային համակարգի անունից խոսելու իրավունքից: Օրինակ` նա չի կարող որևէ քաղաքական ուժի անվանել կցորդ կամ կույրաղիք, երք ինքն է մեկ այլ ուժի կցորդը և կույրաղիքը:
Իր հարցազրույցում պարոն Շահնազարյանը բարձրացնում է ևս մի էական հարց` ազատական ուժերի համախմբումը: Ի դեպ, ՀԱԿ-ը երբեք իրեն ազատական չի հռչակել, և այս տեսակետից ազնիվ է` ինչպե՞ս կարող է ազատական լինել նա, ով իր հետ թեկուզ փոքր անհամաձայնություն հայտնողին թշնամու, դավաճանի և ծախվածի պիտակ է կպցնում: ՀԱԿ նախկին անդամը արդարացիորեն նշում է, որ մեր հասարակական սպեկտրի այդ` ազատական հատվածն այսօր շատ թույլ է ներկայացված: Բայց արդյոք դա պատահականությո՞ւն է: Արդյոք պատճառն այն չէ՞, որ մեր քաղաքացիների մեծ մասն ու ազատական գաղափարները, ինչպես ասում են, «գենետիկորեն անհամատեղելի են»:
Առավոտ
Բոլորովին վերջերս ոչ պաշտոնական միջոցառումներից մեկի ժամանակ թունդ լեզվակռիվ են ունեցեք նախկին և ներկա ՀՀԿ-ական ու դաշնակցական այրերը: Բացի այն, որ հին ընկերներն ու նժդեհականները փորձել են իրար բան հասկացնել խորհրդարանական րնտրությունների գործընթացների արդյունքների հետ կապված, հետն էլ փորձել են թիկնապահների ինստիտուտի վերաբերյալ մտքեր արտահայտել, ինչն էլ, փաստորեն, ոչ այնքան ցանկալի ավարտ է ունեցել: Ըստ որոշ լուրերի, երբ նախկին դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանր փորձել է իր շրջապատի ՀՀԿ-ականներին ասել, թե այդ ինչ «թազա» լոպազություն է մի քանի թիկնապահներով մարդամեջ դուրս գալը, սեղանին ներկա ՀՀԿ-ականները, որոնց մեջ է եղել նաև պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, վերջինիս հակադարձել են, թե հին ժամանակները անցյալում են, իսկ հիմա հազար ու մի շառ ու փորձանքից պաշտպանվելու խնդիր կա: Ավելին, ներկաներից մեկն էլ իր հերթին նկատել է, որ. «Հիմա էդ էլ «պրիստիժի» մի մասնիկ ա, էլի, թող էդ էլ լինի, հո դրանով չաղքատացա՞նք»:
Չորրորդ ինքնիշխանություն
Դաշնակցական գործիչներն իրենց վերջին հարցազրույցներով, հիմնվելով, հավանաբար, իրենց ընդհանուր ժողովի որոշումների վրա, հայտարարել են, որ նախագահական ընտրություններին առաջ են քաշելու կամ պաշտպանելու են այն թեկնածուին, որը ապամոնտաժելու է նախագահական ինստիտուտը: Որքան էլ ես չընդունեմ այդ կուսակցության գաղափարախոսությունը, պիտի համաձայնեմ, որ դա քաղաքական ծրագիր է, որի շուրջ կարող են համախմբվել տարբեր ուղղվածության ուժերը: Եթե լինի այնպիսի թեկնածու, անկախ նրա անուն-ազգանունից և կուսակցական պատկանելությունից (ավելի ցանկալի է, որ նա ընդհանրապես կուսակցական չլինի), որը կհայտարարի, թե նախագահ դաrնալով մեկ տարում նպաստելու է Սահմանադրության փոփոխությանը, խորհրդարանական կառավարման ներմուծմանը, որից հետո հրաժարական է տալու և անց է կացնելու արդար խորհրդարանական ընտրություններ, իսկ այնուհետև չի հավակնելու ոչ պատգամավորական մանդատի, ոչ վարչապետի, ոչ նախարարի, ոչ էլ որևէ այլ պաշտոնի, այդպիսի թեկնածուն, կարծում եմ, շանսեր կունենա շահելու նորմալ քաղաքացիների համակրանքը:
