29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...
Օրերս Առինջի իր այգում տետատետ հանդիպում են ունեցել Վարդան Օսկանյանն ու Բելառուսից վերադարձած Գագիկ Ծառուկյանը: Ընթացել է բավականին ծանր խոսակցություն: Օսկանյանը, առանց ենթատեքստերի, ԲՀԿ առաջնորդին ասել է, որ վիրավորված է ԲՀԿ պատգամավորներից, որոնք իրենց պասիվ պահեցին Աժ-ում` դատախազի միջնորդության ժամանակ, երբ պետք էր ուժեղ հակահարված տալ, ինչը չեղավ: Եվ շեշտել է, որ ԲՀԿ պատգամավորների մի մասն իշխանական սեղանին կից են, մյուս մասը` իշխանական սեղանի տակ, ինչն անթույլատրելի է: «Ես հասկացա, որ իմ հույսը ես պետք է իմ վրա դնեմ, ուրիշ ոչ մեկի»,-եզրափակել է Օսկանյանը, ով, ըստ ԲՀԿ աղբյուրների, ոչ միայն իր, այլև իր հետևում կանգնած, Ծառուկյանին ղեկավարելու լծակները գրեթե կորցրած Քոչարյանի մեսիջն էր փոխանցում ԲՀԿ առաջնորդին:
«Հրապարակ».
Ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող լուրերի, Սերժ Սարգսյանը` իր մերձավորների միջոցով ցանկանում է ձեռք բերել Որոտանի ՀԷԿ-երի համակարգը: Ըստ իշխանական թերթի աղբյուրների, այդ մտադրությունը պետք է իրականացվի մինչև 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունները` մինչև փետրվար: Թերթը հիշեցնում է, որ դեռևս մեկ տարի առաջ տեղեկություններ շրջանառվեցին, որ Որոտանի ՀԷԿ-երը ցանկանում են ձեռք բերել ռուսները: Ըստ այդ լուրերի, Ռուսաստանից Հայաստան ներկրվող ռուսական գազի գինը սահմանի վրա չթանկացնելու պայմանով Ռուսաստանը կամ հավատարմագրային կառավարման սկգբունքով, կամ էլ սեփականության իրավունքով իր ձեռքն էր ցանկանում վերցնել այդ համակարգր: Սակայն, ոուսական կողմին Որոտանր չհասավ, և այժմ այդ համակարգի վրա է Սերժ Սարգսյանի աչքը: «ՉԻ»-ն հիշեցնում է նաև, որ այդ համակարգը գտնվում է ՀՀ էներգետիկայի նախարարության բալանսում, այն թողարկում է հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 20 տոկոսը, և համակարգում թողարկված 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ամենացածրն է Հայաստանում:
«Չորրորդ ինքնիշխանություն».
ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը երկրում չէ, նա մեկնել է արտերկիր` բուժման: Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել է Փայտյանի օգնականը: Վերջինս չի պատասխանել հարցին, թե ուր է գնացել Փայտյանը և հնարավո՞ր է` էլ չվերադառնա: Իսկ ահա ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, ի պատասխան թերթի թղթակցի հարցի ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործով որևէ կարգավիճակ ստացե՞լ է, ասել է. «Ներկայումս ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննարկման փուլում է գտնվում ԼՂՀ պաշտպանության բանակի պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործով մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու հարցը»: Ըստ նրա` նախաքննական մարմինն այժմ փորձում է պարզել արդյոք նրանց գործողություններում առկա են քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ, թե` ոչ:
Հայկական ժամանակ
