23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթի տեղեկություններով` Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը գործի է դրել բոլոր լծակները` ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի օգտին աշխատելու համար: Նա կարգադրել է «Փարոս» համակարգի աշխատակիցներին` գանգահարել համայնքի բոլոր նպաստառուների բնակարաններ և զգուշացնել, որ իրենց անունները գրվելու են Տարոնի համակիրների ցուցակում, այդ իսկ պատճառով «Փարոսից» օգտվող ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներր պետք է ընտրեն գործող քաղաքապետին:«ՉԻ»-ն փորձել է մեկնաբանություններ ստանալ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանից, սակայն թաղապետարանից հայտնել են, որ վերջինս գտնվում է արձակուրդում:
Չորրորդ ինքնիշխանություն
Նախագահի նախկին մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը վերադարձել է ստեղծագործական աշխատանքի: Լրագրողները նրա պետական ծառայությունից ընդհանուր առմամբ, համենայնդեպս, լուրջ բողոքներ չեն լսել, ինչը ինձ, որպես 20 տարի առաջ այդ պաշտոնում աշխատած մարդու, հաճելի է արձանագրել: Բայց ես կուզեի անդրադառնալ Արմենի այն մտքին, որը նա երեկ արտահայտել է իր հետագա պլանների` հեռուստատեսության հետ կապված, «ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը և ամենակուլ ինտերնետի տարածումը նոր մարտահրավեր է նետել հեռուստատեսությանը: Եկել է հեռուստատեսության` անխուսափելի քայլ անելու ժամանակը: Մեծ քայլ»: Իսկապես, շատ մարդիկ իմ շրջապատում անկեղծության այս կամ այն աստիճանով հայտարարում են` «Ես հեռուստացույց չեմ նայում»: Մի մասը իրականում նայում է, պարզապես ամաչում է խոստովանել, որ դիտում է միայն սերիալներ և հումոր: Բայց այն, ինչ ես եմ հասկանում հեռուստատեսության տակ, ոչ սերիալ է, ոչ էլ հումոր` դա այն արտադրանքն է, որը ձևավորում է հասարակական-քաղաքական օրակարգը: Եվ այսօր վստահաբար կարելի է ասել, որ հեռուստատեսությունը դա չի անում, դա անում են կայքերը և սոցցանցերը: Վերջիններս են տալիս մտքի, լուրի առաջնային խթանը, իսկ հեռուստատեսությունը կամ տալիս է երկրորդականը, կամ չի տալիս: Պատճառը մասամբ, իհարկե, այն է, որ հեռուստաընկերությունները որոշ չափով վերահսկվում են, իսկ համացանցը` ոչ: Բայց նախ` վերահսկողությունն այնքան վայրագ չէ, որքան, ասենք, 10 տարի առաջ: Երկրորդ` խնդիրը նաև հեռուստատեսության «արտահայտչամիջոցների» պահպանողական լինելու մեջ է: Քանի որ ես աշխատում եմ երկու ոլորտներում էլ, կարող եմ փաստել, որ որպես հեռուստալրագրող` ավելի «դանդաղաշարժ» եմ քան որպես կայքի հեղինակ ու սեփականատեր: Վկան` նախագահի հետ լրագրողների վերջին հանդիպումը: Այդպես չպիտի լինի, և խոսքն այստեղ հեռուստատեսության ոչ այնքան տեխնիկական, որքան հոգեբանական, մասնագիտական վերազինման մասին է: Իրոք որ մեծ քայլ է պահանջվում:Վերջերս իր պաշտոնին հրաժեշտ է տվել ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, որի գլխավոր առաքելությունն էր «Ա1 + »-ը եթեր չթողնելը` եթե նրա անունը երբևէ արծարծվի պատմության մեջ. ապա միայն այդ համատեքստում: Մի 5-7 տարի առաջ այդ իրադարձությունը կարևոր նշանակություն կունենար, քննարկման առարկա կդառնար: Լրատվամիջոցները կսկսեին կանխագուշակել, թե ով է զբաղեցնելու նրա տեղը: Այսօր դա բացարձակապես կարևոր չէ, որովհետև «կապուղի» և «եթեր» հասկացությունները արդեն փոխել են իրենց նախկին նշանակությունը, իսկ 2 տարի հետո մենք դրա տակ լրիվ ուրիշ բան ենք հասկանալու: Այսօր կայքերը այդ թվում` «Ա1 + »-ը և «Առավոտը» համացանցում եթեր են դուրս գալիս առանց արտոնագրերի և կապուղիների, և չեմ կարծում, որ այս կամ այն հաջորդ իշխանությունը այս առումով գնա սահմանափակումների: Եվ այդ գործոնների ազդեցության տակ, ինչ մեղքս թաքցնեմ, իմ չարությունը Ամալյանի նկատմամբ պակասել է:
Առավոտ
Այսօր, ժամը վեցին ՀՀԿ-ում տեղի կունենա Գործադիր մարմնի նիստ, որից հետո, ժամը 19:30-ին` ՀՀԿ խորհրդի նիստ, ինչը նշանակում է, որ քննարկվելու է այնպիսի հարց, որի մասին պետք է նաև իրազեկել ՀՀԿ-ականներին: Երկու նիստերի օրակարգում էլ կառավարության ձևավորման հարցն է: ՀՀԿ-ում չգիտեն` սպասվո՞ւմ են փոփոխություններ, թե՞ ոչ: Պնդում են, որ Տիգրան Սարգսյանը մնում է իր պոստին: Ինչ-որ պահի եղել են «որոշակի վարիացիաներ»` կառավարության կառուցվածքային փոփոխությունների և որոշ առանցքային, այդ թվում և պաշտպանության նախարարության ու այլ ծառայությունների մասով նախագծեր, սակայն Սերժ Սարգսյանը որոշել է էական փոփոխություններ առայժմ չանել, սպասել, մինչև նախագահական և Երևանի ընտրությունների ջրերը պարզվեն: Ընդ որում, եթե մինչ այժմ ասվում էր, որ փոփոխությունները կլինեն սեպտեմբերին, հիմա նշվում է տարեվերջը:
Հրապարակ
Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ «Հայկական ժամանակի» հետ զրույցում որոշակի լույս սփռեց ոչ իշխանական չորս ուժերի հետ ձևավորվելիք ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու ծրագրերի վրա: Այդ շտաբի հնարավոր ձևավորման մասին դեռ նախօրեին հայտարարել էր Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը: Երեկ, երբ Վարդան Օսկանյանին թերթը հարցրել է արդյո՞ք բոլոր 4 ուժերի հետ հանդիպումներ եղել են, ինչ փուլում են բանակցությունները և ռեա՞լ է նման շտաբի ձևավորումը, նա պատասխանել է. «Այո, ՀԱԿ-ի և Դաշնակցության հետ ոնց որ թե լավ ընթանում է, հուսանք, որ «Ժառանգությունն» էլ կմիանա»: Ըստ Օսկանյանի, այս անգամ, սակայն, ինչպես 2012-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, ընդհանուր շտաբ չի լինի, սակայն ընտրությունները միասնական վերահսկելու ուղղությամբ լուրջ համագործակցություն ընտրության օրը կլինի:
«Ժառանգությունը», սակայն, ինչպես պարզվեց երեկ, որոշակի խնդիրներ է տեսնում սույն հարցում: Կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը թերթի թղթակցին փոխանցել է, որ ինքը տեղյակ չէ, դիմե՞լ են իրենց այդ հարցով, թե ոչ և հավելեց, որ իրեն ընդհանրապես հայտնի չէ, թե ինչ են պատրաստվում անել մյուս ուժերը, մասնավորապես ԲՀԿ-ն: «Որովհետև մենք այդպիսի մի միասնական շտաբ տեսել ենք, որը շատ ընտրողաբար էր պայքարում ընտրակեղծիքների դեմ: Քաղաքական բարեգործությունները, որոնք խնդիր են, ընտրակաշառքները, ընտրողի քվեն գնելը, այսինքն, մենք մի անգամ արդեն տեսել ենք դա: Հիմա իրենք պիտի ապացուցեն, որ այս պարագայում գործ չունենք դրա հետ:
«Ժառանգության» և մյուս երեք ուժերի միջև համագործակցությունը, գոնե այս պահին, գրեթե անհավանական է թվում: Խնդիրն այստեղ իսկապես լուրջ է: Դեռ ավագանու ընտրություններից առաջ, սույն ուժերի միջև բանակցություններ էին ընթանում ավագանու ընտրություններին միասնական թեկնածուով մասնակցելու շուրջ: «Բարգավաճը», սակայն, հայտարարեց, որ միավորում կարող է տեղի ունենալ բացառապես իր առանցքի շուրջ: «Ժառանգությունը», որի թեկնածուն իրականում հաղթել էր փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում, չհամաձայնեց դրան, ինչը լիովին տեղավորվում էր տրամաբանության շրջանակներում: Հիմա մյուս ուժերը խոսում են հետընտրական միավորման մասին, ինչ սակայն, կրկին առանձնապես իրատեսական չի թվում: Համենայնդեպս, դա տեղի չունեցավ անգամ նախագահական ընտրություններից հետո, երբ երեք ոչ իշխանական ուժերը չկանգնեցին հաղթած թեկնածուի կողքին:
Հայկական ժամանակ
Գիտեմ, որ իմ ապաքաղաքական ցանկությունը շատ է քաղաքականացվելու, բայց ասեմ` Հայաստանում պետք չէ շատ հաճախ ընտրություններ անցկացնել: Որովհետև դա վեր է ածվում ինչ-որ կենաց-մահու պայքարի, չափից դուրս շատ է զբաղեցնում քաղաքացիների մտքերը և ամենակարևորը` իզուր թշնամացնում է մարդկանց: Ես, օրինակ, կուզեի, որ Երևանի քաղաքապետ լիներ Վահագն Խաչատրյանը և, եթե Երևանի բնակիչ լինեի, ձայնս կտայի ՀԱԿ-ի ցուցակին: Բայց ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում, եթե մնա Տարոնը կամ դառնա Օսկանյանը, կամ երկու Արմեններից մեկը: Այդ ի՞նչ մի ճակատագրական խնդիր է, որ այդպիսի չարությամբ և թույնով լցվեցին մեր հարգարժան կուսակցականները: Ընդ որում` բոլորը բոլորի դեմ, անկախ նրանից` «ռեժիմ» է, «ռեժիմ» չէ, գործընկեր է, գործընկեր չէ: Ամենակարևոր բանը, որը կուսակցական գործիչները կարող են անել, իրար բզկտելու փոխարեն, ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության աստիճանը բարձրացնելն է: Այդ առումով ինձ դուր է գալիս ԲՀԿ-ի գաղափարը`Երևանի բոլոր 464 տեղամասերում տեսախցիկ տեղադրելու մասին: Հրաշալի կլիներ, եթե հիմա դա տեխնիկապես հնարավոր չէ, գոնե 2017 թվականին ցանկացած մարդ Հայաստանում կամ աշխարհում, ով ունի համակարգիչ և համացանցի մուտք, կարողանա on-line հետևել, թե ինչ է տեղի ունենում տեղամասերում բացվելու