29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Երեկ մեր թղթակցին հայտնի է դարձել, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն արդեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին գրություն է ուղարկել խմբակցության անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանին Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու մասին։ Սույն հարցը, սակայն, կքննարկվի ԱԺ նախագահի արձակուրդից վերադառնալուց հետո։ Խնդրի շուրջ երեկ չի հաջողվել զրուցել ոչ Հակոբյանի, ոչ էլ Արզումանյանի հետ։ Ըստ որոշ տեղեկությունների, մտադրություն կա գյուղատնտեսության հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանին տանել արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ որպես փոխնախագահ, իսկ գյուղատնտեսության հանձնաժողովի փոխնախագահ դարձնել «Ժառանգության» ներկայացուցչին։ Հիշեցնենք, սակայն, որ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն անցյալ շաբաթ մեր թղթակցին բացատրել էր, որ հանձնաժողովները ձևավորվում են նստաշրջանի սկզբում՝ ըստ Դոնթի բանաձևի, և խմբակցությունում հետագա փոփոխությունները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղեկավար կազմի վրա»,– գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը որոշել են միասին հանգստանալ արտերկրի հանգստավայրերից մեկում՝ հընթացս քննարկելով որոշ ներքաղաքական հարցեր։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Երեկ մեր հարցին՝ որտեղ է հանգիստն անցկացնում Հովիկ Աբրահամյանը, նրա մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը դժվարացավ պատասխանել։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ հակադարձեց. «Ձեր ինչ գործն է»։ Ի դեպ, Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը միաժամանակ են վերադառնալու արտերկրյա արձակուրդից»,- գրում է «Ժամանակը»։
«Հրապարակը» գրում է, որ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը, ինչպես հայտնի է, օրեր առաջ մերժվեց ԱԺ-ի կողմից: Որքան էլ զարմանալի է, «Ժառանգության» ներկայացրած այս նախագծին կողմ էին քվեարկել երկու ՀՀԿ-ականներ՝ Ռազմիկ Զոհրաբյանն ու Շուշան Պետրոսյանը:
Երեկ երգչուհի-պատգամավորը մեր թերթի հարցին ի պատասխան ասաց, որ դա թյուրիմացություն է եղել, եւ ինքն իրականում կողմ չէ նման հանձնաժողովի ստեղծմանը: Այնպես որ, ամեն ինչ «ճիշտ է»՝ շտապել էինք զարմանալ:
«Հրապարակ».
Թերթն իր խմբագարականում գրում է.
Մեզանից շատերը հետևել են, թե ինչպես էր մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի Սենատը քննարկում «մեր հարցը»՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Խոստովանեմ, որ այլ զարգացած երկրներում խորհրդարանական քննարկումների բուն ընթացքին չեմ հետևել՝ կարդացել կամ նայել եմ լրատվամիջոցների ռեպորտաժները։ Բայց Սենատի քննարկումն արդեն իսկ պիտի հուշի, թե ինչպես պետք է խորհրդարանում աշխատել օրենքների վրա։ Մեզ մոտ այդ ընթացքը շարունակում է հիշեցնել վերակառուցման շրջանի ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների համագումարները՝ «ագրեսիվ-հնազանդ» մեծամասնության և հեղափոխական փոքրամասնության անպտուղ լեզվակռիվներով։