Արամ Աբրահամյանն «Առավոտի» այսօրվա խմբագրականում գրել է. ««Խավիարային դիվանագիտության» եզրույթին ես առաջին անգամ հանդիպեցի ոչ թե ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակների ելույթներում, այլ մի քանի ամիս առաջ BBC-ի կայքում` (http://www.bbc.co. uk/russian/international/2012/06/120613_azeri_diplo macy_caviar_esi.shtmlj): Այդ հրապարակման մեջ խոսքն այն մասին էր, որ «Եվրոպական կայունության նախաձեռնություն» [European Stability Initiative] հասարակական կազմակերպությունը, որն, ի դեպ, հայերի հետ բացարձակապես կապ չունի, բրիտանական խորհրդարանին զեկույց է ներկայացրել, համաձայն որի` Ադրբեջանի իշխանությունը փորձում է չեզոքացնել քննադատությունն իր հասցեին` կաշառելով Եվրոպայի խորհրդի պատգամավորներին: Այդպիսով փորձ է արվում քողարկել մարդու իրավունքների աղաղակող խախտումները հարևան երկրում: Զեկույցն այդպես էլ կոչվում էր` «Խավիարային դիվանագիտությունը»` չնայած խոսքը ոչ միայն բուն խավիարի, այլև կաշառքի բազմաթիվ այլ ձևերի մասին է: Օրինակ, իմ տեղեկություններով, եթե եվրոպական որևէ պաշտոնյա (ոչ միայն ԵԽԽՎ-ից) մտադրվում է գնալ Բաքու, ապա նրա տոմսը ավտոմատ ձևով դառնում է «բիզնես կլասի», հյուրանոցը` 5 աստղանի, մնացած հնարավորությունները` շքեղ ու շռայլ, և այդ ամենը, բնականաբար, Ադրբեջանի իշխանությունների հաշվին: Եվ եվրոպացիներն այնքան, կոպիտ ասած, «նաֆսից թույլ» են գտնվում, որ մեծ հաճույքով ընդունում են այդ նվերները և իրենց զեկույցներում ու հաղորդագրություններում մեղմ գույներով են ներկայացնում ադրբեջանական «ժողովրդավարության» խնդիրները: Ասում են նաև, որ ոչ մի ավտորիտար երկիր այդպիսի հսկայական միջոցներ չի ծախսում` իր խնդիրները կոծկելու համար: Եվ դրա մեջ իմաստ կա. Ռուսաստանն, օրինակ, դրա կարիքը չունի` եթե նույն Եվրոպայի խորհուրդը Կրեմլին ինչ-որ անհաճո բանաձև է ընդունում, այնտեղ բաց տեքստով հայտարարում են, որ չեն պատրաստվում այդ բանաձևում տեղ գտած «խորհուրդներին» հետևել:
Ադրբեջանի կամ մեր նման երկրները, հասկանալի պատճառով, չեն կարող իրենց այդպիսի վերաբերմունք թույլ տալ` մենք պետք է մտածենք մեր դրական իմիջի մասին: Բայց Հայաստանի դեպքում կա շատ ավելի կարճ ճանապարհ, քան եվրոպացիներին կաշառելն է` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք խավիար չունենք: Մանավանդ, որ մեր պրոբլեմները` կապված ժողովրդավարության հետ, շատ ավելի թեթև են, քան Ադրբեջանում: Ավելին` դրանք ավելի թեթև են, քան 2009-10 թվականներին: Ինչի՞ համար անել սխալ քայլեր և փորձել դրանք արդարացնել կամ կոծկել: Մասնավորապես, կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների մոտակա ամիսների խնդիրներն այս առումով պետք է լինեն` ա/ Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը և բոլոր 4 տղաներին շատ ավելի մեղմ պատիժներ նշանակելը, բ/ Օսկանյանի գործի «ոչ քրեական» հանգուցալուծումը: Հասկանում եմ, որ երկու դեպքում էլ կուսակցականներն ավելին են պահանջում` կատարյալ արդարացում և այլն: Բայց ավելորդ մաքսիմալիզմը հաճախ նման դեպքերում խանգարում է»:
«Առավոտ».
