23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ ոստիկանապետ Վովա Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել և կադրերի տրամադրության տակ է ուղարկել Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին: Անցած շաբաթ մենք հրապարակեցինք ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից ստացված մի տեղեկություն, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների կողմից ստեղծվել է ֆինանսական բուրգ, որ քաղաքացիներից խաբեությամբ փողեր է կորզել և «սկել» («Կորզել են ու սկել»,«ՀԺ», ապրիլի 13,2013): Մեր ունեցած տեղեկություններով Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը կարող է կապ ունենալ հենց այդ պատմության հետ: Ըստ նույն տեղեկությունների առաջիկայում սպասվում է մի քանի այլ բարձրաստիճան ոստիկանների ազատում, որոնց թվում է առնվազն մեկ մարզային ոստիկանապետ: Նշված ֆինանսական բուրգի «շրջանառությունը», ինչպես նշել էինք, 2.5 միլիոն դոլար է եղել: Բացառված չէ, որ այս պաշտոնանկություններով փորձ կարվի գործը «լղոզել» ու խուսափել այն աղմուկից, որը կբարձրանա դրա փարժեք բացահայտման արդյունքում: Նշենք, որ Վովա Գասպարյանը վաղուց էր փորձում ազատվել Ներսիկ Նազարյանից: Դեռ անցած տարի ամռանը նա Երևանի ոստիկանապետին ուղարկեց արձակուրդ և ամեն ինչ արեց, որ նա արձակուրդից այլևս չվերադաոնա իր պաշտոնին: Սակայն Նազարյանին հաջողվեց Գասպարյանի «գլխավերևում» լուծել իր հարցերը և վերադառնալ: Նշենք, որ վերջին շրջանում Նազարյանի համար անհաջող ժամանակներ են: Ըստ որոշ լուրերի նրա կամ ինչպես ինքն է ասում իր ընտանիքի անդամների բիզնեսը այնքան էլ հաջող չի ընթանում: Խոսակցություններ կան իրենց 6 միլիոն դոլար վարկը մարելու հարցում առաջացած դժվարությունների մասին: Բացի այդ, Նազարյանի ընտանիքի` Չինաստանում սկսած ինչ-որ բիզնես անհաջողությունների է մատնվել: Բայց Նազարյանի «բիզնես-ունակությունները» մեծ են, որոնք պայմանավորված են հայ օլիգարխիայի հետ ունեցած նրա չափազանց սերտ կապերով: Նա ոստիկանապետ էր այնքանով, որքանով դա օգնում էր իրեն պահպանել և զարգացնել իր կապերը: Հիմա հետաքրքիր է, թե առանց իր ունեցած պաշտոնի, որքանով այդ կապերը կամրանան կամ կթուլանան: Վովա Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանապետ է նշանակվել Աշոտ Կարապետյանը, որը մինչ այդ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն էր: ՔՀԳՎ պետ է նշանակվել Գագիկ Ավետիսյանը, որը մինչ այդ գլխավորում էր Արմավիրի մարզային ոստիկանությունը:
Հայկական ժամանակ
Որքան ես հիշում եմ, ամեն ընտրությունից առաջ ընդդիմադիրները հայտարարում են, որ անհրաժեշտ է միավորվել, որ այժմ գնում են բանակցություններ և այլն: Նրանք իրավացի են այն առումով, որ միայն միավորվելով, ուժերը համատեղելով է հնարավոր արդյունավետ հակազդել պետական մեքենային, որն, ինչպես հայտնի է, ամբողջությամբ իշխանության ձեռքում է: Սովորաբար այդ բարի ցանկությունները մնում են խոսակցությունների մակարդակին, ամբիցիաները և ընդդիմադիր դաշտում ներքին պայքարը, ի վերջո, ավելի հզոր գործոններ են դառնում, քան հաջողություն գրանցելու ցանկությունը: Երևանի ավագանու ընտրություններն այդ համագործակցության