23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը նախորդներից տարբերվում է ևս մեկ հանգամանքով: Հանրահավաքներին մասնակցում են նաև իշխանության ներկայացուցիչներ: Նախօրեին Բաղրամյան փողոցում էին ԵՊՀ ուսխորհրդի ՀՀԿ-ական երիտասարդները, ովքեր օրեր առաջ ցրում էին դասադուլի պահանջով բուհերի մոտ ցույց անողներին: «Հրապարակի» թղթակիցը դեպքի վայրում նկատել է նաև վարչապետի օգնականներին: Թերևս իրավիճակը դեպքի վայրից իրենց ղեկավարներին հնարավորինս ճշգրիտ ներկայացնելու նպատակով են նրանք մասնակցում հանրահավաքներին ու երթերին:
Հրապարակ
Մարզական աշխարհում թափ են հավաքում խոսակցություններն այն մասին, որ գործարար Միքայել Բաղդասարովը պատրաստվում է վաճառել իր սեփականությունը հանդիսացող «Միկա» ֆուտբոլային ակումբը և մարզադաշտը: Այս «ջրաղացին ջուր լցրեց» նաև այն փաստը, որ նախորդ կիրակի օրը տեղի ունեցած «Միկա»-«Շիրակ» սկզբունքային խաղին, որտեղ «Միկան» իր գլխավոր կռիվը պետք է տար չեմպիոնության համար պայքարում հաղթելու համար, ակումբի սեփականատերը ներկա չէր: Իսկ Բաղդասարովը սովորաբար նման դեպքերում օթյակից հետևում է խաղին: «Միկա լիմիտեդ» ընկերությունից երեկ «ՀԺ»-ին հայտնել են, որ Բաղդասարովը խաղին ներկա չի գտնվել`քաղաքում չլինելու պատճառով: ««Միկայի» ոչ բոլոր սկզբունքային խաղերին է պարոն Բաղդասարովը ներկա գտնվում, քանի որ գործի բնույթով, նա մի քանի օր քաղաքում է, մի քանի օր` այլ տեղ»,- ասել են ընկերությունից: Ինչ վերաբերում է ֆուտբոլային ակումբի և մարզադաշտի հնարավոր վաճառքին, ապա, ըստ «Միկա լիմիտեդի» ներկայացուցչի, բիզնեսում ամեն ինչ գնվում և ամեն ինչ վաճառվում է:
Հայկական ժամանակ
Անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանի նախագահը, իսկ ով` «գլխավոր ընդդիմադիրը», ով է արմատական, հեղափոխական, իսկ ով` պահպանողական կամ անվճռական, հերթական հետընտրական զարգացումների ամենավատ արդյունքը, որը կարող է լինել, հիասթափությունն է: Այդ բառը ապրիլի 9-ից հետո չափից դուրս հաճախ է հնչում: Շատ իզուր: Արդեն բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ պետք չէ ոգևորվել այն աստիճանի, որպեսզի հետո խորը դեպրեսիայի մեջ ընկնես, առավել ևս պետք չէ որևէ հույսեր կապել այս կամ այն ամսաթվի հետ: Վաղը ես 10 կիլո կնիհարեմ, մայիսի 11-ին ազատ կխոսեմ ճապոներեն, իսկ, ասենք, հոկտեմբերի 16-ին Հայաստանում օրինականություն և ժողովրդավարություն կհաստատվի: Եվ հենց որ նման բան տեղի չի ունենում, սկսվում է «վայ-վույը»` ճամպրուկներս հավաքում եմ, սա երկիր չի, գնամ` որ դզվի, կգամ: Ամբողջ հարցն այն է, որ նման կարգի երևույթներ չեն կարող կատարվել «հիմա, հիմա, հիմա», դրանք տեղի են ունենում «միշտ, միշտ, միշտ», բայց եթե դու ամենօրյա ջանքեր չգործադրես, կլինի հետընթաց, իսկ եթե գործադրես, չի լինի բարեբեր կայծակի փայլատակում, այլ կձևավորվեն ավանդույթները, մշակույթը, որը հավերժ գործընթաց է, ոչ թե վերջնական արդյունք: Այս մտածելակերպով հնարավոր չէ հուսահատվել` գիտակցելով, որ ամեն պահի քարը քարին դնելով դու գնում ես առաջ: Պատրաստ լինել, որ, ինչպես ասում էր Քիփլինգը, կարող ես ամեն ինչ կորցնել և նորից սկսել:
Եվ, իհարկե, դասեր քաղել: Գլխավոր դասը, որը ընդդիմությունը [ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանը] պետք է քաղի ապրիլի 9-ից, այն է, որ հանրահավաք կամ որևէ այլ միջոցառում անցկացնելու համար պետք է ունենալ հստակ ծրագիր և կազմակերպչական կառուցվածք: «Ես եմ ու իմ ժողովուրդն է» մոդելը չի աշխատում, այն բերում է նրան, որ ժողովրդի մի մասը գնում է Բաղրամյան 26, մյուսը` Եղեռնի հուշարձան, երրորդն էլ գուցե ցանկանա գնալ, ասենք, Գառնիի տաճար: Ընդդիմության ցույցը կամ երթը, որքան հասկանում եմ, նրա համար է, որ ցույց տա իր շարքերի ուժը, վճռականությունն ու միասնությունը: Այդ առումով ավելի իմաստալից է, ինձ թվում է, քայլել ոստիկանության հետ համաձայնեցված երթուղիներով, բայց միասին, հոծ զանգվածով, քան իմպրովիզացիաներ անել և հրահրել անիմաստ բախումներ: Որքան էլ ոչ իրավաչափ էին ոստիկանության գործողությունները, դրանցից քաղած քարոզչական էֆեկտը ավելի փոքր է, քան իսկապես հուժկու երթինը: Բայց եթե ընդդիմադիր տարբեր ուժերի նպատակն իսկապես իշխանափոխությունն է, որի հետևանքով, իրենց կարծիքով, կհաստատվի արդարությունն ու բարեկեցությունը, ապա նրանք չպիտի իրար բզկտեն: Մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին իրենց քննադատության մեջ չպիտի լինեն չարախինդ: Ռեժիմի ջրաղացին ջուրը հենց դա է: Մոտ 10 տարի առաջ, մամուլի ասուլիսի ժամանակ, երբ անհամբեր լրագրողները հարցեր էին տալիս Ստեփան Դեմիրճյանի և նրա մարտավարական սխալների մասին, Հայաստանի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկը` Բաբկեն Արարքցյանը, հիշեց հայտնի ասույթը` «մի կրակեք դաշնակահարի վրա, նվագում է` ինչպես կարող է»:
Առավոտ
Երեկ առավոտվանից Երևանի մետրոպոլիտենի գնացքները «Մարշալ Բաղրամյան» կայարանում կանգառ չէին անում: Ակնհայտ է, որ այդ կանգառում գնացքների կանգառը չի թույլատրվել` մարդկանց մուտքը դեպի Մարշալ Բաղրամյան պողոտա խոչընդոտելու համար: Սակայն մետրոպոլիտենից «ՀԺ»-ի հարցին ի պատասխան, շատ լուրջ տոնով ասել են, որ դրա պատճառը տեխնիկական է: Իսկ երբ կվերացվի այդ «տեխնիկական պատճառը» հարցին նույնքան լուրջ տոնով պատասխանել են` վաղը տեխնիկական պատճառները կվերացվեն: Այն, որ մետրոյի այդ կանգառը փակ է եղել տեխնիկական պատճառներով, նույնքանով է համապատասխանում իրականությանը, որքան այն, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ի ընտրություններում հաղթել է:
Հայկական ժամանակ
ԲՀԿ-ից Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մեծ թվով ներկայացուցիչներ կային` շարքային, պաշտոնյա և պատգամավոր: Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսկաբեկյանը մեր հարցին` ինչո՞ւ չկա պարոն Ծառուկյանը, ասաց` կգա: Տեղեկացրինք, որ մեկնել է Մոսկվա, չի գա: Չարմացավ: Մարտուն Գրիգորյանն ասաց. «Ծառուկյանից իմացեք, թե ինչու չի եկել, դա իր ցանկությունն էր»: Գուրգեն Արսենյանին` կարմիր գորգի վրայով առաջանալիս, հարցրինք. «Եվ դո՞ւ, Բրուտոս, մասնակցո՞ւմ եք»: Ասաց. «Եվ դո՞ւ, Կլեոպատրա, թույլ տվեք մասնակցել»: Կարևոր հյուրերը ներս էին մտնում կառավարական մուտքից: Լևոն և Սաշիկ Սարգսյանները բոլորի հետ ընդհանուր դռնով եկան, տիկին Ռիտա Սարգսյանը` վարչապետի ու նրա տիկնոջ ուղեկցությամբ, կառավարական մուտքով: Ռոբերտ Քոչարյանի մուտքը մնաց «աննկատ»: Մինչ այդ լրագրողներին խնդրել էին բարձրանալ 7-րդ հարկ` «մոնիտորներով նայելու»: Գորիկ Հակոբյանը նույնպես շատ վաղ էր եկել ու հեռախոսով անվերջ խոսում էր. «Ալլո, հա, նախագահ ջան, հա»: «Զորավար» Վովա Գասպարյանը չերևաց, ասացին` կգա: Ինաուգուրացիայից հետո, ի տարբերություն նախորդ անգամներին, ֆուրշեթ չեղավ, շամպայն ու ՀՀ զինանշանով շոկոլադ էր: Բոլոր հյուրերը, շարք կազմած, մոտենում, շնորհավորում էին Սերժ Սարգսյանին, իսկ ժամը 2-ին բոլորով գնացին «Փարվանա»` արդեն «լրջով» նշելու առիթը:
Հրապարակ
Արդեն մի քանի օր է, ինչ լուրեր են շրջանառվում , թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանր որոշել դադարեցնել հացադուլը: «ՉԻ» տեղեկություններով, Րաֆֆու վարքագիծը սկսել է նյարդայնացնել ՌԴ իշխանություններին, մասնավորապես պուտինամերձ շրջանակներին, և նրանք Արա Աբրահամյանի միջոցով համապատասխան մեսիջ են ուղարկե լ ՀՀ իշխանություններին: Արա Աբրահամյանն ինքն է անձամբ ոուսների տրամադրությունները ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչից հետո վերջինս որոշել է «թարգել» հացադուլը և մանրից դադարեցնել հանրահավաքային պայքարը: «Նկատենք նաև , որ Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան բանակցությունները վարում է Արա Աբրահամյանը: Սերժ Սարզսյանի կողմից բանակցում է Արա Աբրահամյանր, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն նախաձեռնությունը վերցրել է նրա կինը` Արմենուհի Հովհաննիսյանը: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հուզախառը վիճակում հայտարարեց, թե այսօր առավոտ ինքը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն ` Պուտինի հետ հանդիպելու և ներկայացնելու իրավիճակր: Րաֆֆի Հովհաննիսյանի այդ հայտարարությունից շատերը սկսեցին զվարճանալ ֆեյսբուքում: Մինչդեռ դա ոչ թե Հովհաննիսյանի հերթական անհասկանալի ձևակերպումն էր, այլ շատ կոնկրետ sms: Փաստորեն, երեկ Րաֆֆին ակնարկում էր Արա Աբրահամյանին, որ նա կարող է «խզել» բոլոր պայմանավորվածությունները և անձամբ հանդիպել Պուտինի հետ և նրան պատմել բոլոր դարդերը: Ի դեպ`Հովհաննիսյանի այս հաղորդագրությունը ոչ միայն զավեշտալի է , այլ նաև հստակ ցուցիչ է այն իրողության, որ վերջինս լուրջ քաղաքական գործընթացների համար ադեկվատ չէ»,- գրել է թերթը:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկվա խայտաբղետ իրադարձությունները դասակարգելը շատ դժվար գործ է: Մի կողմից որպես ֆոն` նախագահի երդմնակալության արարողությունը, որին, սակայն, մենք` «ոչ պաշտոնական» լրագրողներս, չհասցրինք մանրամասն հետևել: Նյութը չափից դուրս «ոչ էքսկլյուզիվ» էր, ամեն ինչ նախապատրաստված էր ու կանխորոշված` չկային հանպատրաստից քայլեր ու իմպրովիզացիաներ: Փոխարենը իմպրովիզացիաները շատ էին ընդդիմության ճամբարում` երդում, երթ, համերգ, կրկին երթ, երեկոյան աղոթք և այլն: Եվ այդ ընթացքում բախումներ ոստիկանության հետ, նստացույցեր, կոտրված քթեր (այդ թվում` նորից Արմեն Մարտիրոսյանի), տատանումներ` Բաղրամյան 26 գնալու և չգնալու միջև, Ծիծեռնակաբերդ գնալու հախուռն որոշում և այլն:
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել էր մարդկանց «նոր Հայաստանի երդմնակալությանը»: Դրական է, անշուշտ, որ նա իրեն չհռչակեց Հայաստանի նախագահ, ինչը կարող էր պատրվակ դառնալ իշխանությունների համար լայնամասշտաբ բռնաճնշումների համար: Երդման տեքստն արտասանելը և ներկաներին կրկնել տալը բավականին հաջող մտահղացում էր, սակայն տեքստը երկար էր. և երդման երկրորդ կեսն արտասանվում էր առանց էնտուզիազմի: Մնացած գործողությունները, հավանաբար, նախօրոք պլանավորված չէին: Դա Րաֆֆի Հովհաննիսյանի ոճն է. քանի որ շարժումը ժողովրդական է, նա պիտի ենթարկվի «ժողովրդի կամքին»: Իմ տպավորությամբ Ազատության հրապարակում հավաքվածների մեծ մասը մոտավորապես 1992 թվականից նույն բանն է ուզում, գնալ Բաղրամյան 26, ջարդել այնտեղ եղած մարդկանց քիթ-մռութը, բացել այնտեղ դրված սնդուկները և մեջի եղած ոսկին արդարաբար բաժանել «ամբողջ ժողովրդի» մեջ: Որից հետո, ըստ հավաքվածների, սկսվելու է ուրախ և երջանիկ կյանքը: Իմիջիայլոց, փաստեմ, որ, համենայնդեպս, 92-94 թվականներին, երբ ես էի նախագահականում, այնտեղ ոսկով լիքը սնդուկներ չկային` կային մարդիկ, ովքեր առաջին նախագահի գլխավորությամբ ազնվորեն ծառայում էին չնչին աշխատավարձի դիմաց: Այդպիսին է Ազատության հրապարակում հավաքված արմատական ընտրազանգվածի կողմնորոշումը նաև այսօր: Պե՞տք է արդյոք «ենթարկվել ժողովրդի կամքին» և գնալ իշխանություն վերցնելու: Ինձ թվում է` ոչ: Բայց նմանատիպ իրավիճակում հայտնված ցանկացած քաղաքական գործիչ պետք է այդ «ոչ»-ը ասի բարձրաձայն` հստակ, առանց որևէ մեկնաբանության տեղիք տալու: Այդպես են վարվել, մասնավորապես, Ստեփան Դեմիրճյանը, որին շատ էին ծաղրում իր «սահմանադրական ճանապարհի» համար, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: «Մարտի 1-ը» այլ պատմություն է, որին հիմա չարժե անդրադառնալ: Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նույնպես, բնականաբար, չի ցանկանում, որ լինի որևէ բախում, այդ «ոչ»-ը հստակ չի ասում: Գուցե դա որոշակի անփորձությունից է: Համենայնդեպս, արդիական է «Առավոտի» երեկվա հրապարակումներից մեկի վերնագիրը` «Կհետևի՞ ժողովրդին, թե՞ ժողովուրդն իրեն կհետևի»:
Առավոտ
Թերթն այսօրվա առաջնորդողում գրել է. «Այսօր կարևոր օր է Հայաստանում: Տեղի է ունենալու 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքների երկու արձանագրում: Դրանցից մեկով արձանագրվելու և հաստատվելու է կեղծիքը, երկրորդով իրականությունը: Կեղծիքն այն է, որ Սերժ Սարգսյանը 2013 թվականի նախագահական ընտրություններում հաղթել է. ինչը կարձանագրվի այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի երդման արարողությամբ: Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը պարտվել է ընտրություններում, իսկ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչը կարձանագրվի Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությամբ: Սերժ Սարգսյանի երդմնակալությունը կկայանա փակ դահլիճում, ոստիկանության ուժերի խստացված վերահսկողությամբ, արտասահմանից հրավիրված ոչ բարձրաստիճան հյուրերի, և կեղծիքին, ստին և անօրինականությանը նվիրված հայաստանյան «բարձր հասարակության» աոաջ: Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը կկայանա Հայաստանում կեղծիքն ու սուտը մերժող, դրա դեմ ընդվզող բազմահազար մարդկանց աոաջ: Ինչ կբերի այս օրը իր հետ Հայաստանի և նրա ապագայի համար` իսկապես անկանխատեսելի է: Բայց միայն այն, որ Սերժ Սարգսյանի աոաջին երդմնակալությունից հինգ տարի անց, այն էլ «Մարտի 1»-ի ողբերգություն տեսած ՀՀ քաղաքացին նրան չներեց ոչինչ, ամուր կանգնեց կեղծիքի ու ստի աոաջ, արդեն հրաշալի է