Հայկական պառլամենտարիզմի 22 տարին առանձին առաջընթաց չարձանագրեց պատգամավորների մտավոր մակարդակի առումով։ Նահապետ Գևորգյանը կամ Առաքել Մովսիսյանը եթե նույնիսկ 30 տարի նստեն խորհրդարանում, միևնույն է՝ չեն հղկվի, չեն դառնա օրենսդիր՝ այդ բառի դասական իմաստով։ Ավելի շուտ հակառակը՝ Տիգրան Սարգսյանը, Վաչե Գաբրիելյանը, Հրայր Թովմասյանը, որոնք, վստահ եմ, մինչև պաշտոններ ստանձնելը նորմալ մարդիկ էին, իրենց մտածելակերպով ու արժեքներով գնալով մոտենում են Նավոյին և Շմայսին։
Բայց դա հարցի արտաքին կողմն է։ Ավելի կարևոր հանգամանքն է այն, թե ինչպես են մեր պատգամավորներն ու կառավարությունը քննարկում, օրինակ, նույն պետական բյուջեն։ Կառավարության անդամներին ու հանրապետական պատգամավորներին թվում է, որ ցանկացած բառ, որն արտասանում են Հրանտ Բագրատյանը, Արծվիկ Մինասյանը կամ Միքայել Մեջլումյանը, ուղղված է անձամբ իրենց դեմ և նպատակ է հետապնդում իրենց զրկել իշխանությունից։ Եթե նույնիսկ դա այդպես լիներ, միևնույն է՝ պետք է, հավանաբար, փորձել հասկանալ, թե որն է ընդդիմադիրների ասածների ռացիոնալ հատիկը և հաշվի առնել դա՝ բյուջեն վերջնական տեսքի բերելիս։ Ես, օրինակ, վարչապետի և նախարարների տեղը լինեի, կօգտվեի այն հանգամանքից, որ Հրանտ Բագրատյանի մակարդակի տնտեսագետը պատգամավոր է և նրա գիտելիքներից «կքամեի» առավելագույնը՝ իմ կառավարության արդյունավետությունը բարձրացնելու համար։
Մյուս կողմից էլ՝ ընդդիմադիրներն էլ բյուջեի քննարկման ժամանակ պիտի հնարավորինս խուսափեն քաղաքական և էմոցիոնալ երանգներից ու շեշտը դնեն բուն բովանդակային ասելիքի վրա՝ «այստեղ գրված է այսպես, բայց պետք է գրվի այնպես»։ Այնինչ նրանք հաճախ են շեղվում թեմայից՝ խորանալով «խարազանող ձևակերպումների» մեջ, որոնք գուցեև հետաքրքիր է լսել, բայց գործնական առումով դրա էֆեկտը զրո է։
Մինչ պատգամավորները մրցում են, թե նրանցից ով է ավելի «դուխով տղա», բյուջեի որակը մնում է նույնը։ Մեր քաղաքացիների կյանքի մակարդակը՝ նույնպես։
Առավոտ
Նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Ջրաշեն գյուղով անցնող ջրանցքում հայտնաբերված գլխատված դին ջրանցքն է նետվել Երևանից։ Այլ կերպ ասած, սպանությունը կատարվել է մայրաքաղաքում։ Երեկ, մեր թղթակցի հետ զրույցում նման ենթադրություն է արել Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը. «Սպանվածը հաստատ մեր գյուղի բնակիչ չի։ Դիակը ջուրը բերել ա Երևանի կողմից, դրա համար էլ մտածում ենք, որ ինքը ջրանցքի՝ Երևանով անցնող հատվածից է ջուրը նետվել»։ Զրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը երեկ պատմել է նաև, որ ջրանցքում դիակը հայտնաբերել էր գյուղում անասուն պահող գյուղացիներից մեկը, որը զանգահարել էր գյուղապետին, հայտնել դրա մասին, գյուղապետն էլ իր հերթին զանգահարել էր ոստիկանություն։ «Երբ դիակը դեռ ջրի մեջ էր, դրա միայն մեջքն էր երևում, միայն տեսանք, որ մեջքից դանակի բազմաթիվ հարվածներ կան, չէր երևում, որ ուրիշ վնասվածքներ էլ կան, ու ինքը գլխատված է։ Իսկ երբ ԱԻՆ–ի տղաները դիակը ջրից դուրս հանեցին, պարզվեց, որ դիակն այդ վիճակում է»։ Գյուղապետը պնդեց, որ սպանվածը իրենց գյուղի բնակիչ չէր, նաև կարծիք հայտնեց, որ դիակը Երևանից է հայտնվել ջրանցքի մեջ, և այդտեղից է ջուրը տեղափոխել դեպի գյուղ։ «Ես կարծում եմ, որ հենց այդպես է եղել։ Սաղ Երևանի մեջով անցել է, հետո ջրի երես է դուրս եկել, ու արդեն մեր գյուղի մոտ իրան տեսել են»,– ասաց գյուղապետը, նշելով, որ դիակի տեսքից է ենթադրել, որ ոչ թե գյուղի տարածքից է հայտնվել ջրի մեջ, այլ Երևանից։
Ոստիկանությունից երեկ թերթի թղթակցին հայտնել են, որ դիակի ինքնությունը դեռևս չի պարզվել, միաժամանակ ոչ հերքել, ոչ էլ հաստատել են, որ այդ դաժան ու տարօրինակ սպանությունը հենց Երևանում է կատարվել, քանի որ հանգամանքները դեռ ճշտվում են։
Երկրորդ դեպքի մասին հայտնի դարձավ նոյեմբերի 12-ին։ Ժամը 14.30-ի սահմաններում դաժան սպանության հետքերով դիակ էր հայտնաբերվել Կոտայքում։
«Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը մեզ հայտնեց, որ դեպքի բոլոր մանրամասներին չէ, որ տեղյակ է, սակայն կարող է ասել հետևյալը. նախօրեի երեկոյան Սերյոժան ժամը 9-ի սահմաններում տնից դուրս է եկել և գնացել խանութ՝ ծխախոտ գնելու ու չի վերադարձել։ «Առավոտյան ժամը 10-ի սահմաններում պատահական մի անցորդ Դալար գետի ափին, որտեղ պատ կա… այդ պատի դեպի գետ ընկած կողմում դիակ է տեսել, դե ու, բնականաբար, զանգել է ոստիկանություն, շտապօգնություն ու այլն»,– պատմեց գյուղապետը և նշեց, որ Սերյոժա Թովմասյանը երեք անչափահաս երեխաների հայր էր, աշխատում էր գյուղում ընթացող բազմաթիվ շինարարական աշխատանքների վրա ու «հանգիստ տղա էր»։ «Երևի երբ գնացել է խանութ, ինչ-որ բան է եղել, նստել է մեքենան, և հետո այդ բանն է եղել, կամ էլ նա տնից դուրս գալիս ոչ թե խանութ պետք է գնար, այլ ինչ-որ խնդրի հետ կապված պետք է դուրս գար։ Չգիտեմ։ Դժվար է ասել, թե ոնց է եղել։ Ես չեմ կարծում, որ ինքը կռվի մեջ մտած լինի։ Ինձ թվում է, որ ինչ-որ բան է եղել, ինչ-որ մեկը նրան հարվածել է, ինչից Սերյոժան ընկել է, խփողը վախեցել է, նրան տարել է, թողել գետի էդ պատի տակ»,– ասաց գյուղապետը և նշեց, որ իր այս կասկածը հաստատում է այն նախնական փաստը, որ տղամարդը մահացել է գլխին ստացած ուժեղ հարվածի հետևանքով։ Մեր հարցին, թե ճանաչո՞ւմ է արդոք այն Սամվել Ս.–ին, որին ձերբակալել է ոստիկանությունը, գյուղապետը պատասխանեց, որ գաղափար անգամ չունի, թե նա ով է, համենայն դեպս՝ իրենց գյուղի բնակիչ չէ»,–գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
Ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախաձեռնողականությունը եւ թիկնազորներին զինաթափելու գործողությունները դուր չեն եկել հայրենի որոշ օլիգարխների, եւ վերջիններս հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ՝ հորդորելով Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան սատարման բանակցությունների ժամանակ բարձրացնել նաեւ ոստիկանապետ Վովա Գասպարյանի պաշտոնանկության հարցը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Փոխարենը նրանք խոստացել են սատարել Ծառուկյանին։ Որոշ տեղեկություններով, Ծառուկյանը, որն ինքը լարված է ոստիկանապետի հետ, ընդունել է առաջարկը, եւ այժմ այդ հարցը եւս Սարգսյան-Ծառուկյան բանակցությունների օրակարգում է»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