մեխանիզմները փորձարկելու լավագույն հնարավորությունն են այն պատճառով, որ այստեղ գաղափարական տարբերությունները որևէ նշանակություն չունեն: Պառլամենտի կամ, առավել ևս, նախագահի պաշտոնի դեպքում մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ, ասենք, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը տարբեր տեսակետներ ունեն հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, կամ` որ «Ժառանգությունն» ուզում է ճանաչել ԼՂՀ անկախությունը, իսկ մնացածը չեն ուզում: Հիմա խոսքը մայրաքաղաքի արդյունավետ ղեկավարման մասին է, որի դեպքում նշանակություն չունի` դու սոցիալ-լիբերալ ես, թե ազգայնական: Ի դեպ, երբ 1992 թվականին Երևանի քաղաքային խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀՇ անդամ չհանդիսացող Վահագն Խաչատրյանը, դա միայն օգուտ բերեց մայրաքաղաքին: Սակայն այսօրվա բարենպաստ իրավիճակը, կարծես թե, չի օգտագործվում: Նախ` ըստ էության, մերժվեց ՀԱԿ-ի առաջարկը` միասնական ցուցակով հանդես գալու, այնուհետև` անարդյունք ավարտվեցին ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն» բանակցությունները: Ավագանու ընտրություններում պայքարող կուսակցությունները թեև խոստանում են իրար վրա «տակառ չգլորել», բայց իրականում լավ էլ գլորում են` հուրախություն իշխանությունների, որոնց դեմ նրանք բոլորը իբր պայքարում են: Այս առիթով երևի թե արժե հիշեցնել հարգարժան կուսակցականներին, որ մինչև Երևանի ավագանու ընտրությունները մնացել է երեք շաբաթից էլ քիչ, և գոնե ընտրությունները վերահսկելու մեխանիզմը պետք է ստեղծել հիմա, ոչ թե քվեարկության օրը: Այսօր, կարծես թե, քաղաքական դաշտում հասունանում է այն միտքը, որ ընտրություններում հնարավոր չէ «հաղթել» հետընտրական գործընթացների` հանրահավաքների, բողոքների միջոցով` դա կռվից հետո բռունցքներով թափահարելն է: Հաղթանակը պետք է գրանցել ընտրական տեղամասերի արձանագրություններով: Իսկ դա հնարավոր է միայն 4 կուսակցությունների համակարգված աշխատանքի միջոցով: Այդ (և ոչ թե բարոյախրատական) լույսի տակ պետք է դիտարկել Տեր-Պետրոսյանի վերջին «մեսիջները» Ծառուկյանին: Եթե դրանք «չլսվեն», ինչպես որ դա եղավ նախագահական ընտրություններից առաջ, ուրեմն դրանք իմաստ չունեին: Եթե «լսվեն», ապա այդ ռևերանսները միանգամայն արդարացված են:
Առավոտ
Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի ներկայացրած ցուցակում ներգրավված անձանց ունեցվածքի և եկամուտների հայտարարագրերը, որ երեկ ԿԸՀ-ն տրամադրել է «ՀԺ»-ին, այնքան հետաքրքիր են, որ կարելի է օրերով ու ամիսներով հետագոտել: Հայտարարագրերի մեծ մասը, առանց չափազանցության, պետք է պատմական նշանակության փաստաթղթեր համարել: Դրանք վաղ թե ուշ` դառնալու են իրեղեն ապացույցներ: Օրինակ, գործարար պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի 29-ամյա գործազուրկ որդին` Դավիթ Սեդրակյանը, հայտարարագրի մեջ նախատեսված տողերով չի կարողացել սահմանափակվել` գրանցելով 12 միավոր անշարժ գույք: Միայն շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 5000 քմ: Սեդրակյան կրտսերի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել է 200 միլիոն դրամ: Տիպիկ հայ երիտասարդ գործազուրկի օրինակ` տաղանդավոր, կրթված… բայց գործազուրկ ու միլիոնատեր: Իսկ եթե նա երկար փնտրտուքից հետո վերջապես աշխատանք գտներ, ապա նրա հայտարարագիրը կնմանվեր նույն ցուցակում ներգրավված «Լուսաստղ Շուգր» ընկերության (Ախուրյանի շաքարի գործարան) փոխտնօրեն Արթուր Պետրոսյանի ներկայացրածին: Լայն հանրությանն անհայտ սույն անձի անշարժ գույքի ցանկը ընդգրկված է մեկ ամբողջ տպագիր էջում` 34 տողում: Այսինքն` նա ունի 34 միավոր անշարժ գույք, որից 7-ը` միայն Հյուսիսային պողոտայում, 4-ը` Սաֆարյան փողոցում, ևս մի քանիսը՝ Բագրատունյաց և այլ փողոցներում: Նրա հայտարարագրած բնակարանների, ավտոտնակների, շենք շինությունների ընղհանուր մակերեսը կազմում է 40 հազար 149 քմ: Սույն անձի հայտարարագրած հողամասերը միասին կազմում են ավելի քան 155 հա: «Եվ գիտե՞ք, թե ինչպես է նա վաստակել այս ունեցվածքը: Շատ պարզ՝ «Լուսաստղ Շուգրի» փոխտնօրենի պաշտոնում իր ստացած ամսական 96 հազար դրամ աշխատավարձով: Դե իհարկե, լկտի հերյուրանքներ են, թե Արթուր Պետրոսյանի հայտարարագրած գույքը իրականում պատկանում է այդ նույն «Լուսաստղ շուգարի» սեփականատիրոջը` Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո): Հերյուրանք է, քանի որ «Լուսաստղ Շուգրն» էլ, ինչպես ասում է Սամվել Ալեքսանյանը, իրեն չի պատկանում: Կարելի է ենթադրել, որ եթե «Լուսաստղ Շուգրի» փոխտնօրենին տալիս են 96 հազար դրամ աշխատավարձ, ապա բանվորները ստանում են 10 հազար դրամ աշխատավարձ ու ոչ մի ստվեր այդ ընկերությունում չկա: Սիայն թե 2011 և 2012 թվականների ընթացքում գրեթե նույն ծավալի (50 հազար տոննա) շաքարավազ արտադրելով, այդ ընկերությունը 2012 թվականին 20 անգամ ավելի քիչ հարկ է վճարել, քան 2011ին: Ի՞նչ ստվեր, ի՞նչ բան: Սերժ Սարգսյանն էլ հո գիտի, որ ասում է «նրանց մոտ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է»: Հավատում ենք մի ուրիշ կարգի»,- գրել է թերթը, որի ամբողջական հրապարակմանը կարող եք ծանոթանալ այսօրվա համարում:
Հայկական ժամանակ
Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայից վերադարձից հետո Ազատության հրապարակի հանրահավաքում որևէ անդրադարձ չկատարեց Մոսկվա կատարած այցելությանը:
Այցը հայտարարվել էր մասնավոր, ու թեև Րաֆֆի Հովհաննիսյանն էլ օդանավակայանում շեշտել էր, որ այն կապ չուներ հետընտրական զարգացումների հետ, այնուամենայնիվ նա Մոսկվա գնալուց առաջ հայտարարել էր, որ գնում է հայ ժողովրդի հաղթանակը բերելու: Եվ բացի դա էլ, Րաֆֆի Հովհաննիսյանը հասուն և փորձառու քաղաքական գործիչ է ու հասկանում է, որ անգամ զբոսաշրջային այցը այս իրավիճակում ունի քաղաքական ընդգծված ենթատեքստ, և այն առնվազն պետք է համոզիչ կերպով փարատել:
Քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ հանդիպումներ ունեցել է «համապատասխան պաշտոնյաների» հետ, ուրեմն ակնհայտ է, որ այստեղ արդեն այցելությունը ստանում է հստակ քաղաքական երանգ: Հետևաբար, այն պահանջում է հաշվետվողականություն սեփական համակիրների առաջ:
Րաֆֆի Հովհաննիսյանի լռությունն այստեղ կարող է մի քանի պատճառ ունենալ: Կա՛մ նա մոսկովյան հանդիպումների արդյունքում որևէ ասելիք չունի, այսինքն՝ հանդիպումները որևէ խոստումնալից կամ էական նշանակություն չեն ունեցել Հովհաննիսյանի և նրա հետագա գործունեության համար, կա՛մ այդ հանդիպումները եղել են այնքան ցածր աստիճանակարգով, որ պարզապես անհարմար է դրանց մասին բարձրաձայն հնչեցնել: Չի բացառվում մեկ այլ պատճառ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումների մասին հաշվետվություն չի ներկայացրել հանրահավաքին, որովհետև նախ՝ դեռևս չի ամփոփել արդյունքները և չի ցանկացել հախուռն, ցաքուցրիվ կերպով դրանք ներկայացնել, թեև կարծես թե մինչև այսօր նա չի խուսափել նման ելույթներից՝ կարևոր հարցերի վերաբերյալ, կամ էլ նա հանրահավաքի մասնակիցների թիվը և ընդհանրապես աուրան բավարար չի համարել մոսկովյան այցելության մասին խոսելու համար՝ որոշելով սպասել առավել հարմար և ազդեցիկ ֆորմատի: Ի վերջո, «Ժառանգության» ապրիլի 12-ի հանրահավաքը բավական սակավամարդ էր:
Այսպես, թե այնպես, պետք է փաստել, որ եթե Հայաստանի ներսում ունեցած իր հանդիպումների վերաբերյալ «Ժառանգության» առաջնորդը տալիս էր տեղեկություններ հանրությանը, ապա Մոսկվայի դեպքում նա խուսափում է թափանցիկությունից: Իսկ դա հիմք է տալիս ենթադրել, որ ի թիվս այլ պատճառների՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է լռել նաև պարզապես Մոսկվայի ցուցումով, ինչն ամենևին հօգուտ նրա չի խոսում:
Ժամանակ
Թերթն այսօրվա համարում ընդարձակ հրապարակմամբ անդրադարձել է «Արմավիայի» հետ կապված իրավիճակին` մասնավորապես շեշտադրելով` «Եվ այսպես, նախկին օլիգարխ Միկա Բաղդասարովին բաժին ընկավ բիզնեսը կորցնելու ամենացավոտ ու ամենաքայքայիչ ճանապարհը` սնանկ ճանաչվել և մասնակցել մի գործընթացի, որը վնասում է ոչ միայն գործարարի համբավին և գրպանին, այլև «Արմավիայի» պես առանցքային ընկերության դեպքում լուրջ խնդիրներ է առաջացնում շուկայում և քաղաքացիների համար: 2006-2008 թթ.-ին ծաղկող, իսկ 2008-ից հետո դեպի անկում գնացող «Արմավիայի» սնանկացումը կանխորոշված էր, քանի որ «Արմավիայի» տիրոջ կապիտալի ակունքներում երկու նախագահներն էին: «Հայկական ավիաուղիներ» պետական ընկերության սնանկացման շրջանում`2000 թվականից հետո, շատ է գրվել այն մասին, որ այն ժամանակվա նախագահ Քոչարյանը, պաշտպանության նախագահ Սերժ Սարգսյանը, որի մատակարարն էր Միկա Բաղդասարովը, և «Մուլտի գրուպի» սեփականատեր Ծառուկյանն աներևույթ գործարքի գնացին` սնանկացնել «Հայկական ավիաուղիները», դրանք փոխանցել Բաղդասարովին, որը նաև վառելիքի մատակարարը կլինի: Օդանավակայանի և վերգետնյա ծառայությունները Քոչարյանի ոլորտն էին դառնում, որի հիմնական գործընկերն արգենտինահայ միլիոնատեր Էռնեկյանն է, իսկ Ծառուկյանին էր անցնում ավիաչվերթների սննդային ապահովումը: Քոչարյանի նախագահության տարիներին օլիգարխը և ազգային ավիափոխադրողն ուներ գործադիր և օրենսդիր իշխանությունների բացարձակ աջակցությունը, իսկ 2008-ից հետո պետությունը ձեռքը քաշեց Բաղդասարովի գլխից` երկու նախագահների համատեղ ջանքերով ստեղծված կապիտալը տանելով ոչնչացման և մասնատման: Այսպիսով, Բաղդասարովին կարելի է երկու նախագահների քաղաքական ապահարզանի զոհը համարել»:
Հրապարակ
