23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի քաղաքացիներն արտասահմանից տարեկան միայն 2 անգամ ծանրոց ստանալու իրավունք ունեն , եւ եթե այն չի գերազանցում 150 հազար դրամը, ապա մաքսազերծման ենթակա չէ: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Մեր երկրում ծանրոցների փոխադրումը կամ սուրհանդակային ծառայությունը տրանսպորտային փոխադրումների ոլորտից առանձնացված է: Ծանրոցների, նամակների, փաթեթների տեղափոխումը, ինչով զբաղվում են DHL-ը, GMG-ն, «Ամերիքըն էքսպրես»-ը, լիցենզավորված գործունեություն է:
«Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Աղաջանյանը երեկ «Ժամանակի» հետ զրույցում նշեց, որ իրենք ժամանակին փորձել են համագործակցել Լիոնում, Փարիզում, Մարսելում գրասենյակների հետ, որոնք զբաղվում էին միայն որոշակի քանակի ու ծավալի արկղերի տրամադրումով, որտեղ բարձված բեռը 40 եվրոյի դիմաց ստանում եք Երեւանում:
«Բայց բավականին բարդ է Հայաստանում՝ զուտ փոխադրումների իմաստով: ՀՀ-ում կանխատեսված է, որ որոշակի մաքսային արժեքի շրջանակներում քաղաքացին ծանրոց իրավունք ունի ստանալ տարին երկու անգամ: Հակառակ դեպքում, եթե նա ամեն օր կարողանա ծանրոց ստանալ, նա որոշակի բեռ կբերի ու բիզնես կանի՝ խուսափելով հարկերից: Հավանաբար այդ նկատառումներից ելնելով է այդպես սահմանափակվել: Հակառակ դեպքում կլինի կոմերցիոն գործունեություն, եւ պետք է հարկվի այլ մեխանիզմներով»,- ասաց Գ. Աղաջանյանը»,- մեջբերում է «Ժամանակը»։
«Հնարավոր է, Ամանորից առաջ որոշ պատգամավորներ իրենց վերջին ամսվա աշխատավարձն ամբողջությամբ չստանան։ Խորհրդարանից երեկ հաստատել են մեր տեղեկություններն այն մասին, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներից պահանջել է հանձնաժողովների անդամ պատգամավորների բացակայությունների ցուցակը։ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մեր թղթակցի հարցին, թե ինչու է նման ցուցակ պահանջել ԱԺ նախագահը, պատասխանել է՝ դա օրենքի պահանջ է։ «Օրենքով մենք ունենք պարտականություն՝ հանձնել դա յուրաքանչյուր ամսվա վերջում»,– ասել է Հարությունյանը։ Բայց ԱԺ նախագահն առաջին անգամն է նման ցուցակ պահանջում՝ մեր թղթակցի նկատառմանը Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Բայց մեր պարտականությունն է՝ հանձնել»։ Գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը մեր թղթակցին հայտնել է, որ հանձնաժողովի նիստերից բացակա պատգամավորների ցուցակը ԱԺ նախագահի անունից բանավոր կարգով են պահանջել և չեն նշել, թե նպատակը որն է։ Գրիգորյանը, սակայն, հիշեցրել է ԱԺ կանոնակարգ օրենքի 6-րդ հոդվածը, որի համաձայն՝ ԱԺ նիստերից, հանձնաժողովների և ենթահանձնաժողովների նիստերից անհարգելի բացակայած պատգամավորներին աշխատավարձ չի վճարվում բացակա օրերի համար»,- գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
Երեկ Աժ-ում, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի այցելության ժամանակ, երբ պատգամավորները եւ երիտասարդ պառլամենտականները ուշիուշով լսում էին նրա եւ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին բոլորովին այլ բան էր հետաքրքրում: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
«Նա, իհարկե, շարիկ չէր գլորում եւ ոչ էլ բոդիբիլդինգի մրցաշար էր դիտում, զբաղված էր ավելի ինտելեկտուալ ժամանցի տարբերակով:
Պատգամավորը համակարգչով շախմատ էր խաղում: Նա նիստերի դահլիճում շախմատ սկսել էր խաղալ դեռեւս մինչեւ Մարտենսի ժամանելը: Բայց նրա ժամանելուց հետո, անգամ ելույթների ժամանակ պարոն Բադեյանը չէր կարողանում կտրվել այդ խաղից»,- գրում է «Առավոտը»:
«Առավոտ».