Չէի ցանկանա մտնել կառավարման տարբեր համակարգերի դրական և բացասական կողմերի մասին ակադեմիական վեճի մեջ: Հարցն այստեղ այլ հարթության մեջ է. Հայաստանում զարգացման կարևորագույն խոչընդոտն է անձնականացված մոտեցումը բոլոր հասարակական հարցերում: Փրկչի, շեֆի, հերոսի, թագավորի առասպելը խորը արմատներ ունի մեր ժողովրդի գիտակցության մեջ: Երբ մենք մտածում ենք նախագահի հնարավոր թեկնածուի մասին, առաջին միտքը, որը մեր մեջ ծնվում է` «ինչ է անելու այդ մարդը, որ իմ գործերն ավելի լավ գնան»: Շատ քչերի մտքով է անցնում, որ այդ մահկանացուն, որի բարերարություններին ենք մենք սպասում, վաղը այս կամ այն հանգամանքների բերումով կարող է դառնալ չարագործ և մեզ համար միանգամայն ատելի կերպար: Ճիշտը, հետևաբար, ոչ թե բարի թագավորին սպասելն է, այլ այնպիսի մեխանիզմներ ստեղծելը, որոնց պայմաններում ցանկացած մարդ` բարի, թե չար, տաղանդավոր, թե անտաղանդ, կվարվի օրենքի սահմաններում:
Այսքանից ելնելով` նախագահի այդքան գայթակղիչ աթոռը, հավանաբար, պետք է վերացնել: Դա, իհարկե, ինքնին իրավիճակի կտրուկ փոփոխություն չի ապահովի, դրա հետ մեկտեղ նոր Սահմանադրության մեջ պետք կլինի ներդնել զսպումների և հակակշիռների ավելի հստակ մեխանիզմ, քան այն, որը կա այսօրվա Գլխավոր օրենքում: Բայց անկախ նրանից` ճիշտ է Դաշնակցության մոտեցումը, թե սխալ, այն իր բովանդակությամբ քաղաքական է, այսինքն` ուղղված է համակարգին, ոչ թե անձին: Այն, ինչ ընդդիմությունն է 20 տարի շարունակ պահանջում` նախագահի անհապաղ հրաժարական և արտահերթ ընտրություններ, իրականում քաղաքական չէ: Որովհետև դրանից հետո անխուսափելիորեն քննարկվում էին և շարունակվում են քննարկվել երեք մահկանացուների թերություններն ու արժանիքները: Իսկ դրանք անպտուղ, խոհանոցային, քաղքենի խոսակցություններ են, որոնք քաղաքականության հետ բացարձակապես կապ չունեն:
Ճիշտ է, այս պահին ընդդիմությունը անհապաղ հրաժարական չի պահանջում: Բայց դա ժամանակավոր երևույթ է. փետրվարին նորից կսկսի:
Առավոտ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկին` Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «Քինգ դե Լյուքս» ընկերության վարորդները նախօրեին Աբովյանամ սկսած անժամկետ գործադուլը երեկ դադարեցրել են: Թերթի տեղեկություններով, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անձամբ է զանգահարել և խնդրել դադարեցնել գործադուլը: «Կաշխատենք, որ հարցը լուծվի»,- ըստ «ՀԺ» աղբյուրների, Պալաչին փոխանցել է Բեգլարյանը: Նույն աղբյուրները հայտնել են նաև, որ Ծառուկյանի և իր սանիկի միջև սկսված հակամարտությունը օրենքի շրջանակներում լուծում տալու համար Սերժ Սարգսյանին դիմել են որոշ պաշտոնյաներ, այդ թվում` Պարգև սրբազանը: Սակայն, Արթուր Հարությունյանը երեկ առավոտյան, ըստ հավաստի տեղեկությունների, Հայաստանից տեղափոխել է իր ընտանիքին` կնոջն ու երեխաներին: Թե ուր է տարել, հայտնի չէ: Պալաչը խոստացել է վերադառնալ և, ինչպես երևում է, պատրաստվում է «ծանր պատերազմի»: «Նա արդեն կպայքարի իր ձևերով»,- վստահեցնում էին Հարությունյանի մերձավորները: Ակնհայտ է, որ Հանրապետականը «փուռն է տալիս» իր կուսակցին:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.