Իմ կուսակցական դառնալու մասին շատ «մոտավոր» խոսակցություններ կային ուսանողական տարիներիս: Ես լենինյան թոշակառու էի, և ինձ ասացին, որ պատշաճ կլինի, եթե կոմունիստ դաոնամ: Չեմ ուզում ձևեր թափել, թե շատ էի ընդդիմանում այդ գաղափարին` սկսեցի հետաքրքրվել, և ինձ շատ արագ բացատրեցին` որպեսզի ուսանողը դառնա կուսակցական, նա պետք է կաշառք վճարի 300 ռուբլի, այսինքն` իմ երեք ամսվա լենինյան թոշակը (գյուղացին, զինծառայողը և հատկապես բանվորը կոմունիստ էին դառնում ձրի): Ես, բնականաբար, չէի պատրաստվում նման գումար ծախսել ինչ-որ անհասկանալի նախագծի վրա` 1981-82 թվականներին 100 ռուբլին փոքր գումար չէր: 1992-94 թվականներին, երբ ես ՀՀ նախագահի մամուլի քարտուղարն էի, որոշ ուղղափառ ՀՀՇ-ականներ դժգոհում էին, թե ինչու է այդ կարևոր պաշտոնը զբաղեցնում անկուսակցական մարդը, որը կարող է ծպտված «դաշնակ» լինել (այն ժամանակ իշխանության համար ամենավատ մարդիկ «դաշնակներն» էին): Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը, ի պատիվ իրեն, այդ խոսակցությունները բանի տեղ չէր դնում: ՀՀՇ-ի գաղափարախոսությանը ես համակրում էի ու այսօր էլ ինչ-որ չափով շարունակում եմ համակրել` հենց այդ պատճառով եմ անցած նախագահական ընտրություններում ձայնս տվել Հրանտ Բագրատյանին: Ցավալի է, որ ՀՀՇ կուսակցությունը լուծարվել է, իսկ ՀԱԿ-ն ինչ է դառնալու, դեռ պարզ չէ` համենայն դեպս, ազատականության մասին նորաստեղծ կուսակցությունում կարծես թե առանձնապես չեն խոսում: Բայց 90-ականների աոաջին կեսին ես չդարձա այդ կուսակցության անդամ, որովհետև Արամ Մայիլյանի, Հովհաննես Իգիթյանի նման զուսպ, բանական գործիչների կողքին այնտեղ կային «բազեներ»` Ալբերտ Բաղդասարյանի և լուսահոգի Էդուարդ Եգորյանի նման, որոնք, ճիշտ է, հետո վերանայեցին իրենց դիրքերը : Ինձ, անկախ կուսակցական պատկանելությունից, միշտ դուր են եկել չափավորները` «բազեների» էբզալտացիան ինձ հոգեհարազատ չէ: Այդքանով սահմանափակվում են իմ «հեռավոր» առնչությունները կուսակցությունների հետ: Բացի վերը բերված հանգամանքներից` կա երկու սկզբունքային պատճառ, թե ինչու ես կուսակցական չեմ: Առաջինն այն է, որ Հայաստանում ինչպես և, հավանաբար, այլ հետխորհրդային տարածքում ընդունված է, որ դու պիտի հիանաս քո կուսակցական լիդերի ամեն մի քայլով և , անկախ նրանից` դա քեզ դուր է գալիս թե ոչ, պարտավոր ես նրան փառաբանել: Անձի պաշտամունքի տարրեր կան մեր բոլոր կուսակցություններում:
Երկրորդ պատճառը մասնագիտական է. հնարավոր չէ աշխատել լրագրող և կուսակցական լինել, որովհետև անկախ քո մտադրությունից` քո ամեն մի խոսքը ընկալվելու է որպես կուսակցական քարոզ: Ենթադրենք, դու գրում ես` «Բարսելոնան» ավելի լավ է խաղում, քան «Ռեալը»: Անպայման կհայտնվի որևէ «չուզող», որը կհարցնի` «իսկ դուք համաձայնեցրե՞լ եք ձեր դիրքորոշումը ձեր սկզբնական կուսակցական բջիջի հետ»;
Առավոտ