պահից մինչև վերջին քվեաթերթիկի հաշվառումը, որպեսզի գոնե 70 տոկոսով բացառվեն խոսակցությունները քվեարկության նենգափոխման մասին: Խոսքը, իհարկե, կարող է լինել միայն քվեարկության մասին, որը ընտրությունների մի մասն է միայն: Բարեբախտաբար, թե քաղաքագետների ու թե որոշ խելամիտ կուսակցականների շուրթերից վերջերս առիթ եմ ունեցել լսելու, որ պետք է պատրաստվել բուն ընտրություններին, ոչ թե հետընտրական պրոցեսներին, և հույս չդնել վերջիններիս վրա: Սակայն, ցավոք, աոայժմ քարոզչության մեծ մասն ուղղված է հենց հետընտրական պրոցեսների`ցույցերի, բողոքների արդարացմանն ու հիմնավորմանը: Այստեղից` իրար ոչնչացնելու թաքնված և բացահայտ խոստումները: Մինչդեռ ես վերջերս պարզեցի, որ Հայաստանի իշխանության և ընդդիմության միջև հակասությունները չափազանցված են: Երկուսն էլ, օրինակ, պնդում են, որ Հայաստանում օլիգարխներ չկան` կան խոշոր գործարարներ, որոնք իրենց ունեցվածքը վաստակել են բացառապես սեփական քրտինքով, ինտելեկտով, տաղանդով: Դե, մոտավորապես Բիլ Գեյթսի կամ Սթիվ Ջոբսի նման: Եվ մեր խոշոր գործարարները, բնականաբար, երազում են մտնել հարկային դաշտ, այսինքն` ոչ թե «նալոգ» տալ կոռումպացված իշխանավորներին և զբաղվել նախընտրական բարեգործությամբ, այլ դրանից մոտավորապես 10-20 անգամ ավելի մեծ գումարներ մուծել պետական բյուջե: Բայց ինչ-որ մեկը խանգարում է, որ այդ երազանքը իրականություն դառնա: Ըստ երևույթին, լրագրողները:
Առավոտ
ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանի որդու` Հայկ Ախոյանի վրա հարձակված, մի քանի անգամ էլեկտրաշոկի ենթարկած անձինք իրենց հետ տարել են ոչ թե հարսանիքից վերադարձած Հ. Ախոյանի դրամապանակը, այլ` տան բանալիները: Ի դեպ, հետաքրքիր է, որ Արագած Ախոյանն ունի անտիկվարիատի, արվեստի գործերի, նկարների մեծ ու հարուստ, Հայաստանում եզակի համարվող հավաքածու` սկսած մ.թ.ա. բրոնզե դարից մինչև մեր օրեր, տասնիներորդ դարի ճանաչված ֆրանսիական քանդակագործների աշխատանքներ: Նրա հավաքածուի մեջ է նույնիսկ բանտային այն խցի բանալին, որտեղ պահվել է Չարենցը, գրամոֆոնների թանկարժեք հավաքածուի մեջ ուրույն տեղ ունի «Հիտլեր-ռադիոն»` պատերազմի տարիների ֆաշիստական Գերմանիայում արտադրված ռադիոյի գրեթե գեղագիտական նմուշ: Որոշ ԲՀԿ-ականներ չեն բացառում, որ հնարավոր է այդ անձինք էլեկտրաշոկն օգտագործել են, որպեսզի բանալիները կարողանան գտնել:
Հրապարակ
Ապրիլի 11-ին «ՀԺ»-ում տպագրված «Ուսանողները Սերժի եղբոր այգում» հրապարակման հենց հաջորդ օրվանից` Ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի 4-րդ կուրսում սովորողներն այլևս չեն աշխատում այդ այգում: Այս փաստը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել են նշված բուհից: Հրապարակման մեջ գրել էինք, որ այգին, մեր տեղեկություններով, ծիրանի է և զբաղեցնում է 40 հեկտար տարածք, որտեղ, ըստ պաշտոնական բացատրության, ուսանողները