ՀՅԴ-ն շատ դժվար է կողմնորոշվում առաջիկա նախագահական ընտրությունների թե մասնակցության, թե ինչ-որ մեկին սատարելու խնդրում: Վահան Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելու հարցն այստեղ համարում են փակված: Լուրեր են շրջում, թե ինքը` Հովհաննիսյանն ասել է. հասարակական այս անբարենպաստ պայմաններում էդ էր ինձ պակաս: Սակայն առավել հավանական է այն տեղեկությունը, որ ՀՅԴ վերնախավը նրան այլևս չի տեսնում թեկնածուի կարգավիճակում: ՀՅԴ-ում քննարկվել է նաև Հրանտ Մարգարյանի թեկնածության հարցը: Վերջինս հրաժարվել է` ասելով, որ ՀՅԴ բյուրոյի ղեկավարի կարգավիճակն ավելի բարձր է, քան ՀՀ նախագահինը, այն պարզ պատճառով, որ բյուրոն միջազգային կառույց է: ՀՅԴ-ում կոնսենսուս չկա նաև ինչ-որ մեկին սատարելու հարցում: Սերժ Սարգսյանին չեն պաշտպանի, Քոչարյանը չի առաջադրվում, Օսկանյանի առաջադրումը մեծ հարցականի տակ է: Ծառուկյանին նույնպես չեն պաշտպանի, քաղաքական կուսակցությանը վայել չէ օլիգարխին պաշտպանելը: Այդ իսկ պատճառով չի բացառվում, որ ՀՅԴ-ն այս ընտրություններում առաջադրի Արծվիկ Մինասյանի և կամ Արտյուշա Շահբազյանի թեկնածությունը` զուտ օլիմպիական մասնակցության սկզբունքից ելնելով: Թեև սա էլ դեռ մեծ հարցականի տակ է:
Հրապարակ
Գյումրիի արդեն նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը, որը տեղակալի հետ միասին հրաժարականի դիմում է ներկայացրել, կիրակի օրը Գյումրի քաղաքի տոնը վերածել էր սեփական բենեֆիսի։
Ի դեպ, նոր քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը չէր մասնակցում քաղաքի հիմնադրման տոնակատարություններին։ «Ժամանակի» հարցին՝ ինչո՞ւ Սամվել Բալասանյանը չի մասնակցել Գյումրիի տոնին, նրա մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանը պատասխանեց. «Պարեն Բալասանյանը հրավեր չէր ստացել»։ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նաև հայտարարել էր, թե գարեջրի գործարանը ժամանակին ինքն է տվել Բալասանյանին։ Այդ առթիվ Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանը facebook-ի իր էջում գրել է, որ Ղուկասյանի ասածը հեռու է իրականությունից։ «Այժմ քաղաքի այցեքարտերից մեկը դարձած վերոնշյալ գործարանը սեփականաշնորհվել է ավագանու որոշմամբ, իսկ մինչ այդ եղել է հանրային սեփականություն, իսկ հանրային սեփականությունն ինչ-որ մեկին տալ չի կարող ոչ մի անհատ»։
Խոսնակը նաև հիշեցրել է, որ Գյումրիի կենտրոնի զգալի տարածքներ, որոնք վերածվել են հյուրանոցների, սրճարանների, խանութների, տրվել են Վարդան Ղուկասյանին:
Ժամանակ
Նախկին ՕԵԿ անդամ, գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, հայտարարում է, որ կուսակցություն է ստեղծում: Այսպես կոչված`գործարարների կուսակցություն, որի մեջ կմտնեն միայն բիզնես գործունեությամբ զբաղվող անձինք: Նախաձեռնող խումբը նույնպես կազմված է լինելու գործարարներից, որոնց մեջ, ըստ Հայրապետյանի, ընդգրկված կլինեն նաև հայտնի մարդիկ, որոնց անունները դեռ չի ուզում հրապարակել: Իսկ կուսակցության նախագահը կլինի նախաձեռնող խմբից, կաշխատի մեկ տարով եւ ռոտացիոն կարգով կփոխվի: «Չի լինի Արայիկ Հայրապետյանի կուսակցությունը, այլ կլինի բոլորինը»,- ասում է Հայրապետյանը:
Հրապարակ