Գյումրիում «Հանրապետություն» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը հնարավոր է` արտագաղթի, գրում է «Ժամանակ» թերթը:
«Այդ մասին Ա. Զաքարյանն ինքը հայտնեց «Ժամանակին», երբ փորձեցինք նրանից մեկնաբանություն ստանալ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին մեծամասնական ընտրակարգով տեղի ունենալիք ընտրությունների մասին:
Ա. Զաքարյանն ասաց, որ չգիտի, թե ինչ է տեղի ունենում, ով է առաջադրվում կամ ընտրվում: Նա ասաց, թե առժամանակ դուրս է եկել քաղաքականությունից, եւ չի բացառվում, որ ընդհանրապես չվերադառնա: Նա նաեւ տեղեկացրեց, որ այժմ փաստաթղթեր է նախապատրաստում` Եվրոպական դատարանում իր դատավճիռը բողոքարկելու համար:
Հիշեցնենք, որ Ա. Զաքարյանը 2008թ. նախագահական ընտրությունների հետ կապված գործընթացների արդյունքում դատապարտված գործիչներից է: Նա կալանավորվել եւ 2,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել ընտրական գործընթացներին խոչընդոտելու մեղադրանքով:
— Պարոն Զաքարյան, եթե դուրս եք գալիս քաղաքականությունից, այդ դեպքում ինչո՞վ եք զբաղվելու` աշխատանքի՞ եք անցնելու, թե՞ տնտեսական գործունեությամբ եք զբաղվելու:
— Ժամանակը ցույց կտա: Չեմ բացառում ոչ մի տարբերակ:
— Հիասթափվե՞լ եք քաղաքական գործունեությունից:
— Չէի ասի, թե դա հիասթափության հետեւանք է, դա այսօրվա իրականությունն է: Միգուցե ինչ-որ ժամանակ հետո ինչ-որ նոր իրավիճակ ստեղծվի, որի արդյունքում փորձեմ ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործունեության մեջ, բայց այս պահին գտնում եմ, որ դա անիմաստ է ինձ համար:
— Ինչո՞ւ:
— Ցանկություն չկա: Իսկ Հայաստանում քաղաքականություն կա՞, որ զբաղվենք: Ես չեմ ոզում այդպես զբաղվել: Եթե Հայաստանում դասական առումով քաղաքականություն լիներ, միգուցե մեծ հաճույքով զբաղվեի:
— Իսկ «Հանրապետություն» կուսակցության դեկտեմբերի 21-ին տեղի ունենալիք համագումարին չե՞ք մասնակցելու:
— Եթե Հայաստանում լինեմ, կմասնակցեմ:
-Հնարավո՞ր է արտագաղթեք:
-Հնարավոր է:
— Իսկ որտե՞ղ եք արտագաղթելու` Եվրոպա, Ամերիկա, թե՞ Ռուսաստան:
— Դեռ չեմ որոշել:
— Հնարավո՞ր է` ընդմիշտ արտագաղթեք:
— Հնարավոր է, չեմ բացառում»,- մեջբերում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
«Նոյեմբերի 29-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային հարցեր։ Ըստ որոշ տեղեկությունների, հեռախոսազրույցի հիմնական թեմաներից մեկը Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի՝ Ռուսաստանի կողմից հետագա վարձակալության հարցն է եղել։ Այդ հարցը ներկայումս ռուս-ադրբեջանական հարաբերություններում խորը լարվածության առիթ է դարձել։ ՌՏԿ-ի վարձակալության տասնամյա ժամկետը լրանում է դեկտեմբերին, իսկ դրա երկարաձգման համար Բաքուն տարեկան 7 միլիոն դոլարի փոխարեն 300 միլիոն դոլար է պահանջում, ինչը Մոսկվայում անընդունելի են համարում»,– գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