Հայաստանի ապագայի, մեր երկրում ազատության և օրինականության հաստատման լուրջ երաշխիք: Հայաստանի բոլոր ազատ, անվախ, իրենց երկրի և երեխաների ապագայով մտահոգ քաղաքացիները այսօր կլինեն Ազատության հրապարակում: Իսկ բոլոր խոսակցությունները, թե հետո ինչ է լինելու, տվյալ դեպքում երկրորդական են, կարևորը ոչ թե հետոն է, այլ այս Օրը: Հետոն կախված է այս Օրվանից, այն բանից, թե որ երդմնակալությունն ավելի հզոր կլինի: Կհաղթի՞ կեղծիքի երդմնակալությունը, հետոն ապահովված կլինի կեղծիքով, ստով, անօրինականությամբ, դարդուցավով, արտագաղթով: Կհաղթի այս ամենը մերժող Քաղաքացին, և հետոն ապահովված կլինի նոր հեռանկարներով, երկիրը ի վերջո կթոթափի արատավոր այդ երևույթները և ՀՀ քաղաքացին ի վերջո իր իշխանությունը կհաստատի սեփական երկրում»:
Հայկական ժամանակ
Ուրբաթ օրը միտինգային ելույթից հետո մի կին մոտեցել է Արմեն Ոուստամյանին և համառորեն պահանջել, որ վերջինս պատասխանի հարցին, թե ինչու այսքան ժամանակ հարթակ չի եկել Վահան Հովհաննիսյանը. «Ոչ եկել ա, ոչ էլ ելույթ ա ունեցել, ինքն էնքան պետք է պատասխանատվություն ունենար, որ հասկանար` ժողովուրդը պահանջում է»: Արմեն Ռուստամյանն ասել է. «Հա՞, պահանջո՞ւմ է, կասենք, կգա-ելույթ կունենա, պրոբլեմ չկա»: Կինը չի նահանջել. «Չէ, դա էդպես չի, դա սիրողական հարց չէ, որ էսպես ոտքի վրա փորձում եք լուծել, պետք է լրջորեն մոտենալ հարցին…»: «Դո՞ւք եք որոշում` ով ելույթ ունենա մեզնից, ով` ոչ»,-նեղսրտել է Ռուստամյանը, որի նյարդերը տեղի են տվել, բայց քանի որ լրագրողները հետևելիս են եղել զրույցին, համբերատար ունկնդրել է կնոջը: Հետո լրագրողներն են հարցրել` կիսո՞ւմ է Անդրիաս Ղուկասյանի տեսակետը, որ Րաֆֆին 50 հազար մարդ թող «տա իրեն», իրենք էլ գնան ՄՀՀ-ն շրջափակեն, և «նեխած ձվերը» ինաուգուրացիայի ժամանակ «մնան զամբյուղում»: «Հում մտքեր են, այդ ամենը պետք է լուրջ նախապատրաստել, ժամակակացույց պետք է մշակել, հարթակի վրա որոշում կայացնելը ո՞րն է, սխալ է, լուրջ չի»,- ասել է Ռուստամյանը: Իսկ ինչու Պռոշյանի գյուղապետի սպանությունը դեպքից վայրկյաններ անց ՀՅԴ-ն որակեց ահաբեկչություն, որտեղի՞ց գիտեիք: «Ահաբեկչություն էր` դրա համար, սպանությունը քաղաքական ենթատեքստ ուներ, շատ պարզ էր, թե ինչո՞ւ են սպանել նրան` որպեսզի չկարողանա շարունակել իր պաշտոնավարումը: Չի ստացվել դա ընտրությունների միջոցով, արել են գնդակի միջոցով և այն էլ գյուղապետարանի դիմաց, սա է»:
Հրապարակ
Թերթի` «Իսկ ի՞նչ հասարակական գործունեությամբ է աչքի ընկել ՕԵԿ համամասնական ցուցակի 8-րդ հորիզոնականն զբաղեցնող Շահգելդյանի աներձագ Վարդան Առաքելյանը» «ՉԻ»-ի հարցին պատգամավոր Մհեր Շահգելդյանը պատասխանել է. «Դա այստեղ ոչ մի կապ չունի, ով ում հետ ինչպիսի հարաբերություններ է ունեցել: Տվյալ դեպքում նա երեք անգամ ընտրվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանու անդամ: Այստեղ ո՞վ, ու՞մ, ինչպիսի՞, ե՞րբ` ոչ մի նշանակություն չունի: Նա երկար տարիներ Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատասխանատվության ոլորտում է աշխատում: Տվյալ դեպքում ձեր հարցը ուղղակի, կներեք, տեղին չէ: Խոսքը վերաբերում է զուտ մարդկանց: Ասեմ ավելին` նա ավագանու անդամ է եղել, երբ ես անգամ ամուսնացած չեմ եղել:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.