Մոսկվա մեկնելու նախօրյակին «Բարև, Երևան» դաշինքը հերթական շտաբի նիստ է հրավիրել, սակայն Րաֆֆին ներկաներին տեղյակ չի պահել, որ առավոտյան մեկնում է: Նիստին չի մասնակցել նաև Ռուբեն Հակոբյանը: Սանկտ Պետերբուրգում երբեմնի հյուպատոսը մեկնած է եղել Պետերբուրգ` Աժ «գծով», սակայն «Հրապարակի» աղբյուրները պնդում են, որ նրա այցը կապ ունի Րաֆֆու` Մոսկվա այցի նախապատրաստման հետ: Նիստի ժամանակ բավականին կոշտ խոսակցություն է եղել Րաֆֆու և Ժիրայր Սեֆիլյանի միջև: Րաֆֆին դժգոհել է, որ իր կողքը մարդ կանգնած չի եղել ապրիլի 9-ի երեկոյան: Ժիրայրն ասել է` դու հայտարարել էիր, որ չպետք է գնայիր Բաղրամյան, ինչո՞ւ գնացիր: Րաֆֆին պատասխանել է` ժողովուրդը պահանջում էր: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ սրանից հետո պետք է նախօրոք ասել, թե ինչ է արվելու, որպեսզի յուրաքանչյուրն իր համար որոշի` կողմնակի՞ց է դրան, թե՞ ոչ: Նրանք նաև հարկ են համարել տեղեկացնել Րաֆֆուն, որ եթե ինքը գնում է Վովա Գասպարյանի հետ, ուրեմն իրենք ճամփա չունեն իր հետ անցնելու: Շտաբի նիստի ընթացքում խոսվել է նաև այսօրվա միտինգի մասին: Մտահոգություն է հնչել, որ հնարավոր է քիչ մարդ մասնակցի միտինգին: Չնայած Րաֆֆու մոսկովյան այցի ինտրիգը կկոմպենսացնի այդ բացը` եզրակացրել են ներկաները:
Հրապարակ
Ինչու՞ Հանրային հեռուստաալիքը չի լուսաբանել և չի ներկայացրել Բաղրամյան պողոտայի դեպքերը: Երբ այս հարցը «ՀԺ»-ի թղթակից Թագուհի Հովհաննիսյանը ուղղել է «Հայլուր» լրատվականի խմբագիր Արմեն Ամիր֊խանյանին, ստացել է ցնցող պատասխան. «Բայց ի՞նչ է եղել որ»,- ասել է նա: Պարզ է դառնում, որ այս պատասխանը ուղիղ համեմատական է լուսաբանմանը: «Հանրահավաք է տեղի ունեցել, ցույց է տեղի ունեցել, այլընտրանքային երդում է տեղի ունեցել, դրանք բնորոշիչ չեն»: Մեր թղթակցի հարցին, թե այդ ինչպես եղավ, որ հայ հանդիսատեսին հետաքրքիր չի, թե ինչպես են բախվում իրենց հայրենակիցները ոստիկանների հետ, նա ասել է, որ թողարկման ժամանակ դրել են այն կադրը, որը թղթակիցը հասցրել է բերել դեպքի վայրից: «Այն իրադարձությունները, որոնք համարում ենք ոչ այնքան լայն լուսաբանում ունեցող, լուսաբանում ենք իրենց կարևորության ծավալի չափով: Ավաղ, մենք ենք այստեղ կոչված եթեր տալ այն, ինչ-որ հանրությանը հետաքրքիր է»,- ասել է նա և ավելացրել, որ հանրայինը ունի հանրային պարտավորություններ, որոնք կատարում է: Չարաչար սխալվում է «Հայլուրի» խմբագիրը: Ի տարբերություն մասնավոր հեոուստաընկերությունների, հանրայինը «նստած» է բյուջեի, այսինքն հարկատուների վզին: Տարեկան մենք` հարկատուներս, այդ ձրիակեր հեռուստաընկերությանը մոտ 7 միլիոն դոլար ենք տալիս: Իսկ անգամ պաշտոնական տվյալներով, այդ հարկատուների ավելի քան 1/3-րդը քվեարկել է այն մարդու օգտին, ում կողմնակիցների երթը «բնորոշիչ չէ» «Հայլուրի» համար: Այդ «կարևորություն չունեցող» իրադարձությունը արդեն օրեր շարունակ չի իջնում Ֆեյսբուքի «Եթերից»: Ու հետեւյալ տարօրինակ հարցն է ծագում: Ինչո՞ւ էր մեկ այլ ձրիակեր կառույց՝ ՀՀ ոստիկանությունը մի քանի հազար ոստիկան բերել լցրել Երևանի կենտրոն, եթե ոչ մի կարևոր բան այնտեղ տեղի չէր ունենում: Ու ընդհանրապես, բացի Սերժ Սարգսյանի գործունեությունից, Հայաստանում որևէ կարևոր բան տեղի ունենո՞ւմ է: Դատելով «Հայլուրի» եթերներից` ոչ»,- գրել է թերթը:
Հայկական ժամանակ