Ըստ «ՉԻ» տեղեկությունների, պարոնայք դաշնակցականները խորհրդարանի նիստի ավարտից հետո չնախատեսված մի նիստ էլ անցկացրել են հին ընկերներից մեկի առանձնատանը: Դարակազմիկ դաշնակցականները բուռն քննարկում են անցկացրել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ սկսված արշավի հետ կապված ու տեսակետներ հնչեցրել, որ այս քայլով իշխանությունները հարվածի տակ են դնում իրենց միջազգային վարկն ու հեղինակությունը: Ինչպես նաև ՀՀ քաղաքական գործընթացների մեջ փորձում են որպես «քավության նոխազներ» ընտրել առավել բարեկիրթ ու ցիվիլ տեսակների` կարծելով, թե իրենց գծած անազնիվ խաղադաշտում հնարավոր է նրանք ավելի շատ սխալներ թույլ տան, ինչը իշխանություններին թույլ կտա ընդլայնվելու և զույգ քայլերով առաջ գնալու համար:
Վարդան Օսկանյանի դեմ հայտարարված «պատերազմը» դատապարտելով հանդերձ` հին ընկերները իրենց գործարար հատվածին ապահովության համար «հանձնարարել» են այս օրերին Վարդան Օսկանյանի թեմայով հնարավորինս քիչ մասնավոր զրույցների բռնվել այլ քաղաքական թիմերի պատգամավորների, այդ թվում` նաև իրենց մտերիմ շրջապատի հետ: Քանի որ, ըստ հին ընկերների, այս օրերին իրենց «բինոկլով» են նայում:
Չորրորդ ինքնիշխանություն
«Հայկական ժամանակի» տեղեկություններով, Հայաստանում ձևավորվել և ամբողջ թափով սկսել է աշխատել կաշառք տալու և վերցնելու նոր` նախկիններից շատ ավելի հուսալի և անվտանգ մեխանիզմ: Ըստ այդմ կաշառքը տրվում է կազինոների միջոցով: Մեխանիզմը հետևյալ է` պաշտոնյան քաղաքացուց կաշառք է պահանջել 10 հազար դոլար: Ինչպես փոխանցել այդ գումարը: Պաշտոնյան քաղաքացուն ուղարկում է X կազինո, որտեղ նա պետք է տանուլ տա ուղիղ 10 հազար դոլար: Կազինոյում դրա մասին արդեն գիտեն: Քաղաքացին գալիս է և հավեսով կրվում ամբողջ գումարը: Որոշ ժամանակ անց նայն կազինո է այցելում պաշտոնյան կամ նրա վստահելի մարդկանցից մեկը և սկսում խաղալ: Շատ արագ ու անաղմուկ նա շահում է, ասենք, 9 հազար դոլար ու հեռանում: Պակասող հազար դոլարը մնում է կազինոյին` ծառայություններ մատուցելու համար: Այստեղ, իհարկե, առաջանում են հարկային պարտավորություններ, քանի որ կազինոյում շահած գումարից եկամտահարկ է գանձվում, բայց հանուն անվտանգության մեր կաշառակերները հաճույքով համաձայնում են դրան: Ըստ թերթի հավաստի աղբյուրների, կաշառքի այս ձևը լայն տարածում է գտել մանավանդ հիմա, երբ Հայաստանում ընթանում է «կոռուպցիայի դեմ պայքար» շոուն:
Մինչև հիմա մեզ մոտ արդեն գործում էին կաշառք վերցնելու մի քանի մեխանիզմներ, որոնք անփորձանք էին համարվում: Դրանցից մեկը «պարտք վերցնելն էր»: Այսինքն, կաշառք վերցնողը կաշառատուի հետ կնքում է պարտք վերցնելու մասին պայմանագիր: Եթե կաշառք վերցնելու պահին բռնվի, ապա ցույց կտա պայմանագիրը, և իրավական տեսակետից նա պաշտպանված է 100 տոկոսով: Հենց այս մեխանիզմն է գործել բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի մսի մատակարարման պատմության մեջ, որի մասին Սերժ Սարգսյանը խոսում էր ՊՆ-ում` սեպտեմբերի 26-ին անցկացրած հայտնի խորհրդակցության ժամանակ: Այդտեղ, ըստ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի տեղակալը 200 հազար դոլարի «պարտք էր» վերցրել տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարողից: «Ինչ ա նշանակում մատակարարից պարտք են վերցնում մեծ գումարներ»,- բարկացել էր Սերժ Սարգսյանը: ԳՇ պետի տեղակալը, իհարկե, չի պատժվել, գոնե առայժմ, բայց պաշտոնյաները արձանագրել են, որ կաշառք վերցնելու այդ մեխանիզմը Հայաստանում այլևս այնքան էլ հուսալի չէ:
Հայկական ժամանակ
Քանի որ նախագահական ընտրություններում պաշտոնական առաջադրումներին մնացել է երեք ամսից պակաս, հիմնական քաղաքական ուժերը պարտավոր են գոնե ինչ-որ ակնարկներով պատրաստել հասարակությանը, թե ով է մոտ ժամանակներս մասնակցելու նախագահական մրցավազքին: Օրինակ` այսօր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը «Ա1+» ի P.S. հաղորդաշարին տված հարցազրույցում, արտահայտելով իր անձնական տեսակետը, կարծիք հայտնեց, որ Կոնգրեսի հանրահավաք իմաստ կունենա անցկացնել այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը կողմնորոշվի իր թեկնածությունը առաջադրելու կամ չառաջադրելու հարցում, որովհետև հանրահավաքի մասնակիցները, բացի քննադատություն լսելուց, կցանկանան իմանալ, թե ինչպիսին կլինի ՀԱԿ-ի մարտավարությունը նախագահական ընտրություններում: Այդ մոտեցումն ինձ տրամաբանական է թվում` չնայած կա նաև այլ տեսություն, համաձայն որի` որքան շատ պահես գաղտնիության մշուշը, այնքան լավ: Բոլոր դեպքերում, որքան էլ առաջին նախագահը ցանկանա օր առաջ վերադառնալ իր գրքերին, նա չառաջադրվելու, ինչպես ասում են, տարբերակ չունի, քանի որ հակառակ դեպքում Կոնգրեսը, որպես միասնական ուժ, այլևս գոյություն չի ունենա: Պարզ է, որ ՀԱԿ-ի բոլոր լիդերներն իրենցից բարձր են դասում միայն Տեր-Պետրոսյանին, իսկ երկրորդ տեղում տեսնում են հենց իրենց, իսկ դա նշանակում է, որ ոչ մի այլ թեկնածություն նրանք չեն ընդունի: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն թեմայով հանդես եկավ ԲՀԿ առանցքային դեմքերից մեկը` Վարդան Օսկանյանը, որը կարծիք հայտնեց, թե իր կուսակցությունը պետք է հանդես գա իր սեփական թեկնածուով, և ցանկալի է, որ այդ թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը, բայց եթե վերջինս չհամաձայնի, ապա ինքը` Օսկանյանը, նույնպես պատրաստ է մասնակցել ընտրություններին: Դա նույնպես միանգամայն ճիշտ մոտեցում է. որոշակի ընտրազանգվածային և նյութական ռեսուրս ունեցող կուսակցությունը պետք է առաջ քաշի իր լիդերին, ոչ թե օգնի այլ գործիչների, այդ թվում` նախկին կամ ներկա նախագահներին: Ստացվում է, որ ՀՀԿ-ի լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է [դա ակնհայտ է առանց որևէ վերլուծության], ՀԱԿ-ինը` Լևոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ-ինը` Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը: Եթե մոտակա երեք ամիսներին որևէ արտառոց բան տեղի չունենա, ապա նախագահի հիմնական թեկնածուները կլինեն այս չորս գործիչները: Եթե այդպես լինի, ապա, ինձ թվում է, նրանց մրցակցությունը կլինի ավելի խաղաղ, հանդարտ և, կարելի է ասել, «դասական», քան երբևէ եղել է նախորդ բոլոր նախագահական ընտրությունների ժամանակ: Արդեն ասել եմ, որ այդ չորս գործիչներից ոչ մեկից ես վտանգ չեմ զգում: Որովհետև նրանք, շատ տարբեր լինելով, ադեկվատ, հոգեկան լուրջ շեղումներ չունեցող մարդիկ են:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.