«Նոր Նորք վարչական շրջանի նախկին թաղապետ, հանգուցյալ Դավիթ Պետրոսյանի արձանը դեռևս կանգնեցված չէ, թեև ավագանու որոշմամբ առաջարկությունը հաստատվել է։ Առաջարկությունը, ըստ քաղաքապետարանի, ներկայացրել էր Նոր Նորքի ներկայիս թաղապետը՝ Արմեն Ուլիխանյանը, սակայն վերջինս էլ դեռևս ամիսներ առաջ մեր թղթակցի հետ զրույցում հերքել էր, թե ինքն է այդ նախաձեռնության հեղինակը։ Ավագանու որոշմամբ նախկին թաղապետի կիսանդրին պետք է տեղադրվեր Նոր Նորքի թաղապետարանի դիմաց, սակայն ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է։
Երեկ Դավիթ Պետրոսյանի հորից՝ ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու մինչև հիմա կիսանդրին տեղադրված չէ։ Վերջինս ասաց, որ ոչնչից տեղյակ չէ, և հորդորեց մեր հարցերի պատասխանը ստանալ քաղաքապետարանից։ Քաղաքապետարանից էլ ասացին, որ որոշումն արդեն կա, իսկ մնացածը՝ քանդակի էսքիզները, պատրաստումը և տեղադրումը, տեխնիկական հարցեր են։ Իսկ մենք կարծում էինք, թե հարցի հասարակական հնչեղություն ստանալուց հետո նախաձեռնության հեղինակները թերևս մտափոխվել են՝ գիտակցելով դրա անլրջությունը։
Հիշեցնենք, որ նախկին քաղապետի կիսանդրին կանգնեցնելու համար քաղաքապետարանը «շատ լուրջ» հիմնավորումներ էր գտել։ «…Որոշման համար հիմք է հանդիսանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի միջնորդությունը՝ հաշվի առնելով վարչական շրջանի զարգացման, կառուցապատման բնագավառներում Դավիթ Պետրոսյանի ներդրումը։ Մեծ ներդրում է ունեցել կրթության, մշակույթի, սպորտի զարգացման, բարեկարգման, շենքերի գազիֆիկացման, բնակֆոնդի վերանորոգման, խաղահրապարակների կառուցման բնագավառներում»,–հիմնավորել էին քաղաքապետարանից։ Այս սկզբունքով շարժվելու դեպքում քաղաքապետարանը առնվազն պարտավոր է բոլոր վարչական շրջաններում, որոնց ղեկավարները քիչ թե շատ կատարել են իրենց գործառույթները, կանգնեցնել նրանց արձանները։ Հետաքրքիր «մշակութային» պատկեր կունենանք»,–գրում է թերթը։
«Հրապարակ».
«…Առաջին օրվանից ես նշել եմ, պնդել եմ, որ ծեծ, ջարդ ոստիկանությունում ես կատեգորիկ արգելում եմ…. ստորացնել մարդուն… էդ աշխատաոճը ես չեմ հանդուրժի այս համակարգում։ Ծեծել չի կարելի։ Դա քրեորեն հետապնդելի է»։
Հոկտեմբերի 12-ին հնչած այս խոսքի հեղինակը ոստիկանապետ Վովա Գասպարյանն է։ Երեկ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 15-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում՝ 7 ոստիկանների կողմից առանձնակի դաժանությամբ ծեծի է ենթարկվել 31-ամյա Մհեր Անդրեասյանը, որը բերման էր ենթարկվել կողոպուտ կատարելու կասկածանքով։ Այս դեպքի մասին տեղեկացրել են Անդրեասյանի հարազատները և փաստաբանը։ Պահանջելով, որ Անդրեասյանն ընդունի իր մեղքը և ցուցմունք գրի, ոստիկանները նրան ոտքերով ու բռուցքներով ծեծի են ենթարկել, ապա սկսել են հարվածներ հասցնել աթոռով։ Մհեր Անդրեասյանն այժմ կալանավորված է և շարունակում է պնդել, որ կողոպուտի հետ որևէ առնչություն չունի։ Կատարվածից կարելի է մեկ եզրակացություն անել. Վովա Գասպարյանը տեսախցիկների առաջ վերռնշյալ ելույթից հետո իր ենթականերին թաքուն «աչքով է արել», թե հանկարծ լուրջ չընդունեք։ Այլ բացատրություն չի կարող ունենալ մեկ ամիս անց կատարված այս գազանությունը։
«Հայկական ժամանակ».