Երեկ երեկոյան Սարյանի պուրակում տեղի ունեցող ամենօրյա քաղաքական զբոսանքի ընթացքում ծափահարություններ ու «Ազատություն» վանկարկումներ են հնչել: Բանն այն է, որ քաղաքական զբոսանքի մասնակիցներին երեկ այցելել է վեց տավա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը: Թերթի հիշեցմամբ` Վճռաբեկ դատարանի որոշմամբ Տիգրանը ազատ է արձակվել` մասնակցելու համար հոր հոգեհանգստի և թաղման արարողությանը: Այսօր աոավոտյան Տիգրանը վերադառնալու է «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ մինչև եռօրյա ազատ արձակումը գտնվում էր 2011թ. օգոստոսի 9-ից:
Չորրորդ ինքնիշխանություն
Ի՞նչ է հայտնի Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի մասին: Եթե մի կողմ թողնենք ամեն տեսակի ենթադրություններն ու մեկնաբանությունները, ապա կարելի է ասել, որ առավել հավաստի աղբյուրներն են ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա ամենամոտ քաղաքական շրջապատը: Իր`Մոսկվա գնալու մասին «Ժառանգության» առաջնորդը տեղեկացրել էր ապրիլի 9-ի հանրահավաքում` հայտարարելով, որ պատրաստ է գնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ` «հետ բերելու հայ ժողովրդի հաղթանակը»: «Պարոն Պուտին, դուք դարձի եք գալու, գալու եք այս հրապարակ և ողջունեք այս ժողովրդին»,- Ազատության հրապարակում ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Երեկ, սակայն, նրա կուսակցության հայտնի դեմքերը` Արմեն Մարտիրոսյանը եւ Ստեփան Սաֆարյանը, արեցին իրար հակասող հայտարարություններ. մեկը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա է գնացել «մասնավոր այցով», մյուսը հակառակը` հայտարարեց, որ նախագահի նախկին թեկնածուն ՌԴ մայրաքաղաք է մեկնել այդ երկրի պաշտոնական շրջանակների հրավերով: Այդ երկու քաղաքական գործիչների մեկնաբանությունների հակասությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինչպես հացադուլ հայտարարելիս, հանրահավաքներ, երթեր կազմակերպելիս, այնպես էլ արտասահմանյան ուղևորությունների մեկնելիս Րաֆֆի Հովհաննիսյանը որոշումներն ընդունում է միանձնյա, ոչ մեկի հետ չխորհրդակցելով և ոչ մեկին իր ծրագրերի ու մտադրությունների մասին տեղյակ չպահելով: Ամենաընդունելին, իհարկե, Արմեն Մարտիրոսյանի բացատրությունն է` մարդը ընտանիքով գնացել է Մոսկվա իր անձնական գործերով, այստեղ հրապարակավ քննարկելու նյութ չկա: Բայց նույնիսկ այս դեպքում ապրիլի 9-ի «երդմնակալությունից» և «նոր Հայաստան» ազդարարելուց անմիջապես հետո պետք էր հանրությանը պաշտոնապես տեղյակ պահել այդ մասնավոր այցի մասին` ասեկոսեներից և չարակամ մեկնաբանություններից խուսափելու համար:
Մնացած բոլոր տարբերակներն ավելի անհասկանալի են: Ի՞նչ է նշանակում, օրինակ, Պուտինին այցելելով «հետ բերել հայ ժողովրդի հաղթանակը»: Պուտինը, որն, ի դեպ, երեկ Ուլան-Ուդեում էր, պետք է գրավոր հավաստիացնի, որ նա սխալվե՞լ է, և Հայաստանի իրական նախագահը Րաֆֆի Հովհաննիսյա՞նն էր: Կամ այսօր բանավոր կհայտարարի դա Ազատության հրապարակո՞ւմ: Ժամանակը չէ՞ հրաժարվել մշուշոտ, պոետիկ ձևակերպումներից, փոխաբերական, խորհրդանշական իմաստներից և խոսել ավելի պարզ, հասկանալի լեզվով:Երբ ինչ-որ բան ասվում է բանավոր, մանավանդ` հարթակից, էմոցիաների ազդեցության տակ, կարող է շատ գեղեցիկ և նույնիսկ բավականին տրամաբանական թվալ: Բայց երբ նույն տեքստը ձայնագրում ես, վերծանում և հանձնում ես թղթին, տպավորությունդ կարող է փոխվել: Դուք էլ փորձեք:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.