29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«… Եթե խոսքը լեզվակռվի մասին է, ապա ճիշտը այն հնարավորինս շուտ «թարգելն է»։ Թե չէ՝ մեր կուսակցականները, մասնավորապես ՀՀԿ– ԲՀԿ-ականները սիրում են «թեման» թեժացնել՝ «ես չեմ արձագանքի այս…», «ես անհրաժեշտ չեմ համարում մեկնաբանել այս…», «խորհուրդ կտայի ոմանց…», «կոչ կանեի որոշ գործիչների…» և այլն։
Նման մանր խայթոցների դեպքում ամենաքանական տարբերակը չպատասխանելն է։ Իսկ եթե բարձրանանք միջպետակա՞ն հարաբերությունների մակարդակի։ Այստեղ ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Օրինակ՝ վերջերս ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ոուսաստանյան այն պաշտոնյաների «սև ցուցակը», ովքեր, Վաշինգտոնի կարծիքով, առնչվում են իրավաբան Սերգեյ Մագնիտսկու սպանությանը։ Այդ դատախազներին, քննիչներին ու դատավորներին Ամերիկա չեն թողնի։ Քայլն ինքնին անհեթեթ է, — որովհետև ԱՄՆ դեսպանատներն առանց այդ էլ իրավունք ունեն մուտքի արտոնագիր չտալու ցանկացած օտարերկրացու, ընդ որում՝ չբացատրելով դրա պատճառները։ Ռուսները, բնականաբար, ավելի անհեթեթ պատասխան քայլն են անում՝ իրենց «սև ցուցակն» են պատրաստում, որի մեջ կմտնեն ամերիկացի այն զինվորականները, որոնք ռազմական գործողություններ են իրականացրել Իրաքում, Աֆղանստանամ և Լիբիայում։ Չպատասխանել ամերիկացիների «մկանային խաղին», կարծես թե, հնարավոր չէ, պատասխանն էլ շատ հիմար է ստացվում։
Եվ վերջապես՝ երբ «պատասխան գործողությունները» մարդկային հարյուրավոր ողբերգությունների են բերում։ «Համասը» Իսրայելի վրա հրթիռներ է արձակել։ Ի պատասխան այդ հանցագործության՝ Իսրայելը կատարել է տասնապատիկ ավելի մեծ հանցագործություն՝ Գազայի հատվածը դժոխքի վերածելով..»
«Առավոտ».
Այս շաբաթ լինելու է ՀՀԿ ԳՄ նիստ, թե ոչ, ՀՀԿ-ում առայժմ չեն կարող ասել. «Նախագահը պիտի գա՝ տեսնենք»։ Ուստի, ուժի մեջ են ԳՄ նախորդ նիստին Սերժ Սարգսյանի հռչակած դեկրետները, առաջին անգամ այդ նիստին Սերժ Սարգսյանը հրահանգել է՝ եթե հանկարծ ԲՀԿ-ն «կպնի ինձ, դուք էլ կպնում եք Գագոյին, եթե կպնեն ձեզ, դուք էլ կպեք իրենց, եթե կպնեն կուսակցությանը, կրկնակի կպեք և իրենց, և կուսակցությանը»՝ ակն ընդ ական տարբերակով։ Հիշեցնենք, որ մինչ այդ պատմական նիստը Սերժ Սարգսյանն իր ծերակույտին հրահանգել էր՝ Գագոյին չկպնել։ «Հրապարակ».
Թեթրի խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է.
«Հայաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացումը արդյունքներ է տալիս, և Ադրբեջանը շարունակելու է ուժեղացնել այդ մեկուսացումը», սա, բնականաբար, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Դե, քաղաքականության մեջ ընդունված բան է՝ սեփական թիմին, տվյալ դեպքում՝ ազգին «դուխ տալու» համար պարբերաբար հայտարարում ես, որ քո հակառակորդը թույլ է, ճնշված է, մի հատ փչես՝ կընկնի։ Ներքին քաղաքականության մեջ էլ է նույնը, ընդդիմությունը Հայաստանում 20 տարի ասում է՝ «խուճապահար ռեժիմը հոգեվարքի մեջ է», իշխանությունն էլ ասում է՝ «մեր դեմ խաղ չկա»։
Ալիևի հայտարարության մեջ որևէ սենսացիոն բան չկա՝ ցանկալին իրականի տեղ դնող նման գնահատականներով նա հանդես է գալիս առնվազն շաբաթը մեկ։ Բայց քանի որ հիմա Հայաստանում նախընտրական շրջան է, մեր իշխանության ներկայացուցիչը՝ Գալուստ Սահակյանը, պնդում է, որ հայաստանյան «ընդդիմությունը տեղի՝ անտեղի պրովոկացիոն, անհեթեթ հայտարարություններով հող է պատրաստում նման (ալիևյան– Ա. Ա.) հայտարարությունների համար»։ Այսինքն՝ Ալիևը ելույթ է ունենում իր սովորական հոխորտանքներով այն պատճառով, որ մեր ընդդիմությունն է հանդես գալիս իր մշտական «ռեպերտուարով»՝ «Հայաստանը կործանվում է», «երկիրը անդունդի եզրին է», «և ուրեմն, պետք է օր առաջ…» և այլն։ Ահա թե ինչի վրա է հիմնվում Ադրբեջանի նախագահը։ Եթե ընդդիմությունն ասեր, որ ամեն ինչ հրաշալի է, որ մենք տարածաշրջանային վագր ենք, ապա Ալիևը կդիմեր իր ժողովրդին մոտավորապես հետևյալ ուղերձով՝ «Հայաստանը շատ ուժեղ է, մենք չենք կարող նրան ծնկի բերել, հետևաբար՝ պետք է ձեռ քաշել Ղարաբաղից»։
Ասածս այն է, որ թե Ադրբեջանի ղեկավարը, թե մեր ընդդիմությունը և թե, հատկապես, Գալուստ Աահակյանը ասում են այն, ինչ ձեռնտու է անձամբ իրենց և իրենց թիմերին։ Ոչ մեկի ասածը պետք չէ դնել հալած յուղի տեղ։ Բայց քաղաքական գործիչներին և նրանց խոսնակներին ես կխնդրեի խուսափել ծայրահեղացված գնահատականներից՝ խոսքը, բնականաբար, մերոնց մասին է. եթե Ալիևը ցանկանում է խաբել իր ժողովրդին, դա նրա գործն է։
«Անդունդի եզրը» նույնքան սուտ է, որքան «նկատելի առաջընթացը», եթե խոսքը տնտեսության մասին է։ «Համազգային լիդերը» նույնքան անթույլատրելի չափազանցություն է, որքան «ռեժիմի պարագլուխը»՝ ում մասին էլ դա ասվի։ Խնդիրն այստեղ մեր քաղաքացիների նկատմամբ փոքր– ինչ ավելի նրբանկատ լինելն է. երբ դու չափից դուրս մեծ հույսեր ես արթնացնում, նույնքան մեծ է լինում հիասթափությունը։ Կանցնի ընդամենը 3 ամիս, և մարդիկ կհասկանան, որ բոլոր կողմերից հնչող բոցաշունչ ճառերը նախընտրական արշավի թեև պարտադիր, բայց ոչ այնքան կարևոր բաղադրիչներն էին։ Մի հիացեք, որ հետո չհիասթափվեք։
«Առավոտ».
«Անցած տարվա դեկտեմբերից Հայաստանի տարածքում տեղադրված և գործարկված արագաչափ ու տեսագրող սարքերով երթևեկության կանոնների արձանագրված խախտումներով՝ մինչ օրս կայացվել է տուգանքների ավելի քան 373 հազար որոշումԿայացված որոշումներով, վարորդներից արդեն գանձվել է ավելի քան 2 միլիարդ 872 միլիոն դրամ։ Այս մասին երեկ մեր թղթակցի հարցումին ի պատասխան՝ հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։ Վերջինս պարզաբանել է, որ այս գումարի 30 տոկոսը կգնա ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին, իսկ 70 տոկոսը՝ ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու նպատակով կհատկացվի «Սեքյուրիթի Դրիմ» կազմակերպությանը։ Վերջինս տեղադրում և սպասարկում է նշված արագաչափ ու տեսագրող սարքերը»,– գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
«Նախորդ օրը մենք հրապարակեցինք մեր լրագրողի ֆոտոխցիկի արձանագրած կադրը, թե ինչպես է 2013թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ ԱԺ-ում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր «պլանշետով» զմայլվում բոդիբիլդինգային տեսահոլովակով։ Նաև հիշեցրել էինք, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը անցած տարի՝ 2012-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նույն ԱԺ-ում «պլանշետով» շարիկ էր գլորում։ Այդ հրապարակումից հետո դրական տեղաշարժ արձանագրվեց։ Հրապարակումից անմիջապես հետո, Աշոտյան և Մովսիսյան Արմենները ԱԺ նիստի ընթացքում նստած էին դպրոցականի կեցվածքով, «պլանշետ»–ի հետքն էլ չէր երևում։ Իսկ թե նրանք պատահաբա՞ր էին իրար կողքի նստել, թե՞ դիտավորյալ, դժվար է ասել», –գրում է թերթը։
Ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչությունն այսօրվանից ստուգումներ է իրականացնում Գյումրիի քաղաքապետարանում: Նրանց հատկապես հետաքրքրում է, թե ինչպե՞ս է ծախսել պետության հատկացրած դոտացիան նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Այդ մասին գրում է «Առավոտը»։
«Թե ո՞վ է հրավիրել ռեւիզորներին, մեզ այսօր չհաջողվեց պարզաբանումներ ստանալ Գյումրիի քաղաքապետարանից, սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ նրանք եկել են իրենց կամքով, եւ որոշակի փաստաթղթեր ստուգելուց հետո՝ բարձրաձայնել են, թե Վարդան Ղուկասյանի անձնակազմը այնպիսի թերացումներ ու չարաշահումներ է թույլ տվել, որ կան քրեական գործեր հարուցելու բոլոր հիմքերը:
Ի դեպ, այս օրերին գրեթե ամեն օր քաղաքապետարան են գնում-գալիս քննչականի ու դատախազության աշխատակիցները»,- գրում է «Առավոտը»:
«Առավոտ».
