29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ, ՀՀ վարչապետի որոշմամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Շամամ Հարությունյանը: Մինչ այդ նա նույն նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետն էր:
Այս նշանակման ողջ հմայքն այն է, որ տիկին Շամամը, որն ավելի հաճախ հանդես է գալիս Սոնա անունով, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հարազատ քույրն է: Նախագահական ընտրություններից առաջ Շամամ (Սոնա) Հարությունյանի այս առաջխաղացումը հայ իրականության մեջ չպետք է արտառոց երևույթ համարել: Շամամ Հարությունյանի կենսագրության ուշագրավ հատվածներից կարելի է համարել այն, որ նա 13-ից մինչև 16 տարեկանը հարազատ Գեղաշեն գյուղում կոլտնտեսական է եղել, իսկ 1986 թվականին նշանակվել է նույն գյուղի կոմերիտական կազմակերպության քարտուղար: Հարազատ պարտիայի ղեկավարած ԽՍՀՄ-ի փլուզումից հետո` 1991 թվականին պաշտոն է ստացել Կոտայքի շրջխորհրդի գործկոմում, որտեղից էլ սկսվել է նրա կարիերան արդեն նոր` կապիտալիստական Հայաստանում:
«Հայկական ժամանակ».
Բանից պարզվում է` 2013թ. բյուջեով նախատեսված է 107 մլն դրամ հատկացնել ՀՀ կառավարության աշխատակազմին, որպեսզի այդ գումարով աշխատակազմը գնահատի կառավարության գործունեությունը, կյանքի որակը և համայնքային կարիքները:
«ՉԻ»- Հասկացա՞ք: Այսինքն` հերիք չի, որ կառավարության աշխատակազմն է գնահատելու կառավարության գործունեությունը, դեռ մի բան էլ` դա գնահատելու համար հարկատուների գրպանից 107 մլն դրամ է վերցնելու: Համաձայնվեք` ավելի մեծ անհեթեթություն հնարավոր չէ պատկերացնել:
Ուշադրություն դարձրեք` իրականում և կառավարության գործունեությունը, և կյանքի որակը կարելի է գնահատել ընդամենը մի բառով, ընդ որում` երեք տառանոց: Եվ այդ երեք տառի համար նախատեսված է 107 մլն դրամ «հոնորար», մի տառը` 35.7 մլն: Սա, անկասկած, աշխարհում երբևէ տրված ամենաբարձր հոնորարն է, և այդ առումով Հայաստանը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Ափսոս միայն, որ ժողովուրդն այդ հոնորարից բաժին չունի: Դա իսկապես շատ անարդար է, որովետև նույն գնահատականը ժողովուրդը հնչեցնում է ամեն օր` անվճար հիմունքներով:
«Չորրորդ ինքնիշխանություն»
ՀՀ ԿԳ նախարարության անձնակազմի կառավարման վարչությունից երեկ «ՀԺ»-ն տեղեկացել է, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար մեկ դիմում են ստացել: Այդ օրը հայտ է ներկայացրել նույն բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Նարիմանյանը: Մինչ պաշտոնակատար նշանակվելը, նա ԲՈԻՀ-ում աշխատում էր որպես պրոռեկտոր: Նարիմանյանը նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական բժիշկն է: Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետն այսօր է: Կարելի է ենթադրել, որ այլ դիմող չի լինի: Համենայնդեպս, արդեն այդպիսի ավանդույթ է ձևավորվել: Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցող թեկնածուների միջև ընտրություն պետք է կատարի ԲՈԻՀ-ի խորհուրդը, որը նախատեսված է դեկտեմբերի 17-ին:
«Հայկական ժամանակ».
