29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնում այս պահին նյութեր են նախապատրաստվում երեկ Գյումրիում անչափահաս աղջկա կողմից մորը դանակահարելու գործի առնչությամբ:
Մեր հավաստի տեղեկություններով, մորը սուր կտրող-ծակող գործիքով քերծվածքներ է հասցրել նրա 13-ամյա դուստրը` Հասմիկ Պիչոյանը, իսկ վեճը ծագել է կենցաղային խնդիրներից: Մայրը` 47-ամյա Ժաննա Հակոբյանը, հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում և ժամանակ առ ժամանակ տուն է վերադառնում: Այս անգամ էլ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի հետևանքով մայրը ծեծել է դստերը, վերջինս էլ սեղանի վրա եղած դանակով հարվածել է մորը:
Տարածված այն տեղեկությունները, թե 13-ամյա աղջիկը ևս հոգեկան խնդիրներ է ունեցել, իրականությանը չեն համապատասխանում:
Ժամանակ
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի պետ Արսեն Այվազյանը թերթի հետ զրույցում ասել է, որ փուչիկների գործով մեղադրանք է առաջադրվել Սերոբ Բոզոյանին` Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (Վնաս պատճառել երկու կամ ավելի մարդկանց առողջությանը): Երեկ մեղադրյալ Սերոբ Բոզոյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է ստորագրությամբ չբացակայելը: Արսեն Այվազյանը սահմանափակվել է այսքանով: Սակայն ավելի ուշ թերթին հաջողվել է պարզել, որ Սերոբ Բոզոյանը 54 տարեկան է և զբաղվում է փուչիկների լիցքավորմամբ: Կազմակերպություն չունի և ինքն է անձամբ ընդունում պատվերներ: Որոշ տեղեկությունների համաձայն, նա փոքրաթիվ պատվերներ է ընդունում, ինչից կարելի է ենթադրել, որ իշխանության պատվերի գայթակղությանը դժվարացել է դիմադրել: Ամեն դեպքում, առայժմ մեղադրվում է Բոզոյանը: Ինչպես տեսնում եք, իշխող կուսակցության ներկայացուցիչներից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել` այն դեպքում, երբ նրանք են փնտրել ու գտել էժան փուչիկի աղբյուրը և շատ էլ լավ տեղյակ են եղել, որ կրակի դեպքում կարող է հրդեհ բռնկվել:
Հրապարակ
Սիրիայում օրեցօր թեժացող քաղաքացիական պատերազմը ստիպում է բազմաթիվ սիրիահայերի` անվտանգություն փնտրել այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Ու որքան էլ ողբերգական լինի իրավիճակը Սիրիայում, սա մի առիթ է Սիրիայից հեռանալ ցանկացող հայերին ՀՀ բերելու համար: Թվում էր, թե պետական մակարդակով պետք է կազմակերպվի սիրիահայերի զանգվածային տեղափոխումը ՀՀ, բայց ինչ-որ պահից տարօրինակ երևույթներ սկսվեցին` սիրիահայերի առաջ խոչընդոտներ ստեղծվեցին Հայաստան գալու ճանապարհին: Մասնավորապես, կտրուկ թանկացան Սիրիայից ՀՀ թռիչքներ իրականացնող ինքնաթիռների տոմսերը: Առաջին հայացքից` այդ ընկերությունները պարզապես ցանկանում են ստեղծված իրավիճակում լրացուցիչ եկամուտ ստանալ: Պարզվում է, սակայն, ՀՀ գալու ցանկություն ունեցողների առաջ խոչընդոտներ ստեղծելը ՀՀ իշխանությունների ոչ պաշտոնական քաղաքականությունն է: ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Թևոս Ներսիսյանը թերթի թղթակցի հետ զրույցում բառացիորեն ասել է. «Մենք շահագրգռված չենք, որ մեր Սիրիայի համայնքը քայքայվի»: Նույնը տարբեր ակնարկներով ու ձևակերպումներով ոչ պաշտոնապես ասել են նաև այլ գերատեսչությունների պաշտոնյաներ: Այսինքն, ՀՀ իշխանությունները, մեղմ ասած, այնքան էլ ոգևորված չեն սիրիահայերին Հայաստանում ընդունելու