«Հրապարակը» գրում է, թե Վովա Գասպարյանը ոստիկանապետ նշանակվելուց ի վեր զբաղված է կադրային փոխատեղումներով: Վերջին տասն օրվա ընթացքում դարձյալ մեկնարկեցին կադրային փոփոխությունները, որի թվում էր նաեւ Կենտրոնի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը:
«Պարզվում է՝ վերջինիս պաշտոնանկությունը շատ ցավոտ է եղել Երեւան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանի համար, քանի որ Մարտիրոսյանին նշանակել էր Նազարյանը ու պահապան հրեշտակի պես հսկում էր, որպեսզի նա էլ չհայտնվի պաշտոնանկությունների ցանկում: Սակայն մեկ տարվա ձգձգումից հետո օրերս տեղի ունեցավ անխուսափելին:
Մենք տեղեկացանք, որ այս կապակցությամբ շատ անտրամադիր է Նազարյանը, առավել եւս, որ Գասպարյանն այդ պաշտոնին նշանակել է իր «մարդուն»՝ Սերոբ Հարությունյանին:
Մեր թղթակիցը փորձել է մեկնաբանություն ստանալ Նազարյանից, սակայն որեւէ բառ վերջինս չի ասել: Մինչդեռ հայտնի է, որ Նազարյանի սիրելի զբաղմունքը լրատվամիջոցներով երեւալն է: Ավելին, նա մտերիմների շրջապատում պարծենում է, թե սերտ կապեր ունի լրատվական դաշտի հետ եւ ցանկացած լրատվամիջոցով կարող է իր ուզած ինֆորմացիան սղղացնել կամ անցանկալի տեղեկատվության դեմն առնել: Թե ովքեր են իր «կլիենտները», գիտի ինքը, բայց փաստը մնում է փաստ, որ որոշ լրատվամիջոցների դեպքում զգուշանում է անգամ ի պաշտոնե կարծիք հայտնել որեւէ հարցի շուրջ եւ պետք է թույլտվություն ստանա ոստիկանության լրատվության վարչությունից:
Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է նրա կարծիքը լսել Կենտրոնի բաժնի պետի փոփոխության վերաբերյալ, իրեն «մեդիադաշտի» կառավարիչ հռչակած Նազարյանը, մեր լրատվամիջոցի անունը լսելով, ասել է. «Հարցերը՝ լրատվության վարչության միջոցով», եւ, առանց լսելու, անջատել է հեռախոսը»,- գրում է թերթը:
«Հրապարակ».
ՀՀ սոցապահովագրության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբորից՝ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանից «Ժամանակ» թերթը երեկ հետաքրքրվել է, թե իրենց բնակարանի թալանի հետ կապված ինչ նորություն ունի։
«Վերջինս սկզբում շատ սիրալիր պատասխանեց. «Դեռ քննությունն ընթանում է, մեկ մարդ հանձնվել է, իսկ մյուսին դեռ չեն հայտնաբերել, ուրիշ նորություն առայժմ չկա»։ Այնուհետեւ ցանկացանք հարցնել եղբորից՝ Վազգեն Խաչիկյանից. Ի՞նչ կարծիք ունի նրա ձերբակալման վերաբերյալ, ի՞նչ է կարծում, այդ գումարները նա մենա՞կ է յուրացրել, թե՞ ոչ, սակայն վերջինս Վազգեն Խաչիկյանի անունը լսելուն պես ասաց. «Ես շատ զբաղված եմ» եւ անջատեց հեռախոսը»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
Շիրակի մարզպետարանի դեմ-դիմաց՝ բարեգործ Հանցմանի նվիրած շենքերի ֆոնին, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է կառուցել բենզալցակայան` բնականաբար առանց հաշվի առնելու քաղաքային նորընտիր ղեկավարության կարծիքը եւ շրջակա բնակիչների անվտանգությունը: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
«Մեր աղբյուրների հաղորդմամբ` Գյումրիի քաղաքապետարանից փորձել են կասեցնել շինարարությունը. 2 անգամ տուգանել են` պատճառաբանելով, որ այն անօրինական է, Վարդան Ղուկասյանը շինթույլտվություն չունի, սակայն շինարարները համառորեն շարունակել են օբյեկտի կառուցումը` ասելով. «Գիտեք ի՞նչ, մեզ Սպարտակն է ասել, որ շարունակենք, էնպես որ` մեզ համար ոչ թե Սամվել Բալասանյանի խոսքն է ասնավանի, այլ Սպարտակի:
Սամվել Բալասանյանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը մեզ փոխանցեց, որ տարածքը պատկանում է «Դանիկո» ԱՊԸ-ին, որին քաղաքապետարանի կողմից շինարարություն սկսելու իրավունք տրված չէ: Ըստ նրա` ՍՊԸ-ն մի անգամ տուգանվել է, նոյեմբերի 12-ին` 200 հազար դրամով, 2-րդ անգամ քաղաքապետարանը արձանագրություն է կազմել նախորդ օրը եւ տուգանել 2,5 միլիոն դրամով, այժմ հրավիրելու են վարչական նիստ, որից հետո հարցով կզբաղվեն իրավապահները:
Մեկ տարվա ընթացքում կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո, ըստ Քրեական օրենսգրքի 315 հոդվածի պրիմ. 1 կետի, հարուցվում է քրեական գործ: Փաստորեն Բալասանյանը Ղուկասյանին ոստիկանության ձեոքն է տալիս, բայց սա ինչո՞ւ պիտի անհանգստացնի նույն ոստիկանների կողմից բացարձակ անձեռնմխելիություն վայելող, «արջ որսացող» Սպարտակին»,- գրում է «Առավոտը»:
«Առավոտ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.