Մաշտոցի պողոտայի եւ Մարգարյան ծննդատան հարեւանությամբ գտնվող երկրորդ բուժմիավորման բժիշկները նորից ահազանգում են, որ հիվանդանոցի ղեկավարությունն իրենց աշխատավարձերի մի մասը ետ է վերցնում։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Նրանք ասում են, որ նախկինում իրենք պարզապես ստորագրում էին իրենց աշխատավարձի ցուցակներում, բայց աշխատավարձը չէին ստանում։ Այժմ հիվանդանոցում քարտային համակարգ է ներդրված եւ աշխատողների աշխատավարձը փոխանցում են իրենց հաշվեհամարներին։ Սակայն փոխանցելուց հետո հիվանդանոցի ղեկավարներն աշխատավարձի կեսը ետ են պահանջում։ Այդ հիվանդանոցը պատկանում է ԱԺ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանին։ Երեկ խորհրդարանում նա «Ժամանակի» հետ զրույցում նախ հերքեց, որ հիվանդանոցն իրեն է պատկանում, ասաց, թե դա իր բարեկամինն է։ Իսկ երբ լսեց աշխատավարձերը ետ պահանջելու մասին հարցը, պատասխանեց. «Ղալաթ են անում, բժշկի փողն ուտե՞լ կլինի։ Լավ էլի։ Մի հիմար մի բան է ասել։ Արի գնանք էդ ասողի մոտ։ Անողի հերը շուն դառնա»։ Այդ դեպքում ինչո՞ւ են հիվանդանոցի բժիշկները ամիսներ շարունակ ահազանգում։ Կարող է հիվանդանոցի ղեկավարներն են փողը ետ պահանջում, բայց սեփականատեր գեներալին այդ մասին չեն ասում։ «Բա եղա՞վ, ընձի ով կարա խաբի։ Վիրավորում ես։ Համ էլ ես էդքան մելշնիկ մարդու նմա՞ն եմ։ Բժշկի փողը ո՞նց կարելի է ուտել։ Բժիշկն աշխարհում ամենալավ մարդն է։ Բժշկին փող պիտի տաս, ոչ թե վերցնես»,- ահա այսպես հերքեց գեներալ սեփականատերն իրեն պատկանող հիվանդանոցի աշխատողների աշխատավարձը ետ պահանջելու մասին լուրերը»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
«Հրապարակը» գրում է, թե խորհրդարանի Կարմիր սրահում հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող լուսանկարների ցուցահանդես է բացվել, որի կենտրոնական մասում Հովիկ Աբրահամյանն է ՌԴ դեսպան Վ. Կովալենկոյի եւ Գագիկ Ծառուկյանի հետ, բացում է «Էքսպոն», Ս. Նարիշկինի հետ ողջագուրվում է, Վ. Մատվիենկոյին ինչ-որ բան նվիրում:
Ըստ ԱԺ պատասխանատուների, ցուցահանդեսը կազմակերպել է ռուսական կողմը. ՌԴ դեսպանատունը` Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական կապերի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի այցի առիթով:
Չնայած դրան, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նախորդ օրը բողոքել էր, թե ինչու է նկարների տակի «բացատրությունը» գրված ռուսերեն, ինչը «ՀՀ պետական լեզվի մասին» օրենքի խախտում է:
«Հրապարակ».
Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Այս նախագահական ընտրություններից առաջ ստեղծվել է բավականին ուշագրավ իրավիճակ: Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են լինելու նախագահի ընդդիմադիր թեկնածուները, բայց ընտրարշավն, ըստ էության, սկսված է, այսպես ասած` «կույր եղանակով»: Ընտրարշավը չէր կարող չսկսվել, որովհետև ունի բանական, նույնիսկ կասեի` հոգեբանական ժամկետ` մի քանի ամիս: Այդ ընթացքում են, օրինակ, Միացյալ Նահանգներում անցկացվում ներկուսակցական ընտրություններ (primaries), որոնց շնորհիվ հայտնի է դառնում, թե ով է նախագահի թեկնածուն տվյալ կուսակցությունից: Իհարկե, Հայաստանում կուսակցությունների կառուցվածքն այնպիսին է, որ ամեն ինչ միանձնյա որոշում է առաջին դեմքը, իսկ հետո ձև է արվում, որ կուսակցությունների վերնախավը և լայն ժողովրդական զանգվածները «միահամուռ» պաշտպանում են այդ միանձնյա որոշումը: Այնտեղ, որտեղ կա միակարծություն, «բոլորը` մեկ մարդու նման» և այլն, այնտեղ չկա մրցակցություն և, հետևաբար, զարգացման հնարավորություն: Մեր մենաշնորհները, որոնցից զուտ մարտավարական նկատառումներով իբր դժգոհ են որոշ կուսակցություններ, գալիս են հենց կուսակցություններից (բոլոր], որովհետև դրանք հիմնված են տվյալ կառույցում մեկ մարդու ճշմարտությանը տիրապետելու մենաշնորհի վրա: Հիշենք թեկուզ, թե ինչպես վերջին մեկուկես տարում «ինքնամաքրվեց» Հայ ազգային կոնգրեսը: Պարզ է, որ մեր կուսակցությունները երկնքից չեն իջել` դրանք մեր հասարակության ծնունդն են, այստեղ ուժեղ են պատերնալիստական տրամադրությունները` տիրոջ, թագավորի, փրկչի սպասումները: Իսկ փրկիչը, առասպելական հերոսը, որի մասին երազում է մեր բնակչության մեծ մասը, primaries չի անցկացնում` ազգը աղքատությունից և անարդարությունից փրկելուց առաջ:
Մի խոսքով`քարոզչությունը սկսվել է: Բայց ում և ինչի դեմ քարոզել` այնքան էլ պարզ չէ: «Սերժ Սարգսյանի բռնապետական ռեժիմի՞», թե՞ միայն «տնտեսությունը կործանած կառավարության» դեմ: Կամ` մյուս կողմից, «ցրտի-մթի տարիների պատճառ դարձած և հիշողությունը կորցրած որոշ ուժերի՞», թե՞ «հուշագիրը ստորագրած և այժմ պատասխանատվությունից խուսափող որոշ ուժերի» դեմ: Համաձայնեք, քանի դեռ հստակություն չկա այդ հարցերում, կուսակցությունների կռիվն էլ մի տեսակ վերացական բնույթ է կրում:
Երբ պարզ կլինի, թե ով է առաջադրվում (իսկ դա կլինի շուտով], այդժամ «որոշ ուժերը» շատ ավելի որոշակի կդառնան, և հոետորաբանությունն էլ, բնականաբար, կկարծրանա: Բայց ես շատ կուզեի, որ երկու կամ երեք կողմերի քարոզիչներն էլ զուսպ լինեին: Դա միայն առաջին հայացքից է թվում, որ եթերում, համացանցում կամ թղթի վրա պարզապես բառեր են հայտնվում: Դրանք թունավոր նետեր են, որոնք հայտնի չէ, թե երբ և որտեղ են հասնելու: Երբեմն նաև` բումերանգներ:
Մանավանդ, որ ամեն ինչ փոփոխական է: Լինում է, որ տարիներ շարունակ ժողովրդին «քսի են տալիս» մեկի վրա, իսկ հետո «քսի տվողներն» ասում են, որ հենց այդ մարդն է ժողովրդի փրկիչը»:
«Առավոտ».
«Էժանագին բամբասանք է, որին չարժե անդրադառնալ»,- «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսպես է որակել այն լուրը, ըստ որի ինքը մանդատը վայր է դնելու։
«Վերջին օրերին տարածվել էր, որ Հակոբյանը պետք է հրաժարվի իր պատգամավորական մանդատից՝ ԱԺ-ում տեղը զիջելով Ստյոպա Սաֆարյանին: Հակոբյանը երեկ հավաստիացրել է, որ դրա մասին ինքն առաջին անգամ մամուլից է լսել՝ հասկանալով, որ դա ընդամենը պատվեր է»,- մեջբերում է «Հայկական ժամանակը»։
«Հայկական ժամանակ».
2013-ի բյուջեի քննարկումը երեկ խորհրդարանում ընթանում էր ոչ միայն կիսադատարկ դահլիճում, այլեւ պատգամավորների մի մասն այդպես էլ չէր տարել դահլիճում յուրաքանչյուր պատգամավորի համակարգչի առջեւ դրված բյուջեի եռահատոր նախագիծը` դրան նախապես ծանոթանալու համար: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Այնպես որ, մի քանի հատորանոց բյուջեն այդպես էլ որպես «անշարժ գույք» չբացված մնաց պատգամավորների սեղանին: Խոսքը հատկապես ՀՀԿ-ականների մասին է, որոնց տեսակարար կշիռն ավելի մեծ է: Քանի որ բյուջեի քննարկումը երեկ ավարտվեց, հայտնի չէ, թե ինչ են լինելու այդ հատորյակները, որոնց տերերն անտարբեր գտնվեցին դրանց հանդեպ»,- գրում է «Ժամանակը»:
«Ժամանակ».