հեռանկարով: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանից արտագաղթը ահագնացող չափերի է հասել: Փաստորեն, սփյուռքահայերը մեզ պետք են միայն տրանսֆերտներ ուղարկելու, Արարատը տեսնելու համար մի քանի օրով Հայաստան գալու` պաշտոնյաներին պատկանող հյուրանոցներում աստղաբաշխական թվերով համարներ վարձելու և ՀՀ սփյուռքի նախարարության գոյությունը արդարացնելու համար: Վերջին անգամ այդ նախարարության գոյությունը «արդարացվել էր» մեկուկես տարի առաջ, երբ նախարար Հրանուշ Հակոբյանը մեծ շուքով ընդունում էր «ՆԱՍԱ»-ից առաջին հայ «տիեզերագնացը» դառնալու հրավեր ստացած Արթուր Պողոսյան անուն-ազգանունով մեկին: Հո չե՞ք մոռացել այդ պատմությունը:
Հայկական ժամանակ
Շատ լավ հիշում եմ, թե ինչ տանջանք էր իմ պատանեկության տարիներին ինքնաթիռի տոմս գնելը, մանավանդ ամռանը: Դրամարկղերը, եթե հիշում եք, գտնվում էին Թամանյանի արձանի կողքը: Այդ նեղլիկ տարածքում հավաքվում էր մի քանի տասնյակ մարդ, որոնք հերթ էին կանգնում, բնականաբար, հայավարի, այսինքն` ամբոխի տեսքով: 4-5 դրամարկղի շուրջը անկանոն կուտակված այդ զանգվածի մեջ մի քանի ժամից տոմս առնելը մեծ հաջողություն էր համարվում: Այսօր դուք գնամ եք բազմաթիվ դրամարկղերից մեկը, զով սենյակում նստում եք բազկաթոռին, իսկ բարետես աղջիկը համբերատար բացատրում է, թե որ տարբերակն է ձեզ համար ավելի գերադասելի: Իհարկե, հիմնական պատճառն այն է, որ, ասենք, Մոսկվայի տոմսն այն ժամանակ արժեր 36 ռուբլի, որը սովորական աշխատավարձի մեկ քառորդն էր, իսկ հիմա` 100 հազար դրամ, որը, ընդունենք, միջին աշխատավարձի չափ է կամ ավելի քիչ: Սա իրողություն է, որն ունի իր դրական և բացասական կողմերը: Իմ կարծիքով` առաջիններն ավելի շատ են, բայց այդ խոսակցությունը մեզ հեռու կտանի:
Այլ բանի մասին է խոսքը: Ինչո՞ւ է օդանավի տոմս վաճառելը բիզնես, իսկ, ենթադրենք, նոտարական ծառայություններ մատուցելը` ոչ: Դուք երբևէ եղե՞լ եք ԿԸՀ-ի կողքը զտնվող «Կենտրոն» նոտարական գրասենյակում: Ով չի եղել, նկարագրեմ: Պատկերացրեք մեկ սենյականոց բնակարան` պատշգամբով, վերջինս բաժանված է երկու կեսի: Սենյակում հավաքվում է դարձյալ մի քանի տասնյակ մարդ, որոնք դարձյալ հերթ են կանգնում հայկական ձևով` գումարած քսերոքս անոդ աղջիկները: Պատշգամբի երկու խցերում նստած են նոտարները, որոնք, հավանաբար, շատ ամուր նյարդեր ունեն` այդ քաոսում աշխատելու համար: Իսկ աշխատանքն էլ հիմնականում կայանում է նրանում, որ քաղաքացիներին ասվի` «այս թուղթը պակաս է, գնա բեր, այս քսերոսքը այնտեղ արա, այն մուծումն` այստեղ»: Եվ ահա ես մտածում եմ` արդյոք հնարավորություն չկա՞ մեր լուսավոր դարում այս ամբողջ տանջանքից խուսափելու:
Ենթադրենք, դուք ուզում եք տուն վաճառել կամ գնել: Հիմա դուք պարտավոր եք գնալ վերը նկարագրված նոտարական գրասենյակ, մուծումներ անել, հետո գնալ կադաստր, մուծումներ անել, սպասել երկու օր, ստանալ միասնական տեղեկանք և այլն: Բայց եթե նոտարների այդպիսի պահանջարկ կա, ապա դրանք պիտի լինեն տասն անգամ ավելի շատ և, ինչպես փաստաբանները, ունենան բազմաթիվ մասնավոր գրասենյակներ: Այդ գրասենյակները պիտի ինտերնետային կապ ունենան կադաստրի բաժանմունքների հետ, և բոլոր տեսակի տեղեկանքները գոյություն ունենան վիրտուալ, ոչ թե թղթային տեսքով, որպեսզի քաղաքացին դրանց հետևից չվազվզի: Այսինքն` նոտարը բացի իր համակարգչի համապատասխան էջը և տեսնի այդ տեղեկանքը, ինքը մուծումներ վերցնի կադաստրի և իր համար ու ճանապարհ դնի հաճախորդին: Իսկ հավելյալ նյութական միջոցներ ունեցող քաղաքացիները կարող են նոտարին հրավիրել տուն, որպեսզի նա գա իր նոութբուքով ու կատարի անհրաժեշտ գործողությունները: Երևանում և մի շարք այլ քաղաքներում դա, համենայնդեպս, տեխնիկապես միանգամայն հնարավոր է:
Եթե ես կարող եմ հարկայինի հետ հարաբերվել հենց այս եղանակով, ապա ինչո՞ւ մնացածների հետ չեմ կարող:
Առավոտ
ՀՀԿ-ում բոլորն արձակուրդում են բացի կազմհանձնաժողովից, որը նախապատրաստվում է ՏԻՄ ընտրություններին: ՀՀԿ գլխավոր գրասենյակի վերանորոգման աշխատանքները կավարտվեն աշնանը, իսկ մինչ այդ Գործադիր մարմնի` այդ թվում և այս հինգշաբթի օրվա նիստը տեղի կունենա Կենտրոնի գրասենյակում, որտեղ ընտրությունների ժամանակ Ռուբեն Սադոյանի շտաբն էր: Կքննարկվի՞ այս անգամ փոխմարզպետների և փոխնախարարների հարցը, ՀՀԿ-ում դժվարացան ասել, առավել հավանական է` ոչ: Դա առանց վարչապետի հնարավոր չէ:
Թերթը հիշեցնում է, որ առաջին հերթին քննարկվելու է ՕԵԿ փոխնախարարացուների` Դավիթ Կարապետյանի հարցը, ով, ըստ ամենայնի, կդառնա կրթության և գիտության փոխնախարար, և Ներսես Զուլոյանի` առողջապահության փոխնախարար: Բոլոր դեպքերում հարցը լուծվելու է փաթեթով, կլուծվի նաև այն հարցը, թե մնո՞ւմ են իրենց պաշտոններին ԲՀԿ փոխնախարարներն ու փոխմարզպետները:
Հրապարակ
Կառավարությունը, ուսումնասիրելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սա-նիկ Արթուր Հարությունյանի (Պալաշ) դիմումը, գտել է, որ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը խախտել է «Բարեգործության մասին» օրենքը:
Ըստ թերթի աղբյուրների, կառավարությունը դիմել է կապի և տրանսպորտի նախարարությանը, որպեսզի այստեղ համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Փաստաթղթում, ըստ նույն աղբյուրների, նշված է, որ «Ծառուկյան» հիմնադրամը վերոնշյալ օրենքի 5 կետ է խախտել: Խնդրի մասին զեկուցել են նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովին, ուր ևս Պալաչը դիմել էր: Վերջինիս պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը, սակայն, թերթի թղթակցին հայտնել է, որ որևէ պաշտոնական գրություն ինքը դեռ չի ստացել, թեև սպասում է դրան: Դալլաքյանը նաև հայտնել է, որ ընկերության վարորդները մտադիր են այս ուրբաթ օրը փակել Աբովյան-Երևան մայրուղին և վերսկսել գործադուլը, որ դադարեցրել էին անցյալ շաբաթ: Ինքը` Պալաչը, ըստ Դալլաքյանի, դեռ Հայաստան չի վերադարձել:
Հայկական ժամանակ
Ինչպես հայտնի է` օրեր աոաջ Ստեփանակերտում մահացել էր Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի մայրը: Եվ ահա, թաղման արարողության ականատեսները բավականին ուշագրավ մանրամասներ են պատմում: Պարզվում է` թաղման օրը Սերժ Սարգսյանի զոքանչի շենքի մոտակա տարածքում միայն Երևանից ժամանած պետական պաշտոնյաների ավելի քան 200 մեքենա է եղել կայանված` կաթվածահար անելով մոտակա շենքերի բակեր այլ մեքենաների ելումուտը: Արարողությանը մասնակցելու համար Ստեփանակերտ էին ժամանել ՀՀԿ և իշխանական ողջ վերնախավը, ինչպես նաև ՀՅԴ-ի և այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Ստեփանակերտ էին ժամանել նույնիսկ դերասաններ, այդ թվում` Աշոտ Ղազարյանը: Բնականաբար, ներկաները չեն էլ ճանաչել տիկին Ռիտայի մորը կենդանության օրոք, և նրանց ներկայությունը պայմանավորված է եղել բացառապես Սերժ Սարգսյանի