աշխատում էին արտադրական պրակտիկայի շրջանակներում: Երեկ բուհից պարզաբանել են նաև, թե ինչու ուսանողներին այլևս չեն տանում այդ այգի: «Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ծիրանի այգու հետ կապված հետաքրքրող թեմատիկան արդեն սպառվել է և ուսանողներին բացատրելու, ցուցադրելու նյութ այստեղ այլևս չկար»,-եղել է պարզաբանումը: Փաստորեն, հրապարակման հաջորդ օրն իսկ ուսանողներին բացատրելու նյութն այգում սպառվել է:
Հայկական ժամանակ
Նոր կառավարության ձևավորմանը հաշված օրեր են մնացել: Իշխանական կուլիսներում այս օրերին սպասողական դրություն է , չնայած րնդհանուր տրամադրություններն այնպիսին են, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում էական փոփոխություններ իրականացնել գործադիր մարմնի կազմում: Եվ չնայած սրան` որոշ դեմքեր, այնուամենայնիվ, ստիպված կլինեն հրաժարվել իրենց պաշտոններից: Շրջանառվող լուրերի համաձայն` Սերժ Սարգսյանը բավականին դժգոհ է ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի աշխատանքից: Կառավարության կազմը լքողների շարքում շրանառվում է նաև Նալբաանդյանի անունը: Չի բացառվում, որ այդ պաշտոնին Սերժ Սարգսյանր նշանակի իր աշխատակազմի ղեկավարին` Վիգեն Սարգսյանին, իսկ Սերժ Սարգսյանի աշխատակագմը հնարավոր է նորից ղեկավարի Կարեն Կարապետյանը` Տաշիրի Կարենը: Կառավարության ձևավորման հիմնական ինտրիգը սովորաբար կապվում է վարչապետի նշանակման հետ: Այդ առումով այս կառավարության ձևավորումը բավականին անհետաքրքիր է այն պարզ պատճառով, որ վարչապետի փոփոխություն առաջիկայում կարծես թե չի սպասվում:
Չորրորդ ինքնիշխանություն
Քաղաքականության մեջ անփորձ մարդիկ կամ ճիշտ հակառակը` շատ փորձված և ցինիկ քարոզիչներ հաճախ օգտագործում են հետև յալ հնարքը. «Եթե այս մարդը կամ մարդկանց այս խումբը գա [մնա] իշխանության, ապա Արմագեդոնն ապահովված է»: Դրանով, ի դեպ, իշխանությունը սովորաբար բացատրում է ընտրությունների կեղծումը. «Պատկերացնո՞ւմ ես, ինչ կլինի, եթե Պողոսը կամ պողոսականները գան իշխանության. այս երկիրը, քաղաքը, գյուղը կկործանվի, գետերը հակառակ ուղղությամբ կհոսեն, արևը կխավարի: Եվ դրա համար մենք, որպես պատասխանատու մարդիկ, ամեն ինչ անելու ենք, որպեսզի պողոսականները չգան»: Եվ «ամեն ինչ անում են»: Թե ինչ են անում` բոլորս գիտենք: Ընդդիմությունն էլ նույնը. «Եթե սրանք մնան, այս երկրում էլ մարդ չի մնա, բոլորը կփախնեն կամ սովից կմեռնեն, գետերը կցամաքեն, հրաբուխները կժայթքեն»: Երիտասարդ տարիներիս ես էլ էի տրվում այդ խուճապային տրամադրություններին: Բայց հիմա հասկացա` ոչ մնալուց, ոչ գնալուց որևէ բան չի փոխվի, քանի չենք փոխվել մենք: Իհարկե, կան նաև սուբյեկտիվ գործոններ: Օրինակ` ինձ թվում է, որ եթե իշխանության վերադառնա Քոչարյանը, ապա նորմալ լրատվամիջոցների աշխատանքը կդժվարանա, իսկ կացնային փառաբանողների ու «քլնգողների» գործը կհեշտանա: Բայց