«Երեկ տեղեկություն ստացանք, որ մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի գովազդային ցուցանակները։ Ըստ մեր տեղեկության, ընկերությունը չի վճարել մի քանի ամսվա տեղական տուրքի գումարը, ինչի պատճառով նաև տուգանվել է քաղաքապետարանի կողմից։ Սրա վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով մեր հարցմանը Երևանի քսւղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից պատասխանեցին. «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 15/5 հասցեում գտնվող «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում «Ալեքս-Գրիգ» ՍՊԸ-ի կողմից տեղադրված գովազդները ապամոնտաժվել են արտաքին գովազդի տեղադրման թույլտվության ժամկետի ավարտի պատճառով»,– գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
«Իշխանական վերնախավում որոշում կա՝ Օսկանյանի նկատմամբ իրավական որևէ նոր քայլ չձեռնարկել։ Ասել է թե դատախազը նոր միջնորդությամբ պառլամենտ չի մտնելու՝ վերջինիս կալանավորման թույլտվության համար։ Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Օսկանյանի նկատմամբ իշխանությունների այդ մոտեցումը որոշակի պայմանավորվածության արդյունք է. Աղվան Գառնիկիչը նոր միջնորդությամբ հանդես չի գալիս, ԲՀԿ-ն էլ չի առաջադրում Օսկանյանի թեկնածությունը»,– գրում է թերթը։
«Հրապարակ».
Ոչ վաղ անցյալում աշխատավարձերի ու թոշակների բարձրացման մասին աղաղակող ՕԵԿ-ը ՀՀԿ հետ միասին այսօր կողմ է քվեարկելու նվազագույն աշխատավարձը ընդամենը 2500 դրամով բարձրացնելու օրինագծին։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
««Ժամանակի» դիտարկմանը, թե փաստորեն ՀՀԿ հետ հարաբերությունները չփչացնելու համար ՕԵԿ-ը պատրաստ է հրաժարվել նախկին խոստումներից եւ հայտարարություններից, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտարարեց. «Ոչ մի կապ չունի։ Այո, մենք կոալիցիոն ուժ ենք, բայց դա ՀՀԿ հետ եւ որեւէ կուսակցության հետ ոչ մի կապ չունի։ Մենք հայտարարությունն անում ենք, որ անհրաժեշտ է բարձրացնել, մենք դրա վրա կանգնած ենք»,- գրում է «Ժամանակը»։
Պաշտոնական տվյալներով, մոտ 40 տոկոս աղքատության ցուցանիշ ունեցող Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ըստ մայիսի 6-ի ԱԺ ընտրություններից առաջ ներկայացրած հայտարարագրի, ունի 290 միլիոն ղրամ և 2 միլիոն 50 հազար ԱՄՆ դոլար։ Տեղեկությունը քաղված է parliamentmonitoring.am կայքից։ Աբրահամյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել Է 43 միլիոն 484 հազար 900 դրամ, որից 40 միլիոնը՝ գյուղմթերքի իրացումից ստացված եկամուտ։ Պարզ չէ, սակայն, թե ում գյուղատնտեսական հողերում Է պտուղ աճեցրել և իրացրել Հովիկ Աբրահամյանը, եթե հայտարարագրի «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրված Է միայն 3 բնակարան Երևանում՝ 683 քմ ընդհանուր մակերեսով և 1 ավտոկանգառ՝ 18 քմ մակերեսով։
«Հայկական ժամանակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.