Երեկ «Ժամանակը» տեղեկացրել էր, որ արտերկրում հանդիպել են Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու Ռոբերտ Քոչարյանը՝ քննարկելու ՀՀ ներքաղաքական հարցերը։ Բնականաբար, խոսքը նաեւ ԲՀԿ մասին է, թե ինչի դիմաց ԲՀԿ-ն կարող է սատարել Սերժ Սարգսյանին։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Ուշագրավն այն է, որ հարցը, փաստորեն, քննարկվում է Ծառուկյանի բացակայությամբ։ Երեկ այս առթիվ «Ժամանակի» դիտրկմանը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց. «Ես դա բացառում եմ, չգիտեմ՝ նման հանդիպում եղել է, թե ոչ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այդպիսի հանդիպումը մի քիչ անհասկանալի է, եթե դա պատահական հանդիպում չի կամ չգիտեմ։ Բացառվում է՝ ԲՀԿ-ի ճակատագիրը որոշվի առանց Գ. Ծառուկյանի։ Հնարավոր չէ ԲՀԿ մասին խոսեն եւ Ծառուկյանը չմասնակցի։ Կամ այդ հանդիպումը չկա, կամ այդ մասին չեն խոսելու կամ իսկապես պատահական է դա»։ Նկատենք, որ օրեր առաջ էլ Ռոբերտ Քոչարյանը ինքնաթիռում պատահաբար հանդիպել էր Հովիկ Աբրահամյանին»,- գրում է «Ժամանակը»։
ԱԺ պատգամավոր, Հայաստան առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրող Սամվել Ալեքսանյանը խիստ սրտնեղել է ԱԺ Էթիկայի հանձնաժղովի որոշումից։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Նա ոմանց մոտ ասել է, թե վիրավորված է իր հանդեպ նման վերաբերմունքից։ Նշենք, որ երեկ ԱԺ Էթիկայի հանձնաժղովի նախագահ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ժամանակ հապարակեց հանձնաժողովի որոշումը, ըստ որի Սամվել Ալեքսանյանը խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները եւ չի հարգել օրենքը։ Ի դեպ, Ալեքսանյանը համարվում է ՀՀ իշխանավորների ֆինանսական մատակարարներից մեկը։ Երեկ «Ժամանակը» փորձեց պարզաբանում ստանալ անձամբ Ս. Ալեքսանյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
Երեկ ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը իր ելույթի ընթացքում խոսելով 2013-ի բյուջեի նախագծի աբսուրդների մասին՝ այն աստիճան բարկացավ Կենտրոնական բանկի, վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականության գնահատականները տալիս, որ նյարդային բղավեց. «Մարդ քիչ ա մնում ցխկվի։ Չի կարելի մեզ վախեցնել իրենց փորի մկանների մուսկուլների չռչռոցով»։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կանխեց. «Պետք չի, մի ցխկվեք, դուք մեզ դեռ պետք եք»։
«Առավոտ».
«Ժառանգությունը» հույսը չի կորցնում, որ թիվ 1 ընտրատարածքում մեծամասնականով թեկնածու առաջադրված Ստեփան Սաֆարյանը պատգամավոր կընտրվի։ «Ժառանգությունը» փորձում է այս հարցով բանակցել, պայմանավորվել ՀՀԿ–ի հետ։ Բանն այն է, որ ՀՀԿ թեկնածուն՝ Ռոբերտ Սարգսյանը, որ Տարոն Մարգարյանի աներորդին է, լիարժեք «դաբրո» չունի Սերժ Սարգսյանից։ Ամեն բան կախված է նախագահական ընտրությունների նախընտրական փուլի ընթացքից, Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքից։
«Հրապարակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.