դա, իհարկե, մասնավոր հարց է: «ժողովրդի վիճակը», ինչպես սիրում են ասել մարդիկ փողոցում, դրանից ոչ կտուժի, ոչ էլ կշահի: Որովհետև խնդիրը, ինչպես հասկանում եք, ոչ թե նախագահների, քաղաքապետերի կամ գյուղապետի անձերի մեջ է, այլ քաղաքացիների ԻՐԱԿԱՆ, ոչ թե հայտարարվող, ոչ թե քաղաքական ուժերի կողմից հորինված ցանկությունների մեջ: Այդքանով հանդերձ`եթե հնարավորություն կա, որ չափից դուրս օդիոզ դեմքեր որոշակի պաշտոններ չզբաղեցնեն, ավելի լավ է, որ դա տեղի չունենա: Ոստիկանության աշխատանքում, օրինակ, նույնիսկ «ամենաչուզող» մարդիկ վերջերս նկատել են որոշակի առաջընթաց: Ապրիլի 9-ը դրա վկայություններից մեկն է` առանց լուրջ բախումների, առանց քաղբանտարկյալների, առանց կուսակցական գրասենյակների ավերումների: Եվ հանկարծ Երևանի ոստիկանապետ է նշանակվում Աշոտ Կարապետյանը, որն, ըստ ամենայնի, այն` «հին ոճի» ոստիկան է: Համենայնդեպս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում կա ոմն Ա. Կ., որը, մասնավորապես, «մտավ սենյակ և սկսեց մետաղյա առարկայով իրեն հարվածել ամորձիների շրջանում: Այնուհետև իր ձեռքերը ձեռնաշղթաներով կապվեցին, իսկ ոստիկան Ա. Կ.-ը շարունակում էր ձեռքերով և ոտքերով հարվածել իր (դիմողի] գոտկատեղից ներքև հատվածին, որից նա կորցրեց գիտակցությունը»: Դիմողը, նույն ինքը` Գրիշա Վիրաբյանը, պնդում է, որ այդ ոստիկանը հենց Աշոտ Կարապետյանն էր: «Հանրապետություն» կուսակցության որոշ անդամներ հիշում են նաև` 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը իրենց կուսակցության գրասենյակ ներխուժած և այնտեղ ամեն ինչ ջարդուփշուր արած ոստիկաններից մեկն իր արտաքինով հիշեցնում է Աշոտ Կարապետյանին: Ճիշտ է, պետք է հաշվի առնել, որ մեզանում նույնիսկ օլիգարխներն են դարձի գալիս, և մարդ ծեծող թիկնազորերի սեփականատերերը շուտով, հավանաբար, կդառնան բուրժուական դեմոկրատներ: Այնպես որ` սադիստական հակումներ ունեցող ոստիկանների համար ապաշխարանքի ճանապարհը բաց է ու բաց;
Առավոտ
Մհեր Սեդրակյանի դստեր հարսանյաց հանդեսին ներկա են եղել և Սերժ Սարգսյանը, և Գագիկ Ծառուկյանը: Նրանք նստած են եղել կողք-կողքի սեղաններին` մոտ երկու-երեք մետր հեռավորությամբ, սակայն բարև-բարլուս չեն տվել: Գագիկ Ծառուկյանի սեղանի շուրջ նստելու եկած ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Երիցյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ջերմ բարևել, ողջագուրվել են: Արմեն Երիցյանը, դեռ չնստած, ասել է. «Գագո, դե հիմա բարձր ասա` թող բոլորը լսեն, թե ում ես ընտրելու քաղաքապետի ընտրություններում»: «Քեզ, իհարկե, քեզ»,- բարձրաձայն ու ժպտալով ասել է Ծառուկյանը: «Երիցյանն էլ Ծառուկյանի զորավարն է»,- կատակել են կողքի սեղանից: Ի դեպ, թերթը հիշեցնում է, որ Արմեն Երիցյանն իր օրերում եղել է ոստիկանության բարձրաստիճան սպա, իսկ Ծառուկյանը` «օպեր»:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.