ներկայությամբ: Ի դեպ, նույն շենքի մոտ վերջին անգամ նման իրավիճակ քր ստեղծվել տարիներ առաջ` տիկին Ռիտայի հոր թաղման ժամանակ, երբ Սարգսյանը դեռ ՊՆ նախարար էր: Այն ժամանակ Երևանից ժամանած հարյուրավոր պաշտոնյաների պատվիրակությունը գլխավորում էր նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Սիրիայից Հայաստան փախստականների հոսքը շարունակվում է: Այս օրերին հազարավոր սիրիահայեր, տուն- տեղ թողնելով, արտագաղթում են Հայաստան: Ժամանակավոր կացարանները, որտեղ նրանց մի մասին տեղավորել են, ծանրաբեռնված են և արդեն տեղ չկա:
Պատերազմական գործողությունների սկզբնական շրջանում հատուկենտ սիրիահայեր էին լքում իրենց բնակավայրը, որոնք էլ գերադասում էին արտագաղթել ԱՄՆ, Կանադա կամ Եվրոպա, սակայն միայն վերջին ամիսներին` 2012 թվականի առաջին կիսամյակում, ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից, 3248 Սիրիայի քաղաքացի է դիմել մեր երկրին` քաղաքացիություն ստանալու խնդրանքով:
ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունից էլ տեղեկացանք, որ այդ քաղաքացիներից ընդամենը 6 ընտանիք է` 14 անձից բաղկացած, դիմել Միգրացիոն ծառայությանը ապաստան` այսինքն`բնակության իրավունք ստանալու համար: Այդ փաստաթուղթը նրանց հարկավոր է, որպեսզի երկրից չվտարեն նրանց:
Առավոտ
Իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել Գյումրիում իշխանափոխություն իրականացնել, այսինքն՝ թույլ չտալ, որ Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 5-րդ անգամ առաջադրվի, որի դեպքում նա, ամենայն հավանականությամբ, նորից կընտրվեր քաղաքապետ:
Իշխանությունը ցանկանում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը հանձնել իրեն «իշխանությանն այլընտրանք» հռչակած ԲՀԿ ներկայացուցչին՝ այս կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Սամվել Բալասանյանին: Իհարկե, Վարդան Ղուկասյանը փորձում է համառել, իր մամուլի քարտուղարի միջոցով հայտարարում է, թե ինքը, անկախ կուսակցության որոշումից, առաջադրվելու է քաղաքապետի թեկնածու, բայց դա այնքան էլ այդպես չէ:
Օրերս Ղուկասյանն այցելել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով եւս փորձել էր համոզել նրան, որ պետք է ենթարկվել նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը եւ չառաջադրվել: Բայց նույնիսկ Հովիկ Աբրահամյանին չի հաջողվել կոտրել Վարդան Ղուկասյանի կամքը, ով ասում է, թե՝ թողեք առաջադրվեմ, հաղթեմ, հետո եթե ուզում եք, կարող եմ եւ հրաժարական տալ: Այսպիսով, նա փորձում է ցույց տալ, որ ինքը վայելում է գյումրեցիների սերն ու համակրանքը, եւ նրանք պատրաստ են իրեն հերթական անգամ ընտրել քաղաքապետ:
Այս շաբաթվա ընթացքում սպասվում է, որ Վարդան Ղուկասյանը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին, ով արդեն առանց միջնորդների, անձամբ խորհուրդ կտա նրան չառաջադրվել: Մեր տեղեկություններով, Ղուկասյանն իր մերձավոր շրջապատին ասել է, որ եթե իրեն չհաջողվի համոզել Սերժ Սարգսյանին, ինքը նախագահի կամքին հակառակ չի գնա: Իսկ քանի որ Սերժ Սարգսյանը որոշել է հրաժարվել Վարդան Ղուկասյանից, ապա կարելի է ասել, որ Գյումրիի ապագա քաղաքապետի հարցը կանխորոշված է:
Իսկ ինչո՞ւ որոշեցին փոխել Վարդան Ղուկասյանին, ի՞նչ մեղք է նա գործել, որ իշխանությունը չի ցանկանում նրան ներել: Ղուկասյանը 14 տարի ղեկավարում էր Գյումրին եւ այդ ընթացքում բազմաթիվ տհաճ պատմությունների մեջ է ընկել, որոնք կարող էին պատճառ հանդիսանալ, որ իշխանությունը հրաժարվեր նրանից: Միայն նրա եղբոր եւ որդու մասնակցությամբ Գյումրիում եւ հարակից տարածքներում բազմաթիվ հանցագործություններ են տեղի ունեցել, սակայն իշխանությունն ամեն անգամ աչք էր փակում դրանց վրա: Ինչո՞ւ. որովհետեւ Վարդան Ղուկասյանը մի բան կատարում էր անթերի. նա ցանկացած ընտրության ժամանակ ապահովում էր կենտրոնական իշխանության համար ցանկալի արդյունք, ինչը տեղի չունեցավ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Սա ցույց տվեց, որ Ղուկասյանն արդեն սպառել է իրեն, եւ նրան այլեւս անիմաստ է հանդուրժել: Իհարկե, Վարդան Ղուկասյանն ուներ այդ պարտությունների իր բացատրությունները, ուներ իր մեղսակիցները՝ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյան, ոստիկանապետ Կարեն Բաբակեխյան, բայց Գյումրիի պատասխանատուն, այնուամենայնիվ, Վարդան Ղուկասյանն էր, եւ նա էլ պետք է պատասխան տար կատարվածի համար: Իշխանությունը կարող է ներել ցանկացած հանցանք, բայց ոչ իր վերարտադրությանը սպառնալիք ներկայացնողներին:
Հիմա՝ իսկ ինչո՞ւ Սամվել Բալասանյանը եւ ոչ ուրիշը: Շատերի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու է Սերժ Սարգսյանը հանրապետության 2-րդ քաղաքը հանձնում մի կուսակցության, որը կարծես թե չի ենթարկվում իրեն եւ մերթընդմերթ ընդդիմադիր «զամաշկեք» է դրսեւորում: Նախ Սամվել Բալասանյանը լավագույն փոխզիջումն է Վարդան Ղուկասյանի եւ մեկ այլ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի միջեւ, ով համարվում է ավելի արմատական ԲՀԿ-ական: Բալասանյանին դարձնելով քաղաքապետ՝ ազատվում է թիվ 35 ընտրատարածքը, որտեղից կարող է պատգամավոր ընտրվել Արման Սահակյանը, ով մայիսյան ընտրությունների ժամանակ պարտվեց Մարտուն Գրիգորյանին, եւ դրանով Վարդան Ղուկասյանի թույլ տված սխալն ուղղվում է: Իսկ ամենակարեւորը թերեւս այն է, որ սրանով Սարգսյանը ցույց կտա, որ ԲՀԿ-ի հետ իր հարաբերությունները կառուցվում են փոխադարձ վստահության վրա:
Հրապարակ
Վարդան Ղուկասյւսնը մինչ այժմ սուրբ-սուրբ պահում է ճակատին ՕԵԿ գրած, հետո ջնջած և ԲՀԿ դարձած Սամվել Բալասանյանի դիմումը` գրված 2006-ին, Շիրակի կառույցին` ՀՀԿ-ին անդամակցելու համար: Վարդան Ղուկասյանը որոշել է Բալասանյանի առաջադրվելու դեպքում այդ դիմումը խոշոր տառերով գրել-փակցնել «պիվի զավոդի» պատին` սեփական արձանը սեփական ձեռքերով կառուցած Բալասանյանի արձանի կողքին: Ավելին, նեղ միջավայրում Վարդան Ղուկասյանն ասել է նաև, եթե անգամ ՀՀԿ-ն իր թեկնածությունը չառաջադրի, ինքը քաղաքացիական նախաձեռնությամբ է առաջադրվելու: Մի քանի օր առաջ Հովիկ Աբրահամյանին այցելած Գյումրիի քաղաքապետին թերթը հարցրել էր նաև, կարո՞ղ է Ձեզ կանչել են` համոզելու, որ չդնեք Ձեր թեկնածությունը: «Չէ-չէ-չէ-չէ` նմանատիպ բաներ չկան, մի ասեք, էդ դուք եք հորինում»: Դնելո՞ւ եք Ձեր թեկնածությունը: «Օրը կգա` բարին հետը»: Իսկ եթե քաղաքական որոշում կայացվի, և ՀՀԿ-ն որոշի ոչ թե Ձեր, այլ Սամվել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանե՞լ, և Ձեզ ասվի, որ չեք դնելու Ձեր թեկնածությունը, կենթարկվե՞ք: «Այո, միանշանակ, եթե քաղաքական որոշում կայացվի, ես Հանրապետական կուսակցությանը կենթարկվեմ. եթե իմ կուսակցությունն ասի, որ չես դնելու, ես չեմ դնի»:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.