«Առավոտի» խմբագիրը թերթի այսօրվա համարում գրել է. «Մեր մամուլում հաճախ է հնչում` մեր պատգամավորներն անգրագետ են, չեն տիրապետում տարրական, 4-րդ դասարանի գիտելիքների, և նրանց «քաղաքական գործիչ» է դարձրել միայն փողը: Նույն փողի միջոցով նրանք ձեռք են բերել բարձրագույն կրթության մասին դիպլոմը` դրանով իսկ վարկաբեկելով թե´ այդ փաստաթուղթը և թե´ այն բուհը, որն այդ դիպլոմը վաճառել է: Կարծես թե, ամեն ինչ պարզ է: Սակայն ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ փորձելով արդարացնել իր անգրագետ գործընկերներին, պնդում է, որ 40-ն անց տարիքում դիպլոմ ստանալու ցանկությունը նրանց մեջ առաջացել է ոչ թե դրամապանակի և վզի հաստացմանը զուգահեռ, այլ պարզապես ուսման ծարավի հետևանքով: Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակն ք. այդ «գործիչները» ոչ միայն ուսման ծարավ չեն, այլև արհամարհում են ուսումն ու գիտելիքը, կարծում են, որ դա տղամարդուն վայել չէ: Իսկական տղամարդը պետք է հսկայական «ջիպ» ունենա, բազմամարդ թիկնազոր, որը ժամանակ առ ժամանակ քացու տակ կգցի բոլոր նրանց, ովքեր իրենց կողմը թարս են նայում: Որոշ ընդդիմադիրներ գտնում են, որ այդ անգրագետների մեջ կան նաև առաջադեմ մարդիկ, որոնք Հայաստանում ժողովրդավարություն և լեգիտիմություն կհաստատեն: Դա, անշուշտ, «բարձր քաղաքականության» ոլորտից է, որը մենք` շարքային քաղաքացիներս, կարող ենք և չհասկանալ: Ինձ անձամբ հետաքրքիր է մարդու «մշակութաբանական տիպը», և այդ առումով պետք է, ցավոք սրտի, արձանագրեմ, որ կրթված մարդու կերպարը Հայաստանում գնալով ավելի ու ավելի քիչ պահանջարկ է վայելում, իսկ «լավ աղունը»` ավելի շատ:
Ես չգիտեմ, թե ինչ է պահանջվում` իրավիճակը շտկելու համար, սերիալների կամ ընդհանրապես` հեռուստաեթերի մասին խոսակցությունները ես, ճիշտն ասած, բավականին մակերեսային եմ համարում: Որպեսզի հեռուստաընկերությունները քարոզեն ուսում, գիտելիք, ինտելեկտ, պետք է լինի այդ քարոզչության հայեցակարգ, ոչ թե պետական հրահանգ, այլ հասարակության կողմից ընդունված արժեքների համակարգ կամ, ինչպես դաշնակցականներն են սիրում ասել` տեսլական: Այս կամ այն բուհի ընդհանրացված նվաստացումը նույնպես լուրջ չեմ համարում: Պատմության անհաջող դասագրքի պատճառով ԵՊՀ-ն գետնին հավասարեցնելն արդար չէ: Սովետի օրոք էլ թողարկվում էին բազմաթիվ անհաջող դասագրքեր, սակայն նույն ժամանակահատվածում այնտեղ դասավանդում էին Լևոն Ներսիսյանը, Էդմոն Ավետյանը, Ոաֆայել Պապայանը: Հիմա էլ կան հրաշալի դասախոսներ, որոնց աշխատանքը չի գնահատվում ոչ միայն նյութապես, այլև բարոյապես:
Բայց ամենակարևորը, ինձ թվում է, մտավորականների դիմադրությունն է` ընդհանուր տգիտության միտումներին չենթարկվելը, տուրէ չտալը: Սարսափելի է, երբ գիտությունների թեկնածուն տաքսի է քշում կամ վերնիսաժում թզբեհ է վաճառում: Սակայն ավելի սարսափելի է, երբ նա շարունակում է աշխատել ուսումնական հաստատությունում, բայց ձեռբ է բերել հաստավզի հոգեբանություն»:
«Առավոտ».
ՀՀՇ-ն արդեն դիմել է կառավարության աշխատակազմին` Մելիք Ադամյան փողոցում գտնվող կառավարության նիստերի դահլիճում համագումար անցկացնելու թույլտվության համար: Ուշ երեկոյան «Հրապարակը» տեղեկացել է, որ համագումարը տեղի է ունենալու դեկտեմբերի 22-ին: «Քննարկվելո՞ւ են ՀՀՇ մոտեցումներն ապագա նախագահական ընտրություններում, ո՞ւմ է պաշտպանելու ՀՀՇ-ն» հարցին Վ. Հայոցյանը խուսափողաբար ասել է, որ համագումարի օրակարգը դեռ ձևավորված չէ: Թերթը հիշեցնում է, որ ՀՀՇ շարքերում, ինչպես և ՀԱԿ-ում, բավականին լուրջ դժգոհություն կա ՀԱԿ հապաղումից, ինչն էլ վերջիններիս ենթադրել է տալիս, որ ՀԱԿ-ում սպասում են ԲՀԿ-ի որոշմանը և Գագիկ Ծառուկյանի առաջադրմանը, որի դեպքում էլ չի բացառվում, որ ՀԱԿ-ը սատարի նրան: Սա կարող է ամբողջովին փոխել ՀՀՇ համագումարի օրակարգը` ֆորսմաժորային իրավիճակ առաջացնելով կուսակցությունում:
«Հրապարակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.